|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ: Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Նախագահի խոսքով, եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման և զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: |
«Մոսկվա» կինոթատրոնում հանդիպել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչներն ու տվյալ երկրները ներկայացնող անիմատորները
«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչների և տվյալ երկրները ներկայացնող անիմատորների հետ:
Կարևորելով և գնահատելով փառատոնի դերն ու նշանակությունը` արդեն 5-րդ տարին է այս երկրների ներկայացուցիչները ժամանում են Հայաստան` մասնակցելու «ՌեԱնիմանիա» փառատոնին:
Նախորդ օրը տեղի էր ունեցել “Let’s Talk Animation 2013” ֆորումը, որն այս տարի անցկացվում է անիմացիայի միջազգային օրվան նվիրված: Այն հրաշալի հնարավորություն է Հայաստանի և Էստոնիայի միջև անիմացիոն ոլորտում համագործակցելու համար: «Մարանի»-ի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ անցկացվում է “Let’s Talk Animation” ֆորում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև նրանով, որ այն ընդլայնում է իր սփռվածությունն: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան:
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
«ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարում
Ներկայացնում ենք «ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի
նախնական փուլի 3-րդ մրցափուլի արդյունքները
| N |
Մասնակից թիմերի անունները |
արդյունքները |
վայրը |
ժամկետը | |
| 1 | ՀՀ ոստիկանությունՀՀ արտակարգ իրավիճակների նախ. |
4 |
«Աբովյան» մ/դ | 25.10.2013թ. | |
|
0 |
|||||
| 2 | ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ ֆինանսների նախարարություն |
15 |
«Աբովյան» մ/դ | 25.10.2013թ. | |
|
0 |
|||||
| 3 | Հայաստանի դատական դեպարտամենտՀՀ սփյուռքի նախարարություն |
9 |
«Փյունիկ» մ/դ | 26.10.2013թ. | |
|
1 |
|||||
| 4 | ՀՀ տարածքային կառավարման նախարարությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախ. |
0 3 |
«Աշտարակ» մ/դ | 26.10.2013թ. | |
|
|
|||||
| ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունՀՀ արտաքին գործերի նախարարություն |
0 3 |
«Աշտարակ» մ/դ | 26.10.2013թ. | ||
|
|
|||||
| 6 | ՀՀ էներգետիկայի նախարարությունՀայաստանի դատական դեպարտամենտ |
2 |
«Փյունիկ» մ/դ | 28.10.2013թ. | |
|
0 |
Իշխանություններն այս անգամ կարող են զոհաբերել Ղարաբաղն իրենց իշխանությունը պահելու համար. Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ արդեն դիմել է վարչապետին` ստանալու գազի մեծ պայմանագիրն ու կից քսաներկու համաձայնագրերը, քանի որ պարզվում է` համաձայնագիրը, որ ստացել է ավելի վաղ, ընդամենը մեկն է, ստորագրվել է այս տարի, բայց հինգ տարի առաջվա քսաներկու այլ փաստաթղթեր և ավելի վաղ ստորագրված մեկ մեծ պայմանագիր կա. «Հիմա գրավոր դիմել եմ, բայց դեռ չունեմ որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ: Չգիտեմ ինչու՞ են գաղտնի պահվում: Սա արդեն մի ձև է, որով աշխատում է այս իշխանությունը, իսկ գաղտնի գործընթացներն իրենց մեջ ռումբեր են պարունակում»:
Արամ Մանուկյանը նաև հայտնեց, որ վախենում է, թե իշխանությունները աթոռին մնալու համար կզոհաբերեն Ղարաբաղը. «Արդեն ամեն բան զոհաբերել են` գույքը, սուվերենությունը, արժանապատվությունը, հաջորդ զոհաբերվող արժեքը կարող է Ղարաբաղը լինել: Սրա համար արդեն ֆոն են նախապատրաստում` մեջ գցելով Զորի Բալայանի նմաններին, որ հետո մարդիկ հարվածին պատրաստ լինեն»:
Գյումրիում լայնամասշտաբ ապամոնտաժում է
Այսօրվանից Գյումրիում մեկնարկեց վթարային վիճակում գտնվող պատշգամբների ապամոնտաժման գործընթացը: Հին շենքերի արդեն հսկայական վտանգ ներկայացնող պատշգամբները հասցրել են մարդու կյանք խլել: Խնդիրը լինելով բավական ֆինանսատար, տարիներ շարունակ լուծում չի ստացել` ոչ բնակիչների, ոչ էլ տեղական իշխանությունների կողմից:
Գյումրու քաղաքապետարանի հրապարակած տվյալներով քաղաքում այս պահին 80-ից ավել պատշգամբներ կան, որոնք խիստ վտանգ են ներկայացնում: Ու նմանատիպ պատշգամբները հաճախ հանդիպում են ամենաբանուկ հատվածներում. դրանց անակնկալ փլուզումներից բազմաթիվ մարդիկ են վնասվածքներ ստացել: Վերջին դեպքը գրանցվեց այս մարտ ամսին, երբ փլուզվել էր Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Հետևանքում, նույն բնակարանի բնակչուհին վայր էր ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո պատշգամբի փլուզում էլի է գրանցվում, սակայն այս մեկը, բարեբախտաբար, անփորձանք է անցնում:
Պատշգամբների փլուզման վտանգն ավելի է մեծանում հատկապես տարվա այս ժամանակաշրջանում. անձրևներն ու հետագայում նաև ձյունն ավելի են խարխլելու արդեն քայքայված այս շինհատվածները:
“Չնայած դա բնակչի սեփանակությունն է, բայց պետք է այդպիսի վտանգավոր պատշգամբները վերացնենք: Մենք տրամադրում ենք տեխնիկա, օգնում ենք մեկս մյուսին` քաղաքապետարանն ու համատիրությունները”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Պատշգամբների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, իսկ արդեն գարնանը, ըստ քաղաքապետարանի հավաստիացումների, կսկսվեն նոր պատշգամբների կառուցման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գործող Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» և մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը: Տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կինը: Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են շուրջ 400 տարեց շահառուներ:
Ողջունելով ներկաներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, և մենք մշտապես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահ եղեք, որ միշտ լինելու ենք ձեր կողքին և փորձելու ենք սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում լուծումներ տալ մայրաքաղաքում առկա սոցիալական տարբեր խնդիրների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
«Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացումն ազդարարվել է խորհրդանշական զանգի հնչյուններով:
Ողջույնի իր խոսքում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար:
Ընդհանուր առմամբ այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի համատեղ ուժերով հոկտեմբերի 1-ից իրականացվում է նաև «Արտագնա սպասարկում» սոցիալական ենթածրագիրը, որի շրջանակում Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում այս պահին ապահովվում է թվով 125 շահառուների սննդի խնդիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչու
Շենգավիթ վարչական շրջանն ամփոփել է «էրեբունի–Երևան 2795» տոնակատարության միջոցառումները
Երևանի 2795-րդ տարեդարձին նվիրված Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում համերգային մեծ ծրագրերով ամփոփվել է «էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները:
Շենգավիթցիների հետ Երևանի օրվա կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառմանը մասնակցել են հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ, ազգագրական երգի-պարի համույթներ:
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ինչպես Երևանի մասին երգեր, այնպես էլ ժողովրդական ու էստրադային հիթեր:
Միջոցառումը եզրափակվել է տոնական հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ Ճապոնիայի Կոֆու քաղաքում
Սեպտեմբերի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի Յամանաշի նահանգի Կոֆուի քաղաքապետի, Յամանաշի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի եւ նահանգի գործարարների հետ: Հանդիպումներին քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության և գործարար ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 20-ին Կոֆու քաղաքում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ:
Համերգն ունկնդրելու էին եկել Կոֆուի քաղաքապետը, Յամանաշի նահանգի պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, երաժշտասերներ: Միջոցառումը մեկնարկեց դեսպան Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ հայկական եւ ճապոնական հոգեւոր մշակույթի համադրումը օգնում է հայ եւ ճապոնացի ժողովրդին միմյանց արժեհամակարգն առավել լավ ընկալելու եւ ճանաչելու միմյանց:
Համերգին ելույթ ունեցան ճապոնացի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Իսրայելյանը, կոտոյահար Ասուկա Յոշիձակին եւ բարիտոն Յուհեի Ցուչիդան, ովքեր կատարեցին Կոմիտասի, ինչպես նաեւ ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Կոտո (ճապոնական տավիղ) նվագարանով կոմիտասյան երաժշտությունը Ճապոնիայում հնչեց առաջին անգամ:
Ադրբեջանի արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը կառավարության կազմից դուրս է մնացել
Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է կառավարության նոր կազմը:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը և աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքփերովը այդ նոր կազմում չեն ընդգրկվել:
Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Զաքիր Հասանովը, իսկ աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնում`Սալիմ Մուսլիմովը: Զաքիր Հասանովը մինչ այդ եղել է ներքին զորքերի հրամանատար, իսկ Սալիմ Մուսլիմովը`Սոցիալական պաշտպանության պոտական հիմնադրամի նախագահ:
Նիկոլ Փաշինյանը Վլասովի նամակից լրիվ այլ տպավորություն է ստացել, քան Հովիկ Աբրահամյանը
Այսօր խորհրդարանում մինչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր քննարկվելիք հարցերի հերթականությունը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր ելույթի իրավունքից օգտվելով, ասաց, որ ստացել է ռուսական զորքերի հրամանատարի՝ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակը, որը վերաբերում է սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում ռուս սահմանապահների և պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպին. «Անկեղծ ասած՝ ես խիստ զարմացած եմ երեկվա Ձեր պատասխանից, որովհետև պարոն Վլասովը իր նամակում կետ առ կետ հաստատել է սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցածի՝ հանրությանը հայտնի վարկածը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երբ Փաշինյանը ցանկացավ զարգացնել այս թեման, Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել նրա խոսափողը՝ նշելով, որ նրա հայտարարությունը օրակարգին չի վերաբերում:
Հիշեցնենք, որ երեկ նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոսջանջյանի և Հովիկ Աբրահամյանի շուրջ 40 րոպե տևած բանավեճով, որտեղ պատգամավորները բացատրություն էին պահանջում սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի օրինականության վերաբերյալ, իսկ Աժ նախագահը հայտարարում էր, որ իր ունեցած տվյալներով օրենքի խախտում տեղի չի ունեցել:
Հրդեհ Հալաբյան փողոցում
Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում հյուրընկալել էր «Հանովերին» և հաղթեց 1:0 հաշվով:
Մխիթարյանը «Բարուսիայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 80-րդ րոպեին:
22 միավորով Դորտմունդի «Բորուսիան» Լևերկուզենի «Բայերի» հետ հետապնդում է առաջատարին` «Բավարիային, որն ունի 23 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» Դորտմունդ – «Հանովեր»՝ 1:0
Մարկո Ռոյս, 4 (11 մ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալել էր Բուլղարաիայի ներկայացուցիչնրին: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջամնակում կայացած նախորդ խաղում հուրերը սեփական հարկի տակ կեղտոտ խաղ էին անցկացրել և առավելության հասել 1:0 հաշվով:
Այսօր Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց: Մեր ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականը պահպանում է խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Վերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր:
Հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը Նեապոլում կմրցի խմբում առաջին տեղն ապահոված իտալացիների հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը հյուրընկալելու է դանիացիներին:
Ի դեպ, բուլղացիներն այս մրցաշարի ոչ մի խաղում երկու գնդակ բաց չէին թողել:
Տեխնիկական արդյոնքներ
B խումբ, 9-րդ տուր
Հայաստան – Բուլղարիա՝ 2:1
Արազ Օզբիլիս, 44, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61
Հեռացվեցին՝ Նիկոլայ Բոդուրովը, 45, Սվետոսլավ Դյակովը, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)
Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 54), Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով (Դավիթ Մանոյան, 90), Յուրա Մովսիսյան։
Վարդան Մինասյան. «Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան»
Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում խաղ է անցկացնելու Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Եվ ահա, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նա նշեց, որ Սոֆիայում կայացած մրցակիցների առաջին խաղում Հայաստանի ընտրանին սադրանքների զոհ է դարձել, եղել է նաև կարգապահության խնդիր, իսկ վաղվա խաղում մեր թիմը միայն կենտրոնանալու է, որ իր օգտին հաղթական հաշիվ արձանագրի:
«Հրավիրել էինք 20 ֆուտբոլիստի: Մասիս Ոսկանյանի մասնակցությունը վնասվածքի պատճառով հարցական է: Մյուսները պատրաստ են խաղին: Կառլեն Մկրտչյանը վերջին խաղերում իր թիմում չի խաղում, բայց նրա ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան: Բացի այդ, մենք ունենք վարկանիշային խնդիրներ: Պետք է ձգտենք հայտնվել երրորդ զամբյուղում: Բուլղարացիները շատ ագրեսիվ են խաղում: Դրա շնորհիվ նրանք այս պահին խմբի երկրորդ տեղում են:»,- ասաց Մինասյանը։
Ալպիական ջրածիծառները առանց կանգառի 200 օր անց են կացրել օդում՝ դառնալով երբևէ ամենաերկար թռիչք իրականացրած թռչունները
Չվող թռչուններին ուսումնասիրող հետազոտողները պարզել են, որ նրանք առանց կանգառի 200 օր շարունակ թռչում են Աֆրիկայից Եվրոպա:
Գիտնականների խոսքով՝ ալպիական ջրածիծառների 2000 կմ երկարությամբ թռիչքը երբևէ որևէ թռչունի իրականացրած ամենաերկար թռիչքն է:
Չնայած մասնագետները գիտեին, որ ջրածիծառը տարվա մեծ մասը անց է կացնում օդում, սակայն առաջին անգամ էր, որ նրանք նման արդյունքներ էին գրանցում:
Նախքան ձմեռելու նպատակով թռչունների հարավ չվելը՝ Շվեյցարիայի թռչնաբանական ինստիտուտի և Բերնի կիրառական գիտությունների համալսարանի անդամներից բաղկացած թիմը վեց ջրածիծառների վրա փոքրիկ հսկիչ սարքեր էր տեղադրել:
Երբ նրանք վերադարձել էին հյուսիս թիմը կրկին բռնել էր այդ թռչուններին և ուսումնասիրել սարքերի գրանցած տվյալները:
Սարքերը ցույց են տվել, որ թռչունները սեպտեմբերի վերջից մինչև վաղ գարուն անընդհատ շարժման մեջ են եղել և չեն կանգնել:
Չնայած թիմի անդամների որոշ կասկածներին՝ այնուամենայնիվ նրանք պարզել են, որ թռչունները վայրէջք չեն կատարել նույնիսկ քնելու կամ հանգստանալու համար, իսկ գիշերվա մեծ մասը անց են կացրել ճախրելով և ուտելով:
Այս թռչունների սննդակարգը հիմնականում բաղկացած է օդային պլանկտոնից, ուժեղ քամիներից օդ նետված բզեզներից և սարդերից:
Թռչունները թռիչքի ժամանակ կարողանում են ջուր վերցնել լճերից և գետերից:
Սակայն գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են նրանք այդքան երկար ժամանակ օդում անցկացրել՝ ենթադրելով, որ նրանք խուսափել են գիշատիչներից:
Մեքսիկայում հսկա ջիպի վթարի արդյուքնում 8 մարդ է զոհվել, 79-ը՝ վիրավորվել
Պաշտոնյաների տեղեկություններով՝ հույսիսային Մեքսիկայում միջոցառման ժամանակ ջիպը դուրս է եկել կառավարումից և մխրճվել հանդիսատեսի շարքերը, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ութ մարդ՝ ներառյալ չորս երեխա:
Իշխանությունների տվյալներով՝ վարորդը գլխին հարված ստանալուց հետո մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ շաբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառ դարձած ջիպի վարորոդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Այժմ արյան անալիզներ են արվում վթարի մեջ իրական մեղավորին պարզելու համար:
Վթարի հետևանքով 79 մարդ է վիրավորվել, որոնցից 28-ը հոսպիտալացվել են, իսկ 12 ծայրահեղ ծանր վիճակում են:
Միջոցառման կայքում նշված էր, որ շոուի ընթացքում հանդիսատեսին ներկայացվելու են օդաչուական բարձր վարպետություն, օդապարիկներով ցատկ, մոտոցիկլետներ, հրավառություն, հսկա ջիպեր և այլն:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպանը գոլի հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմը` Ղազախստանի «Ակտոբեն», այդ երկրի առաջնության 29-րդ տուրում սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարավ «Իրտիշի» նկատմամբ:
Երկրորդ գնդակը 48-րդ րոպեին խփեց Արզումանյանը:
«Ակտոբեն» վաստակած 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 10 դեպքից` 4-ը, իսկ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1, գողության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



