Թուրքիայիում քննարկվում է պետական զինանշան ունենալու հարցը

օսման

Թուրք պատգամավորները երկրի պաշտոնական զինանշան ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել: 1923 թվականին հանրապետության հռչակումից հետո պետական զինանշան ունենալու հարցը երբեք օրակարգում չի գտնվել: Իշխող ԱԶ կուսակցության պատգամավորներից Զեյնեպ Քարախան Ուսլուն առաջարկել է օրինագիծ մշակել, որը կվերաբերվի Թուրքիայի նոր զինանշանին: Ուսուլը նշելով, որ զինանշանը ազգային դրոշից հետո պետության կարևորագույն խորհրդանիշն է հանդիսանում, ընդգծել է, որ հանրապետության հռչակումից ի վեր Թուրքիան այն չի ունեցել:

Աշխարհի 203 երկրների շարքում միայն Թուրքիան և Դոմինիկյան Հանրապետությունը չունեն պետական զինանշան: Օսմանյան զինանշանը, որը ստեղծվել է սուլթան Մահմուդի օրոք, իր վերջնական տեսքն է ստացել սուլթան Աբդուլ Համիդ 2–ի կառավարման տարիներին: Այն դադարեց պետական զինանշան հանդիսանալ հանրապետության հռչակումով:

1927 թվականին Թուրքիայում փորձ կատարվեց ստեղծելու նոր պետական զիանշան, որը կտարբերվեր օսմանյանից: Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթեց նկարիչ Նամըք Իսմայիլը, որը զինանշանի վրա պատկերել էր առասպելական գայլին, որը, ըստ ավանդության, հանդիսանում է բոլոր թյուրքալեզու ժողովուրդների նախամայրը: Սակայն այդ զինանշանը այդպես էլ չդարձավ պաշտոնական:

ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է Թուրքիայի նոր վարչապետի հետ համագործակցությանը. Պետքարտուղարություն

Մերի Հարֆ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Մերի Հարֆը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի պաշտոնին Ահմեդ Դավութօղլուի առաջադրման որոշումը, նշել է, որ Վաշինգտոնը անհամբերությամբ սպասում է նոր վարչապետի հետ համագործակցությանը: «Ես հասկանում եմ, որ առայժմ նա միայն թեկնածու է: Այժմ սկսելու է ինքնին գործընթացը: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր վաչապետի հետ մեր աշխատանքին, ով էլ որ ստանձնի այդ պաշտոնը»,- նշել է Հարֆը:

Հայտնելով, որ պետքարտուղար Ջոն Քերին սերտ հարաբերություններ ունի Դավութօղլուի հետ, Հարֆը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում նրանք մի քանի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ժամանակ քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և մասնավորապես Գազայի հարցը:

Ռուսական օգնությունը շարժվում է դեպի արևելյան Ուկրաինա

Ռուսաստան-Ուկրաինա

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ սահմանում օրեր շարունակ պահված ռուսական օգնությունը վերջապես շարժվում է արևելյան Ուկրաինայի Լուգանսկ քաղաք:

Այնուամենայնիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ իրենք անվտանգության նկատառումներով, այլևս չեն չեն ուղեկցում ավտոշարասյանը:

Կարմիր խաչի դիտորդները պետք է ուղեկցեին ավտոշարասյանը, սակայն անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով որոշել են հետ կանգնել:

Հինգշաբթի գիշերը Ռուսաստանի և Ուկրաինայի մաքսային անցակետերից դուրս են եկել 34 բեռնատարներ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ Ուկրաինային մեղադրում է ավտոշարասյունը կանգնեցնելու նպատակով ենթատքստեր հորինելու համար և այդ նույն ժամանակ ինտենսիվացնելով հարձակումները Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ռուսամետ ապստամբների դեմ:

Նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի առաջնորդները դիտմամբ հետաձգում են մարդասիրական օգնության տրամադրում այնքան ժամանակ, մինչև արևելյան շրջաններում այն ստացող մարդիկ չմնան:

ՄԱԿ-ի տեղեկություններով արևելյան Ուկրաինայում ապրիլի կեսերից մինչ հիմա տեղի ունեցող մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 2,000 մարդ, վիրավորվել է գրեթե 5,000-ը:

 

Բրիտանիայի տարածաշրջանային դեսպանները հավաքվել են Բաքվում

դեսպաններ  Տարածաշրջանի բրիտանացի դիվանագետները ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Վրասատանում և Հայաստանում Միավորված Թագավորության դեսպանների` Ալքսանդրա Հոլ Հոլի, Կետրին Ջեյն Լինչի, ինչպես նաև Ստամբուլում գլխավոր հյուպատոս Լի Թյուրների այցը սկսվել է օգոստոսի 20-ից և կավարտվի այսօր երեկոյան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով դեսպանատան թվիթերյան էջին, Բաքվում է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության` անվտանգության և տարածքային հարցերով զբաղվող ներկայացուցիչը:

Դիվանագետները Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգի հետ մեկտեղ տարածաշրջանային հարցերին վերաբերող խորհրդակցություն կ

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտածում են պաշտպանունակության ամրապնդման ծրագրի մասին. Ալասանիա

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ծրագրի ստեղծման մասին: Այս մասին հայյտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան “Իմեդի” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ”-ը:

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան

“Այս երեք պետությունները իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ ծրագրեր և համաձայն են, որ ճգնաժամային իրավիճակում այս ենթակառուցվածքը անհրաժեշտ է պաշտպանել: Սա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այս տարանցիկ ճանապարհն է օգտագործվում դաշինքից դեպի Աֆղանստան բեռնափոխադրում իրականացնելու համար”,- նշել է Ալասանիան:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի` այս քայլերը նպատակային որևէ ուղղվածություն չունեն:

Ադրբեջանը կիրականացնի ևս 20 մլրդ դոլարրի ներդրում դեպի թուրիքական տնտեսություն

4

Առաջիկա 8 տարիների ընթացքում Ադրբեջանը Թուքիայի տնտեսության մեջ կիրականացնի մոտ 20 մլրդ դոլարի ներդրումներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բագիրովը “Անատոլիական շնորհանդեսային հանդիպման” ընթացքում, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ելույթ ունենալով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների ներդրումային հնարավերությունները, Բագիրովը ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի արտաքին տնտեսական հարաբերություններում առաջին տեղն է զբաղեցնում`ընդգծելով, որ երկու պետությունների միջև առևտուրը կազմում է 3.3 մլրդ դոլար: Վերջինս հավելել է, որ անհրաժեշտ է այդ թիվը հասցնել 15 մլրդ դոլարի:

 

“Առաջիկա 8 տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի տնտեսություն կիրականացնի 20 մլրդ դոլարի ներդրում: Դա կլինի Ադրբեջանի` արտասահման իրականացված ամենախոշոր ներդրումը: Ներդրված կապիտալի մեծ մասը ուղղված է լինելու Իզմիրի շրջան”,- հայտարարել է դեսպանը:

 

Ներկայումս գումարը ներդրվում է հիմնականում Էներգետիկայի ոլորտ:

Պեկինի բնակիչները իրենց տների մոտ ջրհորներ են փորում

beijing-wells1

beijing-wells

Պեկինի Ցինհուա համալսարանի մոտակայքում գտնվող բնակելի հատվածի բնակիչները փորում են փողոցները:

Նրանք հեռացնում են փողոցի մայթերի սալերը և փորում այնքան ժամանակ մինչև հանդիպեն ստորգետնյա ջրերի:

Համայնքը այնքան արագ է աճել, որ իշխանությունները չեն հասցրել լուծել ջրի աճող պահանջարկը:

Սակայն ջրամատակարարման խնդիրը լուծելու բոլոր նախագծերը հետաձգվել են:

beijing-wells2

Համայնքի բնակչությունը վերջին տարիների ընթացքում 1,000 բնակիչից դարձել է 8,000: Նոր բնակիչները զբաղեցրել են փողոցները, իսկ խողովակաշարերը թաղված են նրանց տների տակ:

Բնակիչները մոտ ապագայում ջրի խնդրի լուծմումը համարում են միայն փողոցները փորելը:

Չինաստանում խմելու ջրի մատակարարման հարցը սրվել է վերջին տարիների ընթացքում: Երկրի աճող բնակչության, արդյունաբերության զարգացման և մեծ տարածաում ունեցող աղտոտման պատճառով խմելու ջրի պաշարները հասել են ճգնաժամային մակարդակի:

Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

մակՕգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

Նիստին երլույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով գոհունակություն հայտնեց բաց քննարկման նախաձեռնման համար՝ կարևորելով հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԻ գերագույն հանձնակատարի դերակատարությունը: 

Հայաստանի դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը վեճերի կանխարգելման գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն, նշված ջանքերը կարող են ապարդյուն լինել այն դեպքերում, երբ պետության ղեկավարությունը չի կարողանում ապահովել երկրում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները: 

«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը: 

Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: 

Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշեց, որ հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում, եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել` ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:

«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», – եզրափակեց իր խոսքը ՀՀ դեսպանը:
 

Չիլիում հազարավոր ուսանողներ ցույցի են ելել

1300Տասնյակհազարավոր ուսանողներ են ելել Սանտյագոյի կենտրոնական  փողոցներ` կրթական ազգային համակարգի բարեփոխման պահանջով, հաղորդում է  РБК.-ն:

Ակցիայի ընթացքում մասնակիցներы երկրի նորընտիր նախագահ Միշել Բաչելետից պահանջել են կատարել նախընտրական խոստումն ու կրթական համակարգը բարեփոխել: Ինչպես ոստիկանությունում են նշում, ուսանողների մեծամասնությունը խաղաղ ցույցի է եղել, սակայն նրանցից ոմանք միմյանց վրա քարեր են նետել:

Ցուցարարների թվի մասին տվյալներն այժմ փորձում են պարզել.որոշ տվյալներով, նրանք 25 հազարն են եղել, սակայն ուսանողական առաջնորդները հավատացնում են, որ իրենք 80 հազար էին:

Նման, սակայն նվազ թվով մասնակիցներով ակցիաներ եղել են նաև ողջ Չիլիով: Սպավում է, որ իշխանությունները բարձրագույն կրթությունը կդարձնեն անվճար` 2014-ի երկրորդ փուլից:

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Վիներ Նոյշտադտի քաղաքապետի հետ

3430_hqՕգոստոսի 20-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Վիներ Նոյշտադտ (Wiener Neustadt) քաղաքի քաղաքապետ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնհարդ Մյուլլերի հետ: 

Վիներ Նոյշտադտի քաղաքապետի և ավագանու անդամների հետ քննարկվեցին Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սկզբնավորման, մասնագետների փոխանակման հարցերը, ինչպես նաև հայաստանյան քաղաքներից մեկի հետ փոխգործակցության սկզբնավորման հնարավորությունները:

Անկախ

Ադրբեջանում` Նախիջևանում, հարձակում են գործել տարածքում միակ անկախ ռեսուրսային կենտրոնի վրա

1 (1)Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը:

Այս մասին “Թուրան” լրատվական գործակալությանը տեղեկացրել է կենտրոնի տնօրեն և Իլգար Նասիբովի կին Մալահաթ Նասիբովը: “Իլգարը շատ արյուն է կորցրել, անգիտակից է, բազմաթիվ կոտրվածքներ ունի”,- նշել է Մալահաթը:

Ըստ “Կոնտակտ” կայքի` հարձակման պատճառն անհայտ է, բայց մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ դա քաղաքացիական հասարակության դեմ վերջին շրջանում Ադրբեջանում սկսված հետապնդումների բաղկացուցիչ մասն է կազմում:

Նշենք, որ Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում: Մալահաթ և Իլգար Նասիբովներին բազմիցս սպառնացել են, նրանք դարձել են ֆիզիկական և բարոյական ճնշման թիրախ: Մինչդեռ նրանց դեմ իրականացված հանցագործությունները երբևէ չեն հետաքննվել:

Անցած շաբաթ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Նասիբովների բնակարան:

Անկախ

Եգիպտոսում վթարի հետևանքով 25 մարդ է զոհվել

1297Սինայի թերակղզու հարավում 2 ավտոբուս  բախվել են իրար, ինչի հետևանքով 25 մարդ զոհվել է, 50-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է Вести.Ru.-ն:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, գիշերը, Շարմ –էլ-Շեյխից 50 կմ հեռավորության վրա: 2 ավտոբուս իրար են բախվել ամայի ճանապարհի վրա, ընդ որում, դրանցից մեկը հարվածից շրջվել է:

Վթարի վայր է մեկնել շտապօգնության 30 բրիգադ, իսկ փրկարարները շարունակում են հանել դիակները: Նրանց խոսքով, զոհերի թիվը հնարավոր է ավելանա: Եգիպտոսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածների մեջ Ուկրաինայի մեկ քաղաքացի կա, Սաուդյան Արաբաիայի 2 հպատակ ու մի յեմենցի:

Մատնահետքով առևտուր Վենեսուելայում

275610874Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկրի արդյունաբերական խանութներում,  գնորդների մատնահետքը կարդացող սարքավորումներ տեղադրել` դեֆիցիտ ապրանքների առևտուրը կարգավորելու համար, գրել է մեքսիկական El Universal պարբերականը:

Վերջին շրջանում Վենեսուելայում   պետության խիստ սահմանած գներով ապրանքի դեֆիցիտ լինում  է հաճախ: Նախագահը դրանում մեղադրել է  ընդդիմությանն ու ձեռներեցներին: Վերջիններս էլ որպես պատճառ նշել են տարադրամային սահմանափակումներն ու արտաքին տնտեսական գործունեության խոչընդոտները: Բացի այդ, իշխանությունները հայտարարում են, որ մաքսանենգ ճանապարհով հսկայական քանակությամբ ապրանք է տարվում հարևան Կոլումբիա, որտեղ այդ ապրանքի գինն առնվազն 40%-ով ավելիէ: Այդ երևույթի դեմ պայքարի նպատակով ավելի վաղ որոշվել էր երկու երկրների միջև գիշերվա ժամերին սահմանը լրիվ փակել:

Ավելի վաղ նախագահ Մադուրոն այս նոր համակարգը համեմատել է ընտրականի հետ, որտեղ նույնպես քվեարկության նպատակով մատնահետքերն են կիրառվում:

«Սա ոնց որ ընտրական համակարգ լինի, քանի որ այն լավագույնն է աշխարհում, բաշխումն (ապրանքի) ու վաճառքը կենսաչափական համակարգով իդեալական է, ես համոզված եմ», ասել է Մադուրոն:

Պենտագոնը մեկ ամերիկացի զինվորի դիմաց 5 թալիբի ազատ է արձակել

1010174760 (1)ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խախտել է օրենքը`  Կոնգրեսին տեղյակ չի պահել «Գվանտանամո» բանտից  «Թալիբանի» 5 անդամին մեկ ամերիկացի զինվորի`Բոու Բերգդալի փոխարեն  ազատ արձակելու մասին, հաղորդում է Reuters.-ը:

Կառավարության հաշվիչ պալատը հաստատել է, որ Պենտագոնն անօրինական  կերպով գումար է օգտագործել բանտարկյալներին հանձնելու համար, և նախապես`  30 օր առաջ իր գործողությունները Կոնգրեսի հետ  չի համաձայնեցրել:

Օրենսդիրները վրդովված են փաստի առիթով:

«Միացյալ նահանգները  ահաբեկիչների հետ  բանակցությունների բացակայության բազմամյա փորձ ունեն` ծանրակշիռ պատճառներով: Այդ մարտիկները շուտով մարտի կվերադառնան»,-հայտարարել է սենատորներից մեկը:

Իսկ Պենտագոնն իր արարքն անօրինական չի համարում:

Ռոբին Ուիլյամսի աճյունամոխիրը Սան-Ֆրանցիսկոյի ծոցում են շաղ տվել(տեսանյութ)

o_993759Օգոստոսի 12-ին իր տանը մահացած հայտնաբերված դերասան Ռոբին Ուիլյամսի մարմինը դիակիզվել է; Հարազատները նրա աճյունամոխիրը շաղ են տվել Սան-Ֆրանցիսկոյի ծոցում:

Դեռևս փորձագիտական հետազոտության արդյունքները վերջնականապես պարզ չեն, սակայն քննիչները չեն կասկածում, որ Ուիլյամսն ինքնասպան է եղել` կախվելով գոտիով: Օրեր անց, օսկարակիր դերասանի այրին պատմել է, որ Ուիլյամսը տառապում էր դեպրեսիայից, չափազանց տագնապային վիճակում էր ու Պարկինսոնի հիվանդություն ուներ: Այրին` williams18n-3-webՍյուզան Շնեյդերն ասել է, որ ճիշտ է, Ուիլյամսն ալոհոլի հետ ինչ որ ժամանակ խնդիրներ ունեցել է, սակայն չէր խմում: “Մենք հույս ունենք, որ Ռոբինի ողբերգական մահից հետո, մյուսներն ուժ կգտնեն աջակցություն խնդրելու, ինչ դժվարության առջև էլ կանգնած լինեն”,-ասել է Շնեյդերը: Նա պատմել է, որ իր ամուսինը վախենում էր, որ հասարակությունը կիմանա իր հիվանդության մասին, որն արդեն քրոնիկ փուլ էր անցել:

“Ռոբինը շատերին է օգնել իր կյանքում…Նա միշտ ուզում էր, որ հանդիսատեսը ծիծաղի ու երբեք վախ չունենա: Նրա  մեծագույն ժառանգությունը, 3 զավակներից բացի,  այն երջանկության մեջ է, որը նա կիսում էր մյուսների, հետ, հատկապես նրանց, ովքեր իրենց անձնական պայքարն  ունեն”:

williams18n-1-webՄահից  կարճ ժամանակ առաջ, դերասանը մի տեսաուղերձ է նկարահանել ծանր հիվանդ Նոր Զելանդիայից մի աղջկա համար: 22-ամյա օքլենդցի կինը, որը տառապում է քաղցկեղի անբուժելի տեսակով, կազմել է այն  գործերի ցուցակը, որ ինքը ցանկանում է ավարտել մահից առաջ: Ու դրանցից մեկն էլ Ռոբին Ուիլյամսի հետ շփումն էր: Կնոջ բարեկամները դերասանի ներկայացուցիչներին պատմել են այդ ցանկության մասին, ինչից հետո Ուիլյամսը  հիվանդ կնոջը սատարելուհամար մի հոլովակ է նկարահանել:

Էբոլայի տենդ.Սենեգալն է փակում սահմանը

o_994809Սենեգալը փակել է իր սահմանը Գվինեայից ժամանողների առջև, որտեղ Էբոլայի վիրուսի բռնկում է գրանցվել: Ավելի վաղ  տեղեկություն էր ստացվել, որ հիվանդության տարածումը կանխելու նպատակով, Կամերունի իշխանությունները հայտարարել են   Նիգերիայի հետ  սահմանը ժամանակավորապես փակելու մասին: Նույն պատճառով էլ Քենիան ու ՀԱՀ-ն են փակել սահմանները Գվինեայից, Լիբերիայից ու Սյերա-Լեոնեից ժամանողների առջև:

Էբոլայի տենդի բռնկում է գրանցվել 2014-ի փետրվարին, Գվինեայում, ավելի ուշ այն տարածվեց նաև հարևան Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայում 2473 հիվանդ կա ևս 1350-ը մահացել են: Բարդ իրավիճակ է ստեղծվել Աֆրիկայում: Այս տենդից Լիբերիայում մահացել է 576 մարդ, Գվինեայում` 396-ը, Սյերա-Լեոնեում` 374-ը, ու Նիգերիայում` 4 մարդ:

Մալազիան սգում է իր զոհերին

o_984179Մալազիայում օգոստոսի 22-ը սգո օր է հայտարարված: Երկիրը ողբում է Դոնեցկի մոտ վթարված  մալազիական ավիաուղիներին պատկանող  Բոինգ-777 ինքնաթիռի զոհերին: Ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները, մայրաքաղաքում հետաձգվել են բոլոր զվարճալի միջոցառումները: Տեղի ժամանակով 10:45-ին զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: Այդ ժամանակ կդադարեցվի նաև Կուալա-Լումպուրի ավտոմայրուղու երթևեկությունը:

Առաջիկա ժամերին երկրի մայրաքաղաքի օդանավակայան  Ամստերդամից  հատուկ չվերթ է լինելու, որը Մալազիա է հասցնելու ավիավթարի 20 զոհի մարմիններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սգո արարողությունը, որին մասնակցելու է նաև թագավորական ընտանիքը, տեղի կունենա  կառավարական հատուկ համալիրում: Դրանից հետո, 7 ուղևորների ու անձնակազմի անդամների աճյունները ռազմական տրանսպորտային ինքնաթիռով ու ուղղաթիռներով երկրի տարբեր քաղաքներ կմեկնեն` հարազատներին հանձնվելու: Հաջորդ չվերթը Կուալա-Լումպուր է ժամանելու օգոստոսի 24-ին, որով սպասվում է որ Մալազիա կտեղափոխվի ևս 8 մալազիացու աճյուն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ կործանված ինքնաթիռում   44 մալազիահպատակ է եղել.փորձագետներին հաջողվել է պարզել նրանցից 28-ի ինքնությունը:

Իսրայելը Գազայում Հոլոքոսթ է իրականացնում. Հալիդ Մաշալ

mashalՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալը, խոսելով Գազայի հատվածում իսրայելական զինված ուժերի իրականացրած գործողությունների մասին, նշել է. «Այն, ինչ Իսրայելն անում է Գազայում վերջին 45 օրվա ընթացքում, իսկական Հոլոքոսթ է»:

Մաշալի խոսքով` պաղեստինցիների նկատմամաբ կատարվող գործողությունները հիշեցնում են այն չարագործությունները, որոնք տասնամյակներ առաջ արել է Հիտլերը:

 

Անկախ

Թուրքիան կշարունակի իր մեծ վերածննդի ուղին. Ահմեդ Դավութօղլու

davutoluԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հանդիսանում է նոր վարչապետի և ԱԶ կուսակցության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդը, հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հաջողությամբ շարժվել մեծ վերածննդի ուղիով, որով ընթանում է վերջին 12 տարիների ընթացքում: «Լինի դա զուգահեռ պետությունը, թե մեկ այլ անվանում ունեցող կառույց, բոլորը պետք է իմանան հետևյալը` ԱԶԿ-ն կանգնած է մեծ վերածննդի դարպասներին, ինչպես անսասան ժայռ, և այսուհետ ևս այդպես է լինելու», -ընդգծել է Դավութօղլուն:

 

Անկախ

Անգելա Մերկելը հանձնարարել է հետախուզել ողջ Թուրքիան

merkelԳերմանիայի ազգային անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը, խոսելով Գերմանիայի կողմից Թուրքիայում իրականացվող գաղտնալսման շուրջ սկանդալային լուրերի մասին, նշել է, թե կանցլեր Անգելա Մերկելը հատուկ ծառայություններին հանձնարարել է հետախուզություն անցկացնել Թուրքիայի ողջ տարածքում: «Թուրքիան տարածաշրջանում մեծ նշանակություն ունեցող երկիր է: Այդ պատճառով էլ որպես թիրախ ընտրվել է ոչ թե Թուրքիայի մի հատվածը, այլ ողջ երկիրը: Մասնավորապես հետախուզման առարկա են հանդիսանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, նավթային ուղիները, ահաբեկչության դեմ պայքարը»,-նշվել է անհայտ աղբյուրի կողմից:

 

Անկախ