Թուրք-եգիպտական հարաբերություններում լարվածություն է նկատվում

sisi    Այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «CNN International» ալիքին տված իր հարցազրույցում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդուլֆաթահ աս Սիսիին անվանել էր բռնակալ, Կահիրեում Թուրքիայի դեսպանը ահազանգել էր թուրքական ԱԳՆ` հայտնելով Եգիպտոսի դժգոհության մասին: Երեկ եգիպտական ԱԳՆ-ը մեկնաբանել է Էդրողանի հայտարարությունը: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարժվում է ելնելով նեղ գաղափարական շահերից: Եգիպտոսին և նրա ընտրված նախագահին ուղղված վիրավորանքները, անկասկած, ճանապարհ կբացեն միջոցների ձեռնարկման համար, որոնք կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների առավել սահմանափակմանը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրք-եգիպտական հարաբերությունները սկսեցին անկում ապրել անցած տարի հուլիս ամսից, երբ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակցած նախագահ Մուհամադ Մուրսին պաշտոնանկ արվեց Սիսիի գլխավորած ռազմական հեղաշրջման արդյունքում:

 Անկախ

Թայիփ Էրդողանը Ստամբուլում ֆուտբոլ է խաղացել 12 համարի մարզաշապիկով

​Թայիփ Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է նոր մարզադաշտի բացման արարողությանը: Մարզադաշտը կրում է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի անունը: Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել ընկերական հանդիպում, որի ժամանակ Էրդողանը հագել էր 12 համարի նարնջագույն մարզաշապիկ: Այս համարը խորհրդանշական է Էրդողանի համար, քանի որ նա համարվում է Թուրքիայի 12–րդ նախագահի գլխավոր թեկնածուն: Ֆուտբոլային հանդիպման արդյունքում Էրդողանը դարձել է 3 գոլի հեղինակ:

Անկախ

Թուրքական ավիաուղիները վերսկսել են իրենց թռիչքները դեպի Իսրայել

 

Թուրքական ինքնաթիռներ

Թուրքական ինքնաթիռներ

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդմամբ` թուրքական ավիաընկերությունները վերսկսել են իրենց թռիչքները դեպի Իսրայել: Նման որոշում կայացվել է Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի հաստատումից հետո: Թուրքական ինքնաթիռները կշարունակեն իրենց թռիչքները դեպի Թել Ավիվի միջազգային օդանավակայան` կախված իրսայելա-պաղեստինյան       հետագա զարգացումից:

Թեհրանում ձերբակալվել է ամերիկյան «Վաշինգթոն փոսթի» լրագրող

Վաշինգտոն Փոստ

 

 

 

 

 

 

 

Թեհրանի արդարադատության նախաարության ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին հաստատել է, որ «Վաշինգտոն փոսթ» ամերիկյան օրաթերթի լրագրողի և նրա ուղեկիցների ձերբակալման մասին տարածված լուրը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

 

Իտալիան շահագրգռված է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ

Իտալիա-Իրան

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը Թեհրանում հանդիպել է Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնիի հետ:

Մոհամմեդ Նահավանդյանը նշել է, որ միջուկային բանակցությունների երկարաձգման արդյունքում ստեղծված չորսամսյա  ժամկետը  ոսկե առիթ է Իտալիայի համար Իրանի հետ հարաբերություններում զբաղեցնելու իր նախկին դիրքը:

«Եթե Իտալիայի հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը հասնի մոտ 10 մլրդ դոլարի, ապա դա կնպաստի իրանական ընկերությունների ակտիվ համագործակցությանն իտալական ընկերությունենրի հետ, ինչը համատեղ տնտեսական առիթներ ստեղծելուց բացի կմոտեցնի կողմերի քաղաքական դիրքորոշումները»,- ասել է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նահավանդյանը, ցավ հայտնելով որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կապակցությամբ, հայտնել է, որ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջը միասին կարելի է այնպիսի ելքեր գտնել, որոնք կնպաստեն Իրանի ու եվրոպական երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնին, ընդգծելով տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իտալիայի շահագրգռվածությունը, ասել է, որ Իտալիա վերադառնալուց հետո երկրի արդյունաբերական և տնտեսական ոլորտների գործարարների հետ կգումարի`  Իրանի հետ համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Հայ համայնքը չի ազդի Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքի վրա. թուրքագետներ

Արտակ Շաքարյան«Թուրքիայի նախագահական ընտրությունները հայ համայնքի վրա ազդել չեն կարող, որովհետև դրա  նկատմամբ  կայուն քաղաքականություն է վարվում, և նախագահի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Բացի այդ, համայնքը, իր հերթին, ընտրությունների վրա ազդել չի կարող, որովհետև ընդամենը 60 հազար է հայ կա այդ երկրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` նշելով, որ համայնքի հիմնական մասը նախընտրությունը կտա Էրդողանին, քանի որ նա համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի վարչապետը հեշտությամբ կհաղթի առաջին իսկ փուլում:

Հանդիպմանը ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` այս ընտրություններում Թուրքիայի քաղաքացիները ընտրելու են  ոչ թե հանուն ինչ-որ թեկնածուի, այլ ընդդեմ: «Ընդդիմությունը լիարժեք չմիավորվեց: Իսկ Էրդողանի դեպքում այնպես է , որ  որքան էլ սկանդալներ տեղի ունեցան նրա անվան շուրջ , նա սեղանին դնելու բան ունի: Նա հստակ ծրագրեր ունի, ինչ նախկինում խոստացել է` իրագործել է: Ընդդիմությունը ոչինչ չի արել, միայն քննադատում է Էրդողանին, ինչը ամենահեշտ բանն է: Էրդողանը տեսականորեն ունի վարչական ռեսուրս, ընտրազանգված և կատարած աշխատանք:», – նշեց նա:

Էրդողանն արդեն քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն սկանդալի հեղինակների դեմ: Մոտ հարյուր ոստիկան և ոստիկանապետ է ձերբակալվել Էրդողանի ընտանիքի անդամների հեռախոսազանգերը ապօրինաբար ձայնագրելու համար, մոտավորապես 1000-ի պաշտոնները փոխել են, այսինքն ՝ իջեցրել:

Անդրադառնալով Էրդողանի կատարած այն հայտարարությանը, թե «նա այլևս հեռախոսազրույց չի ունենա Օբամայի հետ»` Հակոբ Չաքրյանը նշեց, որ իրականում մոտ ապագայում երկու երկրների հարաբերություններում մեծ հաշվով ոչինչ փոխվի. «Ո´չ ԱՄՆ-ն կարող է  հրաժարվել Թուրքիայից, ո´չ էլ Թուրքիան` ԱՄՆ-ից»:

 

Անկախ

Իրանի ԱԳՆ. «Եգիպտոսը պետք է անհապաղ բացի «Ռաֆահ» սահմանային անցակետը»

մարզիե աֆհամԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է անհապաղ բացի «Ռաֆահ» սահմանային անցակետը, որպեսզի պաղեստինցիներին անհապաղ օգնություն ուղարկվի:
Աֆհամը վստահություն է հայտնել, որ, անկասկած, այդ անցակետի միջոցով պաղեստինցիների համար համայն աշխարհից հավաքված մարդասիրական օգնությունը Գազայի հատված ուղարկելը կօգնի անպաշտպան մարդկանց, որոնք ապրում են ճգնաժամային պայմաններում և տառապում են մշտական ռմբակոծություններից:

«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հրամանով արդեն Եգիպտոս է ուղարկվել Գազայի բնակիչների համար նախատեսված իրանական մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը: Խոսքը սննդամթերքի ու դեղորայքի մասին է»,-ասել  է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ինքնահրկիզման փորձ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց

2 (2)Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի վետերան, գործարար Ֆահան Նասիբովը փորձել է ինքնահրկիզվել երկրի նախագահի աշխատակազմի ընդունարանի դիմաց, հաղորդում է “Բիզիմյոլ” (Մեր ուղին) լրատվական կայքը:

Վետերանը իր բողոքն է արտահայտել պաշտոնյաների ամենաթաղության դեմ: Վերջինս բողոքել է Զարդոբի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Լյութֆյալի Աբուլլաևից, ով, ըստ նրա, խաբեության միջոցով իրենից 65 հազար դոլար է կորզել և չի ցանկանում վերադարցնել:

Ըստ կայքի՝ բոլոր բողոքները ապարդյուն են եղել: Ուստի վետերանը որոշել է կյանքին վերջ տալ նախագահի աշխատակազմի դիմաց: Հաղորդվում է, որ Ֆահան Նասիբովի կողքին եղել են իր ընտանիքի անդամները:

Անկախ

8 տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ, 132 հրետանային համակարգ և 11 ռազմական ինքնաթիռ. ՄԱԿ

2004-2012 թթ. ընթացքում Ադրբեջանը 153 ռազմական տանկ է գնել Բելառուսից: Այս մասին հայտնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների գրանցամատյանին:

ռազմական տեխնիկա

Ըստ այդմ՝ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է նաև Տ-72 տարբեր մոդիֆիկացիաներ: Դրանից բացի, զեկուցվող տարվա համար Ադրբեջանը 120 Դ-30 հրազեն է գնել, 12 Pion հաուբից հրանոթ, 60 ԲՏՌ-70 զրահապատ փոխադրիչներ և 11 Սու-25 օդանավ:

Զեկույցում նշված չեն 2013-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ ներկայացված Buk-MB հրթիռային համակարգերը, որոնք ձեռք են բերվել Բելառուսից:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները աստիճանաբար անկում են ապրում

erdogan    Վերջին շրջանում շատ է քննարկվում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող սառնությունը: Օրերս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը իր հարցազրույցներից մեկում հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցներ այլևս չի ունենում:

Թուրքական «Միլիյեթը» գրում է, որ 2 տարի առաջ Էրդողանը համարվում էր այն 5 համաշխարհային առաջնորդներից մեկը, որոնց հետ Օբաման սերտ կապեր ուներ: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնից հետո Օբաման ամենից շատ հեռախոսազրույցներ էր վարում հենց Էրդողանի հետ: Սակայն վերջին մեկ տարում երկու առաջնորդները միայն 2 անգամ են զրույց ունեցել, ինչը խոսում է թուրք-ամերիկյան հարաբերությունների աստիճանական անկման մասին:

Վաշինգտոնյան վերլուծաբանների մեկնաբանությամբ` Էրդողանի և Օբամայի միջև հակասությունները սկսվեցին Գեզի այգու իրադարձությունների ժամանակ, այնուհետև Անկարան ԱՄՆ-ին մեղադրեց իր ներքին խնդրիրներում միջամտություն ունենալու մեջ: Այս իրադարձություններին հաջորդեցին Ֆեթուլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հետ կապված խոսակցությունները: Վերոնշյալ անբարենպաստ իրավիճակին ավելացավ նաև Գազայի խնդիրը: Օրերս Էրդողանը հայտարարեց, որ չի հասկանում Ամերիկայի մոտեցումը Սիրիայի, Եգիպտոսի և Պաղեստինի հարցում: Արդյունքում Էրդողանը կապ է պահում ԱՄՆ փոխարտգործնախարարի հետ:

 Անկախ

 

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անում լքել Լիբանանը

 

Թուրքիայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանից` ելնելով անվտանգության նկատառումներից: Բացի այդ, թուրքական իշխանությունները խորհուրդ են տվել զերծ մնալ Լիբանան այցելելուց: Արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն` Լիբանանում ծայրահեղ լարված իրավիճակ է տիրում: Երկիրը լքել ցանկացողները կարող են դիմել Տրիպոլիի թուրքական դեսպանատուն:

լիբանան

Ադրբեջանցի զինծառայողները՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից

3 (2)Ադբեջանում՝ Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի հատվածում, հուլիսի 14-ի առավոտյան 11:00-ին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մասնակցությամբ:

Ադրբեջանի ներքին զորքերի վարչությանը պատկանող “ԳԱԶ-3108” ավտոմեքենան, որի ղեկին եղել է ներքին զորքերի պայմանագրային զինծառայող, 1991թ-ին ծնված Էլչին Էլես օղլու Գոջաևը բախվել է “ՎԱԶ-21154” ավտոմեքենային։

“ՎԱԶ-21154” ավտոմեքենայի վարորդը և ուղևորները, որոնք Լենքորանի բնակիչներ են, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Մասալլըի կենտրոնական հիվանդանոց։

Ներքին զորքերին պատկանող ավտոմեքենայի վարորդը և ուղևորները չեն տուժել։

Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Անկախ

 

Իրավապաշտպանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերը

2 (1)Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը համաշխարհային հանրությանը դիմել է մեծ ուղերձով` հայտարարելով Ադրբեջանում 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերի կազմակերպման բոյկոտի արշավ մեկնարկելու մասին:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է Եվրոպական Օլիմպիական կոմիտե և Եվրամիությունում Եվրոպական Օլիմպիական կոմիտեի գրասենյակ: Իր ուղերձում Յունուսը քննադատում է Եվրաօլիմպիադան ավտորիտար պետությունում անցկացնելու որոշումը, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու դեմոկրատական ազատությունը:

Վերջինս իր ուղերձում համեմատական է տարել այժմյան Ադրբեջանի և հիտլերյան Գերմանիայի ու բրեժնևյան ԽՍՀՄ-ի միջև:

Ըստ կայքի՝ իրավապաշտպանն իր ուղերձում, բացահայտ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մատնացույց է անում Ադրբեջանում կյանքի նկատմամբ, կտտանքներն արգելող, սեփականության նկատմամբ, մադկանց առևտրի, արդարացի դատաստանի իրավունքների խախտումները:

Լեյլա Յունուսը մեղադրում է ադրբեջանական կառավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու և ազգամիջյան ատելության հրահրելու մեջ:

Նրա խոսքով՝ ներկայիս Ադրբեջանը “ողողված է արյունով և արցունքներով”:

Անկախ

 

 

Ալի Խամենեի. «Սիոնիստական վարչակարգի գործողություններից զերծ մնալու միակ տարբերակը դրա ոչնչացումն է»

ali khameneiԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իրանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին:
«Այդ կոշտ վարչակարգի հարցը լուծելու միակ եղանակը դիմադրության ու պայքարի շարունակումն է և հակամարտության գոտու ընդլայնումն է՝ ընդհուպ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»,- ասել է Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդի համոզմամբ, սիոնիստական վարչակարգի գործողություններից զերծ մնալու միակ տարբերակը դրա ոչնչացումն է:
«Իսրայելի կատարած ոճրագործությունների հետևանքով զոհվածների մեծ մասն անմեղ կանայք ու երեխաներ են, ովքեր իրենց տներում ռումբերի ու հրթիռների թիրախում են հայտնվել: Գազայի հատվածում սիոնիստական վարչակարգի վայրագությունները մարդու միջազգային իրավունքների բացահայտ խախտում է»,- նշել է Խամենեին:
Ալի Խամենեին հավելել է, որ անհապաղ համատեղ   քայլեր   պետք է ձեռնարկվեն սիոնիստական վարչակարգի դեմ, և այդ վարչակարգի ներկայացուցիչները պետք   է իրենց արժանի պատիժը կրեն միջազգային օրենքների շրջանակում։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլը

g6+irԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:
«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է Իրանի միջուկային բանակցությունների լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր: Այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանական հեռուստասերիալի որոշ հատվածներ հնավոր է նկարահանվեն Հայաստանում

կիբերհարձակումԻրանցի պրոդյուսեր Ռասուլ Լոթֆին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ծրագրում է հեռուստասերիալ նկարահանել, որի հիմքում  Իրանի միջուկային օբյեկտների վրա կիբեր հարձակման պատմություն է:
Հեռուստասերիալը կրելու է «Կարմիր պատուհաններ» անվանումը: Մասնավորապես, ներկայացվելու է «Stuxnet» վիրուսի տարածման պատմությունը, որը, մշակվել է ԱՄՆ-ում և Իսրայելում` Իրանի միջուկային ծրագրերի որոշ տարրեր սաբոտաժի ենթարկելու համար:
««Կարմիր պատուհաններ» հեռոստասերիալի միջոցով ցույց ենք տալու, թե ինչպես են իրանական արդյունաբերական համակարգերը կիբեր հարձակումների թիրախ դառնում և ինչպես են իրանական անվտանգության ուժերն արմատախիլ անում այդ հարձակումները»,- նշել է Ռասուլ Լոթֆին:
13 մասից բաղկացած հեռուստասերիալը լինելու է իրական իրադարձությունների վերաարտադրությունը: Հեռուստասերիալի սցենարը նոր է գրվելու:
Ուշագրավ է, որ հեռուստասերիալի որոշ հատվածներ ծրագրվում է նկարահանել երկրից դուրս, հավանաբար, Հայաստանում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «Թեհրան թայմս» պարբերականի պաշտոնական կայքը:

Անկախ

Ադրբեջանում զինծառայողը կրակել է ինքն իրեն

4Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մռավի լեռնաշղթայում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Փոլադ Մալիք օղլու Բայրամլըն ինքնաձիգից կրակել է ինքն իրեն:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, զինծառայողը հոսպիտալացվել է: Ներկա դրությամբ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Անկախ

Յազդ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է

ՅազդԻրանի Յազդ նահանգի «Մշակութային ժառանգություն» կազմակերպության զբոսաշրջության բաժնի ղեկավար Մոսթաֆա Ֆաթեմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Յազդ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է:
«Համեմատելով անցած տարվա առաջին եռամսյակում Յազդ այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա ցուցանիշների հետ` կտրուկ աճ ենք արձանագրել: Մասնավորապես, այս տարի Յազդ է այցելել 22 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ` նախորդ տարվա 5 հազարի փոխարեն»,- ասել է Մոսթաֆա Ֆաթեմին:
Իրանի Յազդ նահանգի «Մշակութային ժառանգություն» կազմակերպության զբոսաշրջության բաժնի ղեկավարը նշել է, որ Յազդում կա ավելի քան 2 հազար պատմական հուշարձան, բոլորը գրանցված են Իրանի ազգային ժառանգության ցուցակում:
Հավելենք, որ Յազդն Իրանի 31 նահանգներից մեկն է և գտնվում է երկրի կենտրոնական մասում: Յազդ նահանգը համարվում է Իրանի պատմական շրջաններից: Այն հիմնադրվել է դեռևս աքեմենյանների օրոք:
Նահանգում են գտնվում Միհր, Անահիտա, Իստասի  աստվածների մեհյանները, աքեմենյանների շրջանին պատկանող հուշակոթողներ, Ալեքսանդրի բանտը` իր հսկայական բերդով, պարիսպներով, սասանյանների թագավորությանը պատկանող կառույցներ ու բերդեր, նաև իսլամական ժամանակաշրջանին պատկանող բազմաթիվ սրբավայրեր, պատմական մզկիթներ։
Ուշագրավ է, որ 1272-ին Յազդ է այցելել իտալացի նշանավոր ճանապարհորդ և առևտրական Մարկո Պոլոն:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության ընդլայնման հարցում

2 (7)Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակների ընդլայնման հարցում: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում “Արևելյան գործընկերություն” ծրագրի 5-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Նրա խոսքով` Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրել երկրում Եվրամիության չափանիշներն ու փորձը կիրառելու համար:

“Մենք համագործակցություն ստորագրեցինք շարժունակության անցագրային ռեժիմի հեշտացման և ռեադմիսիայի վերաբերյալ ոլորտներում: Վերջին երկու պայմանագրերը, որոնք ուժի մեջ կմտնեն առաջիկա ամսիների ընթացքում, կօգնեն մեր քաղաքացիների միջև առևտրային և մշակութային հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև միգրացիոն հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծեն”,- ասել է Մամեդյարովը:

 

Անկախ

Երկրաշարժ Նախիջևանում

загруженноеՆախիջևանի Ինքնավար Հանրապատությունում երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հայտարարությանը:

Ըստ հայտարարության՝ երկրաշարժը գրանցվել է հուլիսի 23-ին՝ տեղի ժամանակով 05:17-ին: Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ ՆԻՀ-ի Շարուրի շրջանում:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ՝13 կմ խորության վրա:

 

Անկախ