2014թ-ին մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850 հեկտարի. Երևանի քաղաքապետարան

002 (1)Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում մեկնարկել են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Ծառերի էտմանը զուգահեռ՝ թարմացվում են սիզամարգերը: Կանաչ գոտիների հողային շերտը բարելավելու նպատակով ընթացիկ տարում կներկրվի 16000 խմ բուսահող, իսկ ձևավորված ծառերի և տնկարկների աճի ու կենսունակության ապահովման համար արդեն իսկ ներկրվել է 7 տոննա պարարտանյութ և 10 տոննա կիր:

2014թ. ծրագրով Երևանի ծաղկային տարածքների ընդհանուր մակերեսը կհասնի 6.2 հա-ի,  մայրաքաղաքը կզարդարեն 2 մլն 300 հազար ծաղիկներ, այդ թվում՝ 40 հազար վարդ և 650 հազար կակաչ: Ծառատունկերի ընթացքում մայրաքաղաքում կտնկվի նաև շուրջ 5000 գնդաձև ակացիա և 1500 թույա: Կանաչ տարածքները պահպանելու նպատակով այս տարի մայրաքաղաքի ոռոգման ցանցը կընդլայնվի ևս 23 կմ-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել հետևողական աշխատանք տանելու կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման ուղղությամբ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով, հանձնարարված է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայների հետ: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հաշվի կառնվեն նաև Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: 2014 թվականի՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագիրն իրագործելու շնորհիվ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

 

Անկախ

Կարեն Մկրտչյանը խնդրում է դադարեցնել իր համար արվող փողոցային բոլոր դրամահավաքները

198198

Ֆեյսբուքյան օգտատեր Սանյա Փարսադանյանն իր էջի միջոցով դերասան Կարեն Մկրտչյանի անունից շտապ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Կարենի ցանկությունն է` այսօրվանից դադարեցնել իր բուժման համար իրականացվող բոլոր փողոցային դրամահավաքները:

«Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք, քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար: Մարտի 19, 20, 21 «Կինոմոսկվայում» տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, անվճար: Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոյի համերգը՝ տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր «Փեթակ» առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ:

Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների, ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին:

Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը 500 դրամ»,-գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դերասան, ազատամարտիկ 38-ամյա Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ին Երևանի Գայի պողոտայի 2-րդ շենքի մուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարվել, որի ժամանակ աստիճաններից գլորվելու հետևանքով ուղեղի ցնցում էր ստացել:

Այնուհետև դերասանի վիճակը գնալով վատացել էր: Այսօր նա գտնվում է անվասայլակին և օրեցօր ավելի դժվարությամբ է խոսում:

 

Անկախ

Արտակարգ իրավիճակ Պռոշյան փողոցում. քամին տան տանիքը շպրտել է փողոց

7e16ba6169cb422e30a265b6ee4fe168Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Պռոշյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ ճանապարհի խցանման պատճառը ուժեղ քամու հետևանքով նշված փողոցի թիվ 20 տան պոկված տանիքն է:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում և ուժեղ քամի է

1395042591,9752Մարտի 17-ին, ժամը 10:30–ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

 

Անկախ

12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է

1395040958,3727Մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար:

 

Անկախ

Սարավանի, Սելիմի և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է

քամիՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 17-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Ապարանի,  Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի,  Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում  տեղում է ձյուն:

Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Անկախ

“Բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տա”. Ֆելիքս Ցոլակյան

ՊԲ,գյումրիՇիրակի մարզի 123 ընտանիքներում այսօր յուրատեսակ ուրախություն է. հնգօրյա արձակուրդ են ժամանել ԼՂՀ բանակում իրենց զինվորական ծառայությունը կատարող զինվորները: Ծնողները տեղյակ էին, որ անձամբ Արցախի պաշտպանության նախարարն է գալու երեխաների հետ, բայց շատ քչերը գիտեին, որ դա սոսկ հանդիպում չէր, այլ տղաները եկել էին արձակուրդ:

Իրադարձությունն ինքնին եզակի էր, քանի որ նման բան առաջին անգամ էր կատարվում ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում:

“Ե’վ պատերազմի ժամանակ, և’ այսօր էլ Շիրակի արու զավակներն իրենց պարտականությունը կատարում են մեր հայրենիքի ամենից կարևոր մասում` Արցախում: Այսօր պետք է Արցախին, որպեսզի ողջ հայությունն աջակից լինի արցախցուն` իր առջև ծառացած խնդիրը լուծելու համար: Ես այսօր եկել եմ զեկուցելու, որ շիրակցիները դա կատարում են պատվով: Վստահ եղեք, որ այսօրվա խաղաղությունն Արցախում տիրում է միայն ու միայն հայ զինվորի բազկի հզորության շնորհիվ: Բնավ պատահական չէ, որ մեր այսօրվա միջոցառումը, որ անցկացվում է առաջին անգամ, բերել ենք Շիրակի մարզ, որովհետև Շիրակն ամեն ժամանակներում էլ եղել է հայ ժողովրդի ոգին. Այստեղից են ձևավորվել բազմաթիվ լավագույն ավանդույթներ, և այստեղից պիտի ձևավորվի նաև այս ավանդույթը: Իհարկե, մենք չէինք կարող այս դահլիճում տեղավորել այն ծառայողներին, ովքեր Շիրակից են, բայց սա լինելու է շարունակական և մենք ակնկալում ենք այս դահլիճում ևս մեկ անգամ հանդիպել շիրացիներին”, – հանդիպման սկզբում նշեց նախարարը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ելույթ ունենալով ծնողների և զինվորների հետ հանդիպմանը նկատեց. “Ես ցանկանում եմ, որ նման հանդիպումները լինեն հաճախակի, և մայրերի հետ զինվորների հանդիպումներում հոսեն միայն ուրախության արցունքներ: Արցախցիները միշտ պետք է զգան, որ շիրակցին իր հետ է և դա զգացել են 88-ից ի վեր: Պետք է հիշենք մի բան. Երբ աղետալի երկրաշարժը եղավ Գյումրիում, փլատակների տակից դուրս եկած մարդն առաջինը հարցնում էր` ի՞նչ եղավ Ղարաբաղի հարցը: Եվ վերջում, ուզում եմ մի բան ասել զինվորներին ու նրանց, ովքեր պատրաստվում են զինվոր դառնալ. տղերք, հիշեք, մի ժամանակ եղել է այսպիսի բան` բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տվել”:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են Շիրակի մարզի և հատկապես գյումրեցի զինվորներին միշտ ուղեգրում ծառայելու Արցախ ու առավելապես` սահմանային գիծ, ասաց. “Որովհետև Շիրակի մարզի զինվորներն ամենից լավն են ու ամենաուժեղն են: Ասեմ, որ բոլոր զինվորները, զորացրվելուց հետո, հպարտություն են ապրում, որ Արցախում են ծառայել”:

Պաշտպանության նախարարը խոսեց նաև սահմանում տիրող վիճակի ու հակառակորդի կողմի կատարած գործողությունների մասին. “Միշտ էլ գործել են, միշտ արժանի պատասխան ստացել են, հանգստացել են, նորից են արթնացել, էլի պատասխան ստացել… կարող եմ ասել, որ առաջնագծում այսօր իրավիճակը վերահսկելի է, հայ զինվորը պարտադրողի դերում է, և այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է”:

Իսկ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա է մոտեցրել սահմաններին և այլն, Մովսես Հակոբյանը նշեց, թե նման բան չկա:

 Անկախ

Պաշտպանության նախարարն Արցախը Ռուսաստանին միացնելու մասին

մովսես հակոբյանԾառայողական այցով Գյումրիում գտնվող ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր խոսեց սահմանում տիրող վիճակի ու բանակի մասին.

“Կարծում եմ Արցախի բանակը բազմիցս ապացուցել է` սկսած 88 թվականից, որ ինքն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել և որևէ մի անգամ կասկած չի հարուցել իր ժողովրդի առաջ: Մեր բանակն այսօր ավելի քան հզոր է և պատրաստակամ` ցանկացած խնդիր, ցանկացած վայրում իրականացնելու համար”:
Անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը` թե Արցախը պետք է կազմի Ռուսաստանի մաս, ԼՂՀ պաշտպանության նախարարը Գյումրիում հայտարարեց. “Կարծում եմ որևէ մեկին իրավունք վերապահված չէ Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, որովհետև Ղարաբաղն ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը: Ես չեմ պատասխանի ռուս գործչին. ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի պատասխան չեն տալիս: Ինչ պիտի անենք` Ժիրինովսկին ու իր նմանները հայտարարություններ պիտի կատարեն, թող անեն` դա իրենց գործն է, դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում”:

Անկախ

Նախարարը տուն էր բերել ԼՂՀ-ում ծառայող գյումրեցի զինվորներին

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԱյսօր Գյումրի էր ժամանել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախարարը Հայաստանի մշակութային մայրաքաղաք էր եկել 123 զինվորների և բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի, ԼՂՀ զորամասերում ծառայող շիրակցի զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպումը:

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԻր ելույթում նախարար Մովսես Հակոբյանը նշեց, թե ինչպիսի խիզախ տղաներ են Շիրակի մարզի զավակները, ինչ օրինակելի զինվորներ են. “Մենք փորձում ենք մեր պետության ամենափոքր բջիջը` դա ընտանիքն է, հզորացնել: Եվ նման լավ ծառայող զինվորների ծնողներին այստեղ բերել մեծարելը հենց այդ նպատակն է հետապնդում: Իսկ ինչու առաջին անգամ ու Գյումրին` որոշել եմ այդպես, որովհետև մեր բոլոր կարևոր միջոցառումները պիտի սկսենք այստեղից. Առաջինը, որ հայ ժողովրդի մշակութային կենտրոնն է և սա հենց մշակութային միջոցառում կարելի է համարել: Երկրորդ` Գյումրին սահմանակից է Թուրքիային և այստեղ ժողովրդին ևս պետք էպատրաստել, որպեսզի հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդն էլ կարողանա այստեղ ներկա գտնվել և իրաջակցության ձեռքը մեկնել, և երրորդը` Շիրակն ամենամեծ մարզն է ու ամենաշատ զորակոչն այստեղից է: Անպայման կպլանավորենք և բոլոր մարզերում էլ սա կիրականացնենք”:
Օգտվելով առիթից ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախարարից խնդրեցի` զինվորներին թույլ տալ մի հինգ օր վայելել ընտանեկան ջերմությունը:
Սակայն քաղաքապետն ու ազատամարտիկը բնավ էլ անակնկալ հարց չէին բարձրացրել, որի մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. “Այդ հինգ օրվա մասին որ խոսում էիք` նախարարն ասաց, որ ինքն այդ տրամադրությամբ էլ եկել է”, – ապա անդրադառնալով օրվա յուրօրինակությանը շարունակեց. –“Սա մի նոր ու բովանդակալից միջոցառում է, որի բոլոր մասնակիցների գլխավոր նպատակը մեր երկրի հուսալի պաշտպանությունն է: Վստահ եմ, որ բանակ և ընտանիք կապի ամրապնդումը զինվորների և նրանց ծնողների համար դառնալու է ոգևորության, կարոտի ու սպասման պահեր: Հերթական անգամ հպարտությամբ են լցվելու այն ծնողների սրտերը, որոնց զավակները զինվորներ են, աչքի են ընկել ծառայության մեջ այնքան, որ հրամանատարը որոշել է բերել ծնողներին տեսության: Որքան պիտի սիրի ու հարգի հրամանատարն իր զինվորներին, որ հոգսաշատ, լարված առօրյայից ժամանակ գտնի նման այցելություն կազմակրպելու համար”:
Հանդիպմանն իր օրհնությունը բերեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: “Ես շատ հպարտ եմ, որ Շիրակի մարզի զինվորները լավ են ծառայում, խիզախ են: Եվ անշուշտ, իմ շնորհակալությունը գնում է դեպի մեր մայրերը, որ առյուծ են դաստիարակել, ոչ թե աղվես: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին, որ մեր երիտասարդներին այդպես հայրական հոգացություն են ցուցաբերումում, տղամարդ են դաստիարակում, զինվոր են դաստիարակում”, – իր խոսքում նշեց սրբազանը:
Մովսես Հակոբյանն անձամբ բոլոր 123 զինվորների ծնողներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ Շիրակի մարզպետի կողմից նախարարը նվեր ստացավ Աստվածաշունչ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր զինվորներին նվիրեց վերջերս լույս տեսած “Գյումրի” գիրքը, զորամասերից մեկը նվեր ստացավ ձայնասյուներ, իսկ պաշտպանության նախարարը` Գյումրվա մուշուրբա: ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով մարզի մի շարք արցախյան ազատամարտիկներ պարգևատրվեցին պաշտպանության բանակի հուշամեդալով, իսկ ովքեր հաշմանդամության պատճառով ներկա չէին հանդիպմանը, նախարարն անձամբ գնաց նրանց տները` մեդալները հանձնելու:

Երևանի կենդանաբանական այգում

unnamed (2)Երևանի կենդանաբանական այգում զարգացման ծրագրով ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այգի են այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ բոլոր այն կառույցներից, որոնց համակարգման ոլորտին առնչվում են ներկա փուլում կատարվող շինարարական աշխատանքները։

«Այս փուլում շատ կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերից ջրագծեր, ինչպես նաև դեպի կենդանիների վանդակները տանող ճանապարհի ճյուղավորումը և այլն, և հետո միայն ձեռնարկել այգու գեղագիտական ձևովորումը, կենդանիների նոր ազատավանդակների կառուցումը, որպեսզի այգու գլխավոր հատակագիծը, որը զուգահեռաբար ամբողջականացվում է, որևէ կետում չաղճատվի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղական Արամ Սուքիասյանը։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա ծրագիրը, որը ժամանակացույցով բաժանված է երկու փուլի։ Առաջիկա ամսից սկսած Երևանի կենդանաբանական այգու նախամուտք այգին գործելու է արդեն որպես առանձին այգի, իսկ Կենդանաբանական այգու մուտքը, նաև դրամարկղը, տեղափոխվելու է արջերի ազատավանդակի մոտ։ Մինչ հունիսի 1-ը նորակառույց ազատավանդակ են տեղափոխվելու վագրերը։ Հունիսի 1-ից հետո մեկնարկելու են արջերի և գայլերի համատեղ ազատավանդակի ընդլայնման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կադաստրի պաշտոնյան` ամբաստանյալի աթոռին

15.03.24Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս օրերին ընթացող դատավարությանը մեղադրյալի կարգավիճակում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման և Դիլիջանի սպասարկման գրասենյակի նախկին ղեկավար Էդիկ Առաքելյանը:

 

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով

 

Վազգեն Մանուկյանը վերակենդանացնում է ԱԺՄ-ն. կշարունակի՞ նա ղեկավարել նոր ձևավորվելիք Հանրային խորհուրդը.1-ին լրատվական

arm-1646-վազգեն_մանուկյան.JPGմՄի քանի ամսից, ավելի կոնկրետ` հունիսին լրանում է Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը: Կձևավորվի՞ նոր Հանրային խորհուրդ, թե՞ ոչ` դեռևս հայտնի չէ: Ամեն դեպքում, նոր Հանրային խորհուրդ ձևավորելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է: Այս՝ երկրորդ Հանրային խորհրդի ձևավորումը կկարգավորվի արդեն օրենքով: Իսկ մինչ այս, հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ձևավորվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով` 2008 թվականի հուլիսին:

Վազգեն Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա, և նա ևս կողմ է արտահայտվել, որ նոր Հանրային խորհուրդը ձևավորվի օրենքով սահմանված կարգով: «Այս Հանրային խորհուրդը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հիմա ինքը կարող է նորը ստեղծել: Պարզապես հիմա անհրաժեշտություն առաջացավ, որ այս նոր մարմնի ստեղծումը կարգավորվի օրենքով: Ինքը` նախագահը, գտնում է, որ ճիշտ է, որ այս նոր մարմնի գործունեությունը կարգավորվի օրենքով: Համաձայնություն կա, և կարծում եմ` մինչև հունիսի 2-ը «Հանրային խորհրդի մասին» օրենքը կընդունվի կամ չի ընդունվի: Դա արդեն ԱԺ-ն է որոշում»,- ասաց Մանուկյանը: Վերջինիս խոսքով` նոր Հանրային խորհուրդը որոշակիորեն տարբերվելու է դեռևս գործող խորհրդից: «Նոր նախագծում սկզբունքային տարբերությունն այն է, որ Հանրային խորհուրդը նախագահի կամ կառավարության նախաձեռնությամբ կարող է իր եզրակացությունը տալ ցանկացած օրենքի նախագծի կամ կառավարության որոշումների մասին: Դա բավականին հնարավորություններ է տալիս հասարակական տեսանկյունից հնչողություններ մտցնել տարբեր օրենքների ընդունման հարցում»,- նկատեց Մանուկյանը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է ավելացնել նաև խորհրդում գործող հանձնաժողովների թիվը: «Այս նոր նախագծով մի քիչ ընդլայնվում են Հանրային խորհրդի լիազորությունները, հնարավորությունները և մի քիչ էլ կընդլայնվի կազմը»,- ասաց նա: Հանրային խորհրդի նախագահը գնահատելով խորհրդի այս տարիների գործունեությունը` ասաց, որ իր համար դժվար է գնահատել մի մարմնի գոյությունը, որի անալոգները քիչ են, և որը երկրում գոյություն չի ունեցել: «Սա լրիվ նոր համակարգ էր: Ես կարծում եմ, որ շոշափելով, սխալներով մենք բավականին ճանապարհ հարթեցինք, և ես հիմա զգում եմ, որ ապագայում անհրաժեշտ է, որ այսպիսի մարմինը գոյություն ունենա: Ես կարծում եմ, որ ճիշտ քայլ էր Հանրային խորհուրդ ստեղծելը: Կանցնեն տարիներ, և բոլորը կհասկանան, թե ինչ կառույց է սա: Պարզապես հիմա շատերը չեն հասկանում»: Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ցանկություն ունի՞ պաշտոնավարել նաև երկրորդ անգամ ստեղծվելիք Հանրային խորհրդում: «Անկեղծ ասած` չգիտեմ, ոչ ես եմ մտածել, ոչ էլ մյուսներն են մտածել: Հիմա, ոնց ասում են՝ գլորում ենք այս Հանրային խորհուրդը, և դեռ որևիցե պլան չունեմ, լուրջ չեմ մտածել: Եկեք ենթադրություններ չանենք: Ես կլինեմ Հանրային խորհրդում, թե ոչ, կառաջարկեն, թե չեն առաջարկի, կհամաձայնեմ, թե չեմ համաձայնի` չեմ կարող ասել: Ժամանակը կգա, ամեն ինչ կորոշվի: Երբ պրոբլեմն առաջացավ՝ կլուծենք: Հիմա չկա պրոբլեմը` չեմ ուզում մտածել դրա մասին»,- պատասխանեց նա:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` հնարավոր է այս նոր Հանրային խորհրդում Վազգեն Մանուկյանը չլինի նախագահ, քանի որ նա որոշել է վերակենդանացնել իր կուսակցությունը՝ ԱԺՄ-ն: Ինքը՝ Մանուկյանը, մեզ հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ լուրջ մտադրություններ ունի, բայց թե կուսակցությունը վերակենդանացնելը կխանգարի Հանրային խորհրդի նախագահ լինելուն, թե ոչ՝ դեռևս չի կարող ասել: «Կխանգարի, թե ոչ` չեմ կարող ասել: Բայց ես կուզենամ, որ մեր կուսակցությունը մասնակցի մյուս ԱԺ ընտրություններին, մենք այդպիսի ցանկություն ունենք, քանի որ քաղաքական դաշտում բավական մեծ դատարկ տեղ կա, բաց կա, որը մեր կուսակցությունը մի ժամանակ ծածկում էր: Իսկ այժմ ես չեմ տեսնում մի կուսակցություն, մի ուժ, որը ծածկում է այդ բացը: Իսկ հիմա տեղ կա, որը լրացնել է պետք»,- նկատեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով` այդ բացը հենց ազգային ժողովրդավարական սեկտորում է, որն իր մեջ պարունակում է և՛ ազգային, և՛ սոցիալական, և՛ ժողովրդավարական էլեմենտներ: «Ես նոր չպետք է ներկայացնեմ, թե ԱԺՄ-ն ինչպիսին է եղել: Ես կարծում եմ, որ նույն գաղափարները պետք է մնան, պարզապես մի քիչ հարմարեցված ժամանակակից աշխարհին»:

Անկախ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները հեծանիվներով անցկացրեցին հերթական իրազեկման երթը

unnamedԿուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր Ազատության հրապարակից մեկնարկեցին հեծանիվներով հերթական երթը։ Երթին մասնակցում էին մի քանի տասնյակ հեծանվորդներ:

Նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեծանիվներով նախորդ երթը ցույց է տվել, որ այդ տարբերակը արդյունավետ է իրազեկման համար:

Ակտիվիստ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` իրենց նպատակն է քաղաքացիներին հնարավորինս իրազեկել պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի բացասական կողմերի մասին, քանի որ մինչ օրս էլ դեռ իրազեկման խնդիր կա, շատերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ օրենքը:

Ազատության հրապարակի մոտ երկու տասնյակ ակտիվիստներ, պայուսակներին, բաճկոններին ու հեծանիվներին փակցրած «Դեմ եմ» կարգախոսները, սկսեցին երթը դեպի Մատենադարան, հետո Մաշտոցի պողոտայով Հանրապետության հրապարակ, ապա դարձյալ Ազատության հրապարակ:

Երթի ընթացքում ակտիվիստները թռուցիկներ բաժանեցին անցորդներին և վարորդներին: Թռուցիկների վրա նշված էր նախաձեռնության մարտի 22-ի հանրահավաքի մասին: Թռուցիկների կարգախոսն էր՝ «Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն»:

Անկախ

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում

զենք«ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 13.30-ին, 1982 թ. ծնված Գարիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 34 Ռ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հրանոթի արկի 11 ձող` կամավոր

Մարտի 14-ին, ժամը 15.10-ին, 1960 թ. ծնված Արամ Ղ.-ն ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և կամավոր հանձնել վառոդ հանդիսացող 34 սմ երկարության, 5 մմ տրամաչափի հրանոթի արկի 11 ձող:
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:

 

Պերմի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը փորձել է ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալ

ՀՀ անձնագիրՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու նպատակով մարտի 14-ին ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 1981 թ. ծնված Սասուն Մ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 9-ից ՌԴ Պերմի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազին:

 

Ավտոճանապարհային պատահարներ

վրաերթԱվտոմեքենան անցել է ոտնաթաթի վրայով

Մարտի 14-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ձախ ոտնաթաթի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա Գեղամ Ս.-ն և հայտնել, որ Երևանի Հ. Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենան անցել է իր ձախ ոտնաթաթի վրայով:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները հայտնաբերեցին վրաերթ կատարած վարորդին

Մարտի 14-ին, ժամը 09.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Քրիստինե Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 16.00-ին, բաժանմունք է ներկայացել 1983 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:
Կատարվում է քննություն:

Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետԵՎ Ներկայացել ոստիկանություն

Մարտի 14-ին, ժամը 16.25-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արսեն Գ.-ն «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Սվետլանա Մ.-ին, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանության Մուշի բաժին:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2121»-ը Սարալանջի փողոցում բախվել է մետաղյա արգելապատնեշին

Մարտի 14-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում բախվել է մետաղյա արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ ԵրԵՎանի Աբովյան փողոցում

Մարտի 14-ին, ժամը17.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Սամվել Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դասախոսություններ՝ Արցախի զորամասերում

downloadՄարտի 15-ին մեկնարկում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։

ԵՊՀ ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր:

Երիտասարդները զորամասերին կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող զինվորներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները նշված զորամասերում հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոսները զինվորների համար կիրականացնեն հոգեբանության դասընթացներ։ Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պարզաբանում

1394810370,6078«Հրապարակ» օրաթերթը մարտի 14-ի մի հրապարակման մեջ (էջ 1, լուր 2-րդ) անդրադառնալով մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արարատի մարզի Սիս գյուղում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ ՀՀԿ-ական գործող և վերընտրված գյուղապետ Արմեն Եղյանի կողմից հնչել են կրակոցներ, միջադեպը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհիվ կոծկվել է, ոստիկանությունում հարուցված քրեական գործը` փակվել, իսկ մարզպետի հովանավորությունը վայելող գյուղապետը, «ջրից չոր դուրս գալով», կրկին վայելում է իր աթոռը:
Police.am-ը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում: Սիս գյուղում տեղի ունեցած դեպքը ոչ միայն չի կոծկվել, այլև փաստի առթիվ մարտի 13-ին ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Քննությամբ պարզվել է, որ մարտի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սիս գյուղի Նոր թաղամաս 1 փողոցում նույն գյուղի բնակիչներ Ա. Վարդանյանը, Ռ. և Ռ. Հարությունյանները գործով չպարզված անձանց հետ, մյուս կողմից` Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը եղբոր` Ս. Եղյանի հետ վիճաբանել են: Ա. Վարդանյանը հարվածել է Ս. Եղյանի դեմքին, իսկ սկսված վիճաբանության ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ժամանակ «Օպել» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից իջած անհայտ անձինք, միանալով Ա. Վարդանյանին, ծեծի են ենթարկել Ս. Եղյանին, որն էլ ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած փայտե մահակով հարվածել է Ռ. Հարությունյանի գլխին: Վիճաբանությունը դադարեցնելու նպատակով Արմեն Եղյանը իր մոտ եղած «Կոմբատ» մոդելի օդաճնշիչ ատրճանակով 2 անգամ կրակել է օդ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

«Խարդախի թիրախը տաքսու վարորդներն էին» տեսանյութի արձագանքները

1394810587,9639«Խարդախի թիրախը տաքսու վարորդներն էին» տեսանյութում polie-am-ն անդրադարձել էր Կամո Աղաջանյանի կողմից տաքսու վարորդների նկատմամբ խարդախություն կատարելու դեպքին:
Մարտի 13-ին, ժամը 12.15-ին, 1972 թ. ծնված Արթուր Խ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարի տեսանյութը` ճանաչել է Կ. Աղաջանյանին, որը մարտ ամսին Սիլիկյան թաղամասից նստել է իր տաքսի ավտոմեքենան և ներկայանալով որպես Դավիթ` պատվիրել է իրեն տեղափոխել 16-րդ թաղամաս, որից հետո ճանապարհին դեղորայք գնելու պատրվակով իրենից վերցրել է 9.000 դրամ` ուղևարձի հետ վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ, վստահությունը չարաշահելով, 16-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ իջել ու հեռացել է` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: