Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ոստիկանությունը առգրավել է նկարիչ Կոնստանտին Ալթունինի «Տռավեստի» անունով նկարը, որտեղ պատկերված են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ներքնազգեստով: Նկարը բողոքի և ծաղրի մի յուրատեսակ արտահայտում է՝ ուղղված հունիս ամսին Ռուսաստանում հաստատված օրինագծի՝ ընդդեմ միասեռականների, որն արգելու է «ոչ ավանդական հարաբերությունների պրոպագանդան»: Նկարում պատկերված է, թե գիշերանոց հագած Պուտինը ինչպես է սանրում կրծքկալով Մեդվեդևի մազերը:
Թուրքական «Cumhuriyet»-ը գրում է, որ նկարի առգրավումից հետո Ալթունինը լքել է Ռուսաստանը՝ ապաստան խնդրելով Ֆրանսիայից: Բացի վերոնշյալ նկարից, ոստիկանությունը նկարչի մոտ ևս մեկն է հայտնաբերել, որտեղ պատկերված է միսեռականների դեմ ուղղված օրինագծի հեղինակներից հանդիսացող Ստ. Պետերբուրգի օրենսդրական խորհրդի անդամ Վիտալի Միլոնովի դեմքը՝ խառնված միասեռականների նշանը հանդիսացող ծիածանի հետ:
Նկարիչ Ալթունինի այս աշխատանքը համարվել է վիրավորանք՝ ուղղված ռուս ղեկավարների դեմ, որի համար նրան մեկ տարվա ազատազրկում է սպառնում:
ԱՄՆ-ում 71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը
ԱՄՆ-ի Իլինոիս նահանգում այս տարվա հուլիսին իրենց ամուսնության 71-րդ տարեդարձը նշած ամուսինները վախճանվել են միևնուն օրը ընդամենը մի քանի ժամ տարբերությամբ: Այս մասին գրում է թուրքական «Haberler»-ը՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Ռոբերտ և Նորա Վիանդիսները ամուսնացել են 1942 թվականին: Ռոբերտը սիրում էր ծկնորսությամբ զբաղվել և հետևել այգուն, իսկ Նորան սիրում էր ժամանակ անցկացնել խաղատանը: Ամուսնական զույգը դաստիարակել է 5 երեխա և 18 թոռ: Ռոբերտը, որը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, մահացել է երեկ ժամը 00:45-ին 92 տարեկան հասակում, իսկ նրա 88-ամյա կինը կյանքից հեռացել է նույն օրը՝ 16:45-ին: «Նրանք իսկապես երբեք չէին բաժանվում: Ճաշի սեղանի շուրջ նրանք միշտ իրար ձեռք էին բռնում»,-հիշում է Վիանդիսների դուստր Բարբ Միլթոնը: Անբաժան ամուսինները վաղը կթաղվեն կողք կողքի:
Ի վերջո հաղթանակը մերը կլինի. 11-ամյա Հաֆըզ Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ 11-ամյա Հաֆըզ Ասադը իր «Facebook»-յան էջում գրել է, թե ԱՄՆ-ի զորքերի հարձակումը մեծ սխալ է լինելու: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»: Ահա, թե ինչ է գրում փոքրիկ Ասադը. «12 ժամ սպասեցինք: Ասել են 48 ժամ, դեռ սպասում ենք: Միգուցե ԱՄՆ-ը ունի աշխարհի ամենամեծ բանակը, սակայն նրա զինվորները, իմ կարծիքով, ամենավատն են: ԱՄՆ-ը հայտարարել է, որ կփրկվի ձեռքում ունեցած տեխնոլոգիայով: Ոմանք կարող են մտածել, որ ԱՄՆ մեզնից ուժեղ է և կարող է ոչնչացնել մեր բանակը: Սակայն նա չի կարող վերացնել մեր դիմադրությունը: Ուզում եմ, որ նրանք հարձակվեն մեզ վրա, քանի որ շատ մեծ սխալ կգործեն, որը կբերի անսպասելի բաների սկբզբին: Ի վերջո հաղթանակը մերը կլինի, կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի»:
ԱՄՆ-ը գիտի, թե Սիրիայում որտեղից և երբ է կիրառվել քիմիական զենքը. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը հստակ տվյալներ ունի այն մասին, թե որտեղից է Սիրիայում գործի դրվել քիմիական զենքը: «Մենք գիտենք, թե որտեղից և երբ են արձակվել հրթիռները և որ ուղղությամբ են շարժվել»,-նշել է Քերին: Վերջինիս խոսքերով՝ հրթիռները արձակվել են կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքներից և հարվածը հասցվել է ընդդիմադիր ուժերին պատկանող տարածքներին: Պետքարտուղարը նշել է նաև, որ հետախուզական տվյալների համաձայն, սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում երեք օր պատրաստվել են քիմիական զենքի կիրառման համար:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ Ջոն Քերին հայտարարել է նաև, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը ԱՄՆ-ը զուսպ պատասխան կտա, քանի որ կոնֆլիկտի լուծումը պետք է քաղաքական լինի: «Ցանկացած գործողություն, որը մենք կձեռնարկենք, կլինի զուսպ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն քիմիկատի կիրառման մեղավորները: Մենք հավատում ենք, որ ի վերջո կոնֆլիկտի կարգավորումը կլինի քաղաքական՝ բանակցային ճանապարհով»,-հայտարարել է Քերին:
Էլբրուսի վրա հայտնաբերվել է զինվորի սառած մարմին
Էլբրուսի վրա ՊՆ որոնողական խմբերը 7 մ խորության վրա, սառցաշերտի տակ հայտնաբերել են ֆաշիստների կողմից սպանված զինվորի դիակ: Ցածր ջերմաստիճանի շնորհիվ, Կարմիր բանակի մարտիկի մարմինը լավ է պահպանվել:
“Մենք մետաղ որոնող սարքով էինք, երբ հանկարծ լսեցինք ազդանշան: Հետո սառցաշերտի ճեղքի միջից քանդելով հանեցինք դետոնատորը, իսկ հետո տեսանք զինվորի մարմնի մասերը”,-պատմել է որոնողական խմբի հրամանատար Բարսովը:
Խորհրդային զինվորի ոտքերին ու ձեռքերին գնդակների հետքեր են: Դիակն այնքան լավ է պահպանվել, որ նույնիսկ երևում են բազմաթիվ դաջվածքները:
Համաշխարհայինի ժամանակ այս կողմերում դաժան ու արյունահեղ մարտեր են եղել գերմանաֆաշիստական զավթիչների դետ` Կովկասի համար: Մարտերը տևել են 14 ամիս` 1942-ի հուլիսի 25-ից մինչև 1943-ի հոկտեմբերի 9-ը:
Ներկայում կարմիրբանակայինի մարմինը տեղափոխել են դատաբժշկական փորձագիտական կենտրոն:
Չինաստանում ամոնիակի արտահոսքից 15 մարդ է զոհվել
Իսմաիլովը` Մոնիկա Բելուչիի մասին
Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովը պարզաբանել է Մոնիկա Բելուչիի հետ կապ ունենալու վերաբերյալ սենսացիոն տեղեկությունը:
ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ իտալացի նշանավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին ամուսնալուծվել է ֆրանսիացի դերասան Վենսեն Կասելից ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովի պատճառով:
“Կոմսոմոլսկայա պրավդա” թերթը կապ է հաստատել միլիարդատիրոջ որդու`Սարահանի հետ`շրջանառվող նորության վերաբեյալ պարզաբանում ստանալու համար:
Որդին պնդել է, որ այդ նորությունները սուտ են, իրենք այդպիսի հայտարարություններին արդեն ուշադրոթյուն չեն դարձնում: “Հայրս շատ հանգիստ արձագանքեց այդ ամենին: Ծիծաղեցինք և վերջ”,-ասել է Սարահանը:
Թելման Իսմաիլովը իր անձնական կյանքի մասին երբեք ոչինչ չի պատմում: Իսմաիլովի պաշտոնական կայքում իր կնոջ մասին գրված է միայն մի բան. “Թելման Իսմաիլովն ամեն առավոտ գոհացնում է իր կնոջը`նվիրելով նրան ոսկուց և ադամանդներից թանկարժեք զարդեր”:
Նշենք, որ Իսմաիլովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է, Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատերն է, “ԱՍՏ” (Ալեքփեր-Սարհան-Թելման) ընկերությունների խմբի սեփականատերն է (շրջանառությունը մոտ 2 մլրդ դոլար): Նա նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող “Mardan Palace” հյուրանոցի սեփականատերն է:
Նյու Յորքի օդանավակայանի աշխատակիցներն իրեր են թռցրել ուղեբեռներից
Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում անվտանգության ծառայությունը ձերբակալել է 7 աշխատակցի, որոնք բռնվել են ուղեբեռներից իրեր թռցնելու պահին: Բոլորն էլ զբաղված էին El Al Israel ավիաընկերության ուղևորների բեռների տեսակավորումով:
Ուղևորները բազմիցս են բողոքել կորած իրերի պատճառով: Բեռնահամալիրում տեսախցիկներ են տեղադրվել ու դրանց օգնությամբ պարզել են գողություն կատարողների ինքնությունը: Նրանց բնակարանների հետախուզման ժամանակ հայտնաբերվել է գողոնը,թանկարժեք ժամացույց, ոսկերչական զարդեր, ֆոտոտեխնիկա, Apple սարքավորում: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջ քաշվել:
Ամուրի մակարդակը 4 ժամում բարձրացել է 3 սմ
Խաբարովսկի մարզում Ամուրի մակարդակը տեղական ժամանակով 12:00-ին կազմել է 773 սմ, այսինքն` 4 ժամում բարձրացել է 3 սմ: Ջրասույզ է 50 բնակավայր: Անցած շաբաթ այնտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ հիդրոլոգները հայտնել էին , որ օգոստոսի 27-31-ը ջրի մակարդակը կհասնի 680-720 սմ-ի: Ուրբաթ օրան արդեն Ամուրի մակարդակը հասել էր 770 սմ-ի, մեկ մետրով գերազանցելով պատմական առավելագույն 642 սմ նիշը:
Սպասվում է, որ սեպտեմբերի 1-4-ը Ամուրը կբարձրանա մինչև 800 սմ: Օդերևութաբանները կանխատեսում են կղզիների, խոտհարկների, արոտավայրերի ամառանոցների Ուսսուրական ավանի ու այլ բնակավայրերի հեղեղում:
Մոսկվայում տրանսպորտի գիշերային ցանց է գործարկվել
Վենեսուելայի նախագահը իր ելույթում կրոնական հայտնի ասույթը մեջբերելիս պատահաբար ձուկ բառի փոխարեն առնանդամ է արտասանել
Այս շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ելույթի ժամանակ, ցանկանալով Աստվածաշնչից մեջբերում կատարել, սխալ է արտասանել հայտնի կրոնական ասույթը՝ Քրիստոսը բազմացրեց հացը և առնանդամները ասելով:
Մադուրոն այդ սխալը թույլ է տվել մայրաքաղաք Կարակասում կրթության վերաբերյալ իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով բազմությանը կերակրելու նպատակով հացը և ձուկը բազմացենլու Քրիստոսի խորհրդանշային պատմությանը՝ նա ցանկացել է հայտնել, որ իր կառավարությունը կրթությունը կտարածի երկրի տարածքով՝ դպրոցից դպրոց և աշակերտից աշակերտ:
«Որպեսզի բազմացնենք ինքներս մեզ, ինչպես Քրիստոսը բազմացրեց առնանդամները, կներեք, ձուկը և հացը» ասել էր նա:
Իսպաներենում առնանդամ (penes) և ձուկ (peces) բառերի համարժեքները մեկ տառի տարբերություն ունեն և դրանք շփոթելը բավականին հեշտ է:
Մադուրոն Վենեսուելայի նախագահ է դարձել մարտի 5-ին Ուգո Չավեսի մահից հետո:
Իր կառավարման հինգ ամիսների ընթացքում տարբեր նա քննարկումների նյութ է դարձել:
Նրան մեղադրում են երկրում զուգարանի թղթի անբավարար քանակության, Չավեսի դամբարանում քնելու, նույնասեռականների դեմ հայտարարությունների և Էդվարդ Սնոուդենին ապաստան առաջարկելու համար:
Եգիպտոսում Էրդողանին քննադատող մուլտֆիլմ են պատրաստել (տեսանյութ)
Եգիպտական հեղափոխության կողմնակիցները քննադատության են ենթարկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին, որը խստորեն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: Այս խումբը իր դժգոհությունն արտահայտելու համար «Trend» վերնագրով անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որտեղ քննադաության է ենթարկվում Թայիփ Էրդողանը: Տեսանյութում ներկայացվում է Էրդողանի ելույթը Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, որը ուղեկցվում է «Գեզի» այգու վերաբերյալ կադրերով:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կլուծվի. Ալի Հասանով
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում լուծվելու է: Հիշեցնելով, որ օգոստոսի 31-ը Կուբաթլու շրջանի «օկուպացման» օրն է, փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանը «կազատագրի Հայաստանի օկուպացրած հողերը»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը: «Մենք ցավում ենք, որ միասին հավաքվում ենք միայն օկուպացիայի օրերին: Մենք միանգամայն վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ մենք մոտ ապագայում անպայման կհավաքվենք հաղթանակի օրը: Մենք կարծում ենք, որ կգա օր, երբ այս հողերը կազատագրվեն: Այս հարցը շուտով կլուծվի, չնայած Հայաստանը իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ երկարաձգում է խնդրի հանգուցալուծումը: Մենք գտնում ենք, որ այս հարցից բացի Ադրբեջանում այլ խնդիր չկա: Մեր միակ խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունն է, որը շուտով կկարգավորվի»,-հայտարարել է Հասանովը:
«Սիմփսոնները» մուլտֆիլմի անբուժելի հիվանդ հեղինակը խոստացել է նախքան իր մահանալը իր ունեցվածքը տրամադրել բարեգործության նպատակով
Երբ հայտնի «Սիմփսոնները» մուլտֆիլմի ռեժիսորը հուլիսն հայտնել է, որ ինքը հաստ աղիքի քաղցքեղ ունի, նա բազմաթիվ առաջարկներ է ստացել իր ունեցվածքով հետաքրքրված մարդկանցից:
Սեմ Սայմոնը նշում է, որ որոշ մարդիկ պարզապես մեկ միլիոն դոլար են խնդրել, մյուսները խնդրել են օգնել իրենց ուսման վարձը վճարել կամ հանդես են եկել բիզնես առաջարկներով:
Սայմոնը Մեթ Գրոունինգի հետ մուլտֆիլմը ստեղծել էր 1991թ-ին: Չնայած նա «Սիմփսոնները» մուլտֆիլմի ստեղծագործական խմբից դուրս է եկել1993թ-ին, սակայն շարունակում է որպես հեղինակային վճար յուրաքանչյուր մասից տասնյակ միլիոնավոր դոլարներ ստանալ:
Սայմոնի մոտ ուղիղ աղիքի քաղցքեղ հայտնաբերվել էր նոյեմբերին և նրան ապրելու երեքից վեց ամիս ժամանակ էին տվել:
58-ամյա բարեգործը այժմ իր կյանքի վերջին ամիսները անց է կացնում գումարներ տրամադրելով անտուն մարդկանց կերակրող ֆոնդերին և կենդանիների կացարաններում կենդանիներին սպանվելուց փրկելու նպատակով:
Նա հայտնում է, որ ինքը իր կյանքի ընթացքում ևս բարեգործություններ է իրականացրել և շարունակում է անել նաև հիմա:
Չնայած Սայմոնը մուլտֆիլմի երեք հեղինակներից ամենաքիչ հայտնին էր, սակայն որոշ տվյալներով նա ամենաշատն էր ընդգրկված այդ աշխատանքում:
Նա իր բարեգործությունների շրջանակներում ստեղծել է նաև Սեմ Սայմոնի հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների կացարաններից շներ փրկելով և դրանց հաշմանդամ վետերաններին օգնելու նպատակով վարժեցնելով:
Նա նաև գումարներ է հատկացնում Լոս Անջելեսի սննդի բանկին, որը յուրաքանչյուր օր Սայմոնի ձևով՝ բանջարեղենային սննդակարգով, կերակրում է 200 ընտանիքի:
Սիրիական պատերազմը 7500 երեխայի կյանք է խլել
«Al-Arabia» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սիրիական կոնֆլիկտի սկզբից ցայսօր, այսինքն 2011թվականի մարտ ամսից, մոտ 7500 երեխա է զոհվել: Հրապարակված տվյալների համաձայն՝ պատերազմի զոհը դարձած երեխաներից 4225-ը տասը տարեկանից փոքր է եղել, 55-ը՝ մեկ տարին չլրացած երեխաներ: Ամենից շատ երեխա է զոհվել Հալեպ քաղաքում և դրա շրջակայքում, որտեղ սպանվել է 1587 երեխա:
Ավելի քան երկու տարի է, ինչ Սիրիայում շարունակվում են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումները: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 100 հազար մարդ:
Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններին. Zaman
Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների հետ արտահերթ հանդիպման ժամանակ նշել է, որ ռազմական ներծուժումը Սիրիա կարող է այլ նպատակ հետապնդել՝ այն է թուլացնել նախագահ Բաշար Ասադի ուժերը, այլ ոչ թե իշխանազրկել նրան:
Քննարկման ժամանակ, որին մասնակցել են երկրի ներքին և արտաքին գերատեսչությունների ղեկավարները, համաձայնություն է կայացվել այն մասին, որ Թուրքիան ուղղակիորեն չի մասնակցի Սիրիայի նկատմամբ ռազմաօդային գործողություններին, այլ ընդամենը կաջակցի մյուս երկրներին իրականացնելու օդային հարձակումը: Բացի այդ, վարչապետ Էրդողանը կարգադրել է ուժեղացնել անվտագության միջոցառումները Սիրիայի հետ սահմանային շրջաններում և այնտեղ ուղարկել լրացուցիչ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսուրսներ:
ԱՄՆ-ում կառուցվում է աշխարհի ամենավախեցնող ատրակցիոնը, տեսանյութ
Եթե դուք իսկապես ցանկանում եք սուր զգացողություն ունենալ, մի քանի ամսից մեկնեք Նյու Ջերսի, որտեղ կբացվի նոր ատրակցիոն: Դրան դիտելն էլ է սարսափելի , ուր մնաց նստելը:Ձեզ սպասում է205կմ-ժ արագությամբ ազատ անկում 40 հարկանի շենքից ,հաղորդում է Daily News.
Զվարճալիքների Six Flags Great Adventureհայտնի պարկում, հաջորդ տարի գարնանը կբացվի Zumanjaro ատրակցիոնը,որի հետ համեմատելիս ամենասարսափելի ամերիկյան բլուրները ձեզ անվնաս թեթև կատակ կթվա: Կառույցի բարձրությունը 126 մետր է, համարյա երկու անգամ ավելի բարձր “Ազատության” արձանից և մեկ քառորդով բարձր Բիգ-Բենից: Այդ բարձրություն զվարճությունների անվախ սիրահարներին կբարձրացնի վերելակը:
Քաջերին սպասվում է 205կմ-ժ արագությամբ ազատ անկում: Պարկի ղեկավարությունը նախատեսում է իր նոր Zumanjaro ատրակցիոնով մտնել Գինեսի գիրք, քանի որ Zumanjaro-ի բարձրության մրցակիցներ չկան:
Սպասվում է, որ 2015թ. ատրակցիոնի վերին մասերից առանձին ամերիկյան բլուրներ կկառուցեն:Որպեսզի հսկայի համար տեղ ազատեն, պարկի ղեկավարությունը սեպտեմբերի 8-ին կփակի ամեառաջին բլուրը, որից սկսվել է
Six Flags Great Adventure-ի շինարարությունը, այն պատրաստված է փայտից և անխափան 35 տարի աշխատել է
Պորտուգալիան եվրոպական երկրներից ևս 2 ինքնաթիռ է խնդրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
Պորտուգալիան խնդրել է եվրոպական երկրներին ևս երկու ջրցան ինքնաթիռներ տրամադրել երկրի տարածքում տարածվող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:
Պորտուգալիայի ազգային քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Հորհե Դիասը հայտնում է, որ Ֆրանսիան և Իսպանիան ուրբաթ օրը յուրաքանչյուրը երեք ջրցան ինքնաթիռներ են տրամադրել, սակայն դրանք բավական չեն:
Պորտուգալիայի հյուսիսում շոգ եղանակի և քամու պատճառով տարածվող անտառային հրդեհների դեմ 1 300 հրշեջներ են պայքարում:
Հրդեհների ամենամեծ երկու օջախները գտնվում էին մայրաքաղաք Լիսաբոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող Վիզեուի մոտակա խիտ անտառներում:
Այդ հատվածում հրդեհը մարելու համար ուղարկվել էին 900 հրշեջներ և 288 մեքենաներ:
Սաֆար Աբիևը հանդիպել է Օքլահոմայի գեներալ-գնդապետ Մայլզ Դիրինգի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը օգօստոսի 30-ին ընդունել է Օքլահոմա նահանգի (ԱՄՆ) Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-գնդապետ Մայլզ Դիրինգին:
Քննարկվել են համագործակցության և համատեղ նախագծերի արդյունքները: Գեներա-գնդապետ Դիրինգը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների խաղաղապահ գործունեության համար:
Սաֆար Աբիևը խոսել է Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների խոչընդոտների մասին`հիշատակելով 907-րդ բանաձևը:
Համաձայն “Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում” խորագրով 907-րդ բանաձևի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։
Վախճանվել է Նոբելյան դափնեկիր Շեյմաս Հինին
Այսօր առավոտյան Դուբլինում, 75 տարեկանում մահացել է բանաստեղծ, գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Շեյմաս Հինին:
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է “Նատուրալիստի մահը”: Նա բանաստեղծություների 10 ժողովածու է լույս ընծայել, մի շարք էսսեների ու թարգմանությունների հեղինակ է:
1995-ին արժանացել է Նոբելյան մրցանակի “պոեզիայի քնարական գեղեցկության ու գեղագիտական խորության համար, որը մեր առջև բացում է զարմանահրաշ առօրյան ու կենդանացնում անցյալը”: Նա նաև Թ.Ս.Էլիոթի ու Դևիդ Կոենի մրցանակների դափնեկիր էր:

