Նոր ավերածություններ և վիրավորներ Հալեպում

սիրիա,հալեպՀունիսի 1-ի ուշ գիշերից մինչև  մինչեւ Հունիսի 2 -ի վաղ առավոտ, Հալեպի տարբեր շրջաններում  հրթիռակոծությունը շարունակվել է: Հատկապէս Նոր Գյուղի շրջանում ահաբեկչական խմբերի նետած գազի շշերից  պատրաստված հրթիռները մեծ ավերներ են գործել: Վնասվել են  շրջանի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, գործատեղիներն ու վաճառատները:

Վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ, անոնք ստացած են համապատասխան բուժումն ու դարմանումը:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

Նոր վիրավոր Հալեպում. Վիճակի ահավորությունը շարունակվում է

հալեպՆՈՐ Գյուղի  վիճակը հետզհետե ավելի է վատթարանում, ավելի վտանգավոր է  դառնում: Հրթիռները շարունակում են  տեղալ: Վայրկեանններ առաջ (2 Յունիս 2014, 12.55 p.m.) 4 հրթիռ է ընկել  Զվարթնոց եկեղեցու  մոտ:

Վիրավորվել է  Յարութ Իսկենյանը: Վիրավորի վիճակը վատ չէ:

Հալեպի Լրատվական Գրասենյակ

 Անկախ

Վաղը Սիրիայում նախագահական ընտրություններ են

загруженноеՔաղաքացիական կռվից բզկտված Սիրիայում վաղը նախագահական ընտրություններ են :  Երկրի  նախագահ Բաշար Ասադը երկու  մրցակից ունի:

Գրեթե կես դար Սիրիայի նախագահն ընտրվել է միայն համազգային հանրաքվեի արդյունքում ու միշտ եղել է մեկ թեկնածու, որին առաջադրել է իշխանական կուսակցությունը:  Վաղը կայանալիք ընտրություններին երկու այլ թեկնածուներ են լինելու, ինչն արդեն պատմական փաստ է համարվում:

Սկզբում իրենց թեկնածությունն էին առաջադրել 24 քաղաքացիներ, սակայն խորհրդարանը միայն 3-ի անունն է գրանցել:

Հասա Ան-նուի. Սիրիական հանրապետության նախագահի թեկնածու. «Մինչ ճգնաժամը որոշ քաղաքապետներ ու նահանգապետներ շատ վատ էին վերաբերվում ժողովրդին: Չի կարելի նախագահ Ասադին մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ, սակայն կա նաև նրա ոչ մեծ մեղքը` կատարվող իրադարձություններում: Չէ որ նա պետության ղեկավար է: Նրան խիստ մեղադրել չի կարելի, սակայն նա սխալներ ունեցել է»:

Սիրիայում ԿԸՀ չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում կհետևեն իշխանության գործադիր ղեկավարները: Իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Հիշամ Աշ-Շահար. Ընտրությունների գծով Գերագույն դատական կոմիտեի ղեկավար. «Շատ քաղաքացիներ ստիպված էին փախչել վտանգավոր շրջաններից ու հիմա բնակվում են իրենց տներից հեռու, հատուկ կացարաններում, հարազատների ու ծանոթների հետ:  Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է  ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ նա  կարող է»:

Պաշտոնապես հայտարարվել է, որ վաղը Սիրիայում կբացվի 8600 ընտրատեղամաս: Ամենայն հավանականությամբ, ընտրություններում հաղթանակ կտանի ներկայիս նախագահը: Նոր սահմանադրության համաձայն, նա կկարողանա  երկիրը ղեկավարել 2 ժամկետ, այսինքն` մինչև 2020 թիվը:

Անկախ

Իրանն ուսումնասիրում է Իսրայելի օդուժի մարտավարությունը

իսրայել, իրանԳեներալ Գոլամ Ռեզա Ջալիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը մանրամասն վերլուծել է 2006-ին Լիբանանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Իսրայելի օդուժի գործողությունների մարտավարությունը:

Գերենալը հայտնել է, որ Իսրայելի հարձակողական գործողությունների վերլուծությունը Իրանին օգնել է, որպեսզի բարելավի սեփական պաշտպանողական հնարավորությունները:

Մասնավորապես, նա նշել է, որ իրանցի մասնագետների թիմը Լիբանանում օդուժի հարվածներից վնասված շենքերի ավելի քան 5 հազար լուսանկար է հավաքել: Այդ լուսանկարներն ուսումնասիրելուց հետո, իրանական հնարավոր թիրախներն ամրապնդվել են:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Մահմեդական Սև քարի վրա ոտքը հենած ոստիկանը գլխացավանքի մեջ է

մեքքաՍոցիալական ցանցերում հայտնվել է մի  լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանական սպան Մեքքայում ոտքը հենել իսլամական սրբազան Սև քարի՝ Քաաբայի վրա: Արաբական մշակույթում նման պահվածքը ընկալվում է որպես ուղղակի անարգանք: Այդ պատճառով էլ այս դեպքը մեծ վրդովմունք է առաջացրել հավատացյալ մահմեդականների մոտ, իսկ ոստիկանի նկատմամբ հետաքննություն է սկսվել: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Մեքքայի էմիր Մեշալ բին Աբդուլահ բին Աբդուլազիզը հայտարարել է, որ ոստիկանի արարքը քննադատել է և մահմեդականների սրբավայրում բոլորը պարտավոր են հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Էմիրը նաև նշել է, որ հարկ եղած դեպքում կանցկացվեն հատուկ դասընթացներ Մեքքայում համապատասխան պահվածք ուսուցանելու համար:

Անկախ

Բենյամին Նաթանյահուն և պապը բանավիճել են Հիսուսի օգտագործած լեզվի կապակցությամբ

Բենյամին Նաթանյահու, ՊապՄիջին արևելք պապ Ֆրանցիսկոսի կատարած ուխտագնացությունը վիճահարույց բնույթ ստացավ Արևմտյան ափի պատնեշի մոտ սուրբ առաջնորդի աղոթելու պատճառով:

Պապը Իսրայելի վարչապետի հետ նաև կրոնական տարաձայնություն է ունեցել Հիսուսի լեզվական հմտությունների վերաբերյալ:

Բենյամին Նաթանյահուն և պապ Ֆրանցիսկոսը կարճ, ոչ չարամիտ բանավեճ են ունեցել Հիսուս Քրիստոսի օգտագործած լեզվի վերաբերյալ:

Երուսաղեմում հանդիպման ժամանակ Նաթանյահուն պապին հայտնել է, որ Հիսուսը եղել իրենց երկրում և խոսել է եբրայերեն՝ ցանկանալով քննարկել հուդիզմի և քրիստոնեության խորը կապերը:

Այնուամենայնիվ այդ ակնարկին պապը պատասխանել է, որ Հիսուսը խոսել է արամերեն, սակայն տիրապետում էր եբրայերենին:

Օքսֆորդի համալսարանի արամերենի վաստակավոր դասախոս Սեբաստիան Բրոքը հայտնել է, որ երկու առաջնորդներն էլ ճիշտ են:

Անկախ

 

Սիրիայի նախագահական ընտրություններին առաջինը կքվեարկեն փախստականները

սիրիացի փախստականներՍիրիացի փախստականնները Սիրիայի հարևան պետություններում հնարավորություն կստանան ժամանակից շուտ քվեարկելու նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սիրիայում քվեարկությունը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի` հունիսի 3-ին:

Ընտրությունների օրը հայտարարելուց հետո Բեյրութում` սիրիական դեսպանատան առջև  սկսեցին առաջանալ մեծ հերթեր փախստանականներից, ովքեր ցանկանում էին հաստատել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը:

Դեսպանատան աշխատակազմը արդեն հայտարարել է, որ կարող է երկարաձգել քվեարկությունը, եթե չորեքշաբթի բոլորը ցանկացողները չհասցնեն հայտնվել ընտրատեղամասում:

ՄԱԿ գնահատականների համաձայն` միայն Լիբանանում գտնվում է ավելի քան 1.5 միլիոն սիրիացի, ովքեր լքել են իրենց հայրենիքը արդեն 3-րդ տարին շարունակվող կառավարական ուժերի և մի քանի զինյալ խմբավորումների հակամարտության պատճառով:

Նախագահական ընտրություններին մասնակցում է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը: Մասնագետները կանխատեսում են, որ նա հեշտ հաղթանակ կտանի:

Անկախ

Էրդողանը, Պուտինը և Հիլարի Քլինթոնը դարձել են լիբանանյան գովազդի հերոսներ

putinԼիբանանյան լրատվական կայքերից մեկը հրապարակել է «Թերթը կարդացեք մինչև այն կհրատարակվի» անունը կրող գովազդը, որի մեջ օգտագործել են տեսարաններ համաշխարհային առաջնորդների առօրյա կյանքից: Մանսավորապես ներկայացված են հայտնի քաղաքական գործիչները առավոտյան ժամերին: Այսպես, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պատկերված է առավոտյան հայելու դիմաց ատամները խոզանակելիս, իսկ ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  սափրվելիս: Գովազդային ակցիայի հերոսուհին է դարձել նաև ԱՄՆ-ի նախկին արգործնախարար Հիլարի Քլինթոնը, որը առավոտյան մազերն է հարդարում:«Թերթը կարդացեք մինչև այն կհրատարակվի» անունը կրող գովազդը Լիբանանում մեծ արձագանք է գտել:

 Անկախ

Բաղդադի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ

iraq-mosqueԵրեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շիաների մզկիթը: Պայթյունի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել 43 մարդ:

Մահապարտ ահաբեկիչը մտել է Բաղդադի Շորժա շրջանի շիաների մզկիթ, երբ հավատացյալները ներսում պատրաստվում էին կեսօրվա աղոթքին:

Բաղդադում ռումբ է պայթել նաև շիաներով բնակեցված արևելյան հատվածի բանջարեղենի շուկայում, որի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, իսկ հինգը վիրավորվել: Մեկ այլ ռումբի պայթյուն տեղի է ունեցել հարավային Դորա շրջանի ոստիկանական պահակակետում, որի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել է վեց այլ մարդ:

Երեք բժշկական ոլորտի պաշտոնյաներ հաստատել են մահացածների թիվը:

ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2008թ-ից ի վեր անցած տարին ամենամահաշատն է եղել Իրաքում, որի ընթացքում զոհվել է 8,800 մարդ՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ:

Սիրիայում առևանգված 6 տեսուչներին վտանգ չի սպառնում

սիրիա, ավերակներՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Սիրիայում առևանգված քիմիական զենքի հայտնաբերման տեսուչների խումբը ապահով վիճակում է և վերադարձել է աշխատանքային բազա:

Երեքշաբթի օրը՝ ավելի վաղ, Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ քիմիական զենքի հայտնաբերման վեց տեսուչներ և հինգ սիրիացի վարորդ է առևանգվել Համա նահանգում: Տեսուչները հետաքննում էին այն պնդումները, որ ապրիլին Սիրիայի ռեժիմը ապստամբների հսկողության տակ գտնվող Կաֆր Զիտա գյուղում քլորային գազ է օգտագործել:

 Անկախ

Սիրիայում ազատ է արձակվել իտալացի գերի Ֆրեդերիկո Մոտկան

frederico  Իտալացի Ֆրեդերիկո Մոտկան, որին մեկ տարի առաջ առևանգել էին Սիրիայում, ազատ է արձակվել: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ այս լուրը հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ գրառում կատարելով իր «Twitter»-յան էջում: «Հենց նոր ես հայտնեցի Ջովանի Մոտկային, որ իր որդին՝ Ֆրեդերիկոն, վերադառնում է և արդեն վաղը կլինի Իտալիայում»,-գրել է վարչապետը: Ազատագրման հանգամանքների մասին առայժմ ոչինչ  հայտնի չէ:

Ֆրեդերիկո Մոտկան 2013 մարտի 13-ին առևանգվել էր անհայտ զինված խմբավորման կողմից: Սիրիայում նա զբաղվում էր Տեխնիկական համագործակցության և զարգացման ֆրանսիական հասարակական  հումանիտար գործակալության աշխատանքների համակարգմամբ:

Իրաքում ահաբեկչության հետևանքով 6 իրանցի է զոհվել

IraqԲաղդադից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա նահանգի Բարուբա քաղաքում մեքենա է պայթել, որը պատկանել է իրանական նավթագազային ընկերությանը: Պայթյունի հետևանքով զոհվել է Իրանի 6 և Իրաքի 5 քաղաքացի:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել Իրաքի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում:

Ի դեպ, սա Իրաքում վերջին շրջանում իրանցիների դեմ իրականացվող առաջին ահաբեկչությունը չէ:

2013-ին Բաղդադից ոչ հեռու, մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով, զոհվել էր 8 իրանցի: Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել են այդ ահաբեկչական գործողությունը և պահանջել, որ Իրաքի իշխանությունները լրջորեն զբաղվեն դեպքի քննությամբ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Նորից հայ է վիրավորվել Հալեպում

հալեպԱյսօր,շաբաթ,մայիսի 24-ին Նոր Գյուղի վրա ընկած հրթիռների հետևանքով, որոնք պետևատրաստված են գազի տակառներից,մեկ հայ է վիրավորվել և բազմաթիվ նյութական վնասներ են պատճառվել:

Անկախ

Ահաբեկչություն Իրաքում, 7 հոգի զոհվել է

Ահաբեկչություն Իրաքում  Իրաքի հյուսիսում գտնվող Սամարա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնցից 4-ը ոստիկանության աշխատակիներ են եղել, իսկ 3-ը՝ ահաբեկիչներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ահաբեկիչ մահապարտը ինքն իրեն պայթեցրել է ոստիկանական պահակակետի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը, առայժմ, ոչ ոք չի ստանձնել:

 

Անկախ

Թուրք-սիրիական սահմանին անտառային հրդեհներ են բռնկվել

հրդեհներ   Թուրք-սիրիական սահմանին գտնվող Լաթաքիա քաղաքում կառավարական ուժերի՝ ընդդիմության վրա բացած կրակի հետևանքով հարակից անտառային գոտիներում հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այրվել են նաև Քեսաբի մոտակա անտառները: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է դեպի թուրքական սահման՝ սպառնալով Յայլադաղի շրջանի ծառերին: Անտառային տնտեսության աշխատակիցները այս վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելով հրդեհի տարածումը թուրքական տարածք:

Անկախ

Լիբանանի նախագահը կոչ է անում ամրապնդել կապերը Թեհրանի և Բեյրութի միջև

իրան, լիբանանԼիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը  Լիբանանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմեդ Ֆաթալիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանում և Լիբանանում առկա իրավիճակը բարդ է, և անհրաժեշտ է, որ երկու երկրներն ընդլայնեն հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Նախագահ Սուլեյմանը, նշելով, որ տարածաշրջանում Իրանը կարևոր դերակատարություն ունի, ասել է, որ Իրանը միշտ այնպիսի քայլեր է կատարում, որոնք նպաստում են տարածաշրջանում ազգերի միջև կապերի ամրապնդմանը:

Նախքան այս հանդիպումը, Լիբանանում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել էր Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլի հետ:

Կողմերը քննարկել էին երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

egypt-mubarakՉորեքշաբթի օրը Կահիրեի դատարանը  Եգիպտոսի  պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել յուրացման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման:

86-ամյա Մուբարաքը գրեթե երեք տասնամյակ իշխանության գլուխ լինելուց հետո հսկողության տակ պահվում էր ռազմական հիվանդանոցում:

Մուբարաքի երկու որդիներին՝ մի ժամանակ գահաժառանգ Գամալին և հարուստ գործարար Ալաային, չորեքշաբթի օրը նույն գործով դատապարտել են չորս տարվա ազատազրկման:

Երեք Մուբարաքներին մեղավոր են ճանաչել շուրջ մեկ տասնամյակ պետական ֆոնդերից միլիոնավոր դոլարների յուրացման մեջ: Այդ ֆոնդերը նախատեսված էին նախագահական պալատների վերանորոգման և պահպանման համար, սակայն դրա փոխարեն նրանք այդ գումարներն օգտագործել են ընտանեկան մասնավոր առանձնատները վերանորոգելու համար:

Երեք Մուբարաքներին տուգանել են 2,9 միլիոն դոլարով և կարգադրել 17,6 միլիոն դոլար վերադարձնել պետական գանձարան: Նրանք իրավունք ունեն դատավճիռը բողոքարկել վերադաս դատարանում:

Եվս մի զոհ Հալեպում

հալեպԿիրակի 17 Մայիս 2014ին, Նոր Գյուղի մէջ ընկած ռումբերի և  հրթիռների պատճառով վիրավորուած Նվարդ Մարգեյանը, ստացած ցնցումի ծանր ազդեցությանը  չդիմանալով մահացել է:

Նշենք, որ Նվարդը,  նույն օրը փլատակների տակ զոհված Յարութ Մարգեյանի մայրն էր:

 

Նվարդի թաղման արարողակարգը կկատարվի Չորեքշաբթի, 21 Մայիս 2014ին, առավոտյան ժամը 10ին, Ս.Աստվածածին եկեղեցում:

 

 

Հալեպի Լրատվական Գրասենյակ

Անկախ

 

Եգիպտոսում ուսանողական բողոքի ցույցեր են, կան տուժածներ

կահիրե Կահիրեի համալսարանի ուսանողները մայրաքաղաքում ցույցեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման դեմ: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ակցիային միջամտել է ոստիկանությունը, որի հետ բախման արդյունքում 15 ուսանող է տուժել: Ականատեսների վկայությամբ՝ 3 ուսանող հրազենային վնասվածք է ստացել: Ուսանողական ցույցեր տեղի են ունեցել նաև համալսարանական մյուս քաղաքներում՝ Ասյուտում, Ալեքսանդրիայում և Էլ Մինյայում: Ուսանողները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները և  պահանջել են ազատ արձակել իրենց ընկերներին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Անկախ