Բրիտանիայում նախարարը ցածր աշխատավարձի պատճառով ազատվել է աշխատանքից

pic_7e0371848ebb37b9ccdefca6ff95b61fԱֆրիկայի գործերով բրիտանացի նախարար Մարկ Սիմմոնդսը  պաշտոնից  ազատվելու դիմում է  ներկայացրել` 120 հազար ֆունտ(200 հազար դոլար) տարեկան եկամուտով Լոնդոնում բնակվելու անհնարինության պատճառով:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Սիմոնդսի տարեկան եկամուտը կազմում է 89,435 ֆունտ (շուրջ 150 հազար դոլար): Պետությունը նրա փոխարեն տան վարձն է վճարել մայրաքաղաքում` 27875 ֆունտ տարեկան (47 հազար դոլար):

Պաշտոնյան պարզաբանել է, որ ստիպված է եղել ապրել Լոնդոնում վարձակալած հյուրանոցային համարում, իսկ ընտանիքի համար տուն վարձել Լինքոլնշիրում, Լոնդոնից 100 կմ հեռավորության վրա, քանի որ ամբողջ ընտանիքով հատկացված գումարով մայրաքաղաքում բնակվել անհնար էր:

Սիմոնդսի դիմումն ընդունել է վարչապետ Քեմերոնը:

Մինչ զբաղեցած պաշտոնից ազատվելը, Սիմոնդսը բրիտանական ֆորին-օֆիսի (Համագործակցության գործերով ԱԳՆ) ղեկավարներից մեկն էր: Դա արտաքին քաղաքականության  վարչություններից է  Մեծ Բրիտանիայում ու բրիտանական կառավարության գերատեսչություններից մեկը:

Թուրքիայում կրկին հանքավայր է փլուզվել

հանքահորի փլուզում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդակի նահանգի հանքավայրերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` 9 հանքափոր մնացել է գետնի տակ: Փլուզման պատճառները առայժմ հայտնի չեն: Փրկարարական աշխատանքները սկսվել են, հատուկ ջոկատները փորձում են անցք բացել և դուրս բերել հանքափորներին:

Զոնգուլդակում, որը համարվում է Թուրքիայի հանքարդյունաբերության կենտրոնը, 1992 թվականին խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանոքով 263 հանքափոր էր զոհվել:

Ստամբուլի օդանավակայանում Էբոլայի տենդով հիվանդ ուղևոր է հայտնաբերվել

Էբոլայի տենդ

Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ` Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում զբոսաշրջիկներից մեկի մոտ Էբոլայի տենդ է հայտնաբերվել: Զբոսաշրջիկը հանդիսանում է Նիգերիայի քաղաքացի: Ստամբուլ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորին տեղափոխել են մեկուսարան:

Նշենք, որ մահացու համարվող Էբոլայի տենդ հետևանքով Արևմտյան Աֆրիկայում մոտ 1013 մարդ է մահացել, մոտ 1,8 հազար մարդ վարակակիր է հանդիսանում:

Թուրքերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց ադրբեջանցի «եղբայրներին»

 բանակ

Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեղեկության համաձայն` Թուրքիայի մի շարք քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում` խնդրելով իրենց թույլ տալ ծառայության անցնել Ադրբեջանի բանակում: Թուրք քաղաքացիները ցանկություն են հայտնում միանալ իրենց «ադրբեջանցի եղբայրներին հայերի դեմ պայքարելու համար»: Հայտնի է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ինչպես նաև Գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Նեջեթ Օզալը զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հետաքրքրվել հայ-ադրբեջանական սահմանի դրությամբ:

Թուրքական թանգարանը ցանկանում է ցուցադրել երկգլխանի դելֆինին

Ծովային կենսաբանը հայտնել է, որ իրենց համալսարանը տեղեկություններ չունի արևմտյան Թուրքիայի ծովափերից մեկում նկարված երկգլխանի դելֆինի գտնվելու վայրի վերաբերյալ:

երկգլխանի դելֆին

Երեքշաբթի օրը Մեհմեթ Գոկողլուն նշել է, որ հիմնվելով լուսանկարների վրա՝ կաթնասունը, ըստ երևույթին, դելֆինների միակցման արդյունքում է նման տեսք ստացել:

Նա հերքել է այն տեղեկությունները, որ Անթալիայում գտնվող իրենց համալսարանը ուսումնասիրում է կենդանու մնացորդները՝ ավելացնելով, որ իրենք կցանկանային ցուցադրել կենդանուն, եթե կարողանային գտնել:

Դելֆինի ձագին անցած շաբաթ հայտնաբերել էր մարզասրահի մի մարզիչ Էգեյան ծովի մոտ գտնվող Իզմիր քաղաքի ծովափերից մեկում:

Պետերբուրգում ծնելիության մակարդակը 20-ամյա վաղեմության ռեկորդը գերազանցել է

img_SeJV0FՀուլիսին Պետերբուրգում 20 տարվա կտրվածքով, ամենաշատ թվով  ծնունդներ են գրանցվել` 6644 նորածին: Դրա մասին հաղորդվում է քկագ-ի գործերով կոմիտեի կայքում:

Ամենաքիչը 2014-ի հունվարին են ծնվել` 4940:

Ավելի վաղ “ամենաբազմազավակ” ամիս է եղել 2013-ի օգոսոսը. Երկարատև ընդմիջումից հետո ծնվել էր ավելի քան 6000 երեխա:

Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիներին ծնելիության մակարդակը քաղաքում աճել է` 47 հազարից հասնելով  65 հազարի :

ԵՄ-ը հաշվում է պատժամիջոցներից իր կրած կորուստները.փոխհատուցումը բոլորին չի բավարարի

o_993202Լատինական Ամերիկայի երկրների` Ռուսաստանը գյուղմթերքով ապահովելու պլանները անհանգստացրել են Բրյուսելին: Financial Times-ի տվյալներով, Բրյուսելը պատրաստվում է  բանակցություններ վարել Բրազիլիայի ու Չիլիի հետ` որ հրաժարվեն  իրենց պլաններից:

Իսկ Եվրամիությունում ֆերմերները հաշվում են պատժամիջոցներից  իրենց կորուստները: Գյուղմթերքարտադրողների կրած ընդհանուր կորուստը կարող է 12 մլրդ եվրո կազմել: Իսկ ԵՄ-ի իշխանությունները  որպես փոխհատուցում միայն 400 մլն  է հատկացնում:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ամսվա թեման են դարձել ԵՄ շատ երկրներում: Ընդհանուր կորուստը տարբեր փորձագետների գնահատմամբ, տատանվում է 5-12 մլրդ-ի սահմաններում: Նախնական գնահատմամբ, Լատվիան կորցնում է  մոտ 53 մլն եվրո:

Իսկ դրա դիմաց ԵՄ-ն բոլոր երկրներին որպես փոխհատուցում կհատկացնի 400 մլն եվրո: Բոլոր բնագավառների ներկայացուցիչներն են պնդում` դա չնչին գումար է:

Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 280 բեռնատար է ուղարկել Ուկրաինա

1154-390x290 (1)Երեքշաբթի, օգոստոսի 12-ին մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկից դուրս է եկել Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչությանն ուղղված ռուսական մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյունը, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը: Ավտոշարասյան կազմում 280 բեռնատար է, որոնք շուրջ 2 հազաև տոննա մարդասիրական բեռ են փոխադրում.արդյունաբերական ապրանք, դեղորայք, խմելու ջուր, քնապարկեր, որ հավաքել են մոսկվացիներին ու Մոսկվայի մարզաբնակները:

Կրեմլի կայքում հաղորդվում է, որ այդ հումանիտար  առաքելություն “համաձայնեցված է”, սակայն այդ տեղեկությունը չեն հաստատել ոչ  ԵՄ-ի ներկայացուցիչները, ոչ Ուկրաինայի մամլո ծառայությունից ,ոչ էլ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

 

Էբոլայի տենդի դեմ փորձնական շիճուկը կհասցնեն Լիբերիա

1155-390x290ԱՄՆ-ն ու ԱՀԿ-ն հավանության են արժանացրել Լիբերիայի կառավարության` Էբոլայի տենդի դեմ փորձարարական շիճուկ երկիր  հասցնելու խնդրանքը :

Անցած ուրբաթ, օգոստոսի 8-ին Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սիրլիֆը դիմել է ԱՄՆ նախագահ Օբամային` փորձնական շիճուկը Լիբերիայում վարակված բժիշկների բուժման համար օգտագործելու թույլտվության խնդրանքով :

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը, ինչպես նաև ամերիկյան Առողջապահության նախարարության  Սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչությունը հավանության են արժանացրել այդ գաղափարը:

 

Օրացույցի այս օրը

574Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, որը 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ն է հաստատել Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկությամբ, որը տեղի է ունեցել Լիսաբոնում, 1998-ի օգոստոսի 8-12-ին:

Առաջին անգամ այն նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին:

Այսօր աշխարհում հաշվվում է մինչև 25 տարեկան 3 մլրդ բնակիչ: Նրանցից կես մլրդ-ը ապրում է աղքատության մեջ: 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Ամեն օր շուրջ 30 հազար երեխա աշխարհում մահանում է աղքատությունից: Ամեն օր աշխարհում 7 հազար երիտասարդ վարակվում է ՁԻԱՀ-ով:

Հայտնի դերասանն ինքնասպան է եղել

10612895_10152671057913010_7309634291923397338_nՑավալի լուր ԱՄՆ-ից. 64 տարեկանում մահացել է հայտնի կատակերգակ դերասան,”Օսկարի”  դափնեկիր Ռոբին Ուիլյամսը: Ոստիկանությունը նրա մարմինը գտել է երկուշաբթի` 11:55-ին, Կալիֆոռնիայի Թիբուրոն քաղաքում գտնվող իր սեփական տանը:

“911” փրկարարական ծառայություն զանգահարել են ու տեղեկացրել,  որ տանն անգիտակից տղամարդ է գտնվում: Ոստիկանները 5 րոպեից տեղ են հասել ու պարզել, որ տղամարդը հայտնի դերասանն է:

Վերջին անգամ նրան կենդանի տեսել են օգոստոսի 10-ին, ժամը 22-ի մոտ: Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպան է եղել: Հայտնի է, որ վերջին շրջանում նա չարաշահում էր ալկոհոլն ու հոգեկան ճնշված վիճակում էր: Մահվան վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կհրապարկվի օգոստոսի 12-ին փորձագիտական հետազոտությունից հետո:

Դերասան ու պրոդյուսեր Ռոբին Ուիլյամսը ծնվել է 1951-ի հուլիսի 21-ին, Չիկագոյում: Նրա հայրը` Ռոբերտ Ֆիտցջերալդ Ուիլյամսը Ford Motors-ի ղեկավարներից էր, մայրը` Լորի Ուիլյամսը` նախկին մոդել էր: Դպրոցն ավարտելուց հետո, նա սովորել է Քլերմոնտի քաղաքագիտության քոլեջում, իսկ 20 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել դերասանական վարպետության դպրոց ու միաժամանակ ակումբներում մատուցող աշխատել:

1974-ին նրան հրավիրել են “Երջանկ օրեր”, որտեղ խաղացել է այլմոլորակային դեր: Կերպարը հանդիսատեսին դուր եկավ ու, 4 տարի անց նրա համար հատուկ ստեղծեցին “Մորկն ու Մինդին” շոուն, որի շնորհիվ էլ նա ճանաչված դերասան դարձավ:

Նա խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են` “Միսիս Դաութֆայտերը”, “Ջումանջին”,”Գիշերը թանարանում”,”Մեռած պոետների հասարակությունը” ”Ուր են տանում երազները”: Արժանացել է 5 “Ոսկե գլոբուսի”

Վերջին տարիներին նա տառապում էր ալկոհոլային կախվածությունից ու դեպրեսիայից: Բուժվել է վերականգնողական կենտրոնում: 2009-ին վիրահատել են դերսանի սիրտը: Մի քանի անգամ ամուսնացած է եղել, ունի 3 երեխա:

“Էնթերթայմենթ ուիքլի” ամսագիրը նրան “ներկայում ապրողներից ամենաուրախ մարդ” է ճանաչել:

Հարկ եղած դեպքում մենք կպաշտպանենք Թուրքիային. ՆԱՏՕ

nato ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վարած անընդունելի գործողություններին, նշել է. «Եթե մեր դաշնակիցներից որևէ մեկին և մասնավորապես Թուրքիային ԻՇԻՊ-ի կողմից վտանգ սպառնա, ապա մենք անհրաժեշտ քայլերի կդիմենք: Մենք մտահոգված ենք ԻՇԻՊ-ի գործողությունների պատճառով, որը ընդամենը մի ահաբեկչական խմբավորում է: Մեզ համար շատ կարևոր է կանգնեցնել նրանց առաջխաղացումը»,-նշել Ռասմուսենը:

Իսպանիայի ափերին 227 փախստական է ձերբակալվել

ispaniaԻսպանիայում ոոստիկանությունը կալանավորել է 227 անօրինական ներգաղթյալի, որոնք փորձել են 23 նավով մուտք գործել երկիր` անցնելով Ջիբրալթարի նեղույցը: Բոլոր ներգաղթյալները, որոնց թվում կան կանայք և երեխաներ, տեղափոխվել են միգրացիոն ծառայության վարչություն, որտեղ նրանք բժշկական քննություն են անցել: Վերջին օրերին Իսպանիայի հարավում ձերբակալված փախստականների թիվը հասել է 300–ի: Տեղական մարմինների հաղորդմամբ` Իսպանիա և Մարոկկոն բաժանող Ջիբրալթարի նեղույցով վաղուց այսքան փախստական չէր անցել:

Կոսովոյում տեղի է ունեցել բարձրությունից ջրի մեջ սուզվելու ամենամյա մրցույթը

diver-kosovo7Կոսովոյում կազմակերպվել է բարձրությունից ցատկելով ջրի մեջ ընկղմվելու ամենամյա մրացույթը:

Այսօր Գջակովա քաղաքի մոտակայքում գտնվող 21 մ բարձրությամբ կամուրջից ցատկելու մրցույթին մասնակցելու համար շուրջ 27 սուզորդներ էին հավաքվել:

diver-kosovo1Գետի ափերի մոտ հարյուրավոր հանդիսականներ էին հավաքվել Սալի Ռիզա Գրանցինայի հաղթական ցատկը դիտելու համար: Մրցույթը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից 92 կմ հեռավորության վրա:

 

Անկախ

Հետընտրական Թուրքիայում կրքերը չեն հանդարտվել

turkiaԵրեկ Թուրքիայի 81 մարզերի 923 շրջաններում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Թայիփ Էրդողանը, հավաքելով ձայների 51,8 տոկոսը, Թուրքիայի նախագահ է ընտրվել: Ամենից շատ ձայներ Էրդողանը հավաքել է հայրենի Ռիզեում, որտեղ նրան աջակցել է ընտրողների 81 տոկոսը, իսկ Թունջելիում նրան ամենաքիչ ձայներն են տվել` 24 տոկոս: Մյուս թեկնածուները` ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 38,44 տոկոս ձայն, իսկ ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը` 9,76 տոկոս:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 74 տոկոսը, ինչից դժգոհ է մնացել ընդդիմությունը:

Արդյունքների հրապարակումից հետո Էրդողանն իր կուսակցության ղեկավար կազմի հետ միասին շտապել է մայրաքաղաք Անկարա, որտեղ հավաքված հազարավոր քաղաքացիների հետ միասին տոնել է իր հաղթանակը: Էրդողանը, որպես Թուրքիայի նոր նախագահ, իր առաջին ելույթը սկսել է ժողովրդին ուղղված շնորհակալական խոսքով` երախտագիտություն հայտնելով իրեն այդ պաշտոնին արժանի գտնելու համար:

Իսկ այսօր հետընտրական Թուրքիայում օրը սկսվել է նոր վարչապետի, ԱԶԿ կուսակցության նոր նախագահի և նոր կառավարության ձևավորման թեմայի շուրջ քննարկումներով: Նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է: Այս հարցը պարզ կդառնա օգոստոսի 27-ին, երբ ԱԶԿ կուսակցական կոնգրեսի ժամանակ կհայտարարվի նոր վարչապետի և կուսակցության ղեկավարի անունը: Իսկ Աբդուլահ Գյուլն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերադառնալու է հարազատ կուսակցություն:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Անկախ

 

Չինաստանում բնակելի շենքի միջով անցնող երկաթգիծ են կառուցել

china-train-flatsՉինաստանում նախագծողները մարդկանց տները քանդվելուց կանելու համար շենքերի միջով երկաթգիծ են կառուցել:

Չունցին քաղաքում, որին Լեռ քաղաք են անվանում բազմաթիվ երկնաքերերի պատճառով, գնացքի գիծն անցնում է շենքերից մեկի միջով: Քաղաքը Չինաստանի ամենախիտ բնակեցված տարածքներից է, որտեղ 33 միլիոն մարդ է բնակվում:

china-train-flats1Նախագծողները հայտնել են, որ նման գաղափար են հղացել, որպեսզի քաղաքում մարդկանց կուտակումներ չառաջանան: Շենքի ներսում նույնիսկ փոքրիկ կայարան կա:

Սակայն բնակիչներին խանգարելու փոխարեն՝ գնացքի գծի շնորհիվ բարձրացել են բնակարանների գները, քանի որ այն շատ հարմար է տրանսպորտային գծերին միանալու համար:

Իշխանությունների տեղեկություններով՝ գնացքը միայն 60 դեցիբել աղմուկ է արձակում, որը հավասարազոր է սպասք լվացող մեքենայի ձայնին:

 

Անկախ

Ռմբակոծություններից վնասված Դոնեցկի բանտից տասնյակ վտանգավոր հանցագործներ են փախել

DonetskՈւկրաինայում տասնյակ վտանգավոր բանտարկյալներ են փախել խիստ վերահսկողության բանտից, երբ այն վնասվել է Դոնեցկում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:

Inmates at Donetsk's high-security prisonԻշխանությունների տեղեկություններով՝ կառավարական ուժերի և անջատողականների միջև տեղի ունեցած բախումներից վնասված բանտում մեկ բանտարկյալ է զոհվել, իսկ 106-ը փախել են:

Քաղաքային խորհրդի խոսնակ Մաքսիմ Ռովենսկին այսօր հայտնել է, որ հրթիռի հարվածից հետո բանտում խառնաշփոթ է սկսվել, որի ընթացքում երեք կալանավորներ վնասվածքներ են ստացել:

Բանտում պահվում են սպանությունների, գողության և բռնաբարության համար մեղադրված բանտարկյալներ:

Ուկրաինայի կառավարական ուժերը անցած շաբաթվա ընթացքում ուժեղացրել են Դոնեցկի վրա հարձակումները և շրջապատել այն:

Ռովենսկին նշել է, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած ռմբակոծության ընթացքում 10 տուն, խանութներ և ավտոտնակներ են վնասվել: Նա ավելացրել է, որ այժմ առանց էլեկտրականության 20,000 մարդ է բնակվում այնտեղ:

 

 

Ազատվում ենք բարձերից ու… հիվանդություններից

ol3001407753329Նույն բարձի տևական օգտագործումը կամ էլ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է  առողջական լուրջ խնդիրների հանգեցնել, այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների:

Դրա մասին է հայտարարում հյուսիսային Կարոլիայից բժիշկ Ռոբերտ Օքսմանը,  հավելելով, որ յուրաքանչյուր բարձ  կարող է է վտանգավոր դառնալ, եթե դրա «ծառայության» ժամկետը  6 ամսից ավելի  է: Նման բարձը հոյակապ պարարտ միջավայր է  փոշու տիզերի ու ախտածին այլ մանրէների բազմացման համար:

Դրա համար մասնագետը կոչ է անում ակտիվորեն աշխատել նոր տեսակի լցանյութերի ստեղծման ուղղությամբ, որոնք կխոչընդոտեն մարդու առողջության տեսանկյունից վտանգավոր միկրոօրգանիզմների բազմացմանը, եթե անգամ դրանք երկար ժամանակ օգտագործվեն,հաղորդում է isra.com-ը:

Հռոմում կոչ են անում բոյկոտել հրեական խանութներն ու բարերը

an3001407726352 (1)Հռոմի որոշ շրջաններում հրեաներին պատկանող խանութները, հյուրանոցները, բարերը բոյկոտելու կոչով թռուցիկներ են փակցված, ընդ որում` թվարկված են այդ օբյեկտների անունները: Թռուցիկները ստորագրել է աջ արմատական “Vita Est Militia”.  խմբավորումը:

Թռուցիկների հեղինակները, որոնց տեքստը շատ նման է Իտալիայի ուլտրաձախերի կարգախոսներին, վստահեցնում են, որ իտալական հրեաներն իրենց եկամուտների մի մասը Իսրայել են ուղարկում: Ու, այդ գումարով, իբր նրանք զենք են գնում` «սպանելու բոլոր նրանց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունք ունեն»: isra.com

Մեքսիկայում Քրիստոսի 300 –ամյա արձանի բերանում մարդու ատամներ են հայտնաբերել

o_993028Մեքսիկայի եկեղեցիներից մեկում պահվող Քրիստոսի արձանն ապշեցրել է գիտնականներին, որոնք որոշել են այն ուսումնասիրել ռենտգենի օգնությամբ: Տանջանքի ենթարկված Քրիստոսի արձանն իր տեսքով փոքր ինչ ահաբեկում  է:Սակայն էլ ավելի են մասնագետները վախեցել, երբ հայտնաբերել են, որ Քրիստոսը մարդու ատամներ ունի:

Ինչպես BBC-ն է հաղորդում, մասնագետները, ում մոտ  մոտ պահվում է XVIII դարի այդ հուշարձանը,  ֆիգուրի բերանում 8 ատամ են գտել, որոնք պատկանել են հասուն մարդու: Մեքսիկայի Մարդաբանության  ու պատմության ազգային ինստիտուտում դա հաստատել են:

«Ամենայն հավանականությամբ, ատամներն ի նշան երախտագիտության են զոհաբերվել»,-նշել է վերականգնող մասնագետ Ֆաննի Ունիկլը: Նրա խոսքով,Մեքսիկայի մյուս շրջաններում հանդիպել են  սրբերի  արձաններ` մարդու մազերից պատրաստված կեղծամներով: Ծխականներից ոմանք իրենց մազերն են զոհաբերել այդ կարիքների համար այնպես, ինչպես մյուսները գումար են նվիրաբերում հագուստի համար: Սակայն, արձանների համար ատամներ ու եղունգներ պատրաստվել են ոսկրից ու կենդանիների կոտոշներից. «Սա առաջին դեպքն է, երբ արձանի համար մարդկային ատամներ են օգտագործվել»:

Սակայն, նրա խոսքով, ոչ մի զարմանալի բան դրանում չկա:»Այդ արձանը շատ նատուրալիստական է, այնպես որ,  հեղինակը կարող էր մարդու ատամներ օգտագործել»,պարզաբանել է փորձագետը:

Ռենտգեն նկարում տեսանելի են անգամ ատամների արմատները, այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ դրանք իսկական են: Ընդ որում, հրաշալի պահպանվել են: Չի բացառվում, որ ատամները պատկանել են մեկին, ում սուրբ են համարել:

Այս 300-ամյա արձանը հիմնականում եկեղեցում է գտնվում, ու միայն չարչարանաց ուրբաթ են դուրս բերում, փողոցներով շրջելու համար: