Գազայի բնակիչներին կոչ են արել հեռանալ իրենց տներից

GAZA (1)Այսօր Իսրայելը օդային ռմբակոծությունների նոր շրջան է սկսել Գազայում՝ թիրախ դարձնելով Համասի բարձրաստիճան պաշտոնիաներին:

Ինը օր շարունակվող կոնֆլիկտի ընթացքում զոհերի թիվը հասել է 208-ի՝ բոլորը բացի մեկից պաղեստինցիներ: Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ ու երեխաներ են: Անցած շաբաթ Գազայում բախումների սկսվելուց ի վեր շուրջ 1,550 մարդ է վիրավորվել:

Այսօրվա ռմբակոծություններից առաջ Գազայի տասնյակ հազարավոր բնակիչների զանգահարել և թռուցիկներ են բաժանել՝ զգուշացնելով հեռանալ իրենց տներից:

Իսրայելի կաբինետը այս հարձակումից մեկ օր առաջ հաստատել է Եգիպտոսի առաջարկած հրադադարի ձևաչափը: Սակայն Համասը մերժել է այդ հրադադարի պայմանները և 47 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ, որից հետո վարչապետ Բենյամին Նաթանյահուն կրկին ռազմական գործողություններ է սկսել:

Անկախ

Մոսկվայի մետրոյի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել

Մոսկվայի մետրոյի վթարՄոսկվայում մետրոյի գնացքների գծերից դուրս գալու գործով չորեքշաբթի օրը երկու մարդ է ձերբակալվել:

Տեխնիկական սպասարկման վերահսկիչ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովին ձերբակալել են անվտանգության կանոններին չհետևելու կասկածանքով:

Ձերբակալվածները հետևում էին Հաղթանակի պարկ և Սլավյանսկի բուլվար կայարանների միջև ընկած երկաթուղային հանգույցում իրականացվող աշխատանքներին:

Երկու կասկածյալները հարցաքննության են ենթարկվել, իսկ իշխանությունները պատրաստվում են նրանց մեղադրանք առաջադրել:

Երեքշաբթի առավոտյան երեք մետրոյի վագոններ դուրս էին եկել գծերից, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:

160 մարդ վնասվածք է ստացել, որոնցից120-ը տեղափոխվել են հիվանդանոց:

 Անկախ

Ֆրանսիան պայքարում է ռեստորաններում առկա վատ որակի սննդի դեմ

Chefs at work in a French restaurant … what's causing the culinary crisis?Ֆրանսիայում ռեստորանների հաճախորդները այս շաբաթ ճաշացանկում կնկատեն փոքրիկ զվարճալի պատկեր՝ բռնակով կաթսա վերևում տուն, որը ցույց է տալիս, որ մենյուի ճաշատեսակը պատրաստված է տնային պայմաններում:

Այս քայլը նոր օրենքի մաս է կազմում, որը նպատակ ունի պայքարել ֆրանսիական ռեստորաններում առկա զարմանալի մեծ քանակությամբ գործարանային արտադրության սննդի և կիսաֆաբրիկատների դեմ: Ֆրանսիայում սպառողների հարցերով ղեկավար Քերոլ Դելգան նշել է, որ այդ նշանը հաճախորդներին կտեղեկացնի իրենց պատվիրած սննդի որակի մասին:

Ամեն դեպքում՝ ռեստորանային ոլորտի բազմաթիվ մարդիկ կարծում են, որ այդ օրենքը երկարատև կիառություն չի կարող ունենալ, քանի որ թույլ է տալիս սառեցված հումքից պատրաստված ճաշատեսակները համարել տնային պայմաններում պատրաստված:

Խորհրդարանը օրենքը հաստատել է մարտի 17-ին, որը ուժի մեջ է մտել այս շաբաթ: Ռեստորաններին մինչև հունվարի 1-ը ժամանակ է տրվել իրենց մենյուները օրենքին համապատասխանացնելու համար:

Անկախ

Վերադարձ գրամեքենաներին

67-390x290 (1)Գերմանիայում քաղաքական գործիչները մտածում են վերադառնալ գրամեքենաներին` գաղտնի փաստաթղթերի տպագրման համար, հաղորդում է  Газета.Ru-ն:

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գործունեության հետաքննման գործով բունդեսթագի հանձնաժողովի ղեկավար Պատրիկ Զենսբուրգը հաղորդել է, որ նա ու իր գործընկերները սկսել են մի մեխանիզմ մշակել, որը թույլ կտա ժամանակակից էլեկտրոնային փոստից  հետ գնալ ավելի հուսալի գրամեքենաներին:

Այն հարցին, թե իսկապես Գերմանիայի քաղաքական գործիչները դիտարկում են գրամեքենաների կիրառումը, Զենսբուրգը պատասխանել է` «այո, առանց հումորի»: Սակայն մյուս խորհրդարանականները քննադատել են նրա առաջարկն ու անվանել այն «գրոտեսկային ու անհեթեթ»:

Մասնավորապես, բունդեսթագի պատգամավոր ու արտասահմանյան հատուկ ծառայությունների գործունեությության հետաքննության գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մարտինա Ռանները կատակել է, որ նման գրությունները կարդալուց հետո էլ պետք է այրել կամ էլ ընդհանրապես, պետք է  վերացնել գաղտնի ծառայությունը:

Անկախ

Նեթանյահուն պաշտոնից հեռացրել է Իսրայելի պաշտպանության փոխնախարարին

netanyahuԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է պաշտպանության փոխնախարար Դանի Դանոնի հրաժարականը: Իսրայելական կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` փոխնախարարին պաշտոնից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա քննադատել է վարչապետի` զինադադար հաստատելու Եգիպիտոսի առաջարկը ընդունելու որոշումը: «Այն ժամանակ, երբ իսրայելական կառավարությունը և բանակը վճռական գործողությունների են գնում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, փոխնախարարի պահվածքը երկրի ղեկավարի նկատմամբ անընդունելի է»,-ասված է Նեթանյահուի որոշման մեջ:

 

Անկախ

Իրաքն օդային հարված է հասցրել ԻՇԻՊ-ի շտաբին

mosulԻրաքի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Մոսուլի համալսարանի մասնաշենքին, որտեղ տեղակայված են «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները: Տեղական աղբյուրների հաղորդմամբ` զինյալները փակել են մուտքը դեպի դեպքի վայր, այդ պատճառով էլ զոհերի և վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն չկա: Ելնելով անվտանգության նկատառումներից` Մոսուլի բնակիչները դուրս չեն գալիս իրենց տներից:

 

Անկախ

Մոսկովյան մետրոյի վթարի պատճառը

TASS_7964719-pic330-330x220-22337Մոսկովյան մետրոյի վթարի պատճառը մետաղալարով ամրացրած  սլաքն է եղել:

Մետրոյում կատարված ողբերգության պատճառը վատ ամրացված սլաքի մեխանիզմն է եղել, հայտնվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքում :

“Հետաքննությունը ենթադրում է, որ աշխատանքները հարկին չեն կատարվել.սլաքի մեխանիզմը ամրացվել է սովորական` 3 մմ –անոց մետաղալարով, որն էլ կտրվել է”,ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նույն կայքում տեղեկություն կար, որ գործով 2 կասկածյալ է ձերբակալվել:

Անկախ

 

Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարին,զոհվել է 16 մարդ

o_868333Խոշոր ճանապարհային ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսում, երեկ. 16 մարդ զոհվել է , 30-ը` տուժել: Էսնա քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից մեկին պատկանող ավտոբուսը բախվել է բեռնատարին`Հուրգադա քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան, սակայն չի բացառվում, որ վարորդներից մեկը գերազանցել է արագությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արաբական հանրապետությունում ճանապարհներին մահացության հիմանական պատճառն արագության գերազանցում է: Ամեն տարի շուրջ 8 հազար մարդ է զոհվում Եգիպտոսի ավտոճանապարհներին: Հիմնականում կանոնները խախտում են բեռնատարների, միկրոավտոբուսների ու տաքսիների  վարորդները, գիշեր, թե ցերեկ:

Անկախ

Լոս Անջելեսում առգրավել են գիշատիչ խխունջների խմբաքանակ

1015988208Աֆրիկյան գիշատիչ 67 խխունջ են հայտնաբերել Լոս Անջելեսի օդանավակայանում: Դրանցից յուրաքանչյուրը  գրեթե 1 կգ է կշռում ու 15 ու ավելի սմ երկարություն ունի: Գիտատիչները խժռում են պատերի ծեփը, ավազն ու բետոնը, ծառը,ոսկրերը, նաև` մեկը մյուսին: Գիշատիչ ուղեբեռը ԱՄՆ էր հասել Կոնգոյից, որի հասցեատերն այդպես էլ չի պարզվել, հաղորդում է  Mirror-ը:

Աֆրիկյան խխունջները Նիգերիայում ու Կնոգոյում նրբահամ ուտելիք են համարվում, իսկ Բրազիլիայում նույնիսկ կրոնական ծեսերում են դրանք օգտագործում: Ըստ ամենայնի, Կալիֆոռնիայում նույնպես այդ խխունջների սիրահարներ կան: Պլաստիկե տարաների վրա, որոնցով խխունջները հասել են Լոս Անջելես, գրված է` “սննդի համար»:  Ամենայն հավանականությամբ գիշատիչները պատվիրած համադամասերն անտեղյակ է, որ դրանք ԱՄՆ-ի տարածք ներկրելն արգելված է, քանի որ վտանգավոր մակաբույծներ տարածողներ են համարվում, որոնք ի վերջո տնային կենդանիների անկման են հանգեցնում:

Վտանգավոր են դրանք նաև մարդու համար, այդ գիշատիչի կծելուց մարդը կարող է հիվանդանալ ուղեղաբորբով: Կալիֆոռնիացի փրկարարների տվյալներով, վտանգավոր ուղեբեռն այրել են տեղի գյուղատնտեսական ծառայության ներկայացուցիչները:

Անկախ

Հարբած ամերիկացին մտել է շնաձկներով ակվարիումը

Акула в аквариумеԲոստոնի ոստիկանները ձերբակալել են 51-ամյա տղամարդուն, որը մտել էր շնաձկներով ակվարիումի մեջ:

Նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանության ու ուրիշի տարածքը ներխուժելու փաստով: Ակվարիումով տարածք առանց տոմսի մտնելով, տղամարդը թռել է պատից: Ապա ինքնուրույն էլ դուրս եկել` առանց որևիցե վնասվածք ստանալու: Նրա բախտից, շնաձկները կուշտ էին ու  տղամարդն իրենց չի հետաքրքրել այդ պահին:

Բացի շնաձկներից, այդ ակվարիումում այլ ծովաբնակներ էլ կան:

Անկախ

Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է ունեցել

unnamedԱդրբեջանական բանակի լեյտենանտը դժբախտ պատահարի հետևանքով մահացել է:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, պատահարը գրանցվել է պաշտպանության նախարարության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում:

Լեյտենանտ Վյուսալ Արիֆ օղլու Գուրբանովը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Գործակալությունը չի մանրամասնում, թե դժբախտ պատահարի պատճառը ինչն է եղել և ինչ պայմաններում է մահացել:

 

Անկախ

Սգո օր Մոսկվայում

513040Այսօր Մոսկվայում սգո օր է հայտարարվել մոսկովյան մետրոպոլիտենի վթարի զոհերի կապակցությամբ:

Վերջին տվյալներով զոհվել է 22 մարդ, հիվանդանոցներում են 100 տուժածներ: 50 մարդու վիճակ ծայրահեղ ծանր է գնահատվում:

Վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են երեկ երեկոյան, իսկ վերականգնման աշխատանքներին 30 ժամ է հատկացվել:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ի առավոտյան, «Սլավյանսկի բուլվար» ու «Պարկ պոբեդի» կայարանների միջև: Գնացքը կտրուկ արգելակել է ու 3 վագոն ռելսերից դուրս է եկել:

Գործի քննությանը քննչական կոմիտեն է միացել: ԱԻ փաստով քրեական գործ է հարուցվել տրանսպորտային անվտանգության պահանջների խախտման մեղադրանքով:

Անկախ

Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը

Հարութ Սասունյան

Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիյեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը  «գլխավոր ծրագիր» են մշակում 2015-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով:

 

Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին:

 

«Հյուրիյեթ» թերթի հուլիսի 5-ի համարում Թոլգա Թանիսը հայտնել է, որ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերին Վաշինգտոն կհրավիրի թուրք-ամերիկյան խմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին «նախաձեռնող և հակազդող քայլեր»  պատրաստելու նպատակով:

 

Հաղորդվում է, որ ATAA-ն ձևավորելու է թուրքական «ակտիվիստների կոմիտեներ», որոնք այցելելու են «օրենսդիրներին յուրաքանչյուր նահանգում, քարոզարշավներ տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ մտնելու ավանդական մամուլի հետ, պատրաստելու առցանց դասընթացներ և կազմակերպելու համացանցային հանդիպումներ ամերիկացիների համար ամբողջ երկրում»: «Հյուրիյեթը» նաև հաղորդել է, որ ATAA-ն կազմակերպելու է «առնվազն 20 մեկօրյա համաժողովներ տեղի համալսարանների համագործակցությամբ և հայտնի թուրքերի մասնակցությամբ, ինչպիսիք են դոկտոր Մեհմեթ Օզը և «Կոկա կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը:

 

ATAA-ն մտադիր է ձեռնակել հետևյալ «քայլերը, որոնցով կհակազդի».

 

– Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներին, գրքերին և ֆիլմերին.

– Հայերի կողմից կազմակերպվող քննարկումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին.

– Կոնգրեսում «հակաթուրքական օրինագծերին»:

 

Նախքան հայերը շատ կմտահոգվեն այս ենթադրյալ թուրքական ծրագրերով, պետք է հետևյալ հարցադրումներն անել.

 

– Արդյոք «Հյուրիյեթի» տեղեկությունը ճշգրի՞տ է ATAA-ի ծրագրերի մասին: Տխրահռչակ թուրքական լրատվամիջոցները միշտ էլ աչքի են ընկել փաստերի խեղաթյուրմամբ և պատմություններ հորինելով: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն չկա ATAA-ի կայքէջում:

– Եթե հոդվածն ամբողջությամբ կամ նույնիսկ մասամբ ճիշտ է, արդյոք հաստա՞տ է, որ ATAA-ն իրոք իրականացնելու է իր հայտարարած ծրագրերը, թե՞ սա պարզապես քարոզչական հնարք  է կամ դրամահավաքման փորձ:

 

Որպես առաջին ազդանշան մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ «Հյուրիյեթի» պատմության առնվազն մի կարևոր հատվածը կեղծիք է…  «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը հայտնել է, որ հանրածանոթ հեռուստահաղորդավարի մամլո խոսնակը հերքել է, որ դոկտ. Օզը որևէ կերպ ընդգրկված է թուրքական ժխտողական ձեռնարկներում: Նմանապես, ես փորձում եմ պարզել, թե արդյոք  «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի` ցեղասպանության ժխտման մեջ ներգրավված լինելու մասին լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հատկանշական է, որ «Հյուրիյեթը» արդեն փոխել է իր նախնական հաղորդագրությունը, հերքում ավելացնելով, միգուցե դոկտոր Օզի և պարոն Քենթի բողոքներից հետո` իրենց անունները առանց արտոնության և անճիշտ ձևով օգտագործելու համար. «Երկու անձինք, որոնց անունները նշված են վերևի հոդվածում (դոկտ. Օզը և «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը), երկու հայտնի գործիչներ են Ամերիկայի թուրքերի երկար ցուցակում, որոնք կհրավիրվեն ելույթ ունենալու համայնքային միջոցառումներում: Նրանք գաղափար չունեն ATAA-ի ծրագրերի մասին կամ դրանցում ընդգրկված չեն»:

 

Երանի թե դոկտ. Օզը և պարոն Քենթը իրոք ընդգրկված լինեին թուրքական ժխտողական աշխատանքներում, որը պատճառ կհանդիսանար դոկտ. Օզի հեռուստաշոուն և «Կոկա կոլայի» արտադրանքն ամբողջ աշխարհում բոյկոտելու համար: Սա հայերին շատ մեծ հնարավորություն կընձեռեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի քարոզչության համար, որ ոչ մի գնով հնարավոր չէր լինի ձեռք բերել…

 

Բացի այդ, իմ ջերմ հույսն է, որ «Հյուրիյեթի» հոդվածն ամբողջությամբ ճիշտ է, և ATAA-ն իրականացնելու է իր խոստացած բոլոր միջոցառումները: Որքան հաճախ թուրք ժխտողականները բարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը` փորձելով հակազդել փաստարկված պատմական իրողություններին, այնքան նրանք ակամայից ավելի շատ կնպաստեն Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը, և դրանով խայտառակելով իրենց ամբողջ աշխարհում…

 

Մինչ հայերն ի վիճակի չեն իրենց ձայնը շատ ավելի լսելի դարձնելու միջազգային ասպարեզում, ճակատագրի հեգնանքով, Վաշինգտոնում Թուրքիայի կողմից վարձված հասարակայնության հետ կապերի ազդեցիկ ընկերություններն ավելի շատ օգուտ կտան հայությանը… Նույնքան օգտակար են թուրք առաջնորդների հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետ Էրդողանի կողմից 2014 թվականի ապրիլի 23-ին արվածը՝ չնայած ժխտողական բովանդակությանը: Որպես անկանխատեսելի հետևանք` Ցեղասպանության հարյուրամյակի դեմ ուղղված ATAA-ի ջանքերը խթան են հանդիսանալու միջազգային լրատվամիջոցների համար, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ ժողովրդի հանդեպ շարունակվող անարդարության վրա՝ ավելի լայնորեն լուսաբանելով հայկական նախատեսված ոգեկոչման միջոցառումները:

 

Չնայած թուրքական հակառազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն հայերը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, թե արդյոք իրենք պատշաճորեն նախապատրաստվո՞ւմ են նշելու Ցեղասպանության հարյուրամյակը համաշխարհային ասպարեզում, նկատի առնելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների վիթխարի կորուստը: Լինելով չափազանց համակված թուրք ժխտողականների չարամիտ գործողություններով, հայերի ուշադրությունը չպետք է շեղվի զոհերի սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու իրենց պարտականությունից և արդարության պահանջից …

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Նոր տվյալներ Մոսկվայի վթարի վերաբերյալ. Տուժածներից երկուսը հայեր են.NEWS.am

մոսկվայի մետրոՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք,հաղորդում էNEWS.am- :ը

1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով;

2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 19 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են: Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ահմեդ Դավութօղլուն Գազայի հարցով հեռախոսային դիվանագիտություն է սկսել

Դավութօղլու Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Թուրքիան ևս, լինելով ակտիվ դերակատար տարածաշրջանային խնդիրներում, շտապում է միջամտել իսրայելա-պաղեստինյան հակամարտության զարգացումներին: Մասնավորապես արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային բանակցություններ է սկսել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Հալիդ Մաշալի և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Մասնավորապես քննարկվել է Գազայի հատվածում զինադադարի հաստատման հարցը: Դավութօղլուն խոսակցություն է ունեցել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ինչպես իսրայելա-պաղեստինյան լարված իրավիճակը, այնպես էլ Իրաքի և Ղրիմի հարցը:

 Անկախ

 

Գերմանիան ֆուտբոլի աշխարհի գավաթը հաղթելու կապակցությամբ դրոշմանիշներ է վաճառքի հանել

Գերմանիա, ֆուտբոլից հետո

Գերմանիա, ֆուտբոլից հետո

Կիրակի օրը իրենց ֆուտբոլային թիմի՝ աշխարհի գավաթը հաղթելու կապակցությամբ Գերմանիան հինգ միլիոն դրոշմանիշ է թողարկել:

Դրոշմանիշների առաջին օրինակները բաժանվել են թիմի անդամներին, իսկ դրանց 60 տոկոսը վաճառքի կհանվեն այս շաբաթ:

Եթե Գերմանիան պարտվեր եզրափակիչ խաղը, ապա Deutsche Post-ի արտադրած դրոշմանիշները որպես տպագրական խոտան կոչնչացվեին:

Դրոշմանիշները պատվիրել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը, որին պատկանում է Deutsche Post-ի բաժնետոմսերի 21 տոկոսը:

Germany- stampsԳերմանիայի հաղթանակից հետո Գերմանիայի ֆուտբոլի թիմի չորս աստղեր պարունակող նոր շապիկները վաճառվել են ժամերի ընթացքում:

Գերմանիան աշխարհի չեմպիոն էր դարձել կիրակի օրը, իսկ Adidas-ը ժամանակ չէր կորցրել այդ կապակցությամբ շապիկները վաճառքի հանելու համար:

Երկուշաբթի օրը Adidas-ի կայքում նշված էր, որ շապիկները արդեն վերջացել են:

 Անկախ

Լիբիան մտադիր է միջազգային զորքեր հրավիրել

libya-airport

ժամանակավոր կառավարությունը մտադիր է զորքեր խնդրել միջազգային հանրությունից, քանի որ երեք օր տևող բախումների հետևանքով ավերվել է մայրաքաղաքի օդանավակայանի մեծ մասը:

Երեքշաբթի օրը կառավարությունը իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել՝ կոչ անելով բոլոր հակառակորդ կողմերին դադարեցնել բախումները և նշելով, որ կարգը խախտած բոլոր հրամանատարները կմեղադրվեն մարդկության հանդեպ հանցանքներ կատարելու համար:

Կառավարությունը նաև հայտնել է, որ օդանավակայանի ինքնաթիռների 90 տոկոսը ռմբակոծվել են, իսկ մի շարք կառույցներ ավերվել:

Սա 2011թ-ին բռնապետ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո Տրիպոլիում տեղի ունեցած ամենաուժեղ բախումներից մեկն է:

 Անկախ

Աֆղանստանում մեքենայի պայթյունի հետևանքով 38 մարդ է զոհվել

պայթյուն Աֆղանստանում

պայթյուն Աֆղանստանում

Երեքշաբթի օրը Աֆղանստանում մարդաշատ շուկայի մոտ մեքենայի պայթյունից զոհվել է 38 և վիրավորվել 30 մարդ:

Պակտիկա նահանգի ոստիկանապետի տեղեկություններով՝ մեքենան վարում էր մահապարտ ահաբեկիչը, որը չի կանգնել ոստիկանների ազդանշանից հետո:

Երեքշաբթի օրը մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են նաև նախագահական աշխատակազմի կողմից օգտագործվող մեքենայի վրա, որի պատասխանատվությունը ստանձնել են թալիբանները:

Թալիբանի ներկայացուցիչը մամուլի հայտարարության մեջ նշել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել վեց մարդ: Նա նշել է, որ բոլոր զոհերը նախագահական պալատի մամուլի բաժնի աշխատակիցներ են եղել:

 

Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրողի կալանքի ժամկետը երկարաձգում են

Ռաուֆ ՄիրքադիորվԲաքվի Նասիմինի շրջանի դատարանը այսօր ուսումնասիրում է Ռաուֆ Միրքադիորովի կալանքի ժամկետը՝ համաձայն Գլխավոր դատախազության՝ ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդության: Այդ մասին “Թուրան” գործակալությանը հաղորդել է Միրքադիրովի իրավապաշտպան Էլմար Սուլեյմանով:

 

“Զերկալո” թերթի թղթակից Ռաուֆ Միրքադիրովը ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսվել է և անմիջապես ձերբակալվել Բաքվի օդանավակայանում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

 

Ապրիլի 21-ին դատարանը կալանավորել էր նրան 3 ամսով: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ դրանք անհեթեթ և քաղաքականապես շահադրդված համարելով:

 

Նշենք, որ այսօր լրանում է Ռաուֆ Միրքադիովի 53 ամյակը: “Ամենայն հավանականությամբ Ռաուֆ Միրկադիրովի ծննդյան կապակցությամբ հենց այսպիսի նվեր են նրան պատրաստել: Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը երկարաձգելու համար բացարձակապես ոչ մի այլ հիմք չեմ տեսնում”,- ընդգծել է փաստաբանը:

Անկախ

Ադրբեջանում անզգուշության հետևանքով զինծառայող է մահացել

կրակոցԱդրբեջանական բանակում զինվորի հերթական կորուստն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել պաշտպանության նախարության՝ առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Զինծառայող Հալիլով Օրհան Լազըմ օղլուն իրեն ամրակցված հրացանից կրակել է ինքն իր վրա: Վերջինս մահացել է:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս փաստը:

Դեպքի առնչությամբ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Անկախ