Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում

iran-azarbajanԲաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:

Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:

Իրանի դեսպանը  տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:

«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:

Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում  Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Պորոշենկոյին ճանաչել է որպես Ուկրաինայի նախագահ

1015190537ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը  Պորոշենկոյին, չնայած բոլոր «նյուանսներին» ճանաչել է որպես Ուկրաինայի նոր նախագահ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախարարի խոսքով, Մոսկվան հույս ունի, որ Պորոշենկոն վստահության մանդատը կօգտագործի պատերազմը դադարեցնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Օբաման  Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ անձնական զրույցում նրան կոչ էր արել ճանաչել Պյոտր Պորոշենկոյին որպես Ուկրաինայի լեգիտիմ առաջնորդ:

Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

“Ադրբեջանը կրկին ընդգծում է, որ ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը”,- նշված է արտգործնախարության տարածած հաղորդագրությունում:

Օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան:

Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Հաջիմբան

image19298079_0b00915f0be80eb567beeccd7f2d393cԸնդդիմադիր Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում` հավաքելով  ձայների 50.57% -ը, հաղորդում է ВВС-ն:

«Այդպիսով, Հաջիմբան համարվում է  Աբխազիայի ընտրված նախագահ»,-ասել է Աբխազիայի ԿԸՀ-ի ղեկավար Տաբագուան:

Աբխազիայի օրենսդրության համաձայն, ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը հավաքել է ձայների 50%+ 1 ձայն:

Նրա հիմնական մրցակիցը` անվտանգության ծառայության ղեկավարի պարտականություննները կատարող Ասլան Բժանիան հավաքել է  ձայների 35,91%-ը:

Ֆրանսիայի վարչապետը կառավարությունը ցրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել նախագահին

ՖրանսիաՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը օգոստոսի 25-ին երկրի նախագահՕլանդին կառավարությունը ցրելու մասինդիմում է  ներկայացրել, հաղրդում է ИА «Росбалт».-ը:

Պատճառը վարչապետի ու էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուռի հետ կառավարության քաղաքականության  հարցերումտարաձայնություններն են:

Նոր կառավարությունը կնշանակվի օգոստոսի 26-ին` Վալսի ներկայացմամբ: Օլանդը Վալսին խնդրել է թիմ ձևավորել, որը երկրի համար  իր պլաններին կարող է   պատասխանել:

Նախագահ Օլանդը կառավարող կուսակցության մունիցիպալընտրություններում մարտի վերջին կրած պարտությունից հետո որոշեց վերադասավորումներ կատարել կառավարությունում ու նոր կառավարության ձևավորման գործը հանձնարարեց 51-ամյա Մանուել Վալսին, որն ավելի վաղ զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը:

Իրանի ԱԳՆ. «Ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ»

zarifԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Իրաքի ազգային կոալիցիայի նախագահ Էբրահիմ Ջաֆարի, մի խումբ սուննի ակտիվիստների ու կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, և սպառնալիքի ու ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ, և Իրանը լրջորեն պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերն այդ ամենի դեմ պայքարելու համար:

« Ծայրահեղականությունը սահման չի ճանաչում և այդ վտանգը մի երկրով չի սահմանափակվում»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Էբոլայի տենդը հասավ Կոնգո

lihoradkaԷբոլայի տենդով վարակմանառաջին դեպքերն են արձանագրվել Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, հաղորդում է   Lenta.ru –ն:

Դրական արդյունք են տվել  հիվանդ մարդկանցից վերցված թեսթերը: Տեղի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկրում արդեն 70 մարդ է մահացել: Առողջապահության նախարարն ասել է, որ հիվանդացության նոր դեպքերը կապ չունեն համաճարակի հետ, որը մոլեգնում է հարևան երկրներում, քանի որ հիվանդները վարակվել են վիրուսի ուրիշ շտամով: Այն շրջանում, որտեղ հիվանդությունն է հայտնաբերվել, կարանտին է հայտարարվել:

ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի տենդից մահացածների թիվը 1427 է, արձանագրվել է հիվանդության ավելի քան 2600 դեպք:

Թաիլանդի թագավորը ժամանակավոր կառավարության ղեկավարին հաստատել է վարչապետի պաշտոնում

thaiԹաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադետը ռազմական կառավարության ժամանակավոր ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օչային  հաստատել է վարչապետի պաշտոնում, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Անցած հինգշաբթի  Պրայուտ Չան-Օչան ազգային խորհրդարանի նիստում ընտրվել էր երկրի վարչապետ: Այսօր Բանգկոկում կայանալիք հանդիսության ժամանակ, թագավորը պաշտոնապես հավանության կարժանացնի նրա նշանակումը:

60-ամյա զինվորականը, որ իշխանությունը զավթել էր մայիսի 22-ին, հեղաշրջման արդյունքում, վարչապետի միակ թեկնածուն էր:

Հեղաշրջմանը նախորդել էին կես տարի տևած ցույցերը: Ցուցարարները պահանջում էին նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը:

Բռնցքամարտիկին 750 հազար դոլար են առաջարկել «Հարի Փոթերն» անսխալ կարդալու համար

o_580283Սկանդալ է հասունանում  ռեփեր 50 Cent-ի ու բռնցքամարտիկ ՖլոյդՄեյվեյզեր-կրտսերի միջև: Երաժիշտը Instagram-ում տեսանյութ է տեադրել, որտեղ հայտարարում է, որ սպորտսմենին 750 հազար դոլար կվճարի, եթե նա բարձրաձայն «Հարրի Փոթերից» մեկ էջ անսխալ կարդա:

o_642007Տեսանյութում, որը  ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբի յուրօրինակ պարոդիան է, ռեփերը սառույցով ջուրը լցնում է ոչ թե վրան, այլ պատշգամբից ներքև: Օրեր առաջ բռնցքամարտիկը շատ զայրացրել է ռեփերին, ու  վերջինս էլ  որոշել է փոխել ֆլեշմոբի պայմանները` հակառակորդի վրա ծիծաղելու համար:

«Ֆլոյդ, հետաքրքիր է, կընդունես իմ մարտահրավերը: Ես քեզ 750 հազար դոլար կտամ, որոы դու կարող ես նվիրաբերել ցանկացածդ  բարեգործական կազմակերպության, եթե կարդաս միայն մեկ էջ «Հարի Փոթերից» ու չսխալվես»,-հայտարարել է  50 Cent-ը:

Երաժշտին զայրացրել է այն, որ վերջերս բռնցքամարտիկն իրեն թույլ է տվել երգչի հասցեին կոպիտ արտահայտվել: Տպավորությունն այնպիսին է, որ եթե սպորտսմենն ընդունի մարտահրավերը, ապա դա նրան դժվարությամբ կհաջողվի իրականացնել.բանն  այն է, որ համացանցում հրապարակված տեսագրություններում բռնցքամարտիկը մեծ դժվարությամբ է  դա անում:

ALS Ice Bucket Challenge ակցիան կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով տառապողներին աջակցելու նպատակով է մեկնարկել: Ակցիային մասնակցել են բազմաթիվ աստղեր:Ակցիայի մասնակիցները 10 դոլար են նվիրաբերում հիվանդներին աջակցելու նպատակով, ապա սառցաջուր լցնում իրենց վրա: Դրանից հետո էստաֆետը հանձնում են իրենց ընկերներին: Կարելի է նաև պարզապես  սովորական ջրով մասնակցել այդ ակցիան, սակայն այդ դեպքում պետք է ոչ թե 10, այլ 100 դոլար նվիրաբերել:

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

1 (3)Այսօր գիշեր Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Համաձայն ադրբեջանական Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 25-ին՝տեղի ժամանակով 03.23-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Շահբուզ քաղաքից 11 կմ արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10կմ խորության վրա:

Անկախ

Կալիֆոռնիայում երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել

Myanmar-quake5Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել  վերջին 25 տարվա մեջ ամենահզոր երկրաշարժի պատճառով, , որ տեղի է ունեցել   օգոստոսի 24-ին հաղորդում է Lenta.ru. –ն: Դա իշխանություններին հնարավորություն կտա ԱՄՆ ադմինիստրացիային դիմելու  աղետի հետևանքները վերացնելու համար դաշնային օգնություն  ստանալու նպատակով:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների մագնիտուդը 6,1 է եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը Նապա քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք է  գտնվել: Հիմնական ցնցմանը 2,5 մագնիտուդով հետցնցումներ են հետևել:

Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 90 մարդ,.նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Նապայի մարզի հրշեջները մեկուսացրել են առնվազն 6 հրդեհ, որոնք երկրաշարժի հետևանքով են բռնկվել:

Պերուի հարավում ուժեղ երկրաշարժ է եղել

ՊերուԱյսօր Պերուի հարավում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժն արձանագրվել է Տամբու քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք, որի օջախը 58,9 կմ խորության վրա է եղել:Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

6 ու ավելի մագնիտուդով երկրաշարժերն ուժեղ են համարվում ու կարող են ավերածությունների  ու զոհերի պատճառ դառնալ:

Դունյա Միյատովիչը և Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ցնցված են Իլգար Նասիբովի դաժան ծեծից  

2ԵԱՀԿ-ն մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խորը վրդովմունք է հայտնել Նախիջևանում լրագրող և իրավաբան Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին Նասիբովի դեմ սարսափելի հարձակման գործով անցկացնել ամբողջական և անկախ հետաքննություն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել”,- ասել է Միյատովիչը` հավելելով, որ այս հանցագործությունը վերացնում է խոսքի և մամուլի ազատությունները ու լրագրողների նկատմամբ նոր հանցագործությունների առիթ կարող է հանդիսանալ:

Իր հերթին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ևս արձագանքել է օրերս Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին: “Մենք ցնցված ենք Նախիջևանում Իլգար Նասիբովի դաժան ծեծից: Հուսով ենք, որ արդար հետաքննություն կիրականացվի և մեղավորները կպատժվեն”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում Կարեն Պետրոսյանի մահվան միջադեպի մանրակրկիտ հետաքննությունը

SH_Russia_Netherlands1ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, ԶԼՄ-ների խնդրանքով անդրադարձել է ռուսական կողմի դիրքորոշմանը Կարեն Պետրոսյանի մահվան առնչությամբ, այն դեպքում, երբ ԵԱՀԿ մինսկի մյուս համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հանդես են եկել հայտարարություններով, ինչը մեծ արձագանք է ստացել: «Մենք խորապես ցավում ենք, որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, և ոչ միայն զինված բախումների ընթացքում: Խորին ցավակցություն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև՝ զոհված մյուս հայերի ու ադրբեջանցիների ընտանիքներին ու մտերիմներին: Մենք անհրաժեշտ ենք համարում նման միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ զոհված այլ հայերի եւ ադրբեջանցիների ընտանիքներին ու հարազատներին:

Մենք անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը»,-ասել է նա:

Լուկաշևիչը նաև նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում կողմերին կյանքի կոչել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ 2010 թվականի հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարության դրույթները զոհվածների մարմինները վերադարձնելու մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

 

Անկախ

 

Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը

putin erdogan«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: «Կողմերը քննարկել են օրակարգային մի շարք կարևոր հարցեր` ներառյալ համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է ռուս-թուրքական հարաբերությունների և բազմակողմանի համագործակցության ընդլայնման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Անկախ

Իրաքի մզկիթում տասնյակ մարդիկ են սպանվել

Ուրբաթ օրը հյուսիսարևելյան Իրաքում շիա զինյալները կրակ են բացել սունի մզկիթի ներսում՝ սպանելով տասնյակ մարդկանց:

iraq-forces-make-gains

65 մարդկանց սպանության լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրաքի ուժերը հաջողություններ են գրանցել իրենց Իսլամական պետություն կոչող սունի մահմեդական զինյալ խմբավորման դեմ պայքարում:

Հարձակումը կատարվել է Դիյալա նահանգի Բանի Վայս գյուղի Մուսաբ բին Օմար մզկիթում, որի հետևանքով նաև 17 մարդ է վիրավորվել:

Իրաքի իշխանությունները դեռևս չեն պարզել, թե ովքեր են հարձակվողները, սակայն սունի քաղաքական գործիչները մեղադրել են շիա զինյալներին:

Սունի պատգամավորներից մեկը հայտնել է, որ հարձակման ժամանակ մզկիթում մոտ 150 մարդ է գտնվել:

Նեպալում հազարավոր մարդիկ մարդկային դրոշ կազմելու ռեկորդ են սահմանել

Տասնյակ հազարավոր մարդիկ գունավոր տախտակներով հավաքվել են Նեպալի մայրաքաղաքում փորձելով անցնել մարդկային դրոշ կազմելու նախորդ ռեկորդը:

մարդկային դրոշ

Շաբաթ օրը հավաքված մարդկանց մեծ մասը ուսանողներ էին, սակայն մասնակիցների շարքում կային նաև բժիշկներ, կառավարության աշխատակիցներ, քաղաքական գործիչներ: Բոլոր մասնակիցները ժամերով կանգնել են Կատմանդուի կենտրոնում:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ Նեպալի դրոշը կազմելուն մասնակցել է ավելի քան 38,000 մարդ: Նեպալը միակ պետությունն է, որի դրոշը քառակողմ չէ:

Միջոցառման լուսանկարները և մանրամասն նկարագրությունը կուղարկվեն Գինեսի աշխարհի ռեկորդների գրասենյակ:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր Պակիստանում 28,957 մարդու մասնակցությամբ:

 

Ռուսական օգնության տասնյակ բեռնատարներ հեռանում են Ուկրաինայից

Շաբաթ առավոտյան մի քանի տասնյակ ռուսական օգնության բեռնատարներ մեկ օր առաջ առանց թույլտվության Ուկրաինայի սահմանը հատելուց հետո հեռացել են Ուկրաինայից:

russian-aid-convoy

ԵԱՀԿ-ի տեղեկություններով՝ այդ բեռնատարները ընդգրկված են եղել ուրբաթ օրը արևելյան Ուկրաինա ուղարկված 227 մեքենանրի շարքում:

Ռուսաստանը հայտնել է, որ բեռնատարները մարդասիրական առաքելություն են իրականացնում, սակայն միջազգային ուժերը այս քայլը բնորոշել են որպես Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում:

Ուկրաինայի սահմանային անցակետի հսկիչ ծառայության մամուլի բաժնից հայտնել են, որ իրենք հետ վերադարձող ռուսական առաջին բեռնատարներին նկատել են ուրբաթ կեսօրին, սակայն չեն կարող հաստատել, թե ընդհանուր առմամբ քանի մեքենա է վերադարձել:

Գազայում ավերվել է 200 մզկիթ

MasjedԹեհրանի ուրբաթօրյան աղոթքների թեմի ժամանակավոր առաջնորդ Մուհամեդ Մովահեդի Քերմանին ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Գազայում ավերվել է 200 մզկիթ:

«Ընդհանուր առմամբ, Իսրայելում 1200 մզկիթ վերածվել է սրճարանների և ակումբների: Ներկայումս, մահմեդականների դեմ հանցագործություններ իրականացվում են ոչ միայն Պաղեստինում, այլև Սիրիայում, Իրաքում, Բահրեյնում: Այս ամենի գլխավոր մեղավորներն արմատական սալաֆիականներն են, ովքեր դաժան պայքար են մղում զուսպ մահմեդականների դեմ»,- նշել է Մուհամեդ Մովահեդի Քերմանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Թեհրանն ոչ մի կերպ չի կարողանում վստահել Վաշինգթոնին

muhamed javad larijaniԻրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մուհամադ Ջավադ Լարիջանին, անդրադառնալով վերջերս ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը հատկապես միջուկային էներգիայի և սահմանափակումների կիրառման հարցում, ասել է, որ ԱՄՆ-ը չի կատարում իր պարտավորությունները, դա է պատճառը, որ Թեհրանն ոչ մի կերպ չի կարողանում վստահել Վաշինգթոնին:

«Երիտասարդների շրջանում իսլամի դիմագիծը խեղելու համար ԱՄՆ-ի կողմից հովանավորվող հակահեղափոխական լրատվամիջոցների կողմից տարվող ջանքերն ապարդյուն են: ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է  օգտագործել  լրատվամիջոցները` մահմեդականներին կրոնից ու դավանանքից հեռու պահելու համար»,- ասել է Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ