Ադրբեջանը նոր ռազմական տեխնիկա է ձեռք բերում Ռուսաստանից

3Ադրբեջանը Ռուսաստանից տանկերի կամուրջներ պատրաստող MTU-90M տեխնիկա կգնի, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը։

 

Տանկային կամուրջ պատրաստող այդ սարքերը, որոնց արտադրությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով ներկայում շարունակվում է, ստեղծվում են Т-90 տանկերի շասսիների բազայի հիման վրա։

 

Նախատեսվում է, որ Ադրբեջանը տեխնիկան ձեռք կբերի այս տարվա օգոստոսին։

 

 Անկախ

Մարզիե Աֆհամ. «Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել»

Մարզիե ԱֆհամԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, մեկնաբանելով Իրանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունեության վերսկսումը,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:

«Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել: Հուսով եմ, որ տվյալ ուղղությամբ աշխատանքները կարագացվեն«»,- հայտնել է մամուլի խասնակը:

Մարզիե Աֆհամը հավելել է, որ կան մի շարք չլուծված հարցեր, որոնք առնչվում են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատճառված վնասին, որոնց շուրջը քննարկումներն արդեն իսկ սկսվել են:

Ուշագրավ է, որ օրերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսելու Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ծրագրում է Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատանքները վերսկսել նույն մակարդակով, ինչպես մինչև 2011-ի նոյեմբերն էր:

Այս ամենը կատարվում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման ժամանակահատվածում, քանի որ Արևմուտքը ստիպված է դաշնակիցներ փնտրել Իրաքում թափ առնող սուննի զինյալների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Իրանում դեսպանությունը փակել էր 2011-ի վերջին, որից հետո Իրանի դիվանագետները վտարվել էին Մեծ Բրիտանիայից: Երկու պետություններն ավելի ուշ վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ 2014-ի փետրվարին Իրանը մասամբ վերաբացել է Մեծ Բրիտանիայում իր դեսպանատունը, որպեսզի հյուպատոսական ծառայություններ մատուցի:

Վերջին ամիսներին երկու երկրների կապերը զգալիորեն բարելավվել են:

Թերևս, պատճառն Իրանում նոր առաջնորդի իշխանության գալն է, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը միջազգային համաձայնության ձեռքբերումը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը միայնակ չի կարող պայքարել թմրադեղերի ապօրինի առևտրի դեմ

Թմրադեղերի դեմ պայքարԻրանի  ներքին գործերի նախարար  Ռահմանի  Ֆազլին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության  դեմ  պայքարում  Իրանի  անվտանգության  ուժերի աշխատակիցներն  անձնազոհ աշխատանք են կատարում, չնայած եվրոպական երկների կողմից տրամադրվող  ֆինանսական օգնությունը  չնչին  է։

Ռահման Ֆազլին ընդգծելով,  որ  Իրանը  մինչ  այժմ  թմրաբիզնեսի  դեմ  պայքարում    մեծ թվով զոհեր է ունեցել և  անհաշիվ  գումարներ  ծախսել, հայտնել է, որ Թեհրանը ցանկանում է, ոսրպեսզի Իրանի  ժողովրդի  մարդասիրական  գործունեությունը  արձագանք  գտնի  Եվրոպայում  և, ընդհանրապես,  ողջ աշխարհում։

«Հունիսի 1-ի Իրանում եվրոպական մի շարք  երկրների դեսպանները, Իրանի  արևելյան  շրջաններ այցելելով և ծանոթանալով  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ  պայքարում ուղղված քայլերին, խոստացել  են  այդ  մասին  մանրամասն  տեղեկություններ  փոխանցել  իրենց  երկրների պետական  այրերին»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Հավելենք, որ Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ » լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Ադրբեջանում ոչնչացվել է մոտ 10 տոննա կակաչ և կանեփ

2Ադրբեջանում՝ Լերիկի և Գյանջայի (Գանձակ) տարածքում, հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի և կակաչի վայրի թփեր, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը:

Ըստ տեղեկության՝ Լերիկի շրջանի Միստան գյուղի տարածքում ոչնչացվել է կակաչի 17 հազար վայրի թուփ՝ 7.5 տոննա քաշով:

Գյանջայում (Գանձակ) էլ ոչնչացվել է կանեփի 18 հազար վայրի թուփ՝ ավելի քան 2 տոննա քաշով:

Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին

1Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ իր հոր 40-րդ օրվա հոգեհանգստին մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

“Ռաուֆ Միրկադիրովը գրավոր ձևով դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և նրա տեղակալին՝ խնդրելով թույլ տալ իրեն մասնակցել հոր մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը: Այդ օրը հուլիսի 3-ն է: Մոտ ապագայում ակնկալում ենք պատասխան ստանալ”,- նշել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Մայիսի 24-ի առավոտյան մահացել էր Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ էր զգում, սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չէր հայտնաբերվել, լրջորեն ազդել էր տարեց մարդու առողջության վրա:

Թուրքիայում հուլիսի 1-ին կհրապարակվի նախագահական ընտրություններում իշխող ԱԶ կուսակցության թեկնածուի անունը

Բյուլենթ Արընչ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը այսօր հայտարարել է, որ իշխող ԱԶ կուսակցությունը հուլիսի 1-ին կհայտարարի նախագահական ընտրությունների իր թեկնածուի անունը: «Հուլիսի 1-ին Աստծո կամոք, եթե ոչ մի խոչընդոտ չլինի, պարոն վարչապետի թեկնածությունը ամենայն հավանականությամբ հրապարակավ կհայտարարվի: Մենք այդպես ենք ցանկանում: Մեր բոլոր ընկերները, ում հետ հանդիպել և քննարկել ենք, մեզ հայտնել են իրենց տեսակետները վարչապետի թեկնածության վերաբերյալ: Միայն մեկ բան է մնացել, այն է՝ վարչապետի հավանությունը: Եթե նա էլ նման նպատակ, ցանկություն ունի, մենք հավատում ենք, որ հուլիսի 1-ին այդ հայտարարությունը կհնչի»,-նշել է Արընչը:

Անկախ

Թուրքիայում PKK-ի զինյալները 7 մարդու են առևանգել

 pkk  Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաքի վիլայեթում PKK-ի զինյալները Ուլուդերի յոթ բնակիչ են առևանգել: Նախնական տվյալներով՝ յոթ հոգուց հինգը մեկ ընտանիքի անդամներ են, որոնք զբաղվում են վառելափայտի մշակմամբ: Թուրքիայի անվտանգությւան ուժերը լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել տարածքում, այն բանից հետո, երբ կորածների հարազատները ոստիկանությանը հայտնել են առևանգման մասին: Նշենք, որ անցած շաբաթ Թունջելի-Էրզինջան ճանապարհի վրա  PKK-ի զինյալները երկու հոգու էին առևանգել, որոնց այնուհետև ազատ էին արձակել:

Ահմեդ Դավութղօլուն և Ջոն Քերին հանդիպելու են Բրյուսելում

davutglu_kerryԲրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի արգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպումը, որոնք այնտեղ մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին: Երկկողմ հանդիպման սկզբում Քերին նշել է, որ Թուրքիան ռազմավարական կարևոր դաշնակից է հանդիսանում: Նրա խոսքերով ՝ երկու երկրների քննարկման հիմնական թեման Իրաքում և Սիրիայում ստեղծված վիճակն ու Կիպրոսի հարցն է: Քերին նաև նշել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Կիպրոս:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Դավութօղլուն իր հերթին ընդգծել է Թուրքիայի և նրա հարևանների միջև առաջացած իրավիճակի լրջությունը: Նա նշել է, որ այս գործընթացը պահանջում է ռազմավարական դաշնակիցների միջև կապերի ակտիվացում և համատեղ միջոցների ձեռնարկում:

 

Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում կքննարկվի քաղբանտարկյալների հարցը

4 (2)ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում, որը հունիսի 28-ից հուլիսի 2-ը տեղի կունենա Բաքվում, կընդունվի “քաղբանտարկյալներ” հասկացությունը սահմանող բանաձև:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի բանաձևում ԵԱՀԿ անդամ-երկրներին կհորդորեն ամբողջությամբ իրականացնել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը հետևելու իրենց պարտականությունները:

Բացի այդ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը բանաձև կընդունի Ադրբեջանում և Ուկրաինայում ԵԱՀԿ դաշտային առաքելության կարգավիճակի վերաբերյալ:

“Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ Հիլալ Մամեդովի վճիռը մնացել է անփոփոխ

3 (5)Ադրբեջանի գերագույն դատարանը՝ Ինգլաբ Նասիրովի նախագահությամբ, դիտարկել է “Թալըշի սյադո” (Թալիշի ձայն) թալիշական թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի սահմանադրական բողոքը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Դատարանը մերժել է Մամեդովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշում, որը հրաժարվել էր կասեցնել Մամեդովին ազատազրկելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այսօրվա նիստը փակ դռների ներքո է տեղի ունեցել:

Մամեդովը ձերբակալվել է 2012թ.-ի հունիսի 21-ին: Որպես “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ հայտնի Մամեդովը մողադրվում էր “պետական դավաճանության”, “ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք սերմանելու” և “խոշոր չափերի թմրանյութեր պատրաստելու, պահպանելու և տեղափոխելու” մեջ։

ԵԽԽՎ նախագահը կրկին մեկնում է Ադրբեջան՝ քաղբանտարկյալների հետ հանդիպելու համար

2ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը կրկին մեկնելու է Ադրբեջանի: Այս մասին վերջինս գրել է իր “Twitter”-ի էջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

“Չենք կարող լուծել խնդիրները՝ դրանք հերքելով: Մենք պետք է շարունակենք բաց և անկեղծ երկխոսությունը խնդրի լուծման համար: Ես կրկին մեկնելու եմ Բաքու՝ մի շարք բանտարկյալների հետ հանդիպելու համար”,-տեղեկացրել է Անն Բրասսերը:

Նշենք, որ մայիսի 22-ին Բաքվում պաշտոնական այցելությամբ գտնվում էր ԵԱՀԿ նախագահը՝ այդ կառույցի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Անկախ

Ադրբեջանում սկսվել են զինված ուժերի զորավարժությունները

1 Այսօր՝ հունիսի 26-ին, սկսվել են Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները Գարահեյբատ պոլիգոնում:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, որոշ ժամանակ առաջ սկսված զորավարժություններում ներգրավված են պաշտպանության նախարարության, պետական սահմանային ծառայության և ներքին զորքերի զինծառայողներն ու ռազմական տեխնիկան:

Զորավարժությունների ընթացքին հետևում են նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը և բոլոր զինվորական միավորումների սպայական կազմը:

Անկախ

Բողոքի ակցիա՝ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ

3 (4)Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի դահլիճում, Եվրոպայում հաստատված մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել պատգամավորների առջև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, նստելով դահլիճի առաջին շարքերում՝ նրանք սև կտորներով փակել են իրենց բերանները: Նրանց հագուստների վրա պատկերված են եղել Ադրբեջանի քաղբանտարկյալների լուսանկարները:

Այդ կապակցությամբ ելույթը ժամանակավորապես դադարեցվել է: Որոշ ժամանակ անց Ալիևը շարունակել է իր ելույթը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը

ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը: Այդ մասին “Թրենդ” գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը։

 

Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկազմակերպվի ևս մեկ գագաթաժողով՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսության կառուցողական շարունակություն, որը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին:

 

“Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ Փարիզում հանդիպելու վերաբերյալ”,-ասել է ամերիկացի համանախագահը։

 

Ինչպես նշում է Ուորլիքը, այդ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։ «Շփման գծում նման դիվերսիաները արգելակում են հակամարտության կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, և կարող է հանգեցնել շրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը”,-ասել է նա։

 

Պատասխանելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, թե անհամբերությամբ է սպասում բանակցությունների շարունակությանը կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում։ “Դեռևս աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու վրա”, – ընդգծել է Ուորլիքը։

Անկախ

Բաքվի ավտոբուսում դեռահասի են բռնաբարել

բռնաբարությունԱդրբեջանում՝ Բաքվի երթուղային ավտոբուսներից մեկում, բռնաբարել են 15-ամյա աշակերտուհու, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

 

Ըստ տեղեկատվության՝ ոստիկանություն է դիմել Նասիմինի շրջանի բնակչուհի Կ.Վ.-ն, ով հայտնել է, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա դստերը:

 

Աղջիկը տնից դուրս է եկել երկու օր առաջ, և երկար որոնումներից հետո մայրը նրան գտել է   №13 երթուղային ավտոբուսում:

 

Աղջիկը խոստովանել է, որ սեռական բռնության է ենթարկվել ավտոբուսի վարորդների կողմից:

 

Փաստի առնչությամբ առթիվ կատարվում է քննություն:

Անկախ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել չդիմելու այնպիսի գործողությունների, որոնք կարող են հանգեցնել դրության վատացմանն ու վնասել խաղաղ կարգավորման գործընթացին:

james«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կառուցողական երկխոսության շարունակությանն ուղղված ևս մեկ հանդիպում տեղի կունենա: «Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում հանդիպելու առաջարկը»,-նշել է Ուորլիքը: Վերջինիս խոսքերով՝ հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Սահմանին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը բոլորիս ընդհանուր նպատակն է, քանզի այն բարօրություն և անվտանգություն կարող է բերել տարածաշրջանի բնակչությանը»,-ասել է Ուորլիքը:

Անկախ

1915 թվականին քրդերն էլ են յուրացրել հայերի ունեցվածքը. Հաթիփ Դիջլե

dicleԴիարբեքիրի կալանավայրում բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեն զրույց է ունեցել «Al Jazeera»-ի լրագրողի հետ, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Դիջլեն նշել է, որ այս հարցի լուծումը չի տեսնում միայն թուրքերի և քրդերի առերեսման մեջ: «Ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ քրդերը իրենց պատմության մեջ ունեն սև էջեր, որոնց պետք է առերեսվեն: Մենք՝ քուրդ քաղաքական գործիչներս ու մտավորականներս, չխուսափենք դրանց առերեսվելուց, նույնիսկ դատապարտվելուց: Մեր ավագներից լսել ենք, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ որոշ քրդեր պետության հետ դեր են խաղաղացել կոտորածներում և յուրացրել են հեռացած հայերի ունեցվածքը: Ավելի մեծ սիրով գրկել ենք մեզնից ոմանց մորն ու տատին, որոնք այն ժամանակ փախցված հայ կանայք են եղել: Նրանց սուգը մեր սուգն էլ է»,-ասել է Դիջլեն:

Անկախ

Իրանին գոհացնում են ԱԷՄԳ-ի զեկույցները

Իրան,ԱԷՄԳԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:

«Ինչպես երկու շաբաթ առաջ հրապարակված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի զեկույցը, այնպես էլ հունիսի 20-ին հրապարակված Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև միջանկյալ համաձայնության իրականացման հատուկ զեկույցը, վկայում են, որ իրանական ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, – նշել է  Քամալվանդին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ զեկույցները փաստում են Իրանի կողմից իր պարտավորությունների լիովին իրականացումը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը  պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան արդեն Իրանին են փոխանցել համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանն Ուկրաինայում նորանշանակ դեսպան ունի

իրանի դեսպանատունԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին նշանակել է Ուկրաինայում Իրանի դեսպան:

Ուկրաինայում Իրանի նորանշանակ դեսպանն ավարտել է Թեհրանի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը: Նա 1992-1996-ին զբաղեցրել է Եթովպիայում Իրանի դեսպանի պաշտոնը, իսկ 2002-2006-ին՝ Բանգլադեշում Իրանի դեսպանի պաշտոնը:

Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին ուղևորվել է Կիև, որտեղ կփոխարինի նախկին դեսպան Աքբար Հաշեմիին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

 

Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին

massoud-barzani-kurdistanԻրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:

Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանը ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:

Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:

Բարզանին նշել է, որ ինքը այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:

Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի:

Անկախ