Միացյալ Նահանգները խաղաղասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

 Չակ ՀեյգելԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ապակայունացնող գործողությունների պատճառով՝ խաղաղասիրական օգնություն կտրամադրի երկրի ռազմական ուժերին:

Հինգշաբթի Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ Հեյգելը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերին տրամադրվելիք օգնության մեջ ներգրավված կլինեն բժշկական պարագաներ, սաղավարտներ, ջրի մաքրման սարքեր և հոսանքի գեներատորներ:

Ուկրաինան ռազմական աջակցություն էր խնդրել Միացյալ Նահանգներից և ենթադրվում էր, որ օգնություն կտրամադրվի զենքերի և ռազմամթերքի տեսքով: Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ իրենք ակտիվորեն չեն դիտարկում ռազմական օգնություն տրամադրելու հարցը, քանի որ դա կարող է սրել առանց այն էլ լարված իրավիճակը:

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայի ռազմական ուժերի համար օգնություն է ուղարկել սննդի տեսքով:

 Անկախ

Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նախագահի պաշտոնն իր գրպանում է. Աբդուլահ Գյուլ

աբդուլահ գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, խոսելով օգոստոսին սպասվող նախագահական ընտրությունների մասին, նշել է, որ քաղաքական առաջնորդներից և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաղթանակն իր գրպանում է: Գյուլը նշել է, որ կուսակցության թեկնածուների հարցը առայժմ չի քննարկել վարչապետ Էրդողանի հետ, սակայն, կասկած չկա, որ նախագահի պաշտոնին հավակնելու են նաև այլ անձինք: «Վերջին խոսքը ժողովրդինն է: Ոչ ոք այս փուլում չի կարող վստահ լինել, որ նախագահի պաշտոնն իր գրպանում է»,-ընդգծել է Գյուլը: Վերջինս անպատասխան է թողել լրագրողների այն հարցը, թե արդյոք նա մտադիր է շարունակել իր բնակությունը նախագահական Չանքայա պալատում:
Անկախ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հունիսի սկզբին կայցելի Բաքու և Երևան

Դիդյե Բուրկհալթեր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը հունիսի 3-ին պաշտոնական այցով կմենի Ադրբեջան: Այցի շրջանակներում նա կհանդիպի Ադրբեջանի առաջին դեմքերի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը առնչվող հարցեր: Բաքվից հետո Բուրկհալթերը կայցելի Երևան:

Անկախ

Հալեպը ցնցվում է պայթյունների դղրդյուններից

 հալեպԵրէկ երեկոյեան ուշ ժամերէն սկսեալ զինեալ խմբաւորումներ տասնեակներով հրասանդեր արձակեցին Հալէպի յատկապէս Թէլէֆոն Հաուաի, Սուլէյմանիէ, Ազիզիէ եւ նորգիւղ շրջաններուն վրայ։ Ուշ ժամերուն հրաձգութեան, պայթող արկերու, հրասայլերու, ուղղաթիռներու, թնդանօթներու եւ բախումներու ձայները լարուած վիճակի մէջ պահեցին Հալէպի բնակչութիւնը մինչեւ առաւօտ։ Այսօր առաւօտեան երկրաշարժի ուժգնութեամբ երեք պայթիւններ ցնցեցին քաղաքը, լրատուամիջոցներ յայտնեցին, թէ անոնք հետեւանք էին Սէիտ Ալի, Սէքէնէթ Հէնէնօ եւ Հին Հալէպ շրջաններուն մէջ եղած պայթիւններուն։

Այս պահուս[1] քաղաքին մէջ ծայր աստիճան անապահովութիւն կը տիրէ, բազմաթիւ հրասանդեր կ՚իյնան եւ բախումներ տեղի կ՚ունենան օրինական զօրքին եւ զինեալ խմբաւորումներուն միջեւ քաղաքի տարբեր շրջաններուն մէջ։ Օրը՝ 17 Ապրիլ, կը զուգադիպի նաեւ Սուրիոյ Ֆրանսական տիրապետութենէն ազատագրուելու ՛՛Ճալաա՛՛ տօնին։

Հաղորդում` Զարմիկ Չիլափոշեան Պօղիկեան

Լրատուական Գրասենեակ – Հալէպ

 

15 տարեկան աղջկան 12 տարի փակի տակ են պահել շան և կապիկի հետ

բուենոս այրեսԱրգենտինայի ոստիկանությունը փրկել է 15 տարեկան աղջկա, որը երեք տարեկան հասակից ավտոտնակում փակի տակ է պահվել շան և կապիկի հետ:

Աղջկան գերության մեջ պահողները նրան կերակրել են նույն չափաբաժնով, ինչ կենդանիներին, իսկ փրկվելու պահին ընդամենը 19 կգ կշիռ է ունեցել:

Անցած գիշեր աղջիկը ինտենսիվ բուժօգնություն է ստացել Բուենոս Այրեսի հիվանդանոցում: Նրա խնամակալները, որոնք փորձում էին որդեգրել նրան, բանտում են:

Աղջկա մայրը, որը ևս վեց այլ երեխաներ ունի, թողել էր աղջկան աղքատության պատճառով:

Նրա մեծ քույրը 18 տարեկանը լրանալուց հետո գտել էր դեռահասին և հայտնել ոստիկանությանը:

Աղջիկը իրեն փրկողներին հայտնել էր, որ վերջին 12 տարվա ընթացքում երկու անգամ է դուրս եկել ավտոտնակից և իրեն պարբերաբար ծեծել են գոտիով:

Անկախ

 

Պատերազմը սպանեց իմ երազանքը. առաջին սիրիացի տիեզերագնաց

ֆարիս  Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ, առաջին սիրիացի տիեզերագնաց Մուհամեդ Ահմեդ Ֆարիսը, որը երկու տարի առաջ անցել է ընդդիմադիրների կողմը, պատմել է տիեզերական իր երազանքի մասին, որը չի կարողացել կյանքի կոչել սկսված պատերազմի պատճառով: «Իմ ամենամեծ երազանքը Սիրիայում տիեզերագնացների թիմի ստեղծումն էր: Սակայն Ասադը խանգարեց դրան: Ոչ ոք չէր ենթադրում, որ երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Սիրիայի 75 տոկոսը ավերակների է վերածվել: Ես, ինչպես և բոլոր սիրիացիները, հույս ունեմ, որ ազատություն կստանանք և Ասադը անկում կապրի»,-նշել է Ֆարիսը:

1987 թվականին Ֆարիսը դարձավ տիեզերք հասած առաջին սիրիացին: 2012 թվականին 40 տարվա ծառայությունից հետո նա որոշում ընդունեց հեռանալ բանակից և միանալ ընդդիմությանը:
Անկախ

Երգիչ Քրիս Բրաունի թիկնապահը դատարանի առջև կկանգնի

Քրիս ԲրաունԵրգիչ Քրիս Բրաունի թիկնապահը Վաշինգտոնում կկանգնի դատարանի առջև, որին կհաջորդի նաև երգչի դատը:

Քրիստոֆեր Հոլոսիի դատը կսկսվի հինգշաբթի օրը:

Քրիս Բրաունին և նրա թիկնապահին մեղադրում են հոկտեմբերին Վաշինգտոնի հյուրանոցներից մեկի առջև անծանոթ տղամարդու հարվածելու համար: Հոլոսին ոսիտիկանությանը հայտնել էր, որ ինքը տղամարդուն հարվածել է, երբ նա փորձել է բարձրանալ Բրաունի շրջագայությունների ավտոբուս: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ Բրաունը և Հոլոսին իրեն հարվածել են, երբ ինքը փորձել է Քրիս Բրաունի և երկու կանանց հետ միասին նույնպես երևալ լուսանկարում:

Դատական փաստաթղթերում նշված է, որ տղամադրու քիթը ջարդված է եղել:

Հոլոսիի դատը կտևի մեկից երկու օր, որից հետո կսկսվի Բրաունի դատավարությունը: Բրաունը ժխտել է տղամարդուն հարվածելու փաստը:

Անկախ

 

Իրանում կինը վերջին րոպեին մահապատժից փրկել է իր որդուն սպանողին

iran    Իրանցի Բիլալը 7 տարի առաջ, սպանելով 18-ամյա Աբդուլահ Հուսեյնզադեին, Իրանի դատարանի կողմից մահապատժի էր դատապարտվել, որի համաձայն հրապարակավ կախաղան էր բարձրացվելու: Սպանված տղայի մայրը ներկայացել է մահապատժի իրականացման հրապարակ, որպեսզի անձամբ մասնակցի այդ գործողությանը: Սակայն կինը վերջին րոպեին հայտարարել է, որ ներում է որդու մարդասպանին և նրան պատժել է ընդամենը մի ապտակով:

«Ռադիկալը» գրում է, որ Բիլալի մայրը արտասվելով գրկել է որդուն ներում շնորհած կնոջը: Վերջինիս այս որոշմանը մղել է ավտովթարից զոհված մյուս որդին, որը, հայտնվելով կնոջ երազում, ասել է, թե եղբոր հետ միասին լավ տեղում են գտնվում: Չնայած Բիլալը փրկվեց մահապատժից, այնուհանդերձ նա շարունակելու է մնալ բանտում:

Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով մասնակցել է Սիրիայում ընթացող մարտերին

ձերբակալությունԻնչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Գաբալինի շրջանի բնակիչ, 1989թ.-ին ծնված Հասանով Ահմեդ Էլհան օղլուն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում:

Ըստ գործակալության՝ պարզվել է, որ նա անօրինական ճանապարհով գնացել է Սիրիա և 7 ամսվա ընթացքում տարբեր զինված խմբավորումների կազմում մասնակցել է մարտերին:

Հասանովը ձերբակալվել է Բաքու վերադառնալիս,  Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Մեղադրվում է ապօրինի զինված խմբավորումներ տեղծելու համար:

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերին մասնակցելու նպատակով։ Սպանվել են հարյուրավոր ադրբեջանցիներ։

Արգենտինայում որդեգիր աղջկան ծնողները 9 տարի գերի են պահել ավտոտնակում

axjikԱրգենտինայի  ոստիկանությանը հաջողվել է փրկել 9 տարի շարունակ իրեն որդեգրած ծնողների կողմից ավտոտնակում պահված աղջկան: Այս տարիների ընթացքում աղջկան գրեթե չեն կերակրել՝ տվել են միայն հաց և ջուր, ինչպես նաև մշտապես ծեծել են, այդ պատճառով էլ նա ընդամենը 20 կգ է կշռում: Աղջիկը պատմել է, որ վերջին շրջանում ստիպված էր ուտել իր հետ ավտոտնակում ապրող շան ու կապիկի կերը: 9 տարվա ընթացքում նա միայն 2 անգամ է դուրս եկել ավտոտնակից:

«Ռադիկալը» գրում է, որ 2001 թվականին աղջկա ընտանիքը, որտեղ ևս 7 երեխա է ապրում, ստիպված է եղել նրան հանձնել ժամանակավոր ծնողների խնամակալությանը: Սկզբնական շրջանում աղջկա հարազատ մայրը պահել է նրա հետ կապը, սակայն հետո կորցրել է դստեր հետքը և տեղյակ չի եղել կատարվածի մասին:

Թուրքիայում ուղղաթիռ է ընկել

uxatirԹուրքիայի  Սաքարիայի շրջանում ուղղաթիռ է վայր ընկել: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթը»: Այժմ վթարի վայր են շտապել փրկարարական ծառայության ջոկատներ: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների և վիրավորների մասին առայժմ տեղեկություն չկա:

Ալյուր` այրոցքի դեմ

20140416210951 (1)Այրոցքից կազատի շատ պարզ մի բաղադրատոմս. Մեկ ճաշի գդալ ցորենի ալյուրը պետք է լուծել մեկ բաժակ ջրի մեջ, խմել օրական 3-4 անգամ` մեկ ամիս:

Բուժման ժամանակ պետք է խուսափել կծու, թթու, աղի կերակուրներից ու սոդայից, գրում է econet.ru-ն:

Անկախ

Հալեպում մարտեր են ընթանում, մեկ հայազի վիրավորվել է

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ Հալեպում այսօր մարտերն ակտիվացել են: Մարտական ործողություններ են ընթանում Հալեպի Աղիոլ, Պապ Ալ Հատիտ, Սեքենեթ Հանանո շրջաններում: Հայաբնակ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում ամայություն է:

Միաժամանակ ընթանում են մարդկանց սննդամթերք, կենցաղային պարագաներ մատակարարելու, վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու  աշխատանքները:

Հայտնի է մեկ հայազգի վիրավորի մասին.  նա 1966 թվականին ծնված Կարո Ավագյանն է:

Ավագդասարանցին կատաղել է 3 շիշ էներգետիկ խմելուց հետո

o_757914Օմսկի իրավապահ մարմինները ստուգում են այն  դեպքի հանգամանքները, որի ժամանակ աշակերտը դպրոցներից մեկում ծեծել է 3 սովորողի: Նախնական տվյալների համաձայն, դպրոցականը թունավորվել է 3 շիշ էներգետիկ ըմպելիքից հետո:

Տեղեկությունն այն մասին, որ Դիանովի փողոցում գտնվող դպրոցի աշակերտներից մեկն իրեն ոչ ադեկվատ է պահում,  ոստիկանությունում ստացվել է երեկ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանությունն ու հոգեբաններ: Տեղ հասնելով` նրանք հոսպիտալացրել են 15-ամյա  պատանուն հիվանդանոցի թունաբանական բաժանմունք` հոգեմետ նյութերով թունավորմամբ: Ինքը` տղան պատմել է, որ էներգետիկ է խմել:Դրանից հետո անչափահասը դպրոցում ծեծել է 3 աշակերտի: Բոլոր երեխաները դիմել են հիվանդանոց` վնասվածքներով ու կապտուկներով: Հայտնի է, որ տուժած երեխաների ծնողները բողոք-դիմում են ներկայացրել ոստիկանություն` պատանուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Սպասվում է, որ ստուգման  արդյունքներով ավագդասարանցուն ադմինիստրատիվ պատասխանատվության կենթարկեն, կուղարկեն բժիշկ հոգեբանի մոտ ու անչափահասների գործերով բաժնում հաշվառման կկանգնեցնեն:

Անկախ

Չինացի տղամարդը ոտքերի օգնությամբ ասեղ է թելում (տեսանյութ)

Zhaojie Ping4Չինացի տղամարդը ձեռքերն  օգտագործելու կարողությունը կորցնելուց հետո հայտնի է դարձել ոտնաթաթերի օգնությամբ ասեղ թելելով:

56-ամյա Ժաոջի Փինգը ոտնաթաթերի միջոցով նաև գրում է, սանրում է մազերը և դնում ակնոցները:

Ժաոջին մանուկ հասակում մի շարք ծանր հիվանդություններ տանելուց հետո կորցրել է ձեռքերը օգտագործելու կարողությունը:

Նա ձախ ոտքով չինական տառերը գրել սովորել է Լոյան քաղաքի դպրոցում:

Նա իր գրած տառերով հաճախակի մասնակցել է գեղագրության մրցույթների և մրցանակներ ստացել:

Նրա ոտքերն  առօրյա կյանքի բազմաթիվ բնագավառներում փոխարինում են ձեռքերին՝ ներառյալ լվացվելը, սափրվելը, սննունդ պատրաստելը և նույնիսկ փայտիկներով ուտելը:

Հաղորդագրություն` խորտակված հարավկորեական նավից

o_931869Հարավային Կորեայի ափերի մոտ շարունակվում են խորտակված «Սևոլ» նավի փրկարարա-որոնողական աշխատանքները, որը ապրիլի 16-ին  շրջվել էր ու ամբողջությամբ ջրի տակն անցել:

Ներկա դրությամբ ջրից հաջողվել է հանել 180 ուղևորի, սակայն խորտակման պահին այնտեղ 477 մարդ կար, հիմնականում` դպրոցական տարիքի երեխաներ:

Սակայն նավում դեռևս կենդանի մարդիկ կան, համենայն դեպս, այդ է վկայում ՍՄՍ-հաղորդագրությունը, որ այնտեղից հաջողվել է ուղարկել երեխաներից մեկին: Պատանին գրում է, որ ինքն ու մի քանի մարդ կենդանի են ու օգնություն են խնդրում: Ուղևորների հարազատները հավաքվել են Պենմոկ նավահանգստում` սպասելով լուրերի:

Փրկարարական օպերացիային մասնակցում է ամերիկյան ռազմական Bonhomme Richard նավը: Խորտակված նավը ջրասուզակները հետազոտել են: Նրանք զոհերի մարմիններ են որոնել, սակայն վատ տեսանելիությունն էականորեն բարդացրել է խնդիրը:

Անկախ

Լիտվայի իշխանությունները եվրոյի անցնելու մասին օրենք են ընդունել

1255-390x290

Լիտվայի խորհրդարանը օրենք է ընունել, որով 2015-ից կանոնակարգվելու են ազգային տարադրամը եվրոյով փոխարինելու ու գները կոնվերտացնելու մասին հարցերը:

Փաստաթուղթն ընդունելու մասին իրենց ձայն են տվել 78 պատգամավոր, դեմ են արտահայտվել 7-ը, 13-ը ձեռնպահ են եղել: Երկրի վարչապետ Ալգիդաս Բուկտյավիչուսը կարծում է, որ Լիտվայի անցումը եվրոյի` կուժեղացնի երկրի անվտանգությունը:

Եվրոյի անցման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրահանձնաժողովը` այս տարվա հունիսին:

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարն Ադրբեջանում է

2Պակիստանի ռազմական պատվիրակությունը՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Թահիր Ռաֆիգ Բաթթիի ղեկավարությամբ, ապրիլի 17-ին ժամանել է Ադրբեջան: Այսօր պատվիրակությունն  այցելել է Ադրբեջանի ռազմական ակադեմիա և պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոն, հաղորդում է “Կոնտակտ” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Մինչև ապրիլի 19-ն  այցի շրջանակներում ավիացիայի մարշալ Թահիր Ռաֆիգ Բաթթին մի շարք հանդիպումներ և բանակցություններ է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:

Պլաստիկ վիրաբուժության կլինիկաները համագործակցելու են ՆԳՆ հետ

534f4ebf-a503-858e-a503-8581c0fd216b.photo.0.

Պլաստիկ վիրաբուժության կլինիկաները պարտավոր են իրավապահ մարմիններին տեղեկացնելու կատարած վիրահատությունների մասին: Նման առաջարկով է հանդես եկել  ՌԴ պետդումայի պատգամավոր  Վադիմ Սոլովյովը: Կլինիկաների ու իրավապահների միջև պետք է համագործակցություն լինի, քանի որ պլաստիկ վիրահատության օգնությամբ կարող են թաքնվել հետախուզվող անձինք, համոզված է նա:

«Իզվեստիա»-ն նշում է, որ նման առաջարկի համար պատճառ է դարձել օրեր առաջ դաշնային հետախուզման մեջ գտնվող 57-ամյա հանցագործի ձերբակալությունը: Չեչնիացին կեղծված փաստաթղթերով ռուսական բանկերից մեկում 89 մլն ռուբլի վարկ էր վերցրել, դրանից հետո պլաստիկ վիրահատության էր ենթարկվել ու մեկ տարի հետախուզման մեջ էր գտնվում:

«Անձնական տվյալների» մասին օրենքում նման փոփոխությունն ամենևին չի  ազդի քաղաքացիների ու բժշկական գաղտնիքի իրավունքների վրա, նշել է պատգամավորը: Պլաստիկ վիրահատության մասին տեղեկությունները կգրանցվեն ՆԳՆ-ի տվյալների հատուկ  փակ բազայում:

«Արդեն վաղուց են քննարկումներ լինում պլաստիկ վիրահատության նորմատիվ-իրավական ակտ ստեղծելու վերաբերյալ, որի բաժիններից մեկում ենթադրվում է առանձնացնել տեղեկատվական տվյալներ այն կարգի վիրահատությունների մասին, որոնք իրավապահ մարմիններին կհետաքրքրեն,-ասում է անվտանգության ու կոռուպցիային հակազդելու Պետդումայի կոմիտեի անդամ Կոստունովը:-Այստեղ կարևոր է հաշվի առնել,  որ համապատասխան մարմինները պետք է հնարավորություն ունենան նույնականացնելու մարդուն` անկախ այն հանգամանքից, թե որքան է նա փոխել արտաքինը»:

Առաջարկության պատասխանը դեռ չի ստացվել, սակայն հրատարակությունը նշում է, որ նախարարությունում այս հարցը քանիցս բարձրացվել է:

Անկախ

Երկրաշարժ Իրանի հարավում

երկրաշարժԱյսօր 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող  Բուշեհր նահանգի Շանբեհ տեղանքում:

Թեհրանի գեոֆիզիկայի համալսարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել  ժամը 04:01-ին:  Երկրաշարժը գնահատվում է միջին ուժգնության, տուժածների մասին լուրեր չկան:

Անցած տարի ապրիլին նույն շրջանում 6.1 մագնիտուդ երկրաշարժի ժամանակ  տասնյակ մարդիկ էին զոհվել:

Իրանում օրական միջինը մեկ թեթև երկրաշարժ է գրացվում:

2003-ին Քերման նահանգի Բամ քաղաքում  տեղի ունեցած երկրաշարժից մահացավ 31,000  մարդ՝ այդ քաղաքի քառորդ բնակչությունը:

1990-ի հունիսին ողբերգական երկրաշարժ էր տեղի ունեցել Գիլանում և Զանջանում՝ 7.7 բալ ուժգնությամբ: 37000 մարդ զոհվել էր, իսկ ավելի քան 100 հազար մարդ վիրավորվել: Այն ավերել էր  27 քաղաք և 1870 գյուղ:

2012-ի օգոստոսին երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի հյուսիսարևմտյան մասում: Այն խլել  էր 306 մարդու կյանք:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ