Հայաստանում մինչև 55 տարեկան 65 000 հարցվածներից միայն 10-ն են իրենց լիարժեք երջանիկ են համարում

Ահարոն ԱդիբեկյանԱյսօր՝ Երջանկության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում մինչև 55 տարեկան 65 հազար հարցվածներից միայն 10-ն են իրենց լիարժեք երջանիկ են համարում:

Սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ հայերի համար հաջողակ, հարուստ լինելը չափանիշ չէ, հայը բավարարվում է միջին ապրելակերպով:

«Հայերն ապրում են ուրիշների նման և, եթե մեկն իրենցից ավելի լավ է ապրում, շքեղ մեքենա է վարում, պարսավանքի է արժանանում: Մենք ձգտում ենք համայնքային, միօրինակ չափանիշների՝ տուն, երեխաներ, հաջողակ ամուսնություն: Այնինչ յուրաքանչյուրը պետք է լինի անհատապես երջանիկ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` կանացի և տղամարդկային երջանկությունները տարբեր են: Կանայք անձնական երջանկության համար անպայման պետք է մայրանան, տղամարդիկ էլ տան և ընտանիքի բարեկեցության համար պատասխանատվություն կրող դառնան: Ապահարզանները ևս երջանկության ընկալման մեջ են:
«Երջանիկ լինելը իմաստության խնդիր է, ժամանակին զիջել կարողանալու ունակություն: Ամենաերջանիկը Կարիբյան ավազանի ժողովուրդներն են, քանի որ երջանկության նրանց պահանջները մեծ չեն, դրանք բավարարելը հեշտ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ համաշխարհային վիճակագրության՝ Հայաստանը 190 երկրների շարքում երջանկության ցուցանիշով 80-րդն է»,- ասաց սոցիոլագը:

Անկախ

Ազգային արխիվը կստեղծի հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան,

ամատունի վիրաբյանՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան, սակայն ակնհայտ է, որ մեծ հաջողություններ չեն լինի, քանի որ դա արդեն ուշացած է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով՝ եթե 1920-30-ական թվականներին նման շտեմարան ստեղծեին, շատ մեծ տվյալներ կունենային, բայց արդեն բավական ուշացել են և միայն գրառված անուններն են, որ կարող, որ պահպանվել են: Այս պահի դրությամբ 200-300 հազար անուն կա:

ՙՙՄենք փորձելու ենք, թեև ուշացած, սակայն ստեղծել Ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Այսօր հավաքում ենք արխիվներում, փաստաթղթերում տեղ գտած անունները, ինչն ուշացած է: Ի վերջո, մենք հայրենիք ենք կորցրել, եկեղեցիները, մշակութային արժեքները, ձեռագրերը, նյութական միջոցները: Պատահական չէ, որ 1918-1919-ին Թումանյանի ղեկավարությամբ Թիֆլիսում ստեղծվել է հանձնախումբ, որ հաշվել է, թե հայերն ինչ կորուստներ են ունեցել պատերազմի ժամանակ՚՚,- ասաց պատմաբանը: Ինչ վերաբերում է փաստաթղթերի թվայնացմանը՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ 900.000-ի սահմանն անցել են թվայնացված փաստաթղթերը:

Պատմական անդրադարձ կատարելով՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում հայկական ջարդերի սցենարը նույնն է եղել: Երբ թուրքերը անցել են ոչնչացնելու գործողությանը, հայերը դիմել են ինքնապաշտպանության: Ձեռագիրը կա, նույն սցենարն է:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է 3 հատորանոց ժողովածու՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» վերնագրով: Գիրքն արդեն թարգմանվել են անգլերեն լոզվով, և մինչ 2015թվականը  նախատեսվում է ժողովածուն ևս մի քանի լեզուներով թարգմանել:

Տաշիրում մեքենան ընկել էր ձորակը

ապակիՄարտի 19-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել առուն:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:

Օժանդակ ավտոմեքենայի օգնությամբ ձորակից դուրս է բերվել «ՎԱԶ 2121» մակնիշի 64 UU 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Պ.):

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՄարտի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:


Մասնավորապես
` Երևանում այրվել է 4 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Հովտաշատ, Ջրաշեն գյուղերում՝ 350 քմ, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում` մոտ 24 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում`մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` 4000 քմ, Արաքսավան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 50 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 8 քմ, Հացավան-Գառնի ավտոճանա¬պարհին` 2000 քմ խոտածածկ տարածք:

ԱԻՆ-ից Անկախին  հայտնեցին, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

«ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում

հեկՀաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու:

Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ: «ԳԱՀԱ Էներջի» պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ:

 Անկախ

Այսօր առավոտից մինչև ուշ երեկո գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը

չինարիՀակառակորդը այսօր առավոտից մինչև ուշ երեկո խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասները կերևան վաղը առավոտյան: ՙՙԲարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Բայց կրակահերթերը հասել են գյուղ, դիպել` գյուղացիների տներին, բայց թե ում ինչ վնաս ա հասցվել, կիմանանք, երբ լուսանա՚՚,-ասաց Սամվել Սաղոյանը: Նա նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել ոչ միայն այսօր, այլև նախորդ 4-5 օրերին: Մարտի 21-ին ադրբեջանցիները կնշեն իրենց Նոր տարին` Նովրուզ բայրամը:   Եվ տեղացիներն արդեն գիտեն, որ նախապատրաստական այս շրջանում, հակառակորդը, ակտիվանում է` ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը:

Անկախ

Առաջիկա օրերին՝ամպամածություն

եղանակՀանրապետության տարածքում`

Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, 21-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի գիշերը նույնքան կնվազի:

Երևանում՝
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:

19-ին, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Երևանի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան  22.50C (2001 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան     -12.00C (1997 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան  6.80C

Այս տարի բերդում 32 ամուսնություն ու 9 ամուսնալուծություն է գրանցվել

ամուսնություն2014 թվականի երեք ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  գրանցվել է 32 ամուսնություն և 9 ամուսնալուծություն: Անցած տարի էլ գրանցվել է 4 ամուսնալուծություն և նույնքան՝  32 ամուսնություն:

Բերդի ՔԿԱԳ  տարածքային բաժնի ղեկավար Գրետա Դարբինյանի խոսքով, տավուշցի զույգերը միշտ չէ, որ նախընտրում են գրանցել իրենց պսակադրությունը: Շամշադինցի տղաները հիմնականում նախընտրում են համերկրացի հարսանացուների: Թեև վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, հեռավոր մովսեսցին հարս է բերում Հայաստանի հյուսիսից՝ Գյումրիից կամ բերդցի փեսան նախընտրում է թալինցի աղջկան:

«Ինտերնետի՝ սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ այս միտումն էլ մեծացավ, թեև հիմնականում տավուշցին տղաների 95 տոկոսը հարսնացուին ընտրելիս Տավուշից հեռու չեն գնում»,-նշեց Գրետա Դարբինյանը:

Ի դեպ, կնոջից բաժանվելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դուռը  թակում են հիմնականում տարիքով տղամարդիկ: «Այդ ինը ամուսնալուծվողներից 7-ը 50-60-անց են, ունցել ենք անգամ 1938 թվականին ծնված տղամարդ, որ դիմել է ամուսնալուծվելու հարցով,- ասաց Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը:-Հաշտ-համերաշխ բաժանվում են, առանց դատ ու դատաստանի, ես իհարկե, չեմ խորանում նրանց անձնական հարցերի մեջ, բայց կարծում եմ, որ նրանք ցանկանում են բաժանվել, մեկնել արտերկրում գտնվող երեխաների մոտ, թղթերն են տանում, որ այնտեղ բարձր թոշակի հարցերը կարգավորեն»:

Վերջին երեք ամիսներին Բերդի տարածաշրջանում գրանցվել է 50 ծնունդ, 98 մահ: Աղջիկների համար տարածված են Մանե, Նարե, Միլենա, Էլեն անունները:

«Մեր հայկական անունները՝ Հասմիկ, Գոհար, Վարդուհի,  ցավալի է, բայց այս անուններն այլևս արդիական չեն, իսկ տղաներիn  ավելի շատ կոչում են Արտյոմ, Էրիկ, Գոռ, Դավիթ: Վերջերս ծնվել է նաև Արես»,-տեղեկացրեց Գրետա Դարբինյանը:

 

 

 

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

վիգեն,սեյրանՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ և ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի և ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները:

ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության, իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած և կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան

վլադիմիր գասպարյանՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը:

Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից և որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաև միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաև մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների և կիսակցորդների երկար համարանիշերը:
Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի և թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել և հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաև օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը, կցորդների և կիսակցորդների համար սահմանվում են նաև 520X112 մմ չափերի համարանիշեր:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը

տարոն

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին

Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  ականավոր  հետախույզ,  Սովետական  Միության  հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ  անդամ,  անվանի  բանաստեղծ,  դրամատուրգ, հրապարակախոս,  թարգմանիչ,  բազմաթիվ  մրցանակների  դափնեկիր  Միքայել Հարությունյանի և պետական,  քաղաքական  գործիչ,  գեներալ-լեյտենանտ Հայկազ  Շահինյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013  թվականի  բյուջեի  կատարման հաշվետվությունը, համաձայն որի Երևան  քաղաքի  2013  թվականի  բյուջեի  ընդամենը  փաստացի  եկամուտները  կազմել են  63,667,925.2  հազ.  դրամ՝  ծրագրված (ճշտված)  64,925,341.5  հազ.  դրամի  նկատմամբ։ Բյուջեի  փաստացի  հավաքագրված  ընդհանուր եկամուտները, զեկուցողի խոսքով,   2012 թվականի  փաստացի  ցուցանիշից  ավել  են  6,420,228.9 հազ.  դրամով  կամ 11.2%-ով։  2013  թվականի  ճշտված  բյուջեով  սեփական  եկամուտները  ծրագրվել  են 17,755,950.9 հազ. դրամ, որի  փաստացի կատարողականը կազմել  է  17,003,946.6 հազ. դրամ, ինչն  էլ  2012  թվականի  համապատասխան  ցուցանիշից  ավել  է    919,487.1  հազ. դրամով կամ 5.7%-ով։ Նշվել է, որ Երևան  քաղաքի  2013  թվականի  բյուջեի  միջոցների  հաշվին  իրականացվել  են  62,161,662.3  հազ.  դրամի  ծախսեր`  կազմելով  ճշտված  ծրագրի  95.0%-ը։  Ընդ  որում,  2013 թվականի  ծախսերի  ծավալը  ավել  է  2012  թվականի   փաստացի  կատարողականից 3,075,959.8  հազ.  դրամով,  իսկ  թերկատարումը  հիմնականում  պայմանավորված  է  գնումների գործընթացում  առաջացած  խնայողություններով,  ինչպես  նաև  պետության  կողմից համայնքի  ղեկավարին  պատվիրակված  լիազորություների  իրականացման  հետ  կապված որոշ ծրագրերի  հետաձգմամբ։ Քննարկումից և հարցուպատասխանից հետո ավագանին ձայների 36 կողմ, 4 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան  քաղաքի  2013  թվականի  բյուջեի  կատարման հաշվետվությունը:

Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ,  ՀՀ  պետական  մրցանակի  դափնեկիր,  Սանկտ  Պետերբուրգի  գիտությունների  և արվեստների  ակադեմիայի  թղթակից  անդամ,  ՀՀ  ԳԱԱ  արվեստի  ինստիտուտի  տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին, ինչպես նաև Երևանի  քաղաքային  խորհրդի գործադիր  կոմիտեի  նախկին նախագահ,

«Սուրբ  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշանակիր,  «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական  կազմակերպության  նախագահ,  Փարիզ,  Գյումրի  և  Երևան քաղաքների  պատվավոր  քաղաքացի  Մուրադ  Հովհաննեսի  Մուրադյանին  և  նրա  կնոջը՝ Նինել Արամի Ասատրյանին անհատույց  սեփականության  իրավունքով  բնակարան տրամադրելու մասին որոշումներին: Ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաև մի շարք այլ քաղաքացիների:

Նիստում ընդգրկված մյուս հարցերը նույնպես, հիմնականում միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են ավագանու հավանությանը: Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին:

 Անկախ

«Եթե հստակ չիմանանք, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, մարտի 22-ին կգանք մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության հանրահավաքին». գյուղացիները` փոխվարչապետին

արմեն գևորգյանԱրագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ  գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

Բնակիչների հետ այսօր հանդիպեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նախ փոխվարչապետը նշեց, որ հանդիպման այդ ձևաչափը ճիշտ չի համարում, քանի որ նրա կարծիքով, ճանապարհ փակելով՝ համայնքային և պետական հարց չի լուծվում: «Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում: Ուսումնասիրության արդյունքները մի քանի օրից կներկայացվի, և ես անձամբ կգամ ու կտեղեկացնեմ ձեզ վերջնական որոշման մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև վերջնական որոշումը, ոչ մի աշխատանք չի կատարվի»,- բնակիչներին հավաստիացրեց Արմեն Գևորգյանը։

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մի քանի տարի է, ինչ ՀԷԿ-ը կառուցելու թույլտվության կա, հիմա կատարվում են արագահոսի վերանորոգման աշխատանքներ: Դեռ չի հասել հանրային լսումների փուլը: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, և ջրային ռեսուրսները բավարարեն, այն կաշխատի, եթե ոչ՝ չի աշխատի:

Այն լուրը, որ կառավարությունը մի քանի տարի տեղյակ չի եղել, որ նման թույլտվություն կա, բնակիչներին ավելի վրդովեցրեց։ Նրանք պահանջեցին, որ փոխվարչապետը հստակ հայտարարի, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու։ Նրանք նաև ասացին, որ չեն հավատում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների ճշմարտացիությանը։

«Միայն մեր գերեզմանների վրա ՀԷԿ-ը կկառուցեք»,- ասացին բնակիչները` հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն անիմաստ են, և ավելի լավ է, դրանք դադարեցնել։

Փոխվարչապետը հերքեց նաև այն լուրերը, թե նոր կառուցվող ՀԷԿ-ը հենց իրեն է պատկանում: «Իմ անունը շատ տեղերում է շրջանառվում։ Ես չեմ ճանաչում ՀԷԿ-ի սեփականատիրոջը»։

Ի վերջո փոխվարչապետն ու բնակիչները համաձայնեցին հանդիպել մարտի 21-ին, որպեսզի փոխվարչապետը նրանց կտեղեկացնի կառավարական հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա կառավարության վերջնական որոշումը։ Բնակիչները փոխվարչապետին զգուշացրեցին, որ, եթե մարտի 21-ին հստակ չիմանան, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, յոթ գյուղերի բնակիչներով կհավաքվեն ու մարտի 22-ին կգան մայրաքաղաք՝ մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին։

 Անկախ

Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են ՀԷԿ տանող ճանապարհները` հանդիպում պահանջելով փոխվարչապետի հետ

արմեն գևորգյանԱյսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող, Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ տանող ճանապարհները: Բնակիչների խոսքով` գյուղերում գործադուլ է հայտարարվել: Ակցիային են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները: Բողոքի ակցիան այս անգամ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի դեմ է, որովհետև նա այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները: Մարզպետը բողոքող գյուղացիներին ասաց, որ Արմեն Գևորգյանը պատրաստ է գալ հանդիպման, բայց որևէ դահլիճում կամ գրասենյակային պայմաններում, 20-30 մարդու հետ: Բողոքող բնակիչները ընդվզեցին, նրանք պնդում են, որ Արմեն Գևորգյանը գա ու հանդիպի բոլոր հավաքվածներին:

Գյուղացիներից մեկը նկատեց, որ ընտրության ժամանակ գալիս են հրապարակում են կանգնում, հիմա ուզում են առանձին հանդիպե՞լ: Ինչ տարբերություն որտեղ հանդիպի գյուղացիների հարցին՝ մարզպետը պատասխանեց. «Տարբերութունը մեծ է, դահլիճում նորմալ, բոլորս իրար լսելով` կխոսենք: Ինչքան մարդ էլ հավաքվի, նույն հարցն են տալու»:

Այս պահին մարզպետի և գյուղացիների բանակցությունները շարունակվում են, նրանք դեռևս որևէ ընդհանուր որոշման չեն եկել:

Հենց նոր ոստիկանները պահաջեցին բացել ճանապարհը` փոխվարչապետին ընդունելու համար:

Անկախ

«Իշխանությունները շահագրգռված են, որ տնակային ավաններում ապրող ընտանիքներն արտագաղթեն». Վահան Թումասյան

Վահան Թումասյան«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղետի գոտու վիճակից` ցավով նշեց, որ մինչ օրս  որևէ սոցիալական արտոնություն տնակային պայմաններում ապրող ընտանիքներին պետության կողմից չի տրվել: Նրանք էլ նույն չափի կոմունալ վճարուներ, հարկեր են տալիս են, ինչ բնակարաններով ապահոված ընտանիքները: Դա անարդարացի է, որովհետև տնակներում ապրող ընտանիքների վիաճկն ավելի ծանր է:

Ըստ Վահան Թումասյանի` պետությունը պետք է լինի ամենաշահագրգիռ կողմն այս հարցում, կամ պետք է ասի, որ լուծելու է այդ խնդիրները, կամ, որ նպատակ չունի լուծել, որպեսզի տանակային պայմաններում ապրող ընտանիքները փորձեն այլ ճանապարհներով լուծել իրենց խնդիրները:

«Սակայն իշխանությունները շահագրգռված են, որ տնակային ավաններում ապրող ընտանիքներն արտագաղթեն: Սակայն նրանք այնպիսի սոցիալական ծանր վիճակում են, որ չեն էլ կարող արտագաղթել: Տնակային ավաններում ապրող ցանկացած երկրորդ ընտանիքում հաշմանդամ երեխա կա: Արտագաղթն այդ ընտանիքներում անհնար է: Ամենապակաս արտագաղթը գրանցվել է հենց տնակային ավանների շրջանում: Այս ընտանիքները 25 տարի սպասել են, չեն արտագաղթել, որ բնակարան ստանան, իսկ 25 տարի անց տարբեր պատճառներով նրանց բնակարաններ չեն տալիս: Տնակային ավանները գնալով ինքնամեկուսանում են, նրանք չեն մասնակցում համայնքային կյանքին»,- ասաց Վահան Թումասյանը՝ հավելելով, որ հումանիտար ճգնաժամ է տիրում Գյումրիում:

Ըստ բանախոսի` տանակային ավաններում շատ են նաև միայնակ տարեցները, որոնք մնացել են անպաշտպան վիճակուում, իհարկե, նրանց սնունունդ հագուստ տրամադրվում է, բայց դա խնդրի լուծում չէ, նրանց պետք է բնակարանով ապահովել:

«Այն, ինչ կախված է տեղական իշխանությունից, լուծվում է, իսկ այն ինչ կախված է պետական իշխանությունից, ոչ միայն չի լուծվում, այլև ավելի է խորանում: Ողջ իշխանության ու հայության ամոթն է, որ Գյումրիում նման իրավիճակ է տիրում»,- եզրափակեց Վահան Թումասյանը:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության

դեմ եմԻ պատասխան ՀՀ Կառավարության մարտի 19-ի նիստում ՀՀ վարչապետի հայտարարության (http://civilnet.am/government-dem-em-dialogue/) «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հետ երկխոսելու վերաբերյալ.

«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը,  նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ  նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է:

Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում:

Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության

սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ ելույթ է ունեցել` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին և հանրությանը: Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է: Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը: Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր դիմել են մեզ բազմաթիվ նամակներով և իրենց մտահոգություններն են ներկայացրել այս բարեփոխման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ և միևնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, և իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա:
Այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար:
Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները:
Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը:
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին: Եվ, իհարկե, ես նաև Ազգային ժողովում եմ հայտարարել, որ մեզ ոգևորում է նաև այս երիտասարդական ակտիվությունը: Հասկանալի է, որ նաև տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար»:

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում

եգանյան գագիկՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ:
Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց: Հայաստանի` տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը:
2005թ. մայիսին Բոլոնիայի հռչակագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն: Դրա իրականացմանն է ուղղված երկրի կրթության ոլորտի բարեփոխումը: Այսօրվա որոշմամբ կառավարությունն ակնկալում է նպաստել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության անկախությանը և այն համահունչ դարձնել միջազգային իրավական չափանիշներին:

Պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները

կառավարության նիստ-մարտի 19ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական և քրդական համայնքների ՀԿ-ներին: Խորհրդի նույն նիստի որոշմամբ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին՝ 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով: Այս հատկացումները ևս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ: Իրավական ակտն ընդունվում է ամեն տարի: Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման համար:

Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ

big_9d5a1a8188ceca8b730454f051ffe883Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն  շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:

Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:

 

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

271212_2ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Անկախ