Կասկածյալը խոստովանեց մեղքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մահվան եզրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք…
Այսօր առավոտյան 010-37-02-63 հեռախոսահամարով զանգահարեցի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու համար, թե արդյոք այլ մարզում գրանցված քաղաքացին կարող է ելքի վիզան երակարացնել նշյալ գլխամասային հաստատությունում: Վերցրեց մեկը (ըստ երևույթին` պահակային ոստիկանը) և պատասխանեց` այո: Մեծ քաղաքավարությամբ խնդրեցի ասել, թե կարող եք ինձ հուշել, թե քաղաքացին որ սենյակ պետք է մոտենա, քանի որ վերջինս տարիքով է և ծանոթ չէ շենքին: «Իյա~, կարողա ես պետք է հելնեմ հարցնեմ, թող մտնի շենք` ճշտի», ոստիկանին կամ ծառայողին ոչ հարիր, «քուչում պպզողի» ոճով պատասխանեցին ինձ ու դրեցին լսափողը: Տպավորությունն այնպիսին էր, թե անծանոթ մեկը մտել է թաղը և այտեղի «լավ տղուն» ուղարկում է ծխախոտի:
Անձնագրային և Վիզանորի վարչության այդ աշխատակից-ոստիկանը, եթե անգամ իրեն չէր վերաբերում հարցը (հապա էլ ում, եթե ինձ սփյուռից տվել են այդ համարը և ես իրավունք ունեմ ամեն հարցով զանգահարելու այդ հեռախոսահամարով), կարող էր դպրոց գնացած և ընտանիքում դաստիարակություն տեսած մարդուն հատուկ ձևով պատասխանել, ասելով. «Կներեք, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, դա Դուք պետք է մոտենաք, ճշտեք»: Այս ծառայակիցն անգամ չվախեցավ, որ կարող է հանկարծ «վերևներից» մեկը դիմեր և ստուգեր իրեն:
Մի պարզ, հասարակ բան, որը փչացրեց քաղաքացու տրամադրությունը ողջ օրը: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած բարեփոխումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ոստիկանության աշխատակիցների վստահությունը քաղաքացիների շրջանում, և սա այն դեպքն է, երբ «մի քոսոտ ոչխար գցում է ամբողջ հոտի անունը»: Այս պարագայում դժվար է ասել, թե ով է մեղավոր այս աշխատակցի նման խոսելաձևի համար` ընտանիքը, թե ոստիկանությունը, սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոստիկան ինքնին հանդիսանում է համակարգի դեմքն ու դիմագիծը:
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Ամուսինը հրկիզել է տունը, ոստիկանները հրաժարվում են քրեական գործ հարուցել
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ընտանեկան բռնության զոհ դարձած Սիրանույշ Աղաբեկյանը, նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը և «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը: Նրանք խոսեցին Աղաբեկյանի ամուսնու կողմից դանակահարության և համատեղ սեփականության բնակարանը հրկիզելու դեպքերի մասին, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մարմինների արձագանքի մասին:
Ամանորի գիշերը Լևոն Աղաբեկյանն ընտանիքիի բնակարանը դիտավորյալ հրկիզել է: Ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել, սակայն տունը մոխիր է դարձել:
Լևոն Աղաբեկյանն ընդամենը 20 օր առաջ էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել: Չնայած, վերջինս պարբերաբար ծեծի էր ենթարկում կնոջն ու դատարանի դահլիճում էր հայտնվել կնոջը` Սիրանուշ Աղաբեկյանին դանակահարելու համար, կինը որդու խնդրանքով, դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է եղել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Լևոն Աղաբեկյանը խմիչքի հետ կապված խնդիրների պատճառով մշտապես կնոջը բռնության էր ենթարկում: 2013 թվականի հոկտեմբերի 9-ին կնոջը դանակով մի քանի անգամ հարվածել էր և , եթե բժիշկները ժամանակին բուժօգնություն չցուցաբերեին, կինը կարող էր ֆիզիկական լուրջ խնդիրներ ձեռքբերել: Նշենք, որ ամուսինները պաշտոնապես չեն ամուսմնալուծվել: Ապահարզանի առիթով լսումը տեղի կունենա մայիսի 21-ին:
Ինքը` Սիրանույշ Աղաբեկյանը և նրա փաստաբանը դժգոհ են իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններից: Տան հրկիզման առիթով գործ չի հարուցվել. « Լևոն Աղաբեկյանը մեղադրվում է դիտավորությամբ մարմնական թեթև վնասվածքներ հասցնելու մեջ, սակայն ոստիկանները հրկիզման վերաբերյալ քրեական գործ հարուցել հրաժարվում են` պատճառաբանելով, թե բնակարանը պատկանում էր հենց Լևոն Աղաբեկյանին և դրա հետ ինչ կուզի, կանի: Սակայն, ըստ սեփականության վկայականի, տան սեփականատերերը չորսն են: Հնարավոր է դիմենք դատարան ոստիկանների գործողությունները այս գործի ընթացքում քննելու համար»,- ասաց փաստաբան Տիգրան Մուրադյանը:
2012 թվականից ի վեր «Արագ Արձագանքման խումբն» արձանագրել է ընտանեկան բռնության 40 դեպք, որոնցից 16-ը` սպանության դեպքեր էին, 2-ը` սեռական, 2 –ը հոգեբանական, 20-ը` ֆիզիկական:
Հայտնաբերվել է մայիսի 1-ին կորած զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին
Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
***
Մայիսի 10-ին, ժամը 08.30-ից մինչև 19.30-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 4 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 11-ի առավոտյան:
***
Մայիսի 9-ին, ժամը 08.05-ին Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով, վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Որոնողական աշխատանքների է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը և 4 հրշեջ-փրկարար:
Ժամը 17.00-ին, եղանակային պայմաններից ելնելով, աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն մայիսի 10-ին՝ առավոտյան:
***
Մայիսի 8-ին, ժամը 08.30-ից մինչև 19.45-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 7 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 9-ի առավոտյան:
***
Մայիսի 7-ին, ժամը 08.25-ից մինչև 19.45-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 7 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 8-ի առավոտյան
***
Մայիսի 6-ին, ժամը 08.25-ից մինչև 19.15-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 6 հրշեջ-փրկարար, 7 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 7-ի առավոտյան:
***
Մայիսի 5-ին, ժամը 07.25-ին Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Որոնողական աշխատանքների են մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը և 4 հրշեջ-փրկարար:
Ժամը 19.10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
***
Մայիսի 4-ին, ժամը.07.30-ից մինչև 19.28-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 8 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողափրկարարական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Մայիսի 5-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
***
Մայիսի 3-ին, ժամը 07.50-ից մինչև 17.30-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 8 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողափրկարարական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Մայիսի 4-ին, ժամը 07.30-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
***
Մայիսի 2-ին, ժամը 08.50-ից մինչև 19.30-ը Արենի գյուղի մոտակայքում՝ Արփա գետի երկայնքով 4 հրշեջ-փրկարար, 4 ջրափրկարար մասնակցել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքներին:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 3-ի առավոտյան:
***
Մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և ըստ նախնական վարկածի ընկել է գետը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջևանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):
Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան`երեկ N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
10.05.2014թ. N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր: Այնուհետև պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:
Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. Լևոն Շիրինյան
“Միկոյանն ո ՞վ է` ազգությամբ հայ, հետո ՞ ինչ”,-Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը լրագրողների հետ քննարկելիս նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Լևոն Շիրինյանը ներկայացրեց փաստեր Անաստաս Միկոյանի մասին, մասնավորապես հայտնելով, որ 1918թ.-ին Շահումյանի հետ կատարելով բոլշևիկյան իշխանությունների կամքը` Միկոյանը խաղ է խաղացել, որն ուղղված է եղել Ռուսաստանի համար Բաքվի նավթի պաշտպանությանը` հաշվի չառնելով այնտեղ հայ կմնա ՞, թե ոչ: 1918թ.-ի կեսերին Միկոյանը Շահումյանի հետ փախել է, իսկ Ցենտրոկասպիի կառավարությունը նրանց մեղադրել է պետական դավաճանության մեջ, և եթե գտնեին, անպայման կգնդակահարեին:
“Արձանը պատմական հուշ է, որը պետական ոգին է բարձրացնում, իսկ Միկոյանն ու նրա նմանները կարիերայի համար Հայաստանն են վաճառել: Այժմ էլ ուզում են տեղադրել նրանց արձանները. ի ՞նչ է եղել որ. հանցանքից հետո կարելի է փախչել Փարիզ, Նյու-Յորք, իսկ մահվանից հետո կկառուցենք նրանց արձանները` Հայաստանը դարձնելով “լավ հուշերի գերեզմանոց”,-նշեց քաղաքագետը:
“Ռոստոմ, Աբրահամ Գյուլխանդարյան, Համազասպ և այլք. սրանք այն մարդիկ էին, որ մինչև վերջին պահը կռվել են Բաքվի հայերի համար, իսկ Միկոյանի հանցանքը Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանելու մեջ է: 1920թ.-ի սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունեցել արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ հրեա կոմունիստ Բելա Կունի, Ռադեկի, հայտնի Էնվեր փաշայի կողքին նստած է եղել նաև Անաստաս Միկոյանը. նրանք որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, իսկ Հայաստանն այնտեղ պաշտոնապես հայտարարվեց իմպերիալիզմի սպիտակ շուն”,-հայտնեց Լևոն Շիրինյանը:
Ամփոփելով իր խոսքը` քաղաքագետն ասաց. “Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. իսկ հույսս երիտասարդությունն է, ուսանողությունը, նրանց պայքարը”:
Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ժամկետային զինծառայողը մահացու վիրավորվել է
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Տոնական և նախատոնական օրերին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն:
Տավուշը Մեծ հայրենականին
<<Մայիսի 8-ն էր գիշերը, մայիսի 9-ը պիտի գոյանար, ռոդիոն հաղորդեց Լևիտանը` հաղթանակ, պոլնայա կապիտուլիացիա>>,-թովուզցի Վազգեն Սաղումյանը ռադիոյի հայտարարությունը արցունքն աչքերին էր վերհիշում: Գյուղի ռուսերենի ուսուցիչը հայրենիքի պաշտպանության նպատակով գրիչը զենքով էր փոխարինել:
Ռազմի դաշտում սխրանքներ կերտած թովուզցի զինակից-մտավորականները քիչ չէին: Ռուսաց լեզվի մյուս ուսուցիչը` Աշոտ Սուքիասյանը, պատմում էր, որ հայրենիքի պաշտպանության նվիրական երազանքն էր, որ ոգևորում ու առաջ էր մղում հաղթական պայքարի:

Թովուզում Մեծ հայրենականի նահատակների հիշատակին 1975-ին բացված հուշարձան-թանգարանը վկայում է, որ Տավուշի մարզի Թովուզ, այժմյան Տավուշ գյուղը իր մեծ լուման է ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի կերտման գործում:
Թե քանի շքանշանակիր ու մեդալակիր է տվել Թովուզը, հուշարձանի բացմանը զեկուցել է գյուղի գլխավոր աշխարհագետ Արշալույս Գյուրջինյանը:
Պատերազմի ամբողջ ժամանակամիջոցում ավելի քան 450 թովուզցիներ բանակ են զորակոչվել, որոնց մոտ կեսը պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, իսկ թովուզցի Վլադիմիր Դալլաքյանը դարձել է <<Մարտական փառք>>-ի երեք շքանշանի ասպետ:
Մոտ հինգ հարյուր մասնակիցներից հիմա 9 վետերան է մնացել: Ավելի շատ էին դպրոցը նոր ավարտած, տակավին երիտասարդ ու անփորձ պատանիները` Սարգիս Դարբինյան, Գուրգեն Օհանյան, Կոզբանդ Դաինելյան, Սուրեն Մաղաքյան…
Գերմանացիների կողմից գերեվարված թովուզցի Անանիա Խաչատրյանի պատմությունները թե իր գերության, թե ռազմի դաշտից չափազանց հուզիչ էին: Պատերազմի դառնությունները ճաշակած տավուշցի Անանիա Խաչատրյանը լավ գիտեր հայրենիքի պաշտպանության գինը, գուցե դա էր պատճառը, որ Անդրանիկի նկարը բարձի տակ էր քնում` թոռներին ներկայացնելով մեծ հայդուկապետի դերը ազատագրական պայքարում: Ինչ վերաբերում է Մեծ հայրենականին, ապա շատերը զոհվեցին, ոմանք անհայտ կորան, չվերադարձան հայրենի գյուղ, շատերն էլ հաշմանդամ վերադարձան:
Թշնամու արկը Շամիր Իսրայելյանին վնասել, բայց ընկճել չի հաջողել: Ռազմաճակատում թովուզցի զինվորի ուշքն ու միտքը հաղթանակն էին : <<Ակրիվայ ագոն, դո ատկազա դավայ>>,-ռուսերեն հուշերով է մեծ հաղթանակի 69-ամյակը դիմավորում թովուզցի վետերան Շամիր Իսրայելյանը:
Պատերազմի վկայությունները վետերանների հուշերում են: Սարգիս Դարբինյանը հիշում էր. << Բեռլինի փողոցներում կարմիր դրոշներով մեքնենաների բեռնախցիկներում շրջել ենք, որ գերմանացիք հասկանան` ինչ է նշանակում պա-տե-րազմ>>: Գյուղի Մեծ հայրենականի հուշարձանի բակը զարդարում է մարշալ Բաղրամյանի տնկած կաղնին: Հովհաննես Բաղրամյանին դիմավորել են Թովուզ-Բերդ խճուղում շարքով-կարգով կանգնած դպրոցականները: Սա հիշում են, բայց թե Թովուզի հուշարձանի կաղնին տնկելուց հետո մարշալը վետերաններից որ մեկի ձեռքն է սեղմել, դեռ ճշտում են…Տավուշը Մեծ հայրենականին
Մեղադրանքը` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ
Անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության մայոր Աշոտ Մալխասյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 7-ից 8-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից` 6-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը, խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նվերներ մայիսյան տոների նախաշեմին
Մայիսյան տոների կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել PC electronics ընկերությունը:
Մայիսի 7-ին` մայիսյան տոների նախաշեմին, Հանրապետական կենտրոնական զինկոմիսարիատի բակում ընկերության ներկայացուցիչները հաշմանդամ զինվորականների, հայրենյաց սահմանների պաշտպանության համար մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցած և այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների հանձնեցին նվերներ: Միջոցառմանը ներկա էին մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ:
Ջերմագին շնորհավորանքներ և արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ և ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:
Շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ` թե պաշտպանության նախարարության և թե PC electronics կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ անգամ արժևորեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած խիզախ հայորդիների սխրանքը: Նրանք նաև վստահեցրին, որ երբեք ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում և որ մայիսյան փառավոր տոների նախաշեմին պատրաստած նվերները նվազագույնն են, ինչով կարող են մի փոքր ուրախություն պարգևել հատկապես հաշմանդամ զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին:
Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված, ապա` ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է: Նա Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից դուրս կգրվի մայիսի 13-ին: Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչն անցել է ֆիզիոթերապևտիկ զննություն: Արսենի բժշկուհին` Թամարա Մարգարյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արսենի առողջական վիճակը լավ է, տղան գանգատներ չունի: “Արսենն ասում է, որ ինչպես նախկինում է եղել, հիմա իրեն այդպես է զգում: Բնական է, որ երիտասարդը սթրես է տարել, շեղումներ պետք է լինեին, բայց հիմա նրա նյարդային վիճակը հանգիստ է”: Բժշկուհի Թամարա Մարգարյանը անհրաժեշտ և պարտադիր է համարել տղայի հոգեբուժական քննությունը` նշելով, որ Արսենն այժմ ստանում է վերականգնողական բուժում` ջրաբուժություն, մերսում: ” Արսենի արյան, մեզի, բիոքիմիական անալիզները մաքուր են եղել, այնպես որ վիճակ լավ է”,-ասել է Թամարա Մարգարյանը: Բժշկուհու կարծիքով, Արսենը հետագայում հոգեական, նյարդային խնդիրների սրացումներ չի ունենա:
Սեյրան Օհանյանը սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է
Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում զեկույց-հաշվետվություններով հանդես են եկել ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Զեկույցներում ներկայացվել են ենթակա զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, զինծառայողների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Վերհանելով շտկման կարիք ունեցող հարցերը, խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է պատվոգրով և արժեքավոր նվերով: Արտավազդ Հակոբյանը 16,23 վայրկյանում «Խեցգետին» դիրքում որովայնի վրա է պահել 113կգ 150գ կշռաքարեր` դառնալով Գինեսի համաշխարհային ռեկորդակիր:
Զբաղվածության մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները
Մայիսի 5-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին և Հայաստանում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների մասին խոսեցին «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ու կազմակերպության Հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը: Նրանց մասնավորապես մտահոգում է զբաղվածության օրենքում կատարված փոփոխությունները: Նշենք, ար նախկինում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմում էր տրամադրվում, որը վերջերս կառավարության որոշմամբ փոփոխման ենթարկվել:
«Հունվարի 1-ից զբաղվածության մասին նոր օրենքը դուրս եկավ: Եղան և´ դրական և´բացասական փոփոխություններ: Շուտով երկու տարվա տեղը կես տարի է փոխհատուցումը տրվելու, այսինքն` եթե առաջ պետությունը 2 տարով էր տալու գործատուին փոխհատուցում հաշմանադամություն ունեցող մարդուն աշխատանքի վերցնելու համար, ապա հիմա տրվելու է կես տարով»,- ասաց «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան:
Ըստ Մարիաննա Չալիկյանի` նախկինում այդ կարգը մեծ հնարավորություն էր ընձեռում հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ երկու տարվա ընթացքում մարդը դառնում է մրցունակ, իսկ վեց ամսվա աշխատանքային փորձը քիչ բան կարող է փոխել: «Նախկինում կարգը տարածվում էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա՝ անկախ կարգից, իսկ այս դեպքում՝ միայն առաջին կարգ ունեցողների վրա, նաև այն մարդկանց վրա, ովքեր բացի հաշմանդամության կարգից ունեն նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ենթարկվել են թրաֆիքինգի»,-հավելեց նա:
Պարոն Ալավերդյանը անդրադարձավ նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին, նշելով, որ կան առանձին հաստատություններ, որոնք հասանելի են սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, սակայն թանգարանների և նման կառույցներըի մեծ մասը այսօր չի ապահովում հավասար պայմաններ բոլորի համար:
Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում
Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնասնյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց:






