Կնոջից երեսուն րոպե է պահանջվել իր մեքենան կայանատեղիում կանգնեցնելու համար (տեսանյութ)

c1YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որտեղ կինը 30 րոպե է ծախսում իր մեքենան Բելֆաստի կայանատեղիներից մեկում կանգնեցնելու համար:

Հոլովակը նկարահանվել է հեռախոսով մոտակայքում գտնվող շենքերի մեկի պատուհանից և դիտվել է 1 միլիոն անգամ: Այն նկարել էին մի խումբ ուսանողներ, որոնք ականատես էին եղել այդ տեսարանին:

Հոլովակը նրանք վերնագրել են «Կանգառ կատարելու աշխարհի ամենավատ փորձը»:

Հոլովակի հեղինակներից մեկը  BBC News-ին հայտնել է, որ իրենց ընկերներից մեկը պատուհանը բացել է թարմ օդ շնչելու համար և նկատել կնոջը, այնուհետև իրենք ևս մոտեցել են պատուհանին դեպքին ականատես լինելու c2համար և 15 րոպե դիտելուց հետո նրանք որոշել են նկարահանել միջադեպը:

Այնուհետև նրանք, տեսահոլովակը զվարճալի համարելով, տեղադրել են Facebook կայքում, իսկ հաջորդ օրը այն դիտվել էր արդեն 300,000 անգամ:

Ուսանողները հայտնում են, որ իրենք կցանկանային հանդիպել կնոջը և լսել այդ դեպքի հետ կապված նրա տեսակետը:

FIFA-ի պատվավոր նախագահը հրաժարական է ներկայացրել

4FIFA-ի պատվավոր նախագահը հրաժարական է ներկայացրելԺոաոՖԻ Հավելանժը հրաժարական է ներկայացրել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից: Նա մեղադրվում է կաշառք ընդունելու մեջ:

Հավելանժի այդ քայլը պայմանավորված է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի բացահայտմամբ:
96-ամյա Հավելանժը ենթադրաբար վերցրել է անօրինական վճարներ 1974-1998թթ՝ իր պաշտոնավարման օրոք:
Հանձնաժողովի զեկույցին համաձայն՝ նախագահի հետնորդը՝ Սեփ Բլաթերը իմացել է Հավելանժի կեղտոտ գործերից մեկի մասին: Հանձնաժողովը Բլաթերի արարքը գնահատել է «անշնորհք», բայց ոչ «հանցավոր»:

93-ամյա գերմանացուն դատում են չորս երեխայի բռնաբարության համար

papikԱվստրալիայի քաղաքացի 93-ամյա գերմանացի Կառլ Ժոզեֆ Կրաուսը դատարանի առաջ է կանգնել Թայլանդում ապրելիս չորս քույրերի բռնաբարելու համար: 2010 թվականին ձերբակալված Կրաուսին բանտի ընկերները բանտախցից գրկած են տեղափոխել ավտոբուս: Կրաուսը 2007 թվականին բռնության է ենթարկել 7-ից 15 տարեկան չորս քրոջ: Նա երեխաներին համուզել է այցելել նրանց անգլերեն սովորեցնելու համար, ինչպես նաև փող և շոկոլադ է առաջարկել: Սակայն ոստիկանությանը երեխաների ընտանիքների տված վկայությունների համաձայն՝ Կրաուսը հարձակվել է աղջիկների վրա: Ձերբակալությունից խուսափելու համար Կրաուսը փորձել է փախչել Մյանմար, սակայն վիզա չունենալու պատճառով նրան հետ են ուղարկել Թայլանդ:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Կրաուսի փաստաբանները հայտարարել են, որ նա այնքան ծեր է, որ չի կարող դատարանի առաջ կանգնել և պահանջել են հանել դատական մեղադրանքը: Հետաքրքական է, որ անցած շաբաթ ծերունին «Sodney Morning Telegraph»-ին տված հարցազրույցում նշելով, որ մինչև դատավարության ավարտը ինքն արդեն մահացած կլինի, ասել է. «Ես ոչ մի սխալ բան չեմ արել»:

 

Փորձագետները պնդում են, որ հաջորդ սառցե շրջանը կսկսվի 2040թ-ին և կտևի 250 տարի

i1Մոռացեք գլոբալ տաքացման մասին, գիտնականների պնդմամբ Երկիրը շուտով կմտնի սառցե շրջանի մեջ, որը կտևի 250 տարի:

Ռուս կլիմայական փորձագետները համոզված են, որ յուրաքանչյուր 200 տարին մեկ Արեգակի ակտիվությունը նվազում է և այն քիչ ջերմություն է արտադրում:

i2Նրանք հավատացած են, որ Արեգակի ակտիվության նվազումը Երկրի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազեցնի:

Վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1650-1850թթ ընթացքում, որը հայտնի է «Փոքր սառցե դարաշրջան» անվամբ:

Նրանք կանխատեսում են, որ այդ ժամանակ խստաշունչ ձմեռների ընթացքում Բրիտանիայի գետերը սառույցով կպատվեն, իսկ այդ ժամանակաշրջանի պայմանական նկարներում ցույց է տրված, թե ինչպես են բնակիչները չմուշկներով անցնում Թեմզա գետի վրայով:

Նախատեսվում է, որ ջերմաստիճանի նվազման հաջորդ շրջանը կսկսվի 2030-2040թթ ընթացքում:

Ամեն դեպքում Սանկ Պետերբուրգի Պուլկովո դիտակայանի գիտնականները համարում են, որ գալիք սառեցման շրջանը պակաս խստաշունչ կլինի նախորդի համեմատությամբ:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Վլադիմիր Կոտլյակովի կարծիքով ոչ մի հիմք չկա կարծելու, որ գլոբալ տաքացումը կշարունակվի մինչև այս դարի ավարտը՝ ավելացնելով, որ Երկրի կլիման պայմանավորված է իրար հաջորդող սառը և տաք շրջաններով, իսկ այժմ արդեն առկա են սառեցման նշաններ՝ չնայած արդյունաբերությունը իր ազդեցությունը ունենում է գոլբալ կլիմայի վրա՝ այնուամենայնիվ, բնության ուժերը ավելի հզոր են:

 

Կիրա Նայտլին մայիսի տոներին կամուսնանա

o_752788Սպասվող հանգստյան օրերը ուրախալի կլինեն հայտնի հոլիվուդյան դերասանուհի Կիրա Նայտլիի համար, որը հայտնի է ” Աննա Կարենինա” և “Կարիբյան ծովի ծովահենները” ֆիլմերում դերակատարումներով: Այդ օրերին նա կամուսնանա իր երկար տարիների սիրեցյալ, երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ: Արարողությունը տեղի կունենա Ֆրանսիայի հարավում, հաղորդում է  The Telegraph-ը:

Կիրա Նայտլին և բրիտանական փոփ խմբից Klaxons-ը ծանոթացել են 2011թ. փետրվարին:Դերասանուհին և երաժիշտը սկսել են հանդիպել անցյալ տարի մայիսին: Բուլվարային ԶԼՄ-ները հաղորդում են, որ զույգը կամուսնանա մոտակա ժամանակներում, Պրովանսում: Ասում են, որ Նայտլիի և Ռայտոնի հարսանիքին հրավիրված է մինչև  100 մարդ: Դրանք հիմնականում հարսի ու փեսայի  ազգականներն են և մոտիկ բարեկամները:

28-ամյա դերասանուհին ապրիլի սկզբին  ակնարկել էր իր մոտալուտ ամուսնության մասին: Նա ասել էր, որ երջանիկ է վերջապես ամուսնանալու համար, բայց ճոխ արարողություն չի ցանկանում: Հարսանիքի պատրաստությունը վաղուց է սկսվել, սակայն տոնակատարության մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապագա նորապսակների ամառային տնակից ոչ հեռու, որը վերջին տարում նրանց համար հատուկ վայր էր:

Պարագվայի նախագահն իր աշխատավարձը կբաժանի աղքատներին

i (3)Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից:

Կարտեսը մտադիր է այն տրամադրել անօթևան մանուկներին ու անբուժելի հիվանդներին: Նրա խոսքով, ինքն “ավելի երջանիկ կլինի”,եթե այդ փողը հասնի այն մարդկանց, ովքեր դրա “կարիքն իրոք ունեն”:

Աջցենտրիստական “Կոլորադո” կուսակցության ներկայացուցիչ Կարտեսը Պարագվայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին: Նա հավաքել է ձայների 45,8%-ը`  9%-ով առաջ անցնելով կառավարող կուսակցության թեկնածու Էֆրաինա Ալեգրեից:

56-ամյա Կարտեսի ինաուգուրացիան տեղի կունենա օգոստոսի կեսերին: Կարտեսը համարվում է ամենահարուստ պարագվայցիներից մեկը.նա 25 խոշոր ընկերություն ունի, որոնք կապված են ծխախոտի, ըմպելիքների ու սննդամթերքի արտադրության հետ:

Անդունդի եզրին` Չինաստանում. նորվեգական ակրոբատի խելահեղ հնարքը

o_769614 (2)Անդունդի եզրին `Չինաստանում. նորվեգական ակրոբատի խելահեղ հնարքը: Տեսանյութում նորվեգացի ակրոբատ Էսկիլ Ռենինգսբակենը վտանգավոր հնարք է կատարել չինական կենտրոնական Հունյան գավառի անդունդներից մեկի վրա: Նա ձեռքերի վրա կանգնել է 330 մետր խորությամբ անդունդի եզրին, նաև ակրոբատիկակական վարժություններ է կատարել օդապարիկից կախված պարանների վրա, հաղորդում է  The Telegraph-ը:

Նորվեգացու մահացու վտանգավոր հնարքը ցույց են տվել ՉԺՀ պետական հեռուստատեսությամբ:Կապույտ, գրկող կոստյում հագած`  եվրոպացին բարձրանում է Այժայ կամրջի եզրին, որը գտնվում է ավելի քան 300 մետր բարձրության վրա:

Հետո Էսկիլը բարձրանում է օդապարիկից կախված աստիճանների վրա և  պարում փակ աչքերով: Նախկինում էլ նորվեգացին հայտնի էր նմանատիպ հնարքներով` մոլորակի տարբեր մասերում: Դրանցից ամենահայտնին մի ակնանի հեծանիվով մեկուկես կիլոմետր բարձրության անդունդի եզրին հավասարակշռությունը պահելն էր:

Ռուսաստանն ու Ճապոնիան հաշտության ձեռք են մեկնել

Президент РФ В.Путин встретился с премьер-министром Японии С. АбэՌուսաստանի ու Ճապոնիայի նախագահները վերսկսել են հաշտության պայմանագրի շուրջ աշխատանքները:”Երկու երկրների ղեկավարները համամիտ են` նորմալ չէ, որ Երկրորդ աշխարհամարտից 67 տարի անց  Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև  հաշտության պայմանագիր կնքված չէ”,- ասվում է Կրեմլի  կայքում  ռուս-ճապոնական գործընկերության զարգացման հայտարարության մեջ:

“Մենք նախագահ Պուտինի հետ պայմանավորվել ենք , որ յուրաքանչյուրն իր ԱԳ նախարարին կհրահանգի այդ հացի լուծման փոխընդունելի լուծումների որոնումներն արագացնել: Վերջին շրջանում հաշտության պայմանագիր կնքելու բանակցությունները լճացած վիճակում էին: Սակայն հիմա պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ բանակցությունները պետք է  վերականգնել: Ես կարծում եմ, որ դա մեր հանդիպման մեծ արդյունքն է”,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԽՍՀՄ-ի ու Ճապոնիայի միջև պայմանագիր չի կնքվել.Ճապոնիան այն կապում էր կղզիների վերադարձման հետ: Ներկայում կողմերի դիրքորոշումը տարբեր է. Տոկիոն կարծում է, որ 4 վիճելի կղզիները` Իտուրուպը, Կունաշիրը,Շիկոտանն ու Խաբոման, պետք է անցնեն Ճապոնիային: Մոսկվան հայտարարում է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են Երկրորդ աշխարհամարտի տարիներից ու ՌԴ-ի սուվերենիտետն այդ կղզիների նկատմամբ ձևակերպվել է միջազգային իրավունքով և կասկածի ենթակա չէ:

Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանում  պաշտոնական այցով եղել է 10 տարի առաջ:Վերջին անգամ Մոսկվա է այցելել Ձյունիթիրո Կոիձումին, 2003-ին:

Էվո Մորալեսին թույլատրել են 3-րդ անգամ դառնալ Բոլիվիայի նախագահ

o_757998Երկուշաբթի Բոլիվիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է երկրի նախագահ Էվո Մորալեսին վերընտրվել 3-րդ ժամկետ, չնայած   2009-ի փետրվարից գործող օրենքի համաձայն, թույլատրված է ընդամենը մեկ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում:

Ինչպես հայտնում է  ИТАР-ТАСС-ը, դատարանն այն եզրահանգման է եկել, որ Էվո Մորալեսի նախագահական առաջին մանդատը հաշվի մեջ չէ, քանի որ այն ժամանակ Բոլիվիայում այլ օրենք էր գործում: “Նախագահական ժամկետը հաշվարկվում է  նոր սահմանադրության ընդունման պահից”,- բացատրել են Սահմանադրական դատարանից: Կառավարող “Ընթացք դեպի սոցիալիզմ” կուսակցությունն արդեն առաջադրել է Էվո Մորալեսի թեկնածությունը որպես պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու 2014-ի ընտրությունների համար:

Էվո Մորալեսն իշխանության է եկել հաղթանակելով 2005-ի նախագահական ընտրություններում: Հետո նա 2009-ին վերընտրվեց: 2014-ին հաղթանակ տանելու դեպքում  նա պետական բարձրագույն պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ:

Խաղաղ օվկիանոսում վթարված օդապարիկից հինգ կին են փրկվել, երկու մարդ համարվում է անհետ կորած

A Peruvian Navy helicopter flies over passengers of a hot air balloon that crashed in the open sea, during a search and rescue mission near CaneteՊերուի իշխանություններին հաջողվել է Լիմայից 96 կիլոմետր հեռավորության վրա Խաղաղ օվկիանոսում վթարված զբոսաշրջիկներով լի օդապարիկից փրկել հինգ կնոջ:

Կանանց հայտնաբերել են օդապարիկի զամբյուղից ութ ժամ սառը ջրում կախված վիճակում մնալուց հետո:

Կանանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոստիկանական ուղղաթիռը և նավակը փնտրում են անհետ կորած օդաչուին և մեկ այլ տղամարդու:

Օդապարիկի մեջ գտնվողներից ոչ մեկ փրկարարական բաճկոններ չի կրել:

Ըստ տեղեկությունների օդապարիկի վրա գտնված բոլոր մարդիկ պերուի բնակիչներ են եղել:

Մի շարք կամավորներ ևս միացել են որոնողական աշխատանքներին:

Ներքին գործերի նախարարը հույս ունի որքան հնարավոր է շուտ գտնել այդ մարդկանց, քանի որ նրանք դեպի ափ լողալու փորձ են կատարել:

Nike-ը հրապարակել է երբևէ իր կողմից ստեղծված ամենամեծ կոշիկը, որը նախատեսված է կաղացող փղի համար

n3

Nike ֆիրմայի երբևէ ստեղծած ամենամեծ կոշիկը ստեղծվել է ոչ թե բասկետբոլիստի, այլ կաղացող փղի համար:

Ֆիրմայի PR ներկայացուցիչը այդ կոշիկի նկարը տեղադրել էր Twitter-ում՝ բացատրելով, որ այդ կոշիկը ստեղծվել է կաղացող փղին իր հավասարակշռությունը գտնելու հարցում օգնելու համար, որի մի ոտքը կարճ է մյուսից:

Այդ կոշիկը միանգամայան փղի կաշվի է նման և կողքին ունի Nike-ի տարբերանշանը:

Ներկայացուցիչը հայտնել էր, որ Nike-ի երբևէ ստեղծած ամենամեծ կոշիկը ստեղծվել է փղի համար և հատուկ ոտքը երկարացող ներբաններ է կրում:

n2Կոշիկի համարի կամ դրա ստեղծման ամսաթվի մասին ոչինչ չի հայտնվում, սակայն կոշիկի տեսքից երևում է, որ այն տևական ժամանակ կրել են:

Օրեգոնից գեղարվեստական ղեկավար Ջոել Քոլեյը այդ նկարը Instagram-ի միջոցով տարածել էր հոկտեմբերին՝ հայտնելով, որ դա պատկանում է Բանդուլա անունով էգ փղին, որը հոդերի բորբոքում ունի:

Որոշ մարդիկ կասկածում են, որ Բանդուլայի մոտ հոդերի բորբոքում կարող է առաջացած լինել կոշիկը կրելու հետևանքով:

 

Կոսովոյում դատապարտվել են օրգանների թրաֆիքինգով զբաղվող հինգ բժիշկներ

imagesԿոսովոյում ԵՄ-ի գլխավորած դատարանը երկուշաբթի հինգ բժիշկների դատապարտել է ութ տարվա ազատազրկման ոչ լեգալ ճանապարհով օրգաններ ձեռք բերելու և փոխպատվաստելու համար:

Կոսովոյի առողջապահության նախկին նախարար Լիր Ռոսաջը ընդունել է, որ տեղյակ է եղել Մեդիկուս կլինիկայում երիկամի անօրինական փոխպատվաստման մասին, սակայն  չի բացահայտել այն:
Այնուամենայնիվ նախկին նախարարը արդարացվել և ազատ է արձակվել:
Պրիշտինայի հայտնի ուրոլոգ Լուտֆի Դերվիշին ստացել է խստագույն պատիժը: Նրան սպասվում է ութ տարվա ազատազրկում կազմակերպված հանցագործության և մարդկային թրաֆիքինգի համար:
Նրա որդի Արբան Դերվիշին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, մյուսները՝ երկու և երեք:
Համաձայն պաշտոնական մեղադրանքի՝ 2008թ կլինիկայում տեղի է ունեցել առնվազն 30 երիկամների անլեգալ հեռացում և փոխպատվաստում:

Աֆղանստանի նախագահը հաստատում է, որ ԿՀՎ-ից գումար է ստացել

3Աֆղանստանի նախագահը աստատում է, որ ԿՀՎ-ից ստացել է գումարԱֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի հաստատել է, որ իր վարչությունը վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունից գումարներ է ստացել:
Երբ The New York Times-ը հոդված հրատարակեց այն մասին, որ Քարզայի կառավարությունը ԿՀՎ-ից թղթադրամներով տասնյակ միլիոնավոր դոլարներ է ստացել, Քարզայը շնորհակալություն հայտնեց ամերիկյան լրտեսական գործակալությանը՝ նշելով, որ գումարը օգտագործվել է ի շահս պետությանը:
Նրա խոսքերով վերջին 10 տարիների ընթացքում ստացած գումարը մեծ չէր:
«Գումարը գործածվել է այնպիսի նպատակներով, ինչպիսիք են հիվանդներին և վիրավորներին օգնություն տրամադրելը, տան վարձակալության վճարներըը և այլն», – ասել է նախագահը:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան կարևոր և որոշիչ փուլ է թևակոխել

erdoganԱնկարայում գավառային և շրջանային ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չափազանց կարևոր և որոշիչ փուլ է թևակոխել: «2014 թվականը Թուրքիայի համար ծայրահեղ որոշումների ընդունման տարի է լինելու: Մարտ ամսին տեղական ընտրություններ կլինին, իսկ տարվա կեսերին, ըստ սահմանադրության, կանցկացվեն նախագահական ընտրությունները: Նույն ժամանակաշրջանում նոր սահմանադրության նախապատրաստման աշխատանքներից հետո չի բացառվում, որ կանցկացվի ռեֆերենդում»,-նշել է Էրդողանը:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ Էրդողանը մի շարք բարեփոխումների անց կացնելուց հետո, տեղի ունեցած փոփոխությունները համեմատել է չինարի հետ, որը նոր ճյուղեր է տալիս և ամրացնում իր արմատները:

Բոտսվանայի նախագահի վրա վագրակատու (հեպարդ) է հարձակվել

13c0f12c792a2b6f72e49e86725a7b86Զինվորական բազա կատարած այցելության ժամանակ Բոտսվանայի նախագահ Սերետսե Կխամա Յան Կխաման ենթարկվել է վագրակատվի հարձակմանը: Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ ռաջ, բայց դրա մասին լուրը տարածվել է միայն այսօր: Այս մասին հաղորդում է BBC-ն և հավելում, որ Բոտսվանայի նախագահը մոտեցել է կենդանու վանդակին, վերջինս էլ թաթով հարվածել է նրա դեմքին: Նախագահին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, թեև բժիշկներն ստիպված են եղել երկու տեղից կարել նախագահի դեմքը, իսկ նա ստիպված է եղել նույն օրն օգտվել դիմահարդարի ծառայությունից լրագրողների հետ հանդիպումից առաջ դեմքի սպիները ծածկելու համար:

Կրիշտիանու Ռոնալդուն Շեյկին փոխարինել է Բրազիլիայի «ամենագեղեցիկ հետույքի հետ»

o_769348Բրիտանական The Sun տաբլոիդը հրապարակել է 27-ամյա բրազիլուհի,  մոդել Անդրես Ուրախի հետ հարցազրույցը, որտեղ աղջիկը հայտնել է, թե իրեն հաջողվել է գրավել մոլորակի  ամենանախանձելի փեսացուներից մեկի`Կրիշտիանու Ռոնալդուի սիրտը: Գայթակղուհու խոսքով, իր պատճառով ֆուտբոլիստը մոռացել է ռուս Իրինա Շեյկին:

Ուրախն  իր հայրենիքում շատ հայտնի է: Այստեղ նա իր հետույքի շնորհիվ կարողացել է գրավել  Miss BumBum և Miss Butt Brazil տիտղոսները: Թերթի հետ զրույցի ընթացքում  նա պատմել է, որ մարզիկն  իր հետ կապվել է համացանցի միջոցով: Նամակում նա աղջկան առաջարկել  է  մեկնել Մադրիդ, որտեղ ինքը մարզվում է  “Ռեալ”-ի կազմում: Իբր Ռոնալդուն պնդել է, որ Ուրախի արտահայտիչ բարեմասնությունները տեսնում է երազում  և տարված է նրա հետույքով:

Ուրախն ավելացրել է, որ իր երկրպագուից ծիծաղելի մականուն է ստացել`”փոքրիկ ձիուկ”: Նա հավատացրել է լրագրողներին, որ ապրիլի 24-ին շքեղ հյուրանոցներից մեկում 28-ամյա Ռոնալդուի հետ սիրո գիշեր է անցկացրել: ” Դա շատ ցնցող էր: Նա ֆանտաստիկ մարմին ունի, ինչպես հունական աստվածներինն է: Դա տևեց մի քանի ժամ , և նա չէր դադարում խոսել իմ հետույքի մասին”,- պարծեցել է մոդելը:

Թղթակիցները ենթադրել են, որ այդ սիրավեպի մասին Իրինա Շեյկը, որի հետ Ռոնալդուն հանդիպում է 2010թ., իմացել է: Ապրիլի 25-ին պապարացիները նկատել են, թե ինչպես  մոդելը կատաղած  դուրս է եկել ռեստորանից, որտեղ ճաշել է իր ընկերոջ հետ: Պետք է նկատել, որ պորտուգալացին և իր ընկերուհին չեն մեկնաբանել այդ հոդվածը:

Ապրիլի 25 -ի  “Ռեալը” Լիգայի չեմպիոնների  կիսաեզրափակիչի շրջանակում հանդիպում է ունեցել դորմտունդյան “Բոռուսիա”-ի հետ: Մադրիդի ակումբը ջախջախիչ պարտություն կրեց`4:1:   Անհաջող հանդիպումը  Ռոնալդուի համար վերջացավ վնասվածքով, իհարկե  նա գոլ խփեց, որը նրա 50-րդ խփած գնդակն էր եվրագավաթում:

27-ամյա Իրինա Շայխիսլամովան, որը հայտնի է Շեյկ ազգանունով, ծնվել է Չելյաբինսկի մարզի Եմաժելինսկ քաղաքում: 2010թ. նա սկսել է հանդիպել Ռոնալդուի հետ: Այդ ժամանակվանից ԶԼՄ-ները տարածում են մոտակա հարսանիքի մասին լուրեր: Այդ մասին ավելի վաղ հայտարարել են նաև սիրահարները: 2010թ. ամռանը Ռոնալդուն տղա ունեցավ, որը նրա համար ծնեց  փոխնակ մայրը:

Թաիլանդում քանդվել է կախովի կամուրջ. 5 մարդ զոհվել է, 45-ը` վիրավորվել

i (3)Նախօրեին Այութհայա նահանգում , որը Թաիլանդի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է գտնվում, պոկվել է  հետիոտնի ու մոտոցիկլետի երթևեկության համար նախատեսված կախովի կամուրջ: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, մեկն անհետ կորել է, 45-ը` վիրավորվել:

Չոապրայա գետի վրա գցված կախովի կամուրջը  կառուցվել էր 2 տարի առաջ: Չնայած այն շատ ծռվել էր ու կախվել, այնուամենայնիվ դրանից շարունակում էին օգտվել: Երեկոյան, այն պահին,երբ կամրջի վրա մոտ 100 մարդ  ու մոտոցիկլ կար, որոնք վերադառնում էին կիրակնօրյա տոնավաճառից, կամուրջը պոկվեց:

Նախնական վարկածի համաձայն, փլուզման պատճառը շինարարական անորակ նյութերն են: Դեպքի վայրում աշխատում է գավառի  շինարարության վարչության հանձնախումբը:

Սեուլը հետ է կանչել Հյուսիսային Կորեայում համատեղ գործարանի իր 175 աշխատակիցներին

k2Հյուսիսային Կորեայում երկու Կորեաների կողմից համատեղ շահագործվող ընկերության հարավային կորեացի 175 աշխատողներ հետ են կանչվել՝ հաշվի առնելով Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարված հարաբերությունները:

Հարավային կորեացիները ստիպված են եղել իրենց ունեցվածքը իրենց մեքենաների վրա բարձած վերադառնալ, երբ Սուլից հետկանչ է եղել:

Անհապաղ էվակուացիան իրականացվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան մերժել է Հարավային Կորեայի հետ համատեղ ընկերության աշխատուժի վերաբերյալ բանակցություններ վարել, որը գրեթե մեկ ամիս չի աշխատել:

Երկու կողմերը միմյանց զգուշացրել են, որ ծայրահեղ միջոցներ կկիրառեն, սակայն չեն նշել, թե դրանք ինչ քայլեր են ենթադրում:

Հարավային Կորեայի ներքին կորեական հարցերով նախարարը հայտնել է, որ իրեն անհանգստացնում էր այն փաստը, որ ընկերության աշխատակիցները սնունդ ստանալու և բուժօգնության իրավունք չունեին:

Փհենյանի հզոր ազգային պաշտպանության խորհուրդը ավելի վաղ հայտնել էր, որ աշխատուժի վերաբերյալ բանակցելու Սեուլի կոչերը խաբուսիկ են, իսկ ներկայիս ԱՄՆ-հարավային Կորեա ռազմավարժանքները և Հյուսիսային Կորեայի դեմ տարածվող տեղեկությունները վկայում են Սեուլի կեղծավոր լինելու մասին:

Երկու պետությունների միջև բառային պատերազմը հարցականի տակ է դնում Հյուսիսային Կորեայում սահմանի մոտակայքում գտնվող համալիրի հետագա գործունեությունը:

Համատեղ գործարանը երկու Կորեաների միջև հարաբերություների վատթարացման արդյունքում տեղի ունեցած ամենանշանակալի կորուստն էր:

Զինված մարդիկ շրջապատել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքը

ԼիբիաԼիբիայի ռազմական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ մոտավորապես 200 զինված մարդիկ շրջապատել են Տրիպոլիում տեղակայված արտաքին գործերի նախարարության շենքը՝ նախարարից  պահանջելով ռեֆորմներ կատարել և աշխատանքի ընդունել նախկին մարտիկներին, ովքեր օգնել են հեռացնել նախկին բռնակալ Մուամմար Քադաֆիին:

Էսամ ալ-Նասի տեղեկություններով՝ կիրակի օրը գնդացիրներով զինված 38 ավտոմեքենաներ շրջապատել են նախարարության շենքը: Այդ մարդիկ հայտնում են, որ նախկին ռեժիմի բազմաթիվ կողմնակիցներ ներկայումս նախարարությունում և նրա արտասահմանյան առաքելություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ըստ ռազմական պաշտոնյայի՝ ցուցարարների հետ բանակցությունները ընթացքի մեջ են և նրանցից ոչ մեկը չի մտել նախարարության շենք:

ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ Աֆղանստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից մահացել են ծառայության չորս անդամներ

a1Հարավային Աֆղանստանում ինքնաթիռի վթարից միջազգային խաղաղապահ առաքելության չորս անդամներ են մահացել:

ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ շաբաթ օրվա վթարի ժամանակ թշնամու գործողություններ չեն գրանցվել այդ հատվածում:

Դեռևս պարզ չէ` զոհված մարդիկ ՆԱՏՕ-ի միջազգային պաշտպանական օգնության ուժերի անդամներ էին, զինյալներ, թե քաղաքացիական անձիք, պարզ չէ նաև նրանց ազգությունը:

Ռազմական դաշինքը չի հայտնել վթարի ճշգրիտ վայրը, սակայն տեղական իշխանությունները հայտնում են, որ այն տեղի է ունեցել հարավային նահանգ Զաբուլում՝ ավելացնելով, որ արտաքին ուժերին պատկանող ինքանթիռը շաբաթ օրը կեսօրին վթարվել է Շահ Ջոյ նահանգում:

Զաբուլի կառավարչի տեղակալը տեղեկացրել է, որ դեպքի վայրը շրջապատվել է միջազգային ուժերի կողմից: