Փրկարարներն օձերին անվտանգ տարածք են տեղափոխել

Փրկարարները   օգնել  ենՀունիսի 14-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 57 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան 2-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են օձ, որը տեղափոխել են անվտանգ տարածք:

«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով».Վրեժ Իսրայելյան

1219Այս գիշեր ինքնասպանություն է գործել ժամանակակից արձակագիր, դրամատուգ Վրեժ Իսրայելյանը: Ինքնասպանության պատճառը եղել է թոքերի խորացված քաղցկեղի հայտնաբերումը:

64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Վաղարշյան փողոցում գտնվող գրողի բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ, որտեղ գրված է եղել. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:

Նամակի կողքին դրված է եղել իր «Վաղ թե ուշ» գիրքը:

Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թ. ապրիլի 2-ին Երևանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:

1979-81-թթ գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

2010 թվականին «Տոնապետ» գրքի համար ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է եղել:

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):

«Անկախ»-ի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում գրողի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:

Տարոն Մարգարյանը հանդիպել է Տալլինի քաղաքապետի տեղակալի հետ

001 (2)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՛՛Բոլորը գնում են Երևան՛՛ ծրագրի շրջանակում Երևանում գտնվող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Կալլե Կլանդորֆի հետ:

Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

՛՛Երևանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ, և վստահ եմ, որ Տալլինի հետ ևս կարող ենք ձևավորել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաև գործարար հարաբերությունները: Հուսամ՝ առաջիկայում համատեղ ծրագրեր քննարկելու և դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենանք՛՛,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ՛՛Բոլորը գնում են Երևան՛՛ ծրագրի կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Կալլե Կլանդորֆը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և իր տպավորություններն է կիսել Երևանի մասին:

՛՛Վերջին անգամ Երևանում եղել էի 1973 թվականին: Փոփոխությունն ու զարգացումն ակնհայտ են: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Համոզված եմ, որ մեր հաջորդ զրույցը կունենա գործնական հիմքեր՛՛,- նշել է Տալլինի քաղաքապետի տեղակալը:

Օգտվելով առիթից՝ Կալլե Կլանդորֆը Տալլինի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Էստոնիայի մայրաքաղաք:

Կողմերը քննարկել են նաև  զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման հետ կապված հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Եղանակի կանխատեսումն առաջիկա հինգ օրերի համար

եղանակԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, 17-19-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է, 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ուսումնավարժություն` վարակիչ հիվանդության սցենարով

ainՀՀ կառավարության «Բազմոլորտ վարժանքների իրականացման ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման համաձայն` այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացրել է «Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքի արձանագրում բնակչության և կենդանիների շրջանում» թեմայով ուսումնավարժություն:

Սցենարի հիմքում սիբիրախտ հիվանդություննն էր` հաշվի առնելով այն, որ այս հիվանդությունը վտանգավոր է թե մարդկանց, թե կենդանիների համար և վերջին տարիներին մշտապես արձանագրվում է ՀՀ տարբեր մարզերում: Շտաբային ուսումնավարժության ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։

Ուսումնավարժության նպատակներն էին`
• կատարելագործել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում.
• ստուգել և ճշտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի ԱԻ հետևանքների վերացման ընթացքում համագործակցության վիճակն ու բարելավման ուղիները՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական մշտական հսկողության համակարգի հիմնարկների միջև.
• ստուգել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության ոլորտները կարգավորող նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունավետությունն ու իրատեսությունը.
• ապահովել ՀՀ պետական սահմանային հսկողության (ներկրվող և արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան հսկողությունը, միկրոօրգանիզմների ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածություն) իրականացումը, տարբեր շահագրգիռ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված միջազգային նշանակության ԱԻ և հանրային առողջության ռիսկերի արագ բացահայտումը, չկրկնվող և նպատակային իրականացված միջոցառումների, արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործումը.
• ապահովել միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների պահանջների ներդրումը:

Շտաբային ուսումնավարժության ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները ներկայացրեցին սիբիրախտ հիվանդության յուրահատկությունները, վտանգները և արդիականությունը հանրապետության տարածքում:

Վարժանքի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի և անկած կենդանիների այրման և սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Քննարկվեցին նաև շահագրգիռ գերատեսչությունների համագործակցության խնդիրները` սիբիրախտ հիվանդության բռնկումների ժամանակ:

 

Կայացել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքի շնորհանդեսը

Աբրահամ ԲախչագուլյանԱյսօր տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի (www.ssfs.am, www.snund.am ) բացման շնորհանդեսը:Ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:Կայքը հանդիսանում է տեղեկատվության ներմուծման և ստացման ճկուն համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն է ստանում առցանց ծանոթանալ Ծառայության գործունեությանը, Ծառայությանն առնչվող օրենսդրությանը, նորություններին և այլն:Կայքից օգտվողները կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ սննդամթերքի ներմուծման և արտահանման հսկողության պահանջների, տուրքերի ու վճարումների և այլնի մասին:Կայքն ունի բաժին, որտեղ քաղաքացիներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ներկայացնել դիմում- բողոքներ:Կայքի ստեղծման վրա աշխատել են 6 ամիս

՛՛Կայքը հայերեն լեզվով է, բայց շուտով կլինի նաև անգլերեն տարբերակը, դրանից հետո կաշխատենք ռուսերեն դարձնելու վրա:Կայքի ստեղծման վրա կատարվել է զգալի աշխատանք, որպեսզի մեծածավալ տեղեկատվությունը ինտերնետ- օգտատերերին հասանելի դառնա հնարավորինս հեշտացված կարգով՛՛,- ասաց Ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

 

Բալասանյան Մերի

Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց

ձերբակալելՀունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի   վարորդը Երևանի Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ նշված վրաերթը կատարել է 1954 թ. ծնված Աշոտ Ա.-ն` իրեն ամրակցված «Շկոդա Օկտավիա»  մակնիշի ավտոմեքենայով:
Նույն օրը վարորդը Գյուրջյան փողոցի տներից մեկից  բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Տուժողին տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն

վրաերթՀունիսի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ձորք թաղամասի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի  և  տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել  ոստիկանության Կապանի բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ապօրինի ծառահատում՝ Վահագնի գյուղին հարակից անտառից

ծառհատումՀունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան  Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով,   բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին` «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,.5 խմ փայտանյութով, ինչի  համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ  փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Կիսակառույց տան նկուղից առանց գործարանային համարի ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակՈստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները  մի  քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, 1983 թ. ծնված  Ֆահրադ Հ.-ին  պատկանող կիսակառույց տան նկուղից  հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Համագործակցության հուշագիրը կստորագրվի նախարարների հանդիպման ժամանակ

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Պրիիտ Տուրկին: Հանդիպման ընթացքում  նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի և Էստոնիայի նախարարների նախատեսվող հանդիպման ժամանակ: Երկկողմ համագործակցության համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել  է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում  միջբուհական կապերի հաստատումն ու ամրապնդումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը:  Շեշտելով, որ   հայ և էստոնացի ժողովուրդների ավանդական բարեկամության լավագույն դրսևորումն է համարվում Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում հայագիտական ամբիոնի առկայությունը, Ա.Աշոտյանը վստահություն է հատնել, որ  հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է  եղել նաև երկու երկրների համագործակցության հնարավորություններին միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ հեռանկարային են համարվում գյուղատնտեսական մասնագիտությունները:

 

Տանը մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել

փամփուշտՈստիկանության Մեծամորի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, 1941 թ. ծնված  Ֆրունզիկ Ք.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի  93 փամփուշտ, գնդացրի ժապավեն և ազդանշանային 3 լուսարձակիչ ու հայտարարել, որ նշված զինամթերքը, որը պատկանել է իր մարտական ընկերոջը, որը զոհվել է 1993 թ. ապրիլի 15-ին ԼՂՀ Մարդակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ, գտել է նույն օրը, ժամը 10.00-ին, իր տան պատշգամբում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Այս տարվա ամառը ոչ շատ շոգ կլինի, ոչ էլ տեղումներով առատ

զարուհի պետրոսյանԱմենաշոգ ամառները գրանցվել են վերջին տասը  տարիների ընթացքում: Համեմատաբար հով է եղել միայն 2009թ.-ի ամառը, բայց այս տարվա ամառը լինելու է սովորական, աչքի չի ընկնելու ոչ շատ շոգով, ոչ էլ տեղումներով: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան Զարուհի Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով` մինչև հունիսի վերջ պահպանվելու է կարկուտի հավանականությունը, հատկապես` հանրապետության հյուսիսային շրջաններում, իսկ հարավային կեսում կարկուտի հավանականությունը գնալով պակասում է:

 

«Եթե լրագրողին աշխատանքից ազատում են, չի նշանակում, որ խոսքի ազատության դեմ է». Գալուստ Սահակյան

images (2)«Քաղաքական գործչին և լրագրողին որևէ մեկը չի ընդունում կամ ազատում, դրանք անընդհատ մնում են: Եվ եթե լրագրողին աշխատանքից ազատում են, դա չի նշանակում, որ խոսքի ազատության դեմ է ուղղված: Պարզապես զուտ աշխատանքային խնդիր է»,-Անկախ-ի խնդրանքով մեկնաբանելով օրերս հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառման համար աշխատանքից ազատելու փաստը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա դեմ է, որ եթե լրագրողը որևէ բան է ասում՝ թեկուզև ինչ որ բան ոչ այն, ապա դրա համար պետք է պատժվի: «Առավել ևս էն պայմաններում, երբ որտեղ բացում ես, խոսքդ նենգափոխված ներկայացնում են, քննարկում, պրոբլեմ ստեղծում, հետո պարզաբանում»,-սեփական օրինակը բերեց Գալուստ Գրիգորիչը,-բայց ես շատ հանգիստ եմ դրան նայում, որովհետև ոլորտը հենց էդպես էլ պիտի առաջխաղացում ունենա: Իսկ ընդհանրապես յուրաքանչյուրն էլ մարդ է, սխալվելու իրավունք ունի, և ես դա ծայրահեղացնելու կողմնակից չեմ»:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը

DSCN4160Այս տարի շուրջ 200 ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Կազմակերպիչները դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է տեղավորվեն ժամանակի ու ցուցադրման սրահների մեջ: Կարևորը սակայն այն է, որ ստացվել է իրոք ուժեղ մրցութային ծրագիր: Այս մասին այսօր  «Գոլդեն Թուլիփ»  հյուրանոցում  լրագրողներին ասացին «Ոսկե ծիրան»  10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: Նրանք ներկայացրին այս տարվա մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը 12 ֆիլմ է ընդգրկում: Խաղարկային ժյուրին գլխավորելու է անվանի ռեժիսոր Իշվան Սաբոն, անդամներն  էլ ոչ պակաս անվանի կինոդեմքեր  են: Խաղարկային մրցույթում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվեն Նիկոս  Կորնիլիուսի «11 հանդիպում հորս հետ», Սանհուն Փարկի «Սոսկ կյանք», Սրդան Գոլուբիչի «Շրջաններ», Միրա ֆորնայի «Իմ մարդասպան շունը», Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», Պիտեր Բրոսենսի եւ Ջեսիքա Վուդոուրֆի «Հինգերորդ եղանակը»:

Վավերագրական մրցույթում  կցուցադրվեն Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որ մերը չէ»,  Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջեւ», Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայր» ֆիլմերը եւ այլն: Փառատոնի  փոխտնօրեն Արա Խանջյանը հայտնեց, որ Վավերագրական մրցույթի համար 700 ֆիլմ են ստացել 63 երկրից, մրցույթում ընդգրկված է 11-ը: Նրա ձեւակերպմամբ, ֆիլմերը բազմազան են ժանրային եւ մյուս առումներով:

«Հայկական  համայնապատկեր» ծրագրի  համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ հայտնեց, որ կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր: Շուրջ հարյուր ֆիլմի հայտ է ստացվել, ընտրվել է 23-ը: «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում են կինոքննադատ Դեյվիդ դ՛Արսին, սոցիոլոգ Ժան Ռադվանին, կինոքննադատ Նիք Ջեյմսը եւ ուրիշներ:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի համակարգող Արամ Շահբազյանը հայտնեց, որ այս տարի մեծ հոսք է եղել` ավելի քան 900  հայտ: Միքայել Ստամբոլցյանն էլ  հավելեց, որ ֆիլմերի այնքան առատ հոսք է եղել, որ ինքը, պատկերավոր ասած, սարսափած է:

Արամ Մանուկյանի մեջ վարչապետին պաշտպանելու զգացողություն է ակտիվանում

images (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կասկածներ ունի, որ իշխանությունները որոշակի զոհեր են ուզում տալ՝ քավության նոխազ դարձնելով հատկապես վարչապետին. «Նույնիսկ երեկվանից սկսած իմ մեջ մի տեսակ զգացողություն է ակտիվանում՝ պաշտպանել վարչապետին»,-անկեղծացավ նա խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ:

Սակայն այն ամենի մեղավորը, ինչ կատարվում է, ոչ թե վարչապետն է, այլ երկրի ղեկավարը. «Վարչապետը, ինչպես և բոլոր մնացածը, էս օղակում խաղացողներ չեն, խաղացողը մեկն է: Տիգրան Սարգսյանը երբեք ինքնուրույն ֆիգուրա չէ և չի էլ կարող լինի»,-համոզված է նա:

Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի ներկայացրած աղմկահարույց հաշվետվությանը և դրանում առկա չարաշահումների վերաբերյալ հանրապետականի կոշտ քննադատություններին, ապա ՀԱԿ պատգամավորն այդ ամենը ցինիկություն է համարում. «Իշխանը երեք տարի ներկայացրել է նման զեկույց, բայց ո՞վ է պատժվել»,-հարցնում է նա և ասում, որ դա ընդամենը շոու է՝ երեք արարով՝ հայտնաբերել, ցուցադրել, պատժել կամ չպատժել:

Ըստ նրա՝ երրորդ արարը ինքը հաջողված կհամարի, եթե պատժվեն համակարգի ղեկավարները:

 

9 ՃՏՊ և 11 վիրավոր`մեկ օրում

ավտովթարԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10,   կողոպուտի` 1, խուլիգանության` 2 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և  գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՕԵԿ-ն առաջարկելու է օրենք՝ Վերահսկիչ պալատի բացահայտումները միանգամից դատախազություն ուղարկելու վերաբերյալ

3ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հստակեցրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հասցեագրված իր խոսքը, որը մամուլում սխալ ձևով է ներկայացվել.  «Ես ոչ թե ասել եմ՝ Իշխան Զաքարյանին պետք է ձերբակալել, այլ երբ ինքը ներկայացրեց, որ 107 դրամ արժեցող մալուխը ձեռք է բերվել 800-1000 դրամով, ինչը զանգվածային ալան-թալան է, ես նրան ասացի, որ ստիպված է հաջորդ անգամ Ազգային ժողով գալուց իր հետ ձեռնաշղթաներ բերել, քանի որ գործուն միջոցներ չի իրականացվում այդ անձանց նկատմամբ»,-պարզաբանեց նա:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ շուտով ՕԵԿ խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի Վերահսկիչ պալատն իր կողմից  արված խախտումների վերաբերյալ ոչ թե հանդես գա գնահատականներով, որ դա բացթողում էր, չարաշահում կամ կեղծիք, այլ միանգամից այդ խախտումներն ուղարկի դատախազություն: ՕԵԿ-ը նաև առաջարկելու է դատախազության մասին օրենքում և ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրել մի դրույթ, որ գլխավոր դատախազությնա կողմից ամեն տարի Ազգային ժողովին ներկայացվող հաղորդագրության մեջ մանրամասն անդրադարձ լինի նաև Վերահսկիչ պալատի տված նյութերին և դրանց արդյունքներին:

Իշխանությունների խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է. Արմեն Ռուստամյան

imagesԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին և խորհրդարանում հանրպետականների կողմից դրանց վերաբերյալ հնչած կոշտ քննադատությանը, ասաց. «Իշխանություններն էն տրամաբանության մեջ ենմ, որ ամեն ինչ իրենցն է, մոնոպոլիզացրել են ամեն ինչ, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացվում՝ ներկայանալով թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է: Մարտավարական հնարք են իբր թե կիրառում, որ ավելի լավ է առաջինն իրենք բարձրաձայնեն, ընդդիմադիրներին բան չմնա խոսելու, բայց չենյ գիտակցում, որ Ա-ն ասել ես, Բ-ն էլ պիտի ասես»:

Ռուստամյանը հիշեցնում է, որ մաքրվելը միայն խոստովանությունը չէ, դա միայն անհրաժեշտ առաջին քյլն է, բայց դրանից հետո գալիս է ապաշխարության մասը.

«Բա ապաշխարությո՞ւնն ով պիտի անի»,-հարցնում է դաշնակցական պատգամավորը՝ նկատելով, որ խոստովանությունն առանաց ապաշխարանքի ցինիզմ է: