Մահվան ելքով վրաերթ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում

ավտովթարԴեկտեմբերի 8-ին, ժամը 09.30-ին, «Տոյոտա Կոռոլա»  մակնիշի ավտոմքենայի վարորդը Երևանի  Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Մանասար  Մուսախանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.00-ին, գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

SONY DSCՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Ավտոճանապարհների զգալի մասում առկա է մերկասառույց, կատարված աշխատանքներից հետո Սելիմի լեռնանցքը բաց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Ինչպես Անկախին տեղեկացրեցին  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Խարդախներից մեկը աշխատանքի տեղավորելու պատրվակով մարդկանցից գումարներ էր կորզել, մյուսը` ատրճանակի գործադրմամբ ու նաև խաբեությամբ` խոշոր գումարի և 2 ավտոմեքենայի էր տիրացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

загруженноеՀանրային խորհուրդը քաղաքացիներին է ներկայացնում “ՀՀ Հանրային խորհրդի մասին” ՀՀ օրենքի նախագիծը՝ կարևորելով հանրության կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք անպայման հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական մշակման ժամանակ:

ՀԽ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիներն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել Հանրային խորհուրդ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ ներկայացնել Հանրային խորհրդի գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ:  Հեռ. (010) 52-34-05, (010) 52-34-07:

Հանրային խորհրդի ներկայիս կանոնադրությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ այստեղ՝ համեմատելու համար առաջարկվող օրենքի նախագծի հետ:

 

«Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

սալվադոր ֆեստՆոյեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։ Մտքի փառատոնի ժյուրիի կազմում էին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Վերջինս ծրագրի մասնակիցների համար անցկացրեց նաև վարպետության դասընթաց՝ «Ծրագրի կառավարում» թեմայով՝ ներկայացնելով ծրագիրը կյանքի կոչելու առանձին փուլերը և նպատակին հասնելու արդյունավետ ճանապարհները։

Այս տարի մտքի փառատոնի մասնակիցներն իրենց նախագծերն առաջարկեցին մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ոլորտում: Դրանցից 10-ն անցան եզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամների ձայները բաշխվեցին հավասար, և «Salvador Fest 2013» մտքի փառատոնում հաղթող ճանաչվեցին Ելենա Դավթյանն ու Նարեկ Ղազարյանը՝ ստանալով դրամական պարգևներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ողջունեց միջոցառման ընտրված ձևաչափը։ Նա կարևորեց երիտասարդների մասնագիտական համախմբումը. «Նման հավաքների, քննարկումների ու մասնագիտական վեճերի ընթացքում են գեներացվում լավագույն մտքերը։ Միտքն ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում։ Հետաքրքիր գաղափարները պահանջված են ամենուր, և ուրախալի է, որ մենք ստեղծարար գաղափարներով զինված երիտասարդների պակաս չունենք»։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանն էլ շեշտեց, որ նման փառատոները երիտասարդ մարքեթոլոգներին հնարավորություն են տալիս տեսանելի լինել պատենցիալ գործատուների առջև, ինչպես նաև իրականացնել սեփական ծրագրերը։ Բացի բուն մրցույթից, մասնակից երիտասարդները լրացրին IQ-marketing թեստը, որի հաղթողները նույնպես ստացան նվերներ։

«Salvador Fest 2013»-ի հաղթողներից Ելենա Դավթյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Իր ծրագրում Ելենան առաջարկել էր գործատուի մոտ ուսանողական մասնագիտացած փոքր խմբերի գործնական աշխատանք, ինչի շնորհիվ ուսանողները կկուտակեն հմտություններ, իրենց ուժերը կներդնեն տվյալ կազմակերպության զարգացման գործում, ինչպես նաև աչքի կընկնեն գործատուի առջև։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՍ ԱՍԱՑ՝ ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԸՆԿԵՐՈՋՍ ՀԵՏ ՍԻՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ, ԵՍ ԻՐ ԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ»

Photo illustration by Anna FaltermeierԱսում են՝ սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո, երբեք չի նախանձում, չի գոռոզանում, անպատշաճ վարմունք չի ունենում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ կողմակից է լինում ճշմարտությանը, զիջելով միշտ հավատում է, հույս է տածում, համբերում…

Մեր հերոսուհի Մարգարիտա Աղաջանյանը (անուն-ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով,- հեղ.) այսօր արդեն իրեն լիիրավ երջանիկ է համարում: Ասում է՝ կյանքում հաճախ կարող ես սխալվել, անսխալական մարդ չկա, բայց ամեն մեկը չէ, որ կարող է ընդունել իր սխալն ու իր կատարած սխալներով սովորել:

Մարգարիտային տարիներ առաջվա շքեղ կյանքը խորթ էր թվում: Զգում էր, որ այդ կյանքն իր համար չէր, հետո հասկացավ նախկին ամուսնու ժամանակակից կողմնորոշումներն ու պաշտոնապես բաժանվեց նրանից: Հետաքրքրական է, որ բաժանումից հետո սրտի նոր ընկերն իր գործով փաստաբանն էր:

ՇՔԵՂ ԿՅԱՆՔԻ ՉԵՄ ՁԳՏԵԼ

Մարգարիտա Աղաջանյանը սովորական հայուհի չէ: Նրա խոսքը, շարժուձևը մի քիչ տարբերվող է: Սիրում է անկեղծ մարդկանց, կյանքի ամենակարևոր ձեռքբերումը համարում է դիմացինին չխաբելու սովորությունը:

– Ես ամուսնացել եմ սիրով: Ես և Կարենը (ամուսնու անունը նույնպես փոխված է- հեղ.) ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Սիրում էինք իրար, շատ էինք սիրում, ու երբ ավարտեցինք համալսարանը, մեր ծնողները որոշեցին ամուսնացնել մեզ,- ասում է Մարգարիտան,- բայց իմ կյանքը շատ արագ փոխվեց:

Մարգարիտայի ամուսինը՝ Կարենը, համալսարանն ավարտելուց հետո լավ գործի է անցել, կողքից էլ` բիզնեսներ ունեցել:

– Նա ընտանիքին շատ նվիրված մարդ էր, բայց վերջին մեկ տարում 180 աստիճանով փոխվեց, դե, ես էլ մտածեցի՝ երևի սիրուհի ունի: Սկսեցի հետաքրքրվել:

– Բացահայտեցիք, որ ձեր արդեն նախկին ամուսինը համասեռամո՞լ է,- հետևեց մեր տրամաբանական հարցը:

– Չէ՛, շատ երկար ժամանակ ինձնից պահանջվեց հասկանալու, որ իմ ամուսինը ձգտում է արևմտյան սեքսուալությանը, իսկ դա համասեռամոլության հետ կապ չունի: Վերջին մեկ տարում նրա գործերն էլ ավելի լավացան, բայց դրա հետ մեկտեղ իրեն շատ տարօրինակ էր պահում: Շատ ժամանակ էր անցկացնում դրսում ու ամենևին գործով չէր զբաղվում, ընտանեկան նորանոր ծանոթություններ էր ձեռք բերում: Մի անգամ Կարենն ասաց. «Ես կարծում եմ, որ դու սիրեկան ունես ու ինձ «լոխի» տեղ ես դրել»: Ասացի՝  կվիրավորվեմ, եթե մի անգամ էլ նույնը ասի, իրենից բացի իմ կյանքում ոչ ոք չկա: Զարմացավ: Հետո միայն հասկացա նրա զարմանքի պատճառը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Մարգարիտան ասում է, որ  մի օր ամուսինն է անկեղծանում ու պատմում այն, ինչին այդքան երկար ժամանակ սպասում էր.

– Մի օր լավ խմած էր ու ասաց. «Դու դե՞մ ես սվինգին, ես սվինգեր եմ դարձել»: Ասացի. «Կար ջան, ոչինչ չհասկացա, կարո՞ղ ես հայերեն խոսել»: Ասաց. «Պատմում եմ ամենասկզբից ու խնդրում եմ չընդհատես: Գիտես, մի հետաքրքիր հարաբերությունների ձև եմ գտել կյանքում, պետք ա նոր հայացքով նայենք կյանքին: Օրինակ՝ սվինգերները հետաքրքիր, լավ մարդիկ են: Նրանք շատ բարոյական ընտանիքներ են, ուղղակի մի բանն ա շատ հետաքրքիր, որ զույգերով կարող են փոխվել, ու էդ շատ ա հետաքրքրացնում կյանքը: Ասենք` մի օր դու քնում ես իմ ընկերոջ հետ, իսկ ես՝ ընկերոջս կնոջ հետ»: Իմ պատասխանը բացասական էր, բայց Կարենն ասաց` մի շտապիր, մտածիր: Մի քանի շաբաթ հետո մեր տուն եկան մեզ հարազատ դարձած ընկերները:

Մարգարիտայի համար ամուսնու ասածն օրինաչափ չէր,  ինքը կարգին հայ աղջիկ է, կարգին ընտանիքում է մեծացել, ու առանձնապես նման կողմնորոշումների կողմնակից չէ, եթե պետք է սիրով զբաղվել, ապա միմիայն ամուսնու հետ:

Նախկին ամուսինը՝ Կարենը, նրան մի քանի անգամ էլ առաջարկել է հանդիպել իր ընկերների հետ ու չի թաքցրել, որ ինքը շարունակում է հանդիպել իր ընկերների կանանց հետ:

– Կարենին ասացի` չէ՛, բացառվում է, ես չեմ կարող հանդիպել քո ընկերների հետ, չեմ կարող սիրով զբաղվել նրանց հետ, որովհետև իմ ամուսինը դու ես, ու էդ իմ համար նորարարություն չի, էդ իմ համար անբարոյականություն ա: Հիշում եմ՝ Կարենը շատ լուռ լսեց ինձ, ու շրջվելով ասաց. «Գիտես, կյանքդ մի օրում հնարավոր ա փոխվի, որովհետև սենց ապրելն անհնար ա դառնում: Ուզո՞ւմ ես հին կյանքիդ վերադառնաս, ֆինանսական դժվարություններ ունենաս, միասին հաշտ, խաղաղ ապրում ենք, ես քեզ ոչ մի բան չեմ պարտադրում ու շատ անկեղծ ասում եմ էն, ինչ անում եմ»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ամիսներն անցնում էին, բայց Մարգարիտան չէր կարողանում համակերպվել հարուստ ամուսնու արևմտյան սիրո ձևաչին՝ դա համարելով անբարոյականություն, դավաճանություն:

– Մենք միասին՝ ձեռք ձեռքի տված ենք հասել հաջողության ու նրա հարստությունը միմիայն իրենը չէր: Ճիշտ է մենք աղքատ չենք եղել, միշտ էլ լավ ենք ապրել, բայց գործարարության մեջ ես էլ իմ լուման եմ ներդրել: Մի քանի ֆիրմաներ էլ ես ունեի ու ես էի անմիջապես ղեկավարում,- ասում է Մարգարիտան:- Արդեն պարզից էլ պարզ էր, որ մենք առողջ ընտանիք ունենալ չենք կարող, ու մեծ փողը մեզ իրոք դժբախտացրեց: Ես նրան ասացի, որ ցանկանում եմ դատարանով բաժանվել: Երկու օր տուն չեկավ, երրորդ օրը եկավ, իրեն պահեց սովորականի պես ու ասաց. «Մենք կարող ենք բաժանվել, բայց իմացի՝ ինձնից լավ մարդու էլ չես հանդիպի»: Ես փաստաբան վարձեցի այդ գործընթացները  ճիշտ կազմակերպելու համար:

 

«Անկախի» այն հարցին՝ բա մյուսներն ինչպե՞ս էին համաձայնվում, ընտանիքներով փոխանակվել, ասում է.

– Գիտես, այդտեղ զուտ ցանկության հարցն էր: Ես էլ կարող էի լսել ամուսնուս ու գնալ էդ քայլին: Վիսկի խմել նա է ինձ սովորեցրել: Ասում էր՝ պետք ա սովորես, քանի որ առիթները շատ են լինելու: Դա ստիպված էի սովորել: Հետո էդ աղջիկներին ձեռք չէր տա չհամաձայնելը, ինչո՞ւ չհամաձայնեին, ի՞նչ, ինձ նման բաժանվեին, հա՞: Նախ՝ նրանք կյանքում չեն աշխատել, փողն իրենց համար զուտ ծախսելու միջոց էր, փողի գինը չիմացող են ու շատ բաներից կզրկվեին: Ամեն մեկը երկու-երեք մեքենա ունի: Ամենահետաքրքիրն էն է, որ ամուսինները մտածում են, թե դա դավաճանություն չի, ուղղակի հետաքրքիր է:

«ՍՎԻՆԳԵՐ» ԱՄՈՒՍՆՈՒՑ ՀԵՏՈ…      

Մարգարիտան չէր կարող մտածել, որ էլ երբեք չի ամուսնանալու, քանի որ դեռ երեխաներ չուներ, ու հնարավորություն կար ամեն ինչ նորից սկսելու:

– Կարենի հետ բաժանվեցինք առանց կռիվների, ամեն ինչ շատ խաղաղ ստացվեց: Գործով փաստաբանն իմացավ, թե ինչու եմ բաժանվում` ասաց. «Դե դա սովորության հարց ա, ես ո՛չ ձեզ եմ մեղադրում, ո՛չ ձեր ամուսնուն»,- պատմում է Մարգարիտան:- Կարենն ինձ թողեց իմ ֆիրմաներից երկուսը, ասաց. «Դա դու ես ստեղծել, ու ես չեմ ուզում դրանք վերցնել: Մի բնակարան էլ կարող եմ նվիրել»: Չուզեցի: Ամեն ինչ ավարտվեց ինչպես պետք էր: Անգամ ամենամտերիմ ընկերուհիները չզանգահարեցին` իմանալու՝ ինչպես եմ, մի անգամ ես զանգեցի, չպատասխանեցին, հասկացա»:

Մարգարիտան ասում է, որ անտարբեր չէր իր գործով փաստաբանի նկատմամբ: Առաջին պաշտոնական քայլն անում է փաստաբանը, Մարգարիտան էլ երկար-բարակ չի մտածում ու համաձայնում է կյանքը կապել իրավաբանի հետ:

– Շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ երկու ամուսիններս էլ իրավաբաններ են: Արմենի հետ շատ ավելի հեշտ է, հանգիստ: Նա ճիշտ է, Կարենի պես «ճտպտ» լեզու չունի, բայց շատ է սիրում իր աշխատանքն ու նվիրված ամուսին է,- ասում է Մարգարիտան,- նա ինձ արդեն որդի է պարգևել ու անունն էլ Կարեն է, բայց ոչ թե իմ նախկին ամուսնու պատվին, այլ ներկա ամուսնուս հոր: Իսկ Կարենը կարծես իր խոսքի տերն է, նա դատարանում ասաց, որ ինձնից հետո էլ չի կարող ամուսնանալ, որովհետև ինձից շատ ոչ ոքի չի կարող սիրել: Վերջերս մեր ընդհանուր ընկերներից մեկն ինձ իմիջիայլոց ասաց, որ նա ամուսնանալու մտադրություն չունի:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Ձնաբքի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներԴեկտեմբերի 8-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մոտ 11 ավտոմեքենա ձնաբքի հետևանքով արգելափակվել է ձյան մեջ:

«Մարտունու ՃՇՇ» ԲԲԸ-ի հատուկ ավտոմեքենան ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս ժամը 14.45-ին նունպես հայտնվել է ձնաբքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել է 24 ավտոմեքենա: Ժամը 17.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա, իսկ 20-ը դուրս են եկել տեղի ուժերով:

Ավտոպատահար Բերդիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

ավտոպատահարներԴեկտեմբերի 8-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-9» միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Բերդիկ գյուղի մոտակայքում,  «ԲՄՎ» մակնիշի 35 TS 881 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները տուժածներին՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ին և 1992 թ. ծնված Ա. Ա.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Տավուշի մարզի երիտասարդները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին

VazashenՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի խումբ երիտասարդներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով նրա միջամտությունն ու վերահսկողությունը Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհի հնարավորինս շուտ բարեկարգման, Բերդ-Ճամբարակ ճանապարհի մաքրման աշխատանքների հավուր պատշաճի և հետևողական կերպով իրականացնելում գործում:

Նամակի ներքո ստորագրածներից Սիրանույշ Մելիքյանը Panorama.am-ին ասաց, որ նամակի ներքո ստորագրել է 200 երիտասարդ: Նրանցից 70-80-ը ուսանողներ են, առայժմ Երևանում են, բայց տոներին ցանկանում են տուն գնալ, իսկ ճանապարհն անվտանգ չէ:

Բաց նամակում ասված է.

«ՀՀ Մեծարգո Պարոն Նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով և հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային և ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում` ակնկալելով պետության բարձր աջակցությունը:

Վստահ ենք` քաջատեղյակ եք, որ մեր հայրենիքի սահմանապահ ժողովուրդն, իր հողին ու արմատներին կառչած, ապրում ու արարում է` մշտական անձնվիրությամբ դիմակայելով թշնամուն: Խորհրդանշական է, որ տարածաշրջանի սահմանը թշնամու հետ այնքան է, որքան հեռավորությունը մայրաքաղաքից։

Այստեղ ճանապարհը ուղղակի կապուղի չէ, ինչպես շատ վայրերում, այլ կյանքի և անվտանգության երաշխիք։ Սույն թվականի հոկտեմբերի 22-ին` Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածում, թշնամին խաթարեց անդորրն ու մեզ կանգնեցրեց սպասված փաստի առաջ։ Արդեն ավելի քան 1.5 ամիս է ճանապարհը փակ, է և խնդրի լուծման որևէ տեղաշարժ չկա։ Այլընրանք հանդիսացող Բերդ-Ճամբարակ ճանապարհը անգամ հետևողական մաքրման պայմաններում ձմռանն անանցանելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ինչո՞ւ 88-ին փլվեց «Ամենափրկիչը»

1280px-Գյումրիի_Ամենափրկիչ_եկեղեցի_06Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին կառուցվել է1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873-ին։ Ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը։ Եկեղեցին ունի 36 մ բարձրություն: Այն տեսել է մի քանի երկրաշարժ, բայց խոցվել միայն 88-ին:
Շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։

1930-ականերին ամբողջությամբ ավերվել և քանդվել է եկեղեցու գմբեթը: 1937 թ.-ին  զանգակատունը պայթեցվել է: Այսօր եկեղեցին վերականգնվում է:

Իսկ ինչու փլվեց «Ամենափրկիչը», չէ որ այն բավական ամուր էր և դիմակայել էր մի քանի երկրաշարժի: Միթե ընդամենը հարյուրամյակ անց եկեղեցին մաշվեց:

“Սովորական շենքերի համար կան շահագործման ժամկետներ, օրինակ, քարե շենքերը` 60-70 տարի, եկեղեցիները կառուցվել են դարերի համար և այստեղ մաշվածության մասին խոսելը պարզապես իմաստ չունի: Ոչ մի անգամ եկեղեցին պատահական տեղում չեն կառուցել: Ես չեմ հանդիպել մի եկեղեցի, որը հիմքի ճաք տա, դա բացառված է: Հայաստանում 4-5-րդ դարերից սկսած եկեղեցիներ են կառուցվել, և երկրաշարժերի ակտիվը շատ-շատ մեծ է: Ամեն անգամ տեսել են, որ այսինչ պատճառով վնասվել է, այդ պատճառը վերացրել են և հասել են իդեալական մակարդակի”, – ասում է սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության սեյսմիկ ռիսկի և վտանգի ընդհանուր գնահատման համալիր բաժնի վարիչ Սերգեյ Նազարթեյանը:

Այդ դեպքում, ինչու նման ճակատագրի արժանացավ Գյումրու «Ամենափրկիչը» եկեղեցին, կառույց, որհ կառուցվել է Անիի մայր տաճարի օրինակով և համարվում էր Կովկասի ամենաբարձր եկեղեցին:

“Մեր քաղաքում սեյսմիկ վտանգի մակարդակը 9 բալ է, կախված գրունտներից կարող է բալը աճել կամ նվազել: Օրինակ, օդանավակայանի տարածքը ժայռային գրունտների վրա է, դրա համար էլ օդանավակայանի շենքը չփլուզվեց: Այսինքն, էֆեկտը եղել է 8 բալ:  «Ամենափրկչի» տակ մենք հորատել-նայել ենք, գրունտային ջրերը 4.5 մետրի վրա են և շատ վատ, ճահճային գրունտներ են: Այստեղ մեկ բալով ավելացել է. եթե քաղաքում եղել է ընդհանուրը 9 բալ, այս դեպքում` 10 բալ: “Յոթվերքի” բախտը բերել է, որ այդ գրունտներից դուրս է: Այսինքն, գրունտների դերակատարությունը շատ մեծ է: «Ամենափրկչի» պարագայում պարզապես տեղը լավ չի ընտրվել: Փող տվողներն ուզեցել են, որ քաղաքի կենտրոնում լինի”, – պարզաբանում է Նազարեթյանը:

«Սուրբ Ամենափրկիչը», ինչպես և քաղաքում առկա մյուս կիսավեր շենքերը, բաց վերքի պես դեռ ցավ են բերում գյումրեցուն: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում էր` էս քաղաքն ամբողջությամբ կկառուցվի, երբ վերականգնվի «Ամենափրկիչը»:

Ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. այս պահին այսպիսին է տուժող կողմի դիրքորոշումը

DSC02721_0Լուսանկարներից  ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարեց    տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ նրա,  սա բավարար է,  որպեսզի վթարի մեջ  Վարդան  Պետրոսյանը ճանաչվի մեղավոր:
«Թե ինչու է Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից  մուտք գործել հողածածկ տարածք,  բախվել հողածածկ տարածքում կանգնած «ՆԻՎԱ»-ին,  չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում որևէ  ձևով վնասել, ցավ պատճառել: Ես գիտեմ դրա պատճառը, բայց չեմ ուզում որևէ մեկին լրացուցիչ ցավ պատճառել»,- ասաց տուժող կողմի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով. «Չնայած որ պաշտպանական կողմը Հակոբյանների ընտանիքին  ենթարկում է փորձությունների՝ օրական մեկ մեղադրող  հոդված կամ նյութ հրապարակելով»:
Ռուբեն Բալոյանը նշեց, որ վերջին՝ վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձ արվեց «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել:
«Ցավալին այն է, որ նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, բարոյական տեսանկյունից դա անընդունելի է, նման բան չէր կարելի անել: Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ինձ տուժողների հարազատները հստակ հայտարարեցին, որ՝  ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝  օրենքի ողջ խստությամբ»:
Ռ.Բալոյանը հիշեցրեց, որ ինքն ի սկզբանե բոլոր լրատվամիջոցներին կոչ է արել ազգովի նախաքննություն չկատարել, իսկ պաշտպանական կողմին մի անգամ զգուշացրել է՝ «թույլ մի տվեք, որ անցնեմ հակագրոհի»:
«Բայց տեսնում  եմ, որ  չի ստացվում,  նորից շարունակվում է նույն պատմությունը»,- ասաց Ռ.Բալոյանը:
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կիլոմետրին դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային:
Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 «Փաստինֆո»

 

Առաջիկա օրերին ձյուն կգա

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ
Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 08-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում`  ձյան տեսքով: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում`  20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-11-ին ,12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հայկական պլանշետից տխրում են

231337391368877210

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է.

“Չեմ հասկանում այն մարդկանց, որ հայկական պլանշետից տխրում են` ինչ է թե այս իշխանության օրոք է ստեղծվել։

Իշխանավորներն էլ, պլանշետի ֆոնին Բիլ Գեյցի տեսք են ընդունում, կարծես պլանշետը ստեղծվել է ՀՀԿ ֆրակցիայի նիստում՝ Շմայսի առաջարկով։

Իրականում, ապրեն մեր IT մասնագետները։ Ապրեն նաև իշխանությունն ու ընդդիմությունը, որ դեռ ամեն ինչ չեն հարամել։

«Անունս արձանագրեք հայցի տակ». Լիլիթ Գալստյան

Lilit-Galstyan

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, Համազգային հայ կրթական մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջին “Մեր պարտությունների ու ողբերգությունների այսբերգից մի փշրանք” վերնագրի ներքո գրել է.

“Անկեղծորեն…դժվարանում եմ սահմանել մեր օրերի անզուսպ ու վավերական ցինիզմը, թե՞ ողբերգությունն է դրդել Անահիտ Բախշյանին ու Ստյոպա Սաֆարյանին դատական հայց ներկայացրել` ի պաշտպանություն հայոց լեզվի, նույնն է, թե՝ ի պաշտպանություն մեր պետականության ու ինքնության խորհրդանիշի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է):
Դժվար թե քսաներեք տարի առաջ, Երևանի կենտրոնն օղակած ռուսական տանկերի հռնդյունի ներքո, Օպերայի շենքում Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում մեր անկախությանը իրավական տեսք տվող որևէ մեկի մտքով անցներ, որ քսաներեք տարի հետո ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում մայրենիի իրավունքները դատարանում պիտի փորձենք պաշտպանել։ Այս օրվա մասին չէր կարող անցնել նաև ադ օրը դրսում՝ Ազատության հրապարակում խարույկների շուրջը պետականության երազը փայփայողների մտքով և, հաստատ, այս օրվա մասին չէր էլ կարող անցնել սեփական արյամբ Գետաշենի անտառներում անկախությունը նվաճող հայ ազատամարտիկի մտքով։

Այն ժամանակ մեզանից և ոչ մեկի մտքով չէր անցնի, որովհետև մենք զոհաբերվելու չափ նվիրված էինք անկախության գաղափարին, որովհետև մենք հավատում էինք ու համոզված էինք. մեր գենետիկ հիշողությունը մի բանաձև էր բյուրեղացել՝ դարերի անղեկ ընթացքներում մեր ինքնության կոդը մեր լեզուն է, լեզուն հայրենիք է, լեզուն ուրանալը նույնն է թե հայրենիքը …:

Ու, այնուամենայնիվ, անկախության առաջին օրերին հասցրել էինք «Լեզվի մասին» ՀՀ օրենք ունենալու հոդված 1-ում սահմանել, որ պետական լեզուն` հայերենը, ՀՀ տարածքում գերակայություն ունեցող լեզու է` ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, և պետության պարտավորությունն է միջոցառումների ամբողջություն իրականացնել՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը։

Լեզվի մասին չենք մոռացել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում՝ հոդված 5-ում ամրագրելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է։

Ի դեպ, նույն օրենքում չենք մոռացել նաև ազգային փոքրամասնություններին՝ հոդված 26-ում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար եթերային ժամանակ տրամադրելու հնարավորություն նախատեսելով։ Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
Եվ, իհարկե, ինչպես յուրաքանչյուր օրենք, այս օրենքների պահանջները խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում։
Բայց ցավն ու ողբերգությունն էլ հենց այս է. Անկախության 23-րդ տարում մեր ազգային, ինքնիշխան, սոցիալական ու իրավական պետության մեջ դատական հայցո՞վ պիտի պաշտպանենք մեր ինքնությունը։

Անբացատրելի և անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում, բայց այսքա՞ն…..
Էս ի՞նչ արժեքներով ու արժանապատվությամբ ենք ապրում, մարդիկ…
Ո՞նց կարողացանք չարժևորել Անկախ պետականության գինը, ո՞նց կարողացանք ամեն օր, կաթիլ-կաթիլ նահանջել մեզանից, դավաճանել ինքներս մեզ։
Հանկարծ ցավս ինչ-որ հաղորդման տիրույթում չտեղավորեք, այդ հաղորդումն ընդամենը ցուցիչ է, մեր պարտությունների, ցինիզմի ու ողբերգության այսբերգից ընդամենը մի փշրանք…

Եվ, այնուամենայնիվ, անունս արձանագրեք հայցի տակ, հենց այնպես, ժամանակը սղագրող պատմության համար…”,-գրել է Լիլիթ Գալստյանը:

Գյումրին` աշխարհաքաղաքական ուշադրության կենտրոն

TRV52HVt4a9V2m2IkCL7DYRalnԵրկաշարժի 25-ամյակի առիթով լույսին բերվող մտածումներին ու հրապարակումներին  քաղաքական հնչեղություն տալը կամ նրա հետ կապված երեւույթները քաղաքականացնելը գուցե ճիշտ պիտի չլինեին լրագրական էթիկայի դիտանկյունից:

Երկրաշարժի զոհերի հիշատակի հարգումը ինքն իրեն պարտադրում է նման պահերի եւ այդ հարգման սկզբունքից մեկնած դիտարկվում են շինարարական աշխատանքները, զոհերի հարազատներին հասած օժանդակությունները, բնակարանային շինությունները, քաղաքի վերակառուցումը ընդհանրապես եւ վերականգնողական համապատասխան աշխատանքները:

Աղետի գոտու մասին է խոսքը ընդհանրապես, բայց առավելաբար Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրու, որը երկրաշարժի կենտրոնն էր: Իսկ Գյումրի անունը, եթե առաջին հերթին նման պահի երկրաշարժի բոլոր հետեւանքների վերացման աշխատանքներն է հուշում, զուգահեռ ընդգծում է նաեւ աշխարհաքաղաքական բեւեռի վերածվելու հայտարարությամբ քաղաքական բեմի վրա ներկա՝ հայտարարող երկրի ղեկավարի այցելությունը:

Գյումրու  Թուրքիային սահմանամերձ լինելը, ռուսական ռազմակայանի ընդարձակումը, նոր զորքի ժամանումը եւ անշուշտ Մոսկվայի թիվ մեկ ղեկավարի այցելությունը ցուցանիշ են քաղաքին տրված կարեւորության, այս դեպքում տարածաշրջանային մակարդակով: Պարզ էր ու ակնկալելի, որ Անկարան պիտի անհանգստանար Գյումրու վրա նման կենտրոնացումների արձանագրմամբ: Եւ եթե մի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական կողմը եւրոպական ֆինանսավորմամբ ականազերծվում է, ընդհանրապես Անկարայի կողմից աշխուժացած խաբկանքի քաղաքականության շրջածիրում, մյուս կողմից այլ սահմանների վրա ռուսական ռազմակայանն ընդարձակվում է եւ նոր զորախմբով համալրվում:

25 տարի առաջ ավերված Գյումրին մոխիրներից հարություն է առել, վերականգնվել եւ քաղաքի տեսք ստացել վերջին շրջանում: Գյումրին այժմ, շրջանային ու նաեւ միջազգային իրադարձությունների նորագույն զարգացումների լույսի տակ ռազմաքաղաքական հատուկ կարեւորություն է ստանում:

Գյումրի կատարված այցը հետևեց Հայաստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին: Մաքսային միությանն անդամակցելու որոշման հայտարարությամբ եւ Վիլնյուսում Եւրամիության հետ ասոցացման համաձայնագրի  նախաստորագրության արարը կորցրած Երեւանը, միջազգային ընտանիքին փոխանցում էր, որ ինքը պատրաստ է շարունակելու բազմավեկտորային քաղաքականությունը: Գյումրի կատարված թե այցն ինքնին, թե նրան հետեւած տարածաշրջանային ընդգրկվածություն ունեցող բազմաթիվ համաձայնագրերի կնքումը եւ ռազմակայանի ընդարձակման հետ կապված նոր որոշումները, հայտնապես դժվարացնում են Երեւանի հայտարարած բազմավեկտորային քաղաքականության կիրառումը:

Գյումրին սակայն, ոչ միայն Մոսկվայի համար, այլ նաեւ ԵՄ-ի համար, այլ ուղղությամբ անշուշտ, ռազմավարական հատուկ կարեւորություն ներկայացնող աշխարհագրական միջավայր է: Անկախ սահմանադռների անցակետերից, Գյումրին Կարսի հետ այն քաղաքն է, որը պիտի կամրջի երկու երկրները: Ռուսաստանի համար զսպելու թուրքական թափանցումները դեպի Կովկաս, իսկ ԵՄ-ի համար` Կոկվասից դեպի Եւրոպա կարեւոր մայրուղի հարթելու:

Երկրաշարժի 25-ամյակին, զոհերի հիշատակի հարգումը ամեն ինչից առաջ պատաւորեցնող է իհարկե։ Սակայն Գյումրին այս օրերին իր վրա է կենտրոնացրել  ռազմաքաղաքական կարեւորությունը: Երկրաշարժով ավերված Գյումրին վերականգնված է այսօր, 25 տարի հետո: Ոչ միայն վերականգնված, այլ ստացած աշխարհաքաղաքական նշանակություն:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Հայտնի France 24-ը` Գյումրու անօթևանության և «Շիրակ կենտրոնի» գործունեության մասին (տեսանյութ)

france-24Մի քանի լեզուներով հեռարձակվող France 24-ի հեռուստալրագրողների խումբը երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել և հեռարձակել է ֆիլմ Գյումրու անօթևանության խնդիրների մասին, որտեղ ներկայացվում է նաև «Շիրակ կենտրոնի» գործունեությունը:

Ֆիլմը՝  անգլերեն լեզվով:

 

Տաքսին ամբողջությամբ այրվել է

մեքենա-է-այրվելԴեկտեմբերի 7-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորքի զանգված տանող ճանապարհին` ռեստորանի մոտ, տաքսի ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանները  պարզել են, որ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Սեյրան Թ.-ն ժամը 00.15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայով ընթանալու ժամանակ նկատելով, որ մեքենայի առջևի մասում հրդեհ է առաջացել`  արագ դուրս է եկել մեքենայից, որը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.20-ին, 1 մարտական հաշվարկի կողմից:
Հրդեհի առաջացման պատճառը և պատճառված նյութական վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Հանրապետության որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

231663531385734460ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհների, Սպիտակի ոլորանների հատվածը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

25 տարին չեն կարողացել անգամ մշուշել հիշողությունս…

загруженное

ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներ, գյումրեցի Նաիրա Կարապետյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Գնում եմ Գյումրի… Մտքերով էլ՝ Լենինական, իմ չքնաղ ծաղկուն քաղաք: 25 տարին չեն կարողացել անգամ մշուշել հիշողությունս..
25 տարի առաջ… Քաղաքս արդեն արթնացել էր, սովորականի պես ջերմ էր, բայց մառախլապատ… Ինչ իմանայիր, գեղեցկուհիս, որ ընդամենը 2 ժամ անց թռիչքդ ընդհատվելու է, 2 ժամ անց գույներդ խամրելու են, և ժպիտդ վերածվելու է լուռ ողբի, 2 ժամ անց ողջ աշխարհն է լսելու հառաչանքդ…
Աղետ, զոհ, փլատակ, օգնություն՝ նոր բառեր հայտնվեցին քո բառապաշարում: Հույս ու հավատն էլ այնքան էին թուլացել, որ կարծես արդեն հանգչում էին…
Իմ հին ու նոր քաղաք, ավերվեցիր, բայց չկոտրվեցիր… Ոտքի կանգնեցիր, պահպանեցիր դիմագիծդ: Այսօր արդեն ուրիշ ես: Դեռ շատ են հոգսերդ, դեռ շատ են վերքերդ, բայց դու ուրիշ ես: Դու կրկին գունեղ ես: Կրկին միայն քեզ հատուկ հումորով նայում ես դեպի ապագա: Կրկին հպարտ ես: Եվ հպարտ ենք մենք՝ քո զավակները:Կանգուն մնա, իմ հպարտ գեղեցկուհի…”,-գրել է պատգամավորը: