Օդապարիկի վթարից օվկիանոսում հայտնված պերուացիներից երկուսին դեռ չեն գտել

օդապարիկՊերույում օդապարիկի զբոսաշրջության հետևանքով Խաղաղ օվկիանոս ընկած հինգ կանայք գտնվել են, սակայն երկու տղամարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է:

«Փառք Աստծո, մենք գտել են նրանցից հինգին: Մենք շարունակում ենք երկու տղամարդկանց որոնման աշխատանքները և հույս ունենք, որ կգտնենք»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարար Վիլֆրեդո Պեդրազան:

Կանանց գտել են ծովում: Նրանց օգնության է հասել ուղղաթիռը: Ներկա պահին կանայք գտնվում են հիվանդանոցում:

Պեդրազան խիստ քննադատել է օդապարիկների սեփականատեր Globos Peru-ին հաճախորդներին փրկարար բաճկոններ պարտադրաբար չտրամադրելու համար:

Ընկերությունը նաև քննադատության է արժանացել օդապարիկների մեջ GPS սարքեր չտեղադրելու համար:

Օդապարիկում կային յոթ ուղևորներ՝ վեց պերուացի զբոսաշրջիկներ և մեկ օդաչու: Globos Peru-ի տնօրեն Լուիս Միգել Ֆերնանդեսի նախնական փոխանցմամբ՝ օդապարիները կարող էին լողալ ջրի վրա:

Մերկ արձանները հանվել են Քաթարում կազմակերպված Օլիմպիական ցուցահանդեսից, քանի որ իշխանությունները ցանկացել են դրանք ծածկել կտորով

Greek statue.Հունաստանը Դոհայում կազմակերպված Օլիմպիական ցուցահանդեսից հանել է երկու մերկ տղամարդկանց արձաններ, երբ Քաթարի իշխանությունները պնդել են, որ նրանց սեռական օրգանները փակվեն սև կտորով:

Մշակույթի նախարարության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են խուսափել կին այցելուների համար սկանդալային տեսարաններից:

Անցած ամիս ցուցահանդեսի բացման առթիվ մահմեդական երկիր այցելած Հունաստանի մշակույթի նախարարի տեղակալը ընդդիմացել է՝ հայտնելով, որ արձանները պետք է ցուցադրվեն իրենց բնական տեսքով կամ պետք է հետ ուղարկվեն Հունաստան:

Մշակույթի նախարարությունից Agence-France-Presse-ին հայտնել են, որ արձանները այժմ Հունաստան են վերադարձվել, քանի որ Քաթարում ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել են արձանների սեռական օրգանները ծածկել սև կտորով, այդ իսկ պատճառով դրանք չեն ցուցադրվել և հետ են վերադարձվել ապրիլի 19-ին:

Քաթարի պետական պաշտոնյաների հետ հնարավոր չի եղել կապ հաստատել արձանների վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու համար:

Արձանները ստեղծվել են մ.թ.ա 6-2-րդ դարերում:

Դրանք Հունաստանից բերված մոտավորապես 600 հնությունների շարքում էին, որոնք պետք է ցուցադրվեին «Օլիմպիան անցյալում և ներկայում» ցուցահանդեսի շրջանակներում:

 

«Տիտանիկ» ֆիլմի անհայտ, կուլիսային մանրամասները

Titanic-movie-image-31997 թվականին մեծ էկրաններ բարձրացած «Տիտանիկ» ֆիլմի մասին մենք շատ բաներ չգիտենք: Ահա թուրքական «Haberler»-ը ներկայացնում է բոլորի աչքից հեռու մնացած  մի շարք հետաքրքիր մանրամասներ: Պարզվում է, որ ֆիլմ արտադրող ընկերությունը ցանկացել է, որպեսզի Ջեքի դերում հանդես գա Մեթյու Մաքքոներին, սակայն ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պնդել է, որ այդ դերը խաղաղ Դի Կաբրիոն: Իսկ Ռոուզի դերի համար մյուս թեկնածուներն էին Քեմերուն Դիասը, Մադոննան, Շարլին Սթերոնը, Նիքոլ Քիդմոնը: Ֆիլմի նկարահանումների ժամանակԳլորիա Ստյուարդը 1912 թվականին տեղի ունեցած դեպքից հետո ողջ մնացած միակ մարդ էր: Նա 87 տարեկանում երկրորդական պլանի լավագույն դերասանուհի ճանաչվելով արժանացավ Օսկարի՝ դառնալով այդ մրցանակը ստացած ամենատարեց մարդը: Ֆիլմի նկարահանման վերջին օրը մի քանի հոգի կատակելու համար ֆիլմի անձնակազմի ուտելիքի մեջ քնաբեր էին խառնել, սակայն կատակը շատ անհաջող էր, քանի որ 80 հոգու հիվանդանոց էին տեղափոխել: Ռոուզի դերակատար Քեյթ Ուինսլեթը այն անհատներից էր, ովքեր հրաժարվել էին ջրի մեջ նկարահանվող կադրերի ընթացքում հատուկ համազգեստ կրել, ինչի հետևանքով Քեյթը թոքաբորբով էր հիվանդացել: 1910-1912 թվականին «Տիտանիկ» նավի կառուցման համար 7,5 մլն դոլար էր ծախսվել, իսկ 1997-ին՝ 150 մլն դոլար, իսկ ֆիլմի ընդհանուր արժեքը 200 մլն դոլար է:
Ջեքի տետրում Ռոուզի նկարը նկարել է Ջեյմս Քեմերունը: Քեյթ Ուինսլեթը, իմանալով Դի Կապրիոյի առաջ մերկ կանգնելու մասին, որոշում է նկարահանումից առաջ նրան ցույց տալ իր կրծքերը հետագա լարվածությունից ազատվելու համար: Այդ տեսարանում Ջեքը «բազմոցին պառկիր» արտահայտության փոխարեն «մահճակալին պառկիր, որ բազմոցին» է ասում, որը օրիգինալ սցենարում չկա: Սակայն Քեմերոնը այն հավանում է և ֆիլմում թողնում այդ կադրը: Նավից օվկիանոս նետվող դերասանները իրականում մեկ մետր խորություն ունեցող ավազանի մեջ են նետվում: Կապիտան Սմիթի դերը առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն վերջինս առողջական պատճառներից ելնելով ստիպված է եղել հրաժարվել այդ դերից: Ջեյմս Քեմերունը «Տիտանիկ» նավի իրական մնացորդները տեսնելու համար սուզվել է օվկիանոսի հատակը, ինչպես նաև երկար ժամանակ շփվել է նավաբեկությունից ողջ մնացածների հետ: Այն տախտակը, որի վրա Ռոուզը հենվել էր նավի կործանումից հետո, իրական «Տիտանիկ»-ի մասն է կազմում, որը ցուցադրված է Նովա Սքոտիադա կոչվող թանգարանում:

Gangnam Style- ի հեղինակը կգովազդի Հարավային Կորեան զբոսաշրջիկների համար

Psy Gangnam Style2013 թվականին զբոսաշրջիկների աչքում Հարավային Կորեայի իմիջի բարձրացմանը նպաստելու է հայտնի Gangnam Style հիթի հեղինակը, որը հայտնի է PSY անվամբ: Նա նկարահանվելու է մի քանի գովազդային հոլովակներում, որոնք պատմելու են երկրի տեսարժան վայրերի մասին: Գովազդային արշավը կկրի «Wiki PSY Կորեա» անունը:

Այս որոշումը կայացվել է Հարավային Կորեայի տուրիզմի ազգային ասոցիացիայում, որի տնօրենի օգնական Ջեոն Հեո Սիկը հայտնել է. « PSY -ի երկրպագուներին կարելի է գտնել ողջ աշխարհում՝ անկախ տարիքից ու աշխարհամասից: Հուսով ենք, որ մեր հոլովակները կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը»:

 

Հնդկաստանում հիվանդանոցի առաստաղը փուլ է եկել. կան զոհեր և վիրավորվածներ

imagesՀնդկաստանում հիվանդանոցի առաստաղի փլուզումից զոհվել է երկու հոգի, վնասվել են 16-ը: Հիվանդները և հիվանդանոցի աշխատակիցները հայտնվել են փլատակների տակ:

Փրկարար ջոկատը Բհոպալ քաղաքի Կաստուրբա Գանդիի անվան հիվանդանոցի կանանց բաժնի առաջին հարկի փլատակներից ուրբաթ փորձել են  խոռոչ փորել և հանել փրկվածներին:
«Փլատակների տակից գտնվել է երկու անձանց մարմիններ», -ասել է վարչատարածքի գլխավոր պաշտոնյան՝ Նիկունձ Շրիվացավան լրագրողների հետ հարցազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ  չի ակնկալվում զոհվածների քանակի ավելացում:
Փրկարար աշխատանքները ավարտվել են:
Երկու հարկանի հիվանդանոցում տարվում էին վերանորոգման աշխատանքներ:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում հայտնվել է ԱՃՊ-ի մեջ

o_716523Այսօր, Ճապոնիայի կառավարության նախագահ Սինձո Աբեն Տոկիոյի կենտրոնում հայտնվել է ԱՃՊ-ի մեջ:

Վթարի մասնակիցներ են դարձել վարչապետի ու նրա թիկնապահների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով վարչապետը չի տուժել:Ններկայում  հետաքննվում են պատահարի հանգամանքներն ու մանրամասները:

 

Ձերբակալվել են Բանգլադեշի փլուզված շենքի ֆաբրիկատերերը

o_767377Բանգլադեշի ոստիկանությունը  հաղորդել է Դաքքայից ոչ հեռու փլուզված շենքում տեղակայված  ֆաբրիկաների տերերի ձերբակալման մասին: Դրա նախօրեին զոհերի գործընկերները բողոքի ակցիա են կազմակերպել, որը ոստիկանները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ:

Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 323  է: 2000 փրկվածների կեսից ավելին հոսպիտալացվել է: Ողբերգության պահին շենքում ավելի քան 3122 մարդ կար: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Մադուրոն ընդդիմությանը զրկել է աշխատավարձից

o_765750Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են առանց աշխատավարձի: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը փող չի ստանա այնքան ժամանակ,  մինչև չընդունի Նիկոլաս Մադուրոյին որպես Ուգո Չավեսի հետնորդ նախագահ: Սակայն նույնիսկ իրավասություններից զրկված ընդդիմադիրները շարունակում են Վենեսուելայի խորհրդարան հաճախել:

Ապրիլի կեսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընդամենը 2 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը պահանջում է  կրկին հաշվել բոլոր քվեաթերթիկներն ու խախտումը հայտնաբերելու դեպքում` կրկին ընտրություններ անցկացնել:

 

Մադուրոն սպորտի նախարար է նշանակել մերկ ֆոտոսեսիայի հերոսուհուն

o_768550 (1)Алехандру БенитезէՎենեսուելայի նախագահ  Նիկոլաս Մադուրոն սպորտի նոր նախարար է նշանակել:Այդ պաշտոնում նա նշանակել է  սուսերամարտի սպորտի վարպետ Ալեխանդրա  Բենիտեզին, որը  Հարավային Ամերիկայում բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և Օլիմպիական խաղերի մասնակից: Մադուրոն բացատրել է, որ երկրին հարկավոր է  զարգացման թարմ ուղի:

Алехандру БенитезԼրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին նոր նախարարի լուսանկարները: Հարցն այն է, որ Բենիտեզը մի քանի տարի առաջ մասնակցել է մերկ ֆոտոսեսիայի: Նա հագուստից միայն սուսերամարտի դիմակ էր դրել:

Ավստրալական հոկեյի թիմի ավագը մահացել է մարզադաշտում իրեն հանդիպած օձի խայթոցից

h1Ավստրալական հոկեյի թիմի ավագը մահացել է օձի խայթոցից, որին նա գտել էր մարզադաշտում:

26-ամյա Քարլ Բերին կարծել է, թե դա անվտանգ պիթոի ձագ է:

Իրականում դա արևմտյան շականակագույն տեսակի օձ է եղել, որը համարվում է Ավստրալիայի ամենաթունավոր սողուններից մեկը:

Բերրին, նույնիսկ չկռահելով, որ այն խայթել է իրեն, սկսել է վազելով վարժանքներ կատարել, ինչն էլ արագացրել է նրա ամբողջ մարմնում թույնի տարածումը:

Վազելու կես ճանապարհին Բերրին ընկել է:

Մինչ թիմի միյուս անդամները նրան հանգստացնում էին, բուժանձնակազմը ժամանել է:

Նա բավականին գիտակից է եղել և հայտնել է, որ  օձ է բռնել, որից հետո բուժանձնակազմի անդամները նրա մատի վրա նկատել են օձի խայթած հատվածը:

Օձերի որսով զբաղվող Քրիս Փեբերթին հայտնել է, որ արևմտյան դարչնագույն օձի խայթոցը հեշտ չէ նկատել, քանի որ այն անցավ է:

Ըստ երևույթին Բերրին օձին վերցրել էր, երբ նկատել էր, որ այն բավականին մոտ է գտնվում մարզադաշտում իրենց վարժանքը ավարտած երեխաների խմբին:

Թաջ Մահալի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

400Հնդկաստանում, հանրահայտ Թաջ Մահալի մոտ երեկ պայթյուն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել:

Իրավապահների խոսքով, պայթյունը տեղի է  ունեցել Թաջ Մահալից մի քանի կմ հեռավորության վրա: Բոլոր տուժածները տեղափոխվել են Ագրայի հիվանդանոց:

Չհաստատված տվյալներով, պայթյունը հնարավոր է կատարված լինի կենցաղային աղբակույտում: Ոստիկանության աշխատակիցները փորձում են վերականգնել  դեպքի մանրամասները: Ականատեսներն ասել են, որ պայթյունը տեղի է ունեցել հինգաստղանի Mughal Sheraton հյուրանոցի մոտ:

Ամեն  օր Թաջ Մահալ են  այցելում  տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: Իսկ ամեն տարի դամբարան-մզկիթն ընդունում է 3-5 մլն այցելու, որոնցից  200 000-ը` օտարերկրացի:

ԱՄՆ իշխանությունները Ռաուլ Կաստրոյի դստերը վիզա չեն տրամադրել

i (3)ԱՄՆ պետդեպարտամենտը կուբացի առաջնորդի դստերը` Մարիել Կաստրոյին, որը Կուբայում  ԼԳՏԲ շարժման (լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ,բիսեքսուալներ) ակտիվիստ է, վիզա չի տրամադրել:

Մարիել Կաստրոն  հրավիրվել էր Ֆիլադելֆիա` սեքսուալ փոքրամասնության պաշտպանության համար մրցանակ ստանալու, սակայն, ինչպես նշում են ամերիկյան գեյ-ընկերակցության անդամները, ԱՄՆ  իշխանությունները նրան թույլ չեն տվել մտնել երկրի տարածք:

Մարիել Կաստրոն Հավանայում գլխավորում է  սեքսուալ կրթության ազգային կենտրոնը: Բացի այդ, նա Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի  իսկական անդամ է:

Իրաքում անկարգությունների հետևանքով 170 մարդ է զոհվել

iԻրաքում,  ոստիկանության ու ցուցարարների 3 օր տևած բախումների ընթացքում ավելի քան 170 մարդ է զոհվել,  280-ը վիրավորվել է:  Անկարգությունները սկիզբ էին առել Էլ-Հուվեյջ ավանում ցուցարարների ցրման ժամանակ 30 մարդու զոհվելու պատճառով: Դեպքը կատարվել է երեքշաբթի` Կիրկուկի մոտ: Օրենքի պահապանները ներխուժել են վարչապետի վարած քաղաքականության դեմ հանդես եկող  սունի -ցուցարարների  վրանային ճամբար` նրանց ցրելու նպատակով: Ականատեսներն ասում են, որ երկու կողմերից էլ կրակոցներ եղել են:

Ավելի ուշ Իրաքի իշխանությունները հայտրարարեցին  Թիքրիտ և Սամարա քաղաքներում պարեկային ժամ մտցնելու մասին: Երկրի վարչապետ Նուքրի ալ-Մալիկին երկրի քաղաքացիներին կոչ արեց “ նախաձեռնություն ցուցաբերել և ոչ թե լուռ նայել նրանց, ովքեր ցանկանում են երկիրը ներքաշել քաղաքացիական և  կրոնական պատերազմի մեջ”:

 

Նոր ահաբեկչություն Պակիստանում. կա 6 զոհ

i (1)Պակիստանի  հարավում գտնվող Կարաչիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, առվազն 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պակիստանյան ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, ականապատ ավտոմեքենան պայթել է “Մութահիդ կաումի” (Միացյալ ժողովրդական շարժում) քաղաքական շարժման ընտրական շտաբի մոտ:

Նախնական վարկածի համաձայն, պայթյունը կազմակերպել են  թալիբների Tehrik-i-Taliban Pakistan խմբավորման ծայրահեղականները: Ավելի վաղ նրանք  հայտնել էրն , որ  պատրաստ են Պակիստանի գլխավոր քաղաքական կուսակցությունների ու շարժումների առաջնորդների նմատմամբ որս սկսել:Պայթյունների ժամանակ շտաբներում շատ մարդ չկար:

Իսկ ապրիլի 23-ին “Մութահիդ կաումի” շարժման կողմնակիցների ցույցի ժամանակ մեկ այլ պայթյուն էր իրականացվել.զոհվել էր 4, վիրավորվել 20 մարդ:

 

Բանգլադեշում փլված շենքի զոհերի թիվը հասել է 238-ի

bangladesԲանգլադեշի մայրաքաղաք Դակայի մերձակա Սավար շրջանում երեկ 8 հարկանի բիզնես կենտրոնի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 238-ի: Փրկարարական աշխատանքերի արդյունքում, որոնք դեռ շարունակվում են, հաջողվել է փրկել 12 հոգու, իսկ 40-ը ողջ լինելով հանդերձ, դեռ գտնվում են փլատակների տակ: Փրկարարական աշխատանքները գլխավորող գեներալ Մուհամեդ Շիքդերը նշել է, որ այդ 40 հոգին գտնվում են շենքի 4-րդ հարկում՝ սեղմված վիճակում:
Թուրքական «Anadolu»-ը գրում է, որ դեպքից մեկ օր առաջ, ոստիկանությունը շենքի վրա խորը ճաքեր տեսնելով, պահանջել էր ազատել Ռենա Պլազան, որտեղ մոտ 2 հազար մարդ է աշխատում: Սրան արձագանքել էր շենքում գտնվող մի բանկային գրասենյակ՝ ազատելով տարածքը, սակայն սրան հակառակ տեքստիլ արտադրության գործարանների բանվորները շարունակել էին իրենց աշխատանքը:

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը խոսել է երկրում տիրող վիճակի մասին

malikԻրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ երկրում շարունակվող կոնֆլիկտը տանում է պետության մասնատմանը: Նա վստահություն է հայտնել, որ Իրաքում գոյություն ունեցող կոնֆլիկտը կլուծվի խաղաղ ճանապարհով: Ալ Մալիքը, ընդգծելով Հավիջում և այլ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կործանարար բնույթը, հիշեցրել է, որ Ղուրանը մուսուլմաններին զգուշացնում է հեռու մնալ ինտրիգաներից:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ալ Մալիքի համոզմամբ՝ ժողովուրդն ու բանակը մեկ են, և կառավարությունը թույլ չի տա խառնվել անվտանգության ուժերի կամ բանակի գործունեությանը: Վարչապետը հայտարարել է նաև, որ Ալ-Քաիդան և Բաաս կուսակցությունը ժողովրդի թշնամիներն են, ովքեր իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում

268.Armenian Genocide Commemoration event in Ukraine 25.04.2013

Ապրիլի 24-ին Կիեւի Ս. Աստվածածին եկեղեցում տրվեց պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին, որին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Կիեւ քաղաքի ղեկավարության, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ եւ այլն: Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը նշեց, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում, կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ մեկ անգամ եւս բերելով իր խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին:

Միաժամանակ, դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ ողջ աշխարհի հայությունը պիտի իր մասնակցությունը բերի Հայոց պետականության զարգացման եւ ամրապնդման գործին, քանզի ուժեղ եւ հզոր պետականությունը, Հայաստանի եւ Սփյուռքի միասնականությունը նոր աղետների կանխման գլխավոր գործոնն է:

Արարողության ժամանակ ելույթ ունեցան նաեւ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Համլետ Գալուստյանը, Միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը:

Հայոց ցեղասպանության 98 –րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի արարողություններ տեղի ունեցան Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում:

Հարավային Կորեան Հյուսիսայինին առաջարկել է բանակցել

pic_1366864371Հարավային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ին առաջարկել են   բանակցություններ վարել արդյունաբերական Կեսոն շրջանում համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ, որը  համատեղ կառավարման տակ է գտնվում և փակվել է  երկրների միջև հակասությունների սրման հետևանքով:

Հարավկորեական նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանի հրաժարման դեպքում ինքը վճռական քայլեր կանի, սակայն չի ճշտել, թե հատկապես ինչ նկատի ունի: Գերատեսչության մամլո քարտուղարի խոսքով, Փհենյանը պետք է պատասխան տա ուրբաթ, ապրիլի 26-ին:

Agence France-Presse-ի կարծիքով, վճռական քայլեր ասելով  Սեուլը նկատի ունի համատեղ հետագա աշխատանքից լրիվ հրաժարում ու իր 123 ձեռնարկությունների տարհանում, որոնք 53 հազար մարդու ապահովում են աշխատանքով:

Չինացիները սկսել են թրոմբից ազատվել լուսային “ունելիով”

iՉինաստանի գիտատեխնիկական համալսարանում ստեղծել են օպտիկական ունելիների հատուկ տարբերակ, որը նախատեսված են արյունատար անոթները թրոմբից մաքրելու համար:

Այդ գործիքները հնարավորություն են տալիս ֆոտոնների օգնությամբ աշխատելու մանրադիտակային նյութերի հետ: Լուսային “ունելիի” միջոցով գիտնականները սովորել են արյունատար անոթներում ու մազանոթներում   մակարդուկները շարժել: Սարքավորման հիմքում միկրոլազեր է, որն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթման տիրույթում: Այն միացված է օպտիկական մանրադիտակին, որն ունելին նպատակակետ հասցնելուն է ծառայում:

Օպտիկական ունելու աշխատանքը կառավարվում է  համակարգչային հատուկ ալգոռիթմի միջոցով: Լուսային ունելու կիրառումն ապագայում կօգնի առանց վիրաբուժական  միջամտության մաքրել թրոմբով  խցանված անոթները:

Կոլումբիայի սենատը մերժել է նույնասեռ ամուսնությունների օրիականացման օրինագիծը

o_728701Կոլումբիայի կոնգրեսի սենատը երեկ մերժել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը: Այդ ձեռնարկին  դեմ են քվեարկել 51 սենատորներ, պաշտպանել են վերին պալատից ընդամենը 17 ներկայացուցիչներ:

Նման արդյունքը կանխատեսելի էր, քանի որ քաղաքական կուսակցությունների շատ ներկայացուցիչներ են այդ փաստաթղթի դեմ արտահայտվել: Քվեարկության  արդյունքը փակում է Ներկայացուցիչների պալատում օրինագծի հետագա դիտարկման հնարավորությունը:

Օրենքի քննադատները վստահեցնում են, որ դրա ընդունումը  հարավամերիկյան այս երկրում կվնասի ընտանիքի ինստիտուտին:”Ամուսնությունը որպես սրբագույն ինստիտուտ ներկայացնում է տղամարդու ու կնոջ միությունը` ցեղ շարունակելու նպատակով,- նշել է պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը` Կառլոս Ռամիրո Չավարրոն:-Ես հարգում եմ նույնասեռ հարաբերությունները, սակայն փոքրամասնությունը չպետք է  օրենքներ պարտադրի, քանի որ Կոլումբիան պետք է դրանք ընդունի մեծամասնության օգտին, իսկ մեծամասնությունն  ուզում է, որ պահպանվի ավանդական ընտանիքը”:

Ընդ որում, չնայած խնդրի սրությանը, երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մինչև հիմա իր դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ չի ներկայացրել:

Օրերս  նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայում  բառացիորեն պառակտել է ազգը: