Google-ի աշխատակիցները ոտքով շրջել են ամբողջ Վենետիկով իրենց մեջքին ամրացված հատուկ տեսախցիկներով քաղաքը նկարելու համար, որպեսզի այն կարողանան ընդգրկել Google Street View ծրագրի մեջ
Չնայած կառուցված լինելով ջրի վրա՝ Իտալիայի Վենետիկ քաղաքը ընդգրկվել է Google Street View ծրագրի մեջ:
Google-ը վերջապես հաղթահարել է փողոցներ չունեցող քաղաքի արգելքը՝ 360° տեսախցիկներ տեղադրելով իր աշխատակիցների վրա, որոնք ոտքով շրջել են Վենետիկում:
Սովորաբար այս ծրագրի համար լուսանկարներ արվում են հատուկ սարքավորումներով հագեցած մեքենայի միջոցով, սակայն Իտալիայի հայտնի քաղաքի ընդգրկման համար էքստրեմալ գործողություններ էին անհրաժեշտ:
Աշխատակիցները 14կգ ծանրություն ունեցող ուսապարկերով շրջում էին Վենետիկի նեղ փողոցներով, իսկ քաղաքի լուսանկարները պետք է պատրաստ լինեին երկու շաբաթվա ընթացքում:
Google-ը The Trekker անվանումով տեսախցիկները օգտագործում է այնպիսի վայրեր նկարելու համար, որոնք հնարավոր է անցանել միայն ոտքով՝ օրինակ Դուբայի Բուրջ Խալիֆան:
Նիցցայի հայ առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը մտահոգված է եկեղեցու ճգնաժամով
Նիցցայի Սբ Մարիամ առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի պաշտոնանկության, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գործողությունների եւ եկեղեցու մտահոգիչ վիճակի հետ կապված:
«Nouvelles d’Arménie» -ում հրապարակված թեմական խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ մենք չենք խոսում մեր թեմի ցավալի վիճակի, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու լուրջ խնդիրների մասին: Սակայն այսօր վերջին երկու իրադարձությունները` Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի պաշտոնանկությունը եւ մյուս կողմից մեր թեմի հոգեւորական` հայր Վաչեի քրեական պատասխանատվության հարցը մեզ ստիպում են հանդես գալ հրապարակավ:
2009թ. դեկտեմբերից, բախվելով հայր Վաչեի եւ նրա կամակատարների կոպիտ գործողություններին, մենք ապարդյուն օգնություն էինք հայցում. մեզ երբեք չլսեցին կաթողիկոսը, կամ մեր ասոցիացիայի ղեկվարությունը, որոնք մեզ ներկայացնում են պետական իշխանության մարմիններում: Մեզ անգամ անվանեցին Հայ առաքելական եկեղեցու վտանգավոր թշնամիներ, այն դեպքում, երբ մենք միայն նրա պաշտպաններն ենք: Այդ ամոթը սպանում է մեզ: Վերջերս «AYP» ռադիոկայանի հարցազրույցը Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ լույս սփռեց այն ամենի վրա, թե ինչպես է Գարգեին Բ կաթողիկոսը ղեկավարում Սուրբ եկեղեցու անունից:
Մենք իրավունք ունենք զարմանալու այն մշտական աջակցությունից, որը կաթողիկոսը ցուցաբերում էր հայր Վաչեի նկատմամբ, ով արժանի չէ մեր եկեղեցուն, այն դեպքում, երբ կաթողիկոսը հոգեւոր աստիճանից զրկում է նրանց, ովքեր որեւէ սխալ թույլ չեն տվել, այլ պարզապես անհամաձայնություն են հայտնել նրա որոշ ցանկությունների կամ մեթոդների հետ: Որոշ իմաստով այդպիսին է նաեւ մեր թեմի առաջնորդի ճակատագիրը: Այսպիսով, նա պահպանեց իր պատիվը եւ պաշտպանեց իրեն շատ ցավալի հարվածից` եկեղեցուց հեռացումից: Ինչ վերաբերում է մեթոդներին, ապա Նորվան արքեպիսկոպոսի հարցազրույցը պարզ նկարագրում է, թե ինչպիսի անսպասելի եւ աննախադեպ կերպով է արտահայտվում կաթողիկոսը, որի հիմնական խնդիրը, հարկ է հիշեցնել, որ կայանում է բոլոր հայերին խաղաղություն, ներդաշանկույուն եւ եղբայրական սեր տարածելու մեջ»:
Հայտարարության հեղինակները կոչ են անում եկեղեցուն եւ հայ ժողովրդին միավորվել եւ դուրս գալ այդ ճգնաժամից: «Հայ առաքելական եկեղեցու հիվանդություն. հենց այսպես պետք է որակել ներկայիս իրավիճակը, ինչը ողջ հայ ժողովրդի ընդհանուր վատ վիճակի ցուցանիշ է եւ թուլացնում է նրա դիրքերը ռակա մարտահրավերների առջեւ»,-մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:Շարունակությունը կարդացեք այստեղ
Femen-ի ակտիվիստը Ֆրանսիայում նամականիշի խորհրդանիշ է դարձել
Femen շարժման առաջնորդ Իննա Շևչենկոն դարձել է Ֆրանսիայի հանրապետության խորհրդանիշի` Մարիաննայի նախատիպերից մեկը:
Նոր Մարիաննայի պատկերի վրա աշխատել են 33-ամյա ձևավորող Օլիվյե Սիապպան ու 30-ամյա Դավիթ Կավենը:
“Մենք կամենում էինք, որ այդ կերպարը միջազգային լինի ու ժամանակից դուրս, դրա համար էլ Մարիաննայի ձեռքերը պատկերված են Վերածննդի ռեալիստական ոգով, իսկ աչքերը լի են ժամանակակից ֆրանսիական կոմիքսների ռեալիզմով, 1980-ականների ասիական “մանգայով” ու 1950-ականների ամերիկյան անիմացիայով”:
“Փռյուգիական գլխանոցով երիտասարդ կինը` Մարիաննան Ֆրանսիայի ազգային խորհրդանիշն է 1792-ից: Հենց նա է մարմնավորում հանրապետության կարգախոսը` “Ազատություն, Հավասարություն ու Եղբայրություն”:
Սիապպան թվիթերյան իր միկլրոբլոգում գրել է.“Նրանց համար, ով կհարցնի, թե ով է Մարիաննայի մոդելը հանդիսացել. դա տարբեր կանացի, հատկապես,Femen-ի հիմնադիր` Իննա Շևչենկոյի կերպարների միահյուսում է”:
Greenpeace ակտիվիստները Ֆրանսիայում ԱԷԿ-ի տարածք են ներխուժել
Greenpeace 10-յակ ակտիվիստներ ներխուժել են Ֆրանսիայի հարավում գտնվող “Տրիկաստեն” ԱԷԿ-ի տարածք:
Նրանք ներսում պաստառներ են փակցրել”Տրիկաստենը” միջուկային վթար է” ու “Օլանդը նախագահ է, թե աղետ” գրություններով: Վերջին մի քանի տարիներին Greenpeace-ի ակտիվիստները քանիցս ներխուժել են ԱԷԿ-ի տարածք: Նրանք հայտարարում են, որ այդ կերպ ցանկանում են ուշադրություն հրավիրել այն վտանգին, որ ներկայացնում են ատոմակայանները, ինչպես նաև հասարակությանը ցույց տալ ԱԷԿ-ի պաշտպանության խնդիրները:
Բուլղարացիները պահանջում են նախարարների հրաժարականը
Սոֆիայի կենտրոնում 4,5 հազար մարդ բողոքի հերթական ակցիան են կազմակերպել Բուլղարիայի կառավարության դեմ:
Բուլղարացիների դժգոհության պատճառը հունիսի 14-ին մեդիամագնատ Դելյան Պերսկու նշանակումն է Ազգային Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում: Հունիսի 19 խորհրդարանի պատգամավորներն այդ որոշումը չեղյալ հայտարարեցին, սակայն մարդիկ շարունակում են բողոքել` պահանջելով կառավարության հրաժարականը:
Բողոքի ցույցը դեռևս խաղաղ բնույթ է կրում. ցույցի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանությունն ու “Հակակոնֆլիկտ” մակագրության համազգեստավորները: Պլովդիվում հակակառավարական ակցիան հավաքել է 100 մարդ, իսկ Բուրգասի փողոցներում 20 մարդ է դուրս եկել փողոց ի նշան բողոքի:
Լեհաստանի նախագահի վրա ձու նետած երիտասարդի նկատմամբ գործ է հարուցվել
Կիրակի, հուլիսի 14-ին “Վոլինյան սպանդի” 70-ամյա տարելիցի կապակցությամբ ուկրաինական Լուցկեում կազմակերպված միջոցառման ժամանակ 21-ամյա մի երիտասարդ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու վրա ձու է նետել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ, երիտասարդը թիկունքից մոտեցել է լեհաստանի ադմինիստրացիային ու նախագահի թիկունքին թփթփացրել փչացած ձվով: Երիտասարդին ձերբակալել են. ստուգել ալկոհոլի կամ թմրանյութի առկայությունը, սակայն դրանցից ոչ մեկը չի հայտնաբերվել:
Հիմա նրան սպառնում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք կամ էլ 1,5-3 տարվա ազատազրկում:
Եվրախորհրդարանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը.Ադրբեջանում կանցկացվի ընտրությունների մոնիթորինգ
Եվրախորհրդարանը հերքել է ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Եվրախորհրդարանը Ադրբեջանում նախագահական ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մարժորի վան դեն Բրոյեկեն: “Մեկ շաբաթ առաջ խորհրդարանի անդամները քննարկել են, թե որ երկրներում է անհրաժեշտ ընտրությունների ժամանակ դիտարկում անցկացնել: Սակայն որևէ երկրի առնչությամբ որոշում չի կայացվել: Նման որոշում կարող են ընդունել խորհրդարանի նախագահի և խմբակցությունների ղեկավարները սեպտեմբերին”,-նշել է նա:
Բրոյեկենը ընդգծել է, որ նույնիսկ Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները դիտարկելուց հրաժարվելու առաջարկ չի եղել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ լուրեր էին տարածել, թե Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանը այլևս չի մտնում այն պետությունների ցուցակում, որտեղ անհրաժեշտ է ընտրությունների մոնիթորինգ անցկացնել:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերին:
Իսպանական ցավազքի ժամանակ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել
Հազարավոր անվախներ ցլավազքի ժամանակ սլացել են Իսպանիայի Պամպելոնա քաղաքի փողոցներով, որտեղ երեկ նույն վազքի ընթացքում ցուլերը պոզահարել էին մեկ ամերիկացու և երկու իսպանացիների:
Շաբաթ օրը այդ վազքի ընթացքում ոչ ոք չէր պոզահարվել, սակայն վազողները, միմյանց բախվելով, ընկել էին և փակել մրցարանի մուտքը՝ խոչընդոտելով ցուլերի մուտքը:
Նավարա նահանգի առողջապահական հարցերով պատասխանատու Հավիեր Սեսման նշել էր, որ այդ միջադեպից հետո առնվազն մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ չորս այլ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:
Ուրբաթ օրը տեղի ունեցած ցլային վազքը մեծ ուշադրություն էր գրավել, երբ ցուլերը պոզահարել էին ամերիկացի ուսանողի և երկու իսպանացու, որոնց լուսանկարները և միջադեպի հոլովակը տարածվել էին համացանցում:
Պակիստանցի միլիարդատերը գնել է ֆուտբոլային “Ֆուլհեմ” ակումբը
Պակիստանյան ծագմամբ միլիարդատեր Շահիդ Խանը գնել է լոնդոնյան “Ֆուլհեմ” ֆուտբոլային ակումբը:
Ակումբի արժեթղթերի 100%-ի գնումը Խանի վրա նստել է 200 մլն ֆունտ ստեռլինգ (303 մլն դոլար):
Խանը “Ֆուլհեմը” գնել է 84-ամյա եգիպտացի գործարար Մուհամեդ Ալ-Ֆայեդից, որը ակումբի տերն էր 16 տարի:
“Ֆուլհեմը” Լոնդոնի ամենահին ակումբներից է.այն հիմնվել է 1879-ին: Ակումբի մարզիչը Մարտին Յոլն է: ՈՒԵՖԱ-ի վարկանշային ցանկում այս ակումբը զբաղեցնում է 47-րդ տեղը:
Ռումինիայի տրանսպորտի նախարարին դատապարտել են 5 տարվա ազատազրկման
Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ռենեկյուին հուլիսի 12-ին դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մեքենայությունների մեջ: Հետաքննության տվյաներով, 2002-2005-ին նախարարն իր եղբայրներին պատկանող ընկերությունների միջոցով գնել ու պետական տենդեռով վերավաճառել է հին տրանսֆորմատորները նորերի անվան տակ: Պաշտոնյայի գործունեության հետևանքով պատճառված վնասը կազմում է 7 մլն լեյ (մոտ 2,5 մլն դոլար):
Այդ մեքենայությունների մեջ մեղավոր են ճանաչվել նաև նրա եղբայր Լուչիանն ու ևս 3 մարդ: Նրանք 5 մլն լեյ տուգանք պետք է վճարեն (մոտ 1,5 մլն դոլար): Չնայած դատավճիռը Ֆենեկյուին թույլ է տալիս բողոքարկել այն, այնուամենայնիվ,նախարարը հեռացվել է պաշտոնից: Նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան:
Ինչպես նշում է Romania-inseder, սա առաջին անգամն է, որ բանտային կալանքի է դատապարտվում գործող նախարարը:
Վերջին գտարիներին Ռւմինիայի իշխանություններն ակտիվորեն պայքարում են մեքենայությունների դեմ, փորձելով միավորվել Շենգենյան համաձայնագրին: 2007-ին Ռումինիան ընդունվեց ԵՄ, սակայն կազմակերպված հանցագործության ու կաշառակերության մակարդակը փույլ չի տալիս, որ Ռումինիան մտնի Շենգենյան գոտի:
Փարիզի մոտ ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Լիմոժ մեկնող ուղևորատար գնացքը Փարիզի մոտ գտնվող Բրետինյի-սյուր-Օրջի մոտ հուլիսի 12-ի երեկոյան դուրս է եկել ռելսերից:
Lе Monde-ի տվյալներով, արդեն 8 դիակ է հայտնաբերվել: Վիրավորները շատ են, ճշգրիտ թիվը հետո հայտնի կլինի ավելի ուշ:
Ոստիկանության ներկայացուցիչները Le Figaro-ին պատմել են, որ վթարի պահին գնացքը երկու մասի է բաժանվել.մի մասը շարունակել է գլորվել, մյուս հատվածն ընկել է ռելսերի վրա:
Թե ինչն է վթարի պատճառը` դեռևս չի հաղորդվում: Դեպքի վայր են մեկնել բժիշկներ ու փրկարարական ծառայություններ:
Մոնակոյի արքայադուստրը փրկեց փղերին
Մոնակոյի թագավորական ընտանիքը մահից փրկել է երկու փղի: Մի քանի ամիս առաջ պարզվեց, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենդանաբանական այգու երկու կենդանիներին կասկածում են տուբերկուլյոզով հիվանդ լինելու մեջ: Որոշվել էր փղերին քնեցնել, բայց Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան որոշեց նրանց հովանավորել, հաղորդում է The Local-ը:
Հուլիսի 12-ին մոխրագույն հսկաները հասան իրենց նոր տուն`թագավորական ընտանիքին պատկանող ռանչո: Արքայադուստր Ստեֆանիան անձամբ էր հետևում, որ Փոքրիկ և Նեպալ փղերը տեղավորվեն կոնտեյներների մեջ և բեռնատարով ուղևորվեն ութժամանոց ճամփորդության: Լիոնի կենդանաբանական այգու տնօրենը`Քսավյե Վալյանը հաղորդել է, որ տեղափոխումը լավ է անցել: Նա ասել է, որ փղերը այնպիսի տեղում են, որ վտանգ չեն ներկայացնի մարդկանց և այլ կենդանիների համար: Շուտով նրանց տուբերկուլյոզով հիվանդ լինելը երկրորդ անգամ կստուգեն:
Փղերին պետք է քնեցնեին դեռ 2012թ. դեկտեմբերին: Լիոնի իշխանությունները որոշել էին, որ կենդանիները ամենայն հավանականությամբ իրենք են վարակվել և կարող են վարակել . կենդանաբանական այգու մյուս բնակիչներին և այցելուներին: Սակայն իրավիճակով հետաքրքրվեց կինոաստղ Բրիջիտ Բարդոն, հայտնի կենդանիների պաշտպանը: Նա վերջնագիր ներկայացրեց, որ եթե փղերը սատկեն, ինքը իր գործընկերոջ Ժերար Դեպարդիեի օրինակով մշտական բնակության կմեկնի Ռուսաստան: Փղերին, որոնցից մեկը 42տարեկան է, իսկ մյուսը 43, փրկելու փաստաթղղթի տակ ստորագրել են ավելի քան 11 հազար մարդ: Այնպես որ քնեցնելը հետաձգվեց: Այժմ Մոնակոյի թագավորական ընտանիքին մոտ կանգնած աբյուրը հաղորդում է, որ փղերը կապրեն 3,5 հազար քառ. մետր տարածության վրա, որտեղ կունենան փայտյա ցանկապատված դաշտ և լողավազան:
Նկարչությունը փրկում է քաղցից
Իտալացի փորձագետները շատակերության դեմ նոր տեխնոլոգիա են ցուցադրել: Սբ Բոնավենտուրայի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել 61 մարդու մասնակցությամբ: Կամավորներից յուրաքանչյուրին առաջարկվել է նկարել այն մթերքը, որը ախորժաբեր է իր համար: Փորձի ընթացքում պարզվեց, որ նման գործողությունները նվազեցնում են քաղցի զգացումը: Այսինքն` քաղցը մեղմելու համար բավական է նկարել ցանկալի ուտելիքը:
–
Մեծ Բրիտանիայում մի կնոջ են բռնաբարել Ուիմբլդոնի մրցույթից առաջ
Մեծ Բրիտանիայում, երկրպագուներից մեկին բռնաբարել են Ուիմբլդոնի եզրափակիչ մրցույթից առաջ, տոմսերի վաճառքին սպասելիս:
Դեպքը կատարվել է հուլիսի 7-ին, վրաններից մեկում, որոնք սովորաբար խփվում են մոտակա այգում: Սովորաբար երկրպագուները կտրոններ են ունենում դրամարկղին մոտենալու հերթական համարով: Թենիսի երկրպագուները գիշերն անց են կացնում այդ վրաններում ու առավոտյան գնում տոմսերը:
Այդ գիշեր կինը, որի անունը բնականաբար չի հայտնվում, ենթարկվել է սեքսուալ բռնության 30-ամյա տղամարդու կողմից: Հաջորդ օրը տուժածը դրա մասին հայտնել է կարգուկանոնի պահապաններին: Նրանք էլ ձերբակալել են տղամարդուն:
Տեղեկություն կա, որ հանցագործն ու նրա զոհն այդ գիշեր ալկոհոլային ըմպելիքներ են օգտագործել: Նրանք ծանոթացել են Ուիմբլդոնում ու պայմանավորվել մեկ վրանում գիշերն անցկացնել, որտեղ էլ կատարվել է սեքսուալ հանցագործությունը:
Մեծ Բրիտանիան արգելել է Սոմալի դրամական փոխանցում կատարել
Մեծ Բրիտանիա գաղթած սոմալացիներին այսուհետ ավելի դժվար կլինի հայրենիք գումար փոխանցելը: Բրիտանական խոշոր Barclay’s բանկը փակում է դրամական փոխանցումներ կատարող շուրջ հարյուր ֆիրմաների հաշիվները: Դա կապված է փողերը լվանալու կասկածի հետ, քանի որ Սոմալիում վաղուց բանկային ծառայություններ չկան:
Մի քանի նմանատիպ ֆիրմաներ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում խոշորագույն Dahabshiil ընկերությունը, հայտարարել են, որ Barclay’s –ն իրենց մեկ ամիս ժամանակ է տվել, որից հետո արգելքն ուժի մեջ կմտնի:
ԱՄՆ-ում արդեն նման տարանցիկ հաշիվները փակվել են` Ալ-Քաիդայի հետ կապի կասկածանքով:
Արտագաղթածների դրամական փոխանցումները հայրենիք, վերջին հետազոտություններով, կազմում է տարեկան 350 մլրդ դոլար:
Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարը հեռանում է պաշտոնից
Բելգիայի վարչապետ Ժան -Կլոդ Յունկերը հինգշաբթի երկրի հետախուզական ծառայությունների գործունեության շուրջ ծավալված սկանդալի հետ կապված հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:
Հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Լյուքսեմբուրգի գաղտնի ծառայությունները գաղտնալսել էին քաղաքական գործիչների զրույցները, այդ թվում նաև հենց նրա` Յունկերի, ինչպես նաև կաշառք էին վերցրել ու զբաղվել արդյունաբերական լրտեսությամբ:
Խորհրդարանում Յունկերի քաղաքական ընդդիմադիրները` “կանաչների” կուսակցությունն ու Լյուքսեմբուրգյան դեմոկարատական կուսակցությունն ուղիղ մեղադրեցին վարչապետին, թե իբր նա գիտեր այդ խախտումների մասին, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել:
Կառավարող կոալիցիայից շատ սոցիալիստներ փաստացի պաշտպանեցին վարչապետին ներկայացված մեղադրանքը (ում իրավասության տակ է գտնվում նաև հատուկ ծառայությունների ղեկավարությունը),որ նա տեղյակ է եղել այդ անօրինական գործունեության մասին:
Ինքը` Յունկերն ավելի վաղ բազմիցս հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները:
Վերլուծաբանները չեն բացառում, որ այս ամենը կազմակերպված, լավ պլանավորած կամպանիա է` Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին իշխանությունից հեռացնելու նպատակով:
Վաղաժամկետ ըտրությունները պետք է տեղի ունենան 3 ամսից: Դեռևս հայտնի չէ, թե Ժան-Կլոդը պատրաստվում է արդյոք կրկին վարչապետի պաշտոնը զբաղեցնել, որտեղ , ի դեպ, նա 1995-ից էր:
հեռանում է պաշտոնից
Մեծ Բրիտանիան պատրաստվում է դարի իրադարձությանը.Քեյթ Միդլթոնը կարող է ծննդաբերել այսօր
Տեղի մամուլի տեղեկացմամբ, գահաժառանգը պետք է լույս աշխարհ գա կամ հուլիսի 11-ին կան 13-ին: Հիվանդանոցը, որտեղ պատրաստվում է ծննդաբերել Քեյթը, հիմա ասեղ գցելու տեղ չկա: Բոլոր տեղերը նախապես զբաղեցրել են լրագրողները: Սակայն նրանց ավետիսն առաջինը լսել չի հաջողվի: Լուրն առաջինը կհաղորդեն թագուհուն, ապա հետո կհրապարակեն Բուքինգհեմյան պալատի Twitter-յան էջում:
Երեխայի սեռը գաղտնի է պահվում: Սակայն նրա “գործնական պլաններն” արդեն հայտնի են. 2014-ին աղջիկը կամ տղան հատուկ “մանկական” ուղևորության կմեկնի դեպի Ավստրալիա ու Նոր Զելանդիա:
Պապը հրամայել է անմիջապես հանել Բուենոս Այրեսի տաճարում տեղադրված իր արձանը
76 տարեկան հասակում նա դարձավ ամսագրի շապիկի աստղ:
Սակայն պապ Ֆրանցիսկը միանգամայն խուսափում է հանրաճանաչ լինելուց և կարգադրել է հանել Բուենոս Այրեսի տաճարում կանգնեցված իր արձանը:
Երկու շաբաթ առաջ արձանի տեղադրումից անմիջապես հետո հավատացյալները այցելում են տաճար իրենց հարգանքը մատուցելու պապին, իսկ զբոսաշրջիկները նկարվում են արձանի մոտ:
Ամեն դեպքում պաշտոնապես Արգենտինայի մայրաքաղաքի արքեպիսկոպոս Ֆրանցիսկը ըստ տեղեկությունների զայրացել է՝ այդ նորությունը լսելով:
Արգենտինական Clarin թերթի տեղեկություններով՝ նա զանգահարել է տաճարի պատասխանատու քահանային և հրամայել անմիջապես հանել այն:
Եկեղեցու աղբյուրները թերթին հայտնել են, որ Ֆրանցիսկը խուսափում է անձի պաշտանմունք ստեղծել՝ ի տարբերություն իր նախորդ Հովհաննես Պողոս II պապի:
Մարտին ընտրվելով աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ՝ Ֆրանցիսկը համեստ կենցաղ է վարում և քիչ է օգտվում իր պաշտոնին համապատասխան շքեղությունից:
Օդապարիկը 25,000 ֆունտ ստեռլինգով մարդկանց տիեզերքով Փարիզից կտեղափոխի Հռոմ,լուսանկարներ
Իսպանական ընկերությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում ամենօրյա այցելուլություններ կազմակերպել դեպի տիեզերք:
Թռիչքի ընթացքում ուղևորները կկարողանան հիանալ Երկրի տեսքով, զգալ անկշռությունը, ցանկության դեպքում նաև ինչ որ բան ուտել:
Ëblooní-ին Բարսելոնայում գտնվող իսպանական Zero2Infinity ընկերության ղեկավար Ժոզե Մարիանո Լոպես-Ուրդիալեսի մտահաղացումն է:
Զբոսաշրջիկները երկրի արտաքին սահմաններից դուրս կճամփորդեն հատուկ պարկուճի մեջ, որը նախատեսված է վեց մարդու համար չորս ուղևոր և երկու օդաչու:
Zero2Infinity ընկերության աշխատակիցներից մեկի տեղեկություններով` թռիչքի ընթացքում ուղևորները միաժամանակ կտեսնեն և´ արևը, և´ աստղերը, իսկ ներքևում ականատես կլինեն երկրի կլոր տեսքին:
Ռուս արկածախնդիր Արտեմի Լեբեդևը, որը այն քիչ մարդկանցից մեկն է, ով եղել է աշխարհի բոլոր երկրներում, նույնպես գրանցվել է մոտակա տիեզերք թռչելու համար:
Թռիչքները կիրականացվեն 2015թ-ից սկսած, իսկ չորս անձի համար ուղևորությունը կարժենա 95,000 ֆունտ ստեռլինգ:
Ընկերության ներկայացուցչի տեղեկություններով դեպի տիեզերք թռիչքը նման կլինի օդանավով ճամփորդելուն և ուղևորները անկշռության վիճակում կլինեն միայն 30 վայրկեան:
Պարկուճը ունի 15 քառ. մետր մակերեսով պատուհաններ, որոնք հնարավորություն են տալիս ականատես լինել Երկրի և տիեզերքի գեղեցիկ տեսարաններին:
Ընկերությունը այժմ փորձնական թռիչքներ է իրականացնում:
Նիկոլա Սարկոզին վերադառնու՞մ է
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը անցած տարի պարտություն կրելով նախագահական ընտրություններում հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից, հնարավոր է, որ վերադառնա և ղեկավարի «Միություն ազգային շարժման համար» կուսակցությունը, որը նա մի ժամանակ գլխավորում էր: Սարկոզին, մասնակցելով կուսակցության ղեկավար խորհրդի նիստին, հայտարարել է, որ դա չի նշանակում, թե ինքը վերադառնալու է քաղաքական ասպարեզ: Սակայն նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրները և փորձագետները հակառակ կարծիքի են:
«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, թե Սարկոզին վաղ է համարել խոսել 2017 թվականին սպասվող նախագահական ընտրությունների մասին, հատկապետ, երբ Ֆրանսիան տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջան է ապրում: Սարկոզին նաև ընգծել է, որ Ֆրանսիան կարող է միշտ հույս դնել իր վրա: Այս հայտարարությունը ևս քաղաքագետները ակնհայտ նշան են համարել, որ Սարկոզին ցանկանում է կրկին մտնել քաղաքական դաշտ: Վերջին հարցումների համաձայն՝ «Միություն ազգային շարժման համար» կուսակցության անդամների 67 տոկոսը կողմ է Սարկոզիի վերադարձին, քանի որ նա կուժեղացնի կուսակությունը: