Իրաքում զինված իսլամիստները շարժվում են դեպի Բաղդադ

iraq-09 «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» խմբավորման զինյալները , ովքեր զբաղեցրել են Դիալա շրջանը, հայտարարում են, որ այժմ պատրաստվում են շարժվել դեպի Բաղդադ: Սա մեծացնում է երկրի պառակտման սպառնալիքները, գրում է BBC-ն:

Այս պահին, երբ Իրաքի բանակը նահանջում է իսլամիստների ճնշման ներքո, քրդական ռազմական խմբերը լիակատար վերահսկողություն են ձեռք բերել  Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում:

Դիտորդների կարծիքով` Իրաքն աստիճանաբար երեք մասի է բաժանվում. սունիական, շիական և քրդական:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով Իրաքի կառավարությանն  օգնություն է առաջարկել ծայրահեղականների դեմ պայքարում, այդ օգնության տարբեր եղանակներ է քննարկում, այդ թվում` օդային հարվածներ թիրախներին:

Սակայն ամերիկացիների մասնակցությամբ ցամաքային ռազմական գործողության մասին խոսք չի կարող լինել:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հաստատել է Իրաքում ռազմական տեխնիկայի ներկրման ոլորտում աշխատող ամերիկացիների տարհանման մասին լուրերը:

«Սևոլի» նավաբեկությունից հետո պաշտոնից զրկվել են 7 նախարարներ

1110-390x290 (1)Հարավային Կորեայում «Սևոլի» նավաբեկությունից հետո  պաշտոնից զրկվել են կրթության, աշխատանքի ու զբաղվածության, մշակույթի, գիտության, ինչպես նաև` գենդերային հավասարության  ու ընտանիքի հարցերով. Անվտանգության ու հասարակական ադմինիստրացիայի նախարարներն ու էկոնոմիկայի հարցերով փոխվարչապետը, հաղորդում է today.kz-ը:

Այսպես Հարավային Կորեայի նախագահ Պան Կըն Հեն փորձում է վերադարձնել կառավարության նկատմամբ վստահությունը: Նա պաշտոնից ազատել է քաղաքական, սոցիալական, էկոնոմիկայի, կրթության ու մշակույթի հարցերով օգնականներին:

«Սևոլը» խորտակվեց ապրիլի 16-ին. նավում 476 մարդ կար, զոհվեցին 300-ը: Նավաբեկության գործով ձերբակալվել է 20 կասկածյալ:

Անկախ

Ուկրաինան Ղազախստանին խնդրել է օգնել վերադարձնելու առևանգված երեխաներին

1109-390x290Անհայտ անձինք առևանգել են ուկրաինացի մի խումբ որբերի ու դուրս են բերել Ռուսաստանի տարածք, հայտնում է Today.kz-ը, հղում անելով Ղազախտսանում Ուկրաինայի դեսպանությանը:

Դեպքը կատարվել է հունիսի 12-ին,  Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում : Զինված մարդիկ առևանգել են 28 քաղաքացիների. 25 որբ երեխայի ու ընտանեկան տիպի  մանկատների դաստիարակներին, որոնք ավտոբուսով մեկնում էին Դնեպրոպետրովսկ առողջանալու:

Դեսպանատան տվյալներով, անհայտ անձինք վարորդին ստիպել են Լուգանսկի մարզ  գնալ`  Դոլժանսկի հսկիչ պարեկային անցակետ, իսկ այնտեղից` Ռուսաստան: Ինչպես դեսպանատանն են հավաստիացնում, ներկայում առևանգված ուղևորները գտնվում են ՌԴ Ռոստովի մարզում:

Ուկրաինական կողմը մեղադրում է Ռուսաստանին ՄԱԿ-ի  երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 11 և 35 հոդվածներով կոպիտ խախտում կատարելու մեջ:

Դեսպանատանը նշում են, որ թույլատրող փաստաթղթերի բացակայությամբ սահմանը հատելու համար, այդ ամենը կարելի է  որակել որպես միջազգային առևանգում: «Ռուսական կողմի նման դիրքը, որը ուկրաինացի երեխաներին իրենց քաղաքական խաղերի պատանդն են դարձնում, պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային ընկերակցության կողմից: Դրա հետ կապված, Ուկրաինայի դեսպանատունը դիմել է Ղազախստանի հանրապետության ԱԳՆ-ին, խնդրելով  աջակցել` վերադարձնելու Ուկրաինայի անչափահաս քաղաքացիներին հայրենիք»,ասվում է դիմումի մեջ:

Անկախ

Սլավյանսկում նոր «ժողովրդական քաղաքապետ» են նշանակել

1104-390x290Սլավյանսկի նոր «ժողովրդական քաղաքապետ» է դարձել Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Վլադիմիր Պավլեկոն,հաղորդում է  Lenta.ru-ն;

Նախկին քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովին կասկածեցին ԴԺՀ-ի փոխվարչապետից ստացած  էլեկտրաէերգիայի վճարման համար բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ ԴԺՀ պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը Պոնոմարյովին «ժողովրդական քաղաքապետի» պաշտոնից հեռացնելու որոշում կայացրեց:

«Հումանիտար օգնությունը, որը քաղաք էր մտնում, մարտիկներին ու խաղաղ բնակիչներին չէր հասնում: Մարտիկները դիրքերում ուտելու բան չունեին, իսկ քաղգործկոմում սնվում էին ոնցոր ռեստորանում»,- վճիռն այսպես են մեկնաբանել ԴԺՀ-ի մամլո ծառայությունից:

Ներկայում Պոնոմարյովը ձերբակալված է ու գտնվում է  Սլավյանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, որը հսկում են աշխարհազորայինները:

Իսկ նոր քաղաքապետն արդեն անցել է իրավասությունների կատարմանը: Նա հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների հետ ու հաստատել «տարածաշրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին բանակցությունների անցկացման պատրաստակամության մասին»:

Անկախ

Օբամայի պարանոցին բուժզննմամբ մաշկային գոյացություններ են հայտնաբերվել

14-390x290Բուժզննման ժամանակ Օբամայի պարանոցի վրա բարորակ ոչ մեծ մաշկային գոյացություններ են հայտնաբերվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Ընդ որում, բժիշկները հավատացնում են, որ նա հոյակապ առողջության տեր է ու մաշկի քաղցկեղի ոչ մի նշան, սուր ու քրոնիկ մաշկային հիվանդություն չունի: Բուժզննմամբ պարզվեց, որ Օբաման 100%-անոց տեսողություն ունի, լավ լսողություն ու հոտառություն:

Սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի աշխատանքում ոչ մի շեղում չկա: Բժիշկները նշել են, որ Օբաման կանոնավոր կերպով D վիտամին է ընդունում, երբեմն ծամոն օգտագործում թութունային կախվածության դեմ պայքարելու նպատակով և իբուպրոֆեն է խմում աջ ոտնաթաթում ցավի պատճառով:

Բուժախտորոշման մեջ նշվում է, որ «նախագահը ներկայում առողջ է ու առողջ կլինի մինչև իր իրավասությունների վերջ», որն ավարտվում է 2017-ի հունվարին:

Անկախ

95 տարեկան հասակում մահացել է Թուրքիայում հայտնի հայազգի թենիսի մարզիչ Սարգիս Հարփութլուն

sarkisԹուրքիայի ամենահայտնի թենիսի մարզիչ «ուսուցիչների ուսուցիչ» հայազգի Սարգիս Հարփութլուն կյանքից հեռացել է 95 տարեկան հասակում: Հարփութլուն, լինելով մի շարք նշանավոր թենիսիտների մարզիչը, միևնույն ժամանակ հայտնի է որպես Թուրքիայում առաջին հայազգի սպա: Սարգիս Հարփութլուն հանդիսանում է Թուրքիայում «Dalyan Clup», «Caddebostan Raket» և մի շարք այլ թենիսի ակումբների հիմնադիրը: Նա է իրականացրել երկրում թենիսի բազմաթիվ կորտերի բացման աշխատանքները:

Թուրքիայում թենիսի զարգացման գործի մեջ մեծ ներդրում ունեցած Հարփութլուի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Քադըքյոյի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցում, որից հետո նրան կթաղեն Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը:

Անկախ

 

 

 

Հռոմի պապը Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է նշանակել արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանին

zekiyan Հռոմի պապ Ֆրանցիսկը Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ է նշանակել առաքելական ղեկավար արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանին: Վերջինս հունիսի 10-ին Վատիկանից ուղևորվել է Ստամբուլ՝ պաշտոնապես ստանձնելով կաթոլիկ հայերի առաջնորդությունը: Նույն օրը Սաքըզաղաչի Սուրբ Աստվածածին հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանում անցկացված արարողության ժամանակ Գերապայծառ Զեքիյանը ջերմ ընդունելություն է գտել համայնքի կողմից: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ գալիք կիրակի՝ հունիսի 15-ին, նույն եկեղեցում Լևոն Զեքիյանը կանցկացնի իր առաջին պատարագը որպես Գերապայծառ:

Անկախ

Մոսուլում ազատ են արձակվել պատանդ դարձած թուրք վարորդները

թուրք վարորդներՄոսուլում «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ գտնվող բեռնատարի 31 թուրք վարորդներին ազատ են արձակել: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է «UND» տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Չեթին Նիղօղլուն: Վերջինս նշել է, որ վարորդների հետ մշտապես կապ է պահպանվում: Առայժմ հայտնի չէ, թե վարորդները երբ կվերադառնան Թուրքիա:

Միևնույն ժամանակ թուրք դիվանագետները շարունակում են մնալ ահաբեկիչների ձեռքում: Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարին հայտարարել է, որ իրենց կառավարությունը անում է հնարավոր ամեն բան պատանդների ազատելու համար:

 

Անկախ

Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել

3Ադրբեջանում իրավապաշտպան, “Ադրբեջանը` առանց քաղբանտարկյալների” դաշինքի համակարգող Էլշան Հասանովը ձերնակալվել է, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով “Յենի Մուսավաթ”-ին:

Ադրբեջանցի իրավապաշտպանի կնոջ տեղեկացմամբ մոտ երկու ժամ առաջ “Քյորօղլու” մետրոյի կայարանի մոտ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել և անհայտ ուղղությամբ են տարել իր ամուսնուն:

Ինրավապաշտպան Հասանովին հաջողվել է զանգահարել կնոջը և տեղեկացնել ձերբակալության մասին: Կնոջ խոսքերով` իր ամուսինը ձերբակալվել է նկարահանում իրականացնելու ժամանակ:

Անկախ

Զավեշտասեր Վիտալի Սեդյուկը հանրային աշխատանք կատարելիս Բրեդ Փիթի լուսանկարով շապիկ է հագել

vitalii-sediukԿարմիր գորգի վրա կատակներ անող Վիտալի Սեդյուկը հանրային աշխատանք կատարելիս հագել է Բրեդ Փիթի լուսանկարով սպորտային շապիկ: Չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի Գրիֆիթ փարք այգում աղբ հավաքելիս նա սպորտային շապիկի վրայից կրում էր նաև նարնջագույն ժիլետ:

Սեդյուկին նախկինում լուսանկարել էին այգին մաքրելու ընթացքում զվարճանալիս. նա աշխատելիս ինքնալուսանկարներ է արել, պարել երաժիշտների հետ:

Սեդյուկը պետք է 20 օր հարկադիր հանրային աշխատանք կատարի Անջելինա Ջոլիի «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Փիթին ապտակելու համար: Ուկրաինացի նախկին լրագրողը պետք է նաև 200 դոլար տուգանք վճարի, ինչպես նաև նրան արգելվել է մասնակցել հոլիվուդյան որևէ միջոցառման:

Փիթը Սեդյուկի կատակների միակ զոհը չէ: 25-ամյա տղամարդը նախկինում գլուխը մտցրել էր Ամերիկա Ֆերերայի զգեստի տակ և գրկել Բրեդլի Կուպերի ծնկները:

Քիմ Քարդաշյանը համացանցում հարսանեկան նոր լուսանկար է տեղադրել

kanye-west-weddingՀամացանցում տարածվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան նոր լուսանկարը: Նախորդ լուսանկարներում երևում էին միայն նորապսակները, իսկ այս նոր լուսանկարում պատկերված է նաև զույգի դուստր Նորֆ Ուեսթը:

Kim KardashianԼուսանկարում ծնողները և իրենց դուստրը կրում են Givenchy ֆիրմայի հագուստներ: Սպիտակ զգեստով փոքրիկ աղջիկն  իր ծնողների հետ պատկերված է Ֆորտե դի Բելվեդերեի տանիքին:

E! Online-ի շնորհիվ ևս երկու նոր լուսանկարներ են տարածվել: Լուսանկարներից մեկում Քանյեն զրուցում է Քիմի, Քրիս Ջեների, Քայլի Ջեների, Քենդալ Ջեների և Քոլ Քարդաշյանի հետ, իսկ Նորին նստած է իր մորաքույր Քոլի ծնկներին:

kimye-weddingՀարսնացուի հարազատները կրում էին յուրօրինակ ոճավորմամբ, նույնանման սպիտակ զգեստներ:

Երրորդ լուսանկարում Քանյեն պատկերված է քահանա Ռիչ Ուիլկերսոն Կրտսերի հետ, որը գլխավորել էր ամուսնական արարողությունը:

X դասի երկու հզոր բռնկումները սպառնում են երկրաբնակներին

o_966925Վաղը երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում: Դրանք հունիսի 9-10-ին արձանագրված Արեգակի վրա 2 հզոր բռնկումների հետևանքով կառաջանան: Արեգակնային մասնիկների արտանետումները X դասին են պատկանում` ռենտգենյան   ճառագայթման աստիճանով` ամենաուժեղը:

Հիմնական հոսքը մեր մոլորակի կողքով կանցնի, սակայն մի ոչ մեծ մաս, այնուամենայնիվ կդիպչի Երկրագնդին, հաղորդում է “Россия 24”-ը: Բժիշկները զգուշացնում են, որ մեծ թվով մարդիկ անքնություն կունենան, հաճախասրտություն ու ճնշման տատանումներ:

Անկախ

Եվրոպան բռնկված է տաքսիստների գործադուլով

ol3001402559731Շատ ճանապարհորդներ, որոնք մտադրվել են այս օրերին այցելել Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներն ու ծանոթանալ տեսարժան վայրերին, անսպասելի բախվել են տրանսպորտային խնդրի: Սակայն այդ խնդիրների առջև են կանգնել նաև այդ քաղաքի բնակիչները:

Բանն այն է, որ լայնամասշտաբ գործադուլներ են Լոնդոնում, Մադրիդում, Բարսելոնայում, Փարիզում ու Բեռլինում: Տաքսու վարորդներին վրդովեցրել է այն փաստը, որ «Uber»  «Chauffeur Prive» հավելվածները թույլ են տալիս ուղևորներին արագ պատահական  ավտոմեքենա վարձել` առանց տաքսի ծառայություններին դիմելու:

Բրյուսելում նման հավելվածներն արգելվել են: Ֆրանսիայում գործդուլային իրավիճակն էլ ավելի է բարդանում երկաթուղային փոխադրողների մասնակի գործադուլների պատճառով:isra.com

Անկախ

Պուտինն անսպասելի պետական պարգև է հանձնել պատմաբան Չուբարյանին

DETAIL_PICTURE_547777ՌԴ նախագահ Պուտինը Ռուսաստանի օրը, հունիսի  12–ին պետական պարգևներ է հանձնել գիտնականներին ու մշակույթի գործիչներին: Ընդ որում, ինչպես РИА Новости-ն է նշում, պարգևների արժանացածների մեջ մեկ չհայտարարված դափնեկիր է եղել` ՌԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չուբարյանը: Նա պարգևատրվել է գիտության ու տեխնոլոգիայի, գրականության ու արվեստի բնագավառներում նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև` հումանիտար գործունեության համար:

Անկախ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ աշխարհի առաջնությունը իսկական եղբայրության մթնոլորտում կանցկացվի

popeՀռոմի պապ Ֆրանցիսկոսը աշխարհի առաջնությունից առաջ, Twitter, -ի օգնությամբ դիմել է  մարզասերներին ու նրանց գերազանց առաջնություն մաղթել:

@Pontifex: .»Ես բոլորին գերազանց առաջնություն եմ մաղթում, որը պետք է իսկական եղբայրական մթնոլորտում անցկացվի»:

Ի դեպ Հռոմի պապը երիտասարդության տարիներին խաղացել է սիրողական թիմում: Բացի այդ, պոնտիֆիկոսը  երկրպագում է Բուենո Այրեսից «Սան-Լորենսո» թիմին:

Անկախ

ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն որոշել են իրենց սահմանադրությունն ու կառավարությունը ստեղծել

199-390x290Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որոշել են համատեղ սահմանադրություն, կառավարություն ու խորհրդարան ստեղծել , հայտնում է  Газета.Ru-ն:

«Մոտ ժամանակներում  ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի միացյալ պետության սահմանադրություն կընդունվի ու կձևավորվեն խորհրդարան ու կառավարություն»,-հայտնել է «Հարավ-Արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովը:

Նա նշել է, որ ինքնահռչակ պետությունների մայրաքաղաքի տեղը դեռ չի քննարկվել: «Ես մտածում եմ, որ Նովոռոսիայի ներկայիս սահմանները վերջնական չեն: Մայրաքաղաքի մասին խոսակցություններ կլինեն, երբ կողմնորոշում կլինի»,-պարզաբանել է նա:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունը դիմել է մի շարք երկրների, այդ թվում` Ղազախստանին, իրեն անկախ պետություն ճանաչելու խնդրանքով: ԼԺՀ-ն իր սուվերենության մասին հայտարարեց մայիսի 11-ին անցկացված հանրաքվեից հետո:

Անկախ

Աբաս Արաղչի. «Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հանգուցալուծում մինչև հուլիսի 20-ը դժվար թե կայանա»

ԱրաղչիԻրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հազիվ թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ  ընթացող բանակցությունները հաջողվի ավարտել մինչև հուլիսի 20-ը՝ ինչպես դա նախատեսվում էր:

Հիշեցնենք, որ Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հաջորդ շրջանը սկսվելու է հունիսի 16-ին Վիեննայում:

Թուրքիա ներկրվող իրանական գազի գինը մնաց անփոփոխ

oil turkey-iranԹուրքիայի իշխանություններին  չի հաջողվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Անկարա կատարած այցի ընթացքում լուծել Իրանից գնվող գազի գնի նվազեցման հարցը: Այդ ուղղությամբ  թուրքական իշխանություններն արդեն երկու տարի է, որ ջանքեր են գործադրում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա: Լրատվամիջոցները դա համարեցին պատմական այց, քանի որ վերջին 18 տարվա ընթացքում Իրանի նախագահի մակարդակով ոչ մի այց չէր կատարվել Թուրքիա:

Թուրքիան երկար էր սպասել այդ պահին, սակայն Անկարայի հույսերը չարդարացան:

Բնական գազի գնի նվազեցման հարցը քննարկումների օրակարգում էր, բայց այն մնաց չլուծված: Փաստորեն, բնական գազի սակագնի նվազեցման Թուրքիայի պահանջը չբավարավեց:

Անկարան պահանջում է, որ Թեհրանը վաճառվող բնական գազի սակագինը 32,5 տոկոսով զեղչի: Իսկ իրանական կողմը, որպես ընդառաջ քայլ, պատրաստ է միայն 10 տոկոս զեղչ կատարել: Նախատեսում է գնալ ընդամենը 10 տոկոսանոց զեղչի, այն էլ` 2020 թվականից:

Պարզաբանենք , որ Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ խորհանարդ մետր գազ արտահանելու մասին պայմանագիրը ստորագրվել է 1996-ին:

2013-ին Թուրքիան տարբեր երկրներից ներմուծել է շուրջ 38,42 մլրդ խորանարդ մետր գազ, 2012-ին` 43,09 մլրդ խորանարդ մետր:

Ներմուծվող գազի գինը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն  լրատվամիջոցները նշում են, որ իրանական գազի 1000 խորհանարդ մետրի համար  Թուրքիան վճարում է 490 դոլար:

Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի համար, որը մատակարարվում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով, Թուրքիան վճարում է 335 դոլար, իսկ ռուսական գազի համար՝ 425 դոլար:

Այսօր Թուրքիան Իրանի հետ տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի ներմուծման  պայմանագիր ունի, Ռուսաստանի հետ՝ 20 մլրդ խորանարդ մետրի, իսկ Ադրբեջանի հետ` 6,6 մլրդ խորանարդ մետրի:

Բացի նշված պայմանագրերից, Թուրքիան գազի պայմանագրեր է ստորագրել նաև Ալժիրի և Նիգերիայի հետ: Այս երկրներից տարեկան Թուրքիա է ներմուծվում, համապատասխանաբար, 4,4 և 1,2 մլրդ խորանարդ մետր գազ:

Հիշեցնենք, որ Թուրքիան զուգահեռ փորձում է դատական կարգով հասնել հարցի լուծմանը և պարտադրել Իրանին Թուրքիայի համար գազի համեմատաբար էժան գին սահմանել: Դատավճռի հրապարակումը սպասվում է մինչև տարեվերջ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանը կմեծացնի դեղաբույսերի արտահանման ծավալը

դեղաբույսեր ԻրանԻրանի դեղաբույսերի և դեղարդյունաբերության ազգային նախագծի գործադիր տնօրեն Ֆարիբորզ Ղարիբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ներկայում Իրանից ավելի քան 8000 տոննա տարատեսակ դեղաբույսեր են արտահանվում:

«Նախորդ տարի Իրանը դեղաբույսերի արտահանումից 100 մլն դոլարի եկամուտ է ստացել: Երկրում  բազմատեսակ դեղաբույսերի մեծաքանակ ծավալի շնորհիվ  հնարավոր է տասնապատկել դեղաբույսերի արտահանումից ստացվող եկամուտը` հասցնելով 1 մլրդ դոլարի»,-նշել է Ֆարիբորզ Ղարիբին:

Ուշագրավ է, որ Իրանը վաղուց ի վեր եղել է աշխարհի դեղաբույսերի բնօրրանը և բժշկության կարևոր կենտրոններից մեկը: Ավիցեննայի ու Զաքարյա Ռազիի նման իրանցի մեծ գիտնականների գրքերի նկատմամբ եղած հետաքրությունը, որոնք ներկայումս էլ պահպանում են իրենց արդիականությունը և կարևոր նշանակություն ունեն, ևս մեկ անգամ հաստատում է այդ իրողությունը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը բողոքել է օդերևութաբանական ծառայությունից

kimmetofficeԱմբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ բողոքում են եղանակի սխալ կանխատեսումներից, սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է լուծել այդ հարցը:

Կիմը, ավտորիտար երկրում իր զբաղեցրած դիրքն  օգտագործելով, օդերևութաբաններին զգուշացրել է խուսափել հետազոտական հին համակարգի պատճառով բազմաթիվ սխալ կանխատեսումներից:

Այժմ մնում է սպասել՝ արդյո՞ք հիդրոօդերևութաբանական ծառայություն կատարած այցի ընթացքում Կիմի նախազգուշացումներից հետո նրանք ավելի ճշգրիտ կանխատեսումներ կանեն, թե ոչ:

Երկրում հաճախակի տեղի ունեցող բնական աղետները՝ երաշտը և ջրհեղեղները, ավելի են սրել երկրում առկա սննդի քրոնիկ անբավարարությունը:

Կիմը հայտնել է, որ բազմաթիվ սխալ կանխատեսումներ են եղել, քանի որ օդերևութաբանական հետազոտությունները ժամանակակից և գիտական հիմքերի վրա չեն դրվում: Նա ավելացրել է, որ երկիրն  օդերևութաբանական պատշաճ կանխատեսումների կարիք ունի մարդկանց և նրանց ունեցվածքը աղետից պաշտպանելու համար: