ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջել է Գազայում մարդասիրական հրադադար հաստատել

un-security councilՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը Նյու Յորքում արտակարգ հանդիպում է կազմակերպել՝ միտված Գազայում անհապաղ և առանց նախապայմանների մարդասիրական հրադադար հաստատելուն:

15-ազգության ներկայացուցիչներից բաղկացած խորհուրդը հայտնել է, որ բռնությունների դադարեցումը թույլ կտա առաջին օգնություն տրամադրել տուժածներին:

Անվտանգության խորհուրդը իր աջակցությունն է հայտնել խաղաղության հաստատմանը, որը հիմնված կլինի տարածաշրջանում Իսրայել և Պաղեստին երկու ժողովրդավարական երկրների համատեղ գոյության և սահմանների ճանաչման վրա:

Սակայն այս հայտարարությունը չի հանգստացրել Միացյալ Նահանգներում Պաղեստինի դեսպանին, որը ցանականում է, որ անվտանգության խորհուրդը որոշում ընդունի Գազայից Իսրայելի զորքերը դուրս հանելու վերաբերյալ:

Երեք շաբաթ առաջ Գազայում Համասի դեմ Իսրայելի գործողությունների սկսվելուց ի վեր 1,062 պաղեստինցի է զոհվել, իսկ 6,037-ը՝ վիրավորվել:

Շաբաթ օրը հաստատված ժամանակավոր հրադադարից հետո կիրակի օրը Համասը և Իսրայելը սկսել են փոխադարձ կրակահերթը:

Անկախ

Վրաստանում Սահակաշվիլու նկատմամբ քրգործ է հարուցվել

1410-390x290Վրաստանի դատախազությունը  նախկին նախագահ Սահակաշվիլու նկատմամբ Վրաստանի  Քրեական կոդեքսի  333 հոդվածի 3-րդ մասով` «Ծառայողական իրավասությունների չարաշահում` տուժածի արժանապատվության նվաստացմամբ»,  քրգործ է հարուցվել,հաղորդում է ИА Новости-Казахстан-ը:

«Գործը վերաբերում է 2007-ի նոյեմբերի 7-ին ցուցարարներին քշելուն, «Իմեդի» հեռուստաընկերության ավերմանն ու Արկադի (Բադրի)Փաթարկացիշվիլուն պատկանող ունեցվածքի բռնագրավմանը»,-ասվում է  դատախազության հայտարարության մեջ: Այդ հոդվածքով նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում:

Գործով գործող անձինք են ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանությնա նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին ու  Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Ավելի վաղ դատախազությունը պահանջել էր, որ Սահակաշվիլին հարցաքննության ներկայանար երկուշաբթի, հուլիսի 28-ին, ժամը 11:00-ին: Սակայն Սահակաշվիլին մեղադրեց ներկայիս իշխանություններին քաղաքական հետապնդման մեջ ու հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել այդ «ֆարսին»:

Զուլուսների թագավորն ամուսնացել է 6-րդ անգամ

o_987916ՀԱՀ-ի զուլուսների թագավորն ամուսնացել է 6-րդ անգամ: 66-ամյա Գուդվիլ Զվելիտինի նոր կինը 28-ամյա Զոլա Մաֆուն է: 2 օր տևած գունագեղ ավանդական հանդիսությանը ներկա էր 10 հազար մարդ: Նրանց թվում բարձրաստիճան հյուրեր են եղել, ինչպես օրինակ` ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման, Նելսոն Մանդելայի այրի Վիննին: Հրավիրվել է նաև Սվազիլենդի թագավոր Մսվաթի  III-ը, որը սակայն չի եկել:

Զոլա Մաֆուն ընտանիքի 6-րդ ու ամենակրտսեր դուստրն է: Նրա հարազատներին թագավորը  դեռևս 8 տարի առաջ 20 կով է վճարել որպես գլխագին  (չնայած սովորաբար ավանդույթով 11 կով է ընդունված): Բանն այն է, որ նա իր ապագա կնոջը նկատել էր դեռևս 8 տարի առաջ` պարային մրցույթի ժամանակ.այն ժամանակ աղջիկը սովորում էր Սվազիլենդի հեղինակավոր դպրոցում:

Զուլուսների թագավորն այժմ իր կանանց թվով ՀԱՀ-ի թագավորին` Ջեյքոբ Զումային է հավասարվել, ով նույնպես 6 անգամ է ամուսնացել.նրա կանանցից մեկը մահացել է , իսկ մյուսից նա բաժանվել է:

Իսլամական աշխարհը տոնում է Ռամազանի ավարտը

ramadanԻսլամական աշխարհը այսօր նշում է մուսուլմանական գլխավոր տոներից մեկը` մեծ պահքի` Ռամազանի ավարտը: Կրոնական տարբեր ուղղությունների միջև հակասությունների պատճառով այս տարի տոնի սկզբի համար սահմանվել է երկու օր` երկուշաբթին և երեքշաբթին` հիմնվելով լուսնային օրացույցի վրա:

Վաղ առավոտյան հավատացյալները հավաքվել են իրենց քաղաքի մզկիթներում` մասնակցելու տոնական նամազին: Նրանք միասին աղոթել են, իրար շնորհավորել տոնի կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, երջանկություն և հաջողություն:

Ռամազան բայրամը ժողովուրդի մեջ հայտնի է նաև որպես Շեքեր բայրամ (Քաղցր տոն) անունով, քանի որ մարդիկ իրար բազմատեսակ քաղցրեղեն են հյուրասիրում ու նվիրում: Մի քանի օր տևող տոնի ընթացքում մուսուլմանները այցելում են իրենց բարեկամներին, տարիքով մեծերին, ընտանիքի հարգված և պատվելի անդամներին, ընկերներին: Ընտանեկան միջավայրում նրանք միասին ընթրում են, այնուհետև թեյում քաղցրավենիքներով լի սեղանի շուրջ: Սովորույթի համաձայն` երեխաները համբուրում են մեծերի ձեռքը` ի նշան հարգանքի, իսկ մեծերն էլ նրանց գումար, նվեր կամ քաղցրավենիք են տալիս: Քաղաքներում ևս տոնական տրամադրություն է տիրում, փողոցներում մարդիկ իրար շնորհավորում են, անցորդներին հյուրասիրում են միայն Ռամազանին պատրաստվող օշարակով ու արևելյան քաղցրավենիքներով: Այս տոնակատարություններն ու հյուրասիրությունները տևում են 3-4 օր:

Տաթևիկ Սարգսյան, Թուրքիա

Անկախ

Ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստն իրեն մեղավոր չի համարում

2 (8)Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ֆարաջ Քերիմլին, ով ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի պահման և վաճքով զբաղվելու մեղադրանքով, իրեն անմեղ է համարում: Այս մասին նա ասել է Կտտանքների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովին, ով հուլիսի 26-ին այցելել էր Քերիմլիին:

Ինչպես հաղղորդում է “Կոնտակտ” կայքը, թեև Քերմլին չի բողոքում կալանավայրի պայմաններից և նշել է, որ իր վրա ճնշում չեն գործադրում, այնուամենայնիվ իր փաստաբանին թույլ չեն տալիս այցելել Քերիմլիին: Ըստ փաստաբանի` այն, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալի հետ, իսկ վերջինիս էլ արգելում են կապ հաստատել իր հարազատների հետ և տեղեկացնել պատահարի մասին, օրենքի կոպիտ խախտում է:

Ֆարաջ Քերիմլին ձերբակալվել է հուլիսի 23-ին, և արդեն հուլիսի 24-ին Նարիմանովի դատարանը որպես խափանման միջոց 3 ամսվա կալանքի է դատապարտել: Նույն մեղադրանքով հուլիսի 17-ին ձերբակալվել էր ակտիվիստի եղբայրը` Սիրաջ Քերիմլին:

Ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունում կարծում են, որ Քերիմլի եղբայրներին հետապնդում են իրենց ընդդիմադիր գործունեության և “Ֆեյսբուքում” ակտիվության համար:

 

Անկախ

Իրանի նախագահը մտադիր է այցելել Հայաստան

 Հասան ՌոհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան՝ քննարկելու համատեղ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Այցի ժամկետ ստույգ չի նշվում։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

2 մլրդ 920 մլն եվրո կհատկացվի Իրանին

Իսլամական զարգացման բանկԻրանի Գյուլիստան նահանգի «Ջրային ընկերություն» կազմակերպության տնօրեն Իրաժ Հեյդարիանը և Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թայեբիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ Իսլամական զարգացման բանկը Իրանին հատկացնելու է 2 մլրդ 920 մլն եվրո՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գյուլիստան նահանգում ջրային նախագծի իրագործման համար:
«Նախագծի իրագործումը մեկնարկելու է Իրանի էներգետիկայի նախարարության հաստատումից հետո»,-   ասել է Իրաժ Հեյդարիանը:
Նախագծի շրջանակում կավարտվեն Իրանի «Նեգարեսթան» ամբարտակի կառուցման աշխատանքները:
«Ջրամբարից գյուղատնտեսական նպատակներով ջուր փոխադրելու համար նոր ջրանցքներ կկառուցվեն»,- նշել է Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը: Ուշագրավ է, որ հունվարին Իսլամական զարգացման բանկն Իրանի տնտեսական նախագծերի համար 3 մլրդ դոլար վարկ էր հատկացրել: Այդ գումարի 70 տոկոսը ծախսվել է ամբարտակների կառուցման և ջրային այլ նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ Իսլամական զարգազման բանկի անդամ է 56 երկիր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Անկախ

Իրանի ԱԳՆ. «Միջազգային կառույցները պետք է օժանդակեն, որ Պաղեստինի հարևան երկրները կարողանան Գազային փրկարարական, բժշկական ծառայություններ տրամադրեն»

Javad Zarif New YorkԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցներ է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի, Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավիի, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Հեռախոսազրույցների գլխավոր թեման Գազայում տիրող իրավիճակն է:
Իրանի արտգործնախարարը, ընդգծելով այն փաստը, որ սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործություններից տուժել են բազմաթիվ կանայք և երեխաներ, անպաշտպան ժողովրդի դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար, առաջարկել է, որպեսզի Գազայում Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար, սիոնիստական վարչակարգի վրա ճնշում գործադրվի:
«Միջազգային կառույցները պետք է օժանդակեն, որ Պաղեստինի հարևան երկրները կարողանան Գազային փրկարարական, բժշկական օգնություն տրամադրեն: Անհապաղ պետք է դադարեցվեն խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ոտնձգությունները: Սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործությունների հետևանքով զոհվածների մեծ մասն անմեղ կանայք ու երեխաներ են: Անհրաժեշտ է, որ Գազայում հրադադարի ժամկետը երկարաձգվի»,- հեռախոսազրույցների ընթացքում ասել է Իրանի արտգործնախարարը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Մուհամմադ Ջավադ Զարիֆն այս թեմայով խորհրդակցել է նաև Եգիպտոսի, Թուրքիայի, Քուվեյթի, Ալժիրի, Հորդանանի, Պակիստանի և Սուդանի արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ադրբեջանցի պատգամավոր-ատամնաբույժը մեղադրվում է իր ազգակցի սպանության մեջ

1 (9)Ուլան-Ուդեում (ՌԴ) ադրբեջանցի 44-ամյա պատգամավոր Ռասիմ Աբասովին կասկածում են 26-ամյա ադրբեջանցի երիտասարդի սպանության համաև: Ըստ քննչական հետաքննության` պատգամավորն ի երկու եղբայրների հետ հարձակվել է երիտասարդի վրա հուլիսի 23-ի գիշերը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

Սպանության դրդապատճառը դեռևս հայտնի չէ: Ընդ որում` կասկածյալը հերքում է իր մեղքը: Հանցագործություն իրականացնելուց հետո Աբասովը դեպքի վայրից փախուստի է դիմել: Նրա գտնվելու վայրը ոստիկանության աշխատակիցների կողմից է հայտնաբերվել: Աբասովը հիվանդության պատճառով ներկայումս ազատության մեջ է գտնվում, և կա մտավախություն, որ հանցագործը կվերացնի հրացանը, որից կրակել է:

Այս գործով վկաները` Աբասովի ծանոթները, դիմել են դատարան` կոչ անելով մեկուսացնել նրան հասարակությունից, քանի որ վախենում են` Աբասովն իրենց հետ հաշվեհարդար տեսնի ցուցմունք տալու համար:

44-ամյա Ռասիմ Աբասովը ՌԴ Իվոլգինի շրջանում պատգամավոր է, միևնույն ժամանակ` ատամնաբույժ շրջանային հիվանդանոցում:

 

Անկախ

7-ամյա տղան Շվեդիայից հեծանվով Գերմանիա է հասել

հեծանվորդ7-ամյա Էդվին Բլումդալը ծնողների հետ հեծանվով 370 կմ է հաղթահարել` շվեդական Կալմարից Բեռլին հասնելու համար, գրել է Ostran-ը: Ընտանիքը սկզբում հույս ուներ մեկ շաբաթից հասնել նպատակակետին, սակայն  Գերմանիա հասան ավելի շուտ` 4 օրից: Ընդ որում, ուղևորության ընթացքում տղան  նոթեր էր հրապարակում իր բլոգում:

Ճամփորդության առաջին իսկ օրը նրանց հաջողվեց միայն հեծանվով հաղթահարել 103 կմ: Ճամփորդությանը մասնակցել է նաև Էդվինի 3-ամյա քույրը` Էմման, որն իր մոր հեծանվի հետևի նստատեղին էր տեղավորվել: Ծնողները հույս ունեն, որ հաջորդ ճամփորդության ժամանակ Էմման էլ իր հեծանվով կմիանա ընտանիքին:

Էդվինը հածանիվ քշել սովորել է 3 ու կես տարեկանում: Նա բլոգ ունի, որտեղ հրապարակում է իր  նոթերն ու լուսանկարները:

Անկախ

Լիբերիայի իշխանություններն Էբոլայի տենդի պատճառով փակել են սահմանները

ԷբոլաԼիբերիայի կառավարությունը վարակի դեմ պայքարի նպատակով փակել է հսկիչ սահմանային կետերի մեծ մասն ու բացել է Էբոլայի տենդի առկայությունը ստուգող կենտրոններ, հաղորդում է  Газета.Ru-ն:

“Կառավարությունն ամեն ինչ անում է,  վարակի դեմ պայքարելու համար, այդ թվում` Լիբերիա  բոլոր ժամանածների ու միջազգային օդանավակաանից մեկնողների ստուգումն ու թեսթավորումը”,-հայտնել է երկրի նախագահ Էլեն Ջոնսոն-Սեռլիֆը:

Աֆրիկայում հիվանդության զոհերի թիվը հասնում է 660 մարդու: Վարակվածերի 90%-ը մահանում  է: Այսօր Էբոլայի տենդի դեմ  առայժմ ոչ պատվաստանյութ կա, ոչ էլ բուժում:

Կալիֆոռնիայում կայծակնահարությունից 9 մարդ է տուժել

կայծակ Լոս Անջելեսի Վենետիկ լողափում կայծակնահարությունից տուժել է առնվազն 9 մարդ, հաղորդում է  Росбалт-ը:

Տեղի ոստիկանության վկայությամբ, նրանք հոսպիտալացվել են, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ավելի վաղ ԱՄՆ Օդերևութաբանական ազգային ծառայությունից զգուշացրել էին  լողափին հնարավոր ամպրոպների մաին: Փորձագետները մարդկանց խորհուրդ էին տալիս փողոց դուրս չգալ, եթե ամպրոպի ձայն լսեն:

Անկախ

Ճապոնիայում աշակերտուհին կտրել է համադասարանցու գլուխը

դանակՆագասակիում ոստիկանները ձերբակալել են 15-ամյա աղջկան, որը գլխատել է իր տարեկցին, հաղորդում է  Росбалт-ը:

Ողբերգությունը  կատարվել է Սասեբո քաղաքում: Հետաքննության տվյալներով, աղջիկն իր տուն է հրավիրել համադասարանցուն, նրա գլխին ետևից հարվածել բութ գործիքով, ապա սկսել է խեղդել: Դրանից հետո կտրել է զոհի գլուխն ու ձախ ձեռքը:

Ոստիկանության հաղորդմամբ, կասկածյալի ծնողները նույն քաղաքում են բնակվում, սակայն առանձին բնակարանում: Հարցաքննության ընթացքում աղջիկն ընդունել է, իսկ ներկա պահին ոստիկանները փորձում են պարզել սպանության դրդապատճառները:

Ընկերներն ու ծանոթները նրան բնութագրում են որպես խելացի աղջիկ; Սակայն, նրանց իսկ խոսքով, մեղադրյալին հատուկ են տրամադրության կտրուկ տատանումներն ու  բռնկումները:

Անկախ

Օրացույցի այս օրը

հեպատիտԱյսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ամեն տարի այս օրն աշխարհի շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամսաթիվը ընտրված է ի պատիվ հեպատիտ  B-ի վիրուսը բացահայտած Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Բարուխ Սեմյուել Բլումբերգի ծննդյան օրվա:

Առաջին անգամ այն անց է կացվել 2008-ին, Հեպատիտի դեմ  պայքարի միջազգային դաշինքի նախաձեռնությամբ, իսկ 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ամսաթիվն իր օրացույցում է գրանցել, ու, այդպիսով,  Հեպատիտի դեմ համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ է ստացել:

Այդ օրը ԱՀԿ-ն բժիշկներին խորհուրդ է տալիս աշխարհի տարբեր երկրներում լուսավորչական ակցիաներ անցկացնել` մարդկանց պատմելով վիրուսային հեպատիտի մասին ու այն հիվանդությունների , որոնց կարող է այն հանգեցնել:

Ֆրանսիայի կառավարությունը կրկին թույլ չի տվել Գազայի աջակցության ցույցեր անցկացնել

փարիզՖրանսիայի պետական խորհուրդը ուժի մեջ է թողել Փարիզի քաղաքապետարանի որոշումը Գազայի աջակցության ցույցերը արգելելու վերաբերյալ: Փարիզի ոստիկանությունը իրավապահ մարմինների մոտ 2 հազար աշխատակցի կարգադրել է ապահովել քաղաքի անվտանգությունը: Քաղաքապետարանի ոստիկանությանը կոչ է արել պահպանել զգոնությունը և հատկապես թույլ չտալ հակասեմական արտահայտությունների բարձրաձայնումը:

Նշենք, որ անցած շաբաթ Փարիզի քաղաքապետարանը կրկին արգելեց նմանօրինակ ցույցերի անցկացումը` անկարգություններից խուսափելու համար: Սակայն ցույցը այնուհանդերձ տեղի ունեցավ, որին մասնակցեցին մոտ 25 հազար հոգի:

Անկախ

Թուրք-եգիպտական հարաբերություններում լարվածություն է նկատվում

sisi    Այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «CNN International» ալիքին տված իր հարցազրույցում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդուլֆաթահ աս Սիսիին անվանել էր բռնակալ, Կահիրեում Թուրքիայի դեսպանը ահազանգել էր թուրքական ԱԳՆ` հայտնելով Եգիպտոսի դժգոհության մասին: Երեկ եգիպտական ԱԳՆ-ը մեկնաբանել է Էդրողանի հայտարարությունը: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարժվում է ելնելով նեղ գաղափարական շահերից: Եգիպտոսին և նրա ընտրված նախագահին ուղղված վիրավորանքները, անկասկած, ճանապարհ կբացեն միջոցների ձեռնարկման համար, որոնք կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների առավել սահմանափակմանը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրք-եգիպտական հարաբերությունները սկսեցին անկում ապրել անցած տարի հուլիս ամսից, երբ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակցած նախագահ Մուհամադ Մուրսին պաշտոնանկ արվեց Սիսիի գլխավորած ռազմական հեղաշրջման արդյունքում:

 Անկախ

Թայիփ Էրդողանը Ստամբուլում ֆուտբոլ է խաղացել 12 համարի մարզաշապիկով

​Թայիփ Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է նոր մարզադաշտի բացման արարողությանը: Մարզադաշտը կրում է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի անունը: Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել ընկերական հանդիպում, որի ժամանակ Էրդողանը հագել էր 12 համարի նարնջագույն մարզաշապիկ: Այս համարը խորհրդանշական է Էրդողանի համար, քանի որ նա համարվում է Թուրքիայի 12–րդ նախագահի գլխավոր թեկնածուն: Ֆուտբոլային հանդիպման արդյունքում Էրդողանը դարձել է 3 գոլի հեղինակ:

Անկախ

Իսրայելը թույլ չի տալիս բժշկական օգնություն տրամադրել Գազայի հատվածին

Իսրայել,բժշկական օգնություն, Գազայի հատված    Չնայած Գազայի հատվածում 12-ժամյա զինադադար է հաստատվել, այնուհանդերձ իսրայելական բանակը շտապ օգնության մեքենաներին թույլ չի տալիս մտնել ռազմական գործողությունների տարածք: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`ժամանակավոր զինադադարի սկզբից 8 րոպե անց Գազայի բնակչությանը հեռախոսային հաղորդագրություն է ուղարկվել, որով նրանց զգուշացվել է ոչ մի դեպքում չվերադառնալ իրենց լքած տները մինչև համապատասխան հայտարարությունը: 13 րոպե անց իսրայելական կողմը դադարեցրել է կրակը, սակայն հետախուզական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել ռազմական գոտում:

 Անկախ

Թուրքական ավիաուղիները վերսկսել են իրենց թռիչքները դեպի Իսրայել

 

Թուրքական ինքնաթիռներ

Թուրքական ինքնաթիռներ

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդմամբ` թուրքական ավիաընկերությունները վերսկսել են իրենց թռիչքները դեպի Իսրայել: Նման որոշում կայացվել է Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի հաստատումից հետո: Թուրքական ինքնաթիռները կշարունակեն իրենց թռիչքները դեպի Թել Ավիվի միջազգային օդանավակայան` կախված իրսայելա-պաղեստինյան       հետագա զարգացումից:

Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` 1915 թվականի ֆիլմը կներկայացվի Վենետիկի 71–րդ կինոփառտոնին, տեսանյութ

«Սպի»

«Սպի»

Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը օգոստոսի 27–ին Վենետիկի 71–րդ կինոփառտոնին կներկայացնի 1915 թվականի մասին պատմող «Սպի» («The Cut») ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսը` հայազգի Նազարեթ Մանուկյանն է, որին մարմնավորել է դերասան Թահան Ռահիմը: Մարդինցի հայը հազարավոր տղամարդկանց նման  ենթարկվում է աքսորի և ստիպված է լինում թողնել իր ընտանիքին: Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հետո անլեզու հայի փնտրտուքների մասին, որը փորձում է գտնել իր երկվորյակ դուստրերին: Ֆաթիհ Աքընի ֆիլմը կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանանալու համար կմրցի 20 հայտնի ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի հետ:

Անկախ