Մարտի 8-ը կապում են ֆեմինիստների շարժման, Ռոզա Լյուքսեմբուրգի և Կլարա Ցետկինի անունների հետ: Սակայն, պարզվում է, այս «տոնն» ավելի հին արմատներ ունի:
Բայց նախ այն մասին, թե երբվանից և ինչպես Մարտի 8-ը դարձավ կանանց միջազգային տոն: Մարտի 8-ի «տոնը» հորինվեց ֆեմինիստ Կլարա Ցետկինի կողմից 1910 թ. և հաջորդ տարի Կին սոցիալիստների եվրոպական կոնֆերանսում հաստատվեց որպես Կանանց միջազգային տոն:
Սակայն ինչո՞ւ հենց մարտի 8-ը: Առհասարակ, ոմանք տոնը կապում են գարնանամուտի հետ, սակայն այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ տոնը նշել մարտի 22-ին: Մարտի 8-ի խորհրդի մասին նրա կնքահայրերը ոչինչ չեն ավանդել: Չեն ավանդել որովհետև նրա մեջ սև խորհուրդ է թաքնված:
Տոնի արմատները գալիս են հազարամյակների խորքից: Այն հուդայական տոն է, որ կոչվում է Փուրիմ և նվիրված է Պարսկաստանի` ազգությամբ հրեա թագուհի Էսթերին: Փուրիմ տոնը հրեաները նշում են գարնանամուտին: Չնայած այն որևէ առնչություն չունի գարնանային գիշերահավասարի հետ: Իրենք` հրեաները, առաջնորդվում են լուսնային օրացույցով: Հետևաբար, հրեական ազգային տոները նույպես շարժական էին: Քանի որ կանանց միջազգային տոնը Եվրոպայում շարժական օրացույցով նշել չէր կարելի, նրա ջատագովներն ուղղակի միտք հղացան այն տոնել մարտի 8-ին:
Առհասարակ Փուրիմն առանձնահատուկ է նրանով, որ համաձայն «Հրեական հանրագիտարանի»` կրոնական տոն չէ, կապված չէ որևէ աստվածության կամ տաճարի հետ: Տոնի ակունքները հետևյալն են:
Հրեաների բաբելոնյան գերությունն ավարտվեց, երբ մ.թ.ա. V դարում պարսիկները գրավեցին Բաբելոնը: Հրեաներին ազատություն տրվեց վերադառնալու Պաղեստին: Սակայն Ավետյաց երկիր վերադարձողների թվաքանակը չնչին էր: Թափառական կյանքի սովոր ժողովուրդը չէր ցանկանում այլևս լքել «գերության» քաղաքն ու հաստատվել ամայի ու անապատային Պաղեստինում: Հրեաները բաբելոնյան գերության ընթացքում հիմնավորվել էին Միջագետքում: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել առևտուրը, տնտեսության շատ ճյուղեր, խարդավանքով և բազում միջոցներով իրենց մարդկանց էին տեղավորել պետական ապարատներում, մի խոսքով` ամենևին էլ ստրուկի կամ գերվածի կարգավիճակում չէին: Հրեական կապիտալն անգամ ճնշում ու խանգարում էր պարսիկներին, որոնք իրենց նվաճումներին, բնականաբար, ցանկանում էին նյութական արտահայտություն տալ, սակայն ամենուր իշխող հրեականությունը լուրջ խոչընդոտ էր: Այս ամենը, բնականաբար, չէին կարող հանդուրժել պարսիկ մեծատոհմիկները և ռազմական ավագանին: Եվ ահա պարսկական ազնվականությունը բողոքում է Քսերքսես արքային և պահանջում արտաքսել հրեաներին Պարսկաստանից և մասնավորապես` Բաբելոնից:
Դ!ԵՄ ԵՄ – Կոչ չիմանալով կամ պարտադրված ֆոնդ ընտրած ՀՀ քաղաքացիներին
Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը: Սակայն եթե դուք հոգու խորքում Ձեզ խաբված կամ վիրավորված եք զգում, որ անկարողությունից պարտադրված եք ընտրել այդ Ֆոնդը, և ելքեր եք որոնում այդ ֆոնդերից հրաժարվելու համար, ապա այս Կոչը Ձեզ է ուղղված:
Ցավոք, այս պահին, ֆոնդից հրաժարվելու մեխանիզմներ օրենքում չկան, և դա նաև այն պատճառներից մեկն է, որ մենք պայքարում ենք այդ թերի օրենքի դեմ:Եթե Դուք չունեք հիմքեր, որ Ձեզ խաբել են կամ ստիպել են ֆոնդ ընտրել, ցավում ենք, բայց այս պահի դրությամբ և օրենքի այսպիսի խմբագրությամբ Դուք չեք կարողանալու դուրս գալ այդ համակարգից: Սակայն մենք հավատում ենք մեր գործադրած ջանքերին, որ հասնելու ենք նրան, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժը կորցրած ճանաչվի, որից հետո մենք բարձրացնելու ենք այն աշխատողների խնդիրները, ովքեր անտեղյակ լինելով կամ աշխատանքը կորցնելու վտանգից դրդված կամ արտաքին ճնշման ու ազդեցության տակ հարկադրված են եղել ընտրել ֆոնդի կառավարիչ, որի արդյունքում էլ իրենց աշխատավարձերից կատարվել են պարտադիր վճարումը:
Մեզ և Ձեզ մաղթում ենք հաղթանակ այս դժվարին պայքարում: Ոչ ոք չի խոստացել, որ այն դյուրին է տրվելու:
Այժմ, երբ Ձեզ խաբված եք զգում, մի՛ հուսահատվեք, հավատացե՛ք, որ հիմա առավել ևս արժի պայքարել այդ անօրեն «օրենքի» դեմ: Միացեք պայքարին ու ներգրավեք որքան հնարավոր է շատ մարդկանց:
Սպասում ենք Ձեզ և Ձեր բոլոր ընկերներին մեր հետագա հավաքներին և ակցիաներին` կոչ անելով չհուսահատվել և պայքարել մինչև հաղթական ավարտ:
Հարգանքներով`
«Դ!ԵՄ ԵՄ» Թիմ
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:
Երևանի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.50C (1999թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.90C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.90C
Տոնական անակնկալ՝ Արաբկիրի տարեց կանանց
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին գեղեցիկ անակնկալ է մատուցվել Արաբկիր վարչական շրջանում բնակվող 100 և ավելի տարեկան բոլոր կանանց: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներն այցելել ու նրանց, ծաղիկների ու նվերների հետ, փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Աղասին խոշոր չափի խարդախության համար կալանավորվել է
Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության կայացման գործում։ Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկիրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:
Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, սիրելի կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Ու քանի որ ձեր տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը առլեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:
Քաջառողջություն, անսահման երջանկություն ու հաջողություններ ձեզ, սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր ու աղջիկներ:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Անցյալ շաբաթ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ
|
Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով: Հայաստանի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ամենաաշխույժ ներգրավման շնորհիվ: Անգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակության մեջ: Վստահ եմ՝ կանանց ներգրավվածությունը շարունակելու է աճել և նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարաններ կյանքում և նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի: |
Հրդեհ` Ռուբինյանց փողոցի «ՍՎԱ» հյուրանոցում
Մարտի 8-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 33 հասցեում գտնվող «ՍՎԱ» հյուրանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել` 04.29-ին:
Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հունիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում այրվել է 100 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում` 600 քմ, Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին` 100 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը: Ապօրինի շինարարություն նախաձեռնելու փաստով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով, կազմվել է արձանագրություն: Հանձնարարվել է նաև տարածքը բերել նախկին տեսքի:
Մահվան մղումը գերակշռում է ապրելու մղումին
Ինքնասպանություն կամ սեփական գոյության դադարեցում բռնությամբ. շարժառիթները տարբեր են, մեկը մյուսին նման կամ ոչ այնքան: Դրանց պատճառները միշտ կարելի է վերլուծել, երկար դատողություններ անել, սակայն բուն պատճառը, այնուամենայնիվ, մնում է անհայտ, որովհետեւ ինքնասպանն այն տանում է իր հետ:
ՙՙԵթե մահվան մղումը գերակշռում է ապրելու մղումին՝ անձի համար ստեղծվում է լարված իրավիճակ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ինքնասպանության: Ցավոք, ինքնասպանությունների թիվն ավելացել է: Գրեթե ամեն օր լսում ենք այն մասին, որ ինչ-որ մեկը ինքնասպանություն է գործել կամ փորձել է գործել: Մինչդեռ անցյալում մեր ժողովրդի մեջ շատ խիստ նստած էր այն համոզմունքն ու հավատքը, որ անկախ անելանելի վիճակից, հուսահատական դրությունից՝ ինքնասպանությունն աններելի մեղք է՚՚,-Անկախի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Նարե Դավոյանը:
Այն մարդն, ով նախապատրաստվում է ինքնասպանության՝ այդ մասին այս կամ այն կերպ ազդարարաում է, դա երեւում է նրա վարքում, դատողություններում: Այդպիսի ահազանգներին միջավայրը պետք է ուշադիր լինի եւ եթե նկատում է, ապա կարող է միջամտություն կատարել եւ ինքնասպանությունը կանխել:
Սոցիոլոգի համոզմամբ այն ահազանգերը, որոնք հնչեցնում է անձը, շատ կարեւոր են. բացի այդ դրանցից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինքնասպանությունների վիճակագրության ընդհանուր տեսքին եւ կարելի է առանձնացնել ճգնաժամային տարիքներ:
Պատանեկության տարիքում անձը գիտակցում է, որ կարող է իրեն վերարտադրել, կյանքի այդ փուլում գալիս է նաեւ սեփական մահվան գիտակցությունը, մինչ այդ երեխան գիտի մահվան մասին ինչ-որ բաներ: Ինքնասպանության ռիսկը մեծանում է նաեւ կյանքի միջնագծում, այն քողարկված ընթացք ունի եւ շատ դեպքերում չի արտահայտվում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Հասարակությունը դարձել է ավելի դաժան. Սոնա Մարտիրոսյան
Ներկայումս եղանակային փոփոխությունները լրջորեն ազդում են մոլորակի բուսական, կենդանական աշխարհի և մարդ էակի կեսագործունեության վրա և այն այնքան ցայտուն է արտահայտվում, որ անհանգստացնում է հասարակայնությանը, ստիպում մտահոգվել, փնտրել ու բացահայտել այդ փոփոխությունների պատճառները և մշակել միջոցառումներ կանխելու հետագա սրացումները:
ՙՙԵղանակային փոփոխությունները էապես խաթարում և ներազդում են մարդու օրգանիզմի կենսագործունեության, առողջական վիճակի, հոգեկան աշխարհի, մտահաղացումների ու արտադրական գործունության վրա: Հասարակությունը դարձել է ավելի դաժան, շահամոլ, չարացած, հոգեկան անհավասարակշռված ու անհանդուրժողական,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց էկոլոգ Սոնա Մարտիրոսյանը:
Այդ փոփոխությունները լուրջ ներգործություն են ունեցել բնական երևույթների օրինաչափ ընթացքի և մարդու արտադրական գործունեության վրա, այն առանձնապես ցայտուն է արտահայտվել երկրագործության մշակույթի վարման գործընթացների վրա: Ջերմաստիճանի բարձրացումը, մթնոլորտային տեղումների պակասելը, ուժեղ քամիները, կարկտահարություններն ու հաճախակի դարձած երկրաշարժերը ստիպում են փոխել երկրագործության վարվող համակարգը, մշակույթը, այդ փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում մշակաբույսերի բերքատվության, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության վրա, որը կհանգեցնի մարդու համար սննդամթերքների պակասեցմանը, որը կտանի հասարակության մի հատվածի թերսնման, որն իր հետ կբերի մարդկանց առողջական վիճակի վատացման և հասարակական հարաբերությունների սրման:
Սոնա Մարտիրոսյանի համոզմամբ վերջին տարիներին օրինաչափ է դարձել աշնանացան հացաբույսերի ցանքատարածությունների երկրորդ ջուրը` մինչ ձմռան գալը, որը հետևանք է տեղումների պակասի, բարձր ջերմաստիճանի և ձմռան անձյունածածկ ու տաք եղանակի, մի բան, որը երբեք չի եղել անցած հարյուրամյակում` մինչև 80-ական թվականները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Էդվարդ Նալբանդյանի Բացման խոսքը Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված քննարկմանը
Հարգելի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար տիկին Նավի Փիլային և նրա գրասենյակին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված այս բարձրաստիճան քննարկումն անց կացնելու համար:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կարևոր քննարկում անցկացնելու պատրաստակամության համար: Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած տիկին Էսթեր Մուջավայոյին: Այդ ցեղասպանության 20-րդ տարելիցը կնշվի երեք շաբաթից Բրյուսելում միջազգային կոնֆերանսին:
Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:
ՄԱԿ-ն իր տարբեր կառույցների միջոցով կենտրոնական դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում: Ես կցանկանայի ընդգծել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի անձնական ներգրավվածությունը, ով ուղղորդում է այս շարունակական գործընթացը: Մեզ ոգևորում է Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի այլ կառույցների` անդամ պետությունների հետ միասին նպատակաուղղված աշխատանքը: Ես կցանկանայի շեշտել Ցեղասպանության կանխարգելման հարցով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի արժեքավոր ներդրումը, ով այսօր մեզ հետ է:
Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:
Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:
Ցեղասպանությունը բարդ երևույթ է, այն տեղի չի ունենում միանման եղանակով: Կանխարգելումը պետք է հիմնված լինի ցեղասպանությունների պատմության ճշգրիտ ընկալման վրա: Մենք պարտավոր ենք հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր դեպքում, այլ նաև դրա պատճառները: Մենք պետք է պատրաստ լինենք դասեր քաղելու անցյալի ձախողումներից և բաց լինենք նոր գաղափարների համար:
Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հարկադրանքի, կանխարգելման միջոցառումների մշակում: Եթե տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա ոճրագործները չպետք է կասկած ունենան, որ նրանք հաստատապես կենթարկվեն պատասխանատվության: 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով դաշնակից տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք անձնական պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Այսպիսով, Մարդկության դեմ գործած հանցագործության ժամանակակից հասկացությունը ներառվեց միջազգային իրավական համակարգում:
Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի նախապատմությունը կապված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ: Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը, սահմանելով ցեղասպանություն հանցագործությունը, հղում էր անում հենց հայերի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներին: Լեմկինը նվիրեց իր կյանքը մարդկության դեմ գործած հանցագործությունների ուսումնասիրությանը, որը նույնպես ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար:
2013թ. մարտի 22-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում սահմանված միջոցները նախատեսում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Մենք բոլորս միասնական ենք ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների` վաղաժամ նախազգուշացման, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության և հանրային իրազեկման կարևորության շուրջ:
Առաջին, որպեսզի միջազգային հանրությունն անհապաղ արձագանքի, մենք պետք է տեղեկացված լինենք ցեղասպանության վտանգի մասին հնարավորինս վաղ և իրականացնենք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր: Սովորաբար ցեղասպանություն իրականացնողները փորձում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Միջազգային հանրությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցեղասպան միջավայրի առաջացման պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցանքին և կանխել այն հնարավորինս շուտ:
Նախորդ տասնամյակի ընթացքում և ՄԱԿ-ը, և տարածաշրջանային մարմինները զգալի առաջընթաց են գրանցել վաղ նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորը երաշխավորելու համար, որ առաջիկա տարիներին այս հաջողությունները, առաջընթացը շարունակություն ունենան: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումը չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ նրանց չեն հետևում հստակ զսպիչ քայլեր:
Երկրորդ, ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ միջազգային մեխանիզմների մասն է: Բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի ոճրագործությունների դեմ պաշտպանական ամենակարևոր գծում: Ցեղասպանությունը աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ոչ բռնության արժեքների վրա:
Երրորդ, մեր նպատակներից մեկը հասարակության մեջ այս արժեքների ամրապնդումն է կրթության և հիշողության միջոցով: Սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Կատարված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կանխման ամենաարդյունավետ միջոցներից են: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը, որն այլ կերպ կոչվում է ժխտողականություն, անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրա կանխարգելմանն ուղղված ջանքերում, հատկապես՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիայի լույսի ներքո:
Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլ նաև իրականացնողների ժառանգների համար: Նման օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:
Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է:
Տիկնայք և պարոնայք,
Նշելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակը՝ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պայմանագրի արդյունավետությունը պետք է գնահատվի դրա իրականացման (կատարման) հիման վրա: Այս քննարկումը լավ հնարավորություն է այս Կոնվենցիայի իրականացման լավագույն փորձը փոխանակելու համար:
Օգտվելով հնարավորությունից՝ ես կոչ եմ անում այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Կոնվենցիային, միանալ մոտ ապագայում և հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր ջանք չեն խնայում ցեղասպանության կանխման ուղղությամբ:
Շնորհակալություն:
22-ամյա Արսեն Խոջոյանը ընտանեկան վեճի պատճառո ՞վ է հատել սահմանը
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերեվարվել: Համագյուղացիները Անկախ-ի թղթակցին տեղեկացրել են, որ Արսենն ապրում է բազմանդամ ընտանիքում, ունի երեք եղբայր և երեք քույր: Արսեն Խոջոյանը ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված և օրերս Հայաստանին հանձնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:
Վերին կարմիրաղբյուրցիները պատմել են, որ իբր տղան մոր հետ առավոտյան վիճել է և ասել, որ <<թուրքի կողմն է անցնելու>>, մայրն էլ արձագանքել է` ասելով, թե <<հիմար չես, այ տղա>>:
Հաշվի առնելով, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, համագյուղացիները ենթադրում են, որ ընտանեկան վճեը ծագել է կենցաղային հարցերի շուրջ:Հետո Արսենը զանգահարել է սիրած աղջկան, նրան ևս ասել, որ անցնելու է սահմանը:
Այս տեղեկությունները, սակայն, հաստատված չեն, և հնարավոր է, որ տղան սահմանը հատել է ոչ դիտավորյալ, այլ պատահաբար` թանձր մառախուղի պատճառով:
Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում: <<Լավ տղա ա շատ, նորմալ, մի քիչ նույնիսկ հպարտ>>,-նշել են Արսենի համագյուղացիները:
Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ցեղասպանության կանխարգելման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը
Մարտի 7-ին Միավորած ազգերի կազմակերպության ժնևյան կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թ. Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:
ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի նիստերի մեծ դահլիճում Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Բոդեր Նդոնգ Էլլայի նախագահությամբ գումարված քննարկմանը բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, քննարկման հիմնական բանախոսներից էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։
Ելույթ ունեցան շուրջ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց.
“Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:
Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:”
“Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:
Մթերային խանութի գողությունը բացահայտվեց «տաք հետքերով» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ձկնաբուծությամբ զբաղվողներին օրինական դաշտ մտնելու հնարավորություն կընձեռվի
Հրազդան-Արաքսյան ջրանցքում ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվողներին օրինական դաշտ մտնելու հնարավորություն կընձեռվի: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունեց փետրվարի 20-ին նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման հոսքը թեստային նպատակներով մի քանի ժամով անջատելու արդյունքում հայտնաբերված տասնվեց ապօրինի գործող ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին:
Վերջիններս ջրանցքի վերոհիշյալ ուղղությամբ սեփական նախաձեռնությանբ, առանց ջրօգտագործման թույլտվության, տնտեսական գործունեություն էին ծավալել: Նախարարի հետ հանդիպմանը հրավիրվել էին նաև այդ ուղղությամբ գրանցված գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունեցող ևս երկու ընկերության ներկայացուցիչ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տնտեսվարողներին տեղեկացրեց, որ նախարարությունը հնարավորություն է ընձեռում արագացված և պարզեցված ընթացակարգով նրանց փաստացի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ և ձևակերպել մակերևութային ջրերի օգտագործման թույլտվություններ: Նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվեց հենց տեղում ձկնաբույծներին ծանոթացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգին և պահանջվող փաստաթղթերին, որպեսզի տնտեսվարողները արդեն երկուշաբթի օրը ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը:
Պատասխանելով ձկնաբույծներին հուզող հարցերին՝ Արամ Հարությունյանը շեշտեց, որ նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով ընդառաջելու է ոչ խորքային ջրային պաշարներից օգտվող տնտեսվարողներին, հատկապես ջրանցքի այդ հատվածում գործունեություն ծավալողներին, քանի որ վերոհիշյալ ճյուղից անհամեմատ մեծ քանակությամբ ջուր է առանց օգտագործման վերջին հաշվով թափվում Արաքս գետ:
Նախարարի հետ հանդիպումից հետ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում ձկնաբույծների համար կազմակերպվեց խորհրդատվական-ճանաչողական հանդիպում ոլորտի մասնագետների հետ:
Ժառանգությունը ընդդիմադիր է, պարոնայք, «ոչ իշխանականը» դուք եք. Ստյոպա Սաֆարյանը` Վարդան Օսկանյանին
Օրեր առաջ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում «Հատուկ Վարդան Օսկանյանի համար» վերնագրով գրել էր. «Չէի կարդացել Վարդան Օսկանյանի գրառումը, որում նա մասնավորապես ասում է. «Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաև խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները»: Եթե մինչ այժմ մեր մասին «ոչ իշխանական» որակումը օգտագործում էին լրագրողները, զայրանում էի ու ուզում հասկանալ, թե որտեղի՞ց է դա գալիս, չէի հասկանում, թե որտեղից ու ինչպե՞ս հրապարակ իջավ այն: Հիմա գուշակում եմ, որ այն հմտորեն և միտումնավոր է շրջանառության մեջ դրված /միգուցե հենց ձեր կողմից/ և արդեն պաշտոնականացված «եզրույթ» է, ու դա միանգամայն բխում է ձեր շահերից, քանզի սպառնալով անցած սեպտեմբերից ինքնահռչակվել իբրև «ընդդիմադիր», այդպես էլ չստացվեց դա: «Ոչ իշխանականը» դուք եք և այդ անունը պահեք ձեզ համար: Մենք ընդդիմադիր ենք: Բավական է, որ չասացինք, թե «այլընտրանքային»-ը հակաքաղաքագիտական եզրույթ է և աշխարհի ոչ մի երկրում այդպիսի կեցվածք քաղաքականության մեջ չկա, քանզի բոլոր քաղաքական ուժերն իրենց տարբերվող ծրագրերով արդեն իսկ այլընտրանք են մեկը մյուսին ու իշխանությանը: Լռեցինք, թե ինչպես եք ինքներդ ձեզ անվանում, ասելով՝ գլուխը քարը, ինչպես ուզում են, թող իրենց անվանեն: Հիմա արդեն նոր բառ եք մոգոնել` արդեն մեզ համար: Նորից՝ հակաքաղաքագիտական: Գոնե այնքան նրբանկատ եղեք, որ այլոց մասին խոսելիս իմանաք, թե ինչ բառեր կարելի է օգտագործել դիմացինին չվիրավորելու համար: Սա արդեն չափն անց է և վիրավորանք է: Մի օր էլ մարտի 1-ը ոչ թե ողբերգություն ու ոճիր կորակեք, այլ անմեղ չարաճճիություն, իսկ հոկտեմբերի 27-ն էլ՝ «կռիվ-կռիվ կինո»:
Երբ լրագրողները խնդրեցին նրան մեկնաբանել ֆեյսբուքյան իր` բավական խիստ տոնով այս գրառումը, նա ասաց. «Երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ինքն այլընտրանք է, ես հարգեցի այդ ինքնահռչակումը և հետագայում միշտ այլընտրանք էի անվանում ԲՀԿ-ն, թեև այդ բնորոշումը քաղաքական դաշտում անձամբ ինձ համար աբսուրդային է: Բայց հիմա նրանք են սկսել մեզ տանել ինչ-որ անհասկանալի դաշտ` չորս ուժերին միասին տալով «ոչ իշխանական ուժեր» բնորոշումը: Ժառանգությունը ընդդիմադիր է, պարոնայք, ուրեմն ոչ իշխանականը դուք եք»:
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Կանանց միջազգային օրվան ընդառաջ մենք ընդգծում ենք կանանց և աղջիկների համար իրավունքների ու հնարավորությունների հավասարության հասնելու կարևորությունը ոչ սոսկ այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների հարց է, այլ քանի որ դրանից է կախված առաջընթացը բազմաթիվ այլ ոլորտներում:
Գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճն ավելի մեծ է: Ավելի մեծ հաջողություն ունեն այն ընկերությունները, որոնց ղեկավարների թվում կանայք ավելի շատ են: Կանանց ներառող խաղաղության համաձայնագրերն ավելի հաստատուն են: Ավելի մեծաթիվ կին անդամներ ունեցող խորհրդարաններն ավելի շատ օրենքներ են ընդունում առանցքային սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առողջապահությունը, հակա-խտրականությունը եւ երեխաների աջակցությունը:
Իրականությունը հստակ է. կանանց համար իրավունքների եւ հնարավորությունների հավասարություն՝ նշանակում է առաջընթաց բոլորի համար:
Այս պարզ ճշմարտությունը պետք է առանցքային լինի, քանի որ մենք ձգտում ենք մինչև հաջորդ տարվա վերջնաժամկետը խթանել առաջընթացը Հազարամյակի զարգացման նպատակների հարցում և օրակարգ կազմել 2015 թվականից հետո եկող տարիների համար:
Կարևոր ձեռքբերումներ կան աղջիկների համար տարրական կրթության մատչելիության եւ քաղաքական համակարգում կանանց ներկայացվածության ոլորտներում: Բայց առաջընթացը շարունակում է մնալ դանդաղ և անհամաչափ:
Այսօր ծնված աղջիկ երեխան դեռ կհանդիպի անհավասարության և խտրականության՝ անկախ այն բանից, թե որտեղ է բնակվում նրա մայրը: Մենք ընդհանուր պարտականություն ունենք՝ ապահովելու նրա իրավունքները. ապրել զերծ բռնությունից, որին ենթակա է աշխարհում ամեն երեք կնոջից մեկը, հավասար աշխատանքի համար ստանալ հավասար վարձատրություն, զերծ լինել խտրականությունից, որը խոչընդոտում է նրա մասնակցությունը տնտեսության մեջ, հավասար ազդեցություն ունենալ իր կյանքի վրա ներգործություն ունեցող որոշումների կայացման հարցում և որոշել՝ ունենա՞լ երեխա, թե ոչ, ե՞րբ ունենալ եւ քանիսը:
Ես ուղերձ ունեմ այսօր ծնված յուրաքանչյուր աղջկան և մեր մոլորակի բոլոր կանանց ու աղջիկներին: Մարդու իրավունքների և հավասարության իրականացումը երազանք չէ, այլ կառավարությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու յուրաքանչյուր մարդու պարտականությունը:
Ուղերձ ունեմ նաև իմ գործընկեր տղամարդկանց և տղաներին. կատարեք ձեր դերը: Մեզնից յուրաքանչյուրը շահում է, երբ կանայք և աղջիկները՝ ձեր մայրերը, քույրերը, ընկերները և գործընկերները, ունեն իրենց ողջ ներուժն իրացնելու հնարավորություն:
Եկեք միասին աշխատենք հանուն կանանց իրավունքների, իրավազորման և գենդերային հավասարության, քանի որ ձգտում ենք վերացնել աղքատությունը և խթանել կայուն զարգացումը: Կանանց համար իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը առաջընթաց է բոլորի՛ համար:





