Գյումրու քաղաքապետարանը պատասխանում է Անկախ-ին

GyumriԳյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը archive2.ankakh.com-ին մեկնաբանել է. ՙՍև բերդ՚ ամրոցի շուրջ ծավալված աղմուկը: Հիշեցնենք, որ Անկախ-ն անդրադարձել էր մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության  Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի բարձրացրած այն խնդրին, թե պատմական ՙՍև բերդ՚ ամրոցում Սամվել Բալասանյանն անօրինական շինարարություն է սկսել՝ չունենալով դրա պետական թույլտվությունը:
“Այս պահին չի արվում այնպիսի բան, որը կխաթարի կառույցի տեսքը: Այն ինչ մինչ այս պահը ընթացել է կոմունիկացոն բնույթի աշխատանքներ են եղել՝ ճանապարհներն են սարքվում, գիտեք, տարիներ շարունակ աղբի մեծ կուտակումներ են եղել, աղբը չի մաքրվել”, – ասում է Զոհրապ Եգանյանը:
Իսկ ինչ վերաբերում է մետաղական տանիքին, նշել է. “Երկաթյա կոնստրուկցիա կա, որը ցանկացած պահի կարող է տեղափոխվել, հանվել, շարժվել, ինքը հիմնական կառույց չէ: Այսինքն, բերդի արտաքին տեսքի հետ կապված որևէ խնդիր չի եղել և չկա: Մինչև որ վերջնական նախագիծը պատրաստ կլինի, հաստատված համապատասխան մարմինների կողմից: Կա նման համաշխարհային փորձ, օրինակ Ֆրանսիայում, երբ ամրոցները, բերդերը ժամանակի ընթացքում որպեսզի կարողանան պահպանել, տուրիստներին ներգրավել՝ և՜ ճարտարապետական կառույց են մնում, և՜ բիզնես տեսակետից գործունեություն են ծավալում: Դա ներմալ երևույթ է”:
Նախարարության թույլտվությունն էլ դեռ չկա, քանի որ նախագիծն էլ վերջնական չէ, մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետի մամուլի պատասխանատուն: “Նախարարության թույլտվության համար դեռ վերջնական նախագիծ պատրաստ չէ. շատ ճարտարապետներ տարակարծիք են՝ մի մասը գտնում է, որ տանիքը պետք է ամբողջովին ծածկվի, մի մասը՝ մասնակի: Սակայն բոլորը միակարծիք են այն հարցում, որ Գյումրուն ՙՍև բերդ՚ պետք է, պետք է տուրիստական կենտրոն, միջոցառումների գեղեցիկ վայր: Երբ արդեն հստակ կլինի նախագիծը, կներկայացվի նախարարությանը”:
Իսկ հստակ ժամկետներ նշել Զոհրապ Եգանյանը չցանկացավ. “Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, ուզում էինք, որ նոյեմբերին կայանալիք Սպիվակովի համերգն այնտեղ լիներ, բայց երևի չենք հասցնի”:

Վարդանիկի վերջը եկե՞լ է

timthumb.php_18Ֆեյսբուքի օգտատեր Արսեն Լևոնյանն այսօր իր էջին գրառում է կատարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին ոստիկանություն հրավիրելու, հարցաքննելու և մեկի դեպքում նաև կալանավորելու վերաբերյալ:

«Արդեն երկրորդ կամ երրորդ օրն է` Համացանցում լուրեր են պտտվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն այնքան էլ լավ չէ: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի կառավարման տարիներին քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել և կալանավորել: Արդեն օրվա վերջին հայտնի դարձավ, որ շարունկակվում են հարցաքննությունները Գյումրիում:

Չնայած օրվա տարաժամությանը, շարունակում են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց: Այժմ ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ :

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը` Արման Բադալյանին:Ի դեպ, սա հենց այն շինկազմակերպությունն է, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ, և որը ոչ այնքան հայտնի դարձավ իր կատարած աշխատանքով, որքան մարզպետարանի ու քաղաքապետարանի դիմաց անցկացրած բողոքի ակցիաներով:

Գյումրիում քաղաքապետի փոփոխությունից հետո շինկազմակերպության բանվորները իրենց պարտքերը պահանջում էին Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանից: Բանը հասավ նրան, որ այս կազմակերպությունը դատի տվեց Գյումրու քաղաքապետարանին` պահանջելով վճարել 427 միլիոն դրամի պարտքը: Թե ինչ է նշանակում այս ամենը, դժվար չի կռահելը: Հանրապետությունում ընդունված պրակտիկայի համաձայն, հավանաբար ամենամոտ ապագայում ականտես կլինենք հերթական աղմկահարույց գործի բացահայտմանը, որը կփաստի հայրենական մեր ոստիկանության և իրավապահ ու դատախազական մարմինների անխոնջ ու անաչառ օբյեկտիվ աշխատանքը: Ի դեպ այս սցենարի հավանականության օգտին խոսում է այն, որ երեկ ԱԺ եկած նախկին քաղաքապետը եղել է բավականին ընկճված ու ըստ ամենայնի չի հասել որևէ դրական տեղաշարժի իր թիմակցին կալանքից ազատման գործում: Ասում են, որ Վարդան Ղուկայսանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ, սակայն ապարդյուն: Ըստ ամենայնի Բաղրամյան քսանվեցն արդեն դատավճիռ կայացրել է «հավատացյալ» էքս քաղաքապետի համար: Թերևս Վարդանիկը «կզոհաբերվի» – թերևս ժամանակավոր, ֆինանսական ամենածանր կորուստներով- առավել օգտավետ մեկի` Լիսկայի գործի պատճառով ստեղծված ֆոնը փոխելու համար»,-գրել է օգտատերը:

«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»

Tigran-Hovhannisyan«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն և բազմաթիվ տաքսիստներ պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես: Ու մինչև տուգանքի մասին փոստով իմանում ենք  երկու ամիս տևում ա, բայց էդ ընթացքում մենք արդեն մի հարյուր անգամ նույն տեղը կանգնած ենք լինում ու չենք իմանում, որ խախտում ենք անում»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Taxi-miting Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:

13-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ (1)Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռիգայի և Արաբկիրի 25-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և դուրս գալով երթևեկելի մասից` բախվել  գազակարգավորիչ  կայանին:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Ռոստովի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

ձերբակալելՍեպտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ Խ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Քաղաքացին ծառի տակ է թողել տոպրակով փամփուշտներն ու նռնակը և զանգել ոստիկանություն

փամփուշտՍեպտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ ինքն արցախյան պատերազմի մասնակից է, ունի փամփուշտներ և նռնակ, որոնք թողնում է «ԱրմենՏել»-ի հետնամասում` պատի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը Ահարոնյան փողոցում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ վարչական շենքի հետնամասում` ծառի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի  նռնակ` «ՈւՌԶԳՄ» տիպի պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 210  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Քաղաքացին ոստիկանությանն ահազանգել է, որ իր վրա կրակում են երկու մեքենաներից

նիսանՍեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել   անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել է «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
 Ձեռնարկվում են միջոցառումեր ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Բանկային քարտի գողության հետքերով

ոստիկանություն3Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, 30-ամյա մի տղամարդուց ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Արմեն իր բնակարանից գողացել է բանկային պլաստիկ քարտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 06.05-ին, Հրազդանի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Թ.-ն, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է վերը նշված պլաստիկ քարտը, իսկ պայուսակից` կպչուն ժապավենով փաթեթավորված 8 փաթեթ` 64 գ  չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Բավրա-Գյումրի ճանապարհին «ՈՒԱԶ»-ը 3 երիտասարդի է վրաերթի ենթարկել

վրաերթՍեպտեմբերի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում,   «ՈւԱԶ 31512»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բավրա-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել երեք երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին. «Պեժո-405»-ը ընկել է ձորը

ՃՏՊ երևան-երասխ ճանապարհինՍեպտեմբերի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 143-րդ կմ-ին   «Պեժո-405»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը, ինչի  հետևանքով 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 23 դեպքից` 14-ը,  խարդախության 13 դեպքից` 12-ը, իսկ կողոպուտի` 1 և  խուլիգանության 2  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1 և  գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՃՏՊ Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)

ճ1Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ճ2Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Oպել Աստրա” մակնիշի 34 ML 222 ճ3(վարորդ Ռ. Դ., ծնվ. 1984թ.) և “Մերսեդես E320” մակնիշի 70 PD 070 պետհամարանիշներով  (վարորդ Ն. Հ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ճ4տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ:
ճ6Ըստ բժիշկների` Ռ. Դ.-ի և Ն. Հ.-ի առողջական վիճակը ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և ճ8իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Լուսանկարները` www.mes.am-ի

Այրվել է ՊՆ-ին պատկանող ավտոբուսի շարժիչի հատվածը

ծուխՍեպտեմբերի 12-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել` 08.16-ին:
Այրվել է ՀՀ ՊՆ-ին պատկանող «ԼԱԶ» մակնիշի ՊՆ3185Տ պետհամարանիշով ավտոբուսի շարժիչի հատվածը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից  տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբեր 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՍեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Հալաբյան փողոցի վերջնամասում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ակադեմիայի բակում ` այրվել է 1,5 հա խոտածածկույթ, Կուրղինյան փողոցի թիվ 5 հասցեում՝ 150 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 88 շենքի մոտակայքում` 100 քմ, Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 4 հա ցորենի հնձած արտ և 3 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Որդու հետ վիճաբանել և հրկիզել էր խոտի դեզը

հրդեհՍեպտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ոչ սթափ վիճակում վառել է իրենց բակում գտնվող խոտի հակերը` 150.000 դրամ արժողության:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, 1956 թ. ծնված Արայիկ Հ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդու հետ, որից հետո վառել տան բակում գտնվող խոտի 55 հակերը:
 Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Օդանավակայանում ուղևորի պայուսակում թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակՍեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ հատուկ զննման գոտում արգելված ուղեբեռ կա:
Մեկնած օպերատիվ խումբը, օդանավակայանի զննման գոտու աշխատակիցների հետ, 1990 թ. ծնված Արտաշես Ա.-ի պայուսակից հայտնաբերել է  5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ` 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

«Մերսեդես»-ը գլորվել է ձորը. ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

ավտովթարՍեպտեմբերի 12-ին, ժամը 00.50-ին, «Մերսեդես CLK» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Հոռոմ ճանապարհի 6-րդ կմ-ին` Նոր-Կյանք գյուղի հատվածում,  դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1995 թ. ծնված  Ջիմի  Գրիգորյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Թմրամիջոց՝ բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից

ԹմրամիջոցՍեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ-Բեկի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն: