Խոշոր ավտովթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին,մեկ զոհ, վեց վիրավորներից մեկը դերասան Վարդան Պետրոսյանն է

ավտոպատահար,Եղվարդ-Երևան Հոկտոմբերի 20-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 870 ՕԼ 64 և «ԲՄՎ» մակնիշի 04 ՍԼ 920 պետհամարանիշերով ավտոմեքենաները:Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1959 թ. ծնված Վ. Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից` վարորդ` 1965 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Եղվարդ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վարդան Պետրոսյանինը` ծանր:Մյուս տուժածների ինքնությունը պարզելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Տ. և 1997 թ. ծնված Է. Հ.-ները, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1997 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:«Էրեբունի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նաև 1970 թ. ծնված Հ. Հ.-ը, 1992 թ. ծնված Է. Հ.-ը, որտեղ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Հ. Հ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, օգնել են ավտոմեքենաները մոտեցնել ավտոքարշակին:

 

Պակասում ենք, ծերանում ու չենք վերարտադրվում

population1«Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մասն է կազմում և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,-  նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում:

 Երբ նայում ենք ժողովրդագրության համաշխարհային միտումներին, ստացվում է հետևյալ պատկերը. 1650 թ. աշխարհում ապրում էր 500 մլն մարդ, 1990-2004 թթ.` 6.7 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների` 2025 թ. աշխարհում կապրի 8.2 մլրդ մարդ, դրանից 20 տարի անց` 2045 թ.` 9 մլրդ, իսկ XXI դարավերջին` 2095 թ., Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհատի 13 մլրդ-ի սահամանգիծը և կկազմի մոտ 13.7 մլրդ մարդ: Սրան գումարվում են նաև կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի խնդիրները, բնական ռեսուրսների սահմանափակ լինելը և այլն, ու ստացվում է, որ այս դարավերջին լուրջ մարտահրավերներ են սպասում մարդկությանը: Այսինքն` այդքան մարդու սննդի, կացարանի և այլ պահանջների բավարարման համար բնական ռեսուրսները կսկսեն չբավարարել: Նույնիսկ հիմա, երբ Երկրի բնակչությունը 6.7 մլրդ է, արդեն նման խնդիրներ կան, էլ ուր մնաց կրկնակի շատանալու դեպքում:

Այժմ նայենք մեր տարածաշրջանին ու այն կազմավորումներին, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը: Ըստ ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալների` բնակչության անկում են ունեցել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, սակայն ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: 2007 թ. Հայաստանն ունեցել է 3 մլն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին` 2 մլն 830 հազար:

Սրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, ինչպես, օրինակ` գործազրկության մակարդակը: Ըստ այդմ` 2013 թ. գործազրկությունը Ադրբեջանում եղել է 6.6%, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 7%, Մոլդովայում` 5.1%, Ռուսաստանում` 6.2%, Ղրղզստանում` 8.3%, Տաջիկստանում 7.4%, իսկ Հայաստանում` 16.4%:

Բնակչության աճի տեմպերի վրա շատ գործոններ են ազդում, բայց դրանցից հիմնականները պատերազմները, ժողովրդագրական տեղաշարժերը,  համաճարակներն ու բնական աղետներն են: Սրանց ազդեցությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրությունների` բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, Ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր և 1264 խաղաղ քաղաքացի:

Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999 թթ. տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը: Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թթ. Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 մլն 200 հազար քաղաքացի:

Ժողովրդագրական այս փոփոխությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է Թաթուլ Մանասերյանն իր «ՀՀ ժողովրդագրական սպառնալիքները. պատճառներ և հանգուցալուծումներ» զեկույցում, սպառնում է լեռնային սահմանամերձ գյուղերի ամայացումով, ուրբանիզացիայի մակարդակի փոփոխությամբ, բնակչության ծերացմամբ, ծնելիության ցածր մակարդակով, չկառավարվող և անօրինական արտագաղթով, կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքով և այլն:

Ի՞նչ են նշանակում ժողովրդագրական փոփոխությունները

Փաստորեն, այսօր ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետև բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան և մահացությունը կամ ծերացումը, Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին մատուցում: Նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել. ծնելիության գործակիցը 2,5-2,6- ից հասել է նրան, որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,5-1,6 երեխա է ծնվում: Այսինքն` 10 զույգերը միասին, որոնք դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա: Բայց որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, վերարտադրողականության գործակիցը պետք է լինի 2,1:

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը, մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը և այլն: Համաձայն ընդունված ցուցանիշների` սահմանային կետերից հավաքված տեղեկությունների, որոնք այսօր միակ պաշտոնական ու հասանելի տեղեկատվությունն են, մենք տարեկան մոտավորապես 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

Շատ լուրջ խնդիր է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4% ցուցանիշ, և արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

«Մինչև 13 տոկոսը ծերացող է, իսկ 13 տոկոսից ավելի 60 և ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարևոր բան արժե այս կապակցությամբ ասել, որ 2017 թ. առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսինքն` հասարակության մեջ մեծահասակների և երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչև 2050 թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդիրը, աշխատուժն է քչանում, հետևաբար նաև տնտեսական ակտիվությունն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետև, օրինակ, ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրի համար ավելի կարևոր է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և նման այլ ոլորտները, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտների զարգացմանը: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրերին, որպեսզի մարդիկ մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու բարիքներ ստեղծել:

Նման դեպքերում նաև պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ է առաջանում: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետև, եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, աշխատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ` 3,5, իսկ 2050 թ., դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և բոլոր քաղաքականությունները:

Այս պատկերը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Ու եթե շատերի կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակն է այս պատկերի պատճառը, ապա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ մոտ 7 տարի ղեկավարել է Հայաստանում ժողովրդագրական պատկերի ուսումնասիրությունները, ավելի է լայնացնում «սոցիալ-տնտեսական» պայմանները: Նրա ներկայացմամբ` թեև Հայաստանն արդեն ուշացել է, դեռ կարող է ու պարտավոր է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` հետագա լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար:

 

 

 

Գրողների միության նախագահը արդեն Էդվարդ Միլիտոնյանն է

էդվարդ միլիտոնյանԱյսօր Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարւմ ընտրվեց  ՀԳՄ նախագահ։ Թեկնածուները  չորսն էին`Էդվարդ Միլիտոնյանը,  Հովիկ Հովեյանը,Դավիթ ՀԳՄ նախագահի ընտրությունՍարգսյանը և Ռոմիկ Սարդարյանը:  Վլադիմիր Հայրապետյանը ինքնաբացարկ հայտարարեց: ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը 199քվեով, Հովիկ Հովեյանն ստացավ 100 քվե, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Սարդարյանը՝ 4։

Երևանում երիտասարդ տղամարդը ինքնասպան է եղել

ինքնասպանությունՀոկտեմբերի 20-ին, ժամը 07.14 ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196/1 շենքի բակում հայտնաբերվել է երտասարդ տղայի մարմին:

Ժամը 08.03-ին Մաշտոցի ՈԲ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 196/1 շենքի 6-րդ հարկի պատշգամբից նետվելով` ինքնասպանություն է գործել 1969 թ. ծնված Գ. Ս.:

Հրդեհ “Բրավո” ռեստորանային համալիրում

22_image_2Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հր.Քոչար փողոցի թիվ 13 հասցեում գտնվող “Բրավո” ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Առանձնապես խոշոր չափերով կատարված գողության մեղադրանքով

ձերբակալվել էՀոկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Սուրեն Ց.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սուրեն Ց.-ն փոխանցվել է Շենգավիթի բաժնի ծառայողներին:

 

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

հհ նախագահի հրամանագիրըՀայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել.

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով`
Գեորգի Գագիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան (հետմահու)

Արիության մեդալով՝
Արմեն Գևորգի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան

Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Հովհաննես Հարությունի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով՝
Նարեկ Արարատի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային

Էդգար Վարդանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային):

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկա

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ

 

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ
«Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել:

Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը Հայաստանի բուհական համակարգում: Ներկա փուլում Հայաստանի ամենակարևոր խնդիրների շարքում է ժամանակին համընթաց քայլելու և տեխնիկական նորագույն ձեռքբերումներին տեղեկացված լինելու անհրաժեշտությունը: Այսօր պետք է հնարավորինս արագ մեր ժողովրդին հասանելի ու մատչելի դարձնենք աշխարհի տարբեր վայրերում ստեղծվող տեխնիկական նորամուծությունները:

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ կրթության ասպարեզում և գիտական նվաճումներ: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու մասնագիտական կարողությունները մշտապես պահանջված են լինելու` իրենց արժանի կիրառումը գտնելով կյանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հյուրընկալվելով բնակարանում՝ ոսկյա մատանի էր գողացել

ձերբակալելՀոկտեմբերի 18-ին, ժամը12.00-ին, ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Նաիրի Գ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան հյուրընկալվելով Ժ.-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է ոսկյա մատանի` պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանության չի դիմել: Ոստիկանները նրանից ընդունել են հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:

Երևան-Գորիս ճանապարհին «ՎԱԶ-21104»-ը հարվածել է ձիերի

ձիերՀոկտեմբերի 17-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 223-րդ կմ-ին հարվածել է 2 ձիերի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գորիս» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

Չորս տարի առաջ կատարված գողություն է բացահայտվել. տուժողը ոստիկանություն չէր դիմել

գողությունՀոկտեմբերի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները պարզել են, որ 1971 թ. ծնված Արթուր Հ.-ն 2009 թ. աշնանը տներից մեկից գողացել է կենցաղային իրեր` պատճառելով նյութական վնաս: Վերջինս խոստովանել է կատարածը:
Տանտերը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Կատարվում է հետաքննություն:

Վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի. հետիոտնը մահացել է

վրաերթՀոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Ջրվեժ ճանապարհին` հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Սուրեն Ղազարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Մահվան ելքով պատահար Փամբակ գյուղի հանդամասում

ավտոպատահարՀոկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը՝ 1955 թ. ծնված Էդիկ Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:

 

Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դիՀոկտեմբերի 19-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում` կիսակառույց շինությունում, հայտնաբերվել է 1989 թ. ծնված Ա. Պ.-ի դին՝ կախված վիճակում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրով հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա

«Մի՛ կործանեք իմ ապագան»Ընդամենը երեք օրերի ընթացքում «Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրի շրջանակներում իրականցվող շրջայցերի ժամանակ Երևանի կենտրոնում հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա:
Մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով շրջայցեր իրականացնող մասնագետները շտապ ահազանգել են պատկան մարմիններին: Արդյունքում ՝ դեպքերից մեկի պարագայում բացատրական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, մյուս դեպքում նշված վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն արդեն ոչ ոչ ոքի չեն գտել, իսկ մնացած դեպքերով զբաղվում են ծրագրում ընդգրկված ՀՕՖ-ի աշխատակիցները:
Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը նամակ է հղել վարչապետին

Էդուարդ Հովհաննիսյան«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության դեմ վարորդ Տիգրան Խաչատուրյանի հայցի՝ վերաքննիչ դատարանում մերժման մասին
բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև
տեղեկացրեց, որ բաց նամակի տեքստը սույն ամսի ութին ինքը նաև ուղարկել է անձամբ վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց նաև բաց նամակի տեքստը. ՛՛Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11
վարչական գործով, ըստ Տիգրան Խաչատուրյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ.
թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ վերադարձրել է
վճռաբեկ բողոքը` պատճառաբանելով, որ «բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողաքում բարձրացրաց հարցի
վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:»: Փաստորեն, այս
որոշումով, ուժի մեջ է մնում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշումը:  Գործի էական փաստերը հետևյալն են.
Տ.Խաչատուրյանը Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Գ.Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկին Ագաթանգեղոսի փողոցի կողմից մոտենալիս
կատարել է աջ շրջադարձ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող (կանաչ) և  լուսացույցի հիմնական կարմիր և դեղին ազդանշանների
առկայությամբ: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն «ՀՀ ճանապարհային
երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին»
(հետագայում` ՃԵԿ) որոշման 8-րդ,  91-րդ և 92-րդ  կետերի պահանջներով թույլատրվում է կատարել աջ շրջադարձը: Տվյալ դեպքում
ՃԵԿ-ի 8-րդ կետի համաձայն` վարարդի համար խաչմերուկ մուտք գործելու արգելք է համարվում միայն աջ  լրացուցիչ կանաչ սլաքով սեկցիայի
անջատված ազդանշանը: Սակայն, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ  լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող
ազդանշանը միացված և  հիմնական դեղին ազդանշանը միանալու դեպքում վարորդը իրավունք չունի մուտք գործելու խաչմերուկ: Այսինքն Տիգրան
Խաչատությանին վերագված է մի պարտականություն, որը սահմանված չէ որևէ իրավական ակտով: Հարգելի պարոն վարչապետ. Եթե Տիգրան
Խաչատությանի տուգանվելու հարցը դնենք մի կողմ, ապա ինչ պատասխանենք մնացած 500000 վարորդի: Կարծում ենք, որ անհրաժեշտ է
անհապաղ փոփոխություններ կատարել Ճանապարհային երթևեկության կանոններում համապատասխանեցնելով ՀՀ վարչական դատարանի վճռի, ՀՀ
վարչական վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների պահանջներին, առավել,  որ վերջինիս հակառակ`  դա 500000
վարորդի համար էական նշանակություն ունի ՃԵԿ-ի միատեսակ կիրառումը՛՛:

Էդուարդ Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ ճանապարհային երթևեկության հարցում, անշուշտ, որոշ դրական փոփոխություններ նկատվում են,
սակայն ավելի զգալի շարունակում են մնալ խնդիրները: Նա հույս հայտնեց, որ իր խոսքը հասանելի կլինի նաև ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ
Աբրահամյանին, ով կձեռնարկի օրենսդրական բացերը լրացնելու հարցը:


—
Լարա Առաքելյան

«Ֆորդ Տրանզիտ»-ի անվադողերը վնասողը հայտնաբերվել է

«Ֆորդ Տրանզիտ»Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս.: Վերջինս հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 22.57-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան     26.50C (1964 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         0.10C (1928 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    12.70C

Արեն Վաթյանի «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ոսկե մեդալի

«Կավե մարդը»

Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը վերջերս Ավստրիայում կայացած «UNICA» միջազգային կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի` Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին կինոնկարն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Բացի այս ֆիլմից, Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել է եւս մի քանի այլ հայկական ֆիլմեր ավստրիական UNICA 75 համաշխարհային կինոփառատոնում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել. Ոսկե մեդալի է արժանացել Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը, բրոնզե մեդալը շնորհվել է Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի «Միեւնույն է կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ «UNICA»-ի հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:
«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «UNICA » կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոն