Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարի:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«ՎԱԶ-21074»-ը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Կողոպուտի համար հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Աբովյանում 86-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել
Պատահար Բերքանուշ-Դվին ճանապարհին
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բերքանուշ-Դվին ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները զենք-զինամթերք են առգրավել
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց:
Տեսնելով ոստիկանության ծառայողներին` 1979 թ. ծնված Գոռ Հ.-ն դիմել է փախուստի և փորձելով ցանկապատի վրայից ցատկել` կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել, որի ժամանակ նրա գոտկատեղից ընկել է 2 ատրճանակ, մեկը` «ՏՏ» տիպի, պահունակը լիցքավորված 7 փամփուշտով, մյուսը` անհայտ տեսակի, առանց գործարանային համարի` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշված վայրից բերման են ենթարկվել նաև 12 անձինք, որոնց մոտից անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ տարածքում կատարված զննությամբ, պայուսակում, հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ` պահունակը լիցքավորված 30 փամփուշտով, «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, և առանձին մեկ պահունակ` լիցքավորված ևս 30 փամփուշտով:
Շարունակելով օպերատիվ միջոցառումները` ոստիկանության ծառայողները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Գոռ Պ.-ին պատկանող` Անդրանիկի փողոցի մի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են ողորկափող հրացան և 12 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկան
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից պոկվել է անվադողը և գլորվելով` հարվածել կանգառում կանգնած 20-ամյա աղջկա, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Վարչական բոլոր շրջաններում տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում
Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում:
Հիմնական աշխատանքները, հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին:
Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ:
Քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային տարածքներում տերևների այրման հնարավոր բոլոր դեպքերը բացառելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ի՞նչ իրավասությամբ է օժտված համայնքի ղեկավարը
Համայնքի ղեկավարի իրավասության շրջանակների մասին հաճախ ոչ միանշանակ պատկերացում ունեն ոչ միայն բնակիչները, այլև որոշ դեպքերում հենց համայնքի ղեկավարն ու ավագանին: Այնինչ այդ իրավասության սահմաններում են լուծվում համայնքի կենսագործունեության գրեթե բոլոր հարցերը:
Այսպես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածում թվարկված են համայնքի ղեկավարի իրավասությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը: Համայնքի ղեկավարը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով`
- հրավիրում և վարում է ավագանու նիստերը` օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով,
- համայնքի ղեկավարն անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
- համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
- հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,
- աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը,
- նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին,
- համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը,
- առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ,
- կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
- համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը,
- առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին,
- համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
- համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների),
- սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը,
- օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին
Հարց. Այսօր Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Պատասխան. Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մադատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։
Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար։
«Էս ստորություն ա թե’ Վարդանի, թե’ մահացածների հարազատների նկատմամբ». Պետրոս Ղազարյան
Կենտրոն հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննության արդյունքները դեռ չկան, բայց մի քանի կայքեր Վարդան Պետրոսյանին արդեն մարդասպան են հայտարարել, ընդ որում չեն խորշում և Վարդանին ոչնչացնելու համար օգտագործում են մահացածների հարազատների վիշտը՝ կրակի վրա յուղ լցնելով։ Երբեք չեմ սիրել բարոյական գնահատականներ տալ, բայց էս ստորություն ա թե’ Վարդանի, թե’ մահացածների հարազատների նկատմամբ»։
ԼՂՀ փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ուսումնավարժություններ
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել
Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:
Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջոցառումները ցույց են տվել հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաեւ այդ կառույցների միջեւ սերտ փոխգործակցության առկայությունը:
Բակո Սահակյանը կարեւորել է նման ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը` դրանք համարելով օգտակար Արցախի եւ Հայաստանի համար:.jpg)
Նախագահ Սահակյանը պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել ուսումնավարժությունների ընթացքում աչքի ընկած ԼՂՀ փրկարար ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչների:
Խաչատուր Քոքոբելյանի հարցը ՀՀ Վարչապետին
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս տարվա սեպտեմբերի 5-ին Կառավարության N 968-Ն որոշումը, համաձայն որի, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10 մլն. դրամ և ավելի, ապա պետք է պարտադիր տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց արժեքը 369 հազար դրամ է ներկայիս 88 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ սարքերի փոխարեն:
Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու է այդ նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռք բերումը վստահվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին և այլ քաղաքացիներ հնարավորություն չունեն ներմուծել այդ սարքերը:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե ՀՀ-ում առաջին անգամ ներդրվում է մեկ միասնական համակարգ, որը ՀԴՄ-ի միջոցով կապվելու է մեկ միասնական բազայի հետ: «Եւ առաջին փուլում ՀԴՄ-ի գինը բարձր է սահմանված, քան նախկիններինը, որովհետև սրանք բազմաֆունկցիոնալ են, ինչի հնարավորությունը նախկինները չունեին: Առաջին փուլում այսքան թանկ է, որովհետև այս փուլում հիմնական սպառողները խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են և դրանից կառաջանան խնայողություններ, որոնք էլ հետագայում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի գնումների սուբսիդավորմանը»:
Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այլ ընկերություններ ևս կարող են ներմուծել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, եթե, իհարկե, համապատասխանեն Կառավարության կողմից սահմանված չափանիշներին:
Խաչատուր Քոքոբելյանը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին` կապված Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի հետ: Մասնավորապես նա հիշեցրեց վարչապետին, որ դեռևս գարնանային նստաշրջանին ինքն հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է պատկերացնում Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրերի համադրումը և ՀՀ իշխանությունների հռչակածաաաաաաաաաաաաաա’և-և”-ի քաղաքականությունը, ինչին ի պատասխան վարչապետը նշել էր, թե այս երկու համաձայնագրերը իրար փոխլրացնող են և չեն խանգարում մեկը մյուսին:
«Վերջին զարգացումները հաշվի առնելով, ինչպես նաև եվրոպական մեր գործընկերների արձագանքները, որ հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն այն դեպքում, երբ Հայաստանը մուտք է գործում Մաքսային միություն, արդյո՞ք այժմ էլ Դուք մնում եք Ձեր կարծիքին և այսօր էլ կարո՞ղ եք պնդել, որ դրանք միմյանց փոխլրացնում են: Եւ եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս եք դա պատկերացնում»,- հարցրեց Քոքոբելյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ի պատասխան նշեց, թե իրենց քաղաքական դիրքորոշումը չի փոխվել և իրենք միշտ էլ ԵՄ-ի և Մաքսային միության հետ հարաբերությունները դիտարկել են որպես փոխլրացնող. «Ինչ մնում է փաստաթղթերին, մենք երբեք չենք ասել, որ փաստաթղթերը փոխլրացնող են: Իհարկե, փաստաթղթերում կարող են լինել կետեր, որոնք միմյանց մեջ կարող են մտնել հակասության մեջ և բանակցային գործընթացով մենք պետք է կարողանանք հարթել դրանք: Այս պահի դրությամբ մենք կայացրել ենք քաղաքական որոշում, որ գնում ենք Մաքսային միություն և չենք կարող ընդունել այնպիսի միջազգային փաստաթուղթ, որը կհակասի ՄՄ-ի հետ ինտեգրացման գործընթացին»:
Խաչատուր Քոքոբելյանն արձագանքելով Տ. Սարգսյանի այս դիտարկմանը, նկատեց, թե եթե գործընթացները փոխլրացնող են, ապա փաստաթղթերն էլ պետք է միմյանց փոխլրացնեն. «Բայց Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թե որտեղ եք տեսել այդ փոխլրացումը»:
Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե եթե իրենք առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, ապա Հայաստանը պետք է ունենար միայն մեկ ռազմավարական գործընկեր և վերջ. «Մենք նպատակ ունենք դիվերսիկացնել մեր արտաքին հարաբերությունները և դա բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից: մենք ինքներս ենք որոշել արտաքին քաղաքականության գերակայությունները և դա արել ենք բաց, մեր գործընկերները շատ լավ հասկանում են մեր գործողությունների տրամաբանությունը»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ արձագանքեց, որ այդ ՀՀ իշխանությունների տրամաբանության և վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր մնացել է մեկ ռազմավարական գործընկերոջ հույսին ու հայտնվել նման փակուղու առջև:
Ձեզ ենք ներկայացնում նաև հարցուպատասխանի տեսանյութը
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
Օգնության են հասել փրկարարները
Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի նրբանցքի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից մուտքը տուն դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բանալին կորցնելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկենել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Հանրային խորհրդի ամենաակտիվ հանձնաժողովն ամփոփեց տարեկան գործունեությունը
Այսօր Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումն սկսվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթով: Հանձնաժողովի նիստին ներկա շուրջ ութ տասնյակ անդամներին ՀԽ նախագահը ներկայացրեց Հանրային խորհրդի ընդհանուր գործունեությունն ու հետագա ճակատագիրը` տեղեկացնելով, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին ավարտվում է կառույցի գործունեության ժամկետը և որ Հանրային խորհրդի մասին մշակվում է օրինագիծ:
«Արդյոք այս կառույցը հասարակությանը որևէ օգուտ բերե՞ց, թե ոչ»,-բարձրացնելով հարցը` Վազգեն Մանուկյանը նախ հիշեց, որ Հանրային խորհրդի ստեղծման պահը համընկավ Հայաստանի համար ամենածանր ժամանակահատվածներից մեկի հետ` հասարակական խորը բևեռացում, մարտի 1-ի դեպքեր և այլն:
Մանուկյանը կարծում է, որ նրանք, ովքեր ներգրավվեցին Հանրային խորհրդի գործունեության մեջ, իրենց վրա մեծ պատասխանատվություն, միաժամանակ հարվածներ վերցրեցին. «Մեղադրանքներից մեկն այն էր, որ Հանրային խորհուրդը մի մարմին է, որը պետք է դառնա իշխանության կցորդը, կամակատարը, մի մարմին, որի միջոցով իշխանությունը խաբելու է ընդդիմությանը և այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ, և որ Հանրային խորհուրդն ինքնուրույն մարմին է, որովհետև բազմաթիվ հարցեր ու տեսակետներ, որ բարձրացնում է, հակասում են կառավարության, նախագահի կամ Ազգային ժողովի տեսակետին»,-ասաց Մանուկյանը:
Նրա կարծիքով` դա գալիս է նաև նրանից, որ Հանրային խորհրդում հավաքված են շատ ազդեցիկ մարդիկ:
Ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել Հանրային խորհուրդը: Ըստ Մանուկյանի, հասարակությունը երբեմն բարձրացնում է հարցեր, որոնք անհնարին է միանգամից լուծել: Սակայն կան հարցեր, որ եթե ճիշտ ձևակերպվեն և տրվեն նաև լուծումները, ապա իշխանությունները չեն կարող չընդունել: Օրինակ, արարատյան դաշտավայրերի ջրային ռեսուրսների նվազման խնդիրը, որը Հանրային խորհուրդը հետևողականորեն բարձրացրեց, և իշխանությունները համապատասխան որոշում ընդունեցին:
Կան նաև հարցեր, որ առաջինը բարձրացրել է Հանրային խորհուրդը, սակայն դրանք լուծում չէին ստանա, եթե չլիներ հասարակական պայքարի գործոնը. «Այո, կան հարցեր, որ Հանրային խորհուրդը պետք է բարձրացնի մասնագիտական ձևով, բայց հասարակությունը միաժամանակ պետք է պայքարի դրանց լուծման համար»,-ասաց Մանուկյանը:
Հարցերի մի խումբ էլ Հանրային խորհուրդը համարում է լուծելի, բայց իշխանությունը գտնում է, որ հնարավոր չէ լուծել. օրինակ, Ծածկած շուկան:
Այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ նոր ձևավորվող Հանրային խորհուրդը կգործի հանրային ավելի բարենպաստ դաշտում, իշխանություններն ավելի իմաստուն որոշումներ կընդունեն, իսկ այն լիազորությունները, որ խորհուրդը կստանա նոր օրենքով, ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնեն կառույցի գործունեությունը:
Մանուկյանի ելույթին հետևեցին հանձնաժողովի անդամների հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրներին: Հանձնաժողովի անդամները կարևորեցին խորհրդի լիազորություններն ավելացնելու և դրանք օրենսդրորեն կարգավորելու հարցը, որպեսզի հանձնաժողովներում քննարկվող հարցերն ու որոշումները չմնան անարձագանք:
Այնուհետև ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց հանձնաժողովի տարեկան հաշվետվու զեկույցը` անդրադառնալով այն ոլորտներին, որոնք այս տարվա ընթացքում եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում. օրինակ` գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Երևանի կառուցապատմանն առնչվող բազմաթիվ հարցեր, քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը և դրա ազդեցությունը Հայաստանի էկոնոմիկայի զարգացման վրա, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առնչվող, կառավարության 2-րդ շենքի օտարման, ՀՀ հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի վերականգնման, Երևանի ավտոտրանսպորտի սակագնի բարձրացման, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հետագա օգտագործման և տնօրինման և այլ հարցեր:
Ի դեպ, Մանուկյանը նկատեց, որ Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներից ամենաակտիվն այս տարիներին եղել է ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը:
Սպասվում է փոփոխական եղանակ
Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին սպասվում է ջերմաստիճանի անկում Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14, մնացած շրջաններում՝ 6-7 աստիճանով: Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային շրջաններում գիշերը սպասվում է 1-30C ցուրտ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:

• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.30C (1992թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.70C (1977թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Գյումրիում լայնամասշտաբ ապամոնտաժում է
Այսօրվանից Գյումրիում մեկնարկեց վթարային վիճակում գտնվող պատշգամբների ապամոնտաժման գործընթացը: Հին շենքերի արդեն հսկայական վտանգ ներկայացնող պատշգամբները հասցրել են մարդու կյանք խլել: Խնդիրը լինելով բավական ֆինանսատար, տարիներ շարունակ լուծում չի ստացել` ոչ բնակիչների, ոչ էլ տեղական իշխանությունների կողմից:
Գյումրու քաղաքապետարանի հրապարակած տվյալներով քաղաքում այս պահին 80-ից ավել պատշգամբներ կան, որոնք խիստ վտանգ են ներկայացնում: Ու նմանատիպ պատշգամբները հաճախ հանդիպում են ամենաբանուկ հատվածներում. դրանց անակնկալ փլուզումներից բազմաթիվ մարդիկ են վնասվածքներ ստացել: Վերջին դեպքը գրանցվեց այս մարտ ամսին, երբ փլուզվել էր Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Հետևանքում, նույն բնակարանի բնակչուհին վայր էր ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո պատշգամբի փլուզում էլի է գրանցվում, սակայն այս մեկը, բարեբախտաբար, անփորձանք է անցնում:
Պատշգամբների փլուզման վտանգն ավելի է մեծանում հատկապես տարվա այս ժամանակաշրջանում. անձրևներն ու հետագայում նաև ձյունն ավելի են խարխլելու արդեն քայքայված այս շինհատվածները:
“Չնայած դա բնակչի սեփանակությունն է, բայց պետք է այդպիսի վտանգավոր պատշգամբները վերացնենք: Մենք տրամադրում ենք տեխնիկա, օգնում ենք մեկս մյուսին` քաղաքապետարանն ու համատիրությունները”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Պատշգամբների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, իսկ արդեն գարնանը, ըստ քաղաքապետարանի հավաստիացումների, կսկսվեն նոր պատշգամբների կառուցման աշխատանքները:
ԵԱՀԿ ներկայացուցիչները Գյումու ՄԻՊ գրասենյակում
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակում ԵԱՀԿ-ն ամփոփեց Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների խթանմանը նպաստելու նախաձեռնության արդյունքները:
Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է Մարդու իրավունքների պաշտպանի մարզային 6 գրասենյակ՝ Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում և Կապանում: Անցկացվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեխնիկական կարողությունների հզորացում սարքավորումների, տեխնիկական միջոցների և թրեյնինգների տրամադրման միջոցով, ինչպես նաև կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր խմբերի, ընտրական հանձնաժողովների անդամների և ոստիկանների համար՝ արդյունավետ և հաշվետու ձևով ընտրական գործընթացներն անցկացնելու, նրանց կարողությունները մեծացնելու նպատակով:
Կատարվել է նաև ընտրության օրվա և քարոզարշավի մշտադիտարկում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնը խոսելով մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարման խնդրի մասին, նշեց, որ Հայաստանում, ինչպես և այլ շատ երկրներում, կան խնդիրներ, որոնք պետք է լուծել:
Դեռ այս գարնանը, երբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դարձյալ Գյումրիում հայտարարեց. “Մենք կարողացել ենք Եվրամիության և ԵԱՀԿ-ի աջակցությամբ ապահովել մեր գրասենյակների ֆինանսավորումը միայն մինչև այս տարեվերջ: 2014թ. հունվարի 1-ից մեր այս երազանքը, որ իրականություն էր դարձել (մարզկենտրոններում պաշտպանի գրասենյակներ ունենալը) կարող է փակվել: Այսինքն, եթե մեր կառավարությունը չտրամադրի մեզ 60 մլն դրամ՝ 6 գրասենյակների համար…”:
Երկու ամսից կլրանա այդ ժամկետը և ոչ ոք չգիտի, կլինի՞ ֆինանսավորում, թե՝ ոչ: Այս հարցի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալից. “Մենք տեսել ենք այս աշխատանքների արդյունքը, բայց դա հայաստանյան կողմի հետաքրքրությունը պետք է լինի”: Նույն հարցի մասին խոսեց նաև ՄԻՊ Գյումրու գրասենյակի համակարգող Կարապետ Պողոսյանը. “Այս պահին տեղի է ունենում բյուջեի քննարկում, մասնավորապես, հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում քննարկվելու են ՄԻՊ կողմից ներկայացված բյուջեի հաստատման տողերը: Անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված, և կարծում եմ, որ գրասենյակն իր բնականոն աշխատանքը շարունակելու է նաև հաջորդ տարիներին”:
Պաշտպանի Գյումրու գրասենյակ, որ արդեն գործում է մոտ մեկ ու կես տարի` ստացել է 1000-ից ավել քաղաքացիների դիմումներ: “Դա արդեն խոսում է վստահության մասին: Պետական բոլոր ոլորտների մասին էլ ունեցել ենք դիմումներ, խնդիրներ: Եղել է ընթացք, երբ սոցիալական խնդիրներն են ավելի շատ եղել, ընթացք է եղել, որ քաղաքաշինության նախարարության հետ կապված խնդիրներն են շատ եղել: Այս ընթացքում դիմումների աճ ունենք առողջապահական ոլորտի հետ կապված: Եվ քանի կա պետություն, բնականաբար, պետք է լինեն պետության և քաղաքացիների միջև որոշակի խնդիրներ և այդ հարցով, փառք Աստծո, գյումրեցիներն ու Շիրակի մարզի բնակիչները մեզ են դիմում: Ժամանակին համագործակցելով ՀԿ-ների հետ՝ երկու կենտրոն հիմնեցինք Արթիկում և Ամասիայում, նրանց միջոցով կարողացել ենք ավելի մոտ գտնվել մարզի հեռավոր տարածաշրջանների բնակիչների հետ”, – ասում է Կարապետ Պողոսյանը:
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության նորանշանակ ղեկավարի հետ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին հանդիպեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Մարիո Բարսենիյայի գլխավորությամբ:
«Իզուլյուքս Կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2-ով նախատեսված շինարարական աշխատանքները:
Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ ևս հստակ խնդիր դրեց իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնելու և սահմանված ժամկետում դրանք ավարտելու համար: Գ.Բեգլարյանը նշեց, որ չնայած նկատվել է շինարարական աշխատանքների որակի որոշակի աշխուժացում, սակայն դեռևս առկա են շինարարության կազմակերպման և որակի բարձրացման խնդիրներ:
«Առաջին իսկ օրվանից իմ գլխավոր պահանջը եղել է նախագծի համաձայն աշխատանքների իրականացումը, քանի որ խոսքը Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակության ծրագրի մասին է: Մեզ անհրաժեշտ է, որ պայմանագրի կետերն իրագործվեն, և կարևորագույն այս ծրագիրը բարձր որակով հասցնենք ավարտին: Յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի նախագծի համաձայն. որևէ շեղում չենք ընդունի»,-նշեց նախարարը:
Նախարարը ընդգծեց, որ ընկերությունը պետք է ավելի սերտ համագործակցի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ, ինչը դրական կանդրադառնա շինաշխատանքները ժամանակին ավարտելուն:
Մարիո Բարսենիյան կիսեց նախարարի մտահոգությունները՝ նշելով, որ իրենց մասնագետներն ամբողջովին ընդգրկված են աշխատանքներում, ինչը կնպաստի առաջադրված խնդիրների լուծմանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն



