Մեծ Բրիտանիայում աճել է մուսուլմանների նկատմամբ իրականացված հանցագործությունների թիվը

 

unnamed (1)«Times» թերթի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարի Մեծ Բրիտանիայում մուսուլմանների նկատմամբ իրականացված հանցագործությունների թիվն աճել է մոտ երկու անգամ: Այս ալիքը սկսվեց մայիս ամսին, երբ երկու սևամորթ իսլամիստ բրիտանացի Լոնդոնում դաժանորեն սպանեցին զինծառայող Լի Ռիգբիին՝ խոստովանելով, որ դա արել են կրոնական համոզմունքներից ելնելով: «Մուսուլմանների նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը այս տարի կտրուկ աճել է, որի պատճառը Լի Ռիգբիի սպանությունը դարձավ: Ոստիկանական մի շարք ենթակառուցվածքների տվյալներով` ատելության հողի վրա իրականացված սպանությունների թիվը աճել է մոտ երկու անգամ, և միայն Լոնդոնում դրանց թիվը հասել է 500-ի»,-գրում է թերթը:

«Times»-ը նշում է, որ ազգային, կրոնական ատելության հողի վրա կատարված նման հանցագործությունների իրական թիվը շատ ավելին է, քանի որ դրանց գրանցման ժամանակ որոշ ուժային կառույցներ հաշվի են առնում դեպքի ոչ բոլոր հանգամանքները:

Անկախ

Արքայազն Ուիլյամն իր որդուն Ամանորի առթիվ իր ձիուկն է նվիրելու

i (1)Արքայազն Ուիլյամի որդին Նոր տարուն նվեր կստանա իր հոր հին խաղալիքները:

Ինչպես հայտնել է Ուիլյան Արթուր Ֆիլիպ Լուին, իր 6-ամսական որդին` արքայազն Ջորջը, նորաոճ գաջեթներ չի ստանա ամանորին: Դրա փոխարեն հայրն իր առաջնեկին կփոխանցի իր` փոքրիկի հոր խաղալիքները. ձեռքով պատրաստված ձայտե ձիուկը, զինվորներն ու փոքրիկ արջուկներ ու ավստտրալական վոմբատներ հիշեցնող ֆիգուրները:

Վինձորների դինաստիան հայտնի է իր գործնականությամբ: Ասում են, որ  Եղիսաբեթ թագուհու ամուսինը` Էդինբուրգյան դուքսն արդեն 40 տարի նույն կոստյումն է կրում, իսկ թագուհին քնում է կարկատած սավանների վրա:

Ի դեպ, բրիտանական ԶԼՄ-ներն ակնդետ հետևում են թագավորական ընտանիքի բոլոր ծախսերին, ինչի համար ամեն տարի պետական բյուջեից է փող հատկացվում:

Ձյան փոխարեն` ջրհեղեղ, փոթորիկ ու անձրև

o_851836Մեծ Բրիտանիայի ավելի քան 300 մարզերում ջրհեղեղի վտանգ է հայտարարված: Տարվա այս եղանակին ձյան փոխարեն հորդառատ անձրևներ  և ուժեղ քամի է, որը  300 հազար տան հոսանքազրկման պատճառ է դարձել : Իսկ  Լոնդոնի օդանավակայաններում հարյուրավոր մարդիկ են սպասում թռիչքի:

Փոթորկի նախազգուշացում է եղել նաև Իսպանիայում ու Պորտուգալիայում, ուր այն, օդերևութաբանների կանխատեսումներով կհասնի շաբաթվա վերջում:

Ծննդյան տոներին հազարավոր ֆրանսիացիներ հոսանք չեն ունեցել

o_482355“Դիրկ” փոթորկի պատճառով հազարավոր ֆրանսիացիներ ստիպված Ծննդյան տոները մոմի լույսի ներքո են անցկացնում: Իշխանությունների տվյալներով, Բրետանում ու Նորմանդիայում ավելի քան 20 հազար տուն է հոսանքազրկվել:

Էլեկտրացանցերի օպերատոր ընկերությունը տեղեկացրել է, որ հոսանքի հետ կապված խնդիրներ ունեցել են 300 հազար բաժանորդ, սակայն հավատացնում են, որ արդեն 90%-ով  խնդիրը վերացրել են:

“Դիրկ” փոթորիկը Ծննդյան նախօրեին հարվածեց Ֆրանսիային, լուրջ  փչացնելով տոնական տրամադրությունը: Վնասվեցին հոսնաքալարերը Բուրգունդիայում, որտեղ երեքշաբթի 45 հազար տուն հոսանքազրկվեց:

Իսկ չորեքշաբթի փոթորկի տեղաշարժի պատճառով փակ էր Նիցայի օդանավակայանը: Սպասվում է, որ այսօր արդեն այնտեղ իրավիճակը կկարգավորվի: Քաղաքապետարանը դիմել է բնակիչներին ու զբոսաշրջիկներին Անգլիական առափնյա դուրս չգալ, որ ալիքը նրանց չքշի:

Սողանքավտանգ իրավիճակ է ստեղծվել Հարավային Ալպերում.դահուկորդներին ու սնոուբորդիստներին խորհուրդ է տրվել լինել ծայրահեղ զգույշ:

Բժիշկն իր անվան սկզբնատառերն է դրոշմել հիվանդների վրա

iԲիրմինգհեմցի բժիշկը որպես “կտավ” օգտագործել է հիվանդների լյարդը:

Ներկայում վիրաբույժը հեռացվել է աշխատանքից, իսկ ոստիկանությունը փորձում է պարզել, թե իսկապես նա հիվանդների ներքին օրգանների վրա իր անվան սկզբնատառերն է թողել:

Դրանց առկայության փաստը հաստատել են ուրիշ բժիշկներ, որոնք որոշ ժամանակ անց վիրահատել են նույն հիվանդներին ու նրանց ներքին օրգանների վրա հայտնաբերել կասկածելի տառեր:

Ծննդյան պատարագի ժամանակ եկեղեցու տանիքը փլվել է

o_742491Ծննդյան պատարագի ժամանակ եկեղեցու տանիքը փլվել է ծխականների գլխին: Դեպքը պատահել է Նոթր-Դամ-դե-Աքվիլոն տաճարում, որը գտնվում է ֆրանսիական Գեյեսթր քաղաքում: Տուժել է հոգևորականը:

Տղամարդու գլխին է ընկել ծածկի մի մասը: Նա վիրավորվել է: Նրան  տեղափոխել են  հիվանդանոց: Եկեղեցին փակ է այցելությունների համար, հիմա ստուգումներ են կատարվում:

108 կգ ռումբի պատճառով 300 բելգիացի է տարհանվել

o_830747Բելգիայի Գենտ քաղաքում երկաթուղու մոտ գտնվող տներից մեկի այգում բանվորները Երկրորդ աշխարհամարտից մնացած ավիառումբ են հայտնաբերել:

Տեղ հասած փրկարարները 300 մ շառավղով տարհանել են բնակիչներին: Մի քանի ժամ կաթվածահար էին  երկաթուղային փոխադրումները Գենտ-Բրյուսել ուղղությամբ: Մարդիկ կարողացան իրենց տներ վերադառնալ կեսգիշերից ոչ շուտ, երբ ռումբը վնասազերծվեց:

Փորձագետների խոսքով, ռումբն այստեղ նետվել է 1943-1944-ի  ժամանակահատվածում, երբ տարածքը պարբերաբար օդային ռմբակոծման էր ենթարկվում:  Այդ ժամանակահատվածում դաշնակիցների ավիացիան Գենտում ոչնչացրեց 600 տուն, ռմբակոծության հետևանքով զոհվեց 400 մարդ:

Ուկրաինայում սպանել են ադրբեջանցի գործարարի

 սպանությունՈւկրաինայի Լուգանսկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի գործարարի տան վրա։ Գործարարն ու նրա կինը սպանվել են։

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի Լուգանսկի շրջանի ղեկավարի տեղակալ Ակիֆ Գումբատովը, գործարար Վիդադ Մամեդովի տան վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի առավոտյան ։ Նրան սպանել են կնոջ՝ Յավեր Մամեդովայի հետ։

Գումբատովի խոսքով՝ սպանված գործարարի տունը գտնվել է նրան պատկանած ռեստորանի հարևանությամբ։ “Առավոտյան, երբ Վիդադ և Յավեր Մամեդովների երեխաներն ու բարեկամները գնացել են դասի, անհայտ անձինք կրակ են բացել նրանց տան վրա և սպանել են գործարարին ու նրա կնոջը։ հայտնի չէ, թե ով է իրականացրել հանցագործությունը։ Ոստիկանները խոստացել են շուտ բացահայտել հանցագործին”,-ասել է նա։

Անկախ

Սանտան և նրա օգնականը սահնակով պատին բախվելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց

ձմեռ պապԼեհաստանի քաղաքներից մեկում Ձմեռ պապին և նրա օգնականին տուգանել են անսթափ վիճակում սահնակ վարելու և աղյուսե պատի մեջ մխրճվելու համար:

Santa- Ustrzykach Dolnych151-ամյա Սանտան և նրա 31-ամյա կին օգնականը Ուստիշկի Դոլնե քաղաքի ծանրաբեռնված փողոցներից մեկի վրա գտնվող շուկայում կորցրել են իրենց ձիու կառավարումը:

Ոստիկանությունից հայտնել են, որ իրենք այժմ պատժամիջոց են փնտրում զույգի համար, որոնք պետք է ողջունեին երեխաներին:

Զույգը ողջունում էր անցորդներին և ամանորյա երգեր երգում, սակայն անցնող մեքենաներից մեկի ազդանշանի ձայնը վախեցրել է նրանց ձիուն, որը նրանց ցած է գցել:

Զույգին գլխուղեղի ցնցման ախտանշաններով տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ չնայած տրանսպորտային միջոց վարելուն՝ նրանք հարբած են եղել:

 Անկախ

ԵղիսաբեթII թագուհին հետմահու արդարացրել է հոմոսեքսուալիստ գիտնական Տյուրիգին

եղիսաբեթ 2-րդԵղիսաբեթII թագուհին առասպելական մաթեմատիկոս Ալան Տյուրիգի ներման   հրամանագիր է ստորագրել: Գիտնականը 1952թ դատապարտվել էր  հոմոսեքսուալիզմի համար և քիմիական ամորձատման ենթարկվել,  որից հետո ինքնասպան էր եղել: Տյուրինգի արդարացման համար հայտնի գիտնականներ էին միջնորդել, հաղորդում է Sky News-ը:

Անցյալ տարվա վերջին բրիտանական գիտության աստղերը, որոնցից են հայտնի ֆիզիկոս Ստիվեն Հոկինգը, բիոքիմիկոս Պոլ Ներսը և տիեզերագետ Մարտին Ջոն Ռիսը իշխանություններից պահանջել են անցյալ դարի հանճարեղ մաթեմատիկոսի արդարացումը: Չնայած, որ 2009թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Տյուրինգի տառապանքների համար իր նախորդների անունից հանրային ներողություն խնդրեց, գիտնականի ներման առաջարկությունը Լորդերի պալատ մտավ միայն 2012թ մարտին:

Արդարությունը հաղթեց միայն կես տարի հետո: Տյուրիգի արդարացման որոշումը ուժի մեջ մտավ անմիջապես ընդունվելուց հետո: Հետաքրքիր է, որ 1940-ականներին  այդ պատվին արժանացել են ևս չորս մարդ:

Ալան Տյուրինգը հայտնի էր , որ մասնակցել է գերմանական “Էնիգմա” կոդի ապակոդավորմանը և  ստեղծել է առաջին ծրագրավորվող համակարգիչը: Բացի դրանից  գիտնականը պատմության մեջ է մտել որպես արհեստական ինտելեկտի տեսաբան և հաշվողական մեքենաների մտքի առկայությունը ստուգող թեստի հեղինակ:

1950-ականների սկզբին մաթեմատիկոսին մի տղամարդու հետ կապի մեջ էին բռնացրել, որից հետո  նրա կարիերան գահավիժել էր, նրան հեռացրել էին աշխատանքից: Հանճարեղ գիտնականը գերադասել էր հոմոսեքսուալիզմից հարկադիր “բուժումը” բանտային ժամկետից, բայց այդ որոշումը նրա համար ճակատագրական էր եղել: 1954թ 41-ամյա Ալան Տյուրինգը թունավորված խնձոր ուտելով ինքնասպան է լինում:

 Անկախ

Քեյթ Ուինսլեթը որդուն Արջուկ է անվանել

i (1)Դերասանուհի Քեյթ Ուինսլեթն իր նորածին որդուն Բեար է անվանել, որ թարգմանաբար նշանակում  է` Արջուկ:

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են որ փոքրիկը ստացել է մոր ազգանունը ու հիմա նրա լիրվ անունը Բեար Ուինսլեթ է: Տղայի հայրը բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի զարմիկն է` Նեդ Ռոքնռոլը: Երեխան այս զույգի առաջին համատեղ բալիկն է: Դերասանուհին ևս 2 երեխա ունի նախորդ ամուսնություններից` 13 ամյա դուստր ու 10-ամյա որդի:

Բեար անունով այլ ճանաչված մարդիկ էլի կան.բրիտանացի հեռուստահաղորդավար Բեար Գրիլիսը, ամերիկյան ֆուտբոլային մարզիչ Բեար Բրայանթը, ինչպես նաև դերասանուհի Ալիսիա Սիլվերստոունի որդին` Բեար Բլյուն:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գնեց DESFA համակարգի 66% բաժնեմասը

3 (1)Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Հունաստանի պետգույքի կառավարման գործակալության (Hellenic Republic Asset Development Fund, HRADF) հետ ստորագրել է Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի 66% բաժնեմասի գնման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է Կոնտակտ կայքը:

HRADF-ի կողմից ավելի վաղ հայտարարված հայտամրցույթի արդյունքներով՝ կողմերը ստորագրել են գնման մասին պայմանագիրը և բաժնտերերի մասին համաձայնագիրը:

Ստորագրված փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն Եվրամիության էներգետիկայի և հակամենաշնորհային հարցերով հանձնակատարների կողմից դրանք հաստատելուց հետո:

Փաստաթղթի ստորագրման ժամանակ նշվել է, որ SOCAR-ի կողմից DESFA-ի վերահսկիչ փաթեթի գնումը չափազանց կարևոր է Հունաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման իմաստով:

Նշենք, որ փաստաթղթի ստորագրումը նախատեսված էր դեկտեմբերի 17-ին Բաքվում: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Հունաստանի վարչապետը ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով Բաքու չժամանեց: Հունական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ պայմանգրի ստորագրումը չէր կայացել Ռուսասատնի կողմից Աթենքին ավելի շահավետ առաջարկի ներկայացման պատճառով: Ավելի ուշ SOCAR-ի ղեկավարը հայտարարել էր, որ պայմանագիրը չի ստորագրվել տեխնիկական պատճառներով:

Էկոլոգիական թուղթ, որից բանջարեղեն է աճում

20131222213936Երիտասարդ բրիտանացիների թիմն էկոլոգիական տոնական փաթեթաթուղթ` Eden’s Paper է ատեղծել, հիմա նրանք Kickstarter ռեսուրսում գումար են հավաքում դրա արտադրությունը կազմակերպելու համար:

Այդ թուղթն ամբողջությամբ քայքայվող է, նույնիսկ` թանաքը, որով նկարներ են արված` պատրաստված է բուսական հիմքի վրա: Իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս թուղթը նախատեսված է ոչ միայն նվեր փաթեթավորելու, այլև սերմեր աճեցնելու համար:

20131222214135Eden’s Paper –ի յուրաքանչյուր գլանափաթեթ պարունակում է տարբեր մշակաբույսերի սերմեր, որոնք պատիճավորված են թղթի բացվածքներում.գազար, բրոքքոլի, լոլիկ, չիլի կամ սոխ,մի խոսքով` այն ամենը, ինչ կարելի է աճեցնել տան պայմաններում: Այնպես, որ, երբ մարդը ստանում է Eden’s Paper –ով փաթեթավորված նվեր, նա միաժամանակ  նվեր է ստանում  սերմեր: Պարզապես հարկավոր է թուղթը թրջել, ապա փոխադրել հողի մեջ:

Անգլիայում հին հեռախոսախցիկները վերածում են ակվարիումների

20131222185310Բոլոր մեծ քաղաքները նման են իրար.բարձր կառույցներ, ասֆալտ ու անտարբեր անցորդներ, որոնք վազում են` ամեն մեկն իր գործով: Նրանք այնքան մտահոգ են, որ անգամ շուրջը չեն նայում, չեն նկատում ճարտարապետական հուշարձանները: Մեծ քաղաքի բնակիչներին անտարբերությունից որոշել են բուժել նկարիչ Benedetto Bufalino-ն ու  դիզայներ Benoit Deseille-ն: Նրանք հեռախոսախցիկները ջրով են լցրել ու այնտեղ ձկներ բաց թողել:

Անսովոր ակվարիումներն այնքան են դուր եկել մարդկանց, որ դրանց մոտ գրեթե միշտ հավաքված են  ֆոտո ու տեսախցիկներով զինված անցորդներ: Իսկ գիշերը դրանք լուսավորվում են ու հեքիաթային իլյումինացիա հիշեցնում:

Իսլանդիայում էլֆերի պահապանները շրջափակել են նախագահական ավտոճանապարհի շինարարությունը

pic_9ed7ff2d4e855ee768216710db13a611Իսլանդիայում բարի ոգիների պահապանները շրջափակել են նախագահական ավտոճանապարհի շինարարությունը:

Բնապահպանական”Լավայի  բարեկամները” կազմակերպության անդամները հայց են ներկայացրել Իսլանդիայի գերագույն դատարան` ավտոմայրուղու շինարարության գործով, որը պետք է  Աուլֆթանես թերակղզին,որտեղ  երկրի նախագահի նստավայրն է, միացնի Ռեյկյավիկի արվարձանի հետ: Հայցվորները համոզված են, որ ավտաճանապարհի շինարարությունը վնասում է էլֆերի մշակույթին, որոնք բնակվում են այդ տեղանքում: Բացի այդ, “Լավայի բարեկամները” մատնանշում են, որ շինարարությունը կխաթարի  թերակղզում գտնվող լավային դաշտն ու  կխանգարի թռչունների բնադրմանը:

Հայցը ներկայացվելուն պես` շինարարության նախագիծը սառեցվել է` մինչև հայցադիմումի քննարկումը:

Այս կազմակերպությունն ավելի վաղ հանդես է եկել ավտոճանապարհի շինարարության դեմ` բողոքի ակցիայի համար հարյուրավոր մարդիկ հավաքելով, որոնք շինարարության վայրում շրջափակել են հողափոր մեքենաները:

The Guardian,-ը գրում է որ Իսլանդիայում բարի ոգիների պահապանների հայցերն արդեն տարբեր օբյեկտների շինարարությունը կասեցնելու պատճառ են դարձել:

Շվեդիայում կրկին այրել են ամանորյա ծղոտե այծը

Շվեդիա, ամանորյա ծղոտե այծՇվեդիայում վանդալները 27-րդ անգամ այրել են ամանորի ոգին խորհրդանշող ծղոտե հսկայական այծը:

Անհայտ հանցագործները հարձակվել են Ստոկհոլմից 150 կմ հեռավորության վրա գտնվող Եվլե քաղաքում գտնվող 13 մ բարձրություն ունեցող և 3,6 տոնա կշռով ծղոտե այծի վրա:

Շվեդիա, ամանորյա ծղոտե այծԾղոտե այծը դարերի վաղեմություն ունեցող սկանդինավյան խորհրդանիշ է, որը նախկինում որպես նվերներ բաժանող փոխարինում էր Սանտա Կլաուսին:

Քաղաքի հրապարակում հսկայական ծղոտե այծ կանգնեցնելու սովորույթը սկսվել է 1966թ-ից: Այդ ժամանակից ի վեր վանդալները այծը այրել են 27 անգամ:

Անկախ

Պապը Հռոմի 2,000 ներգաղթյալների ամանորյա նվերներ է բաժանել

Պապ, ներգաղթյալներ,ամանորյա նվերներՊապ Ֆրանցիսկը ամանորյա նվերներ է բաժանել Վատիկանի մոտ գտնվող ապաստարանում բնակվող 2,000 ներգաղթյալների:

Նվերի փաթեթում ներառված են եղել պապի ստորագրությամբ ամանորյա բացիկներ, նախօրոք վճարված միջազգային զանգերի քարտեր և Հռոմի մետրոյով մեկ օր անվճար երթևեկելու քարտեր:

Նվերները ներգաղթյալներին բաժանած անձանցից մեկը Catholic լրատվական գործակալությանը հայտնել է, որ Բենեդիկտոս XVI-ը ևս օգնում էր կարիքավորներին, սակայն նրա նախաձեռնությունները Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը երբեք չէր հրապարակում:

Պապ Ֆրանցիսկը նաև սիրողական մի հոլովակ է նկարահանել, որտեղ գովաբանել է այն աղքատներին, որոնք աղբակույտերից վերամշակվող նյութերը հավաքում և կրկին վերաշրջանառման մեջ են դնում:

Նա նշել է, որ նրանց աշխատանքը պատվաբեր է և լավ է շրջակա միջավայրի համար:

 Անկախ

Շան ստամոքսից 3 վարտիք են հանել

pic_d10e750e29b7fd4c7a8aa5cbea645610Բրիտանիայում շների  Battersea Dogs Home ապաստարան են բերել սթաֆֆորդշիրյան բուլտերյերի ձագին` որի ստամոքսում 3 կանացի վարտիք է եղել`.երկուսը` բամբակյա, մեկը` ժանեկավոր: Բարեբախտաբար, այդ անսովոր ճաշացանկը չի վնասել  9-ամսական շնիկի ստամոքսը:

Անասնաբույժ Սեմ Բարլին պատմել է, որ վարտիքի առաջին զույգն “ինքնուրույն” է դուրս եկել, բնական ճանապարհով, հետո շանն ուղարկել են ռենտգենի, որն էլ ցույց տվեց ևս մեկ վարտիք: Դրանից ևս Բարնին ազատվեց բնական եղանակով: Հետաքրքիրն այն է, որ այս ողջ գործընթացից վարտիքների ամբողջականությունը չի խախտվել:

Հիմա Բարնիի համր նոր տերեր են որոնում, որոնց անպայման պետք է զգուշացնեն Բարնիի անսովոր ճաշակի մասին: Բարնին հիմա լավ է զգում: Անասնաբույժն ասում է, որ իր աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է նման բան  տեսնում.”Մեզ թվում էր, թե շների ապաստարանում արդեն ամեն ինչ տեսել ենք, սակայն պարզվեց, որ ոչ ամեն բան”:

Շները  հաճախ  ուտելու համար ոչ  պիտանի իրեր կուլ տալիս , ասենք` թուղթ, պլաստիկե իրեր: Հայտնի է մի դեպք, երբ շունը կերել էր պեստիցիդներով թունավորված մեղվաբույն` հարյուրավոր մեղուներով, որի համար նա նույնիսկ կենդանիների ապահովագրական ընկերությունից մրցանակ ստացավ:

Ֆրանսիայում վթարվել է չինացի միլիարդատիրոջն ու նրա որդուն տեղափոխող ուղղաթիռը

downloadՉինացի միլիարդատեր Լամ Կոկը զոհվել է Ֆրանսիայում, ուղղաթիռի վթարման հետևանքով: Նրա կողքին էր 12-ամյա որդին: 46-ամյա Լամ Կոկին էր պատկանում հոնկոնգյան Brilliant ընկերությունը, որը զբաղվում է չինական թեյի էլիտար սորտի արտահանմամբ: Վերջերս նա Բորդոյում խաղողի այգիներ էր գնել: Այգիների տիրույթը դիտելու ժամանակ էլ ուղղաթիռը վթարվել է, որը վարում էր տեղանքի նախկին տերը: Ուղղաթիռում միլիարդատերն էր, նրա որդին ու թարգմանիչ: Բոլորը զոհվել են, սակայն պաշտոնական տվյալներ դեռևս չկան:

ԶԼՄ-ները գրում են, որ ուղղաթիռն ընկել է Դորդոն գետը, որը հոսում է այգուց քիչ հեռու: Փրկարարներն աշխատում են վթարի վայրում: Նրանց հաջողվել է հայտնաբերել զոհերից մեկի դին, որի անձը փորձում են պարզել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ միլիարդատերն անհետ կորել է:

Իսպանիայում հղիության ընդհատման վերաբերյալ նոր օրենք է ներկայացվել

Մարիանո ՌախոյԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ կառավարությունը պատրաստվում է հաստատել հղիության ընդհատման վերաբերյալ նոր օրենք, որը թույլատրում է առանց սահմանափակման ընդհատել մինչև 14 շաբաթական հղիությունը: Օրենքը բացառություն է սահմանում հատուկ դեպքերի համար, երբ օրինակ՝ մոր կամ պտղի կյանքը վտանգի տակ է:

Ռախոյը ուրբաթ օրը Բրյուսելում նշել է, որ օրենքի նախըտրական խոստում է եղել, որով կվերականգնվի 1985թ-ին երկրում գործող օրենքը:

Օրինագիծը կրկին կթույլատրի բռնաբարության և առողջական վտանգի դեպքում հղիության ընդհատումը: Պտղի որոշ դեֆորմացիաներ ևս արդարացում են հղիության ընդհատման համար:

Օրինագծին ընդդիմացել են ըդդիմադիր կուսակցությունների մեծ մասը և կանանց խմբավորումները:

 Անկախ