Արևելյան Ուկրաինայում զինված մարդիկ գրավել են ոստիկանության շենքը

unnamed (5)Շուրջ տասնյակ զինված տղամարդիկ գրավել են Արևելյան Ուկրաինայում գտնվող փոքր քաղաքի ոստիկանական բաժանմունքը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ դիմակավորված մարդիկ շաբաթ առավոտյան ներխուժել են Սլովյանսկի ոստիկանական բաժանմունք: Քաղաքը գտնվում է Դոնեցկ շրջկենտրոնից 90 կմ հեռավորության վրա: Շրջկենտրոնում գրեթե մեկ շաբաթ է, ինչ ռուսամետ ուժերը գրավել են կառավարության շենքը:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է խիստ պատասխան տալ ոստիկանական շենքի գրավմանը:

Դոնեցկի կառավարական շենքը գրաված ցուցարարները սկզբում պահանջում էին հանրաքվե անցկացնել երկրից առնաձնանալու վերաբերյալ, սակայն ավելի ուշ սկսեցին քվեարկություն պահանջել Ուկրաինայի կազմում ինքնավարություն ունենալու համար:

 

Իրանը և Պակիստանը շարունակում են փնտրել առևանգված սահմանապահին

unnamed (2)«Թեհրանը և Իսլամաբադը չեն հավատում այն տեղեկությանը, թե «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման կողմից առևանգված սահմանապահ Ջամշիդ Դանաեֆրը սպանվել է: Մենք մտադիր ենք շարունակել որոնողական աշխատանքները»,- այս խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահման Ֆազլին:

Պակիստանում Իրանի դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանը, անդրադառնալով այս խնդրին, ասել է, որ համամիտ է Աբդոլռեզա Ֆազլի կարծիքին և իր հերթին ընգծել է, որ Իրանի և Պակիստանի միջև անցկացված վերջին զորավարժությունները, նպաստել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը: Նա նաև մեջբերել  է, որ շուտով Իրան է այցելելու Պակիստանի վարչապետ Նավազա Շարիֆը:

Ինչ վերաբերում է սահմանապահներին, նրանցից չորսը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ազատ էին արձակվել:

Ավելի վաղ ծայրահեղականները հայտնել էին, որ գլխատել էին հինգերորդ սահմանապահ Ջամշիդ Դանաեֆրին: Իրանը նախ հաստատել է այդ լուրը, ապա հերքել և վերսկսել սահմանապահի որոնողական աշխատանքները:

Անկախ

Հոլանդիայում բանտապահները բանտարկյալներից շատ են

pic_0474851902f23f8772d7cc23acb85569

Նիդեռլանդների կառավարությունը ժամանակակից աշխարհի համար անսովոր խնդրի առջև է կանգնել.բանտերը գերզբաղված են ոչ թե բանտարկյալներով, այլ անձնակազմի անդամներով, հայտնում է DutchNews-ը: Երկրի Արդարադատության նախարարության տվյալներով, նման  թվային հարաբերակցություն առաջին անգամ է գրանցվում:

2008-ին հոլանդական բանտերում 15 հազար բանտարկյալ կար: Սակայն, այս տարվա մարտին, Արդարադատության հաշվարկներով, նրանց թիվը նվազել է մինչև 9,7 հազարի, իսկ հաստիքային աշխատողները 9,9 հազար են: Համեմատության համար. ԱՄՆ-ում մեկ հսկիչի հաշվով  5 բանտարկյալ է ընկնում: Բանտարկյալների թվի նվազումը  կապված է վերջին տարիներին երկրւմ հանցագործության նվազման հետ: Մեկ այլ գործոն էլ կա. տեղաբնակները կարծում են, որ բռնի հանցագործությունների համար չափազանց մեղմ պատիժ են սահմանում:

Նիդեռլանդների արդարատադության նախարարության ներկայացուցիչ Յոհեմ  վան Օփստալը նշել է, որ վարչությունում “ուսումնասիրում են բանտարկյալների թվի նվազումը”: Կառավարությունն արդեն պատիժների իրականացման համակարգում բարեփոխումներ է կատարում, փակելով ու միավորելով  մի շարք բանտեր: Հետևանքը կլինի այն, որ շուրջ 3,5 հազար աշխատատեղ կկրճատվի: Իշխանությունները դիտարկում են նաև պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկայի դադարեցման տարբերակը, եթե բանտարկյալն արդեն  կրել է պատժաժամկետի 2/3-րդ մասը:

Տիեզերական սակուրան Ճապոնիայում 6 տարի շուտ է ծաղկել

cherry-blossoms-sakura-spring-19

Ճապոնիայում ծաղկել է տիեզերքում երկար ժամանակ գտնված կորիզից աճեցված սակուրան, սպասվածից 6 տարի շուտ:  Հիմա արդեն 4-ամյա  ծառը աճեցվել է  8 ամիս  Երկրի շուրջ 4,1 հազար պտույտ կատարած միջազգային տիեզերակարանում գտնված կորիզից, հետո այն տնկել են Գիֆու պրեֆեկտուրայում, բուդդայական տաճարի տարածքում: Ապրիլին ծառն արդեն 4 մ հասակ է առել ու անսպասելի ծաղկել: Սովորաբար այդ ընթացքը տևում է  շուրջ 10 տարի:

“Այդ ծառի կորիզները երբեք շիվեր չեն տվել: Մենք շատ ուրախ ենք, քանի որ դա շատ ծեր ծառ է, մոտ 1250 տարեկան”,-հայտնել է տաճարի վանականներից մեկը:

Անկախ

Թուրքալեզու տուրիստական կայքը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն

78Զբոսաշրջության և ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող թուրքալեզու «ֆուարսեփեթի» կայքը աշխարհի պետությունների ցանկում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»` հղում անելով Ermenihaber.am-ին:
Դրոշով, պետական լեզվով և դրամական միավորով ներկայացված ԼՂՀ-ի մայրաքաղաք է, սակայն, նշված ոչ թե Ստեփանակերտը, այլ` Հանքենդի թուրքական անվանումը: ԼՂՀ-ի մասին համառոտ ծանոթագրության մեջ նշված է նաև պատմական հայկական անվանումը` Արցախ:
Պատմական ակնարկի մեջ նշվում է, որ Սովետմիության փլուզումից հետո մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Ղարաբաղում բռնկվեց էթնիկ լարվածություն, ինչն էլ հանգեցրեց հայ-ադրբեջանական զինված հակամարտության: Տեղեկացվում է, որ Հայաստանի աջակցության արդյունքում հայերը «իրավական առումով» Ադրբեջանին պատկանած Ղարաբաղի և հարակից 7 շրջանների վրա կարողացան հիմնել անկախ պետություն:
Նշենք, որ հիշյալ կայքը պատկանում է 1980 թվականին Տոկիոյում հիմնադրված «H.I.S. Travel» (Highest International Standards) ընկերությանը, որը Թուրքիայում հանդես է գալիս որպես տուր-օպերատոր: Աշխարհում ունի 368 գործող գրասենյակ և ավելի քան 6000 աշխատակից:

 

Ալիևը կըմբռնի՞ Իրանի պատգամը… Ադրբեջանի ժպտադէմ շրջադարձը դէպի Իրան

BEB52F36-93C0-4490-8377-2CE73C87241C_mw1024_mh1024_s_cy2Նախագահ Ռոհանիի հրաւէրով ապրիլի 9-ին մէկօրեայ այցով Թեհրանում գտնւեց Իլհամ Ալիեւը, որն վերջին անգամ Թեհրան էր այցելել 2009-ին:

Հաշւի առնելով, որ վերջին շուրջ 5 տարիների ընթացքում Իրան-Ադրբեջան փոխյարաբերութիւնների ֆոնին մշտապէս բացասական ու Ադրբեջանի կողմից միակողմանիօրէն ոչ-բարեկամական դրսեւորումներն են ուղեկցւած եղել, ուստիեւ  Ադրբեջանի նախագահի կողմից հրաւէրի հապճեպ ընդունումը (ըստ երեւոյթի, վերջերս Ռոհանին Դաւոսում նման հրաւէր է ուղղել Ալիեւին), որոշակի կռահումների տեղիք է տալիս:

Մէկօրեայ այցը, սակայն, խոշոր տոկոսով ու պաշտօնական տեղեկութիւնների համաձայն՝ բնութագրւեց տնտեսական-էներգետիկ համագործակցութեանց նոր ծրագրերի կենսագործմամբ:

Ենթատեքստում, սակայն, յատկանշական էին պրն. Ալիեւի յայտարարութիւններն առ այն, որ ՙԵրկու իսլ. երկրների համագործակցութիւնը կը նպաստի իսլամի զօրեղացմանը… եւ որ շրջանում իսլ. երկրների միջեւ խռովութիւն հրահրողների ջանքեր են նկատւում…՚ մեղմ ասած՝  տարակուսանքի տեղիք են տալիս, երբ նոյն ալիեւական Ադրբեջանը տարիներ է, ինչ հէնց տնտեսական ու մասնաւորապէս ռազմա-քաղաքական հարթակի ուղղակի թէ անուղղակի դեր էր ստանձնել  յօգուտ շրջանում ընդգծւած հակաիրան պետութիւն համարւող Իսրայէլի սիոնիստական վարչամեքենայի: Մի հարց, որին թէեւ ՙմեսիջի՚ լեզւով, բայց դիպուկ կերպով անդրադարձաւ նոյնինքն հոգեւոր առաջնորդ Խամենէին Ալիեւին ընդունելու ընթացքում: Իսկ իսլամի հզօրացման մասին խօսելու Ալիեւի լարախաղաց պահւածքը, այն էլ ԻԻՀ դիւանագիտական-քաղաքական առաջնակարգ պատասխանատուների ներկայութեամբ, շողոքորթելուց բացի՝  այլ կերպ բնութագրելի չէ, երբ նոյն իսլամի անւամբ Ալիեւը իր հարիւրաւոր ընդդիմադիրներին բանտախուցերում է պահում:

Մի այլ ենթատեքստ եւս, որն որպէս պատգամ փոխանցւեց պրն. Ալիեւին, Արցախի հարցի կապակցութեամբ նախագահ Ռոհանիի սկզբունքային դիրքորոշումն էր, ըստ որի՝   ՙՏարածաշրջանային խնդիրները, այդ թւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհներով…՚:

… Այնուամենայնիւ, Ալիեւի  թեհրանեան այցը պահի առումով եւս խորհելու տեղիք է տալիս առ այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական նոր վերիվայրումների ձախորդ հետեւանքներից խոյս տալու համար ժպտադէմ շրջադարձ է կատարել Իրանի ուղղութեամբ. չէ՞ որ Ադրբեջանի հարաւային շրջանների իրանամէտ թալիշների գործօնն է առկայ…

Ինչեւէ, Ալիեւը Թեհրան այցելութեան ընթացքում ունկնդրեց Իրանի Իսլ. Հանրապետութեան բարձրաստիճան պետայրերի պատգամները: Կը լսի՞, առաւել եւս  կըմբռնի ու կը գործադրի՞դրանք, ցոյց կը տայ ապագան, որում ինչ խօսք , որոշիչ է լինելու աւագ եղբօր՝  Թուրքիայի կեցւածքը, որն էլ իր հերթին տարակուսանքի տեղիք է տալիս՝ հաշւի առնելով յատկապէս Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնը՝ մասնաւորապէս Սիրիայի տագնապի առնչութեամբ:

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Անկախ

Ինչպես են աշխատում լաբորատորային հեշտոցները

o_928608

13-18 տարեկան աղջիկներին 8 տարի առաջ փոխպատվաստված հեշտոցները հաջողությամբ են գործում: 4 կամավորները ծնվել են Մայեր-Ռոկիտանսկի-Կյուսթեր-Հաուզերի համախտանիշով, որի դեպքում հեշտոցն ու արգանդը թերզարգացած են, կամ էլ լրիվ բացակայում են: Նման շեղում հանդիպում է 5 հազար կանանցից մեկի մոտ: Բացի ֆիզիկական անհարամարությունից, այդ  շեղումը նաև հոգեկան հսկայական բեռ է դառնում:

2005-2008-ին հիվանդներին սեփական բջիջներից լաբորատորիայում աճեցված հեշտոց է պատվաստվել: Մինչ օրս այդ օրգանները գործում են նորմալ:

«Արհեստական օրգանների փոխպատվաստումից հետո աղջիկների մոտ նորմալ ցանկություն է առաջանում, գրգռվում են , բավարարվում ու օրգազմ ունենում, չնայած  մինչ վիրահատությունը նրանք ներթափանցող սեքս ու մենստրուացիա  չէին կարող ունենալ: Սա առաջին հետազոտությունն է, որ ցույց տվեց` հեշտոցային օրգանները կարող են ստեղծվել լաբորատոր պայմաններում, ապա փոխպատվաստվել ու հաջողությամբ գործել»,-ասում է հետազոտության առաջատար մասնագետ Էնթոնի Աթալան` ԱՄՆ-ի ռեգեներատիվ բժշկության ինստիտուտից:

Տվյալ հետազոտության համար օգտագործվել են յուրաքանչյուր հիվանդից բիոպսիայի ժամանակ վերցված մկանային ու բջջային նմուշներից: Վիրաբույժները փոքր կոնքում ստեղծել են  անցում, որտեղ էլ տեղադրել են արհեստական օրգանը: Երբ նյութն օրգանիզմ է մտնում` բջիջները սկսում են ինքնուրույն ձևավորել մշտական մի մեխանիզմ, որը հանգեցնում է  հաջողությամբ աշխատող նոր օրգանի ստեղծման: Այդ տեխնոլոգիան մշակվել է 1990-ականներին ու հաջողությամբ փորձարկվել է ճագարների վրա:

«Գլխավոր խնդիրն այնէ, որ լաբորատորիայում բջիջներն աճեցվեն  հասունացման անհրաժեշտ մակարդկի համար: Պետք է համոզվել, որ դրանք բավականաչափ հասուն են, որ օրգանիզմում փոխպատվաստումից հետո կարողանան մյուս բջիջներին ստիպեն հյուսվածք գոյացնել, այդ թվում` նյարդեր ու արյունատար անոթներ»:

Օրգանիզմում նոր հեշտոցը լրիվ զարգացել է 6 ամսում:

Մասնագետը համոզված է, որ պատվաստված հեշտոցով հիվանդները երեխա կունենան, քանի որ նրանց մոտ նորմալ ձվազատում է կատարվում:

Անկախ

«Համընդհանուր թելադրություն» են գրելու 45 երկրների տիեզերագնացներն ու բևեռախույզները

5343ef13-83b3-dec9-83b3-dec6a2f163ef.photo.0

45 երկրներից ավելի քան 50 հազար մարդ է մասնակցելու  ուղղագրության ստուգման միջազգային«Համընդհանուր թելադրություն» ակցիային: Թելադրություն կգրեն նաև տիեզերագնացները` Միջազգային տիեզերակայանում ու բևեռախույզները` արկտիկական կայաններում:

«Համընդհանուր թելադրության» հիմնական սկզբունքներն են` անվճար, կամավոր ու անանուն (ցանկության դեպքում) մասնակցությունը,  գրված տեքստի գնահատականին ու ստուգմանը մասնագիտական մոտեցումը, ինչպես նաև` կազմակերպիչների ու փորձագիտական հանձնաժողովի անփոխհատույց աշխատանքը: Կազմակերպիչների տվյալներով, «գերազանցի» են գրում մասնակիցներից 1-2%-ը:

«Գիտելիքների ստուգման մասսայականացումը ի սկզբանե Նովոսիբիրսկի պետհամալսարանի ուսանողների մտահղացումն էր: 11 տարի առաջ, առաջին անգամ այդ ակցիայի մանակցել է 150 մարդ, իսկ 2013-ին թելադրություն է գրել 180 քաղաքներից 32 հազար մարդ: Այս տարի  այդ ակցիային կմասնակցի 50 հազար մարդ` 6 մայրցամաքների 45 երկրների 350 քաղաքներից»,-ասում են կազմակերպիչները

Անկախ

Բելգիայի թագավորի որդին փորձել է ինքնասպան լինել

лоран-390x290

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Բելգիայի 50-ամյա թագաժառանգի հոսպիտալացման պատճառն ինքնասպանության անհաջող փորձն է:

Ավելի վաղ, թագավորական ընտանիքը ցանկանալով թաքցնել այդ փաստը, հայտարարել էր, թե արքայազն Լորանը հիվանդանոց է տեղափոխվել սուր պնևմոնիայով:

Աբ Ղուկասի հոսպիտալում հաստատել են, որ թագավոր Ալբերտ II –ի ու թագուհի Պաոլայի  որդին հոսպիտալացվել է խոր դեպրեսիվ վիճակում` կլինիկայի հոգեբուժական բաժանմունք:

Մինչդեռ թագավորական պալատի ներկայացուցիչ Պիեռ-Էմանուել Բոն պնդում է, որ ինքնասպանության մասին տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը:

Անկախ

Ածելիով սափրվելը մեղք է. մահմեդական հոջա

ահմեդՋուբելի Ահմեդ հոջա անունով հայտնի թուրք կրոնական գործիչ Ահմեդ Մահմուդ Ունլյուն, մի հեռուստատեսային հաղորդման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ածելիով սափրվելը մեղք է, քննարկման թեմա է դարձել սոցիալական մեդիայում: «Մենք բացատրեցինք, հասկացրեցինք, որ մեղք է: Իսլամի դավանաբանական 4 դպրոցների իմամների համաձայն՝ դա մեղք է: Սա վերաբերում է մորուքը սափրելուն, գլխի պարագայում թույլատրելի է: 3 դպրոցների ժողովրդական ուլեմաների (աստվածաբան) համաձայն ևս մեղք է: Ըստ իմամ Շաֆիի՝ դա մեղք է, իսկ ժողովրդական ուլեմաների կարծիքով ոչ ցանկալի արարք»,-նշել է Ահմեդ հոջան:

 

 
Անկախ

 

Թուրք-իրանական սահմանին 3 ահաբեկիչ է ձերբակալվել

սահման   Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ այսօր թուրք սահմանապահները թուրք-իրանական սահմանին ձերբակալել են 3 ահաբեկչի, որոնք փորձել են անօրինականորեն հատել սահմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ հանդիսանում են ահաբեկչական կազմակերպության անդամներ: Նրանց մոտ հայտնաբերվել է 5 ինքնաձիգ, 12 տուփ փամփուշտ, 6 նռնակ և 2 հեռադիտակ: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Անկախ

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն Փարիզում

ՖրանկոֆոնիաԱպրիլի 8-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն:

Բացման խոսքով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:

Դեսպան Տեր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին դեսպանների խմբին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ նշեց ֆրանկոֆոն դեսպանների համախմբման մասին` ուղղված ֆրանկոֆոնիան և նրա բազմազանությունը առավել ճանաչելի դարձնելուն:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը ողջունեց Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախաձեռնությունները` ուղղված ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների խրախուսմանը:

Ընդունելությանը մասկակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, այդ թվում` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ազգային ներկայացուցիչներ, ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անկախ

Ադրբեջանական բանակի զինծառայողը սպանել է իր ծառայակցին

սպանված զինվորԱդրբեջանական բանակում սպանություն է տեղի ունեցել: Դեպքը գրանցվել է Նախիջևանում` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայող Նուրալ Բունյադլըն “անզգուշորեն” դանակով հարվածել է իր ծառայակից Թարիել Մամեդովին: Վերջինս ստացված վերքերից մահացել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատալ է այս դեպքը:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Ջեյմս Ուորլիքը անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բանակցությունների բարելավման համար:  Այս մասին ադրբեջանական “Թրենդ” գործակալությանը ասել է Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։

Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն և դրա բոլոր ինստիտուտներն աջակցում են խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված համանախագահների ջանքերին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից` խաղաղ գործընթացի առաջխաղացման համար վճռական քայլեր ձեռնարկելու նպատակով։

 

Ինչպես նշում է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։ “Ես և մյուս համանախագահները ողջ ուշադրությունը սևեռել ենք կողմերին օգնելու հարցին՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, նախագահների՝ վերջին 5 տարիներին ընդգծած տարրերի հիման վրա արդար և կայուն լուծման հասնելու համար։ Մեր չեզոքությունը շատ կարևոր է այս գործընթացի համար”,- ընդգծել է Ուորլիքը։

 

Նրա խոսքով՝ համանախագահները պարբերաբար այցեր են և շարունակելու են այցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։ Այդ այցերը յուրօրինակ հնարավորություններ են՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։
Անրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ համանախագահը նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակել։

 

Անկախ

Իրանը Չինաստան է ուղարկել իր արտահանվող նավթամթերքի 43,5 տոկոսը

իրանՀամաձայն Իրանի մաքսային վարչության վերջին մաքսային տվյալների, անցյալ տարի Իրանն ամենամեծ արտահանումը կատարել է Չինաստան: Այդ ընթացքում չինական շուկա է արտահանվել ավելի քան 34,5 միլիոն տոննա իրանական ապրանք` 7 միլիարդ 432 միլիոն դոլար արժողությամբ: Համեմատելով նախորդ տարվա տվյալները` Իրանի արտահանումը Չինաստան ըստ քաշի աճել է 24,62 տոկոսով, իսկ ըստ արժեքի` 34,81 տոկոսով:

Անցյալ տարի Իրանը Չինաստան է արտահանել  նավթամթերքի մեծ ծավալ. ըստ քաշի` նավթամթերքի 43,5 տոկոսն արտահանվել Չինաստան: Երկրորդ տեղն այս ցուցակում զբաղեցնում է Իրաքը (5 միլիարդ 950 միլիոն դոլար), երրորդ տեղը` ԱՄԷ-ն (3 միլիարդ 627 միլիոն դոլար), չորրորդը` Հնդկաստանը (2 միլիարդ 418 միլիոն դոլար), հինգերորդը` Աֆղանստանը (2 միլիարդ 417 միլիոն դոլար):

Հավելենք, որ անցյալ տարի Իրանի արտահանման ծավալը վերը նշված 5 երկրներից աճել է միայն Չինաստանի հետ առևտրում, իսկ մյուս երկրներում նվազել:

Այս մասին հայտնում է Իրանի մաքսային վարչության պաշտոնական  կայքը:

Անկախ

beekeeper-chinaՉինացի մեղվաբույծը իր կիսամերկ մարմինը ծածկել է ավելի քան 460,000 մեղուներով՝ ավելի շատ մեղր վաճառելու նպատակով:

Չունցին քաղաքի բնակիչ 34-ամյա Շի Փինգը իրեն պատել էր ընդհանուր ավելի 45 կգ կշիռ ունեցող մեղուներով: Շին հայտնել է, որ ինքը շատ հուզված էր, սակայն նման փորձեր սկսել է կատարել 22 տարեկան հասակից: Նա ավելացրել է, որ ինքը չէր համարձակվում շարժվել, իսկ 40 րոպե կանգնելու ընթացքում նրան մեղուները 20 անգամ խայթել են:

beekeeper-china2Չինաստանը աշխարհում մեղր արտադրող հիմնական երկրներից մեկն է, սակայն արտադրանքի կեղծման մտավախությունով մի շարք երկրներ դադարել են Չինաստանից մեղր ներկրել:

%

Կոլումբիայի ոստիկանությունը 250 միլիոն դոլար արժողությամբ 7 տոնա կոկային է առգրավել

seized packages of cocaineԿոլումբիայի ոստիկանությունը նիդեռլանդական նավահանգիստ Ռոտերդամ ուղարկվող 7 տոնա կոկային է հայտնաբերել:

Թմրանյութի արժեքը գնահատվել է 250 միլիոն դոլար: Այն հայտնաբերվել է կարիբյան նավահանգստային քաղաքում 6,900 փոքր փաթեթների մեջ՝ պահածոյացված արքայախնձորի շշերի հետ միասին:

Կոլումբայի ազգային ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ սա 2005թ-ին 15 տոնա թմրանյութի հայտնաբերումից մինչ այժմ առգրավված ամենամեծ քանակությամբ թմրանյութն էր:

Թմրանյութը քողարկված է եղել արքայախնձորի միջուկով:

Այս տարվա ընթացքում Կոլումբիայի ոստիկանությունը արդեն առգրավել է 25 տոնա թմրանյութ:

Անկախ

Շվեյցարիան թույլատրել է Պաղեստինին միանալ Ժնևի կոնվենցիային

Palestinian President Mahmoud AbbasՇվեյցարիայի կառավարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ Պաղեստինը իր առաջին փորձից 25 տարի անց այժմ կարող է միանալ պատերազմի և ռազմական կանոնները կարգավորող Ժնևի կոնվենցիային:

Իսրայելը ընդդիմացել էր այս քայլին՝ պնդելով, որ համընդհանուր ճանաչում ունեցող Պաղեստին պետություն գոյություն չունի, և այդ քայլը կարող է խոչընդոտել խաղաղ բանակցություններին:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ընդունել է Պաղեստինի դիմումը ՄԱԿ-ի այլ 13 կոնվենցիաների միանալու կապակցությամբ:

Շվեյցարիան հայտարարել է, որ Պաղեստին պետությունը ընդունել է ապրիլի 2-ի դրությամբ գործող կոնվենցիան:

Անկախ

Համաշխարհային բանկը թերագնահատել է աղքատության եզրագծից այն կողմ ապրողների թիվը

69121

Համաշխարհային բանկը մոտավորապես 30% թերագնահատել է աղքատության եզրագծից այն կողմ ապրող մարդկանց թիվը, ասվում է Journal of Sociology.-ում:

Համաշխարհային բանկի սահմանած աղքատության եզրագիծը ներկայում կազմում է օրական 1,25 դոլարը: Այդ սահմանագծից այն կողմ ապրողների թիվը գնահատվում է մոտավորապես 1,4 մլրդ մարդ:

Սակայն, Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Դիմինգն ասում է, որ Համաշխարհային բանկն աղքատության  սահմանը որոշելու համար  հիմք է ընդունում միայն այն չափանիշը, որը դրամական արտահայտություն ունի` 1,24 դոլար օրական, հաշվի չառնելով այդ մարդկանց ապրելու պայմանները, բնակարանի, սննդի, խմելու ջրի որակը:

Եթե հաշվի առնվեն բոլոր այդ գործոնները, ապա կպարզվի, որ աղքատության եզրագծից այն կողմ ապրողների թիվ ավելանում է 30%-ով:

Անկախ

Ծառահատումը ստիպել է բաքվեցիներին ոտքի կանգնել

2Ապրիլի 11-ին Բաքվի Պանահով փողոցում տեղակայված բնակելի շենքի բնակիչները բողոքի ակցի են կազմակերպել:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, բնակիչները փակել են մոտակա ճանապարհը՝ ի նշան իրենց կողմից վերջերս տնկված այգու ծառերը գիշերվա ժամերին անհայտ անձանց կողմից ոչնչացնելու դեմ բողոքի:

Ըստ ցուցարարների՝ միայն այս գիշեր հատվել է 30 ծառ: Արդեն փորել են այդ տարածքում կառուցվելի շինության հիմքի համար նախատեսված հողը:

Սա արդեն նմանատիպ երկրորդ միջադեպն է: Ակցիան շարունակվում է: