Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհներՄարտի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

հրդեհներ
Մասնավորապես
` Երևանում այրվել է 67 քմ, Արարարտի մարզի Արտաշատ քաղաքում`1000 քմ, Նորամարգ, Նոր Խարբերդ գյուղերում` 10 հա և 4000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 500 քմ, Ախուրյան գյուղում` 2000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում`5 հա և 390 քմ, Հրազդան քաղաքում` 6 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 1 հա և 500 քմ, Կարբի, Փարպի գյուղերում` 3 հա և 2000 քմ, Գեղարքունիքի հրդեհներմարզի Սևան քաղաքում`1500 քմ, Վարդենիս-Երևան ավտոճանապարհին` 5000 քմ, Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում` 1124 քմ, Քարաբերդ գյուղում` 15 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում` 300 քմ, Հացիկ-Արմավիր ավտոճանապարհին` 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին` 4000 քմ, Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` 150 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Անկախ

Զանգվածային հրդեհները չեն սպառնում Տավուշի մարզի անտառներին

10152017_718271451528780_112143083_nԶ Բերդ-Ճամբարակ մոտ 50 կմ-անոց ճանապարհահատվածն ամբողջությամբ ծխապատ է: Ճանապարհի երկայնքով զգալի անտառամերձ հատվածներում այս պահին խոշոր հրդեհներ են, որոնք, սակայն հարակից խիտ անտառային տարածքների համար վտանգ չեն ներկայացնում:

1976981_718267934862465_23211861_nԱյս մասին Անկախ-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը: Վիկտոր Թադևոսյանի խոսքով, այդ տարածքները  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերի` Նավուրի, Մովսեսի, Վերին կարմիրաղբյուրի, Նորաշենի արոտավայրերն են: <<Սարվորները պատրաստվում են անասունները քշել  յայլաներ, չորացած խոտը այրում են, որպեսզի նախ տեղանքը մաքրվի, դառնա անցանելի և ապա, որ ամռանը ավելի փարթամ կանաչ աճի անասունների համար, եթե նկատել եք, կրակը դուրս է գալիս ճանապարհ և որևէ վտանգ չի ներկայացնում հարակից անտառի համար>>,-նշեց Վիկտոր Թադևոսյանը:

Ի դեպ, մարզի անտառտնտեսությունն ունի անտառային հսկիչներ, որոնք հետևում են այրման աշխատանքներին:

1920271_718272291528696_315423252_nԲացատներն ամբողջությամբ` ընդհուպ <<Հորիզոնի>> աղբյուրին մոտ, ադրբեջանական հենակետերից ներքև, մաքրված են:

Օրերն աստիճանաբար տաքանում են, սարվորները պատրաստվում են սար բարձրանալ, բացել ինչպես ասում են` քոխերի` ժամանակավոր կացարանների դռներն ու վերակենդանացնել ձմռանը մերկացած լեռնալանջերը…սարի անարատ մածուն ու պանիր պատրաստել:

1157696_718271981528727_330935884_n

Անկախ

 

 

 

 

 

 

 

1920523_718270854862173_1887548879_n

Երկու քաղաքացի մոլորվել է ՙՙԴժոխքի ձոր՚՚ կոչվող տարածքում

Դժոխքի ձորՄարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում`  ՙՙԴժոխքի ձոր՚՚ կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ մեկնել են ՙՙԼեկսուս՚՚ մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը, ԱԱԾ և ՈԲ աշխատակիցները:
Ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ 2 ամենագնաց ավտոմեքենայով լեռնագնացները (6 լեռնագնաց) մեկնում են նշված տարածք:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Ուրցալանջ գյուղի տարածքում:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի է ենթարկվել 1-ին դասարանի աշակերտուհի

վրաերթՄարտի 21-ին, ժամը 12.50-ի սահմաններում «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1-ին դասարանի աշակերտուհու:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

79-ամյա Կառլենը հափշտակել է 75-ամյա Լենայի դրամապանակը

դրամապանակՄարտի 21-ին, ժամը 16.50-ին, 1939 թ. ծնված Լենա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1935 թ. ծնված Կառլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին և բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ձեռքի ժամացույց:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

ՙՙՄեր պայքարը պայքար է կատարյալ հիմարության դեմ՚՚. Հրանտ Բագրատյան

«Դեմ եմ » նախաձեռնության հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ միացում)ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ելույթի ժամանակ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարից, նշեց, որ այս նախաձեռնությունը դեպի հաղթանակ է տանելու:

«Հիմարությունների գծով գինեսի ռեկորդների մեջ է մտնում այս համակարգը, ունիկալ է, աշխարհում նման բան չկա:  Մեր պայքարը պայքար է կատարյալ հիմարության դեմ: Կառավորության ոչ մի անդամ, եթե նկատում ենք, հակառակը չի պնդում: Ասում են` սա չիլիական, էստոնական փորձն է: Չմոռանանք, որ Էստոնիայում կամ Չիլիում գումարները ներդնելուց տասը տարի հետո, եթե ցանկական, կարող են հետ վերցնել»,- ասաց Հրանտ Բագրատյանը` նկատելով, որ Հայաստանում աշխատողի աշխատավարձից 32 տոկոս են վերցնում, շահույթից` 20 տոկոսը: Ոչ մի պարտադիր կուտակային չկա, կա 6 տոկոս ավել հարկ:

«Մեր պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս այս մասին հանգիստ հայտարարել: Ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ չի համարձակվի հերքել սա: 45 տարվա պարտքն անմիտ է, կատարյալ հիմարություն, աշխարհում այդքան ժամանակով պարտքի մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ եթե ուզես Մարս թռչել քեզ քսան տարուց ավել պարտք չեն տա: Թող վարչապետն ասի, որ աշխարհում նման բան կա, ես հեռուստացույցով կուկուրիկու կկանչեմ», -եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Անկախ

«Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը, մենք պատրաստ ենք բոլոր պաստառները վայր դնել և պարզել եռագույն դրոշը». Րաֆֆի Հովհաննիսյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՔիչ առաջ «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթին ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ համազգային միավորման ոգին շարունակվում է ի դեմս այս հավաք-երթի, մնում է հասկանալ, որ գործի անցնելու ժամանակն է:

«Քաղաքական կուսակցություններ, հասարակական նախաձեռնություններ, երիտասարդներ, ազատամարտիկներ, զորակցելով այս շարժմանը, պետք է վեր մնանք ինքնագովեստից և հասկանանք, որ ժողովուրդը պահանջում է մեկ բան, արդարություն: Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև կողմ ենք սահմանդրության երկրորդ հոդվածին, իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն: Ամենահեշտ բանն այսօր քննադատությունն է, եթե ձեզ պետք է թիրախ, ես այստեղ եմ: Այսօր պահն է, որ բոլոր ընդդիմադիրները հասկանան` խոսքով հարցը չի լուծվելու, պետք է գործել երիտասարդ սերունդի օգնությամբ և նոր գիտակցմամբ: Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը, մենք պատրաստ ենք բոլոր պաստառները վայր դնել և պարզել եռագույն դրոշը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ «Դեմ եմ»-ը վաղը կդառնա կողմ ինքնիշխանությանը, սահմանադրական Հայաստանին` առանց Սերժ Սարգսյանի:

 

«Այս պայքարն անխուսափելիորեն կպսակվի հաղթանակով». Նիկոլ Փաշինյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի իր ելույթում նշեց, որ ժողովուրդը բարձրագույն իշխանության բացարձակ կրողն է, հանրության 80 տոկոսը կարող է ընտրել նախագահ և խորհրդարան, կարող է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ և, ընդհանրապես, ժողովուրդը երկրի ճակատագիրը որոշելու լեգիտիմ սահմանադրական իրավունք ունի: Ժողովուրդը ՀՀ պետականության կրողն է:

«Ովքե՞ր են նրանք, որ, իմանալով որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այս օրենքին, հանդգնում են հայտարարել, որ միևնույնն է, կյանքի են կոչելու այդ որոշումը: Պարոնայք Սարգսյաններ, դուք ձեր վիճակը վերագնահատելու կարիք ունեք, կարիք ունենք հասկանալու, թե ովքե՞ր եք և ի՞նչ կարգավիճակ ունեք և ովքեր են այն մարդիկ, ովքեր հիմա կանգնած են Ազատության հրապարակում: Այսպես կոչված քաղաքական էլիտայի 20 տոկոսը իր կամքն է թելադրում ժողովրդի 80 տոկոսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«ԴԵՄ եմ» քաղաքացիական շարժումը Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ` չի պայքարում միայն 5, 10 կամ 50 հազար դրամի համար: Սա պայքար է հանուն հանրության 80 տոկոսի իրավունքի: Այս պայքարն անխուսափելիորեն կպսակվի հաղթանակով:

«Թե երբ, ինչպես, ինչ պայմաններում, ցույց կտա ժամանակը: Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ կուտակայինը արդարացված որոշում է: Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ Հայաստանին հարկավոր են երկար և էժան փողեր տնտեսության մեջ դնելու համար: Պարոնայք իշխանավորներ, դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի, այլևս հեռու մնացեք նրա գրպանից, երկար փողեր եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին և օլիգարխներին» ,-ասաց Փաշինյանը:

«Այս շարժումը ազնիվ պայքարողների վկայությունն է». Ժիրայր Սեֆիլյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Եթե 20-25 տարի առաջ մեր սերունդն իր առջև նպատակ դրեց ազատագրել Արցախը, ապա հիմա նոր սերունդն իր առջև նպատակ է դրել ազատագրել Երևանն ու Հայաստանը»: «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ժամանակ իր ելույթում նշեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` նոր սերունդը 21-րդ դարի ամենախոստումնալից խավն է, հենց նոր սերունդը պետք է ապահովի մեր երկրի թռիչքային զարգացումը:

«Այս շարժումն իր առաջ լոկ նյութական կորսուտների կանխման խնդիր չի դրել, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիր, ինչը բոլորիս դուրս է բերել փողոց: Վստահ եմ, որ դուք ունակ եք ձեր կամքը թելադրել հակառակորդին: Եղեք համառ և վճռական: Շատերը կարող են չհամաձայնվել հակառակորդ անվան հետ, սակայն ես կարևորում եմ այս ռեժիմի պարագլուխների ճշգրիտ գնահատման հանգամանքը: Այո’, նրանք պետական այրեր չեն, նրանց հետ պետք է վերաբերվել ընդամենը որպես օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիայի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նկատեց, որ այս օրերին շատ հուսահատական խոսքեր են հնչում այն մասին, թե մեր երկրում այլևս ազնիվ պայքարողներ չեն մնացել: Նրա խոսքով՝ ազնիվ պայքարողների վկայությունն է հենց այս շարժումը:

«Բոլորովին վերջերս ականատես եղանք Արագածոտնի մարզի յոթ համայնքների մեր քաղաքացիների պայքարին, ևս մեկ ապացույց այն բանի, որ հայերի մեջ չի անհետացել պայքարի կամքը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ապա անդրադառնալով արտաքին մարտահրավերներին` նշեց, որ պահը լուրջ է, հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք պարտադրում են մեզ հրաժարվել ինքնիշխանությունից և շուտափույթ ՌԴ-ին հանձնվել: Ինչը մեզ հիշեցնում է անցյալ դարաշրջանի անցուդարձները` ցույց տալով, որ պատմությունը կրկնվում է:

« Նման պնդումները սին են, պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է, ավելին, ես համոզված եմ, որ այն չի կրկնվի, քանի որ մեր պատմության կերտողը մենք ենք, մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը

Ուշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ է

Ուշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհՈւշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ է: Գանձաքար գյուղից 1972361_717735564915702_1368942836_nվերև`ճանապարհի 8-րդ կիլոմետրում իրականացվում են ճանապարհի լայանացման և բարեկարգման աշխատանքներ: Այդ նպատակով ճանապարհաշինարարները կատարել են պայթեցումներ, սարամիջյան ճանապարհի զգալի հատվածն այժմ ամբողջությամբ  Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ էքարուքանդ է, վտանգավոր` երթևեկության համար: Պայթեցված հատվածից մեծ ժայռաբեկորներ են գլորվել, հասել մինչև ներքևի ոլորան` լուրջ վտանգ ստեղծելով երթևեկության համար: Ճանապարհը փակ է, սակայն այդ մասին որևէ ցուցանակ կամ զգուշացում չկա: Վարորդները մի կերպ բարձրանում են դժվարանցանելի, գրունտային այդ ճանապարհի զգալի հատվածը` տեսնելով, որ անհնար է շարունակել ճանապարհը, կրկին վերադառնում են: ՙՙՄենք ոչ Քրիստոսն ենք, ոչ էլ մարգարե, չենք կարող ասել` ինչ կլինի, բայց մենք այստեղ ենք , որ ձեր կյանքի անվտանգությունը ապահովենք, որ ասենք մի գնացեք, բարձրացեք  վերև, տեսեք կարող եք անցնեք, բայց դե ավելի ապահով ա, որ հետ գանք՚՚,-ասաց ճանպարհաշինարարներից մեկը: Նշեմ, որ այս ճանապարհը հատկապես 1977474_717735024915756_1271473968_nպահանջված է 2013-ի հոկտեմբերից հետո, երբ գնդակոծվեց Պառավաքար-Վազաշեն ճանապարհը` դառնալով վտանգավոր: Ճանապարհը շրջանցելու և Ճամբարակ-Բերդ ճանապարհ դուրս գալու համար Բերդ գնացողները կրկին պետք է Իջևանից ևս 50-60 կմ հետ գան Սևանի խճուղի: Սակայն երթևեկողները նախընտրում են Պառավաքար-Վազաշեն ճանապարհը, որն ավելի մոտ է, բայց միաժամանկ շատ վտանգավոր:

Անկախ

Մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին, ազատ ու ժողովրդավար պետությանը. «ԴԵՄ եմ» նախաձեռնություն (ուղիղ միացում հանրահավաքից)

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթը: Նշենք, որ հավաքին ելույթ են ունենալու չորս ոչ իշխանական խմբակցությունների մեկական անդամ, Ժիրայր Սեֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ, չնայած Սահմանադրական դատարանի` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կիրառման ժամանակավոր կասեցման որոշմանը, վարչական մարինները շարունակում են ապօրինի կերպով գանձումներ կատարել, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների արդարացի բողոքի հուժկու շարժում:

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Դիմում ենք Հայաստանի գործող վարչակազմին, որպեսզի սթափվեն և հաշվի նստեն մեզ` քաղաքացիներիս հետ»,- ասաց Հայկ Ավետիսյանը` կոչ անելով մեր Ֆրանսիայի, Բելգիայի, Չեխիայի, Լիբանանի, Ռուսաստանի հայերին աջակցել ՀՀ քաղաքացիներին:

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«ԴԵՄ եմ»-ը նաև կողմ է, մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին, ազատ ու ժողովրդավար պետությանը, մենք կողմ ենք, որ համայն աշխարհով սփռված հայությունը ետ դառնա և շենացնի իր երկիրը: Սա է պատճառը, որ մենք ի սկզբանե դեմ կանգնեցինք այս հակահայ օրենքին: Պահանջատերը ոչ միայն «ԴԵՄ եմ»-ն է, այլև ողջ ժողովուրդը, եկեք միասին տեր կանգնենք մեր երկրին, քանզի «մենք ենք տերը մեր երկրի»»,- ասաց նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները ելույթներից հետո շարժվելու են դեպի Մաշտոց պողոտա, Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, ապա դարձյալ վերադառնալու են Ազատության հրապարակ:

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները 300 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Փրկարարները բացել են փակ դուռը

Փրկարարները բացել են փակ դուռըՄարտի 22-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցի թիվ 2 ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակչները մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Մարտի 22-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Մարտի 22-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում մնացել է տարեց քաղաքացի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

այրվող խոտՄարտի 22-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի 3-րդ փողոցի թիվ 11 տան բակում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.58-ին, մարվել` 10.50-ին:
Տան բակում այրվել է մոտ 500 հակ կուտակված անասնակեր:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՄարտի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի մոտակայքում մոտ 1.5 հա խոտածածկ տարածքում այրվել են եղևնիներ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում` թիվ 101 ենթակայանի մոտակայքում՝ մոտ 4500 քմ, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում` «Նոյան» հյութերի գործարանի մոտակայքում, այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և մեղվի 14 փեթակ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ԳՆ-ն կոչ է անում պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները

հրդեհ խոտածածկ տարածքումՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառ են հանդիսանում քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի և ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումները:

Հրդեհների մարման ուղղությամբ անտառպահախմբի և փրկարար ծառայությունների աշխատակիցների ներդրած ջանքերով շատ դեպքերում անհնար է լինում կանխել հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ և արդյունքում անտառը կրում է մեծ վնասներ:

Անհրաժեշտ ենք համարում նաև տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությունը խիստ պատասխանատվություն է սահմանել նման բնապահպանական օրինախախտումների համար, իսկ անտառին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ օրենքով նախատեսված են բարձր տուգանքներ:

Ելնելով ստեղծված իրավիճակից, դիմում ենք անտառամերձ համայնքների բնակչությանը՝ խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները և զերծ մնալ չոր խոտածածկույթների հրկիզման հակաօրինական գործողություններից:

Անտառային հրդեհների յուրաքանչյուր դեպքի մեղավորների բացահայտմանը հետամուտ են լինելու պատկան մարմինները և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ:

Գյումրիի աղբանոցում տեղի ունեցած պայթյունից քաղաքացի է տուժել

շտապ-օգնությունՄարտի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Նախորդ օրվա ընթացքում 6 ՃՏՊ է գրանցվել, 1 մարդ զոհվել է

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 5, մաքսանենգության 1 և խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: