ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ Աֆղանստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից մահացել են ծառայության չորս անդամներ

a1Հարավային Աֆղանստանում ինքնաթիռի վթարից միջազգային խաղաղապահ առաքելության չորս անդամներ են մահացել:

ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ շաբաթ օրվա վթարի ժամանակ թշնամու գործողություններ չեն գրանցվել այդ հատվածում:

Դեռևս պարզ չէ` զոհված մարդիկ ՆԱՏՕ-ի միջազգային պաշտպանական օգնության ուժերի անդամներ էին, զինյալներ, թե քաղաքացիական անձիք, պարզ չէ նաև նրանց ազգությունը:

Ռազմական դաշինքը չի հայտնել վթարի ճշգրիտ վայրը, սակայն տեղական իշխանությունները հայտնում են, որ այն տեղի է ունեցել հարավային նահանգ Զաբուլում՝ ավելացնելով, որ արտաքին ուժերին պատկանող ինքանթիռը շաբաթ օրը կեսօրին վթարվել է Շահ Ջոյ նահանգում:

Զաբուլի կառավարչի տեղակալը տեղեկացրել է, որ դեպքի վայրը շրջապատվել է միջազգային ուժերի կողմից:

Օդապարիկի վթարից օվկիանոսում հայտնված պերուացիներից երկուսին դեռ չեն գտել

օդապարիկՊերույում օդապարիկի զբոսաշրջության հետևանքով Խաղաղ օվկիանոս ընկած հինգ կանայք գտնվել են, սակայն երկու տղամարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է:

«Փառք Աստծո, մենք գտել են նրանցից հինգին: Մենք շարունակում ենք երկու տղամարդկանց որոնման աշխատանքները և հույս ունենք, որ կգտնենք»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարար Վիլֆրեդո Պեդրազան:

Կանանց գտել են ծովում: Նրանց օգնության է հասել ուղղաթիռը: Ներկա պահին կանայք գտնվում են հիվանդանոցում:

Պեդրազան խիստ քննադատել է օդապարիկների սեփականատեր Globos Peru-ին հաճախորդներին փրկարար բաճկոններ պարտադրաբար չտրամադրելու համար:

Ընկերությունը նաև քննադատության է արժանացել օդապարիկների մեջ GPS սարքեր չտեղադրելու համար:

Օդապարիկում կային յոթ ուղևորներ՝ վեց պերուացի զբոսաշրջիկներ և մեկ օդաչու: Globos Peru-ի տնօրեն Լուիս Միգել Ֆերնանդեսի նախնական փոխանցմամբ՝ օդապարիները կարող էին լողալ ջրի վրա:

Գերմանիայի Կանաչներն ընտրություններում հանդես կգան միացյալ ուժերով

կանաչներԳերմանիայի կանաչների կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատների հետ հինգ ամիս հետո կայանալիք ընտրություններում միասնաբար կպայքարի Անգելա Մերգելի Պահպանողական կուսակցության դեմ: Այս մասին որոշումը կայացվել է կուսակցության եռօրյա  համաժողովում, որը ավարտվել է կիրակի:

Լինելով մեծությամբ երրորդ կուսակցությունը` կանաչները ցանկանում են «Գերմանիան վերականգնվող է» կարգախոսով ստանձնել երկրի իշխանության ղեկը:

Սոցիալական հետազոտությունների համաձայն՝ կանաչների օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 15 տոկոսը:

Այդուամենայնիվ, միացյալ ուժերով պայքարի դեպքում հավանական վարչապետ Փեր Շտայնբրուկը քիչ ժողովրդականություն է վայելում՝ նախկին քարոզարշավներում մի շարք անհաջող փորձերից հետո:

Հարցումներից պարզվել է, որ «կարմիր- կանաչ» միությունը Մերկելի կոալիցիոն կառավարությունից հետո հավաքած ձայների քանակով երկրորդն է:

Վենեսուելայում ձերբակալվել է ենթադրաբար լրտես ամերիկացի ռեժիսորը

4Վենեսուելայում ձերբակալվել է ենթադրաբար լրտես ամերիկացի ռեժիսորըԱՄՆ-ը հերքել է Կարակասի այն պնդումը, որ ձերբակալված ամերիկացի կինոռեժիսորը ԱՄՆ-ի կողմից ուղարկված լրտես է, ում հանձնարարված է Վենեսուելայում խռովություն առաջացնել:

Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Պատրիկ Վենթելը ասել է, որ տեղյակ է Կարակասում ԱՄՆ-ի քաղաքացու ձերբակալության մասին, սակայն ներկա պահին նա չի կարող մեկնաբանություններ անել:
Վենտրելի խոսքերով Վենեսուելայի կողմից առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն:
«ԱՄՆ-ը շարունակում է վճռականորեն մեժել այն մեղադրանքները, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ի կառավարությունը ջանքեր է գործադրում ապակայունացնելու Վենեսուելայի կառավարությունը կամ վնասելու որևէ մեկին»,- ասել է նա:
Համաձայն լրատվամիջոցների՝ Թրեյսին 35-ամյա ռեժիսոր է, ով նախորդ տարվանից աշխատում է փաստագրական ֆիլմի վրա:
Նրա ձերբակալման առնչությամբ իր բողոքն է արտահայտել Թրեյսիի տարածքի կոնգրեսմեն Ադամ Շիֆը:

Իսպանիայում ձերբակալվել է կիբեռ-հարձակում իրականացնող հոլանդացին

3Իսպանիայում ձերբակալվել է կիբեռ-հարձակում իրականացնող անձըԻսպանիայում ձերբակալել են նախորդ ամիս նախադեպը չունեցող կիբեռ-հարձակում իրականացրած մի հոլանդացու: Հարձակման հետևանքով դանդաղել է համացանցի աշխատանքը:

35-ամյա Ս.Կ.-ն ձերբակալվել է Բարսելոնայում:
Նախորդ ամսվա հարձակման թիրախն էր Spamhaus կամավորական խումբը, որը զբաղվում է սպամի ցուցակներ հրապարակելով և անցանկալի էլեկտրոնային նամակները ֆիլտրելով:
Համաձայն Spamhaus-ի՝ հարձակումը իրականացվել է Cyberbunker հոլանդական հոսթինգից:
AFP լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալ Ս.Կ.-ն կիբեռ-հարձակման ժամանակ Cyberbunker-ի խոսնակն էր:

Մերկ արձանները հանվել են Քաթարում կազմակերպված Օլիմպիական ցուցահանդեսից, քանի որ իշխանությունները ցանկացել են դրանք ծածկել կտորով

Greek statue.Հունաստանը Դոհայում կազմակերպված Օլիմպիական ցուցահանդեսից հանել է երկու մերկ տղամարդկանց արձաններ, երբ Քաթարի իշխանությունները պնդել են, որ նրանց սեռական օրգանները փակվեն սև կտորով:

Մշակույթի նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են խուսափել կին այցելուների համար սկանդալային տեսարաններից:

Անցած ամիս ցուցահանդեսի բացման առթիվ մահմեդական երկիր այցելած Հունաստանի մշակույթի նախարարի տեղակալը ընդդիմացել է՝ հայտնելով, որ արձանները պետք է ցուցադրվեն իրենց բնական տեսքով կամ պետք է հետ ուղարկվեն Հունաստան:

Մշակույթի նախարարությունից Agence-France-Presse-ին հայտնել են, որ արձանները այժմ Հունաստան են վերադարձվել, քանի որ Քաթարում ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են արձանների սեռական օրգանները ծածկել սև կտորով, այդ իսկ պատճառով դրանք չեն ցուցադրվել և հետ են վերադարձվել ապրիլի 19-ին:

Քաթարի պետական պաշտոնյաների հետ հնարավոր չի եղել կապ հաստատել արձանների վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու համար:

Արձանները ստեղծվել են մ.թ.ա 6-2-րդ դարերում:

Դրանք Հունաստանից բերված մոտավորապես 600 հնությունների շարքում էին, որոնք պետք է ցուցադրվեին «Օլիմպիան անցյալում և ներկայում» ցուցահանդեսի շրջանակներում:

 

«Տիտանիկ» ֆիլմի անհայտ, կուլիսային մանրամասները

Titanic-movie-image-31997 թվականին մեծ էկրաններ բարձրացած «Տիտանիկ» ֆիլմի մասին մենք շատ բաներ չգիտենք: Ահա թուրքական «Haberler»-ը ներկայացնում է բոլորի աչքից հեռու մնացած  մի շարք հետաքրքիր մանրամասներ: Պարզվում է, որ ֆիլմ արտադրող ընկերությունը ցանկացել է, որպեսզի Ջեքի դերում հանդես գա Մեթյու Մաքքոներին, սակայն ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պնդել է, որ այդ դերը խաղաղ Դի Կաբրիոն: Իսկ Ռոուզի դերի համար մյուս թեկնածուներն էին Քեմերուն Դիասը, Մադոննան, Շարլին Սթերոնը, Նիքոլ Քիդմոնը: Ֆիլմի նկարահանումների ժամանակԳլորիա Ստյուարդը 1912 թվականին տեղի ունեցած դեպքից հետո ողջ մնացած միակ մարդ էր: Նա 87 տարեկանում երկրորդական պլանի լավագույն դերասանուհի ճանաչվելով արժանացավ Օսկարի՝ դառնալով այդ մրցանակը ստացած ամենատարեց մարդը: Ֆիլմի նկարահանման վերջին օրը մի քանի հոգի կատակելու համար ֆիլմի անձնակազմի ուտելիքի մեջ քնաբեր էին խառնել, սակայն կատակը շատ անհաջող էր, քանի որ 80 հոգու հիվանդանոց էին տեղափոխել: Ռոուզի դերակատար Քեյթ Ուինսլեթը այն անհատներից էր, ովքեր հրաժարվել էին ջրի մեջ նկարահանվող կադրերի ընթացքում հատուկ համազգեստ կրել, ինչի հետևանքով Քեյթը թոքաբորբով էր հիվանդացել: 1910-1912 թվականին «Տիտանիկ» նավի կառուցման համար 7,5 մլն դոլար էր ծախսվել, իսկ 1997-ին՝ 150 մլն դոլար, իսկ ֆիլմի ընդհանուր արժեքը 200 մլն դոլար է:
Ջեքի տետրում Ռոուզի նկարը նկարել է Ջեյմս Քեմերունը: Քեյթ Ուինսլեթը, իմանալով Դի Կապրիոյի առաջ մերկ կանգնելու մասին, որոշում է նկարահանումից առաջ նրան ցույց տալ իր կրծքերը հետագա լարվածությունից ազատվելու համար: Այդ տեսարանում Ջեքը «բազմոցին պառկիր» արտահայտության փոխարեն «մահճակալին պառկիր, որ բազմոցին» է ասում, որը օրիգինալ սցենարում չկա: Սակայն Քեմերոնը այն հավանում է և ֆիլմում թողնում այդ կադրը: Նավից օվկիանոս նետվող դերասանները իրականում մեկ մետր խորություն ունեցող ավազանի մեջ են նետվում: Կապիտան Սմիթի դերը առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն վերջինս առողջական պատճառներից ելնելով ստիպված է եղել հրաժարվել այդ դերից: Ջեյմս Քեմերունը «Տիտանիկ» նավի իրական մնացորդները տեսնելու համար սուզվել է օվկիանոսի հատակը, ինչպես նաև երկար ժամանակ շփվել է նավաբեկությունից ողջ մնացածների հետ: Այն տախտակը, որի վրա Ռոուզը հենվել էր նավի կործանումից հետո, իրական «Տիտանիկ»-ի մասն է կազմում, որը ցուցադրված է Նովա Սքոտիադա կոչվող թանգարանում:

Թող խաղաղություն լինի, ես աշխատանք կգտնեմ. Մուրադ Քարայըլան

muratԱպրիլի 25-ին Քանդիլում տեղի ունեցած մամլո ասուլիսից հետո սահմանափակ թվով լրագրողներ հնրարավորություն են ունեցել հանդիպելու քրդական շարժման առաջնորդներից Մուրադ Քարայըլանի հետ: Թուրքական «Radikal»-ից այդ հանդիպմանը ներկա է գտնվել Էզգին Բաշարանը:

Քարայըլանը մի շարք կարևոր հրապարակումներ է արել, որոնք մինչ այդ հանրային հնչեղություն չէին ստացել: Նա խոսել է հետ քաշվելու գործընթացի և քրդական շարժման ապագայի մասին՝ անդրադառնալով կարևոր հարցերի: «Երբ ավարտվի զինված պայքարը, քաղաքական պայքար կմղենք: Սակայն այսօր էլ մենք արդեն քաղաքականությամբ ենք զբաղվում: Օրինակ՝ ես KCK–ի նախագահն եմ, սակայն մեզ մոտ ոչ մի զինվորական չկա: Իհարկե, բոլորս էլ զինվորական անցյալ ունենք: Օրինակ՝ իմ օրն ինչպե՞ս է անցնում: Քաղաքական կուսակցությունների հետ եմ հանդիպում, ընդունում եմ Մերձավոր Արևելքի տարբեր տեղերից եկած հյուրերի: Բոլորին հետաքրքրում է, թե հարցի լուծումից հետո մենք ինչով ենք զբաղվելու: Թող լուծում լինի, մեզ համար էլ գործ կգտնվի: Մենք ոչինչ չենք ուզում: Ասենք թե իմ պաշտոնավարման ժամկետը երկարեց, միգուցե ես այլևս չուզենամ նախագահել: Այդ ժամանակ պետք կլինի փոխել նախագահին: Մենք խոսք ենք տվել մեր կյանքը նվիրել այս գործին: Զիված պայքարի ավարտից հետո ինչպես հարկ կլինի, այնպես էլ կշարունակենք մեր ծառայությունը»,-ասել է Մուրադ Քարայըլանը:

ԱՄՆ-ի 5 նախագահները միասին են հավաքվել

amnԱՄՆ-ի հինգ նախագահներն ու առաջին տիկնայք մասնակցել են Դալասում Նախագահական կենտրոնի բացման արարողությանը: ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Տեխասում՝ Դալասի հարավային մեթոդական համալսարանում բացել է Նախագահական կենտրոն, որտեղ կա գրադարան, ինչպես նաև տեղակայված են թանգարաններ, քաղաքագիտության ինստիտուտ և Բուշի անվան ֆոնդ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են ներկայումս կենդանի ԱՄՆ բոլոր նախկին նախագահները իրենց տիկնանց հետ՝ Ջիմի և Ռոզալին Կաչերները, Ջորջ Բուշ ավագն ու Բարբարա Բուշը, Բիլ և Հիլարի Քլինթոնները, Ջորջ Բուշ կրտսերն ու Լորա Բուշը և գործող նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշել Օբամային հետ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո նախագահները միասին լուսանկարվել են:

Ադրբեջանում 17-ամյա երկու ընկերներ ինքնասպան են եղել

Ադրբեջանում 17-ամյա երկու ընկերներ ինքնասպան են եղելԱդրբեջանի Սաբունչիի շրջանում ինքնասպանության երկու դեպք է գրանցվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, այսօր առավոտյան Ռամանա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է պարանով կախված վիճակում գտնվող երկու դի: Մահացածներից մեկը 1995թ-ին ծնված Ռամիլ Վիդադիօղլուն է, մյուսը` Ալի  Օրուջօղլուն (ծնվել է 1995թ): Նրանք ընկերներ են եղել: Թե որն է եղել  ինքնասպանության պատճառը, հայտնի չէ: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Chanel-ի դիզայներ Կարլ Լանգերֆելդը վերջապես հայտնել է իր տարիքը

German designer Karl Lagerfeld appears at the end of his Haute Couture Spring-Summer 2013 fashion show for French fashion house Chanel in ParisՎերջապես դիզայներ Կարլ Լագերֆելդը հայտնել է, որ ինքը 77 տարեկան է:

Մարդկանց զարմացրել է, որ նա իր 70-րդ տարեդարձը նշել էր 2008-ին, իսկ դրանից չորս տարի անց նշել էր 79-րդ տարեդարձը:

Սակայն Paris Match-ի հետ հարցազրույցում Chanel-ի հայտնի դիզայները նշել էր, որ ինքը ծնվել է 1935թ-ի սեպտեմբերի 10-ին:

Նա տեղեկացրել է, որ տասնամյակներ շարունակ ինքը չգիտեր իր ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և իմացել է միայն, երբ իր մայրը մահանալիս հայտնել է, որ դա ոչ թե 1938, այլ 1935թ-նն է՝ ավելացնելով, որ իր մայրը փաստաթղթում չգիտես ինչու փոխել է իր ծննդյան տարեթիվը:

ch2Լագերֆելդը ծնվել է Գերմանիայում, սակայն այժմ բնակվում է Փարիզում: Այժմ նա ղեկավարում է Chanel և Fendi ֆիրմաների դիզայներական թիմերը, ինչպես նաև ունի իր անունով կոչվող հագուստի ապրանքանիշը:

Չնայած դիզայների խոստովանությանը՝ Wikipedia և Voguepedia կայքերը դեռևս նրա տարիքը 79-նն են նշում՝ որոշ մարդկանց մեջ կասկած առաջացնելով՝ արդյո՞ք նա չի խաբում:

 

Gangnam Style- ի հեղինակը կգովազդի Հարավային Կորեան զբոսաշրջիկների համար

Psy Gangnam Style2013 թվականին զբոսաշրջիկների աչքում Հարավային Կորեայի իմիջի բարձրացմանը նպաստելու է հայտնի Gangnam Style հիթի հեղինակը, որը հայտնի է PSY անվամբ: Նա նկարահանվելու է մի քանի գովազդային հոլովակներում, որոնք պատմելու են երկրի տեսարժան վայրերի մասին: Գովազդային արշավը կկրի «Wiki PSY Կորեա» անունը:

Այս որոշումը կայացվել է Հարավային Կորեայի տուրիզմի ազգային ասոցիացիայում, որի տնօրենի օգնական Ջեոն Հեո Սիկը հայտնել է. « PSY -ի երկրպագուներին կարելի է գտնել ողջ աշխարհում՝ անկախ տարիքից ու աշխարհամասից: Հուսով ենք, որ մեր հոլովակները կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը»:

 

Իրաքը շրջադարձային փուլ է ապրում. ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ

irak«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Կոբլերը հայտարարել է, որ եթե օրեցօր աճող բռնության կանխմանն ուղղված քայլեր չձեռնարկվեն, ապա Իրաքի ապագան հարցականի տակ կհայտնվի: Նրա խոսքերով՝ Իրաքը այժմ շրջադարձային փուլ է ապրում, և երկրի քաղաքական ու կրոնական բոլոր առաջնորդները պատմության առաջ պատասխանատվություն են կրում երկրի ապագայի համար: «Մի՛ թույլ տվեք, որպեսզի զայրույթը հաղթի խաղաղությանը: Օգտագործեք ձեր հնարավորությունները, քանի որ երկիրը շրջադարձային ժամանակաշրջան է ապրում: Ձեր վրա վերցրեք միավորվելու նախաձեռնությունը՝ հանուն բռնության դադարեցման, խաղաղության վերականգնման ու հանգստության»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Կոբլերը նաև դատապարտել է բռնության աճն ու կոչ արել ազատ արձակել վերջին իրադարձությունների ընթացքում բոլոր ձերբակալվածներին:

 

Ըստ Էրդողանի՝ թուրքական ազգային ըմպելիքը այրանն (թան) է

erdoğanԹուրքական «Yeşilay» ընկերության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ալկոհոլային գլոբալ քաղաքականության թեմայով կազմակերպված սիմպոզիումի բացմանը ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Վերջինս ցավով նշել է, որ որոշ գրքերում Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո գարեջուրը ներկայացված է որպես թուրքական ազգային ըմպելիք, այն պարագայում, երբ այդ տիտղոսը պատկանում է այրանին (թան):

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանի հայտարարությամբ կան այնպիսի ֆոտոնյութեր, որոնք ցույց են տալիս, որ երեխաներին կաթի և մրգահյութի փոխարեն ալկոհոլ են խմեցնում: Վարչապետի խոսքերով՝ այսօր սոցպաշտպանության ենթակառուցվածքները նախաձեռնել են ալկոհոլի տարածման կանխարգելման քայլեր: Նա նշել է, որ պետության խնդիրը երեխաների՝ ալկոհոլային խմիչքի օգտագործման կանխումն է:

 

Հրապարակվել է Բարաք Օբամայի ստացած նվերների ցուցակը

sarkoziԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է նախագահ Օբամայի և ադմինիստրատիվ աշխատակիցների ստացած նվերների ցուցակը: Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2011 թվականին Բարաք և Միշել Օբամաներին ամենաթանկ նվերներն է արել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ Կառլա Բրունին:
Այդ թանկարժեք նվերների թվում են բրենդային հագուստ, կոսմետիկա և օծանելիքներ, հախճապակյա իրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 41 հազար դոլար:

Հնդկաստանում հիվանդանոցի առաստաղը փուլ է եկել. կան զոհեր և վիրավորվածներ

imagesՀնդկաստանում հիվանդանոցի առաստաղի փլուզումից զոհվել է երկու հոգի, վնասվել են 16-ը: Հիվանդները և հիվանդանոցի աշխատակիցները հայտնվել են փլատակների տակ:

Փրկարար ջոկատը Բհոպալ քաղաքի Կաստուրբա Գանդիի անվան հիվանդանոցի կանանց բաժնի առաջին հարկի փլատակներից ուրբաթ փորձել են  խոռոչ փորել և հանել փրկվածներին:
«Փլատակների տակից գտնվել է երկու անձանց մարմիններ», -ասել է վարչատարածքի գլխավոր պաշտոնյան՝ Նիկունձ Շրիվացավան լրագրողների հետ հարցազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ  չի ակնկալվում զոհվածների քանակի ավելացում:
Փրկարար աշխատանքները ավարտվել են:
Երկու հարկանի հիվանդանոցում տարվում էին վերանորոգման աշխատանքներ:

Օբաման նախազգուշացում է հղել Սիրիային քիմիական զենքի կիրառման կապակցությամբ

2Օբաման նախազգուշացում է հղել Սիրիային քիմիական զենքի կիրառման կապակԱՄՆ- նախագահ  Բարակ Օբաման նախազգուշացրել է Սիրիային, որ քիմիական զենքերի կիրառումը կարող է փոխել ներկա  դրությունը:
Ամերիկյան պաշտոնյաների ենթադրությամբ՝ Սիրիան ապստամբների նկատմամբ կիրառել է Զարին  գազը:
Նախկինում Օբաման  բազմիցս զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին, որ քիմիական զենքի օգտագործման դեպքում, այն կանցնի բոլոր անթույլատրելի սահմանները, որի դեպքում կիրականացվի միջազգային փորձաքննություն:
«Կարծում եմ՝ ոչ միայն ԱՄՆ-ը, այլ ողջ աշխարհն էլ գիտակցում է, որ մենք չենք կարող անտարբեր գտնվել և թույլատրել քաղաքացիների դեմ քիմիական զենքերի կիրառումը», – ասել է նա:

 

Միայն 2012-ին Մարկ Ցուկենբերգն աշխատել է շուրջ 2 մլն դոլար

Մարկ ՑուկենբերգFacebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգի 2012 թվականի ինդհանուր եկամուտը կազմել է 1,99 մլն դոլար՝ ներառյալ աշխատավարձը, լրացուցիչ վճարումներն ու բոնուսները:

Այս գումարը 2011 թվականի համեմատ աճել է 16 %-ով: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն և հավելում, որ միայն 1,22 մլն դոլար Ցուկենբերգը ծախսել է անձնական ավիափոխադրումների ու թիկնապահների վրա:

Մայքլ Ջեքսոնի ուրվականը պարել է քրոջ համար

1330337783_y_ea45419fԵրգիչ, կոմպոզիտոր Մայքլ Ջեքսոնի քույրը հայտարարել է, որ վերջերս նրան է հայտնվել եղբոր ուրվականը: Լա Թոյան ասել է, որ ուրվականը հայտնվել է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող  Էնսինյոյի տանը:

“Հստակ լսվում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը պարում նրա ոճով: Ինքն անձամբ չէր երևում, սակայն նրա ներկայությունը լրիվ զգացվում էր”:

Մայքլ Ջեքսոնն այդ տունը ձեռք է բերել1981-ին: Այս տանը նա երկար ժամանակ ապրել է իր երեխաների հետ: Երգիչը մահացավ 2009-ին:

Մոսկվայում 2015-ին գերեզմանի համար տեղ չի մնա

iՄոսկվայում թաղումների համար տեղերը կբավականացնեն 2-3 տարի: Դրա մասինՌԴ հասարակական պաատում  “ Թաղման գործում կանոնակարգի օրենսդրության խնդիրներ” լսումներում հայտնել է Թաղման ու դիակիզարանների կազմակերպությունների միության փոխնախագահ Ալեքսեյ Սուլոևը:

Տարածքների դեֆիցիտը փորձագետն բացատրում է այն փաստով, որ հողերը գերեզմանատներում հատկացվում են հավերժ օգտագործման:

“Նման նորմ ոչ մի երկրում չկա. մեզ մոտ 4 քմ-ի վրա թաղվում է միջինը 1 մարդ` 100 տարին մեկ: Եվրոպայում` 10 մարդ: Իսկ  անտիրական գերեզմանները կազմում են շուրջ 30%”: Թաղման կազմակերպությունների ու դիակիզարանների միության նախագահ Կոդիշը կարծում է, որ դեֆիցիտը կապված է նաև դիակիզման մշակույթի բացակայությամբ:

“Առանց ծիսական այդ հատվածի զարգացման, հատկապե հին գերեզմանատներում թաղում իրականացնելն անհնար է”:

Նա նշել է, որ դիակիզարանների շինարարությանը կարող էին օգնել պետական-մասնավոր գործընկերները, սակայն Ռուսաստանում գործող օրենքը մասնավոր դիակիզարանի կառուցում չի նախատեսում: