16 անձ կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությանը

զենք-զինամթերքՄարտի 4-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 1942 թ. ծնված Ավետիք Մ.-ն կամավոր հանձնել «Շմայս» տիպի ինքնաձիգ` փամփուշտատուփով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 3 նռնակ և նռնակի պայթուցիչ:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 1957 թ. ծնված Բագրատ Գ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ:Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1943 թ. ծնված Անուշիկ Մ.-ն կամավոր հանձնել է «CIFSAN» տիպի, 12 մմ տրամաչափի, հարթափող, երկփողանի որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1967 թ. ծնված Սեդրակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի դատարկ 3 պահունակ, «ՌՊԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ձեռքի գնդացրի դատարկ պահունակ, 23 մմ տրամաչափի զենիթա-հրթիռային գնդացրի արկ, «ԲՄՊ» հետևակի մարտական մեքենայի գնդացրի արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 52 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Անիի բաժնում 1961 թ. ծնված Խաչիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, հարթափող որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Անիի բաժնում 1964 թ. ծնված Անդրանիկ Ժ.-ն կամավոր հանձնել է «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, հակատանկային ական, 5.45 մմ տրամաչափի` 191, 7.62 մմ տրամաչափի 25 փամփուշտ` իր փամփշտակալով:Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1965 թ. ծնված Շիրազ Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1975 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1981 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1957 թ. ծնված Սլավիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1963 թ. ծնված Խաչատուր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 55 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ, «ՈւԶՌԳՄ-583» տիպի նռնակի պայթուցիչ և «ՈւՊՄԴ-6» տիպի 2 պայթուցիչ:Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Ամասիայի բաժնում 1985 թ. ծնված Անդրանիկ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 22.00-ին, 1968 թ. ծնված Արարատ Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 79 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Սոս Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, ձեռքի ինքնաշեն նռնակ և «ԱԿԱ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 16.50-ին, 1972 թ. ծնված Սամվել Գ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի հրացան:Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 18.35-ին,1974 թ. ծնված Ռաշիդ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 79, «ԴՇԿ» տիպի 3 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում

Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների:

Այդ կացարանը նրանք տակավին վերջերս են վարձակալել: Նրանց ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը թեև որոշել ենք ներկայացնել առանց մեկնաբանության, սակայն չենք կարող չհարցնել՝ լավ, մի՞թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական տասնյակ կազմակերպությունները չեն կարող կենցաղային տարրական պայմաններից ու անգամ անկողնուց զուրկ նման ընտանիքներին օգնության ձեռք մեկնել:

Վերջում ավելացնենք նաև, որ այս երիտասարդ զույգն անգամ նման ծանր վիճակում չի կորցնում լավատեսությունը կյանքի հանդեպ: Իսկ ամուսինների մի մեծ երազանքն է ունենալ «Արև» հատուկ ծրագրով տրվող համակարգիչ:

Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենան արգելափակվել էր փոսի մեջ

ավտոպատահարՄարտի 6-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարի (Մ-7) 4-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 18 UL 655 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ճանապարհահատվածին առաջացած փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Ստեփանավանի բնակիչը փորձել է ինքնասպան լինել

ինքնասպանությունՄարտի 5-ին, ժամը 22.11-ին քաղաքացին ահազանգել է, որ փորձում է ինքնասպան լինել իր տանը (Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց):

Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1956 թ. ծնված Գ. Գ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինիս հոսպիտալացրել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրան,ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Մարտի 8-ին ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որ հանրապետության տարածքում`
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     20.50C (2001 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -22.80C (1985 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     3.80C

Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից

երազներԵթե մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ 20 տարի նա քնած է լինում։ Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան Անահիտ Սիմոնյանը նշեց, որ երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը: Քնած ուղեղն հանգստանում է, բայց հանգստանում է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար.

ՙՙՔնած վիճակը միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։ Երազները կառուցվում են հիմնականում հիշողության բովանդակությունից, քնած ժամանակ հիշողությունից վերարտադրված, նորից կյանք առած պատկերներից ու մտքերից։ Երբեմն հիշողության մեջ ամրապնդված ցերեկային տպավորությունները երազներում վերարտադրվում են գրեթե նույնությամբ՚՚։

Այսպիսով երազներում կատարվում է նախկինում ընկալված ու մտապահված տպավորությունների վերարտադրություն, այստեղ մարդու նախկին փորձը դրվում է նրա այժմեական դրդապատճառների ու խնդիրների տրամադրության տակ և օգտագործվում է շատ յուրահատուկ ձևով։ Ավելին, երազներում շատ հաճախ դիտվում է հիշողության արտակարգ ուժեղացում հիպերմնեզիա, որն արթուն վիճակում ավելի հազվադեպ ու ավելի թույլ չափով է դիտվում։ Դրա շնորհիվ երազներում մարդիկ վերհիշում են նույնիսկ այնպիսի իրադարձություններ, օրինակ, վաղ մանկության տպավորություններ, որոնց մասին ցերեկը ոչինչ չեն հիշում։ Նման փաստերը ևս վկայում են, որ մեր ենթագիտակցական ոլորտի հնարավորությունները հսկայական են:

 

Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Դա նման է պոեմ գրելուն, որտեղ կարող են ասել, որ միջատների խումբը մեքենաներ են, որոնք անդադար շարժվում են և չեն կանգնում:

Այսպիսով սիմվոլները ձեր երազնորում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 4-ից 5-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 10 և յուրացման 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 11 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Մեղրի-Երևան ճանապարհին կողաշրջված «ԿամԱԶ»-ի վարորդը մահացել է

ԱվտովթարՄարտի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Գոռ Սարգսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Նիկոլ Դուման. Ժամանակակիցները նրան անվանում էին երկաթյա կամքով ղարաբաղցի լեռնական

nikol_duman_11-1-13 1895 թ. հոկտեմբերի մի օր Նիկոլ Դումանն առաջնորդում էր 50 հոգանոց խումբը դեպի Վան-Վասպուրական: Նրա անբաժան օգնականը Վազգեն Տերոյանն էր:

Ճանապարհը դժվարին էր: Տարվա այդ ամսվա համար անսովոր ցրտաշունչ եղանակը լրացուցիչ դժվարություններ էր հարուցում: Արևմտյան Հայաստան չհասած` երկու հոգի ցրտից մահացան:
Հազիվ ոտք դրած Վասպուրականի հողին` հայդուկների խումբը պաշարվեց քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից: Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարում են նաև գյուղի այն մարագները, ուր ապաստանել էին հայ ազատամարտիկները:

Քրդերը, չկարողանալով գրավել մարագները, որոշում են կրակի տալ նրանց: Նրանք մարագի մոտ կուտակում են չոր փայտ ու խոտ:
Անելանելի դրությունից ելք է գտնում խմբապետ Նիկոլը: Նրա հրամանով ֆիդայիները բացում են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով շատ քրդերի` ճեղքում են շղթան ու դուրս գալիս շրջապատումից: Քրդերը մեծ կորուստներ են ունենում. զոհվում է երկու ցեղապետ: Իսկ ֆիդայիներն այս կռվում զոհ չտվեցին:

-Սա մարդ չէ, սա դուման է (փոթորիկ) է,- ասում են քրդերը` հիացած ֆիդայու համարձակությամբ ու արիությամբ և երգեր են հյուսում նրա մասին: Այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը դարձավ Նիկոլ Դուման:

Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1867 թ. հունվարի 12-ին Արցախի Խաչեն գավառի Ղշլաղ գյուղում:

Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ անցել է հեղափոխության դարբնոցը: 1890-ական թթ. դասավանդել է Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, ապա` Թավրիզի ու Սալմաստի վարժարաններում: Այստեղ դասավանդելու տարիներին Նիկոլը աշակերտների սիրելին էր: Դասերից զատ նա ակտիվ ու աչքի ընկնող աշակերտներին հայրենասիրության դասեր է տալիս, զինավարժություններ անցկացնում:
Պատանի տարիքից հարել է ազատագրական շարժումներին: Մարտական մկրտությունը ստացել է 1894 թ. Դերիկում: Դերիկի վանքն այդ տարիներին հայ ազատամարտի զինանոցն էր: Այնտեղ էին հավաքվում զինյալ ֆիդայիները, վանքը նաև զինապահեստի դեր էր կատարում: Եվ ահա, Վանի փաշան փորձում է ծուղակ սարքել և ձերբակալել վանքում հավաքված 18 զինավառ հայ ֆիդայիներին: Շուրջ 500 հոգանոց ասկյարների զորաջոկատը պաշարում է վանքը: Սակայն հմուտ մարտավարությամբ հայ ֆիդայիներին հաջողվում է խույս տալ առանց կորուստների:

1895 թ. մեծաքանակ խմբով Նիկոլ Դումանն անցնում է Վան: Այստեղ նա հղացավ Խանասորի արշավանքի գաղափարը: Քրդական մազրիկ ցեղը, որ գործում էր Վասպուրական-Պարսկահայք սահմանագծին, հաճախ էր խոչընդոտում ֆիդայիների գործունեությունը և անհարկի կոտորածներ կազմակերպում հայության շրջանում: Հարկավոր էր պատժել մազրիկներին, ինչին էլ 1897 թ. ձեռնամուխ եղավ Նիկոլ Դումանը: Այս արշավանքի ժամանակ էլ առանձնացավ Նիկոլի ասպետական պահվածքը. «Տղե՛րք ջան, կանանց ու երեխաներին մի ձեռք տաք, բայց տղամարդկանց անխնա մորթոտեցեք»։

Խանասորի արշավանքը Նիկոլի մտահղացումն էր: Սակայն նա արշավանքին մասնակցեց սոսկ որպես հիսնապետ: Այստեղ էլ ընդգծվեց Նիկոլ մարտիկի անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հայրենիքին: Նա որևէ անձնական շարժառիթ չուներ. նրա նախաձեռնությունը ՀՅԴ-ն հանձնեց Վարդանին, և անխոնջ մարտիկը Խանասորի գործողությանը մասնակցեց որպես հիսնապետ:

Խանասորի արշավանքից հետո Նիկոլ Դումանն անցավ Կովկաս և հաստատվեց Բաքվում: Գերազանց ղեկավարելով Բաքվի հայության ինքնապաշտպանությունը` 1904 թ. նա հաստատվեց Երևանում:

Մեծ էր նրա դերը 1904-1905 թթ. Երևանի հայության ինքնապաշտպանության գործում: Նիկոլը հայության առաջնորդն էր, ոգին ու հրամանատարը: Նրա հրամանատարությամբ հայությունը հուժկու հարված հասցրեց Արարատյան դաշտում բնակվող թուրքերին: Նա մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց թուրքական բնակավայրերի դեմ: Նույն թվականին Նիկոլի հրամանով Բաթումում պատուհասվեց Երևանի նահանգի հայերի ջարդերի կազմակերպիչներից փաստաբան Կենգերլինսկին:
1910 թ. Նիկոլ Դումանը ՀՅԴ-ի կողմից ընտրվում է պատգամավոր և մասնակցում Կոպենհագենում անցկացված երկրորդ միջազգայնական կոնգրեսին:

1910-ական թթ. նա դարձյալ Կովկասում էր, ապա անցավ Արևմտյան Հայաստան` մասնակցելով հայ ազատամարտին:

Շուտով Նիկոլ Դումանն անցավ Պարսկաստան և մասնակցեց Իրանի հեղափոխական շարժումներին:

Նիկոլն ազգի նվիրյալն էր, նրա համար միակ սրբությունը հայրենիքն էր: Նրա կարգախոսն էր. «Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում»:

Նա հայ մարտիկի հավաքական կերպարն էր ու խիղճը: Առավել լավ է Նիկոլին նկարագրել ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյանը. «Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրուտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր – սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին – փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու»:

Նիկոլ Դումանը հայ ազատամարտի պատմության մեջ հարձակողական մարտավարության հիմքը դրեց: Նա հիմնավորում էր, որ ոչ միշտ է պաշտպանվողականությունը խրախուսելի, և հարկ է մերթ ընդ մերթ կիրառել հարձակողական, պատժիչ գործողություններ: Եվ նա իր մարտավարությունը հաջողությամբ կիրառեց ամենուր, երբ հայտնվում էր պայքարի կիզակետում:

1914 թ. Նիկոլ Դումանը ծանր հիվանդ էր. նա տառապում էր թոքախտով: Եվ ջանք չէր խնայում անգամ այդ վիճակում ծառայելու հայրենիքին: Սակայն տեսնելով, որ ի զորու չէ ոչինչ փոխելու, սեպտեմբերի 27-ին Կիսլովոդսկում ինքնասպան եղավ` իր մաուզերով կրակելով քունքին: Մինչ այդ նա իր կյանքին վերջ տալու խնդրանքով դիմել էր ընկերոջը: Բայց ո՞վ իր ձեռքով կգնդակահարեր հերոսին:

Նրա շիրիմն ամփոփում են սեպտեմբերի 28-ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Բազմահազարանոց ամբոխն արցունքներով ճանապարհեց հպարտ հերոսին: ՀՅԴ ականավոր գործիչներից Տաշոն` Հովսեփ (Իշխան) Արղությանը, իր ճառի մեջ ասաց, որ հիրավի Սիմոն Զավարյանը դաշնակցության խիղճն էր, իսկ Նիկոլը` դաշնակցության մարտիկը: Նիկոլի աճյունն ամփոփվեց հենց Զավարյանի շիրիմի կողքին: Այսօր այն հազարավոր այլ արժանավոր հայերի շիրիմների հետ պղծվեց և ոչնչացվեց վրացական իշխանությունների կողմից:

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

թեժ գիծՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները հասանելի  են  աշխատանքային բոլոր օրերին, առավոտյան ժամը 9-ից 18:00-ը: Աշխատանքների իրականացման նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում:

Ըստ այդմ, փետրվարի ամփոփ տվյալներով, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187 և 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2088 հեռախոսազանգ, որից քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 457  հեռախոսազանգի տրվել է համապատասխան ընթացք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  282 հեռախոսազանգ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  փետրվարի ընթացքում քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  հեռախոսազանգերի թիվը կազմել  է 147: Քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք են ստացել և դրանց տրվել են  սպառիչ պատասխաններ կամ մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝  բարձրացված հարցերին տալով համապատասխան լուծումներ:

 

 

 

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ձերբակալելՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նոր Խարբերդ թաղամասից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Լևոն Ա.-ին, որը 2010 թ. հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Սիսիանում ու Վայքում հրացան, պահունակ և փամփուշտներ են հանձնել

Զենք-զինամթերքՈստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1968 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 194 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 3-ին, ժամը 11.30-ին, 1971 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի հրացան և 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՄարտի 3-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Բ.-ին, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

5 մարդու են վրաերթի ենթարկել

վրաերթ Մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 8 տան մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 5-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ «Մազդա T 3500 L 47» մակնիշի տարհանող ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկային հարակից խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Լիցքավորված ատրճանակ` նախկինում 7 անգամ դատվածի տան օժանդակ շինությունից

Հորից «հիշատակ» մնացած ատրճանակը՝ «գլխացավանք». միջադեպ Աշտարակի ձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել քրեական գործով կալանավորված, նախկինում 7 անգամ դատապարտված, 1959 թ. ծնված Մարտին Շ.-ի տան օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 4 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ուսանողների նախկին հանրակացարանից գողություններ կատարողը հայտնաբերվել է

ձերբակալությունՄարտի 3-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Առափնյա թաղամասի թիվ 4 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արամ Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. հոկտեմբերից մինչև ս/թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի չգործող նախկին հանրակացարանի տարբեր հարկերից կատարել է լուսամփոփների, մետաղյա խողովակների և ջեռուցման մարտկոցների գողություններ:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս գտած փամփուշտներն ու հրացանը հանձնվեց ոստիկանություն

փամփուշտՕրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները փամփուշտներ և հրացան են գտել:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների պահանջով` 1958 թ. ծնված Արամ Բ.-ն ներկայացրել է նշված վայրից հայտնաբերված ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 119 փամփուշտ, կոռոզիայի ենթարկված հրազենի դետալներ և խարտոց:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Փրկարարները 24 ավտոմեքենա են դուրս բերել ցեխի արգելափակումից

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջՄարտի 5-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ  Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

Մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակավել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա:

Մեղրու լեռնանցքում սաստիկ բուք է սկսվել

 բուք, ցածր տեսանելիությունՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 5-ին՝ ժամը  09:30-ի  դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ  Մեղրու  լեռնանցքի 339կմ- 343կմ-ում  սաստիկ  բուք է սկսվել:

Հանրապետության  որոշ   ճանապարհահատվածներում  տեղում է անձրև:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: