Գերմանիայում թուրքերին հատուկ պահպանակներ են բաժանվել

germany  Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևը պահպանակներ է բաժանել գերմանաբնակ թուրքերին, մյուս օտարերկրացիներին և խտրականության դեմ հանդես եկող գերմանացիներին: Ինչպես հաղորդում է «Habertürk»-ը, պահպանակների համար հատուկ տուփեր են պատրաստվել, որոնց վրա գրվել է՝ «Օտարերկրացիների և ընտրյալ գերմանացիների համար»: Նեոֆաշիստները այս ակցիայով նպատակ ունեն կանխելու օտարերկրացիների ծնելիության մակարդակի աճը:

Կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Անդի Քնապը հայտնել է, թե որն է իրենց նշանաբանը՝ «Օտարնե՛ր, ինքներդ ձեզ մի՛ շատացրեք»: Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել և՛ գերմանացիների, և՛ գերմանաբնակ փախստականների մոտ: Գերմանիայում ֆաշիստական վարչակարգի իշխանության տարիներին համակենտրոնացման ճամբարներում հղի կանանց բռնի վիժեցնում էին, որի հետևանքով նրանց մեծ մասը մահանում էր:

Բենիլյուքսի երկրները տառապում են անսովոր բարձր ջերմաստիճանից

i (2)Անսովոր շոգ է Հոլանդիայում ու Բելգիայում:

Ամստերդամի ուԲրյուսելի փողոցներում կարելի է այս ժամանակի համար անսովոր պատկեր տեսնել. շոգից փրկվելու որոնումներով, բնակիչները գրավել են շատրվանները, լողավազանները և  ջրամբարները: Օրվա ընթացքում ջերմաստիճանը հասնում է +30 0 ու դեռ ավելի:

Օդերևութաբանների տվյալներով, այդքան անսովոր շոգ տարածաշրջանում չի եղել 1962-ից:

 

Մշուշի պատճառով ավելի քան 100 ավտոմեքենաներ բախվել են իրար

photo_71973Թանձր մշուշն ավելի քան 100 ավտոմեքենաների բախման պատճառ է դարձել Անգլիայի Քենգ կոմսությունում, հայտնել է ԲիԲիՍի  հեռուստառադիոընկերությունը:

Ոստիկանությունն աշխատում է  վթարի վայրում, սակայն զոհերի ու վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ճանապարհը ժամանակավորապես փակ է, իշխանությունները վարորդներին խնդրում են այլ երթուղիներից օգտվել:

Ականատեսներից մեկի խոսքով, չնայած եղանակային պայմաններին, վարորդների մեծ մասը չի կիրառել հակամշուշային լուսարձակները:

 

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Լատվիայի նախկին նախագահ

2Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը Բաքվում մեկնարկած “Համատեղ հանրություն-2014” համաժողովի նախապատրաստական հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է “1նյուզ” կայքը, նա մասնավորապես նշել է. “Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ միջոցը արդեն ապացուցել է իր կենսունակությունը և պետք է կիրառվի այս իրավիճակում: Հակամարտությունները ավերածությունների, մահվան և մարդկանց մեծ տառապանքների պատճառ են հանդիսանում: Փախստականներն ու բռնի տեղահանվածները տարիներով չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հողերը”:

Սակայն Լատվիայի նախկին նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ հույս միշտ կա:

“Լատվիայում շատերն էին ասում, որ մեր երկիրն իր անկախությունը վերականգնելու հույս չունի, սակայն Խորհրդային միությունը փլուզվեց, շատ բան փոխվեց”,-ընդգծել է նա:

 

Բերեզովսկին մահից հետո 300 մլն ֆունտ պարտք է թողել

i (3)Նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին իր մահից հետո բազմամիլիոնանոց պարտք է թողել:

Ինչպես հայտնում է “Գրանտ Թորնթոն” կազմակերպությունը, որը զբաղվում էր նախկին օլիգարխի ֆինանսական հարցերով, Բերեզովսկին սնանկ էր, իսկ նրա պարտքերի մեկ երրորդ մասը` 100 մլն ֆունտը, այն հարկերն են, որոնք նախկին օլիգարխը չի վճարել բրիտանական կառավարությանը:

«Femen» շարժման ակտիվիստները հայտնվել են Վենետիկյան կինոփառատոնին

femen Այս տարի 70-րդ անգամ անցկացվող Վենետիկյան կինոփառատոնին ռեժիսոր Քիթի Գրինի «Ukraine is not a Brothel» («Ուկրաինան հասարակաց տուն չէ») ֆիլմի ցուցադրության ժամանակ լուսանկարներ անելիս մասնակցել են նաև հայտնի Femen շարժման ակտիվիստները: Առանց վերնահագուստի բեմ դուրս եկած ակտիվիստները ֆիլմի ռեժիսորի հետ մի լավ լուսանկարվել են: Թուրքիական «Ռադիկալը» գրում է, որ վերոնշյալ ֆիլմը կինոփառատոնում ցուցադրվել է մրցույթից դուրս:

 

Եվրոպան կողմ է Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը

europ   Եվրախորհրդարանի անդամ Ռոմանա Մանեսկուն հայտարարել է, որ Եվրոպան Լեռնային Ղարաբաղի խնդրի հետևողական կարգավորման կողմնակիցն է՝ հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա: Պատգամավորի խոսքերով՝ որպեսզի երկիրը կարողանա օգտագործել իր հասարակական և տնտեսական ներուժը, պետք է նախ և առաջ լուծի հարևանների հետ խնդիրները և ապրի համերաշխ:

«Որպես Եվրախորհրդարանի անդամ ես հարգանքով եմ վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը, ինչպես նաև փախստականների՝ սեփական հողեր վերադառնալու քաղաքացիական իրավունքին: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունից ես սպասում եմ, որ նրանք, հասկանալով, թե ինչն է կարևոր իրենց քաղաքացների համար, կգան համաձայնության հակամարտության դադարեցման հարցում և կապահովեն իրենց ժողովուրդների բարեկեցությունը»,-նշել է Մանեսկունը:

Ինչպես հաղորդում է թուրքական
«Haberler»՝  Եվրախորհրդարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ իրենք պատրաստ են իրենց դերն ունենալ Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման հարցում:

 

Հնարավոր է, որ հայտնաբերվել է Բելգիայի թագավորի ևս մեկ դուստրը

o_819553Բրյուսելից նկարչուհի Դելփին Բոելը քաղաքացիական հայց է ներկայացրել Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի դեմ: Նա պնդում է, որ միապետը, որ վերջերս է հրաժարվել գահից հօգուտ իր որդու, իր կենսաբանական հայրն է: Կինն արդեն մեկ ամիս է, ինչ Ալբերտի արյան անալիզն է պահանջում:

45-ամյա Բոելը պնդում է, որ ինքը լույս աշխարհ է եկել թագավորի ու բելգիացի արիստոկրատուհու, բարոնուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշանի սիրավեպի արդյունքում: Թե ով է իր հայրը, կինն իմացել է իր 18 տարին լրանալուց հետո: Այն ժամանակ Ալբերտը ցանկանում էր իր կնոջից բաժանվել հանուն բարոնուհու ու այդ պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Հիմա, ԶԼՄ-ների հարցման տվյալներով, ենթադրյալ թագավորական դստերը պաշտպանում է բելգիացիների 70%-ը, որոնք, ինչպես և Բոելը, թագավորից պաշտոնական ճանաչում են սպասում:

Բրիտանիայի խորհրդարանականները վերջին տարում պոռնոկայքեր են այցելել 300 հազար անգամ

i (1)Բրիտանիայի խորհրդարանի համակարգիչներից  գրանցվել  է 300 հազար այցելություն պոռնոգրաֆիական կայքեր:

Պաշտոնական տվյալներով, միայն անցած տարի այդքան այցելություն է եղել: Ընդ որում, նշվում է , որ խորհրդարանում  աշխատում է շուրջ 5 հազար մարդ:

Խորհրդարանի ներկայացուցիչը, մեկնաբանելով տվյալները, հայտարարել է, որ ոմանք գուցե այդ կայքեր պատահաբար են այցելել:

Անպտուղ բուսակերը միս ուտելուց հետո եռյակ ունեցավ

o_819334Մեծ Բրիտանիայում բուսակերը, որը չէր կարողանում երեխա ունենալ, իր սննդի մեջ  մսեղեն ավելացնելուց հետո լույս աշխարհ է բերել միանգամից երեք փոքրիկի: 34-ամյա Լորա Դիկսոնը 10 տարի փորձում էր հղիանալ, բայց ոչինչ չէր ստացվում: Նա նույնիսկ փորձել է արհեստական եղանակով հղիանալ, բայց վիժել է: Բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին, նրանք ասում էին, որ Լորան դժվար թե մայր դառնա:

Երբ հերթական անգամ հաջողվեց արհեստական եղանակով հղիանալ, բժիշկները կնոջը զգուշացրեցին, որ կարող է կրկին վիժել: Որպեսզի վերականգնի օրգանիզմում պակաս երկաթը  և վիտամին B12, Լորան ստիպված էր փոխել իր սննդակարգը: Նա սկսեց օրը երեք անգամ մսամթերք ուտել: Ի զարմանս բժիշկների` բրիտանուհին երեք առողջ փոքրիկ ունեցավ`Մաքս ու Մեյսոն որդիներին և Միա դստերը: Ծնվելուց երկու շաբաթ հետո նրանք տուն վերադարձան, գրում է  Daily Mail-ը:

Բրիտանուհին չէր  խորշում և արագ սննդից, այդ պատճառով  քաշը հղիության ընթացքում  30 կգ ավելացավ: Սակայն սպիտակուցային դիետան օգնեց նրան երեխաներին պահել 35 շաբաթ:

“Երբ ես կորցրեցի առաջին երեխային, ես չէի պատկերացնում , որ կկրեմ երեքին, ասում է Լորան, -մսային դիետան ինձ օգնեց ստանալ այն նյութերը, որ անհրաժեշտ են օրգանիզմին հղիության ընթացքում”:

Դառնալով մայր, Լորան նորից հրաժարվեց մսից, սակայն “Մակդոնալդից” երբեմն օգտվում է` վերցնելով  կարտոֆիլ ֆրի կամ առանց մսի այլ կերակուր:

Ֆրանսիական խորհրդարանը չի մասնակցի Սիրիայի վրա հարձակման հարցի քվեարկությանը

an3001378181328 (1)Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ խորհրդարանը, որին ներկայացվել են Սիրիայում  օգոստոսի 21-ին կատարված քիմիական գրոհի տվյալներ, չի մասնակցի Ասադի դեմ օպերացիայի հարցով քվեարկությանը: Էյրոն նշել է, որ Ֆրանսիան միայնակ չի հարձակվի ու մտադիր է Ասադին պատժելուն պատրաստ երկրների կոալիցիա ստեղծել:

Վերջին խոսքն, ամեն դեպքում, Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է հնչեցնի, որը տրամադրված է  կռվել: Հարցումների համաձայն, Ֆրանսիայի բնակչության 60%-ը դեմ է սիրիական հակամարտությանը միջամտելուն:

Լոնդոնում արևի ճառագայթները վնասել են ավտոմեքենան

i (1)Լոնդոնում նորակառույց շենքի ապակիներից անդրադարձած արևի ճառագայթներից հալվել է կայանած ավտոմեքենայի  հայելիներից մեկն ու  “յագուար” էմբլեմը:

Moderna Contracts Ltd ընկերության տնօրեն Մարտին Լինսին , որը երեսպատման նյութեր է մատակարարում, կայանել է ավտոմեքենան նոր 37-հարկանի նորակառույց շենքից ոչ հեռու:

Վերադառնալով 2 ժամից`  նա հայտնաբերել է, որ մեքենան վնասված է: Դիմապակուն մի գրություն է եղել փակցված.”Ձեր ավտոմեքենան վնասվել է, զանգահարեք մեզ, խնդրեմ”:

Երկնաքերի շինարարության  կապալառուները` Land Securities և Canary Wharf ընկերություններից, մեքենայի տիրոջից ներողություն են խնդրել ու  946 ֆունտ ստեռլինգ խոստացել նորոգման համար (1400 դոլար):

Դրանից հետո  նրանք որոշել են երեք  կայանատեղիներ փակել, այն տեղերում, ուր հնարավոր է  մեքենաները վնասվեն արևի ճառագայթների անդրադարձից:

Շվեյցարիան հրաժարվել է փոստային նամականիշներից

o_819083Շվեյցարիան հրաժարվում է փոստային նամականիշներից: Հիմա նամակի համար պետք է վճարել հեռախոսով: Բավական է ՍՄՍ-հաղորդագրություն ուղարկել “նամականիշ” բառով: Ի պատասխան` գաղտնաբառով հաղորդագրություն է ստացվում, որը պետք է լրացնել ծրարի վրա: Նախագիծը փորձնական  է ու դեռևս կգործի միայն թեստի տեսքով: Իսկ օրինակ, Գերմանիայում ,Դանիայում ու Շվեդիայում դասական փոստային նամակագրության սիրահարները վաղուց են այս ծառայությունից օգտվում: Այն այդ երկրներում արդեն մի քանի տարի հաջողությամբ ներդրվել է: Նորամուծության դեմ են բողոքում թերևս միայն հավաքորդները: Չէ որ իրենց հավաքածուները նոր, շվեյցարական նամականիշներով հարստացնել նրանք այլևս չեն կարողանա:

Դիրարբեքիրը ինչքան քրդերին, այնքան էլ հայերին ու ասորիներին է պատկանում. Օսման Բայդեմիր

baydemirԱվստրիայի մայրաքաղաք Վիենայում հայկական և ասորական համայնքները ընթրիք են կազմակերպել Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին: Ընթրիքին ներկա են գտնվել Ավստրիայի հայկական համայքի առաջնորդ Ալի Թաղյանը, ասորական համայնքից` Յուսուֆ Գյունեյը, Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ Ասլան Էրգենը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք անվանի դեմքեր:

Ինչպես հաղորդում է «Pirsus Haber» կայքը՝ Ալի Թաղյանը Վիենայի բոլոր հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օսման Բայդեմիրին Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցին հանդիսացող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար: Բայդեմիրն էլ իր հերթին նշելով, որ Դիրաբեքիրը ինչքան քրդերինն, այնքան էլ հայերին և ասորիներին է պատկանում, հայերին Դիրաբեքիր է հրավիրել: Բայդեմիրը նաև նշել է, որ եկեղեցու մի մասը վերածվելու է հայկական մշակույթի թանգարանի, իսկ Ալի Թաղյանն ու Յուսուֆ Գյունեյը ցանկություն են հայտնել ներկա գտնվելու թանգարանի բացմանը:

Նշենք, որ Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար քաղաքապետարանի բյուջեից 1 մլն թուրքական լիրա էր հատկացրել: Բայդեմիրի նման պահվածքը առիթ է հանդիսացել, որպեսզի նա բազմիցս քննադատության արժանանա հայամետ լինելու համար: Այս պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ թուրքական կայքը քաղաքապետի Վիենա կատարած այցի մասին պատմող հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Բայդեմիրի հայասիրությունը մայրցամաքներ է անցնում»:

Գերմանիան հրաժարվել է Սիրիա ներխուժել առանց միջազգային մանդատի

i (3)Գերմանիայի կանցլեր Մերկելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն չի մասնակցի Սիրիայում ռազմական օպերացիային` առանց ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի մանդատի:

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պեր Շթայնբրյուքի հետ բանավեճի ժամանակ Մերկելը  հայտնել է, որ սիրիական ճգնաժամի քննարկումը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, G20 գագաթնաժողովի շրջանակներում:

ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է  ռազմական օպերացիա սկսել Սիրիայում: Այդ հարցը կքննարկվի սեպտեմբերի 9-ից հետո, կոնգրեսականների հետ, սակայն նաև նշել է, որ ռազմական օպերացիա կարող է սկսել նաև առանց օրենսդիրների համաձայնության:

Նրա դիրքորոշումը  պաշտպանել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը և Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Իր հերթին Բաշար Ասադը հավատացրել, որ կարող է հետ մղել ցանկացած հարված:

 

“Գնչուական մեծ պատը” Կոշիցեում

o_818600Սլովակյան Կոշիցե քաղաքում որոշել են  հարևանությամբ բնակվող գնչուներից սահմանազատվել 2 մետրանոց պատով, սակայն հաշվի չեն առել Եվրահանձնաժողովի կարծիքը, որը հիմա պահանջում է  քանդել “հակագնչուական բետոնե վարագույրը”: 2 մ բարձրությամբ ու 30 մ երկարությամբ պատը Կոշիցեում կառուցել են քաղաքային իշխանությունները:  Հակասանիտարիայից ու գողությունից պաշտպանվելու այլ կերպ չեն գտել: Տեղաբնակներից մեկն ասում է.”Չեմ կասկածում, որ այդ պատը մեր շրջանն ավելի անվտանգ կդարձնի: Մենք հոգնել ենք գողությունից”:

Կոշիցեի “Լունիկ-9” շրջանը ամենամեծ գնչուական բնակավայրն է Սլովակիայում: Այս տարածքում  1 քկմ-ի վրա բնակվում է 6 հազար ռոմալ, 15 մարդ` մեկ սենյականոց բնակարանում: Նրանց 90%-ը չի աշխատում, աճում է հանցավորությունը: Բազմամիլիոնոնոց պարտքերի պատճառով բնակարաններում ջուր ու լույս չկա, տարիներով աղբահանություն չի կատարվել:

Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ապրում է 5 ու կես մլն մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով, գնչուների թիվը հասել է 500  հազարի: Երկրում ռոմալական բնակչության աճի պատճառներից մեկն էլ համարում են արտաքսման զանգվածային քաղաքականությունը, որ վարում են եվրոպական շատ պետություններ: Օրինակ, Ֆրանսիան միայն անցած տարի արտաքսել է 12 հազար գնչուի, սակայն, փոխանակ նրանք վերադառնան իրենց հայրենիք` Ռումինիա կամ Բուլղարիա, նրանցից շատերը հիմնվում են  բարեկեցիկ Սլովակիայում:

Այստեղ նրանք նպաստ են ստանում, շատերը նույիսկ չեն էլ փորձում աշխատել, իսկ իշխանությունների` սոցիալիզացման գործողությունները, որպես օրենք, բանի տեղ չեն դնում: Կոշիցեում բարձրացված պատը միակը չէ երկրում:

Սլովակյան լրագրողները նմանատիպ, հակագնչուական  13 պատ են հաշվել երկրի արևելքում: Միջազգային կազմակերպությունները վրդովված բողոք են անում, իսկ քաղաքի բնակիչներն ասում են, որ  ուրիշ ճար չունեն “բետոն խառնելուց” բացի:

 

 

 

Քեյթ Միդլթոնի սկեսուրը պահանջում է ստուգել ժառանգորդի ԴՆԹ-ն

middlton-450x299Բրիտանական թագավորական ընտանիքում նոր սկանդալ է հասունանում: Կոռնուոլյան դքսուհի Կամիլա Ռոզմարին`  արքայազն Ուիլյամի խորթ մայրը, կասկածում է, որ Քեյթը որդի է ծնել իր խորթ որդուց ու  պահանջում է  ԴՆԹ թեստի միջոցով իրեն հակառակն ապացուցել: Նման կասկածների պատճառն այն է, որ երեխան նման չէ հորը: Նրա կարծիքով, թագավորական ընտանիքը պետք է համոզվի, որ դքսուհին չի դավաճանել իր ամուսնուն: Եղիսաբեթ թագուհին ցնցված է իր հարսի նման հայտարարության կապակցությամբ:

“Կամիլան այդքան վրդովեցուցիչ  պահանջ է առաջ քաշել, որ սևացնի Միդլթոնին ու դրանով նսեմացնի նրա ժողովրդականությունը”,- մեջբերում է թագուհու խոսքերը Focus-ը:  Նրա խոսքով, խորթ մայրը չէր կամենա, որ իր պահանջը հանրայնացվեր, սակայն, միևնույն ժամանակ, նա իրեն թույլ է տալիս քննարկել Քեյթի անհավատարմությունն  այլոց ներկայությամբ:

«The Sun» պարբերականը «թաղել է» Անգլիային

sunԱյն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիան հայտարարեց, թե չի մասնակցելու Սիրիա նախատեսվող ռազմական ներխուժմանը, «The Sun» պարբերականը այսօր հրապարակել է «Մահվան հայտարարություն», որը վերաբերում է Անգլիային: Ինչպես հաղորդում է «Դողանը» լրատվական գործակալությունը՝ հանդեսի առաջին էջին հայտնված հայտարարության մեջ ասվում է, որ Անգլիայի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը և խնդրվում է թաղմանը ծաղկեպսակ չուղարկել: Պարբերականը հիշատակում է, որ օգոստոսի 29-ին հանկարծամահ եղած 67-ամյա անգլո-ամերիկյան հարաբերությունների սկիզբը դրել են Վինսթոն Չերչիլն ու Ֆրանկլին Ռուզվելտը, ապա դրանք զարգացրել են ԱՄՆ հաջորդ նախագահները:

Պորտուգալիան եվրոպական երկրներից ևս 2 ինքնաթիռ է խնդրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

Portugal-WildfiresՊորտուգալիան խնդրել է եվրոպական երկրներին ևս երկու ջրցան ինքնաթիռներ տրամադրել երկրի տարածքում տարածվող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:

Պորտուգալիայի ազգային քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Հորհե Դիասը հայտնում է, որ Ֆրանսիան և Իսպանիան ուրբաթ օրը յուրաքանչյուրը երեք ջրցան ինքնաթիռներ են տրամադրել, սակայն դրանք բավական չեն:

Պորտուգալիայի հյուսիսում շոգ եղանակի և քամու պատճառով տարածվող անտառային հրդեհների դեմ 1 300 հրշեջներ են պայքարում:

Հրդեհների ամենամեծ երկու օջախները գտնվում էին մայրաքաղաք Լիսաբոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող Վիզեուի մոտակա խիտ անտառներում:

Այդ հատվածում հրդեհը մարելու համար ուղարկվել էին 900 հրշեջներ և 288 մեքենաներ:

Ֆրանսիա.Ասադին կռմբակոծենք առանց բրիտանական աջակցության

da3001377860632Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Ասադի վարչակարգի դեմ ռազմական   օպերացիային, չնայած Լոնդոնի կողմից աջակցության մերժմանը:

Դրա մասին է հայտարարել այսօր Ֆրանսիայի նախագահ Օլանդը  «Le Mondе»-ին տված հարցազրույցում: Ինչպես նշել է նախագահը, յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն իրավունք ունի որոշելու` մասնակցել նման օպերացիային, թե ոչ: