ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ`«բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»

բագրատունյաց թագավորությունՎասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»

Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):

Նրա կյանքն անցավ պատերազմական թոհուբոհի և դիվանագիտական խարդավանքների մեջ: Ամեն դեպքում Աշոտ Ա Բագրատունին իր երկրի և ժողովրդի նվիրյալն  ու հերոսն էր:

Երիտասարդ տարիքում` 855 թ., նա ստանձնեց հայոց սպարապետությունը:

Ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Նոր էր ավարտվել Բուղայի արշավանքը, երբ արաբ զորավարը 200-հազարանոց բանակով ավերակների կույտի վերածեց Հայաստանը: Հեռանալով Հայաստանից` Բուղան իր հետ պատանդ տարավ հայ ազդեցիկ իշխաններին: Մի խոսքով, երկիրն անտերության էր մատնված: Այս պայմաններում Աշոտ իշխանի ուսերին ծանր պարտավորություն էր դրված. համախմբել տեղի ուժերը, վերակազմավորել հայոց բանակը, վերացնել Բուղայի արշավանքների հետևանքները, երկիրը տնտեսապես հզորացնել և հիմքեր ստեղծել նրա անկախության հռչակման համար:

Երբ 859 թ. Հայաստանի ոստիկան նշանակվեց ծագումով հայ Ալի իբն Յահիա ալ-Արմանին, վերջինիս միջնորդությամբ արաբ խալիֆը 862 թ. Աշոտ Բագրատունին արաբ խալիֆայից ստացավ նաև Հայոց իշխանի կոչումը: Իրավական առումով նա դարձավ հայոց մեջ գահերեց իշխան` առաջինը Արմինիա փոխարքայության մեջ, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը… Մի խոսքով, նրա ձեռքին կենտրոնացավ Հայաստանի ռազմական, տնտեսական, վարչական իշխանությունը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ: Արաբ իբն !որդադբեհ պատմիչի հավաստմամբ` Աշոտ Բագրատունու իշխանության ժամանակաշրջանում Արմինիան նախկին 13 միլիոն դիրհեմի փոխարեն խալիֆայությանը վճարում էր ընդամենը 4 միլիոն դիրհեմ հարկ:

863 թ. Հայաստանի վրա մեծ զորքով հարձակվեց արաբական կայսիկների ցեղապետ Ջահապը: Սակայն Արշարունյաց գավառի Քառասունք կոչված վայրում հայոց բանակը` Աշոտ և Աբաս Բագրատունիների հրամանատարությամբ, սոսկալի ջարդ տվեց ոսոխին և վտարեց երկրից:

Ստանձնելով հայոց իշխանի պաշտոնավարումը` նա հայոց զորքերի սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը` Աբաս Բագրատունուն: Վերջինս ամրացրեց և մեծացրեց հայոց բանակի թվաքանակը` հասցնելով 40 հազար զինվորի:

Առհասարակ, արդեն VII դարից Բագրատունիներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Հայաստանի տնտեսական, ռազմական կարողությունների մեծ մասը: Նրանք տիրացան պատմական ասպարեզից աստիճանաբար հեռացող Մամիկոնյանների և Կամսարականների կալվածքներին, Հայաստանի կենտրոնական գավառներում ձեռք բերեցին գերիշխող դիրք ու հեղինակություն: Նրանց հետ այդ իմաստով կարող էին մրցել միայն Սյունյաց և Արծրունյաց իշխանները, սակայն առաջինների տիրույթները սահմանափակվում էին Սյունիքով, իսկ երկրորդներինը` Վասպուրականով: Այս երեք հզոր իշխանական տները, միմյանց հետ մրցակցելով, ձեռք ձեռքի տված պայքարում էին Հայաստանն արաբական լծից ազատելու համար:

Աշոտ Բագրատունուն ժամանակակից Հովհաննես Դրասխանակերտցի  կաթողիկոս-պատմիչն ասում է. «Եվ այսպես հայոց բոլոր նախարարներից ամենապատվականը և առաջինը նա եղավ, և ամենքը դաշինք էին կապում նրա հետ՝ որպես իսկական թագավորազնի հետ։ Այլև բոլորի մտքում կար, որ եթե հարկավոր դեպքը վրա հասնի, որ նաև նրա տոհմը արժանի լինի թագավորական տոհմերի շարքը դասվելու, նրանց պետք է ընտրել այլ նախարարական տոհմերի միջից»։

Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի կարող ուժերին ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Արաբների գերիշխանությունը Հայաստանում լրիվ ձևական բնույթ ուներ այլևս: Այս գործում Աշոտ Բագրատունուն օգնում էին հայոց բոլոր ազդեցիկ նախարարական տները, հատկապես` Արծրունիներն ու Սյունիները:

Աշոտ Բագրատունու ազդեցությունն ու հեղինակությունը չափազանց մեծ էր նաև Հայաստանի սահմաններից դուրս: Շուտով Բյուզանդիայում գահ է բարձրանում ազգությամբ հայ Վասիլ Ա կայսրը (Բարսեղ): Վասիլը, լինելով աննշան տոհմի իշխան, իրեն վերագրեց Արշակունի ծագում: Քանի որ վաղ միջնադարում` Արշակունյաց թագավորության օրոք, Բագրատունիները Հայաստանում թագադիր ասպետներն էին, հայոց արքայի թագադրումը կատարվում էր հենց նրանց ձեռքով, Վասիլ Ա կայսրը պատգամավոր ուղարկեց Աշոտի մոտ` խնդրելով հին ավանդույթի համաձայն թագ ուղարկել իրեն:

Որքանով էր պետք Վասիլ Ա-ին  Արշակունի տոհմանունը` կարևոր չէ. էականն այն է, որ Աշոտ իշխանն իսկապես միջազգային մեծ հեղինակություն և ուժ ուներ, քանզի նրա հետ հաշվի էին նստում ժամանակի մեծ կայսրությունների տիրակալները: Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, որ նույնպես ազգությամբ հայ էր, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»:

Միջազգային դիվանագիտության ասպարեզում Աշոտ Բագրատունին իր հեղինակությանը հասավ` խոհեմաբար օգտագործելով արաբա-բյուզանդական հակամարտությունը:

Նրա կարևորագույն վաստակը Հայաստանի միավորումն էր ընդհանուր գաղափարի` անկախության շուրջ: Նա Սյունյաց և Արծրունյաց իշխանական տներն իրեն կապեց խնամիական կապերով և դաշինքներով, ամրապնդեց հայոց բանակը:

860-ական թթ. Աշոտ Ա-ի թագավորությունը ճանաչելու և դավանաբանական միության առաջարկով հանդես եկավ Բյուզանդական կայսրությունը` հանձին Պոլսի Փոթ պատրիարքի: 869 թ., Շիրակավանի ժողովում քննարկելով Բյուզանդիայի առաջարկը, Աշոտ Բագրատունին պատասխան նամակում մերժում է դավանաբանական միության առաջարկը, փոխարենն ակնարկում, որ Հայաստանը կողմ է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը: Նույն ժողովում հայոց իշխաններն արդեն Աշոտ Բագրատունուն ճանաչում են հայոց թագավոր և որոշում դիմել արաբ խալիֆին` ճանաչելու հայոց թագավորությունը և Աշոտի իշխանությունը:

Շուտով արաբները դավադրություն են ծրագրում Աշոտի և Հայաստանի դեմ: !ալիֆի կողմից Արմինիայի ոստիկան է նշանակվում Ահմեդ անունով մեկը: Սա գալիս է Հայաստան: Սահմանագլխին նրան դիմավորում են հայ իշխանները: Աշոտ իշխանը, հարկ չհամարելով անձամբ ներկայանալ ոստիկանին, ուղարկել էր իր կրտսեր եղբայր

Շապուհին: Ահմադը, տեսնելով հայերի հզորությունը, նամակ է ուղարկում Պարտավի ամիրա Եմենեկ Մուհամմադին` առաջարկելով, որ երբ ինքը հասնի Դվին, կեղծ պատերազմով առաջանա իր դեմ: Արաբների պլանի համաձայն` հայերին պետք է ծուղակը գցեին, բռնեին, բոլոր իշխաններին սպանեին: Սակայն քնած չէին Աշոտ Բագրատունին և Աբաս սպարապետը: Նրանք բոլոր ճանապարհներին նախապես հետախույզներ էին տեղադրել, որոնք էլ ձեռք են գցում Ահմադի նամակը Մուհամմադին: Աշոտ Ա-ի ցուցումով շուտով տարբեր պատրվակներով Ահմադին լքում են դիմավորելու եկած բոլոր հայ իշխանները: Երբ ոստիկանը հասնում է Դվին, Աշոտ Ա-ն  նվերներով գնում է նրա մոտ` միաժամանակ հրահանգելով սպարապետին զորքով մտնել քաղաք:

Երբ Աբաս սպարապետը մտնում է Ահմադ իբն !ալիդի մոտ ու նրան պարզում Մուհամմադին ուղղված նամակը, ամեն ինչ արդեն պարզ է լինում: Արաբ զորքը զինաթափվում է, իսկ Ահմադին նստեցնում են ջորուն և հետ ուղարկում Բաղդադ ասելով. «Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»: Այսպես անփառունակ վերջ է ունենում արաբների տիրապետությունը Հայաստանում:

Դեռևս 870-ական թթ. հայ իշխանները դիմել էին արաբ խալիֆին` պահանջելով Աշոտ Բագրատունուն ճանաչել հայոց թագավոր: Աշոտի թագավորությունը պատրաստ էր ճանաչել նաև Բյուզանդական կայսրությունը: Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թ. առաջինն է ճանաչում Աշոտ Ա-ին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ Ա կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը:

Այսպիսով հայոց անկախությունը 885 թ. ստանում է միջազգային ճանաչում: Աշոտ Ա գահերեցությունը ճանաչում են նաև Վրաստանն ու Աղվանքը:

Աշոտ Առաջինի մայրաքաղաքը Բագարան քաղաքն էր, այստեղ էլ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Առաջինին հանդիսավորությամբ օծեց հայոց թագավոր, որով հիմք դրվեց Բագրատունիների թագավորական հարստության (885-1045):

Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ Ա-ն ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թ. վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտ Ա-ն ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց:

Մեծ զորավարը և դիվանագետը վախճանվեց 890 թ.` զառամյալ հասակում` որդուն` Սմբատ Ա արքային (890-914) թողնելով ընդարձակ ու ծաղկուն երկիր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Հետախուզվողին հայտնաբերեցին քրեակատարողական հիմնարկության մոտ

ձերբակալությունՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հովսեփ Ա.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

8 ՃՏՊ, 4 զոհ և 20 վիրավոր` մեկ օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 10 դեպքից` 7-ը, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 1 և խողոպուտի 1 դեպքերն էլ բացահայտվել են։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 4 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Խողովակների գողը և խողովակները հայտնաբերվեցին

կալանքՀուլիսի 1-ին, ժամը 14.00-ին, Լիճք գյուղի գյուղապետարանից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող 12 մ երկարության, 219 մմ տրամաչափի 13 խողովակ` համայնքին պատճառելով մոտ 850.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Խորեն Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

18 տարի առաջ կատարված գողությունը բացահայտվել է

ձերբակալել1995 թ. սեպտեմբերին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սևանի շրջանային կապի հանգույցին պատկանող Սևան-Դդմաշեն հեռախոսային գծի Ծաղկունք-Դդմաշեն հատվածում տեղակայված 6 հեռագրասյուների գողության մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված 6 հեռագրասյուներն ինքը սղոցով կտրել ու տեղափոխել է  Ծաղկունք գյուղում գտնվող իրենց տան նկուղ:
1995 թ. կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Մահվան ելքով ՃՏ պատահար Մարտունի քաղաքում

ապակի2Հուլիսի 2-ին, ժամը 09.40-ին, 1951 թ. ծնված Սամվել Գասպարյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պարսպին:
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Հրդեհներ Հայաստանում

հրդեհԱյրվել է երկհարկանի ինքնաշեն տնակ

Հուլիսի 3-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.42-ին: Այրվել է Թ.Եփրեմյանին պատկանող երկհարկանի ինքնաշեն տնակն ամբողջությամբ՝ 30 քմ և ծխահարվել են 31 հավ:

***

Այրվել է ավտոտնակի տանիքը 

Հուլիսի 2-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 103 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 90ա տան մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին, մարվել՝ 00.54-ին: Այրվել է Ա.Մելքոնյանին պատկանող ավտոտնակի տանիքը (24 քմ):

***

Հրդեհ Արբաթ գյուղում

Հուլիսի 2-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի թիվ 14 փողոցի 17-րդ տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ.Սարգսյանին պատկանող տան կիսանկուղային հարկում տեղի է ունեցել 20 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով մասնակի սևացել են խոհանոցային կահույքը և պատուհանի շրջանակը:

Խոշոր ավտոպատահար Երևան-Սպիտակ ավտոճանապարհին, կան զոհեր

big_1372790429_2Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում  բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ` 1952թ. ծնված Սեյրան Պողոսյանը և ուղևոր` 1994թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը տեղում զոհվել են, ուղևորներ` 1979թ. ծնված Կիմա Էստիբարյանը, 1992թ. ծնված Գրիգոր Չոբանյանը, 1968թ. ծնված Ջուլիետա Մուրադյանը,  2004թ. ծնված Անահիտ Մուրադյանը,  1993թ. ծնված Տիգրան Աբգարյանը և 1992թ. ծնված Ներսիկ Վորջյանը տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, 1980թ. ծնված Անուշ Սարիբեկյանը` Ապարան քաղաքի ԲԿ, 1995թ. ծնված Գուրգեն Զարգարյանը` Ծաղկահովիտի ԲԿ, 1961թ. ծնված Սվետլանա Պապիկյանը` Երևանի «Էրեբունի» ԲԿ, 1977թ. ծնված Թագուհի և 1969թ. ծնված Կարինե Աղունյանները, Նիկողոս Հարությունյանը(մոտ 35 տարեկան), Հրաչ Թադևոսյանը, 1999թ. ծնված Նարեկ Մուրադյանը և Դավիթ Սարդարյանը (մոտ 30 տարեկան)` Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինս մահացել է:Կ.Էստիբարյանը և Գ.Զարգարյանը, ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս են գրվել բժշկական կենտրոններից:

Ըստ բժիշկների` Թ.Աղունյանի, Կ.Աղունյանի, Ն.Հարությունյանի, Հ.Թադևոսյանի, Ն.Մուրադյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Գ.Չոբանյանի, Ջ.Մուրադյանի, Ն.Վորջյանի և Ս.Պապիկյանինը` միջին ծանրության, Ա.Մուրադյանի, Տ.Աբգարյանի և Ա.Սարիբեկյանինը` բավարար:

 

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

ԵգիպտոսՀաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

 

Միջուկային անվտանգությանը նվիրված ԱԷՄԳ նախարարական համաժողով Վիեննայում

OLYMPUS DIGITAL CAMERAՀուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` (ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ եւ միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված անցյալի ձեռքբերումները, ներկա մոտեցումները եւ մատնանշելու ապագա առաջնայնությունները:

Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար եւ 31 կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարական համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2014-2017թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Միջուկային անվտանգության կարգավորման պետական  կոմիտեի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց միջուկային զենքի չտարածմանը եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանն ուղղված  Հայաստանի կառավարության հանձնառությունը: Նա անդրադարձավ ՀԱԷԿ-ում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նպատակով ձեռնարկված քայլերին եւ ապահովության միջոցառումներին: ՀՀ մշտական ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ Հայաստանի կողմից վերջերս վավերացված ոլորտի կոնվենցիաների, ընդունված օրենքների, ինչպես նաեւ միջուկային անվտանգության ոլորտում ԱԷՄԳ եւ անդամ երկրների հետ իրականացվող ծրագրերի մասին:

Նույն օրը համաժողովն ընդունեց նախարարական հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ անդամ երկրները շարունակում են մտահոգված մնալ միջուկային եւ ճառագայթային ահաբեկչության սպառնալիքով, կարեւորում են ԱԷՄԳ դերը համընդհանուր միջուկային անվտանգության ամրապնդման գործում եւ կոչ անում երկրներին պահպանել միջուկային անվտանգությունը, այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությունը, դրանց տեղափոխումը, օգտագործումն ու պահեստավորումը:

Շարունակվում են թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի մշտադիտարկումները

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքների, ստացվող հեռախոսազանգերի և տրվող պատասխանների վերաբերյալ մշտադիտարկումները:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 11689 հեռախոսազանգ, որից միայն հունիս ամսվա ընթացքում՝ 2468: Ընդ որում, քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով նշված ժամանակահատվածում 1950 հեռախոսազանգ է ստացվել: Բարձրացված հարցերի մի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, 327-ին համապատասխան ընթացք է տրվել:
ԱԻՆ  ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծով հունվար-հունիս ամիսներին շուրջ 36 հազար զանգ է ստացվել: Քաղաքապետարանին առնչվող բոլոր հարցերին լուծում է տրվել: Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված բոլոր հեռախոսազանգերի ճնշող մեծամասնությունը կոմունալ-կենցաղային բնույթի է եղել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով հաճախ ստացվում են զանգեր, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չեն, սակայն, անգամ այդ դեպքում, քաղաքացին ուղղորդվում է տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն: Նշվել է նաև, որ մի շարք երիտասարդների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վարչական բոլոր շրջաններում բնակիչներին բաժանվել են տվյալ վարչական շրջանում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական այցեքարտեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`  

Հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 3-4-ին  կնվազի 3-4 աստիճանով,  հուլիսի 6-7-ին՝ նույնքանով  կբարձրանա:

 

 Երևանում`

 

Հուլիսի 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.20C (1989թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1920թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.40C

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

 serj

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:

Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին:

Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ

7882_bՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:

ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:

Ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Զինվորական դատախազությունն ստեղծում է աշխատանքային խումբ՝ զինված ուժերում մահվան դեպքերը ուսումնասիրելու համար

7881_bՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:

Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:

Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում:

Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն (հասցե՝ ք.Երևան, Սունդուկյան 66ա) մինչև 2013թ. հուլիսի 15-ը ներառյալ:

ՀՀ Զինվորական դատախազություն

Կողոպուտների հեղինակ 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

ձերբակալությունՀունիսի 30-ին, ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում դուստրը` 2005 թ. ծնված Կ.-ն, իրեն հայտնել է, որ բակում խաղալու ժամանակ մի անծանոթ աղջիկ իր ականջներից հանել է ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:

Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը և Գյումրիի Պ. Սևակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի: Ռաֆիկ Գ.-ն հայտարարել է նաև, որ տուն վերադառնալուց հետո պարզել է, որ վերցված 2 զույգ ականջօղերից մեկ զույգը պատկանում է իր դստերը, իսկ մյուսը հարևանուհու թոռանը, որը իր դստեր հետ խաղացել է բակում:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Հետաքննության ընթացքում Անժելա Մ.-ն խոստովանել է, որ Անի թաղամասի Ե. Չարենցի փողոցի թիվ 15 շենքի բակից բացահայտ հափշտակել է մեկ այլ երեխայի ականջօղերը:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նշված շենքի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ հունիսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի անծանոթ աղջիկ իրենց բակում բացահայտ հափշտակել է դստեր ոսկյա ականջօղերը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել` փորձելով իր ուժերով գտնել հանցագործին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված ոսկյա ականջօղերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

10517_am_1Ս.թ. հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետև նա շահագրգիռ ձևով օժանդակում է մեզ` առաջ տանելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Մենք դեսպանի հետ Սիլիկոնային հովտում էինք, և նա կիսվում էր դահլիճի հետ իր տպավորություններով և դասերով, որ միասին քաղել էինք Սիլիկոնային հովտում: Դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի: Դա վերաբերում էր այն փուլին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, և ապագայում այդ մրցակցության մեջ կառավարությունները պետք է դերակատարում չունենան, որպեսզի շուկան ինքը խթաններ ստեղծի զարգացումների համար: Դրանք այն դասերն էին, որ դեսպանի հետ բերել էինք Երևան: Ցավոք, պետք է նշենք, որ երևի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել և փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ: Նա ընդհանրական դատողություններ էր անում, որոնց հետ ես ամբողջովին համաձայն եմ»:

 

Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի և դրա շրջանակում քաղաքների միջև կնքված պայմանագրի թարմացմամբ:

Կարևորելով համագործակցության ընդլայնումն ու այդ համատեքստում Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի բացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  վստահություն է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական։

“Այս տարիների ընթացքում մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացրել։  Մարզահրապարակը, որը բացեցինք այսօր, մեր բարեկամության և համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն է: Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ փոխանցում Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրին Երևանի անդամակցությունն առաջարկելու և ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր մեր կողմից բացված մարզադաշտը կծառայի ոչ միայն դպրոցի աշակարտներին, այլև ամբողջ թաղամասի բնակչությանը”,- նշել է  Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Տարոն Մարգարյանին՝ Կոլետ Բաբուչյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն: Անդրադառնալով “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” հռչակվելու շրջանակում “Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթ” միջոցառման անցկացմանը՝ տիկին Բաբուչյանը նաև նկատել է, որ այն եղել է բավականին հագեցած, ինչը հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների ևս մեկ վառ ապացույց է: Մարսելի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” հռչակվելու շրջանակում Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

“Որպես արմատներով հայ՝ ինձ համար, պարոն քաղաքապետ, իսկապես մեծ հպարտություն է նաև արձանագրել, որ Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երևան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց “Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վստահ եմ, որ այս հանգամանքը Մարսելի և Երևանի միջև հաստատված առանձնահատուկ բարեկամության ամենախոսուն ապացույցն է”,- նշել է Կոլետ Բաբուչյանն ու ընդգծել նաև, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ևս պատրատակամ է աջակցելու համատեղ ծրագրերի ակտիվացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին Մարսելի քաղաքապետին է փոխանցել ջերմագին ողջույններն ու վստահեցրել, որ Երևանում սիրով սպասում են պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցին, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական կապերն էլ ավելի ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը

3432 (1)

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:

Շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ

001 (16)Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան:

Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի  առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:

GOSPEL–ը  (Կառավարումը Սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրոպական Միության CIUDAD (Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն) ծրագիրրի մի մասն է, որի շրջանակներում համագործակցում են Հայաստանը (Երևան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) և Նորվեգիան (Տրոնդհեյմ):  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և գործընկեր քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են փորձի փոխանակման սեմինարներ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն