Վարչապետի հետ հանդիպմանը չեն տրվել առկա մտահոգությունները փարատող պատասխաններ

dem.am-fbuser-snow-300x300«Դ!ԵՄ ԵՄ» թիմը, պատասխանելով խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա ելույթին, որտեղ նա անդրադարձել էր նաև երեկ ՏՏ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկմանը նվիրված հանդիպմանը, հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

«Վարչապետը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ, ովքեր նույնպես ակտիվ քննադատում եւ դեմ են այս կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Երկուսուկես ժամ բանավեճ էր,  որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին եւ տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մի բան ինձ չափազանց ուրախացնում է: Մենք տեսնում ենք, թե օրեցոր ինչպես է ուժեղանում քաղաքացիակայն հասարակությունըմ եւ այս ռեֆորմը ընդամենը  4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը»,-ասաց վարչապետը»:

Նախ նշենք, որ հանդիպումը ՏՏ ոլորտի անդամների հետ չի եղել, այլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Նաև ի պատասխան վարչապետի հայտարարությանը՝ նշենք, որ հարցերին չեն տրվել սպառիչ և առկա մտահոգությունները փարատող պատասխաններ, քանի որ տրված բոլոր պատասխանները հիմնվում էին հետևյալ հիմնական մտքերի վրա.

  •  Ունենք լուրջ կենսաթոշակային խնդիր, առկա համակարգն այդ խնդիրը չի լուծում
  •  Ուսումնասիրվել են տարբեր մոդելներ, հրավիրվել լավագույն փորձագետներ
  •  Ձևավորվելու է նոր մտածողություն, պատասխանատու քաղաքացիական հասարակություն:

Այն, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխումների կարիք ունի, համաձայն ենք ու գիտակցում ենք: Պարզապես անընդունելի է նմանատիպ օրենքով փորձել իբր թե լուծել այդ խնդիրը:

Որոշ մանրամասներ

Վարչապետը, օրինակ, անտեղյակ էր, թե այդ ինչպես ենք պնդում, թե շրջանառվող 5%-ն իրականում 5 չէ, այլ 6.61 և ավել: Երբ հերթական անգամ դա մեր կողմից բացատրվեց, նա, ասես, անտեղյակ էր.  ասվածի իրավացիության հավաստումն ակնկալում էր լսել ներկա գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից: Անգամ այս պարագայում ըստ վարչապետի մեզ համար խնդրահարույց էր զուտ 1.61 %-ով ավել լինելու հարցը, այնինչ, բնականաբար, դա մակերեսային մոտեցում է, մտահոգիչ է ոչ այնքան 1.61 տոկոսով ավել լինելու հարցը, այլ բուն երևույթը, այն է՝ հանրությանը տրամադրվում է ոչ ճիշտ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Այս պարագայում սա ոչ թե իրազեկում է, այլ ինպես վարչապետը նշեց՝ «պրոպագանդա»: Եվ ուրեմն ի՞նչ վստահության մասին է խոսքը:

Հանդիպման մասնակիցներից մեկի այն պնդմանը, թե խնդիրները նախ և առաջ պիտի լուծել արդյունավետ կառավարմամբ, այդ թվում պետական բյուջեի արդյունավետ օգտագործմամբ, ոչ թե պետության սոցիալական պատասխանատվության ակնհայտ օտարման ու քաղաքացու գրպանը մտնելու հեշտ ուղով, վարչապետի արձագանքն այն էր, որ ֆանտաստիկայի ժանրից են այն սպասումներն ու պահանջները, որ կառավարությունը և պիտի կարողանա տնտեսական աճ ապահովել, և պայքարել կոռուպցիայի դեմ, և ստվերի դեմ, և աշխատատեղեր ստեղծել: Այս պարագայում ավելորդ չենք համարի ավելացնել՝ ցանկացած կառավարություն, որն այս պահանջները համարում է ֆանտաստիկայի ժանրից, նշանակում է՝ ֆանտաստիկայի ժանր է համարում իր իրական գործունեությունը, ուստի անելիք չունի: Ի դեպ, ոչ արդյունավետ կառավարման մասին խոսվեց փաստով՝ ՀՀ նախագահի կողմից բարձրաձայնված պետբյուջեի միջոցների խայտառակ մսխումները պետգնումների ոլորտում: Իհարկե, ով չգիտի, որ նմանատիպ օրինակները շատ են, ուղղակի այդ մեկը հավելյալ հիմնավորման կարիք չունի:

Ի պատասխան բոլոր կոնկրետ մտահոգություններին, ռիսկերին, վտանգներին, որ պարունակում է օրենքը, հիմնականում տրվում էր այն պատասխանը, որ ընտրություններում հասարակության մեծամասնությունն իրենց է վստահել իշխանությունը, և իրենք օրենքի ուժով կպարտադրեն այն, ինչ իրենք են ճիշտ համարում, ու տարիներ հետո դեռ մոմ կվառենք վարչապետի համար: Արդյոք սա սպառիչ պատասխան է, թե ոչ, դատեք ինքներդ:

Վարչապետին նաև հարց տրվեց, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր 60 տարեկանում կկորցնեն աշխատանքը ու կհայտնվեն ծանր սոցիալական վիճակում՝ չկարողանալով տնօրինել իրենց կուտակած գումարները կենսաթոշակային հաշիվներում… Վարչապետը շատ լուրջ պատասխանեց, որ այդ մարդկանց կուղարկեն վերապատրաստման և կտեղավորեն աշխատանքի:

Իսկ հարցին, թե ինչ կլինի այն դեպքում, երբ 40 տարիների ընթացքում կառավարությունը փոխվի ու նոր կառավարությունը որոշի, որ սա լավ օրենք չի ու պիտի փոխվի, հույս հայտնեց, որ կառավարություն չի փոխվի ու իրենք միշտ կմնան:

Ահա այսպիսի պատասխաններ

Նույնիսկ հանդիպման վերջում, երբ վարչապետն արդեն շտապում էր տուն, հարց բարձրացվեց, թե հնարավոր է հիմա արդեն ընտրել ֆոնդ, որին տրվեց այն պատասխանը, որ դեկտեմբերի 10-ից սկսած դա հնարավոր է, չնայած, որ նրանց ցույց տրվեց, էջի վրա տպագրված տեսքով, որ նույնիսկ www.epensions.am կայքը հասանելի չէ: Բացի այդ, այն հարցին, թե այդ ինչպես է ՀՀ քաղաքացին, ով տնտեսագետ չէ, 21 օրում կարողանալու տնտեսագիտական հետազոտություն իրականացնելու, ռիսկայնության չափերը ֆոնդերի գնահատելու, որպեսզի իր գումարները ճիշտ ֆոնդում ներդնի, ընդամենը կատակով պատասխանվեց, թե հարց տվողին իրականում 1 օրն էլ բավարար է: Ահա այսպիսի անլուրջ պատասխան՝ հաշվի առնելով, որ իրականում դեռ հուլիսի 1-ից քաղաքացիները պիտի հնարավորություն ունենային ֆոնդ ընտրել:

Կառավարության ներկայացուցիչները նաև նշեցին, թե քաղաքացիների մեղքն է, որ այսքան ժամանակ տեղյակ չեն օրենքից, քանի որ իրենք գումարներ են ծախսել իրազեկման համար, բրոշյուրներ են տպագրվել և այլն: Տեսնես այդ բրոշյուրները քաղաքացիները պիտի ձեռք բերեին հատուկ պատկան մարմիններ այցելելո՞վ: Եթե կառավարությունը պատշաճ կատարեր իրազեկման իր պարտականությունը, այդ բրոշյուրները, որոնց վրա գումարներ են ծախսվել, գոնե աշխատավայրերում կարող էին բաժանվել մարդկանց: Նույնիսկ մարդկանց մոլորության մեջ գցող սոցիալական տեսահոլովակները մի քանի ամիս է, ինչ հեռարձակվում են:

Ընդհանուր առմամբ, վարչապետը իր համար ընտրել էր հարցերին պատասխանելու փորձված տեխնոլոգիա՝ հղում կատարել գնահատականներին՝ մի կողմ դնելով այս երկրում ապրող և երկրի իրական վիճակն ամեն օր իր կաշվի վրա զգացող քաղաքացիների լուրջ ու հիմնավոր մտահոգությունները»:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

Առաջիկայում ձյան տեղումները կշարունակվեն

ավտոճանապարհներ, ձյունՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 12-ին ցերեկը և 13-ի գիշերը hանրապետությունում ապասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ, բուք, ճանապարհներին՝ մերկացառույց, ցածր տեսանելիություն:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 12-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 16.30C (1940 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -17.20C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.40C


Անկախ

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են նաև բակերում, մայթերում ու հետիոտնային անցումներում

ձնամաքրման աշխատանքներՄայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում: Փողոցների, մայթերի, աստիճանահարթակների և բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաև աղալցման աշխատանքներ: Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: Հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովելու նպատակով էլ մայթերի և աստիճանահարթակների մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի որոշ ծառայությունների աշխատակիցներ: Չդադարող ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ ՍԴ-ն հաշվի կառնի Հանրային խորհրդի տեսակետը

Արծվիկ Մինասյան,ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում Հանրային խորհրդի քայլը, ըստ որի ՀԽ-ն դիմել է ՀՀ նախագահին և կառավարություն՝ առաջարկելով մկինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները:

«Ցավոք, փորձը, որ մենք կատարեցինք, տապալվեց կառավարության և քաղաքական մեծամասնության ջանքերով, ուստի մինչև հունվարի 1-ը պառլամենտում նման քննարկում կազմակերպելն իրատեսական չեմ համարում, բայց մյուս կողմից, քանի որ հարցը ներկայացվել է Սահմանադրական դատարան, հույս ունենք, որ այնտեղ նաև Հանրային խորհրդի կարծիքը քննարկման առարկա կդառնա»,-ասաց պատգամավորը:

 Անկախ

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2013 թվականն ամփոփող իր ուրվագիր-ձեռնարկը

Armenia 2013_ Overcoming the ChallengesՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ փորձագիտական խմբի ուժերով հրատարակված՝ «Հայաստան-2013. հաղթահարելով դժվարությունները» ուրվագիր-գրքույկի շնորհանդեսը: Ձեռնարկն ամփոփ ձեւով ներկայացնում է անցնող տարվա հասարակական-քաղաքական կյանքի առանցքային իրադարձությունները:

Դեպի ո՞ւր գնալ. Հայաստանը քաղաքակրթական ուղու որոնումներում, ի՞նչն էր բացակայում փետրվարին կայացած նախագահական ընտրություններում, որո՞նք են ահագնացող արտագաղթը զսպող գործոնները, որտե՞ղ փնտրել հասարակությանն առողջացման տանող ճանապարհը. այս եւ նման կարգի հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա է ՌԱՀՀԿ-ը սեւեռում ՀՀ վերլուծաբան-փորձագետների, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը, ովքեր էլ հրավիրված էին շնորհանդեսին:

Այն բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Ձեր դատին ներկայացվող սույն ուրվագիրը փոքր ծավալի մեջ շատ ավելի տարողունակ բովանդակություն դնելու, քաղաքական ու քաղաքացիական ներկա օրակարգում հանրային հստակ տեսակետ եւ դոմինանտ գաղափար ձեւավորելու փորձ է»,- ասաց Սարգսյանը:

Այնուհետեւ ձեռնարկում իրենց արծարծած թեմաների շուրջ խոսեցին ու հավելյալ պարզաբանումներ տվեցին Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը, Աշխեն Մուշեղյանը, Մանվել Սարգսյանը եւ Կարապետ Կալենչյանը:

Վերջում հեղինակների ու շնորհանդեսի մասնակիցների միջեւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն:

 

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

 դժվարանցանելիՀանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 15.00-ի դրությամբ, փակ է Սարավանը` Վայքից Սիսիան ճանապարհահատվածում, դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի-Գավառ, Ամասիա, Սպիտակ, Ալավերդի, Դիլիջան ճանապարհահատվածները:
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ ոստիկանություն

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք – Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներԻնչպես Անկախին տեղեկացնում են ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունից,  դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի  ոլորանը,  Իջևան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան – Գորիս, Գավառ- Մարտունի,  Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները:

Սաստիկ բքի և տեսանելիության  բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան – Սիսիանի սահման  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարԴեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Տրանսպարտեր»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին,   «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան  ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, բախվել  է «Լենդմարկ ZX 24»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում,   «ՈՒԱԶ-3151201» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը  և  3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 231-րդ կմ-ին բախվել է մերկասառույցի պատճառով ճանապարհը հորիզոնական փակած  «Վոլվո»  մակնիշի բեռնատարի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ 525»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան»   մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին է ընկել ձորը, ինչի  հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Պայթյուն հիմնարկության գրասենյակի նկուղային տարածքում

ԱվտովթարԴեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 10.20-ի սահմաններում նշված հասցեում գտնվող հիմնարկության գրասենյակի նկուղային տարածք են մտել 2 աշխատակիցներ` որոշակի զննումներ կատարելու, և հանկարծակի տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նրանք ստացել են գլխի մազերի խանձվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը

Փակ էՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին  հաղորդեցին, որ

դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան – Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ – Գյումրի, Թալին – Մարալիկ, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս, Գավառ – Մարտունի ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 Անկախ

Հաշմանդամ միայնակ տարեց կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

«Շիրակ կենտրոնը» բազմիցս է անդրադարձել Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակտարեցների ապրելակերպին: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ենհարևանները:

Ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրման ժամանակ մեր կազմակերպությունը առավելապեսուշադրության կենտրոնում է պահում վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին: «Շիրակ կենտրոնի»աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այսօր այցելեցին ԳյումրուՍավոյան փողոցին հարակից տարածքի տնակային ավանի բնակիչ, պետության կողմից բնակարան ստանալուիրավունքից զրկված Ելենա Ալավերդյանին:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ձյան  արգելափակումիԴեկտեմբերի 12-ին, ժամը 07.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 35 VU 291 պետհամարանիշով ավտոմեքենան:

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյանի թիվ 2 գերեզմանոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում և առանց վառելիքի:

Փրկարարները ավտոմեքենայի ուղևորներին տեղափոխել են մոտակա բնակավայր:

Դեկտեմբերի 12-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 10 ՍԼ 062 և «ՎԱԶ-0710» մակնիշի Լ 4832 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Ձյան մաքրման աշխատանքներն ընթանում են նաև չդադարող ձյան պայմաններում

Ձյան մաքրման աշխատանքներԴեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման և կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ: Գործընթացը միաժամանակ ծավալվել է մի քանի ուղղություններով: Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները: Մայրաքաղաքի հատկապես բարձրադիր տեղանքում գտնվող վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են, իսկ գոգավորություններն ավելի շատ, աշխատանքներն, ըստ էության, ընթացել են առանց դադարի: Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցել են վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ներգրավված աշխատակիցները: Ընդհանուր թվով 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող  և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ են գործի դրվել՝ առատ տեղումների հետևանքները հնարավորին արագ վերացնելու համար: Աշխատանքների համակարգումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի անմիջական վերահսկողության ներքո, ով տարվող աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել է քաղաքապետին: Գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ և շուրջ 640խ/մ ավազ։ Աշխատանքները շարունակվում են: Վաղ առավոտից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավվում են նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գյումրեցիներն այսուհետ աղոթելո՞ւ են

գյումրի,ձմեռԱրդեն երեք օր է Գյումրու փողոցներն ու մայթերը բազում անհարմարություններ են պատճառում վարորդներին ու հետիոտներին. քաղաքը ձնից ու սառույցից չի մաքրվում, իսկ քաղաքապետին դա զայրացնում է:

Թեև ձմեռն ու ձյունն օրեր առաջ են հաստատվել Գյումրիում, սակայն արդեն քաղաքը կանգնած է մեծ խնդրի առաջ` ինչպես մաքրել: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը վստահեցնում է` իրենք աշխատում են գիշեր ու ցերեկ, ոտքի են հանել ամբողջ տեխնիկան ու աշխատուժը, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս աշխատանքներում շոշափելի արդյունքներ ունենալ:
IMG_1580“Հիմնական պատճառը ցածր ջերմաստիճանն է, որ ձյան, սառույցի շերտը շուտ չի հեռանում: Գիշերները ջերմաստիճանն իջնում է մինչև -20, իսկ ցերեկները -6-ից չի բարձրանում: Մասնագետների հետ խորհրդակցել եմ, և աղն ու ավազը հիմնականում սկսում են աշխատել, երբ ջերմաստիճանը -5-ից բարձր է` -3,-2: Իսկ դրանից ցածր պայմաններում աղի օգտակարությունը զրոյանում է”, – ասում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Այժմ փողոցներում նույնիսկ 3 անգամ ավազ է շաղ տրվում, իսկ խաչմերուկներում նաև աղ ցանվում, բայց սառույցից ազատվել չի լինում: Ձյան ու սառույցի տակ է նաև կենտրոնական հրապարակը, որն ամեն տարի մաքրվում էր առաջնային կերպով: “Ես մտավախություն ունեմ, որ ինչ պաշարել էինք, եթե հանկարծ եղանակն այս տեմպով շարունակվի, չի բավարարի և անհրաժեշտություն կլինի նոր քանակ ապահովել: Դրանում խնդիր չկա, իհարկե: Եթե նույնիսկ մեկ օր ջերմաստիճանը +1 լինի, հավատացած եղեք, որ մենք քաղաքը կմաքրենք և փողոցներն անմիջապես կբացվեն”, – վստահեցնում է պատասխանատուն:
Կոմունալ բաժնի սանմաքրման աշխատակիցներն այսօր բահերով ջարդում էին կանգառների սառցաշերտերը, քիչ թե շատ անցանելի են կենտրոնական հատվածների մայթերը. այստեղ էլ դեռ կուտակված են մնում սառցի քանդոցները. “Խնդիրն այն է, որ մենք չունենք ձյուն բարձող մեքենա, իսկ եղած մեքենաներն էլ հազիվ հասցնում են ավազ շաղ տալու աշխատանքները”, – ասում է Կ.Մանասյանը:
Իսկ որն է ելքը, ինչ անել հարցերի շուրջ կատակում` պետք է աղոթել, որ ջերմաստիճանի բարձրացում լինի:
Քաղաքի փողոցներն ամբողջությամբ անանցանելի են դառնում հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, երբ ցուրտը սաստկանում է. գյումրեցի վարորդներն անգամ հասցրել են անեկդոտ հորինել` “Ճանապարհային ոստիկանությունն ու Գյումրու քաղաքապետարանը հայտնում են, որ քաղաքի բոլոր ճանապարհները հեշտասահ են”:

Առաջիկա օրերին ձյուն կգա

ձյուն, մերկասառույցՈւշադրություն,ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ին, 13-ին հանրապետությունում սպասվում է ձյուն,առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք,ճանապարհներին՝ մերկասառույց և ցածր տեսանելիություն

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.90C (1940 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.50C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.70C

Անկախ

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ձյուն, մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

«Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ

Ապարանցի-Վլե«Հպարտ եմ, որ ապրել եմ պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ թե հողեր ենք կորցրել, այլ հետ ենք բերել,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակիցներից  56-ամյա Վոլոդյա Մաթևոսյանը:-  Եթե XX դարի  վերջին 10-12 շրջան վերցրինք, մի այդքան էլ XXI դարում կվերցնենք: Ասել եմ` ապրելու եմ մինչև Նախիջևանը, Շահումյանը և  Գետաշենը  հետ վերցնենք»:

Մաթևոսյանին իր զինակիցները և հանրությունը գիտեն որպես Ապարանցի Վլե:

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վոլոդյա Մաթևոսյանը ևս միացավ շարժմանը` իր մեքենաները տրամադրելով ազգանպաստ գործին: Նրան շարժմանը միանալուց հետ չպահեց անգամ ԿԳԲ կանչվելը:

Վոլոդյայի մորաքրոջ տղան` հայր Վահանը, այդ ժամանակ հոգևորական էր Բաքվում: Երբ այնտեղ խժդժություններ են սկսվում, նա հայերին ապաստան է տալիս եկեղեցում: Երբ եկեղեցին գրավում են, հայր Վահանն էլ հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում: Սակայն մեր կաթողիկոսի և ադրբեջանցիների մոլլայի միջամտությամբ նա ազատ է արձակվում ու Հայաստան վերադառնում: Կաթողիկոսը ցանկանում էր նրան նշանակել Հնդկաստանում հայոց թեմի առաջնորդ: Սակայն հայր Վահանը հրաժարվում է` ցանկություն հայտնելով սահմանամերձ բնակավայրում հաստատվել, որտեղ կծառայեր նաև հայրենիքին:  Հայր Վահանը նշանակվում է Մակարավանքի վանահայր և միաժամանակ դառնում է տեղի պաշտպանական ջոկատի հրամանատարը: 1989-ի դեկտեմբերի մարտից հետո նա անհետ կորչում է, ենթադրաբար`  գերի է ընկնում ադրբեջանցիների մոտ:

Վոլոդյան, որ խորհրդային բանակում ընդամենը 4 ամիս էր  ծառայել, ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը, որն էլ տեղից տեղ  էր շրջում` մասնակցելով բնակավայրերի պաշտպանությանը: Մաթևոսյանն էլ փորձում էր ինչ-որ կերպ  տեղեկություն ստանալ իր եղբոր մասին:

«Իմ միակ ցանկությունը հայրենիքս պաշտպանելն էր և  եղբորս գտնելը»,- հիշում  է նա:

1991-ին իր ջոկատի հետ  Արցախ է տեղափոխվում` այնտեղ մարտեր մղելով ադրբեջանցիների դեմ: Երբ ծնվում է նրա դուստրը, անգամ չի կարողանում փոքրիկին տեսակցության գալ. լուրեր էին ստացվել, որ հայերի դեմ Թուրքիայից կռվելու են եկել «Գորշ գայլերի» անդամներ, Աֆղանստանից` մոջահեդներ, Չեչնիայից` Շամիլ Բասաևն իր խմբով: Նման պայմաններում Ապարանցի Վլեն չէր կարող իր ջոկատը թողնել ու Երևան վերադառնալ, նրա հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս դեմ էր դրան:

1992-ի դեկտեմբերին, երբ հերթական անգամ վիրավորվում է, կարճ ժամանակով Երևան է գալիս` թե՛ արդեն կես տարեկան փոքրիկին տեսնելու, թե՛ բուժվելու համար: Մի քանի օր անց, սակայն, լուր է ստանում, որ իր մարտական ընկերներից Բասմաչը (Նեֆեսով Կուրբան Միրատ Բազարբաևիչ) զոհվել է:

Մաթևոսյանը պատմում է, որ իր ջոկատը բազմազգ էր. իր հետ թշնամու դեմ,  հայերից բացի, պայքարում էին  եզդիներ, ռուսներ, ասորի, հույն, թուրքմեն: Հենց թուրքմեն ազատամարտիկը Բասմաչն էր: Նա Հայաստանում էր անցել զինծառայությունը: Եվ Արցախի համար պայքարում էլ հայերին էր միացել` ադրբեջանցիներից լուծելու նաև իր անձնական վրեժը:

բասմաչ«Շատ ուժեղ տանկիստ էր, նավոդչիկ, իսկական հերոս»,- ասում է Մաթևոսյանը:

Հիշում է, որ սկզբում կասկածանքով էր վերաբերվում Բասմաչին` նրան հետախուզության էր ուղարկում, հետևից էլ մեկ ուրիշին` թուրքմեն զինակցին հետևելու: Ասում է, որ Աղդաբանի (տարածք Քարվաճառում, այժմ այստեղ բնակավայր չկա) ազատագրման օպերացիայից առաջ Բասմաչը հայտնում է, որ ադրբեջանցիները տանկային գումարտակ ունեն: Նրա հայտնած կոորդինատներով խմբի անդամներից Գրադի Ժորան ադրբեջանցիների 6 տանկ է ոչնչացնում:

Սկզբում Մաթևոսյանը ցանկանում էր իր զինակցի` Բասմաչի դիակը Աշգաբադ տեղափոխել, բայց  նրան զգուշացնում են, որ իրավիճակը լարված է և այնտեղ մեկնելը վտանգավոր է: Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

«Ինքն այստեղ մի  հայ աղջկա էր սիրահարվել, ուզում էր ամուսնանալ, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,- ասում է Մաթևոսյանը:- Միակ մահմեդականն է, որ թաղված է Եռաբլուրում: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին մնացած ընկերներով  միշտ այցելում ենք Եռաբլուր.  նա այստեղ այլ հարազատներ չունի»:

Այս տարի ևս դեկտեմբերի 13-ին ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ հիշատակը կհարգեն Եռաբլուրում:

Խոսելով պատերազմի մասին` Մաթևոսյանն ասում է, որ  հրամանատարից շատ բան է կախված: Երբ հրամանատարը բանիմաց ու հնարամիտ է, կարող են անգամ 12 հոգով առանց կորստի գյուղ գրավել, ինչպես տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի 3-րդ սովխոզ գյուղի (տարածք Մարտակերտում,  այժմ չեզոք գոտում է գտնվում և բնակեցված չէ) դեպքում. մարտական գործողությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը:

Մաթևոսյանը հիշում է, որ հենց այդ գյուղում մի երիտասարդ ադրբեջանցու են գերեվարում: «Հարցրի, թե կռվող չես, ինչո՞ւ ես եկել»,- հիշում է Մաթևոսյանը: Ի պատասխան ադրբեջանցի երիտասարդն ասել է, որ համալսարանն ավարտել է, բայց դիպլոմը չեն տվել` պարտադրելով, որ ռազմաճակատ մեկնի:

մարտակերտՄաթևոսյանի կարծիքով` մարդուն ստիպողաբար հայրենասեր չես դարձնի: Հայ մարտիկների ոգին բարձր էր, և նրանք անհավասար մարտերում անգամ կարողանում  էին հաղթել, քանի որ կամավոր էին մեկնել հայրենիքը պաշտպանելու:

«Իմ 7 տարվա կռիվների ընթացքում ո՛չ կին եմ սպանել, ո՛չ երեխա , ո՛չ էլ անզեն տարիքով մարդ, իմ թշնամիները զենքով են դեմս դուրս եկել»,- ասում է Մաթևոսյանը` հավելելով, որ անգամ վիրավոր գերեվարված ադրբեջանցիներին են բուժել, կերակրել, մարդավայել  վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Ապարանցի վլեԵրբ զինադադարով  պատերազմն ավարտվում է, Վոլոդյա Մաթևոսյանի ծառայությունը չի ավարտվում. նա շարունակում է զինվորական ծառայությունը. այս անգամ Օմարի լեռնանցքն էր պաշտպանում հակառակորդից: Սակայն 1996-ին հերթական անգամ պայթում է ականի վրա` վիրավորվելով: Դրանից հետո այլևս ստիպված թողնում է զինվորական ծառայությունը` շարունակելով արդեն պայքարը քաղաքացիական հարթությունում: 1996-ի սեպտեմբերին, որպես քաղբանտարկյալ, ձերբակալվում է:

Ներկայումս  ազատամարտիկ Ապարանցի Վլեն դարձյալ դատական քաշքշուկների մեջ է, բայց այս անգամ` բնակարանային հարցով: Բնակարանը, որ ստացել է որպես ազատամարտիկ ու որտեղ ապրում է շուրջ 10 տարի, ցանկանում են նրանից խլել. հայտնվել է ինչ-որ մարդ, որը բնակարանը, չգիտես թե ինչպես, գնել է  երկու տարի առաջ:

Խոսելով ներկայի մասին` Մաթևոսյանը  մարդկանց, ովքեր Արցախի հարցով են զբաղվում կամ հետագայում կզբաղվեն, հիշեցնում է` արյունով ազատագրած  հողը  չենք թողնի տան ուրիշին: Իսկ երիտասարդներին կոչ է անում սիրել հայրենիքը և երբեք չլքել Հայաստանը. «Իմ թոռներին էլ սովորեցնում եմ, որ Հայաստանից էն կողմ պետություն չունենք:  Մի՛ խաբվեք, մի՛ հրապուրվեք արտասահմանով»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 10, յուրացման կամ վատնման, խուլիգանության և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Զորամասում գտել են օրապահ զինծառայողի դին

զինծառայողՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ավտոճանապարհներ, ձյունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ

դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:Արտաշավանի, Ալավերդու, Իջևանի, Դիլիջանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ