Յակուտիայում հազարավոր տներ են հեղեղվել

o_783224Յակուտիայի շրջանում Տատինսկի ու Ամգինսկի շրջանում ավելի քան 100 տուն է ջրասույզ եղել, ավերվել են կամուրջներն ու հոսանքալարերը վնասվել, 3 տեղ  հեղեղը լվացել-վերացրել  է  դաշնային “Կոլիմա”ավտոմայրուղին, որը Յակուտսկը միացնում է Մագադանի հետ:

Հեղեղի աղբյուրը Սելենյախ գետն է, որը դուրս է եկել ափերից: Տուժել են Ուոլբա, Բայագա, Իտիկ Կյուել, Էմիս, Սուոլա ավանի տները: Ոստիկաններն ու փրկարարները տարհանել են մարդկանց, տեղափոխել ժամանակավոր կացարաններ: Հեղեղների շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:

76-ամյա առաջին տեզերագնաց կինը դեպի Մարս միակողմանի թռիչք կատարելու ցանկություն է հայտնել

v4Դեպի տիեզերք թռիչք կատարած առաջին կինը հայտնել է, որ եթե իրեն հնարավորություն տան ուղևորվել Մարս, ապա ինքն անպայման կօգտագործի այդ հնարավորությունը, եթե նույնիսկ այլևս հետ չվերադառնա երկիր:

76-ամյա Վալենտինա Տերեշկովան նշել է, որ Մարսն իր սիրելի մոլորակն է, և ինքը երազում է այնտեղ գնալու մասին:

«Մենք գիտենք մարդու հնարավորությունների սահմանը: Իսկ սա մեզ համար երազանք է: Շատ հավանական է, որ առաջին թռիչքը միակողմանի լինի: Սակայն ես պատրաստ եմ»,-ավելացրել է ռուս տիեզերագնացը:

v1Տերեշկովան 26 տարեկանում ազգային հերոս դարձավ՝ միանձնյա թռիչք կատարելով դեպի տիեզերք: Նա նաև եղել է Կարմիր մոլորակ գնալու հնարավորությունները ուսումնասիրող խմբի անդամ:

Տելեշկովան սիրողական մակարդակի պարաշյուտիստ էր, երբ նրան ընդգրկեցին Մոսկվայի տիեզերական ծրագրի մեջ: Նա իր թռիչքը իրականացրել է 1963թ-ին, որի համար պարգևատրվել է Սովետական միության հերոսի կոչմամբ:

Նա իր երեք օր տևած առաքելության ընթացքում 48 անգամ պտտվել է Երկրի շուրջ և սահմանել ամենակարճ ժամանակահատվածում ամենաշատ շրջապտույտները կատարելու նոր ռեկորդ:

Հետագայում որպես Սովետական միության ներկայացուցիչ նա պարգևատվել է ՄԱԿ-ի խաղաղության ոսկե մեդալով:

Հունիսի 16-ին Ռուսաստանում կնշվի Տելեշկովայի պատմական թռիչքի 50-ամյակը:

 

Ռուսաստանի հակամիասեռականները զգուշացրել են ցույց կազմակերպել, եթե Էլթոն Ջոնը համերգի ժամանակ փայլուն հագուստ հագնի

e4Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին զգուշացրել են, որ Ռուսաստանում կայանալիք համերգի ժամանակ չհագնի իր փայլուն բեմական հագուստները, հակառակ դեպքում հակամիասեռականները ցույց կկազմակերպեն:

Երգիչը պատրաստվում է հաջորդ ամիս համերգով հանդես գալ Կրասնոդար քաղաքում, իսկ կոմունիստական խմբակցության անդամները նրան հայտնել են, որ իր բեմական հագուստները պրոպագանդում են համասեռամոլությունը և կարող են հակասել տեղի օրենքներին, որոնցով համասեռամոլությունը քրեական արարք է համարվում:

e3Դրա փոխարեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն առաջարկել է նրան համերգի ժամանակ հագնել ավանդական կազակական հագուստ:

Կուսակցության տեղի ղեկավարն առաջարկել է, որ Էլթոնը հագնի մինչև ծունկը երկարություն ունեցող կաֆթան, երկարաճիտ կաշվե կոշիկներ և գլխին դնի մորթե գլխարկ՝ Ռիա Նովոստիին տեղեկացնելով, որ դա ավելի հարգալից վարքի դրսևորում կլինի:

Էլթոն Ջոնի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել այդ նորությունը:

 

 

 

 

Տերեշկովան պատրաստ է միակողմանի թռիչք կատարել դեպի Մարս

1Տերեշկովան պատրաստ է միակողմանի թռիչք կատարել դեպի ՄարսԱզգությամբ ռուս Վալենտինա Տերեշկովան, որը առաջին կին տիեզերագնացն է եղել, պատրաստ է ուղևորվել դեպի Մարս, նույնիսկ եթե թռիչքը միակողմանի լինի:
Մարսը 76-ամյա տիեզերագնացի ամենասիրած մոլորակն է: Սրա մասին նա ասել է տիեզերագնացության ուսոմնառության կենտրոն հանդիսացող Զվյոզդնի Գորոդոկ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Տերեշկովան առաջին անգամ տիեզերք է թռել 26 տարեկան հասակում:
«Սա մեզ համար շարունակում է մնալ երազանք: Ամենայն հավանականությամբ առաջին չվերթը կլինի միակողմանի: Չնայած այդ հանգամանքին, ես պատրաստ եմ դրան», – ասել է նա:
Հունիսի 16-ին կնշվի Տերեշկովայի պատմական թռիչքի 50-ամյակը:

Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ընտանիքի պատմությունը լուսանկարներոմ

about_big7260315Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր տիկնոջ`Լյուդմիլայից բաժանվելու մասին, որի հետ ինքը ապրել է  մոտ 30 տարի:

«Դա մեր միացյալ որոշումն է, Մեր ամուսնությունը վերջացած է: Մենք պրակտիկորեն չենք տեսնում իրար: Յուրաքանչյուրս իր կյանքն ունի», – ասել է Վլադիմիր Պուտինը, առաջին անգամ հայտարարելով , որ իր ամուսնությունը Լյուդմիլայի հետ ավարտվում է:

Երեկ երեկոյան վերջին տարում առաջին անգամ Պուտին զույգը միասին գնացել էին Պետական Կրեմլի պալատ`բալետ դիտելու, որից հետո հայտարարել են իրենց սպասվող բաժանման մասին: Հարցազրույցում նրանք հաստատել են, որ որոշումը միասին են կայացրել`”ամուսնությունը” վերջացած է:

 

Ռուսաստանի նախագահը և իր կինը ամուսնալուծվում են

o_783975Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կինը՝ Լյուդմիլան, հայտարարել են իրենց բաժանության մասին:

Գրեթե 30 տարի ամուսնացած լինելուց հետո Պուտինը հինգշաբթի երեկոյան Կրեմլում կազմակերպված բալետային ներկայացման ժամանակ պետական հեռուստաընկերությանը հայտնել է իրենց որոշման մասին:

«Մենք այդ որոշումը միասին ենք կայացրել» հայտնել է Պուտինը:

Լյուդմիլա Պուտինը իր ամուսնու՝ Ռուսաստանը ղեկավարելու երկարատև տարիների ընթացքում շատ հազվադեպ է երևացել հանրության առջև՝ նշելով, որ ինքը հարապարակայնություն չի սիրում և ինքնաթիռով թռչելը դժվար է իր համար:

 

Ռուսաստանը և աշխարհը նշում են Ռուսաց լեզվի օրը

iԱյսօր , հունիսի 6-ին աշխարհի հասարակությունը նշում է Ռուսաց լեզվի օրը:

2010-ին ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամնետը տոներ հաստատեց` նվիրված  կազմակերպության 6 հիմնական լեզուներին: Ռուսաց լեզվի համար ընտրվել է Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը:

Ռուսերենը սլավոնական լեզուներից ամենատարածվածն է,  ու ամենատարածված եվրոպական լեզուն է աշխարհագրական իմաստով: Աշխարհում հաշվվում է 150 մլն ռուսախոս, ևս 100 մլն-ի համար այն երկրորդ լեզու է հանդիսանում:

Բացի այդ, ռուսերենը որոշ ԱՊՀ երկրներում , այդ թվում` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պաշտոնական լեզու է ճանաչվել:   Հետաքրքրական է, որ խոսակցական ռուսաց լեզուն պարտադիր կարգով  ուսումնասիրում են  ՄՏԿ-ից թռիչքի պատրաստվող  բոլոր տիեզերագնացները:

Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

m4Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

Մոսկվայի մետրոյում երթևեկության ծանրաբեռնված ժամին բռնկված հրդեհից տասնյակ մարդիկ են վնասվել, հազարավոր մարդիկ էվակուացվել են, փակվել են ցանցի որոշ հատվածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել էր Կարմիր հրապարակին կից Օխոտնիյ Ռյադ կայարանի թունելում էլեկտրական հոսանքի լարից:

Նախարարության տվյալներով՝ 45 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել, յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Տուժածների մեծ մասը ծխից շնչահեղձ վիճակում էին, հազարավոր մարդիկ էվակուացվել են:

Մինչ հրշեջները պայքարում էին կրակի դեմ, իշխանությունները փակել են Մոսկվայի կենտրոնական հատվածով անցնող մետրոյի գիծը:

Ականատեսների խոսքով՝ Մոսկվայի կենտրոնում ամբոխներ էին հավաքվել՝ մարդիկ ստիպված էին ոտքով գնալ աշխատանքի:

Մետրոն իր աշխատանքը վերսկսել է Մոսկվայի ժամանակով կեսօրին, սակայն կես ժամ անց որոշ հատվածներ փակվել էին, քանի որ այդտեղ ևս հայտնաբերվել են վտանգավոր հոսանքալարեր:

Մոսկվայի մետրոն բնակչության տեղափոխման հիմնական միջոց է համարվում և օրեկան սպասարկում է 7 միլիոն մարդու:

 

Ռուսաստանում կատուն փորձել է բջջային հեռախոսներ մտցնել բանտի տարածք

c1Բոլորին հայտնի է, որ բանտարկյալները կաշառում են բանտապաններին բջջային հեռախոսներ իրենց հետ ներս տանելու համար:

Սակայն վերջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է կատվին որպես մեղսակից օգտագործելու երկրորդ դեպքը:

Ռուսաստանի հյուսիսային հատվածում գտնվող բանտի պահակները բռնել են ցանկապատի վրայով երկու բջջային հեռախոսներ և հեռախոսի լիցքավորման սարքեր տանող կատվի:

Դաշնային բանտային ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը, Կոմի շրջանի Սիկտիվկարա քաղաքի մոտակայքում գտնվող քրեական գաղութում:

Դեռևս պարզ չէ, թե կատուն ինչպես պետք է տեղ հասցներ իր վրա կապված բեռը:

Բանտի ներկայացուցչի տվյալներով` իրենք կատվին կպահեն այնքան ժամանակ, մինչև հետաքննության արդյունքում բանտարկյալներից չպարզեն, թե ում համար էին նախատեսված հեռախոսները:

Ավելի վաղ նման դեպք գրանցվել էր Բրազիլիայում, երբ Ալագաոս շրջանի Արպիրակա քաղաքի բանտում պատահաբար նկատել էին բանտի դարպասներից անցնող ժապավենով կապված մի կատվի:

Նրանք կատվի վրա հայտնաբերել էին հորատիչ, ականջակալներ, հիշողության քարտ, մարտկոցներ և հեռախոսի լիցքավորման սարք:

Նոր տարվա տոնին հաջորդած այդ դեպքի վերաբերյալ բանտի ներկայացուցիչը նշել էր, որ դժվար է պարզել է, թե ով է պատասխանատու դրա համար, քանի որ կատուն չի խոսում:

 

Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհից տուժածների թիվը հասել է 17-ի

619191Վերջին տվյալներով բուժօգնության է դիմել ստորգետնյա անցման 17 ուղևոր.նրանք թունավորվել են “Օխոտնիյ ռայ” կայարանում, նրանցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:

Ներկա դրությամբ ուղևորների տարհանումն ավարտվել է: 8:17-ին “Օխոտնիյ ռայ” և “Լենինի անվան գրադարան” կայարանների  արանքում մալուխի բռնկում է եղել: Տարհանվել է ավելի քան 4500 ուղևոր: Հրդեհի կապակցությամբ դադարեցվել է գնացքների երթևեկությունը:

Հրշեջները երկար ժամանակ չէին կարողանում շիջել հրդեհը, քանի որ բռնկված մալուխը գտնվում էր բարձր լարվածության տակ: Ժամը 9-ի մոտ 10 քմ տարածքով հրդեհը հաջողվեց մեկուսացնել:

 

Մոսկվայի քաղաքապետը կդիմի Պուտինին` պաշտոնաթողության խնդրանքով

i (4)Սերգեյ Սոբյանինը մտադիր է հեռանալ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից:

Նա հայտարարելէ, որ այսօր համապատասխան  դիմում-խնդրանք է ներկայացնելու նախագահ Պուտինին: Նա դիմելու է`  սեպտեմբերին քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրանքով:

Սոբյանինը քաղաքապետ էր նշանակվել 2010-ին:

 

ՄԱԳԱՏԷ-ն ստուգում է Չեռնոբիլը

i (3)ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սկսել են տանիքի ստուգումը, որը փլուզվել էր այս տարի, փետրվարին: ՉԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Իգոր Գրամոտկինը նշել է, որ առաքելության ընթացքում փորձագետները կծանոթանան  հետաքննությունների, տարածքի ռադիացիոն մոնիթորինգի արդյունքներին, կայցելեն դեպքի վայր ու վերջում պաշտոնական հաշվետվություն կներկայացնեն:

Ինչպես հայտնել էին, այս տարվա փետրվարին  ՉԱԷԿ-ի արդյունաբերական տարածքում, օտարման գոտում մասնակի փլուզվել էր պատի 10 պանել ու №4 էներգաբլոկի սարքավորումների  սրահի թեթև տանիքը: Էկոլոգներն իրենց մտահոգությունը հայտնեցին կատարվածի կապակցությամբ: Սակայն Ուկրաինայի ԱԻ պետծառայությունից հայտնեցին, որ վտանգ չկա:

Օնիշչենկո. Խոզերին ժանտախտով վարակել են Վրաստանի դիվերսանտները

20130603-91685CA9DFBFBD37-0-0-E00022A7-39BA81605626C1D6“Խոզերի` աֆրիկյան ժանտախտի բռնկումը կարող է պլանավորված դիվերսիա լինել”,- հերթական անգամ իր մեղադրանքները հնչեցրել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

“Դա ոչ թե պատահական, այլ ճշգրիտ հաշվարկված ակցիա է, որի նպատակն է  Ռուսաստանի հարավային ու հյուսիսկովկասյան տարածաշրջանների տնտեսությանը վնաս հասցնել: Դա անկասկած իրականացվել է Վրաստանի տարածքից”,-հայտնել է Օնիշչենկոն:

Նման մեղադրանքներով նա արդեն ելույթ էր ունեցել 2011-ին. այն ժամանակ խոզի ժանտախտի պատճառով Ռուսաստանում քիչ մնաց հետաձգեին ռոք-փառատոնը, որը պետք է տեղի ունենար Տվերի մարզում:

Վրացական կողմը մեղադրանքը հերքել է, ասելով, որ իրենց մոտ ժանտախտի դեպքեր չեն արձանագրվել:”Դա գործնականում անհնար է: Երկրների միջև լեռներ են, որոնք խոչընդոտում են հիվանդության տարածմանը, ու ամենակարևորը, այս պահին Վրաստանում ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնպես որ, բացառվում է, որ հիվանդությունը Վրաստանից հասած լինի Ռուսաստան”,-ասել է    Վրաստանի գյուղնախարար Կոբա Ձամաշվիլին:

Օկլահոմայում հերթական պտտահողմից զոհեր կան

m212488_90 (1)Նրանցից ոմանք ծանր վիճակում են գտնվում.մի մարդ զոհվել է: Երկու հոսանքահարման դեպք է եղել ,մեկը` մահվան ելքով.տղամարդը մահացել է, իսկ կինը դաստակի այրվածքով տեղափոխվել  հիվանդանոց:

Պոկված կտուրի պատճառով տուժել է մի կին: Կղմինդրը ջարդել է գլուխը: Հիմա նա հոսպիտալացվել է գանգուղեղային բաց վնասվածքով: Մի աղջիկ էլ լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

“Իթակա” գիշերային ակումբում հաշմանդամի սայլակի վրա ճյուղ է ընկել, ինչի հետևանքով վնասվել է հաշմանդամի պարանոցի  ողնաշարային հատվածը:

Ծխելուց հրաժարվելու համար 3 շաբաթ են տվել

226bigՎաղվանից ՌԴ-ում սկսում է գործել հակածխախոտային օրենքը,որը լրջորեն կսահմանափակի ծխողների իրավունքները:

Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է: Ռուսաստանում հակածխախոտային օրենքը մտնում է ուժի մեջ վաղվանից: Դրա համաձայն,  արգելվում է ծխել տրանսպորտում, կայարաններում , օդանավակայաններում, մետրոյի մուտքի , բոլոր կրթական ու սոցիալական հիմնարկների մոտ: Օրենքի խախտման դեպքում 1-1,5 հազար  ռուբլի կգանձվի: Մոսկվայի իշխանությունները տեղեկացնում են, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 3 շաբաթ դրամական տուգանք չի գանձվելու:

Օրենքը քննադատողներն ասում են, որ սարսափելի հիվանդությամբ ոչ ոքի չես վախեցնի,   ծխախոտի հակաքարոզը ևս չի օգնի:

Հաջորդ տարվանից արգելված վայրերի ցուցակում կավելանան նաև հեռավոր ուղևորությունների գնացքները,  նավերը, հյուրանոցներն ու ռեստորանները: Հատուկ ծխարաններ կգործեն միայն հիմնարկներում ու գրասենյակներում:

Սանկտ Պետերբուրգում այրվել է Պետական տեխնոլոգիական ինստիտուտը

i (1)Սանկտ Պետերբուրգում հաջողվել է շիջել Պետական տեխնոլոգիական ինստիտուտում բռնկված խոշոր հրդեհը: Հրդեհն այրել է  շենքի հինգերորդ հարկն ու ձեղնահարկը: Փլուզվել է 600 քմ տանիքը: Հրդեհը շիջելուն մասնակցել է 33 միավոր տեխնիկա ու ԱԻՆ-ից 500 մարդ:

ԱԻՆ-ի տարածքային վարչությունից հայտնել են, որ հրդեհի բռնկման պահին պարապմունքներն արդեն ավարտվել էին ու շենքում ոչ ոք չկար:

 

Վերջին զանգի ինտիմ լուսանկարով որոնում են աշակերտուհուն

400-2Թաթարստանի հասարակայանությունը պահանջում է գտնել անչափահաս աղջկան, որը խցիկի առջև լուսանկարվել է գրեթե մերկ:

2013-ի մայիսի 25-ին Թաթարստանում վերջին զանգը հանգիստ է անցել,սակայն տոնական զբոսանքից հետո  սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ Նաբերեժնի Չելնովից:

Լուսանկարներում սպիտակ ժապավենով աղջիկը սպիտակեղենով է, ձեռքում սեղմում է աշակերտական հագուստը և ժպտալով նայում անհայտ լուսանկարչի կողմը:

Քաղաքապետարանն արդեն սկսել է աղջկա որոնումները և հայտնել են, որ չէին կամենա այդ ցնցող միջադեպն արձագանք ունենար:

Քաղաքի ադմինիստրացիայից հայտնել են, որ միջադեպը մանրամասն մեկնաբանել չեն պատրաստվում.”Հասկանալի է, որ նման պահվածքն անբարոյական է,  ու այդ հարցը կլուծենք աղջկա ծնողների հետ”:

Հայտնի է, որ աղջկա մասին տեղեկություն արդեն  կա:

2012-ին նման սկանդալ էր Պավլոդարում: 17-ամյա Նաստյա Ֆոմենկոն վերջին զանգին ներկայացավ կիսաթափանցիկ զգեստով:

Հիմա նա սովորում է Լվովի համալսարանի լեհական բանասիրության  ֆակուլտետում:

Հայտնի ֆիզիկոսի որդին դուրս է նետվել հյուրանոցի լուսամուտից

40029-ամյա Եվգենի Պողոսբեկյանը “Վարշավա” հյուրանոցից դուրս է նետվել:Մոսկվայի քննիչները հետաքննում են ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Լեոնիդ Պողոսբեկյանի որդու ինքնասպանության փաստը: Քննիչների տվյալների համաձայն, վերջին մարդը, որի հետ զրուցել է Եվգենին ինքնասպանությունից առաջ, եղել է մայրը: Դեպքից մի քանի ժամ առաջ զանգահարել է մայրը` տեղեկանալու որդու գործերից:

Նա Պլեխանովի համալսարանի շրջանավարտ էր, կարմիր դիպլոմի թեկնածու: Պրակտիկան անցնում էր մայրաքաղաքային բանկերից մեկում : Այդ օրը նա իր աշխատանքային ընկերներին հայտնել է, որ գնում է ճաշելու ու կվերադառնա մեկ ժամից, ապա գնացել է հյուրանոց  և համարի լուսամուտից դուրս նետվել: Քննիչները ոչ մի կասկածելի բան ու պայքարի հետքեր չեն հայտնաբերել:

Նրա հայրը Ռուսաստանում  ու նրա սահմաններից դուրս հայտնի միջուկաբան է, որը հիմա աշխատում է  Սան Դիեգոյում:

Մոսկվայում էքսկավատորի ղեկին բռնել են Ղուկաս ավետարանչին

pic_1369392184Մոսկվայում ոստիկանները բռնել են էքսկավատորի վարորդին, որի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունք` Ղուկաս առաքյալի անունով: Դոմոդեդովոյի 45-ամյա բնակչին կանգնեցրել են Վարշավյան ավտոճանապարհի վրա: Նրանից վերցնելով վարորդական իրավունքը, ավտոճանապարհային ոստիկանության աշխատակիցները կասկածեցին դրա իսկության մեջ: Հետո պարզեցին, որ տղամարդն այն տպագրել է գունավոր տպիչով ու լամինացրել:

РИА Новости-ի տեղեկացմամբ, վարորդի նկատմամբ”կեղծ փաստաթուղթ ներկայացնելու գործով մեղադրանք է առաջադրվել”: Այդ հոդվածով նրան 80 հազար ռուբլու տուգանք կամ էլ կես տարվա կալանք է սպառնում:

8,2 մագնիտուդով երկրաշարժ Օխոտսկի ծովում, հայտարարվել է ցունամիի վտանգ

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ – արևմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 54.900 և արևելյան երկայնության 153.500:
Ըստ նախնական տվյալների տուժածներ և ավերվածություններ չկան:
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է ցունամիի վտանգ: