Իրանի թհեքվանդոյի հավաքականը փայլուն մրցելույթ է ունեցել Գերմանիայում կայացած թհեքվանդոյի վարկանիշային մրցաշարում

Իրանի թհեքվանդոյի հավաքականԿիրակի օրը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ավարտված թհեքվանդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարում փայլուն հանդես եկավ Իրանի հավաքականը:  Այն  նվաճեց  6 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ:Թիմային հածվարկով Իրանի ընտրանին առաջինն է:

 Իսպանիայի և Եգիպտոսի հավաքականները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը:

Վերջին` 6-րդ ոսկե պարգևը մրցաշարի վերջին օրն Իրանի թիմին բերեց 74 կգ քաշային Նասր Ազադին, որը  եզրափակիչ հանդիպումում առավելության հասավ իսպանացի մրցակցի նկատմամբ:

Մինչև վճռական մրցամարտը, նա հաղթել էր  նաև Բրազիլիայի, Իտալիայի ներկայացուցիչերին:

Գերմանիայում անցկացված թհեքվանդոյի միջազգային մրցաշարին, որը վարկանիշային էր 2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի համար, մասնակցում էր 62 երկրի 865 մարզիկ:

 Անկախ

Սահակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի պետականությանը սպառնացող «մահացու վտանգի» մասին

1397463552_1

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ենթադրում է, որ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինան պետք է դիմադրի «ռուսական ագրեսիային», հակառակ դեպքում կբախվի այնպիսի սպառնալիքի հետ, ինչպիսին «պետականության կորուստն» է, գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

«Եթե հաջորդող օրերին ագրեսիայի նկատմամբ դիմադրություն չսկսվի, ապա Ուկրաինան կկորցնի ոչ միայն տնտեսական հզորության ևս 40%-ը` արդյունաբերական արևելքի տեսքով, այլև կհայտնվի պետականությունը կորցնելու ռեալ հեռանկարի առաջ»:

Նա նշել է, որ իր կարծիքով, «Ուկրաինային մահացու վտանգ է սպառնում, ու բոլոր հայրենասերները պետք է «գործեն առանց հապաղելու»: Թե ինչ պետք է անեն «հայրենասերները»,  Վրաստանի նախկին նախագահը չի ճշտել, տեղեկացնում է «Газета.Ru»-ն:

Անկախ

WSJ.Եվրոպան ու ԱՄՆ-ը թանկ են վճարելու Ուկրաինային դավաճանելու համար

-

Եվրոպան ու ԱՄՆ-ը թանկ են վճարելու Ուկրաինային դավաճանելու համար, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի կարծիքով, արևմտյան երկրները Կիևը թողել են Ռուսաստանի նախագահ Պուտինի ողորմածությանը: Ուկրաինայի առաջնորդներն իրենց Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից ճնշված են զգում, ասվում է հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը հանդես եկան  Ուկրաինայի իրադրության վերաբերյալ «անատամ» հայտարարություններով ու հիմա, ուկրաինական բնակչությունը պետք է հասկանա, որ պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա: «Մոսկվան նույնպես նման եզրահանգման է եկել»,-նշում է  հրատարակությունն ու հավելում, որ Արևմուտքի  նման ընկալումը ձևավորում է Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունները:

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ ցանկացած հեղափոխությունից հետո «խումհարի» վիճակ է լինում ու ուկրաինացիները խնդիրներ էին սպասում: Սակայն, Ուկրաինայից Արևմուտքի հրաժարումն անսպասելի հարված էր, նշում է թերթը:

The Independent-ն իր հերթին գրում է, որ Պուտինը կարող է  «Ռուսական կայսրության վերականգնումից»  մի քանի քայլ հեռավորության վրա է, սակայն նման գործողությունները կարող են Մոսկվան դիվանագիտական փակուղի մտցնել: Թերթի կարծիքով, Արևմուտքի կողմից  զինված պատասխանը «լրիվ բացառվում» է, սակայն Ժնևում հաջորդ շաբաթ նշանակված քառակողմ հանդիպմանը, արևմուտքի երկրները պետք է հստակ հայտնեն,  որ Կրեմլի գործողություններն «արդարացում չունեն»:

Անկախ

1912թ.-ի հենց այս օրը ”Տիտանիկը” բախվեց սառցաբեկորին

տիտանիկ”Տիտանիկն”  իր կառուցման ժամանակ խոշորագույն ուղևորատար նավն էր ողջ աշխարհում: Այն բախվեց սառցաբեկորին 1912թ-ի  ապրիլի 14-ին և 2 ժամ 40 րոպե հետո խորտակվեց: Նավի վրա ուղևորների թիվը 1316 էր, իսկ անձնակազմի անդամների թիվը՝ 908, ընդհանուր առմամբ՝ 2224 մարդ: Նրանցից փրկվեցին 711-ը, մահացավ 1513 ուղևոր: Ողբերգության պատճառներն են համարվում  եղանակային պայմանները, տեխնիկական խափանումները, անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները:

”Տիտանիկի” ողբերգությունը դարձավ առասպելային, իսկ դեպքերի  հիման վրա նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր:

1985թ-ին նավի բեկորները հայտնաբերվեցին Ատլանտյան օվկիանոսի հատակին՝ Նյուֆաունդլենդ կղզու մոտ՝ 3750 մետր խորության վրա: Ներկայումս այդ բեկորները  գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ստորջրյա մշակութային ժառանգության կոնվենցիայի հսկողության ներքո:

Տիտանիկի ամենաերիտասարդ ուղևորուհին մահացավ 2009թ-ին` 97 տարեկան հասակում: Նավարկության ընթացքում նա եղել է ընամենը 2.5 ամսական:

Հետաքրքիր է նաև այն, որ այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Պիրպոնտ Մորգանը գնել է ”Տիտանիկի” տոմս, սակայն մեկնումից մի քանի րոպե առաջ նա հեռացել է Տիտանիկից, չվերցնելով անգամ ուղեբեռը:

Պուտինը գրեթե 3 անգամ բարձրացրել է իր աշխատավարձը

1197-390x290

ՌԴ նախագահ Պուտինը մի հրաման է ստորագրել, որի համաձայն իր ու վարչապետ Մեդվեդևի աշխատավարձերն ավելանում  են 2,65 անգամ:

Համապատասխան փաստաթուղթը  տեղադրվել է Կրեմլի կայքում: Ավելի վաղ Պուտինը բարձրացրել էր բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը:

Նախորդ շաբաթ, ՌԴ նախագահն ու  վարչապետն իրենց եկամուտների մասին հաշվետու եղան: Պարզվեց, որ Պուտինը մեկ տարում աշխատել է 3,672 մլն ռուբլի, իսկ Մեդվեդևը` 4,259 մլն ռուբլի:

Անկախ

Կնոջ տանը հայտնաբերել են 7 երեխաների մարմիններով տուփեր

meganԱմերիկյան Փլեսան-Գրոուվ քաղաքում, 39-ամյա Մեգան Հանթսմենի տանը հայտնաբերել են 7 նորածինների մարմիններով տուփեր:

«Հանթսմենի բարեկամներից մեկը նրանց ավտոտնակում մաքրություն էր անում ու շատ կասկածելի մի տուփ հայտնաբերեց, ու երբ բացեց` երեխայի մարմին հայտնաբերեց»: Ոստիկանությունը պատմում է, որ տանը ևս 6  նման տուփեր են հայտնաբերվել: Երեխաները պետք է ծնված լինեին 1996-2006-ին: Արդեն ձերբակալել են տանտիրուհուն ու ոստիկանության վարկածի համաձայն, հենց նա է հանդիսանում փոքրիկիների կենսաբանական մայրը:

 

Անկախ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թեհրանում է

ադրբեջան,իրանԱդրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովը ժամանել է Թեհրան: Այցի ընթացքում նա Իրանի պաշտոնյաների հետ  քննարկելու է համատեղ համագործակցության հարցեր:

Ադրբեջանցի գեներալն Իրան է այցելել այդ երկրի պաշտպանության նախարար գեներալ Հոսսեին Դեհղանի պաշտոնական հրավերով:

Երկօրյա այցի ընթացքում, կողմերը կքննարկեն ռազմական համագործակցության մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, Հասանովը հանդիպելու է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավարության`երկրի նախագահի և հոգևոր առաջնորդի  հետ:

Անկախ

Մաքֆոլը խնդրել է իր թվիթերը չկարդալ նրանց, ովքեր իրեն հիմար են համարում

65244_600

ԱՄՆ-ի նախկին դեսպանը Ռուսաստանում` Մայքլ Մաքֆոլը խնդրել է բոլոր նրանց, ովքեր իրեն հիմար են համարում, դադարեն թվիթերում իր հաղորդագրությունները կարդալ: Դրա մասին նա գրել է իր միկրոբլոգում.»Եթե դուք կարծում եք, որ ես հիմար եմ` please, please, please, #unfollowmcfaul !  միայն հիմարներն են հիմար կարդում»:

Մայքլ Մաքֆոլն ԱՄՆ-ի դեսպանն է եղել Ռուսաստանում 2012-ից: 2014-ին  Live journal-ի  իր բլոգում գրել է.»Սա իմ վեջին բլոգն է որպես ԱՄՆ-ի դեսպան ՌԴ-ում: Շուտով, Օլիմպիադայից հետո ես պլանավորում եմ վերադառնալ ընտանիքիս մոտ` Կալիֆոռնիա:  Օբամայի ադմինիստրացիայում ավելի քան 5 տարի աշխատելուց հետո ես վերադառնում եմ տուն»,-գրել էր նա:

Անկախ

Չիլիում հրդեհը 12 մարդու կյանք է խլել

image17820343_5312ff47a8acd5b8439a071f50d75be1

Արդեն 2 օր է, ինչ Չիլիի Վալպարասիո քաղաքում հրդեհը չի հաջողվում մեկուսացնել.զոհվել է 12 մարդ, կրակի ճարակ դարձել ավելի քան 2000 տուն:

«Տուժել է քաղաքի 11  թաղմաս, հրդեհը ոչնչացրել է 850 հա, 2000 տուն մոխրացել է, ընդհանուր առմամբ տուժել է 8 հազար մարդ»,- հայտնել է Չիլիի ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն:

Կրակի դեմ պայքարը շարունակվում է, սակայն տարածումն առայժմ կանխել չի հաջողվում, քանի որ ուժեղ քամին բորբոքում է այն: Փորձագետներն այս հրդեհը համարում են քաղաքի պատմության մեջ ամենամեծը:

Այսօր Չիլիի նախագահ Միշել Բաչելետը պետք է հանդիպում ունենա մի քանի նախարարների հետ` քննարկելու Վալպարասիոյում տիրող իրավիճակը: Իշխանություններն առայժմ տւժածներին 100-ից 250 դոլար փոխհատուցում  վճարելու մասին են որոշում կայացրել

 

Անկախ

Մալազիական անհետացած Boeing-ի որոնման շրջանում յուղի հետք է հայտնաբերվել

1429737

Ավստրալական Ocean Shield  ռազմանավը յուղի հետք է հայտնաբերել մալազիական անհետացած օդանավի որոնման տարածքում, հայտնել է   Agence France-Presse –ը, հղում   անելով Որոնումների համակարգման կենտրոնի ղեկավար Անգուս Հյուսթոնին.»Ես կարող եմ հայտնել, որ Ocean Shield   յուղի հետք է հայտնաբերել երեկ երեկոյան իր որոնման տարածքում: Մենք պետք է հասկանանք, թե որտեղից է այդ հետքը,<…>: Դա որոշ ժամանակ կխլի»,-հայտարարել է նա:

Բացի այդ, օպերացիայի մասնակիցները  գործի են դրել  Bluefin-21 սուզանավը.«Ստորջրյա սարքի ամեն խորասուզում 24 ժամ կտևի: Առաջին 2 ժամը այն կծախսի հատակ իջնելու համար, 16-ը` աշխատանքի, իսկ 2 ժամ էլ` վեր ելնելու վրա: Եվ վերջապես, 4 ժամ էլ` հավաքած տեղեկությունների հաղորդման վրա: «Բլյուֆին-21»-ի հետազոտման առաջին տարածքը կազմում է 40 քմ»,-հայտնել է Հյուսթոն:

Bluefin-21-ը 5 մ երկարությամբ ու 750 կգ քաշով  սուզանավ է` հագեցած հզոր սոնարով: Այն կարող է խորասուզվել մինչև 4,5 կմ  ու աշխատել մինչև 25 ժամ:

Անկախ

Ստամբուլում թուրքական սուրճին նվիրված թանգարան կբացվի

թուրքական սուրճԱյն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թուրքական սուրճը և դրա պատրաստման մշակույթը ներառեց համաշխարհային ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակում, թուրքերը որոշեցին Ստամբուլում թուրքական սուրճին նվիրված թանգարան բացել: Թուրքիայի մշակույթի նախարարությանը կից գիտական հետազոտությունների վարչության նախագահ Ահմեդ Արընը «Անադոլու» գործակալության հետ զրույցի ժամանակ նշել է, որ թուրքական սուրճի պատրաստման ավանդույթը համարվում է թուրքական մշակույթի կարևոր արժեքներից մեկը, այդ պատճառով էլ նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել այն պաշտպանելու համար: Արընը նշել է նաև, որ թուրքական սուրճի մշակույթի տարածման նպատակով նմանօրինակ թանգարան կբացվի նաև արտասահմանյան երկրներից մեկում: Թանգարանում ցուցադրվելու է ոչ միայն սուրճի պատրաստման եղանակները, այլև կանցկացվեն խորհրդատվական, ուսուցողական դասընթացներ:

Անկախ

Իրանցի զբոսաշրջիկները մեկ տարում արտասահմանում ծախսել են 8-10 մլդ դոլար

   Իրան Իրանցի զբոսաշրջիկները 2012-2013 թթ. արտասահմանյան ճամփորդությունների ընթացքում ընդհանուր առմամբ ծախսել են մոտ 8-10 մլդ դոլար: Այս մասին է հայտնում իրանական «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության տվյալները: Նշվում է, որ անցած մեկ տարվա ընթացքում 7,7 մլն իրանցի մեկնել է արտասահմանյան շրջագայության, դրան հակառակ Իրան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ: «Կարելի է ասել, որ վերջին 8 տարում զբոսաշրջության բնագավառում երկիրը առաջընթաց չի ունեցել»,-նշել է կազմակերպության տնօրեն Մասուդ Սուլթանիֆարը: Վերջինս ասել է, որ Իրան այցելած արտասահմանցիները հիմնականում գալիս են բուժման նպատակով, ինչպես նաև նրանց թվում շատ են կրոնական գործիչները:

 

Անկախ

Անկարայում ուսուցիչներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

անկարաԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուսուցիչներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ ավտովթարի հետևանքով 15 մարդ է տուժել: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Հաղորդվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառը:

Անկախ

Ինը քեսաբահայ կորած է համարվում

unnamed (14)Վերջին շաբաթներին թուրք-սիրիական սահմանին ստեղծված լարվածության պատճառով սահմանային հայաբնակ Քեսաբ ավանի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ տեղափոխվելով Լաթակիա և Վաքըֆլը գյուղ: Այնուհանդերձ «T24»-ի հաղորդմամբ քեսաբցի 9 հայ առ այսօր կորած են համարվում: Նրանցից ոչ մի լուր չի ստացվել և Թուրքիայի ԱԳ նախարարությունը կորածներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ է սկսվել: Ահա անհայտ կորած անձանց անունները՝ Շամի Փոլադյան, Սեդա Չիլինգարյան, Լիդեր Թրթիռյան, Ջորչ Քորթմոսյան, Մուսա Սահակյան քրոջ հետ միասին, Մինաս Չերչիգյան, Տիգրանուհի Գազազյան, Շանթ Հովհաննեսյան:

 

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակը փակ կլինի բոլոր միջոցառումների համար

unnamed (13)Խտրականության ու ազգայնականության դեմ պայքարող թուրքական «DurDe» նախաձեռնության խոսնակ Լևենթ Շենսևերը «Al Jazeera Türk»-ի հետ զրույցում նշել է, որ ապրիլի 24-ին Ստամբուլում սպասվող միջոցառումների հարցով հանդիպում է ունեցել Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարության հետ: Նրան հայտնել են, որ Թաքսիմի հրապարակը փակ է բոլոր միջոցառումների համար, ինչի պատճառը ոչ վաղ անցյալում տեղի ունեցած «Գեզի» այգու ցույցերն են: Շանսևերը նշել է, որ այս հարցում հետևողական են լինելու: «Մենք փորձում ենք պաշտոնյաներին բացատրել, որ ողջ աշխարհը հետևելու է այս միջոցառմանը: Հիշատակման նման արարողությամբ կբարձրանա Թուրքիայի հեղինակությունը: Այս միջոցառման կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ այդպիսով ամբողջ աշխարհը Թուրքիային կտեսնի որպես ժողովրդավար երկիր»,-նշել է Շանսևերը:

Վերջին 4 տարիներին 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը անցկացվել է Թաքսիմի հրապարակում: Այս տարի միջոցառմանը մասնակցելու են ինչպես հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ, այնպես էլ ԵՄ պատվիրակությունը, արտասահմանցի դիվանագետներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Նազարյանի նամակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Karen-nazaryan1992թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին:

Մարաղայի ջարդերին զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ու անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղապաշտական, ռասիզմի և այլատյացության քաղաքականության վրա, ինչը հանդիսանում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով Բուենոս Այրեսում

 Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:

Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, այդ թվում Լոս Անջելեսի համալսարանի դասախոս, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Փարիզի գիտահետազոտությունների ազգային կենտրոնի Ռուսաստանի, Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրների հարցերով ինստիտուտի դասախոս, սոցիոլոգ-պատմաբան Կլեր Մուրադյանը, Արգենտինայի «Սան Անդրես» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը,  Թուրքիայի Բոգազիջի համալսարանի դասախոս Մեհմեթ Փոլաթելը, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Լատինական Ամերիկայում հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը և այլոք:

Միջոցառմանն ընթրեցվեց Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ըդլայնումն ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հարթության մեջ է, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի ստեղծման, նոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների խրախուսման»: Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչի կապակցությամբ նշվեց, որ «մեր օրերում նույնպես մենք ականատես ենք անհանդուրժողականության նոր դրսևորումների, որի հետևանքով փորձեր են կատարվում խնդիրների լուծմանը հասնել ուժի կիրառման, ահաբեկչության և բռնության միջոցով: Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքում տեղի ունեցող վերջին շրջանի իրադարձությունները լրջագույն մարտահրավեր են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքներին: Ակնհայտ է այն փաստը, որ վերջին հարձակումները, առանց որևիցէ կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Այս առումով ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանությունները անհապաղ քայլեր կձեռնարկեն՝ ծայրահեղական խմբավորումնների կողմից Թուրքիայի տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար»:

Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք ներկայացրին հետազոտություններ, ինչպես նաև անցկացվեցին քննարկումներ ցեղասպանությանն առնչվող իրավական, քաղաքական, պատմական, ինչպես նաև բարոյական խնդիրների վերաբերյալ:

Միջազգային համաժողովի բացման օրը, ի պատիվ  համաժողովի մասնակիցների, ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին նաև Արգենտինայի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Չինացի կնոջ կրծքի իմպլանտները շարժվել են մեջքի և ստամոքսի ուղղությամբ

unnamed (12)Չինացի կինը սարսափել է՝ նկատելով, որ իր կրծքի իմպլանտանտները սկսել են շարժվել մեջքի և ստամոքսի ուղղությամբ:

39-ամյա Տյան Հուեյը կուրծքը մեծացնելու նպատակով պլաստիկ վիրահատություն էր անցել 2002թ-ին:

Նա հյուս ուներ, որ այս քայլով ինքը ավելի ինքնավստահ կդառնա՝ իր ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետո:

Սակայն վիրահատությունից տաս տարի անց նրա իմպլանտանտները սկսել էին շարժվել:

Տյան նշել է, որ իր ինքնավստահությունը ընկել էր ամուսնու անհավատարմությունից հետո, և նա վիրահատվել էր՝ ամուսնու սերը հետ բերելու համար:

Վիրաբույժները Տյանին վիրահատել են՝ շարժվող կրծքերը հեռացնելու և նոր իմպլանտանտներ տեղադրելու համար:

Ոստիկանների նկատմամբ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող 9-ամսեկան երեխային արդարացրել են

unnamed (10)Պակիստանում ոստիկանին սպանելու փորձ կատարելու մեղադրանքով դատարանում հայտնված 9-ը ամսեկան երեխային արդարացրել են:

Երեխային՝ Մուհամադ Մոսա Խանին, մեղադրանք էր ներկայացվել ոստիկանների ուղղությամբ քարեր նետած գազային գողերի հետ միասին:

Պակիստանցի դատապաշտպանի տեղեկություններով՝ դատավորը երեխային արդարացնելու մասին հայտարարել էր շաբաթ օրը դատական լուսմների ժամանակ, քանի որ ոստիկանությունը հանել էր երեխայի մեղադրանքը:

Դատապաշտպանը ավելացրել է, որ ոստիկանությունը երեխայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ մեղադրանք է ներկայացրել առանց գործը քննելու:

Երեխային ուրբաթ օրը ներկայացրել էին դատարան ոստիկանության և նրա բնակավայրի բնակիչների բախման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել

Ապրիլի 4-ին Ադրբեջանի Սալյան քաղաքում 10 օրով ձերբակալվել է “Աջակցություն ժողովրդավարությանը” հասարակական միության անդամ Թոֆիգ Գասըմովը: Նրան մեղադրում են խուլիգանության համար:

unnamed (8)Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, Գասըմովի փաստաբան Ալաիֆ Հասանովին ապրիլի 12-ին թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալին` նշելով, որ անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը: Փաստաբանը այս պահանջը անօրինական է համարում: Չնայած դրան` վրեջինս զանգահարել է Սալյանի շրջանային դատարանի ղեկավարին, ով էլ հաստատում էիր իրավացի լինելը և միևնույն ժաանակ հրաժարվել է Գասըմովի ձերբակալության վերաբերյալ դատարանի որոշումը տրամադրել` նշելով, որ “այսօր աշխատանքային օր չէ”:

Ըստ փաստաբանի`Գասըմովի ձերբակալությունը պատվիրված է:

“Աջակցություն ժողովրդավարությանը” հասարակական միությունը զբաղվում է Ադրբեջանի Սալյանի շրջանի կոռուպցիոն փաստերի հետաքննությամբ: