Արտառոց դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. օդանավի ուղեւորը մահացել է

ինքնաթիռԵրեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, նոյեմբերի 22-ի կեսօրին, արտառոց դեպք է տեղի ունեցել:  Օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից Ուկրաինա մեկնող Շարժա Խարկով չվերթի ինքնաթիռը:

NEWS.am-ի օդանավակայանի աղբյուրների վստահեցմամբ՝ վայրէջքի պատճառը ինքնաթիռի տեխնիկական խնդիրները չեն եղել, պարզապես ուղեւորներից մեկի ինքնազգացողությունն է վատացել: Վայրէջք կատարելով՝ փորձել են նրան բուժօգնություն ցուցաբերել, սակայն վայրէջքից հետո էլ չի հաջողվել կյանքը փրկել, 37 ամյա տղամարդը մահացել է:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

«Գիտցավ, որ սիրիացի եմ, դուռը բացավ և իջավ». Երեւանում տաքսի վարող սիրիահայ բիզնեսմենի պատմությունը,տեսանյութ

 Վահե Փալանջյան,սիրիահայՍիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Վահե Փալանջյանը պատերազմի պատճառով թողել է իր տունն ու խանութը և հաստատվել Հայաստանում: Արդեն վեց ամիս է, որ այստեղ է, բայց միակ աշխատանքը, որ կարողացել է գտնել` տաքսու վարորդի աշխատանքն է: «Սկիզբը, որ նոր սկսանք գործը, քիչ մը դժվար էր, քանի որ քաղաքը չէինք գիտեր: Քիչ-քիչ սովրեցանք արդեն, հիմա կքշենք: Կսեի ՝կրնաք ցույց տալ ինձի ճանապարհը: Եվ իրենք ցույց կուտային»,- ասաց Վահե Փալանջյանը,հաղորդում է  news.am-ը :

Արդեն չորս ամիս է՝ ինչ Վահեն Հայաստանում տաքսի է վարում ու քաղաքն արդեն բավականչափ ճանաչում է։ Անգամ հասցրել է մի քանի ռուսերեն բառ սովորել` «ռազվառոտ», «սվետաֆոր», «կալցեվոյ» և այլն:

Չնայած Վահեն ջանք չի խնայում, բայց ասում է՝ ոչ բոլորն են ուզում սիրիահայ վարորդի տաքսին նստել։  «Մաս մը կա, որ մեզի խորթ աչքով կդիտե: Ինձ հետ երկու-երեք անգամ պատահեցավ, երբ որ դուռը բացին և մի բառ որ հետս խոսացին` գիտցավ, որ ես սիրիացի եմ, ուղղակի իմ երեսիս դարձավ, ըսավ՝ ես սիրիյահայերուն հետ չեմ ելար երթ, դուռը բացավ և իջավ»:

Մասնագիտությամբ ավտոմեխանիկը, որը Հալեպի կենտրոնում իր սեփական խանութն ուներ, Հայաստան էր եկել այն հույսով, որ այստեղ էլ կկարողանա իր գործով զբաղվել, բայց մտափոխվել է, երբ տեղեկացել է Հայաստանում գործող հարկերի մասին։ «Հոս բարեկամ մը ունիմ` սուպերմարկետ մը բացած է: Մոտավոր երեսուն մետր տարածքով խանութ է և կենտրոնում էլ չէ, քաղաքից քիչ մը հեռու: Հարցուցի՝ դուն ամսական հարկային ինչքա՞ն կվճարես, քանի որ լսած եմ՝ այստեղ ամիսեամիս հարկայինը կվճարեն: Ըսավ՝ հինգ հարյուր դոլար: Դարձա ասեցի՝ ի՞նչ կշահիս դու: Միայն հինգ հարյուր դոլարով չի վերջանա, այնտեղ հոսանքը կա, ջուրը և այլ ծախսեր: Ես խանութիս համար տարեկան պետությանը կուտայի հարյուր հիսուն դոլար: Եվ դեռ կսեինք, որ սուղ է: Հիմա կտեսնեմ, որ լեռներ ձորերի տարբերություն կա»,- պատմեց Վահեն:

Անցած տարի, երբ Վահեն ընկերների հետ առաջին անգամ Հայաստան էր այցելել, հիացել էր. «Ոնց որ Եվրոպա լինի: Պտույտի եկողը հոս կսիրե: Ադոր համար սիրեցի քաղաքը, ժողովուրդն ալ: Երբ Սիրիայեն ելա` մեծ հույսով ելա, որ հոս պիտի հաստատվիմ, բայց հոս ապրելու, աշխատանքի քաղաք մը չէ: Հոս քիչ մը ապագա չկա մեկ խոսքով: Հոս աշխատանքով չկա մեկը, որ բանի տեր մը կրնա դառնալ»: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Երեւանում որսված գայլը փախել է՝ կրծելով վանդակի ճաղերը

գայլՆոյեմբերի 19-ին Երեւանի Սիլիկյան թաղամասում որսված գայլը տնային պայմաններում է մեծացել և փախել է վանդակից՝  կրծելով վանդակի ճաղերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից։ Գայլն ընդամենը 4 ամսական է եղել եւ վանդակից փախել է նույն օրը, երբ  նրան որսացել էին «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ–ի աշխատակիցները։

Գայլը մինչեւ հիմա թափառող շների դեմ պայքարի մասնագիտացված կլինիկակայում է։ Նրա վիճակն անփոփոխ է։ «Կենդանին ոչ մի կերպ ոտքի չի ելնում: Միայն ենթադրում ենք, որ տանը պահած կենդանի կլինի: Հիմա նախ ուզում ենք հասկանալ՝ գայլը հիվանդ է, թե ոչ, որ եթե անգամ տեղափոխենք կենդանաբանական այգի՝ չվարակի մյուս կենդանիներին»,- NEWS.am-ին ասաց կենտրոնի վիրաբույժ Արթուր Թոսունյանը։

Գայլն արդեն սկսել է սնվել, բայց մարդկանց ներկայությամբ չի ուտում։ Երբ միս են տալիս, գազազում է։ Միսը թողնում են վանդակում, որ գիշերն ուտի։

Բժշկի խոսքով՝ վայրի կենդանիներին տնային պայմաններում պահելը սխալ է. որքան էլ լավ վերաբերվեն կենդանուն, մասնագիտական հսկողություն և համապատասխան պայմաններ են պետք. «Չեմ հիշում մի դեպք, որ տնային պայմաններում պահած գայլը մեծանալուց հետո վնասներ հասցրած չլինի այդ ընտանիքին կամ շրջապատին»:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

ԱՄՆ-ը Հայաստանում 180 մլն դոլարի ներդրում կկատարի

amn   Թուրքական «Հաբերլերը» անդրադարձել է երեկ Վաշինգտոնում կայացած Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության նստաշրջանին: Հայտնի է, որ  ամերիկյան «Contour Global» ընկերությունը 180 մլն դոլար կներդնի Հայաստանում հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,  սպասվում է, որ մասնակի ֆինանսավորումը իրականացվելու է Ամերիկյան պետական կորպորացիայի կողմից: Նշվում է նաև, որ սա կդառնա հայկական տնտեսության մեջ ամենամեծ ներդրումը:

Սա կարևոր իրադարձություն է համարվում, քանի որ խոսքը գնում է ԱՄՆ-ի առաջին ներդրումի մասին այն էլ Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում: Սրա հետ մեկտեղ, կողմերը քննարկել են նաև վիզային ռեժիմի հեշտացման հարցը: Կողմերը եզրահանգման են եկել, որ նման քայլերի ձեռնարկումը կնպաստի երկկրողմ առևտրական հարաբերությունների զարգացմանն ու ներդումների աճին:

Պարսիկը հայ աղջիկներ է «մատակարարել» Հայաստան ժամանող պարսիկ տղամարդկանց

aaa32-ամյա Մոհամմադ Հոսսեինին Հայաստանում զբաղվել է պարսիկներին հայ աղջիկներ մատակարարելով։

Բնակվելով Երեւանում՝ նա Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող տարբեր  կանանց հետ և 5.000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց նրանց ապահովել հաճախորդներով։ Ընդ որում, հաճախորդների դերում հիմնականում հանդես են եկել   ազգությամբ պարսիկ տղամարդիկ։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ նա հայ մարմնավաճառների եւ տղամարդ պարսիկների միջեւ միջնորդի դեր է կատարել  տարիներ շարունակ՝ 2007թ.-ից սկսած։

Մոհամմադ Հոսսեինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 –րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

 

Մայրաքաղաքում լրացուցիչ ծառատունկ կիրականացվի

006Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է մայրաքաղաքի կանաչ տարածքների համալրման ծրագրի եզրափակիչ օրվա համաքաղաքային ծառատունկին և հետևել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ընթացող ծառատունկին։ Աշնանային ծառատունկին Երևանում 15000 ծառ և նույնքան էլ ծաղկող թուփ է տնկվել, ընդ որում, 12000-ը՝ վարդ։

”Աշնանային ծառատունկին ծրագրված քանակով ծառերն արդեն տնկվել են, սակայն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են, մայրաքաղաքը դեռ կհամալրվի ծառերով։ Ծառերի լրացուցիչ քանակ է բերվել՝ 3000 գնդաձև ակացիա և սոսի։ Աշնանային ծառատունկ է իրականացվել այն տարածքներում, որտեղ ոռոգման ցանց կար կամ անցկացվել է այս տարի։ Երևանի կանաչապատման գործում, անշուշտ, անելիքներ դեռ շատ կան։ Արդեն նախագծել ենք 2014 թվականին և՛ ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման ծրագիրը, և՛ նոր կանաչ տարածքների ստեղծման ծրագիրը։ Հաջորդ տարի անտառավերականգնման աշխատանքներն ենք շարունակելու այն տարածքներում, որոնցում ևս այս տարի ոռոգման ցանց է անցկացվել, տեղադրվել են պոմպակայաններ, մշտական ջրամատակարարաման խնդիրը լուծված է”,- նշել է Կամո Արեյանը։

Հաջորդ շաբաթ շարունակվելու է համաքաղաքային ծառատունկի լրացուցիչ փուլը, որին զուգահեռ, Երևանի քաղաքապետի հորդորով, տնտեսվարողները նույնպես շարունակելու են մշտադալարների տունկը՝ իրենց գործունեության տարածքների հարակից մայթերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ադրբեջանում զինվորը վրաերթի է ենթարկվել

2 (3)Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մերձակայքում “Գազել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից Ջաֆարով Էլնուր Ասըշիրին օղլուին, ով ճանապարհն անցնելիս է եղել: Տուժածը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բաքվի զինվորական հոսպիտալ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 200 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Նախագահն ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

4777Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ ամուր հիմքի վրա այսօր տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների, այդ թվում՝ Քուվեյթի Պետության միջև: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ Էլ Քուվեյթի նահանգապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա զարգացնելու և ավելի ընդլայնելու հայ-քուվեյթյան հարաբերությունների օրակարգը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհացուցիչ են համարել հատկապես վերջին տարիներին տարբեր բնագավառներում նկատվող փոխգործակցության դինամիկան, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունեն երկու երկրներում բացված դեսպանություններն ու դեսպանների ակտիվ աշխատանքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Քուվեյթի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և այդ երկրում նրանց համար՝ իրենց ազգային ավանդույթները, կրոնը, մշակութային արժեքները պահպանելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման ու զարգացման տեսանկյունից հեռանկարային ոլորտները, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման հնարավորությունները:

Նարեգ Հարթունյանն՝ ընդդեմ իր կողմից լիազորված անձանց

նարեգՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննում է սփյուռքահայ գործարար ու բարերար Նարեգ Հարթունյանի բողոքը թվով 6 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին: Այս մասին գրում է Pastinfo.am-ը:

Հունիսի 28-ի վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանը՝   նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, մերժել էր Նարեգ Հարթունյանի հայցն ընդդեմ Սևակ Արզարունիի, Արտյոմ Մարտիրոսյանի, երրորդ անձ «Ռենշին»  ՍՊ ընկերության` Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի թիվ 19, 20, 21, 22, 23, 24 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին։  Վճռով   Նարեգ Հարթունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի  1.942.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։

Վճռում նշվում է, որ հայցվոր Հարթունյանը 27.02.2007թ. լիազորագրի հիմքով լիազորել է Սևակ Արզարունիին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով մասնակի կամ ամբողջությամբ վաճառել ք. Երևան, Բաղրամյան 2 նրբանցքի թիվ 8 հասցեում կառուցվելիք շենքի 0-ից բարձր 10 և 11 հարկերում 800,0քմ. մակերեսով տարածքի սեփականության իրավունքը, ստանալ գումար, հանդես գալ Նոտարական գրասենյակում, Անշարժ գույքի կադաստրում, կնքել անշարժ գույքի իրավունքի առուվաճառքի պայմանագիր, տալ հայտարարություն ձեռք բերելիս իր ընտանեկան վիճակի մասին…, «Ռենշին»  ՍՊԸ-ում ներկայացնել իր շահերը, կատարել բոլոր վճարումները…։

Հետագայում Ն. Հարթունյանը, հաշվի առնելով պատասխանողներից Սևակ Արզարունու տեղեկատվությունը վիճելի բնակարաններին հասցեներ և համարներ տրամադրելու հանգամանքը, համարել է, որ բնակարանների բոլոր փաստաթղթային ձևակերպումներով զբաղվելու է պատասխանողներից Արտյոմ Մարտիրոսյանը։   Ն. Հարթունյանը 19.09.2008թ.  լիազորագրի հիմքով` լիազորել է Արտյոմ Մարտիրոսյանին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով վաճառել /ինչպես գույքի գնի վճարման միանվագ, այնպես էլ` տարաժամկետ վճարման պայմանով/, գրավ դնել և գրավից հանել, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնել, փոխանակել, մասնատել, առանձնացնել, միավորել, սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, հ. 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանները։ Դրա հետ կապված` հանդես գալ Նոտարական գրասենյակում` ստորագրել համապատասխան պայմանագիրը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում…։ …Ստորագրել իր փոխարեն և կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և ձևական կողմերը, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

«Ֆոլքսվագեն»-ը բախվել է ավտոկռունկի

բախումՆոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, 1965 թ. ծնված Ռուբեն Մ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոկռունկի, ինչի հետևանքով Ռուբեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սոչիից և Մոսկվայից Հայաստան վերադարձածները հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով

ձերբակալելՆոյեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից  ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Օրերս ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և նոյեմբերի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1991 թ. ծնված Նարեկ Ք.-ն, որը 2012 թ. ապրիլի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Նարեկ Ք.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:

Արտաշատում և Այնթապում հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալելՆոյեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անուշ Փ.-ին, որը նոյեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Բաբկեն Բ.-ին, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել  է խոշոր չափերով:

Ուղևորը վայր չէր ընկել, իսկ «Օպել Վեկտրա»-ն ընկել էր ձորակը

ավտոպատահարՆոյեմբերի 22-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Զ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Քաջիկ Ս.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին ընկել է ձորակը, ինչի հետևանքով ուղևոր Հայկ Զ.-ն ստացել է նշված վնասվածքը:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

«ԿամԱԶ»-ին բախված մեքենայի վարորդը գիտակցության չգալով մահացել է

ավտովթարՆոյեմբերի 22-ին, ժամը 16.45-ին, 1988 թ. ծնված Սերյոժա Ներսեսյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Նույն օրը երեկոյան, ժամը 20.40-ին, Ներսեսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վաղարշապատում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի

վրաերթՆոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Մահվան ելքով պատահար Էջմիածին քաղաքում

ավտոպատահարներՆոյեմբերի 22-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին :

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Բ. տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-25-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Երևանում`Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ:

Բելառուսիայում լույս է տեսել «Սիրում եմ քեզ, հայրենիք» գիրքը

Բելառուսիա, «Սիրում եմ քեզ, հայրենիք»«Ընթերցասեր հասարակությունն էլ պետք է իմանա, որ գրականության ոլորտում անընդհատ ծրագրեր են իրականցվում եւ  գրական պատերը շարժուն են: «Զվեզդա» հրատարակչության հետ մենք շարունակելու ենք աշխատել»,-այսօր գրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսիայում լույս տեսած “Люблю тебя, отчезна” («Սիրում եմ քեզ, հայրենիք») գիրքի մասին նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Բելառուսական «Զվեզդա» հրատարակչության կողմից հրատարակած «Սիրում եմ քեզ, հայրենիք» վերնագրով ռուսերեն անթոլոգիայում միաժամանակ ընդգրկված են հայ և բելոռուս հեղինակների ստեղծագործությունները, ինչն ավելի հետաքրքիր ու ինտրիգային է դարձնում հայ և ռուս գրականությունների հետ ծանոթությունը: «Սիրում եմ քեզ, հայրենիք» անթոլոգիայում տեղ են գտել Արևշատ Ավագյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հրաչյա Թամրազյանի, Ռազմիկ Դավոյանի, Ղուկաս Սիրունյանի չափածո և Ռուբեն Հովսեփյանի, Լևոն Խեչոյանի, Վահագն Մուղնեցյանի, Վրեժ Իսրայելյանի, Վահագն Գրիգորյանի, Նորայր Ադալյանի արձակ գործերից:

Անթոլոգիայում տպագրվել են նաև բելառուս հեղինակներ Օլեգ Ժդանի, Միկոլա Մալյավկայի, Կազիմիր Կամեյշայի, Միկոլա Չեռնյավցկու և այլոց ստեղծագործությունները:

Վերջերս Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հայկական և բելառուսական տաղավարներում տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը, որին գրողների, արվեստագետների, ընթերցողների հետ մասնակցում էին «Զվեզդա» հրատարակչության ներկայացուցիչները:

Շնորհանդեսներում մեկ անգամ ևս կարևորվեց գրական կապերի ամրապնդումը, գրականությունների համագործակցությունն ու տարբեր մշակույթների փոխհարստացման անհրաժեշտությունը:

Պրն. Միլիտոնյանի համոզմամբ  սա շատ լավ նախագիծ է: Գրքում տեղ են գտել 15 հայ հեղինակների ստեղծագործություններ, որոնցից 6-ը արձակագիր են, իսկ 9-ը՝ բանաստեղծ: Ընտրվել են նախագահի եւ պետական մրցանակներ ստացած հեղինակները:


Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Նախագահն այցելել է ազգային արժույթի թողարկման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդես

 Սերժ Սարգսյան, ազգային արժույթ, 20-ամյակ,ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացել են 1994թ-ից մինչ այսօր ԿԲ-ի թողարկած բոլոր հուշադրամները: Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է նաև 2013թ. թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը՝ հայկական տառերի ոսկե և արծաթե հուշադրամների հավաքածուի ներկայացմամբ: Այն համալրում է բանկի թողարկած «Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին», «Սահակ Ա Պարթևին», «Վռամշապուհ արքային» նվիրված հուշադրամների շարքը:

Ցուցադրությունը դիտելուց հետո, Հանրապետության Նախագահը մասնակցել է դրամի 20-ամյակի և բանկային աշխատողի օրվա առթիվ ԿԲ-ի հրավիրած ընդունելությանը: