Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ

f129f371061a50af8d2aad33b8977c0b4250631fՄարտի 19-ի գիշերը Իսրայելը օդային հարվածներ է տեղացել Սիրիայի մի քանի ռազամական օբյեկտների ուղղությամբ:

Ռմբակոծման են ենթարկվել սիրիական ռազմական շտաբը, մարզաճամբարը ու հրանոթային մարտկոցները: Տվյալ օբյեկտները տեղակայված են սիրիական զորքերի զբաղեցրած Հոլանյան բարձունքի մի մասում:

Տեղեկություն կա, որ  օդային հարվածը իսրայելցի զինվորներով ավտոմեքենայի պայթեցման պատասխանն է, որը կատարվել է երեքշաբթի նույն տեղանքում: Դրա հետևանքով տուժել է 3 զինծառայող:

Դրանից հետո Իսրայելը Դամասկոսին մեղադրեց ահաբեկչության մեջ, չնայած Հոլանյան բարձունքի մի հատվածը հսկվում է սունիթական ապստամբների կողմից, որոնք Ասադի վարչակարգի դեմ են հանդես գալիս:

Իսրայելի իշխանությունների խոսքով, Հոլանյան բարձունքում շիիթական “Հզբոլահի” նկատելի ներկայությունը կա, որը  Ասադի կառավարության դաշնակիցն է:

Անկախ

Հայկական նուրբ կշռադատումների հանգրվանը

Շահան ԳանտահարյանԹուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերաբռնկված մարդաշատ ցույցերը ունեն երևութական շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաբռնկեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժումը: Այս շարժման բաղադրիչները հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ բազմազան են:

Պետք չէ մոռանալ, որ թուրք պատանու մահվան դիմաց նման ժողովրդային արձագանքումը ընդգծում է երևութական շարժառիթի տակ արմատավորված պայթունավտանգ ենթահողի առկայությունը: Այստեղ է արդեն, որ շարժմանը ներգրավված ուժերի տարբաղադրման փորձը համոզում է, որ բնապահանության, մարդու իրավունքների, ձախակողմյան գաղափարախոսության, մշակութային ժառանգության պահպանման հետամուտները, իշխանափոխության առաջադրանքով հետզհետե կազմում են վարչակարգի փոփոխությունը պահանջող ուժերի համախմբան նախաձևավորումը:

Եվ այս առումով, վարչապետ Էրդողանի դիպաշարի բնութագրումը տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ: Էրդողանը դեպքերի վերաբռնկեցումն ու համատարածումը կապում է մարտի 30-ի ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, դրանք նկատելով առևտրական ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հրահրված գործողություններ:

Ընտրարշավի այս եղանակի կայացման պատասխանատվությունը  բարդելով առևտրական ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ուսերին, վարչապետ Էրդողանը թափանցիկ ձևով մատնացույց  է անում իսլամականության հոգևոր-աշխարհիկ ուղղությունների համատեղման գաղափարախոսության հիմնադիր և ԱՄՆ-ում հաստատված Գյուլենին և ոչ կառավարական կազմակերպությունների հետևում կանգնող ուժերին: Ոչ կառավարական կազմակերպությունների աշխատելաձևը, ճշտած առաջադրանքներն  ու քաղաքացիական շարժումների վրա ազդելու հնարավորությունները ընդհանրապես մաս են կազմում արևմտյան մշակույթի և կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ավելի հստակեցնելու համար, Էրդողանը, առանց ուղղակի վերագրումի, իսլամական վարչակարգի փոփոխության շարժման հետևում տեսնում է ԱՄՆ-ից Թուրքիայի հաստատություններն ու կառույցները հեռակառավարող Գյուլենին ու  ընդհանրապես Արևմուտքին: Պատասխանատվության հավասարեցման հայտարարություն է պարզապես Էրդողանի կատարածը:

Առաջադրվածը փոփոխությու՞նն է, թե՞ իշխանության թուլացումը, ավելի պարզ կդառնա մինչև նախագահական ընտրությունները: Հունիսի դեպքերից հետո կանգ չի առել Էրդողանով հատկանշվող Անկարայի իշխանությունների վարկաբեկմանն ուղղված գործողությունների շարքը: Թվում է սակայն, որ խորքային պետության որոշման կենտրոնները սանձերը թուլացնելու և ամրացնելու հավասարկշռման խաղի ղեկը  շարունակում են պահել իրենց ձեռքում:

Համացանցի կարևորագույն ծառայությունները փակելու Էրդողանի սպառնալիքը հիշեցնում է արաբական գարնանային հովերից ազդված երկրների ղեկավարների հակազդեցության քայլերը: Այստեղ ևս դեպքերի հրահրման պատճառները դրսից ներածված լինելու հաստատմանը կապվում են ուղղակիորեն:

Ներթուրքական այս իրադարձությունների պարունակում, հայկական գործոնի նկատմամբ ամփոփ դիտարկում կատարելուց  առաջ պարզապես հարկ է նշել, որ ներքին սրացող ճգնաժամի արտահանման փորձ է կատարում նոր օսմանականության ճարտարապետական համակարգը՝ Ղրիմում համաթուրանական գաղափարախոսության կարգախոսի տակ տեղի թաթարների անվտանգությունը ապահովելու աշխույժ հայտարարություններով:

Թուրքական նորագույն իրադարձություններում «Նոր զարթոնք»-ի հայտնվելը ձախակողմյան ուժերի և քաղաքացիական շարժման օղակներում այս առումով միակ տեսանելի իրողությունը չէ: Ազգայնական թուրքական ուժերի ընտրացանկերի վրա հայ անունների հայտնվելը, որքան էլ զանգվածային հենարան չունենա, այսուհանդերձ հայ տարրին այդ ուղղության վրա ևս արձանագրվելու երևույթն է ընդգծում: Եվ կա երրրորդ հիմնական բաժինը, որը  վերաբերում է ավանդական համայնքին՝ գործող մեծամասնությանն ի նպաստ հավանական դիրքորոշմանը:

Հայկական գործոնի հավելյալ աշխուժացումը գուցե այս հանգրվանին այնքան էլ առաջադրելի չէ: Մանավանդ, որ դեռեվս այս շարժումներում ծայր չեն առել ինքնության խնդիրները: Այդ պահը արդեն ճակատագրորոշ տարողությամբ ուրի՜շ հանգրվան է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Լիբիայում 70 եգիպտացիներ են ձերբակալվել

armed menԵգիպտոսի պաշտոնյաները հայտնում են, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում 70 եգիպտացիներ են ձերբակալվել:

Արտաքին գործերի նախարարի ներկայացուցչի տեղեկություններով՝ ուրբաթ օրը ռազմական համազգեստով տղամարդիկ 70 մարդկանց ձերբակալել են Տրիպոլիի իրենց բնակարաններում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են եղել զինված տղամարդիկ: Լիբիայի իշխանությունները չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը բանակցություններ է վարում Լիբիական կողմի իր գործընկերոջ հետ եգիպտացիներին ազատ արձակելու համար:

 Անկախ

Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել

մահապատիժ Իրաքում յոթ մարդ մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ: Իրաքի արդարադատության նախարար Հասան աշ Շամրին հայտարարել է, որ դատապարտվածներից երեքը Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Նախարարը ընդգծել է, որ Իրաքում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած բոլոր ահաբեկիչներն ու մարդասպանները կստանան իրենց արժանի պատիժը:

Միևնույն ժամանակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են իրաքյան իշխանություններին, որ մահապատժի որոշում կայացնելը հղի է վտանգներով:

Անկախ

Գազայի փոստից զինված մարդիկ 500,000 դոլար են գողացել

գազա,համասՎերջին տարիների ընթացքում Գազայի հատվածը պատերազմների և ապստամբությունների մեջ է եղել, սակայն քրեական բռնությունները այստեղ այնքան էլ հաճախակի բնույթ չեն կրում:

Իրավիճակը փոխվել է երկուշաբթի օրը, երբ ոստիկիանությունից հայտնել են, որ դիմակավորված անձիք ներխուժել են Գազա քաղաքի փոստ և վիրավորելով անվտանգության աշխատակցին՝ հեռացել են իրենց հետ վերցնելով 500,000 դոլար:

Գազան ղեկավարող իսլամիստ, ռազմական Համասը 40,000 պետական աշխատակիցներին աշխատավարձեր տրամադրում է փոստի գրասենյակների միջոցով: Մարտ ամսվա աշխատավարձները պետք է բաժանվեին չորեքշաբթի օրը, սա նշանակում է, որ ներկայուս փոտի գրասենյակներում կանխիկ, խոշոր գումարներ կան:

Համասը, 2007թ-ին գրավելով Գազան, նրա փողոցները անվտանգ է դարձրել: Սակայն Եգիպտոսի հետ սահմանի շրջափակման պատճառով՝ այդտեղ գումարային ճգնաժամ է:

Անկախ

Սաուդյան Արաբիայի արքայադուստրերը 13 տարի է պահվում են փակ դռների հետևում

սաուդյան արաբիաԿանանց իրավունքների հարցում միջազգային կազմակերպությունների ցուցակներում վերջին տեղերը զբաղեցնող Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը հայտնվել է ցնցող մի սկանդալի կենտրոնում: Սաուդ թագավոր 89-ամյա Աբդուլահ բին Աբդուլազիզ էլ Սաուդիի դուստրերը, որոնք 13 տարի է բռնի ուժով պահվում են Ջիդդեում գտնվող պալատում, օգնություն են խնդրել: Արքայադուստրեր  42-ամյա Սահարը և 38-ամյա Ջևահիրը էլեկտրոնային փոստի միջոցով կապվել են անգլիական “Sunday Times” հանդեսի հետ և պատմել իրենց վիճակի մասին:

Արքայադուստրերը մյուս քույրերը՝ 41-ամյա Մահան և 39-ամյա Հալան գերի են պահվում մեկ այլ առանձնատանը: Կանայք ժամեր  շարունակ գտնվում են հսկողության տակ, տնից դուրս չեն կարողանում գալ: Արգելված է նաև որևէ մեկի մուտքը տուն: Մի ժամանակ ազատ կյանքով ապրող կանայք օգնություն են խնդրում մի շարք միջազգային կազմակերպություններին՝ նամակ հղելով նաև ՄԱԿ-ին:

Անկախ

Սիրիայում ևս մեկ օտարերկրացի լրագրող է զոհվել

սիրիա Սիրիական Հալեպում տեղի ունեցած ռմբակոծման հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում 29-ամյա սիրիացի ֆոտոլրագրող Ալի Մուստաֆան, որը Սիրիա էր եկել Կանադայից: Մուստաֆայի ընկերոջ խոսքերով՝ նա Սիրիա էր մեկնել սեփական կամքով, քանի որ ցանկանում էր լուսանկարների միջոցով ողջ աշխարհին ներկայացնել իր ժողովրդի ծանր վիճակը: Վերջին օրերին Մուստաֆան իր ընտանիքին հայտնել էր, որ գտնվում է Թուրքիայում: Հավանաբար նա այդ քայլին էր դիմել, որպեսզի հարազատները չանհանգստանային:

Անկախ

Սիրիացի ապստամբներ.Ասադը կրկին քիմիական զենք է կիրառել

da3001394430290Հայտնի չէ, թե Ասադն ինչ է դուրս բերում Եվրոպա,սակայն նա շարունակում է  գազ կիրառել,վստահեցնում է Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունը: Նրանց  տեղեկություններով, մարտի 9-ին 5 քաղաքացի է տուժել  Դամասկոսի Ջուբար թաղամասում  Ասադի բանակի գործի դրած թունավորող նյութից: Սիրիայի ազգային կոալիցիան (երկրում գլխավոր ընդդիմադիր շարժումը) խոսքերի ապացույց որպես բերում է բժշկի եզրակացությունը:

Վերջին շաբաթում Սիրիայում Ասադի հակառակորդները քանիցս կրկնել են, որ բռնապետի բանակը Եվրոպա թունավոր նյութերը ոչնչացման համար տեղափոխումը ձգձգում է: Պաշտոնապես այդ պահանջները հաստատում չեն սատացել, գրում է isra.com-ը:

Անկախ

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի 29 տոկոսը

քիմիական զենք   Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայից արդեն դուրս է բերվել քիմիական զենքի պաշարների 29 տոկոսը: Չնայած գործընթացը դանդաղ է առաջ գնում հետ մնալով սահմանված ժամկետներից, այնուհանդերձ զենքի դուրս բերումը հաջողությամբ է իրականացվում: Կազմակերպությունը սիրիական իշխանություններին կոչ է արել շարունակել գործել նույն ոգով:

Սկզբում նախատեսված էր քիմիական զենքի դուրս բերման գործընթացը ավարտել մինչև փետրվարի 5–ը և այն ոչնչացնել մինչև հունիսի 30–ը, սակայն որոշ պատճառներով այս ժամկետները հետաձգվել են: Այս համատեքստում սիրիական կողմը նոր գրաֆիկ է նախապատրաստել, որտեղ որպես վերջնաժամկետ նշվում է ապրիլ  ամսվա վերջը:

Անկախ

Սիրիայում լիբանանցի օպերատոր է սպանվել

siria  Լիբանանյան ՙՙԱլ Մայդին՚՚ հեռուստաալիքի օպերատորը երեկ սպանվել է Սիրիայում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ հեռուստատեսության աշխատակից Օմեր ալ Քադերը գնդակահարվել է այն պահին, երբ տեսանյութ է նկարահանել սիրիական Դեր Զորի շրջանում հակառակորդ ուժերի դիմադրության մասին:

Անկախ

Բաշար Ասադը իր աջակցությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին

բաշար ասադ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պետության և ժողովրդի անունից հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության աջակցության կոչով՝ կապված ՙՙՈւկրաինայում անվտանգության ապահովման և ուժեղացման՚՚ հետ: Համաձայն սիրիական ՙՙSANA՚՚ լրատվական գործակալության՝ Ասադը Պուտինին ողղված նամակում հույս է հայտնել, որ Ուկրաինայի ժողովուրդը կկարողանա մեկընդմիշտ վերջ տալ ահաբեկչությանը և ծայրահեղականությանը: Ասադը ավելացրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում մեծ ներդրում կդառնա բոլոր ժողովուրդների և երկրների անվտանգության գործում:

Անկախ

Թուրքիան փակել է իր սահմանը սիրիացի փախստականների համար

սիրիացիներԹուրքիան փակել է իր սահմանը սիրիացի փախստականների համար՝ պատճառաբանելով, որ նրանք մեծ խնդիրներ են ստեղծում երկրի համար: ՙՙԲաց սահմանների՚՚ քաղաքականություն վարող թուրքական իշխանությունները սահմանապահներին կարգադրել են փախստականների մուտքը թույլատրել միայն արտակարգ դեպքերում: Այս տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Նոր կանոնների համաձայն՝ սիրիացի փախստականները կարող են ճամբարներ հաստատել միայն սիրիական սահմանին: Եթե նման քայլեր չձեռնարկվեն, ապա կարճ ժամանակում փախստականների թիվը կարող է հասնել 5 միլիոնի:

Հազարավոր սիրիացի փախստականներ, փախչելով պատերազմից, ստիպված են լինում ապաստան փնտրել հարևան երկրներում: Թուրքիայում նրանք հաստատվում են հիմնականում սահմանային շրջաններում, ինչպես նաև մեծ քաղաքներում, գիշերում են բաց երկնքի տակ, զբաղվում գողությամբ ու մուրացկանությամբ՝ մեծ խնդիրներ ստեղծելով քաղաքացիների համար:

Անկախ

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի վարչապետի հետ

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի վարչապետՄարտի 3-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ:

Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ջերմ շնորհավորանքները նոր կառավարության կազմավորման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ դեսպան Քոչարյանը և Լիբանանի վարչապետը կարևորեցին բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը,  գործարար հանդիպումների և համաժողովների անցկացումը:

Կողմերն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակին:

 Անկախ

 

Միացյալ Նահանգները կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի միջուկային գիտնականներին սպանելու գործընթացը

Barack Obama- Benjamin NetanyahuՄիացյալ Նահանգների պաշտոնատար անձինք խորհուրդ են տվել Իսրայելին դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի գիտնականներին սպանելու գործընթացը:

Ըստ տեղեկությունների՝ իսրայելական Մոսսադ լրտեսական գործակալությունը սպանել է Իրանի հինգ գլխավոր միջուկային փորձագետների՝ փորձելով դանդաղեցնել երկրի միջուկային ծրագրի ընթացքը: Չնայած Իրանի միջուկային ամբիցիաները կանխելու վերաբերյալ վերջերս կնքված պայմանագրին՝ Իսրայելը շարունակում է իր այդ ծրագիրը:

Կիրակի օրը CBS News-ը հրապարակել է, որ գիտնականների սպանությունները հիմնականում իրականացվել են մեքենայում տեղադրված ռումբի պայթյունների միջոցով, իսկ մարդասպանները երբեք չեն բացահայտվել:

Այդ մասին CBS-ին հայտնել է Միացյալ Նահանգների անանուն պաշտոնյան՝ պնդելով, որ Օբամայի վարչակազմը կոչ է արել իր Միջին Արևելքի դաշնակցին դադարեցնել այդ սպանությունները և սպասել ներկայիս ապառազմականացման մասին համաձայնագրի արդյունքներին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում և սպասվում է, որ այցելության ընթացքում կքննարկվեն նաև Պաղեստինի հետ խաղաղության բանակցություններին վերաբերող հարցեր:

 

Ջոն Քերին ու Սերգեյ Լովրովը քննարկել են Սիրիայի հարցը

քերի, լովրով   ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լովրովի հետ, որի ընթացքում կողմերը համոզումունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել ուղիղ բանակցությունները Սիրիայի հարցով:    «Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնևում սիրիական խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովը ավարտվեց փետրվարի 15-ին: Հաջորդ հանդիպման մասին հայտարարություն կարվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան զեկույց ներկայացնելուց հետո:
Անկախ

ԱՄԷ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել

enirats Արաբական Միացյալ Էմիրություններում ռազմաօդային ուժերին պատկանող ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու հոգի է զոհվել: «Դեպքը տեղի է ունեցել հերթական ուսումնական պարապունքի ժամանակ, զոհվել է օդաչուն և նրա օգնականը»,-հայտնում են զինված ուժերի հրամանատարությունից: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ աղետի վայրում քննչական աշխատանքներ են տարվում, որոնք կհայտնաբերեն վթարի պատճառները:

Նշենք, որ նման դեպք ԱՄԷ-ում տեղի էր ունեցել անցած տարվա հունիսի 16-ին:

 

Եգիպտոսում 26 մարդու են մահապատժի դատապարտել

egypt-courtԵգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 26 մարդկանց՝ ահաբեկչական խմբավորում կազմելու և Սուեզի ջրանցքը թիրախ դարձնելու մեղադրանքով:

Կահիրեյի քրեական դատարանը վճիռը կայացրել է չորեքշաբթի օրը: Դատավարությանը ներկա էր մեղադրյալներից միայն մեկը:

Դատարանը մեղադրել էր խմբին անցած տարի ջրանցքով անցնող նավերի, անվտանգության կառույցների, օտարերկրյա զբոսաշրջիկների, քրիստոնյաների և ոստիկանության նկատմամբ հարձակումներ ծրագրելու մեջ:

Ալ Քաիդայի հետ կապ ունեցող խումբն  ստանձնել էր ջրանցքի ուղղությամբ անցած տարի ռեակտիվ նռնակով հարձակման պատասխանատվությունը:

“Դասալիքների հեռանալուց հետո մենք ուժեղացել ենք”.Ասադ

da3001393319534Փետրվարի 25-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է  Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (Բաաս)առաջնորդների հետ:

Ասադի խոսքով, հիմա իր “կուսակցությունն ավելի ուժեղ ու համախմբված է, քան երբևէ”: Նրա խոսքով, կուսակցության ամրապնդումն ինքնամաքրման արդյունք է, երբ կուսակցության ակտիվիստներն ամենադժվարին պահին հեռացան, փաստացի` դասալքվեցին:

Ասադը նշել է նաև, որ անցած աշնանը Դամասկոսում դրությունը ծայրահեղ ծանր էր, “սակայն, մայրաքաղաքը մեր բազմաթիվ արի զինվորների ու քաղաքացիների շնորհիվ դիմակայեց ահաբեկիչների հարձակումներին:Այդ կերպ Դամասկոսը կանխեց ողջ երկրի անկումը”:

Անկախ

Եգիպտոսի կառավարության հրաժարականն ընդունվել է

egiptos Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն  ընդունել է կառավարության ներկայացրած հրաժարականը: «Մենք բարձր ենք գնահատում վարչապետ Հազեմ ալ Բիբլավիի և նրա կառավարության գործադրած ջանքերը»,-հայտարարել է Մանսուրը՝ շնորհակալություն հայտնելով նրան Եգիպտոսի համար այս դժվարին ժամանակաշրջանում երկիրը ղեկավարելու համար:

Անկախ

 

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի հետ

Աշոտ ՔոչարյանՓետրվարի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Բասսիլին ներկայացրեց մանրամասներ՝ Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:

Փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա սերտ և փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ և խորանալ փոխվստահության հիմունքների վրա:

Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

 Անկախ