Գերմանիայի հետախուզությունը գաղտնալսել է ԱՄՆ պետքարտուղարների զրույցները

14_tnԱՄՆ պետքարտուղարներ Ջոն Քերիի ու Հիլարի Քլինթոնի զրույցները գաղտնալսվել են Գերմանիայի հետախուզական ծառայության կողմից, գրում է  Der Spiegel-ը:

Նշվում է, որ 2013-ին ծառայությունը Քերիի հեռախոսազրույցն է որսացել, 2012-ին էլ` Քլինթոնի ու ՄԱԿ-ի պետքարտուղար Քոֆի Անանինը:

Ճշտված տվյալների համաձայն, հեռախոսազրույցը պատահաբար են որսացել, առանց  հատուկ միտումի:

Սալմոնելոզի բռնկում Մեծ Բրիտանիայում

o_994878Բրիտանիայում սալմոնելոզի բռնկում է արձանագրվել: Վարակվածների թիվը հասնում է  156-ի: BBC ռադիոկայանի հաղորդմամբ, բժիշկները փորձում են հիվանդության բռնկման օջախը պարզել: Լոնդոնյան Daily Mail –ը հաղորդում է, որ արդեն 3 մարդ է մահացել: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ խոսվում է հիվանդության 4 էպիկենտրոնի մասին.արագ սննդի ռեստորանները Լոնդոնի արվարձանում, Հեմփշիր ու Չեշիր կոմսությունները, ինչպես նաև` Բիրմինգհեմի հիվանդանոցի ճաշարանը: Բրիտանիայի առաջատար համաճարակաբան Փոլ Կլիրի խոսքով, օպերատիվ գործունեության շնորհիվ, վարակի օջախը շուտով կհայտնաբերվի:

Միացյալ թագավորության առողջապահության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ խոսքը  սալմոնելոզի համաեվրոպական համաճարակի մասին է: Վարակման դեպքեր են արձանագրվել նաև Ֆրանսիայում, որտեղ 49 մարդ է հոսպիտաացվել ու Ավստրիայում: Ենթադրվում է, որ վարակման պատճառ են սննդային հավելումները:

Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որի հարուցիչը բակտերիաների հատուկ տեսակն է: Հաճախ դրանք հայտնվում են օրգանիզմում ոչ բավարար ջերմամշակում անցած  հավի մսի ու ձվի հետ:

Միացյալ Նահանգները օդային հարվածներ է հասցրել Մոսուլի մոտ գտնվող իսլամիստների դիրքերին

iraq-mosul-damՔրդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան Միացյալ Նահանգներն օդային հարվածներ է իրականացրել իսլամիստների հսկողության տակ գտնվող հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում:

Ուրբաթ օրը CNN-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Իրաքի ռազմական ուժերը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Իսլամական պետությունից վերցնելու նպատակով ռազմական գործողություն են սկսելու շաբաթ օրը:

Միացյալ Նահանգների և Իրաքի ռազմական ուժերը Իսլամական պետության դիրքերին հարվածել են օդից, իսկ քրդական Փեշմերգայի ուժերը ցամաքային գործողություն են ծավալել:

Ուրբաթ օրը Կոջո գյուղի վրա իսլամիստների հարձակումների վերաբերյալ լուրերի հրապարակումից հետո Միացյալ Նահանգների ռազմական ուժերը հայտարարություն էր տարածել, որ իրենք Սինջարի հարավում երկու օդային հարձակումներ են իրականացրել:

 

Անկախ

 

Անգլիայի քարտեզի վրա առնանդամ են գտել

140815140648__76932415_sbna_map-390x290Facebook-ի օգտատերերը ծաղրի են եթարկել Հարդֆորշիր կոմսության Բերքհամստեդի քարտեզը, հաղորդում է ԲիԲիսի-ն:

Բրիտանիայի ջրանցքների ու գետերի ընկերության պատվերով ստեղծված քարտեզում առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա.քաղաքային ամրոց, երկաթուղային կայարան ու Գրանդ Յունիոն ջրանցքը:

Սակայն այդ ջրանցքը քարտեզին այնպիսի ձև է տվել, որ քննախույզ քաղաքացիները այն նմանեցրել են տղամարդու սեռական օրգանի:

Բերքհամստեդի քարտեզը, որտեղ անգլիացիները 1066-ին պարտվել են  մարտը Վիլհելմ Նվաճողին, ստեղծվել է  անցյալ տարի` Բրիտանիայի ջրանցքերի ու գետերի ընկերության գովազդի նպատակով, որոնք ազգային արժեք են համարվում:

Ընկերության ներկայացուցիչ Սայմոն Սեյլեմի խոսքով,իրենց  կազմակերպությունում ոչ ոք ոչինչ չէր նկատի, եթե   սոցցանցերի օգտատերերը չհուշեին.”..Շատերը գուցե մեզ նախատեն մեր փոքր ինչ պարզամտության համար, բայց ինչ կարող ենք անել, եթե քարտեզի վրա ջրանցքների մեծամասնոթյունը նման ձև ունի”:

Սակայն նա լավատես է. “եթե այդ հանգամանքի շնորհիվ մեր ջրանցք այցելի գոնե մեկով ավելի այցելու, ապա դա արդեն լավ է”:

Փոլ Ուոքերի վթարված մեքենայից մի կտոր գողացած տղամարդը վեց ամիս անց կկացնի բանտում

paul-walker-moscow-premiere-fast-and-furious18-ամյա Ջեյմսոն Բրուքս Ուիթին վեց ամսով ազատազրկման է դատապարտվել ամերիկացի հայտնի դերասան Փոլ Ուոքերի վթարված Porsche Carrera GT-ից մի կտոր գողանալու համար: Սպասվում է, որ մեկ այլ մեղադրյալ նույն դատավճռին կարժանանա հոկտեմբերի 23-ին:

TMZ-ի հրապարակած տեսանյութում երկու կասկածյալները Կալիֆորնիայի Սանտա Կլարիտայում վթարված Porsche Carrera GT-ն տեղափոխող բեռնատարից վերցնում են մեքենայի կտորներ: Գողության մասին հայտնել էր բեռնատարի վարորդը:

Փոլը մահացել էր, երբ 2013թ-ի նոյեմբերի 30-ին նրա մեքենան Կալիֆորնիայի Սանտա Կլարիտայում, բախվելով էլեկտրասյանը, հրդեհվել էր: Մեքենան վարող նրա ընկեր Ռոջեր Ռոդասը ևս զոհվել էր:

 

Անկախ

Ռուսաստանում 40-ամյա ուսուցչուհին համացանցում էրոտիկ սելֆիներ է տեղադրել

1215-390x290Տվերի մարզում երաժշտության 40-ամյա դասատու Ելենա Կորնյուշոնկովան համացանցում տեղադրել է իր ինտիմ լուսանկարները, հաղորդում է Lifenews.ru.-ը:

Մի քանի լուսանկար արվել է Իսպանիայում հանգստի ժամանակ, մյուսները` ենթադրվում է` Կոնակովո քաղաքի  դպրոցի երաժշտության կաբինետում: Դրա մասին իմանալով, դպրոցի ադմինիստացիան դասատուին առաջարկել է սեփական ցանկությամբ հեռանալ, սակայն կինը հայտարարել է, որ դա իր մասնավոր կյանքն է ու հրաժարվել է հեռանալ:

«Նրան առաջարկվել է հեռացման դիմում ներկայացնել, սակայն նա հրաժարվել է: Ավելին, նա մինչև  օգոտոսի 25-ն արձակուրդում  է ու այդ ժամանակ նրան հեռացնել չի կարելի»,-բացատրել են դպրոցում:

Այդուհանդերձ, մանկխորհուրդը որոշել է նրան հեռացնել  աշխատանքից: Կինն այդ դպրոցում է աշխատում 2009-ից ու լավ դասատուի համարում ունի: Ներկայում նա գտնվում է քննչական մեկուսարանում:

Կորնյուշոնկովան իրավապահներին մեղադրել է իրեն ծեծելու մեջ: Նրա խոսքով, ոստիկանը բռնել է իր մազերից  ու քարշ տվել գետնով, ինչի հետևանքով նա ձեռքին խոր վնասվածք է առաջացել:

«Ղարաբաղի ազատագրումից հետո ես կդառնամ այդ շրջանի նահանգապետը». Հաֆըզ Հաջիև

Հաֆըզ Հաջիև

Ադրբեջանի «Յենի Մուսավաթ» կուսակցության անդամները դիմել են Ադրբեջանի ՊՆ նախարարություն` պահանջելով իրենց ուղարկել ռազմաճակատ որպես կամավորներ: Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Հաֆըզ Հաջիևը: Վերջինիս խոսքով` կուսակցության հազարավոր անդամներ արդեն գրանցվել են կամավորական շարքերում: «Մեր ցուցակներում արդեն հազար մարդ կա: Նրանց թվում են նաև ղարաբաղյան և աֆղանական պատերազմի վետերաններ»,-նշել է Հաջիևը` հայտարարելով, թե «Ղարաբաղի ազատագրումից հետո ինքը կդառնա այդ շրջանի նահանգապետը»:

«Բոկո Խարամը» հարձակում է իրականացրել Կամերունում

Բոկո Հարամ

Կամերունի հյուսիսում նիգերիական ծայրահեղական «Բոկո Խարամ» խմբավորման անդամները կեղծ ահազանգ են իրականացրել ոստիկանական բաժանմունք: Այնուհետև նրանք ծուղակ են սարքել            Նիգերիայի սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Բունդերի գյուղի մոտ: Արդյունքում առևանգվել է 7 ոստիկան և 1 ժանդարմ: Ծայրահեղականների ձեռքում է հայտնվել նաև մեկ ռազմական մեքենա: Մեկ այլ զինված խումբ գնդակահարել է Բունդերիի բնակիչներից մեկին:

Նշենք, որ ամիսներ առաջ «Բոկո Խարամ»-ի անդամները հարձակում էին իրականացրել վերոնշյալ բնակավայրի ոստիկանական բաժանմունքի վրա և առաջացած փոխհրաձգության արդյունքում կորցրել էին 3 հոգու:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ընդունել է Անջեյ Կասպրչիկին

բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները, զինադադարի վերաբերյալ անցկացված վերջին մոնիթորինգի արդյունքները: Կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հրաժարական է տվել

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել է իր հրաժարականի մասին`հայտնելով իր աջակցությունը կառավարության նոր ղեկավար Հայդար ալ Աբադիին:

Նուրի ալ Մալիք

«Ինձ ոչ մի պաշտոն պետք չէ: Իմ պետությանը ձառայելը ինձ համար մեծ պատիվ է: Այդ իսկ պատճառով իշխանության փոխանցման ու նոր կառավարության ձևավորման գործընթացը հեշտացնելու, Իրաքի ժողովուրդի փրկության և շահերի համար ես հրաժարվում է առաջադրել իմ թեկնածություն վարչապետի պաշտոնին: Ելնելով Իրաքի շահերից` ես այդ պաշտոնը փոխանցում եմ իմ թանկագին եղբայր Հայդար ալ Աբադին և շարունակելու եմ իմ ծառայությունը որպես շարքային աշխատող նրա աշխատակազմում»,-հայտարարել է Մալիքը` նշելով, որ այսուհետ նա կատարելու է բոլոր այն պարտականությունները, որոնք նրան կհանձնարարվեն նոր կառավարության կողմից:

Բրյուսելի կենտրոնական հրապարակը ծածկվել է թուրքական ծաղկային գորգով

Բրյուսելի կենտրոնական հրապարակում այս օրերին ծաղիկների տոնն է ընթանում, որն ավանդաբար տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

գորգ

Այս տարի միջոցառումը նվիրված է Բելգիայում առաջին թուրք ներգաղթյալների գալստի 50-ամյակին, այդ պատճառով էլ գորգի համար ընտրվել են թուրքական ազգային նախշեր: 600 հազար կարմիր, դեղին, վարդագույն և նարնջագույն բերգոնիաներից պատրաստված գորգի վրա հարյուրից ավել մասնագետներ են աշխատել: 75 մ երկարություն, 25 մ լայնություն ունեցող թուրքական գորգը զբաղեցնում է 1875 քառ. մետր տարածք: Այն պատրաստվել է թուրքական Ուշաք քաղաքի գորգերի նմանությամբ:

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը նշել է, որ Բելգիայում բնակվող մոտ 220 հազար թուրքերի համար կազմակերպված միջոցառումը հատուկ նշանակություն ունի թուրքական մշակույթի և արվեստի հետ ծանոթանալու տեսանկյունից: Գորգը իր այցելուներին կհիացնի մինչև օգոստոսի 17–ը: Սպասվում է, որ երեք օրում մոտ 150 հազար մարդ կտեսնի ծաղկային այս ստեղծագործությունը:

Վիբորգում օրը ցերեկով բնակիչների վրա չղջիկներ են գրոհել

1214-390x290Վիբորգում օրը ցերեկով  չղջիկները գրոհել են բնակարաններ , հաղորդում է Росбалт-ը:

Սոցցանցերում արդեն տարածվել են չղջիկներով լուսանկարներ: Ականատեսները կարծում են, որ չղջիկների նման ակտիվացումը շոգի հետ է կապված:

Նման հարձակումների մասին են հայտնում նաև մյուս տարածաշրջանների բնակիչները: Մասնավորապես, Կուրսկի մի բնակիչ բողոքել է, որ չղջիկն արդեն երկու  շաբաթ իրենց հանգիստ չի տալիս:

«Երեկ ներս թռավ, պտտվեց ճաշասենյակում ու նույնիսկ հոգեկան հավասարակշռությանս կասկածելու առիթ տվեց: Իսկ առավոտյան անհետացավ: Մտածեցի` թռավ գնաց: Սակայն, նա հաջորդ օրվա համար էր հերթագրվել: Լույսը վառեցի` ու կրկին թռիչքներ»,-գրում է մի տղամարդ:

Աշխարհի ամենաբարեկամական քաղաքների տասնյակը

Ավստրալիացիները և նորզելանդացիները չեն սիրում, երբ իրենց բարբառները շփոթում են, սակայն նրանք ընդհանուր մի բան ունեն:

Երկու երկրներում էլ տեղակայված են աշխարհի ամենաբարեկամական քաղաքները՝ Մելբուրնը և Օքլենդը նոր հարցումների արդյունքում միաժամանակ դարձել են առաջատար:

Բարեկամական քաղաք friendly-city-2014-dublin

Հարավային Աֆրիկայի քաղաքներից Յոհանսբուրգը գլխավորում է աշխարհի ոչ բարեկամական քաղաքների ցանկը:

Conde Nast Traveler ամսագրի «ընթերցողի ընտրություն» ամենամյա հարցումներ իրականացնողները չեն զարմացել, երբ ընթերցողները Մելբուրնը համարել են հանգստի մայրաքաղաք:

Ընթերցողները օքլենդցիներին գովաբանել են իրենց հումորի և կյանքի նկատմամբ ունեցած տեսակետի համար:

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը Կամբոջայի Սիեմ Ռիփ քաղաքի և Դուբլինի հետ նույնպես ընդգրկվել է թոփ տասնյակում:

Բարեկամական քաղաքների ցանկում հայտնված Միացյալ Նահանգների քաղաքներից են Ջորջիայում գտնվող Սավաննան և Հարավային Կարոլինայում տեղակայված Չառլստոնը:

Աշխարհի ամենաբարեկամական քաղաքների ցանկը ըստ Conde Nast Traveler-ի

1.Օքլանդ, Նոր Զելանդիա

1. Մելբուրն

3. Վիկտորիա, Կանադա

4. Չառլսթոն, Հարավային Կարոլինա

5. Դուբլին, Իռլանդիա

5. Սիդնեյ

7. Սիեմ Ռիփ, Կամբոջա

8. Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա

9. Սավաննա, Ջորջիա

9. Սեվիլիա, Իսպանիա

11. Բուդապեշտ, Հունգարիա

Հունգարիայի վարչապետը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին.Եվրոպան կրակել է սեփական ոտքին

da3001408090960Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատության է ենթարկել Եվրամիությունը` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար: Դրա մասին նա այսօր հաղորդել է Reuters-ին:

Գործակալությունը մեջբերում է  նրա խոսքը. «Եվրոպան, պատկերավոր ասած, կրակել է սեփական ոտքին, երբ  Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելու վճիռ կայացրեց : Դրանք արևմուտքի երկրներին ավելի մեծ վնաս են հասցնում, քան Ռուսաստանին»:

Պետությունը սկսել է պայքարն օդի մաքրության համար

ol3001408093008Չինաստանի քաղաքական ղեկավարությունը օդի աղետալի չափերի հասնող աղտոտվածությունը նվազեցելու նպատակով իր քաղաքացիներին հետիոտն զբոսանքին ու հեծանիվներով տեղաշարժին նախապատվությունը տալու կոչեր է անում: Բացի այդ, քաղաքացիներին խորհուրդ են տալիս գնել  նվազագույն փաթեթավորմամբ մթերք, աղբը չայրել ու սահմանափակել բարբեկյուն ու հրավառությունը: Որպեսզի նոր մոտեցումն առավելագույնս արդյունավետ լինի, հասարակությունը պետք է  շրջակա միջավայրի աղտոտվածության համար պատասխանատվություն կրի ու  օրինախախտումների մասին անհապաղ տեղեկացնի իշխանություներին:

Այս տարվա ապրիլին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ Պեկինում, օրինակ, օդի աղտոտվածությունն առաջանում է  ավտոմեքենաների արտանետումներից (31%), ածխի այրումից (22,4%)  ու արդյունաբերական օբյեկտներից (18.1%):  isra.com

1,5 մլն դոլար` Էբոլայի վիրուսի դեմ պայքարին

1206-390x290Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուար Յոսիխիդե Սուգին տեղեկացրել է Արևմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլայի տենդի դեմ պայքարելու համար 1,5 մլն դոլար տրամադրելու մտադրության մասին;

Միջոցներն այդ կփոխանցվեն ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունների միջոցով:

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի տենդը համաշխարհային նշանակության սպառնալիք ճանաչեց: Վերջին տվյալներով, վարակից մահացել է 1069 մարդ, շուրջ 2000-ն էլ վարակված են: Հիվանդության կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել Գվինեայում, Լիբերիայում ու Սյերա-Լեոնեում:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

 

Փոխվող կրունկներով կոշիկների հավաքածու

Screen-shot-2014-08-14-at-7 (1)Աղքատ կանայք մշտապես բախվում են այնպիսի խնդրի հետ, ինչպես օրինակ կոշիկի ընտրությունն է: Այդ խնդրի լուծումը գտել է ֆրանսիացի դիզայներ Տանյա Հիթը` ստեղծելով կոշիկների հավաքածու` փոխվող կրունկներով: Դրանք  տատանվում են 25-500 եվրոյի սահմաններում, իսկ ոչ սովորական այս կոշիկների ստեղծման գաղափարը հարմարավետության ցանկությունից է ծնվել:

«Ես հոգնել եմ պայուսակիս մեջ պահեստային կոշիկ ման տալուց: Քաղաքում հարմար են հարթ ներբանով կոշիկները, իսկ հանդիպումներին պետք է կրունկներ հագնես»:

Նա պատմել է, որ կոշիկի ստեղծման վրա մի քանի տարի է աշխատել` 2009-2013-ը:

«Ժամանակակից կինը շատ ակտիվ է,նա քայլում է, վազում ավտոմեքենա վարում ու հեծանիվ քշում.հենց այս կոշիկները նրան կօգնեն ակտիվ կյանք վարել»:

Ի դեպ, այս կոշիկների կրունկները փոխելու համար ընդամենը մեկ րոպե է պահանջվում:

Իրաքի վարչապետը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել

1197-390x290 (1)Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին տեսադիմումով հայտարարել է , որ հեռանում է պաշտոնից ու իր աջակցությունն է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին, հաղորդում է  Газета.Ru-ն:

Նախագահ Ֆուադ Մաասումը օգոստոսի 11-ին կառավարություն ձևավորելու հանձնարարություն է տվել խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին: Իրաքի  սահմանադրության համաձայն, նախարարների նոր կաբինետը պետք է ձևավորվի 30 օրվա ընթացքում:

Իսկ ՄԱԿ-ում Իրաքի վարչապետի կամովին հրաժարականը պատմական իրադարձություն են անվանել:

Նիգերիայում 16 հազար բժշկի ազատել են աշխատանքից

1202-390x290Էբոլայի տենդով բռնկված Նիգերիայի հիվանդանոցներից երկրի Բժշկական ասոցիացիան  16 հազար բժշկի ազատել է աշխատանքից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Համապատասխան կարգադրություն է արել երկրի նախագահ Գուդլակ  Ջոնաթանը: Իշխանություննեը մտադիր են ազատված տեղերը նոր մասնագետների տալ, սակայն Բժիշկ-օրդինատորների ասոցիացիայում վստահեցնում են, որ կառավարությունն այդպիսով պարզապես ինքն իրեն է խաբում:

Աշխատանքից հեռացված բժիշկները գործադուլ են անում, բողոքում կառավարության նախկին համաձայնությունների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար: Բժիշկ-օրդինատորները  համալսարանական կլինիկական հիվանդանոցներում դոկտորական անձնակազմի մեծ մասն են կազմում:

Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Մեքսիկայում 100 մարդ է տուժել խոշոր վթարից

119-390x290Մեքսիկական Կոաուիլա նահանգում  շինարարներով բեռնատարը բախվել է  բանվորներին տեղափոխող մի քանի մեքենաների. առնվազն 98 մարդ է տուժել:

Դեպքը կատարվել է Սալտիլյոյի մոտ, վթարի պատճառները ներկայում պարզում են: Նախնական տվյալներով, ՃՏՊ-ի մեղավոր բեռնատարի վարորդը հասցրել է հեռանալ դեպքի վայրից:

ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է 4 ավտոմեքենա, որոնցում ավելի քան 40 ուղևոր է եղել: Նրանցից 3-ը հոսպիտալացվել են: Բժիշկների խոսքով, նրանց վիճակը ծանր է: