Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ուինսթոն Չերչիլի վարած մեքենան վաճառվել է 400,000 ֆունտ ստեռլինգով,լուսանկարներ

ch4Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ունսթոն Չերչիլի օգտագործած դասական մեքենան աճուրդում վաճառվել է կես միլիոն ֆունտով:

Սակայն այստեղ զարմանալի է այն հանգամանքը, որ բրիտանական առաջնորդի մեքենան վաճառվել է Գերմանիայում:

Գեղեցիկ վերանորոգված, արծաթագույն և սև1939թ-ի Daimler DB18 Drophead Coupi մեքենայի վաճառքին eBay-ում տեղի ունեցած աճուրդում մեծ քանակությամբ մարդիկ են մասնակցել:

Աճուրդը սկսվել է մեկ եվրոյից և տաս օրվա ընթացքում հասել 470,050 եվրոյի:

Վաճառքի վերջնական գինը 16 անգամ ավելին է, քանի DB18 Dropheads-ի իրական գինը:

Չերչիլը մեքենան օգտագործել էր 1944-1949թթ իր նախընտրական քարոզարշավը անցկացնելու ժամանակ:

Daimler ընկերությունը նախատեսում էր արտադրել 23 նմանատիպ մեքենա, սակայն հաջողվեց արտադրել միայն ութը, քանի որ պատերազմի հետևանքով գործարանը դադարեց աշխատել:

Պատմական մեքենան ունի 2,5 լիտր ծավալով շարժիչ, 60 մղոն/ժ արագություն զարգացնում է 17,9 վայրկյանում և ունի 76 մղոն/ժ մաքսիմում արագություն: Մեքենան համարվում էր իր ժամանակների լավագույն մեքենաներից մեկը:

Մեքենան վաճառվել է գերմանական աճուրդներ կազմակերպող Fahrwerk Classics-ի կողմից՝ 170,000 ֆունտ ստեռլինգ արժեցած վերանորգումից հետո:

Մեքենան վաճառվել էր գերմանական աճուրդներ կազմակերպողի կողմից, քանի որ նրա սեփականատերը, ով որոշել էր մեքենան վաճառել անգլիական պատմական իրերի աճուրդում, հանկարծակի մահացել էր:

 

Վենեսուելայի ազգային ասամբլեայի նիստում ծեծել են ընդդիմադիր պատգամավորներին

518073eb-ff34-1702-ff34-170d8c46ed92.photo.0Միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ խորհրդարանի նախագահ Դիոսդատո Կաբելյոն ընդդիմադիր պատգամավորներից  պահանջեց ճանաչել նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը: Իսկ քանի դեռ դա չի կատարվել,  ընդդիմադիր ֆրակցիայի անդամները կզրկվեն խոսքի իրավունքից, հայտարարել է   նա: Որպես բողոքի նշան, Մադուրոյի հակառակորդները հանել են վուվուզելներն ու փչել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:

“Գլոբովիսյոն” հեռուստաալիքի եթերում Դեմոկրատական միասնության բլոկից պատգամավոր Խուլիո Բորխեսը ասել է. ”Մեզ մի քանի մարդիկ հարվածում էին, ծեծել են Մաչադոյին, Բրաչոյին, Գարսիային”: Իսկ Բորխեսի դեմքին հստակ երևացել են ծեծի հետքերը:

Կառավարող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների  50,61 %-ը, իսկ նրա հակառակորդ Կապրիլեսը` 49,12%,սակայն քվեարկության արդյունքները նա  չճանաչեց ու պահանջեց ձայների վերահաշվարկ կատարել:

Ֆրանսիայի հարկային մարմինները հետաքրքրված են ԱԳ նախարարի ժառանգով

724917Ֆրանսիայի հարկային մարմիններին հետաքրքրել է Թոմ Ֆաբիուսը` հանրապետության ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի որդին: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ոչ օրինական ֆինանսական սխեմաների հակազդեցության վարչությունը ստուգում է  Ֆաբիուս-կրտսերի 7 մլն եվրոյով տուն ձեռք բերելու գործարքը: Խոսքը Փարիզում 280 քմ տարածքով շքեղ  առանձնատան մասին է, որն ինչ որ ժամանակ պատկանել է  ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Զիդիին:

Քննիչները որոշեցին պարզել 31-ամյա Թոմի եկամտի աղբյուրնեըը: Ինքը` երիտասարդը հայտարարել է, որ բանկից վարկ է վերցրել` իր խորհրդատվական ընկերության երաշխիքով, որի եկամուտը, ինչպես պարզեցին լրագրողները, կազմում է ընդամենը մի քանի հազար եվրո:

2 տարի առաջ փարիզյան  դատարանը Թոմ Ֆաբիուսին տուգանեց 15 հազար եվրոյով` վստահությունը չարաշահելու մեղադրանքով: Նրա դեմ 2009-ին երկու հայց էր ներկայացվել` մեկը` ձեռներեցից, մյուսը` ներդրողից, որոնց հետ նա աշխատում էր մի նախագծի վրևա: Գործը լուծվեց արբիտրաժային դատարանում:

Մինչդեռ նրա հայրը`Լորան Ֆաբիուսը Ֆրանսուա Օլանդի շրջապատում ամենաազդեցիկ  նախարարներից է համարվում:

Հունաստանում համընդհանուր 24-ժամյա գործադուլ է հայտարարվել

e7d05af3f95dfd4f60321df27cae0564Հունաստանում սկսվել է հերթական համընդհանուր  գործադուլը, որը կտևի մեկ օր: Առաջիկա 24 ժամում երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտը, հիվանդանոցները: Դրա մասին են տեղեկացնում ԶԼՄ-ները:

Սոցիալական ոլորտի աշխատակիցները բողոքում են կոշտ տնտեսության միջոցների դեմ, որը նրանց կարծիքով հանգեցրել է տևական հետաճի:Նրանք պահանջում են կառավարությունից դադարեցնել ծախսերը կրճատելն  ու հարկերը  բարձրացնելը:

Հունաստանի իշխանությունները պնդում են, որ կոշտ տնտեսության միջոցները ծայրահեղ կարևոր են, որ երկրի տնտեսությունը դուրս բերվի ֆինանսական ճգնաժամից:

Ֆրանսիայում աճուրդի կհանվեն նախագահական նկուղի գինիները

3Ֆրանսիայում աճուրդի կհանվեն նախագահական նկուղի գինիներըՖրանսիայի նախագահական նկուղից աճուրդի համար դուրս կհանվեն 1.200 գինիներ:
Գինիների նախնական գինը տատանվում է 15-ից 2.200 եվրոյի միջև:
Ելիսեյան պալատի նկուղը վաճառում է գինիները վերանորոգման աշխատանքների միջոցներ ձեռք բերելու նպատակով:
Բոլոր այս գինիները մատուցվել են Ֆրանսիայի նախագահին: Դրանցից գերակշիռ մեծամասնություն է կազմում Բուրգունդին և Բորդոն: Կան նաև Լուաղ և Ալզաս ապրանքանշի գինիներ:
Աճուրդը կկայանա մայիսի 30-ին և 31-ին:

Կվերականգնվի աշխարհի առաջին վեբ կայքը

2Կվերականգնվի աշխարհի առաջին վեբ կայքըԱշխարհի ամենաառաջին վեբ կայքը կիբեռտարածությունից որոշ ժամանակով կանհայտանա և կրկին կվերականգնվի այսօրվա համացանցի բրաուզերների համար մատչելի տարբերակով: Սա համացանցի 20-ամյակին նվիրված ծրագրերից մեկն է, երեքշաբթի ասել են կազմակերպիչները:

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (ՄՀԵԿ) այժմ տանում է կայքի վերականգնողական աշխատանքները:
Համաձայն ՄՀԵԿ-ի՝ աշխարհի առաջին կայքը տեխնոլոգիայի մասին էր: Այն թույլ էր տալիս բրաուզերներին տեղեկանալ նոր համակարգի մասին և ստեղծել իրենց վեբ կայքերը:
Ծրագիրը գալիք սերնդին հնարավորություն կտա հասկանալ համացանցի ծագման  և կարևորության մասին, ասել է ՄՀԵԿ համացանցի տնօրեն Դան Նոյսը:
Ծրագիրը նվիրված է համացանցի 20-ամյակին: Երկու տասնամյակ առաջ ՄՀԵԿ-ի շնորհիվ համաշխարհային ցանցը աշխարհի համար դարձավ հասանելի:

Ֆրանսիան կրճատում է իր բանակի թվաքանակը

fransiaՖրանսիայի իշխանությունները մինչև 2015 թվականը կարող են կրճատել բանակի թիվը 24 հազար զինծառայողով: Սպասվում է, որ բոլոր կրճատումներից հետո ֆրանսիական բանակի թիվը կդառնա 260 հազար:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այս ծրագիրը շարադրված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի տարեկան հաշվետվության՝ «Պաշտպանության սպիտակ գրքի» մեջ, որը ներկայացվել է նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ըստ հաշվետվության՝ 2014-2019 թվականներին Ֆրանսիայի ռազմական բյուջեն կազմում է 179,2 մլդ եվրո:

Թագուհին հրաժարվեց իշխանությունից

ol3001367306410Իր հպատակներին վերջին անգամ դիմելով` Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիքսը, ով երկիրը ղեկավարել է 1980-ից, պետության բնակիչներին անկեղծ շնորհակալություն հայտնեց ու խնդրեց  նման կերպ  աջակցել նաև իր որդի Ալեքսադր- Վիլլեմին:

Հետարքրքական է, որ 46-ամյա Վիլլեմ-Ալեքսանդը ոչ միայն  Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը կդառնա, այլև վերջին 123 տարվա մեջ առաջին տղամարդ միապետը, որին հասել է նիդերլանդական թագը: Մինչ այդ երկիրը կառավարել են բացառապես կանայք:

Բեատրիքսի պաշտոնական հրաժարման ու Վիլլեմ- Ալեքսանդրի թագադրության կապակցությամբ մի քանի օր  տոնակատարություններ կլինեն, որին կմասնակցի աշխարհի տարբեր երկրներից ժամանած թագավորական 17 ընտանիք: Ամստերդամի ոստիկանությունն ամեն հնարավորն անելու է, որ ապահովի բնակչության ու քաղաքի հյուրերի անվտանգությունն ու կանխի հնարավոր ահաբեկչությունը:

Եվրոպայում նշելու են Վալպուրգյան գիշերը

iԱպրիլի 30-ից մայիսի 1-ը եվրոպական ու Սկանդինավյան թերակղզու երկրներում նշելու են Վալպուրգյան գիշեր:

Վալպուրգյան գիշեր են անվանում գարնան փառատոնը,  որը  նաև համարվում է հեթանոսական տոներից ամենանշանակալին ու նվիրված է բերքատվությանը: Հիմնականում այն նշում են Կենտրոնական ու Հյուսիսային Եվրոպայում:

Անվանումն առաջացել է Սբ. Վալպուրգից: Նա Ուիմբուռնյան միանձնուհի էր, որը Գերմանիա էր ժամանել  Անգլիայից, 748-ին` մենաստան հիմնադրելու մտադրությամբ: Նա մահացել է 777-ի փետրվարի 25-ին,Հայդենհայմում: Կյանքում մեծ ճանչում ուներ, իսկ մահից հետո նրան սկսեցին սրբի պես պաշտել: Սրբերի հռոմեական ցուցակում նրա օրը համարվում է մայիսի 1-ը:

Միջին դարերում հավատալիք կար, որ Վալպուրգյան գիշերը ողջ Գերմանիայից ու Սկանդինավիայից վհուկները հավաքվում են խրախճանքի. ցախավելները հեծնած սարերի  գագաթներն են թռչում ու մասնակցում կատաղի խնջույքի, պարերի ու հարաբերվում չար ուժի հետ:

Նիդերլանդներին գահին կբազմի Եվրոպայի ամենաերիտասարդ թագավորը,լրացված, լուսանկարներ

принцу Виллему-АлександруԹագուհի Բեատրիկսը, որը 30 տարի  ղեկավարում է Նիդերլանդները, իշխանությունը կհանձնի որդուն `արքայազն Վիլեմ-Ալեքսանդրին: Նա կլինի երկրում առաջին   թագավորը վերջին 123 տարում, բայց ամենաերիտասարդ թագավորը Եվրոպայում:

Այսօր թագուհի Բեատրիկսը ստորագրել է գահից հրաժարվելու փաստաթուղթը: Այսպիսով, Նիդերլանդների ղեկին կկանգնի նրա որդին ` Վիլեմ-Ալեքսանդրը: Երկրի նոր թագուհի դարձավ նրա կինը `Մաքսիման:

Փաստաթուղթը ստորագրելուց հետո թագավորական ընտանիքի երեք անդամները պալատի պատշգամբից ողջունեցին մայրաքաղաքի Դամ հրապարակում հավաքվածներին: Թագուհուն հրաժեշտ տալու էր  եկել մոտ 20000 մարդ, իսկ կարգը պահապանում էին 10000 ոստիկաններ: Այնուհետեև Բեատրիկսը, Վիլեմ-Ալեքսանդրը և Մաքսիման շարժվում են դեպի Նիվեկերկ եկեղեցի, որտեղ պետության  նոր ղեկավարը խորհրդարանի անդամների առջև կերդվի պաշտպանել Նիդերլանդների սահմանադրությունը, հաղորդում է “Интерфакс“-ը:

Նկատենք, որ ապրիլի 30-ը եվրոպական երկրում իշխանություն փոխանցելու ավանդական օր է:

Իտալիայի էկոնոմիկայի նախարարը կնվազեցնի հարկերը

20130428-F3FBA75A8E98B922-0-0-444C6275-CF008AC6ECA921F2Իտալիայի էկոնոմիկայի նոր նախարար Ֆաբրիցիո Սակկոմաննին  պլանավորում է նվազեցնել հարկերն ու պետական ծախսերը: Բացի այդ,  նա հանդես է գալիս տնտեսական աճը խթանելու նպատակով բանկերի փոխառությունների նվազման օգտին:

Մինչ իր նշանակումը Սակկոմաննին Իտալիայի բանկի տեղակալն էր: Երկրի բուջեն կձևավորվի այնպես, որ միաժամանակ օգնեն ցածր եկամուտով  ձեռներեցներին: Ընդ որում,  ոչ արդյունավետ սոցիալական ծախսերը կկրճատվեն: Դա կօգնի Իտալիային կտրուկ իջեցնելու արտաքին շուկայում փոխառությունների արժեքը: Սակկոմաննին մտադիր է նաև բանկերին, ընկերություններին ու սպառողներին  առաջարկել տնտեսության աճի վերաբերյալ “դաշինք” կնքել, որի  կոնկրետ պայմանների մասին չի ասվում:

Եվրոպայի ամենաբարձր երկնաքերի վրա հարյուրավոր այցելուներ են մնացել, երբ շենքի վերելակի ազդանշանային համակարգի միանալուց հետո այն անջատվել է

View from The Shard, London.    free pic

Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը՝ Շարդը, հնարավորություն է տալիս տեսնելու Լոնդոնի հիասքանչ տեսարանները:

Սակայն երեկ երկնաքերում մնացած զբոսաշրջիկների համար այդ տեսարանը հազիվ, թե գրավիչ լիներ:

Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կառույցի ավելի քան 200 այցելուներ մեկ ժամ շարունակ մնացել էին 243 մետր բարձրության վրա, երբ վերելակի ազդանանշանային համակարգը պատահամաբր միացել է և վերելակը անջատվել:

Երկու միլիարդանոց շենքի մուտքի տոմսը մեծահասակների համար արժե 24, իսկ երեխաների համար 18 ֆունտ ստեռլինգ, սակայն այդ նույն գումարի դիմաց շենքում սահմանվածից երկար մնալը չի պակասեցրել նրանց զայրույթը:

Independent-ի տեղեկություններով՝ վերելակի անջատվելուց հետո այցելուներին թույլ չեն տվել իջնել աստիճաներով:

 

Հզոր պայթյուն Պրահայում

pragaԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Խուլանը հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռևս ճշտված չէ: Շենքը մասնակիորեն քանդվել է, հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել: Այդ պատճառով էլ գործի են անցել փրկարարական ջոկատները: Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը: Պայթյունից տուժել են նաև հարևան շենքերը, որոնցից մեկը Ազգային թատրոնի շենք է եղել:
Իսկ ահա թուրքական «Radikal» հայտնում է, որ տեղական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, իսկ վիրավորների թիվը արդեն 55-ի է հասել:

 

Փարիզում պայթյունի վտանգի պատճառով էվակուացված է Հաղթանակի կամարի շրջակայքը

հեռախոսՖրանսիայի մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածը` Շարլ դը Գոլի հրապարակը, որտեղով անցնում է 12 փողոց, ամբողջությամբ էվակուացված է, քանի որ ոստիակնությունը զանգ է ստացել այն մասին, որ տարածքում պայթուցիկ կա:

Փարիզի երթևեկությունը անհայտ ժամանակով պարալիզացվել է: Տեղում աշխատում են ոստիկանները, սակայն պայթուցիկ դեռ չի հայտնաբերվել:

Ձերբակալվել է Բոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահը

Ժիվկո ԲուդիմիրըԲոսնիայի և Հերցեգովինայի դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով, հայտնել է Agence France-Presse-ը ապրիլի 28-ին: Նրա և ևս 18 մարդու ձերբակալությունը խոշորամասշտաբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունք է, որն անց է կացվել երկրի իրավապահ մարմինների կողմից:

Գերագույն դատախազության ներկայացուցիչների խոսքով, ձերբակալվածները կասկածվում են “պաշտոնեական իրավասությունների չարաշահման, հանցագործությունների կազմակերպմանն ու թմրավաճառությանը մասնակցության, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ”: Տեղի BHR 1 ռադիոկայանի տվյալներով,  Բուդիմիրին կասկածում են բատարկյալներին ներում շնորհելու դիմաց կաշառք վերցնելու մեջ: Ձերբակալվել է նաև  նրա խորհրդականներից մեկն ու ներում շնորհող հանձնաժողովի տարածաշրջանային ղեկավարը:

Ժիվկո Բուդիմիրը   Բոսնիայի ու Հերցեգովինայի ֆեդերացիայի նախագահ էր դարձել 2011-ին երկրում կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում:

Բոսնիայի ու Հերցեգովինայի Դաշնությունը Սերբական հանրապետության հետ ձևավորում են Բոսնիա-Հերցեգովինան:Միավորներից յուրաքանչյուրն իր նախագահն ունի, կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը և պետական մյուս կառույցները:

Ֆրանսիայում տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով մահացել է 2 մարդ

france-building-collapse-dead-.siՊաշտոնյաներից մեկի տեղեկություններով Ֆրանսիայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կառույցը մասնակի փլուզվել է՝ կա երկու զոհ, ինը մարդ վնասծքներ են ստացել:

Տեղի փրկարարական ջոկատի պաշտոնյան հայտնում է, որ ավելի քան 100 փրկարարներ, հրշեջներ, ռումբի և գազի փորձագետներ են ժամանել կիրակի օրը Փարիզի արևելյան հատվածի մոտակայքում գտնվող Ռեյմ քաղաքում տեղի ունեցած դեպքի վայր:

Ռեյմի քաղաքապետը ֆրանսիական BFM հեռուստաընկերությանը հայտնել է, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, սակայն դրա պատճառները դեռևս պարզ չեն՝ ավելացնելով, որ երկու զոհվածների մարմինները փլատակներից դեռ չեն հանվել:

Փրկարարական ջոկատի պաշտոնյան հայտնել է, որ ինքը հստակ չի կարող ասել` պայթյուն տեղի ունեցել է, թե ոչ:

 

Գերմանիայի Կանաչներն ընտրություններում հանդես կգան միացյալ ուժերով

կանաչներԳերմանիայի կանաչների կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատների հետ հինգ ամիս հետո կայանալիք ընտրություններում միասնաբար կպայքարի Անգելա Մերգելի Պահպանողական կուսակցության դեմ: Այս մասին որոշումը կայացվել է կուսակցության եռօրյա  համաժողովում, որը ավարտվել է կիրակի:

Լինելով մեծությամբ երրորդ կուսակցությունը` կանաչները ցանկանում են «Գերմանիան վերականգնվող է» կարգախոսով ստանձնել երկրի իշխանության ղեկը:

Սոցիալական հետազոտությունների համաձայն՝ կանաչների օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 15 տոկոսը:

Այդուամենայնիվ, միացյալ ուժերով պայքարի դեպքում հավանական վարչապետ Փեր Շտայնբրուկը քիչ ժողովրդականություն է վայելում՝ նախկին քարոզարշավներում մի շարք անհաջող փորձերից հետո:

Հարցումներից պարզվել է, որ «կարմիր- կանաչ» միությունը Մերկելի կոալիցիոն կառավարությունից հետո հավաքած ձայների քանակով երկրորդն է:

Իսպանիայում ձերբակալվել է կիբեռ-հարձակում իրականացնող հոլանդացին

3Իսպանիայում ձերբակալվել է կիբեռ-հարձակում իրականացնող անձըԻսպանիայում ձերբակալել են նախորդ ամիս նախադեպը չունեցող կիբեռ-հարձակում իրականացրած մի հոլանդացու: Հարձակման հետևանքով դանդաղել է համացանցի աշխատանքը:

35-ամյա Ս.Կ.-ն ձերբակալվել է Բարսելոնայում:
Նախորդ ամսվա հարձակման թիրախն էր Spamhaus կամավորական խումբը, որը զբաղվում է սպամի ցուցակներ հրապարակելով և անցանկալի էլեկտրոնային նամակները ֆիլտրելով:
Համաձայն Spamhaus-ի՝ հարձակումը իրականացվել է Cyberbunker հոլանդական հոսթինգից:
AFP լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալ Ս.Կ.-ն կիբեռ-հարձակման ժամանակ Cyberbunker-ի խոսնակն էր:

Chanel-ի դիզայներ Կարլ Լանգերֆելդը վերջապես հայտնել է իր տարիքը

German designer Karl Lagerfeld appears at the end of his Haute Couture Spring-Summer 2013 fashion show for French fashion house Chanel in ParisՎերջապես դիզայներ Կարլ Լագերֆելդը հայտնել է, որ ինքը 77 տարեկան է:

Մարդկանց զարմացրել է, որ նա իր 70-րդ տարեդարձը նշել էր 2008-ին, իսկ դրանից չորս տարի անց նշել էր 79-րդ տարեդարձը:

Սակայն Paris Match-ի հետ հարցազրույցում Chanel-ի հայտնի դիզայները նշել էր, որ ինքը ծնվել է 1935թ-ի սեպտեմբերի 10-ին:

Նա տեղեկացրել է, որ տասնամյակներ շարունակ ինքը չգիտեր իր ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և իմացել է միայն, երբ իր մայրը մահանալիս հայտնել է, որ դա ոչ թե 1938, այլ 1935թ-նն է՝ ավելացնելով, որ իր մայրը փաստաթղթում չգիտես ինչու փոխել է իր ծննդյան տարեթիվը:

ch2Լագերֆելդը ծնվել է Գերմանիայում, սակայն այժմ բնակվում է Փարիզում: Այժմ նա ղեկավարում է Chanel և Fendi ֆիրմաների դիզայներական թիմերը, ինչպես նաև ունի իր անունով կոչվող հագուստի ապրանքանիշը:

Չնայած դիզայների խոստովանությանը՝ Wikipedia և Voguepedia կայքերը դեռևս նրա տարիքը 79-նն են նշում՝ որոշ մարդկանց մեջ կասկած առաջացնելով՝ արդյո՞ք նա չի խաբում:

 

Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել բոսնիացիների ցեղասպանության համար

serbiaՍերբիայի նախագահ Տամիսլան Նիկոլիչը պաշտոնապես ներողություն է խնդրել 1995 թվականին Սերեբրենիցեում բոսնիացի մուսուլմանների կոտորածների համար: «Ես ծնկի եմ իջնում և Սերբիայի համար ողորմություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը կատարվել է Սերեբրենիցեում: Ես ներողություն եմ խնդրում այն հանցագործության համար, որը մեր պետության ու մեր ժողովրդի անունից գործել են առանձին անձինք»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով բոսնիական հեռուստատեսության եթերով:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Սերբիայի նախագահը հրաժարվել էր Սերեբրենիցեի կոտորածը ցեղասպանություն ճանաչել և հայտարարել էր, որ այդ քաղաքում սերբիական զինծառայողների կատարածը «ռազմական լուրջ հանցագործություն է»: Այնուհանդերձ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը Սերեբրենիցեի կոտորածը դատապարտող որոշում ընդունեց: Նույն թվականի հուլիսի 11-ին Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց այդ կոտորածների զոհերի ոգեկոչման արարողություններին և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Նշենք, որ այս միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: