Ադրբեջանում` Նախիջևանում, հարձակում են գործել տարածքում միակ անկախ ռեսուրսային կենտրոնի վրա

1 (1)Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը:

Այս մասին “Թուրան” լրատվական գործակալությանը տեղեկացրել է կենտրոնի տնօրեն և Իլգար Նասիբովի կին Մալահաթ Նասիբովը: “Իլգարը շատ արյուն է կորցրել, անգիտակից է, բազմաթիվ կոտրվածքներ ունի”,- նշել է Մալահաթը:

Ըստ “Կոնտակտ” կայքի` հարձակման պատճառն անհայտ է, բայց մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ դա քաղաքացիական հասարակության դեմ վերջին շրջանում Ադրբեջանում սկսված հետապնդումների բաղկացուցիչ մասն է կազմում:

Նշենք, որ Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում: Մալահաթ և Իլգար Նասիբովներին բազմիցս սպառնացել են, նրանք դարձել են ֆիզիկական և բարոյական ճնշման թիրախ: Մինչդեռ նրանց դեմ իրականացված հանցագործությունները երբևէ չեն հետաքննվել:

Անցած շաբաթ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Նասիբովների բնակարան:

Անկախ

Թուրքիան կշարունակի իր մեծ վերածննդի ուղին. Ահմեդ Դավութօղլու

davutoluԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հանդիսանում է նոր վարչապետի և ԱԶ կուսակցության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդը, հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հաջողությամբ շարժվել մեծ վերածննդի ուղիով, որով ընթանում է վերջին 12 տարիների ընթացքում: «Լինի դա զուգահեռ պետությունը, թե մեկ այլ անվանում ունեցող կառույց, բոլորը պետք է իմանան հետևյալը` ԱԶԿ-ն կանգնած է մեծ վերածննդի դարպասներին, ինչպես անսասան ժայռ, և այսուհետ ևս այդպես է լինելու», -ընդգծել է Դավութօղլուն:

 

Անկախ

Հայտնի է դարձել Թուրքիայի նոր վարչապետի թեկնածուի անունը

unnamedԹուրքիայի նորընտիր նախագահ, ԱԶ կուսակցության գործող ներկայացուցիչ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է նոր վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուի անունը: Ինչպես և սպասելի էր, Էրդողանը նշել է ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի անունը: «Երկար մտորումներից հետո մենք համաձայնության ենք եկել վարչապետի թեկնածուի շուրջ` հիմնվելով փորձի, անձնական հատկանիշների և բանիմացության նման չափանիշների վրա: Մենք մեր ճանապարհը կշարունակենք խաղաղության և եղբայրության մթնոլորտում»,-հայտարարել է Էրդողանը` նշելով, որ կուսակցության անկումն ակնկալողներին մեծ հիասթափություն է սպասվում:

Վերջինս ընդգծել է, որ Դավութօղլուի ընտրության ժամանակ կարևոր դեր է խաղացել նրա ցուցաբերած վճռականությունն, այսպես կոչված, «զուգահեռ պետության» դեմ պայքարում:

 

 Անկախ

Իրանի ԱԳՆ. «Իրանի բանագնաց թիմը բանակցություններում ապացուցեց, որ Իրանն անվտանգության սպառնալիք չի»

 

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը , անդրադառնալով ԱԷՄԳ-ի տեսուչ Յուկիա ԱմանոIranian Foreign Minister Zarif addresses the media during a news conference in Ankaraյի Թեհրան կատարած ուղևորությանը և համատեղ համաձայնության շրջագծում համագործակցությունները շարունակելու կապակցությամբ նրա դիրքորոշումը, նշել է, որ Իրանը բանակցում է հիմք ընդունելով «Վեցնյակի» և ԱԷՄԳ-ն հետ կնքած համաձայնագրերը:

«Իրանի բանագնաց թիմը հեշտությամբ որևէ կետի շուրջը չի համաձայնում: Երբ հաշվի են առնվում Իրանի շահերն ու օրենքները, այդ ժամանակ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Մուհամադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ սիոնիստական վարչակարգի ու նրա կողմնակիցների, ինչպես նաև որոշ արևմտյան երկրների գործելակերպի հիմնական նպատակն Իրանի դեմ սպառնալիքներ ստեղծելն է:

«Իրանի բանագնաց թիմը բանակցություններում ապացուցեց, որ Իրանն անվտանգության սպառնալիք չի և կարողացավ վերացնել Իրանի դեմ ձևավորված բացասական մթնոլորտը: Միջուկային ընդգրկուն համաձայնության նախագիծը պատրաստ է, և երբ հստակեցվեն երկու կողմերի քայլերը դատարկ կետերը կլրացվեն:»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ալի Նաջաֆին նշանակվել է Իրանի կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

 

Իրանի նախագահ defaultն Իրանի կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ալի Նաջաֆին:

Ավելի վաղ, Ռեզա Ֆարաջի Դանն ազատվել էր այդ պաշտոնից:

Ալի Նաջաֆին մինչ այս զբաղեցրել է Իրանի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Իրանի մշակութային ժանգություն կազմակերպության ղեկավարի պաշտոնը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Աբաս Արաղչի.«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը»

Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին ասել է, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև կնքված միջանկյալ համաձայնագիրը վերջանական համաձայնության գալու առիթ է:

«Ուրանի հարստացման, Արաքի օբյեկտի , վերջանական համաձայնության տևողության և շրջափակման հարցերն Իրան- «Վեցնյակ» միջուկային բանակցությունների անբաժան մասն են կազմում: Սրանք հարցեր են , որոնց շուրջը տարաձայնություններ դեռևս կան»,- նշել է Աբաս Արաղչին:

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հույս է հայտնել ,որ առաջիկայում Իրան-«Վեցնյակ» երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում, այս տարաձայնությունները նվազագույնի են հասնելու :

«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը,և աշխարհը, անկասկած, հարգելու է Իրանի ժողովրդի իրավունքները»,-եզրափակել է Արաղչին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

defaultՕգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր կողմից հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն: 

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: 

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձ մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: 

 

Անկախ

Հասան Ռոհանին այցելել է Արդաբիլ նահանգ

 

 

hassan rouhaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր առավոտյանմեկնելէ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլնահանգ:

Հանդիպելով տեղի բնակիչների հետ` Իրանի նախագահն ասել է, որ Իրանի հաղթանակների և հաջողությունների «միավորները» Իրանի քաղաքացիներն են, ովքեր աշխատանքում վճռական են և տոկուն:

«Իրանը փորձում է հարևան երկրների հետ բարեկամական կապեր հաստատել»,- հավելել է Ռոհանին:

Երկօրյաուղևորությանընթացքում Հասան Ռոհանին հանդիպելու է նաև նահանգի ղեկավար մարմինների, ազատամարտիկների հետ:

Ուշագրավ է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռոհանին այցելել է Իրանի Խուզիստան, Հորմուզգան, Սիստան-Բելուջիստան նահանգ: Երեքն էլ գտնվում են երկրի հարավում:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանում նախադրյալներ են ստեղծվում կայուն տնտեսական աճ գրանցելու և լճացումից անհապաղ դուրս գալու համար

Ali tayyebnia eco. ministerԻրանի խորհրդարանի դռնբաց նիստի ժամանակ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան, նշելով, որ երկրի կառավարության գերխնդիրը լճացումից անհապաղ դուրս գալն է, ասել է, որ լճացումից դուրս գալու օրինագծի, ֆինանսական համակարգի բարեփոխման և մրցունակ արտադրության խոչընդոտների վերացման օրինագծի մշակման գործում հաշվի են առնվել թե մասնավոր բաժնի գործադիր մարմինների կարծիքները , թե խորհրդարանում առկա կարծիքներըը:

«Ժողովրդի կենցաղային պայմանների բարելավումը, հասարակության խոցելի խավին աջակցելը, միջազգային հանրության շրջանում Իրանի դիրքերի բարձրացումը, արտաքին ճնշումների հանդեպ Իրանի խոցելիության կրճատումը նախադրյալներ են ստեղծում Իրանում կայուն տնտեսական աճ գրանցելու և լճացումից անհապաղ դուրս գալու համար»,- ասել է Իրանի էկոնոմիկայի նախարար:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանում գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել

iran-scienceԻրանի ներքին գործերի նախարար Աբդոլ Ռեզա Ռահմանի Ֆազլին ասել է, որ Իրանի համալսարաններում լարվածություն առաջացնող խնդիր գոյություն չունի:

«Ներկայումս, գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել, և համալսարաններում կայունություն և աշխուժություն է տիրում»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Ռեզա Ռահմանի Ֆազլին հույս է հայտնել, որ կառավարությունը կկարողանա աշխարհին ներկայացնել հզոր, աշխույժ և կարող Իրանը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Բիժան Նամդար Զանգանե. «Այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար»

նավթատար նավերԻրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:

«Համաձայն ժնևյան միջանկյալ համաձայնագրի, չպետք է որևէ արգելք կիրառվի արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու կամ Իրանից արտահանվող նավթային բեռների ապահովագրության հարցում»,- նշել է Իրանի նավթի նախարարը:

Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ընթացիկ բանակցությունների շնորհիվ Իրանի դեմ դադարեցին կիրառվել մի շարք պատժամիջոցներ:

Արդյունքում, 2014-ի հուլիսի 25-ին և 29-ին Իրանի հարավային երկու նավահանգիստներ մուտք գործեց ոչ իրանական նավթատար նավ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Իրանում առգրավվել է 8,5 տոննա թմրանյութ

Afion iranԻրանի Հարավային Խորասան նահանգի ոստիկանապետի տեղակալ Ալի Ռեզա Ամինին տեղեկացրել է, որ 2014-ի սկզբից Հարավային Խորասան նահանգի ոստիկաններն առգրավել են 8600 կգ թմրանյութ:

«Իրանի կառավարությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկել անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցների»,- նշել է Ալի Ռեզա Ամինին:

Տեղեկացնենք`Իրանը տեղակայված է Եվրոպայի և ափիոնի արտադրող հանդիսացող Աֆղանստանի միջև տարանցիկ միջանցքում:

Ուշագրավ է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերի շնորհիվ աշխարհում առգրավված ողջ թմրանյութերի 89 տոկոսը բաժին է ընկնում հենց Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Սահակաշվիլին Վրաստանին է վերադարձրել պետության հաշվին գնած կոստյումներն ու վերարկուն

o_744733Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստացել է նախկին  նախագահ Սահակաշվիլու պետության հաշվին գնած հագուստեղենի մի մասը: Ինչպես նրա գրադարանի մամլո ծառայությունից են հայտնել, ծանրոցում կոստյումներ են ու վերարկու, որոնք Սահակաշվիլին գնել է բյուջեի գումարներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օրեր առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սահակաշվիլուն մեղադրել է  բյուջեի միջոցներով 8 կոստյում ու քաշմիրից վերարկու գնելու մեջ: Ինչպես գրադարանում են հայտնում, Սահակաշվիլի որոշել է այդ հագուստը վերադարձնել:

Հագուստը նախկին նախագահի բնակարանից Վրաստանի կառավարության գրասենյակ է ուղարկվել առաքիչի միջոցով ու ներկայում գտնվում է ընդունարանում, քանի որ ադմինիստրացիան հրաժարվել է այն ընդունել: Պաշտոնական անձինք բացատրել են, որ իրենք կարող են ընդունել միայն պաշտոնական ծանրոցները:

Ի դեպ, հագուստին կցված է Սահակաշվիլու գրությունն ուղղված նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն.»Կարող եք այս հագուստն օգտագործել ձեր հայեցողությամբ»:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարները կհանդիպեն Նախիջևանում

եռակողմ հանդիպում Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մասնակցելու Ադրբեջանի, Վրաստաի և Թուրքիայի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ` այցի շրջանակներում Յըլմազը երկկողմ հանդիպումներ կունեն իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իրակլի Ալասանիի հետ: Նախարարները կհանդիպեն նաև Նախիջևանի մեջլիսի ներկայացուցիչ Վասըֆ Թալիբովի հետ և կայցելեն զորանոցներ:

Գաղտնալսման սկանդալ Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիա-Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է գերմանական մամուլում հայտնված լուրերը, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը Թուրքիայում գաղտնալսել է մի շարք կարևոր հեռախոսազրույցներ: «Եթե նույնիսկ աննշան ապացույց գտնվի, որը այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Գերմանիան պարտավոր է բացատրություն տալ այս լրջագույն հարցի վերաբերյալ: Նման գործողություններ միանգամայն անընդունել են երկու բարեկամ և դաշնակից պետությունների հարաբերություններում, որոնք պետք է հիմնված լինեն փոխվստահության և հարգանքի վրա»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը գաղտնալսման լուրերի հետ կապված կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Նշենք, գերմանական «Der Spiegel» ամսագիրը գրել էր, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը կառավարության  2009 թվականին կառավարության կարգադրությամբ Թուրքիայում հետախուզական գործունեություն է ծավալում:

 

Իրանում երկրաշարժի հետևանքով 260 մարդ է տուժել, զոհեր չկան

Իրան

Այսօր վաղ առավոտյան Իրանի Իսլամ նահանգում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժածների թիվը հասել է 260-ի, զոհեր չկան: Տարբեր վնասվածքներ ստացած 13 հոգու վիճակը ծանր է գնահատվում: Ցնցումների էպիկենտրոն հանդիսացող Մուրմուրի քաղաքում շենքեր մոտ 50 տոկոսը և ենթակառուցվածքների մոտ 70 ավերվել են, իսկ Աբադան քաղաքում մոտ 2700 բնակելի տուն է վնասվել: Իսլամի նահանգապետ ու Կարմիր Կիսալուսնի ներկայացուցիչները աղետի վայր են եկել, որտեղ այժմ աշխատում են փրկարարական և շտապ օգնության ծառայությունները:

6,2 մագնիտուդով երկրաշարժ Իրանում

երկրաշարժՕգոստոսի 18-ին Իրանի արևմուտքում , վաղ առավոտյան 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Իրաքին սահմանակից  Իլամ նահանգի Աբադան քաղաքից 36 կմ հարավ-արևելք:

Օջախը 10 կմ  խորության վրա է: Տեղի բնակիչների տարհանման, ինչպես նաև զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

«Ղարաբաղի ազատագրումից հետո ես կդառնամ այդ շրջանի նահանգապետը». Հաֆըզ Հաջիև

Հաֆըզ Հաջիև

Ադրբեջանի «Յենի Մուսավաթ» կուսակցության անդամները դիմել են Ադրբեջանի ՊՆ նախարարություն` պահանջելով իրենց ուղարկել ռազմաճակատ որպես կամավորներ: Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Հաֆըզ Հաջիևը: Վերջինիս խոսքով` կուսակցության հազարավոր անդամներ արդեն գրանցվել են կամավորական շարքերում: «Մեր ցուցակներում արդեն հազար մարդ կա: Նրանց թվում են նաև ղարաբաղյան և աֆղանական պատերազմի վետերաններ»,-նշել է Հաջիևը` հայտարարելով, թե «Ղարաբաղի ազատագրումից հետո ինքը կդառնա այդ շրջանի նահանգապետը»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ընդունել է Անջեյ Կասպրչիկին

բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները, զինադադարի վերաբերյալ անցկացված վերջին մոնիթորինգի արդյունքները: Կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ստամբուլում ներկայացվել է «Գտնել Զաբել Եսայանին» փաստագրական ֆիլմը (տեսանյութ)

zabelԱյսօր երեկոյան Ստամբուլի Շիշլի թաղամասի պատկերասրահներից մեկում ցուցադրվել է 20-րդ դարի հայ ականավոր կին մտածողներից Զաբել Եսայանի կյանքի մասին պատմող «Գտնել Զաբել Եսայանին» փաստագրական ֆիլմը: Լարա Ահարոնյանի և Թալին Սուջյանի կողմից պատրաստված ֆիլմը ներկայացվել է «1908-1909 Սալոնիկից Ադանա հույսեր և անկումներ» ցուցահանդեսի շրջանակներում:

Ֆիլմում ներկայացված են Եսայանի կյանքի կարևոր դրվագները` Ստամբուլում անցկացրած մանկությունն ու պատանեկությունը, ուսանողական տարիները Փարիզում, ամուսնությունը, երեխաներին, նրա աշխատանքը 1909 թվականի Ադանայի կոտորածներն ուսումնասիրող խմբում, փախուստը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, Կովկասում և Միջին Արևելքում ցեղասպանությունից հետո հավաքված որբերի և վերապրածների հիշողությունների գրառումը, այնուհետև անցումը Խորհրդային Միություն, աքսորը ստալինյան ռեժիմի կողմից և անհայտ մահը:

Ֆիլմում օգտագործված են Եսայանի ընտանիքի անդամների հուշերը, նրա գրվածքները, գրաքննադատական մեկնաբանություններ, պետական արխիվային նյութեր, ինչպես նաև ձայնագրություններ և լուսանկարներ:

 

Անկախ