Օբաման ռուսական “Արծաթյա կրկնակոշիկ” պարգևի է արժանացել

i (2)“Արծաթյա անձրև” ռադիոկայանի սահմանած ամենակասկածելի ձեռքբերումների  մրցանակաբաշխության  հանդիսության ժամանակ Օբաման  ռուսական “Արծաթյա կրկնակոշիկ”-ի է արժանացել “Տարվա գրագողություն, կամ երկվորյակն աննկատ էր մոտեցել” անվանակարգում: “Արծաթյա կրկնակոշիկ”-ի ժյուրին գտել է, որ Բարաք Օբամայի նախընտրական կոնցեպցիան ամբողջությամբ փոխառվել է ՌԴ նախագահ Պուտինից: Քանի որ Օբաման ներկա չի եղել մրցանակաբաշխությանը,  “Կրկնակոշիկը” Սպիտակ տուն կուղարկվի փոստով:

Արծաթյա արձանիկի է արժանացել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը` “տարվա պաշտոնյա կամ բազկաթոռը բաժանվում է պաշտոնյայից” անվանակարգում: Ժյուրին նշել է նրա վաստակը “ավելորդ ակտիվներից, հողերից ու շինություններից ռուսական բանակի ազատագրման” մեջ:

“Արդար Ռուսաստան” կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինան հաղթել է “ՄիՄիՄի տարի” անվանակարգում ու ստացել է արձանիկ “ողջ երկրի ուշադրությունը օրալ սեքսի թեմային սևեռելու համար”: Ժերար Դեպարդյեն “տարվա գասթարբայթեր կամ  ով է Ռուսաստանում լավ ապրում” անվանակարգի հաղթող է ճանաչվել:

Մրցանակներ են ստացել նաև Անաստասիա Վոլոչկովան` Հեռավոր Արևելքում ջրհեղեղի ֆոնի վրա լուսանկարի համար, Քսենյա Սոբչակը` երեխաների հանդեպ սիրո, Նիկիտա Ջիգուրդան` “ամեն շարժվող բանի մեջ ներդրման համար”:

 

ԵՄ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի՝ Մեծ 20-ամյակի առաջնորդներին լրտեսելու վերաբերյալ հայտարարությունը

russia-g20-spying-allegationsԵվրոպական միությունը հետաքննում է թերթերի այն հավաստիացումները, թե անցած ամիս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը լրտեսական սարքեր է տեղադրել այլ երկրների ներկայացուցիչների համակարգիչները վրա, սակայն դեռևս որևէ ապացույց չի գտել:

Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Ֆրեդերիկ Վինսենտը չորեքշաբթի հայտնել է, որ փորձագետները ուսումնասիրում են Մեծ 20-յակի գագաթնաժողովի ժամանակ օտարերկրյա ներկայացուցչական խմբերին բաժանված USB կրիչները, սակայն դրանց ուսումնասեիրությունները դեռևս անվտանգության հարցերով որևէ լուրջ մտահոգության տեղիք չեն տվել: Նա նաև ավելացրել է, որ հետաքննությունը դեռևս չի ավարտվել:

Վինսենտը հայտնել է, որ ԵՄ դիվանագետների և առաջնորդների համար շատ կարևոր է օտարերկրյա ճամփորդությունների ժամանակ խուսափել բաժանված կամ արտաքին որևէ սարք օգտագործելուց:

Այս հայտարարությունները, որոնք Ռուսաստանը ժխտել է, առաջին անգամ եվրոպական թերթերում հայտնվել են այս շաբաթ:

 

“Սբ Հուդան” իր հետևից խավար է թողել

o_842228“Սբ Հուդա” փոթորիկը, որ նախօրեին պատուհասել էր Ռուսաստանին, այսօր թուլանում է: Սանկտ-Պետերբուրգում եղանակը հանդարտվել է, նավագնացությունը` վերականգնվել, ջրարգելները  կրկին բարձրացվել են: Մասնագետները համոզված են, որ պաշտպանական կառույցն է քաղաքը փրկել  ջրհեղեղից:

Այդուհանդերձ, Պետերբուրգին պատուհասած փոթորիկը զգալի է եղել: Տասնյակ ծառեր են տապալվել, գովազդային վահանակներ  ու ճանապարհային նշաններ են ընկել: Շուրջ 20 տան տանիք է պոկվել,  մի քանի փողոցներ են հեղեղվել: Քաղաքացիներն ասում են, որ քամին իրենց իսկապես քշում-տանում էր:

Լուրջ վնաս է հասել Լենինգրադի մարզին ու հարևան տարածաշրջաններին: Հոսանքազրկվել է ավելի քան 80 հազար մարդ:

Հիմա ԱԻՆ ծառայությունը վթարա-վերականգնողական աշխատանքներ է կատարում: Փրկարարները խոստանում են աշխատանքներն ավարտել 3 օրում:

Ռուսական ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, օդաչուները փրկվել են

ռազմական ուղղաթիռԵրեքշաբթի օրը ռուսական ռազմական ուղղաթիռը փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել  Մոսկվայի ծայրամասային բնակելի շենքերի մոտակայքում: Պաշտոնյաների տեղեկություններով՝ երկու օդաչուները փրկվել են:

Վթարված Ka-52 ուղղաթիռը պատկանում էր այն ստեղծող Կամով ընկերությանը և փորձարկումներ էր անցնում ռազմածովային նավերի վրա օգտագործվող տարբերակ ստեղծելու համար:

Այն վթարի է ենթարկվել  Մոսկվայի հարավարևելյան հատվածում գտնվող Կամովի թռիչքային հրապարակի վրա՝ բնակելի շենքերից մի քանի մետր հեռավորության վրա:

Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, մեջբերելով Կամովի ներկայացուցիչներին, հայտնում է, որ ուղղաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, երբ այն անկառավարելի կերպով շրջադարձ է կատարել, հարվածել գետնին և բռնկվել: Օդաչուներից մեկը ինքնուրույն դուրս է եկել ինքնաթիռից, իսկ մյուսին փրկարարները արագ դուրս են հանել:

 

Պուտինը հայտնել է, որ նույնասեռականները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին

putin-olympicՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլորը հրավիրված են մասնակցելու հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին՝ անկախ սեռական կողմնորոշումից:

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության տեղեկություններով՝ Պուտինը այս հայտարարությունը արել է երկուշաբթի օրը Սոչիի իր ամառնոցում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և սպորտային ոլորտի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը սեպտեմբերին հայտնել էր, որ նույնասեռականների նկատմամբ Սոչիի Ձմեռային խաղերի ժամանակ խտրականություն չի լինի: Սակայն դա հակասում էր կառավարության պաշտոնյաների այն հայտարարությանը, որ հականույնասեռականության պրոպագանդայի օրենքը կիրառվելու է խաղերի ժամանակ:

Օգոստոսին Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանից բարձր մակարդակի հավաստիացում էր ստացել, որ օրենքը չի տարածվի խաղերին մասնակցող մարդկանց վրա: Հաջորդ ամիս Միջազգային օլիմպիական կոմիտեն նշել էր, որ օրենքը չի հակասում Օլիմպիական կանոնադրությանը:

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անտեսել էր խաղերը բոյկոտելու կոչերը՝ նշելով, որ այդ քայլը կվնասի ամերիկացի մարզիկներին, որոնք մարզվել և զոհողությունների են գնացել մրցմանը մասնակցելու համար:

 

Չինական լրտես-թեյնիկներ` Պետերբուրգում

o_840791Չինացի մասնագետների հայտնագործությանն անգամ հաքերներն  ու ամերիկյան հետախուզությունը կնախանձեն: Չինաստանի ինժեներները կենցաղային տեխնիկայի մեջ հատուկ չիպեր են տեղադրում, որոնք ավտոմատ միանում են ցանցերին, վիրուսներ ու սպամ տարածում: Նման  “լրտես” արդուկների, թեյնիկների ու հեռախոսների խմբաքանակ է պատահաբար հայտնաբերվել Սանկտ-Պետերբուրգում: Ռուս առևտրականներն իսկույն ապրանքի մատակարարման բոլոր պայմանագրերը կասեցրել են: Հիմա նրանք իրենց կորուստներն են հաշվում,քանի որ ստիպված հրաժարվել են ապրանքների  խոշոր խմբաքանակից: Չինացի ինժեներների հնարամտության “շնորհիվ” թեյնիկներն ու արդուկները սովորել էին լրտեսել իրենց տերերին: Տենիկայի մեջ  տեղադրված փոքրիկ չիպն “աշխատանքի” էր անցնում անմիջապես կենցաղային սարքը հոսանքին միացվելուց հետո ու Wi-Fi-միջոցով մուտք գործում ցանկացած չպաշտպանված համակարգիչ:

Ներկրող ընկերության տնօրենն ապշած է. նա իր չինաստանցի գործընկերներից նման “անակնկալ “ չէր սպասում.”Դա փորձված տեղ է ու տարօրինակ է, որ նման պատմություն է  տեղի ունեցել: Բոլորովին վերջերս ինչ որ բաներ էին կատարվում ու մենք փորձեցինք պարզել` ինչն է պատճառը”:

“Լրտեսական” հնարքը հայտնաբերել են բրոքերական գործակալությունում: Մինչ Չինաստանից ապրանքը կառաքվեր, ռուս մանագետներին զարմացրել էր ապրանքի փաթեթի քաշը, որը մի քանի գրամով տարբերվել է փաստաթղթերում ներկայացված տվյալից: Խմբաքանակը կանգնեցրել են սահմանին, փորձագետները զաբղվել են դրա ուսումնասիրությամբ ու պարզել, որ չիպերը նախատեսված են”սպամ”-ների ու վիրուսների տարածման համար:

Մաքսային բրոքեր կազմակերպության  տեխնիկական տնօրեն Գ.Պավլովն ասում է.:Դուք անգամ չեք նկատի, որ այն ինչ-որ բան է ուղարկում:  Նույնիսկ ոչ մի ցանցային ադմինիստրատոր չի նկատի հարձակումը, քանի որ  այն կատարվում է ոչ թե համացանցում այլ դրսից”:

Ռուսաստանի պառլամենտը նոր հակաահաբեկչական օրինագիծ է ընդունել

Ռուսաստան,Պետդումա,ահաբեկչությունՌուսաստանի պառլամենտի ստորին պալատը ընդունել է ահաբեկչության դեմ պատժամիջոցները խստացնելու նոր օրինագիծ, որը պարտադրում է ահաբեկիչների հարազատներին վճարել հարձակման ընթացքում հասցված վնասի համար:

Օրինագիծը Պետդուման ընդունել է ուրբաթ, որը ըստ երևույթին կընդունվի նաև վերին պալատում և նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրելուց հետո կդառնա օրենք:

Փաստաթղթում ասվում է, որ ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ: Այնտեղ մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսվում նաև երկրի սահմաններից դուրս ռազմական խմբավորումների գործողություններին մասնակցողների համար:

Այս միջոցառումը, ըստ երևույթին, իրականացվել է ի պատասխան Սիրիայում ապստամբների հետ կռվող Ռուսաստանի քաղաքացիներին ի պատասխան: Ռուսաստանի պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել, որ նրանք, վերադառնալով հայրենիք, հնարավոր է ահաբեկչական գործողություններ իրականացնեն երկրում:

 

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Օրհան Զեյնալովի բողոքարկումը

3Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի բողոքարկումը՝ նախնական կալանքի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով “ԻՏԱՐ ՏԱՍՍ” գործակալությանը, Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել շրջանային դատարանի որոշումը։

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Օրհան Զեյնալովին մինչև դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելու որոշում էր կայացվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով` սպանություն և խուլիգանություն։ Զեյնալովը մեղքը չի ընդունել։

Սկանդալ լեռներում. մերկ մոդելը պղծել է սրբավայրը

o_839884Ալթայի Հանրապետության դատախազությունը կստուգի  տեղաբնակների համար սրբազան վայրում սկանդալային ֆոտոսեսիայի օրինականությունը: Հայտնի մոսկովյան ֆոտոմոդելը մերկ լուսանկարվել է ծիսական ժապավենների ֆոնին: Դրանք հանրապետությունում բուռն քննարկումների տեղիք են տվել. ոմանք պահանջում են նկարահանող խմբին քրեական պատասխանատվության ենթարկել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար, իսկ մյուսները հիանում են մոդելի գեղեցկությամբ:

o_839885Բնիկ ալթայցիների համար այն բարի ցանկությունների ծիսակատարության վայր է համարվում, որտեղ ծառերին ժապավեններ են կապում ու երկրպագում լեռների հոգուն: Այնտեղ մերկ հայտնվելը սրբապղծություն է` հավասարարժեք եկեղեցի առանց հագուստի մտնելուն:

Լուսանկարիչը բացատրել է, որ ուղեկցորդն է իրենց մոլորության մեջ գցել,  ասելով, որ ժապավենները զբոսաշրջիկներն են թողնում ծառերին` վերադարձի հույսով.”Ես ներողություն եմ խնդրում ամբողջ խմբի անունից, քանի որ պատասխանատվություն եմ կրում դրա համար”:

Վիրավորված հասարակայնությունը դիմել է դատախազություն, խնդրելով ստուգել, թե որքանով է օրինական մերկ ֆոտոսեսիան այն վայրում, որը հանրապետությունը պաշտոնապես սրբավայր է ճանաչել: Իշխանություններից պահանջել  են պատժել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են լուսանկարահանումն ու նաև նրանց, ովքեր հիացել են պղծարար մոդելի` Չիրա Կովալսկու գեղեցկությամբ:

Հանրապետության մշակույթի նախարարն ասում է, որ այդ փաստը չպետք է անպատիժ մնա: Հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար մեղավորներին մինչև 300 հազար ռուբլի տուգանք ու մինչև մեկ տարվա հարկադիր աշխատանք և ազատազրկում է սպառնում:

Ռուսաստանը հանել է Greenpeace-ի ակտիվիստների դեմ հարուցված պիրատության մեղադրանքը

r Greenpeace,ՌուսաստանՌուսաստանի գլխավոր քննչական գործակալությունից չորեքշաբթի հայտնել են, որ իրենք հանել են Greenpeace-ի բանտարկված ակտիվիստների դեմ հարուցված պիրատության մեղադրանքը և դրա փոխարեն նրանց մեղադրում են խուլիգանության մեջ:

Պիրատության համար հասնում է մինչև 15 տարի ազատազրկում, իսկ խուլիգանիզմը պատժվում է մինչև յոթ տարի ազտազրկմամբ:

Քննչական կոմիտեն այս հայտարարությունը արել է անցած ամիս Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունից հետո, որտեղ նա նշում էր, որ իր կարծիքով Greenpeace-ի ակտիվիստները պիրատներ չեն:

28 անդամից բաղկացած Greenpeace-ի ակտիվիստների խումբը ձերբակալվել էր սեպտեմբերի 18-ին, երբ նրանց նավը առգրավել էր Ռուսաստանի ափամերձ հատվածի պահակախումբը Գազպրոմին պատկանող նավթ արդյունահանող կառույցի վրա բողոքի ակցիա կազմակերպելու համար:

Greenpeace-ը Ռուսաստանի քննչական մարմնի վերջին քայլի վերաբերյալ մեկանբանություններ չի արել:

 

Օմսկի մարզում դեռահասները 87 գերեզման են ավերել

iՌԴ Օմսկի մարզում ոստիկանությունը ձերբակալել է 2 դպրոցականի` գերեզմաններն ավերելու համար:

Նրանք վնասել են տապանաքարերը, կոտրել մետաղական ճաղավանդակները ու փայտե խաչերը: Հանցանքի վայրում թողել են ոտնահետքեր, որոնցով էլ նրանց հայտնաբերել են: Պարզվեց, որ վանդալները 16 և 14 տարեկան ավանաբնակներ են: Նրանցից ավագի նկատմամբ քրեական գործ է հարուցվել “Մեռյալների ու նրանց թաղման վայրը պղծելու” հոդվածով: Երկրորդ չարագործը տարիքի բերումով խույս է տվել պատասխանատվությունից:

Վոլգոգրադում ահաբեկչության բարձրագույն մակարդակ է հայտարարված

i (2)Երեկ Վոլգոգրադի մարզում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, ինչի կապակցությամբ տարածաշրջանում ահաբեկչության վտանգի “դեղին” մակարդակ է հայտարարված, որը կգործի մեկ շաբաթ: Երթուղային ավտոբուսում 14:05-ին կատարված պայթյունից տուժել է 39 մարդ, 4-ի վիճակը ծանր է գնահատվում: Արդեն պարզվել է, որ պայթուցիչը գործի է դրել Դաղստանի 30-ամյա բնակչուհի Նաիդա Ասիյալովան: Տեղում հայտնաբերվել են նրա փաստաթղթերը: Նա Մախաչկալի ավազակախմբի  21-ամյա  անդամ Դմիտրի Սոկոլովի ( Ընձուղտ մականունով) ընկերուհին է: Տղամարդը իսլամի արմատական ուղղություններով է տարվել ու մահապարտի գոտիներ է հավաքում: Նրա հետքը բռնել չի հաջողվել: Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել երեք հոդվածով .”Ահաբեկչություն”,”Սպանություն”,”Զենքի անօրինական շրջանառություն”:

 

Ռուսաստանում ավտոբուսի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով մահացել 5 և վիրավորվել 17 մարդ

russia-bomb blastՊաշտոնյաների տեղեկություններով՝ երկուշաբթի Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ավտոբուսում ռումբ է պայթել, որի հետևանքով մահացել է 5  մարդ, 17-ը  վնասվածքներ են ստացել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անհայտ պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով:

Դեռևս պարզ չէ, թե ով կամ ինչու է իրականացրել այդ պայթյունը: Դաշնային անվտանգության ծառայության մաս կազմող հակաահաբեկչական գործակալությունից հայտնում են, որ իրենք հետաքննություն են իրականացնում դեպքի վայրում:

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակի տեղեկություններով՝ պայթյունի ժամանակ ավտոբուսում 40 մարդ է եղել:

ITAR-Tass լրատվական գործակալությունից հայտնում են, որ վիրավորների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:

Մոսկվայում անհայտ չարագործներն այրել են չորս ավտմեքենա

o_792551Մոսկվայի հյուսիսում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը անհայտ մարդիկ վառվող հեղուկ են լցրել չորս արտասահմանյան ավտոմեքենաների վրա և վառել:

Դեպքը կատարվել է Վսեվոլոդ Վիշնեվսկու փողոցում, չորս մեքենան էլ կայանել էին մի տան դիմաց: Ավտոմեքենաները եղել են  Mercedes, Toyota, Skoda և Suzuki մակնիշի: Ոստիկանությունը փնտրում է չարագործներին, հաղորդում է”Интерфакс“-ը:

Մոսկվայում կրակել են հայերի վրա` 3 հայ երիտասարդ հոսպիտալացվել է

m20Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 3 հայ` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը, հայտնում է galatv-ին` վկայակոչելով  lifenews.ru-ին: Ինչպես հայտնի է դարձել, 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը դեպքի վայրից BMW մեքենայով փախուստի են դիմել, սակայն տաք հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները: Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի դիմաց կրակոցների մասին տեղեկություններ է ստացվել առավոտյան ժամը 4-ի սահմաններին: Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ քաղաքացիներ միմյանց վիրավորում և սպառնալիքներ են հնչեցնում: Սակայն միայն սպառնալիքներով գործը չի ավարտվել: Ծեծկռտուքից մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել:

Հայաստանցի ու դաղստանցի 5 դրամանենգի են ձերբակալել Մոսկվայում

pic_459c2784176225d645ba84e9e2fd82daՄոսկվայում ձերբակալել են Դաղստանի ու Հայաստանի 5 բնակչի, որոնց կասկածում են դրամանենգության մեջ: Բոլորը դատարանի որոշմամբ հսկողության տակ են գտնվում: Ոստիկանությունը ենթադրում է , որ կասկածյալները մի քանի  հանցակիցներ ունեն, որոնց անձը դեռևս հաստատել չի հաջողվել:

Կազմակերպիչը` ըստ քննիչների, հայաստանցին է համարվում: Նրանք կարծում են, որ կեղծ փողերի արտադրություն դեռևս 2010-ին է կազմակերպվել .թղթադրամները պատրաստվել են Մոսկվայում ու մերձմոսկովյան Չեխովում, ապա տարածվել մյուս քաղաքներում:

Օրհան Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում

Օրհան ԶեյնալովՌԴ քննչական կոմիտեն Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին արդեն մեղադրանք է ներկայացվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “հագին” կայքը, նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանական դրդումներով կատարված սպանության հատկանիշներով։ Այդ հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Ըստ ադրբեջանական կայքի` ավելի վաղ Բիրյուլևոյում տեղի ունեցած սպանության համար քրեական գործ էր հարուցվել այլ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

 

 

Մոսկվայում Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի է ձերբակալվել

մոսկվա, ադրբեջանՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Արևմտյան շրջանի տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալության մոսկովյան թղթակիցը, հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալված ադրբեջանցիներն ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։
Համաձայն գործակալության` ձերբակալված ադրբեջանցիներն աշխատել են ավտոծառայությունում։Ոստիկանական բաժանմունքում պարզվում է Ադրբեջանի քաղաքացիների հնարավոր մասնակցությունն այս կամ այն հանցագործությանը, ստուգվում են նաև նրանց փաստաթղթերը։

Ռուսաստանում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Էլդար Սամեդովը հայտնել է, որ վերջին օրերին ՌԴ իրավապահ մարմինների կողմից միգրանտների նկատմամբ անցկացվող ստուգումները համապատասխանում են երկրի օրենսդրությանը։ “Համապատասխան միջոցառումենր են կրառվում նրանց նկատմամբ, ում մոտ փաստաթղթերը կարգին չեն: Ում մոտ բոլոր փաստաթղթերը կարգին են, ազատ են արձակվում”,-ասել է պաշտոնյան:

 

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ կոշիկ են նետել

3Հոկտեմբերի 18-ին Բաքվում Ռուսաստանի դեսպանության առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները դժգոհել են հոկտեմբերի 10-ին Բիրյուլևոյում Եգոր Շերբակովի սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի նկատմամբ վերաբերմունքից, հաղորդում է “Հագին” կայքը:

Դեսպանատանը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարակվել՝ կապված ակցիայի հետ: Ցույցի մասնակիցներից մեկը դեսպանատան ուղղությամբ կոշիկ է նետել, սակայն ձերբակալվել է իրավապահների կողմից:
Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնի ակտիվիստները ցույցին մասնակցող լրագրողներին ներկայացրել են իրենց հայտարարության տեքստը:  Փաստաթղթում դժգոհություն է արտահայտվում “Զեյնալովի նկատմամբ ռուս իրավապահների կողմից ոչ մարդկային վերաբերմունքի նկատմամբ”:

Պատգամավորներն առաջարկում են կանանց հանգիստ տալ կրիտիկական օրերին

downloadՌԼԴԿ-ից Միխայիլ Դեգտյարևը հանդես է եկել  կրիտիկական օրերին կանանց 2 օր հանգիստ տալու առաջարկով:

Օրինագիծն արդեն Պետդումա է ուղարկվել քննարկման: Փաստաթղթի համաձայն, թույլ սեռի ներկայացուցիչները պետք է իրենք որոշեն արտապլանային հանգստի ամսաթիվը: Խորհրդարանականն իր գաղափարը բացատրել է այն հանգամանքով, որ ցավերի պատճառով կանայք մի քանի օրով հետ են մնում աշխատանքային պրոցեսից, իսկ հանգստյան օրերի շնորհիվ, բոլորի համար աշխատանքային արդար պայմաններ կստեղծվեն: