Խաղաղ օվկիանոսն Ատլանտյանին կապող ևս մեկ ջրանցք

ol3001404803088Կոմիտեն, որի կազմում քաղաքական գործիչներ են, գործարարներ  ու գիտնականներ, հավանության է արժանացրել նոր նավագնացային ջրանցքի նախագիծը, որը պետք է իրար կապի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները ու Պանամայի ջրանցքի արժանավոր մրցակիցը դառնա:

Հայտնի է, որ ջրանցքի երկարությունը կազմելու է 280 կմ, ու կապելու է Նիկարագուայի  խաղաղօվկիանոսյան ափը Կարիբյան ծովի հետ: Սպասվում է, որ ջրանցքի լայնությունը կլինի 262-520 մ, իսկ խորությունը` 27,6 մ: Այն կօգտագործվի ծովային նավերի կանոնավոր անցման նպատակով:

«HK Nicaragua Canal Development Investment Co Ltd» ընկերության մասնագետների մշակած նախագծի արժեքը գնահատվում է 40 մլրդ ԱՄՆ դոլար: Հաստատված պլանի համաձայն, ջրանցքի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին: isra.com

Անկախ

Մեդիտացիա սառած մարմնով սառնարանի մոտ

o_978829Հունվարին սրտի նոպայից վախճանվեց հնդիկ գուրու Աշուտոշ Մահարաջը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ քարոզիչներից մեկը: Նրա մարմինն արդեն կես տարի պահվում է սառնարանում: Նրա հետևորդները կարծում են, որ իրենց կուռքը շուտով կարթնանա, սակայն գուրույի հարազատները ցանկանում են դիակիզման հանձնել  հանգուցյալի մարմինը, հաղորդում է  Mirror-ը:

Աշուտոշ Մահարաջը նույնիսկ մահից հետո է համարվում աշխարհի ամենահարուստ գուրուն.նրա կարողությունը հարյուրավոր միլիոն դոլարներ է գնահատվում: Ողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ են նրան առաջնորդ համարում: Նրա երկրպագուների ձեռնարկով, 70-ամյա հնդիկի մարմինը Փենջաբ նահանգի Նուրմահալ քաղաքում տեղավորել են սառցախցիկը:

Գուրույի հետևորդները օրերով մեդիտացիա են անում սառնարանի մոտ: Նրանք ասում են, որ նա չի մահացել ու շուտով կարթնանա, քանի որ Մահարաջը նման բան առաջներում էլ է արել.»Սարերի գագաթին բազմամյա մեդիտացիան մեր ուսուցչի  մարմինն ու հոգին կոփել են: Գիտությունն անզոր է յոգայի արվեստի առջև»,-ասում են հնդիկի հետևորդները, ովքեր հրաժարվում են հավատալ, որ իրենց գուրուն այլևս չի կենդանանա:

Արդեն 6 ամիս է անցել , ինչ նրա մարմինը սառցախցիկում է, սակայն, գուրույի հոգին առաջվա պես մարմին չի վերադառնում: Իսկ նրա բարեկամներն ասում են, որ հոգնել են սպասելուց.»Մեզ դժվար է հավատալը, որ նա իսկապես մահացել է: Մենք ցանկանում ենք նրա մարմինը դիակիզել»,-ասում են ուսուցչի մտերիմները, գտնելով, որ նրա երկրպագուները ավելի շատ մտահոգված են նրա կարողությամբ: Ստույգ ամսաթիվը, թե երբ է տեղի ունենալու դատավարությունը դիակիզման հարցերով, առայժմ չեն նշվում:

Հանգուցյալ ուսուցիչը քարոզչությամբ սկսել է զբաղվել 1983-ից: Նա աշխարհի տարբեր երկրներում հոգևոր դպրոցներ է բացել: Մահարաջի օտարերկրյա հետևորդները հնդիկ հավատակիցներին կոչ են անում շարունակել մեդիտացիան հանգուցյալի մարմնով սառնարանի մոտ, չնայած արդեն 6 ամիս դրանք ոչ մի բանի չեն հանգեցրել:

Անկախ

Երկաթուղային պատերազմ.Դոնբասում հերթական կամուրջն է պայթեցվել

1402411148_l_696127d6Դոնեցկի  մարզում  պայթեցրել են երկաթուղու Т-05-09 Մեծ Նովոսելկ-Ամբրոսիևկա հատվածը:

Ինչպես  «Ինտերֆաքսն» է  հաղորդում, պայթյունը տեղի է ունեցել երեկ կեսօրին:

Սա արդեն 4-րդ կամուրջն է, որ վերջին մի քանի օրում պայթեցվել է արևմուտքում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության տրանսպորտի փոխնախարար Սեմյոն Կուզմենկոն վստահ է, որ բոլոր այդ պայթյունները կազմակերպել են  կիևյան  իշխանությունները` Դոնեցկը մեկուսացնելու համար:

Անկախ

Չինական սրճարանում սկսել են խմելու «արյուն» վաճառել

199-390x290 (1)Լյաոնին գավառում սրճարան է բացվել, որտեղ սպասարկվող անձակազմը հագնվում է բժիշկների նման ու խմիչքները վաճառվում են միայն արյան համար փաթեթներով, հաղորդում է Факторум.-ը:

Իրականում փաթեթներում հանքային ջուր է, սուրճ, սպիտակ գինի: Արյան փաթեթներ հիշեցնող տարաներով ըմպելիքները վերջին շրջանում խիստ նորաձև են Չինաստանի երիտասարդության շրջանում` «Վամպիրի օրագիրը» ամերիկյան սերիալի 5-րդ սեզոնի թողարկումի հետո:

Նման փաթեթավորմամբ էներգետիկ ըմպելիքներ կարելի է պատվիրել նաև համացանցով: «Էներգետիկ ըմպելիք,արյան երրորդ խումբ»-ը, օրինակ, գովազդվում է որպես արյան փոխարինիչ-ըմպելիք, որը կարող է նույն «խտությունը, գույնն ու սննդարար նյութերն ունենալ ինչ արյունը, նույն համը`սակայն այն արյուն չէ»:

Փաթեթի վրա նշված է բաղադրությունը: Ասենք, ըմպելիքներից մեկում նատրիում է, կալիում, երկաթ, սպիտակուց ու ածխաջրեր: Ավելի պինդ նյարդեր ունեցողների համար նույնպիսի ըմպելիքներ են թողարկել կապույտ, դեղին ու նարնջագույն երանգներով:

Անկախ

Կորեայում մեկնարկեց Կովկասյան մշակութային փառատոնը

Կորեայում մեկնարկեց Կովկասյան մշակութային փառատոնըՀուլիսի 4-ին Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում տեղի է ունեցել «Կովկասյան մշակութային փառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը՝ Կորեայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և հարյուրավոր կորեացիների մասնակցությամբ:

Կորեայում առաջին անգամ անցկացվող կովկասյան փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը: Փառատոնի նախաձեռնությունը Կորեայի արտգործնախարարության է՝ Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Մեկ շաբաթ տևող փառատոնին Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը և նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: Համերգներն անցկացվում են ոչ միայն քաղաքների սրահներում, այլև բացօթյա՝ փողոցներում, և ուղեկցվում Հայաստանի վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներով:

Փառատոնի մեկնարկից առաջ՝ հուլիսի 4-ին Կորեայի արտգործնախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին: Համաձայնագիրը ստորագրել են Կորեայի ԱԳ փոխնախարար Չո Թե-յուլը և Ճապոնիայում ու Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:

Տիմոշենկոյի փաստաբանը վիրավոր զինվորների օրգանների վաճառքով է զբաղվել

Сергей ВласенкоՅուլյա Տիմոշենկոյի փաստաբանի կայքը կոտրելուց հետո ցնցող տեղեկություններ են պարզվել  նրա համացանցային գրառումներից: Պարզվել է, որ Սերգեյ Վասիլենկոն ծանր վիրավոր զինվորներից օրգանների դուրսբերման ու վաճառքի գործի մասնակից է:

Ինչպես “Россия 24” հեռուստաալիքն է հայտնում, Վլասենկոն նամակագրություն է ունեցել գերմանացի բժիշկ Օլգա Վիբեռի հետ` օրգանների մատակարարման  նյութական-տեխնիկական ապահովման վերաբերյալ: Երբեմն բժիշկը Վլասենկոյին անորակ ապրանքի համար է նախատում, իսկ վերջինս էլ արդարանում է` աշխատանքային դժվար պայմանները պատճառաբանելով. ծանր վիրավորում ունեցող, սակայն դեռևս կենդանի մարդկանցից օրգաններ հանելը նրան արգելել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը: Բացի այդ, նա վախենում է տեղեկությունների արտահոսքից.”Մեծ  արտահոսքի ռիսկ է ու չափազանց շատ հարցեր տեղի անձնակազմից, ինչի հետ կապվել էլ չեմ կամենում”,-գրում է Վլասենկոն:

o_977859Նամակագրության մեջ “ապրանք” են անվանում օրգանները: Վլասենկոյին օրգաններ էր մատակարարում “Դոնբաս” պատժիչ ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն: Վլասենկոն նրան նախատում է  օրգանների դուրսբերման տեխնոլոգիան խախտելու մեջ ու պահանջում աշխատել ինչպես հարկն է.”Հաջորդ անգամ դուք պետք է դուրբերումը կատարեք “ըստ տեխնոլոգիայի”, ինչպես կկամենաք: Հակառակ դեպքում ոչ միայն ինձ վատ վիճակի մեջ կդնեք”:

Անկախ

Ճապոնիային «Նեոգուրի» հզոր թայֆունն է սպառնում

181-390x290 (1)Օկինավա մարզի բնակիչներին սպառնում է  վերջին տասնամյակի ամենահզոր թայֆունը` «Նեոգուրին» հաղորդում է  Вести.Ru-ն:

«Նեոգուրի» կորեերենից թարգմանվում է` «ջրարջ»: Երկրի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այն մոտենում է Օկինավայի հարավ-արևլյան ափերին` 20կմ/-ամ արագությամբ ու կղզու գոտի կհասնի երեքշաբթի առավոտ:

«Նեոգուրիի» կենտրոնում քամու արագությունը հասնում է 70մ/վրկ-ի: Նման փոթորիկը շատ  կարող է ավտոմեքենա շրջել, իսկ ափերի մոտ մինչև 14 մ բարձրության ալիքներ առաջացնել: Դրա համար էլ իշխանությունները կոչ են արել բոլոր նավերն անվտանգ տեղ հանել:

Բրազիլիայում ավելի քան 20 հազար մարդ է տուժել ջրհեղեղից

183-390x290 (1)Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից ավելի քան 20 հազար մարդ է տուժել, հաղորդում է  РБК-ն:

Մեկ մարդ անհետ կորել է: Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարվել:Ամենաշատը  տուժել է Իթակին, որտեղ տները լքել է 9 հազար մարդ, իսկ Ուրուգուայան քաղաքում տանիքից զրկվել է 5 հազար մարդ:

Օդերևութաբանների կանխատեսման համաձայն, տեղումները կշարունակվեն ևս 2 օր, իսկ ջերմաստիճանը կիջնի  մինչև 6 աստիճան Ցելսիուս: Ֆուտբոլի ԱԱ-ի ավարտին դեռ մեկ շաբաթ կա, ուստի խաղերը կանցկացվեն, անկախ եղանակային վատ պայմաններից:

Անկախ

Փհենյանը Սեուլին առաջարկել է դաշնության հիման վրա միավորվել

180-390x290 (1)Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են միավորվել դաշնության կամ էլ կոնֆեդերացիայի սկզբունքի վրա, հաղորդում է  РБК-ն:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տարածած   հաղորդագրության մեջ ԿԺԴՀ իշխանություններն ընդունել են Կորեայի` սոցիալական տարբեր համակարգերով ու գաղափարախոսությամբ 2 հատվածների դաշնության հիման վրա  միավորման պահանջի աճը:

“Հյուսիսն ու Հարավը դաշնության կամ կոնֆեդերացիայի պայմաններում պետք է միավորեն իրենց ջանքերն ու ակտիվ նպաստեն զարգացմանն ու ընդհանուր հետաքրքրություններին”,-ճշգրտում է ԿԺԴՀ կառավարությունը:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային կոչ է արել հրաժարվել հյուսիսում գտնվող համերկրացիների նկատմամբ առճակատումից ու թշնամությունից, ինչպես նաև “օտարների” հետ զորավարժություններ անցկացնելուց: Հարավային Կորեայի պատասխանն այդ առաջարկությանը չի հաղորդվում:

Չինաստանից դեպի Թուրքիա ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» կբացվի 2020 թ.

երկաթգիծՉինաստանը մտադիր է Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանից դեպի Թուրքիա տանող արագընթաց գնացքի համար 6000 կիլոմետրանոց 150 միլիարդ դոլար արժողությամբ երկաթգիծ անցկացնել: Գնացքների և վագոնների արտադրությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության նախագահ Չաոն նշել է, որ Սինցյանից ձգվող  «Երկաթյա մետաքսե ճանապարհը» անցնելու է Ղըրղստանով, Տաջիկստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով և հասնելու է Թուրքիա: Նախատեսվում է, որ երկաթգիծը մասամբ շահագործման կհանձնվի 2020 թվականին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի 2030–ին: Չաոն նշել է, որ մարդատար գնացքների արագությունը 200կմ/ժ կլինի, իսկ բեռնատարներինը` 160կմ/ժ:

«Ռադիկալը» գրում է, որ չինացի մասնագետների գնահատմամբ`Պեկինը մեծ առաջնահերթություն է տալիս այս ծրագրին և պատրաստ է ֆինանսավորել այն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան Ստամբուլից դեպի Եվրոպա տանող այս խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար նախ անհրաժեշտ կհամարի Միջին Ասիայի երկրների միջև աշխարհաքաղաքական փոխզիջման հաստատումը:

iPhone-ն ու Samsung Galaxy-ն «Ալ Քաիդայի» ձեռքում վերածվում են ռումբի

Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի օդանավակայանների անվտանգության ծառայությունները խստացրել են անվտանգության միջոցառումները` «Ալ Քաիդայի» նոր ռումբերի մասին տեղեկության կապակցությամբ:

iphoneԱմերիկյան հատուկ ծառայության տվյաներով, «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները մշակել են փոքրաչափ ռումբեր, որոնք քողարկված են iPhone և Samsung Galaxy սմարթֆոնների տակ:

Հիմա ԱՄՆ ուղևորվողները, ովքեր այդ գաջեթներից ունեն, ստիպված լրացուցիչ ստուգում են անցնելու: Մանավորապես,նրանց խնդրվում է միացնել այդ սարքավորումներն ու ցուցադրել դրանք հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղեկություն կա, որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը` «Ջեբհաթ ան-Նուսրան» ու «Արաբական թերակղզու Ալ-Քաիդան» միավորել են ուժերը` օդում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով, նոր ռումբերը մշակել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորման  պայթուցիչների գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: Ավելի վաղ նա ստեղծել է մի ռումբ, որը կարելի է տեղավորել մարդու մարմնի մեջ, ինչն ահաբեկիչներին թույլ է տալիս սովորական ստուգման պրոցեդուրաներն անցնել առանց կասկած հարուցելու:

Անկախ

Փոքրիկ Միլոն միասեռական զույգի առաջնեկն է դարձել

babyԿանադացի լուսանկարիչ Լինդսեյ Ֆոսթերը լուսանկարների է վերածել միասեռական զույգի` Բարոնի և Նելսոնի որդու լույս աշխարհ գալու վայրկյանները: Երկու հայր ունեցող փոքրիկ Միլոյին ծննդաբերել է փոխնակ մայրը: Լուսանկարչի խոսքերով` երեխային իրենց գիրկն առած երջանիկ հայրերը չեն կարողացել զսպել արցունքները: «Նրանք էլ ունեցան յուրաքանչյուր ծնողին հատուկ խորը ապրումները: Նրանք երկուսն էլ առավել քան պատրաստ են ծնող դառնալուն»,-գրել է լուսանկարիչ Ֆոսթերը իր «Facebook»-յան էջում:

«Հաբերլերի» հաղորդմամբ` Միլոյի ծննդյան օրը համընկել է հենց միասեռականների իրավունքների պաշտպանության օրվա հետ, երբ ամբողջ աշխարհում հազարավոր ԼԳԲՏ ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ` բարձրաձայնելով իրենց իրավունքների մասին:

Եգիպտոսում կտրուկ թանկացել են հոսանքն ու բենզինը

An Egyptian worker fills a customer's caԵգիպտոսի իշխանությունների` հոսանքի ու վառելիքի գնի պետական սուբսիդիաների վերացման մասին որոշումը հանգեցրել է բենզինի գնի 78%-աճի, հաղոդում է  Русская служба BBC-ն:

Տեղեկություն կա նաև, որ առաջիկա 5 տարիներին հոսանքի գինն էլ ավելանալու է կրկնակի:

Ներկայում պետությունը հոսանքը վաճառում է արտադրվող գնի 50%-ով:

Հաճախացել են հոսանքամատակարարման խանգարումները, իսկ  որակն ու նոր ցանցերի կառուցման աշխատանքներն էականորեն նվազել են:

Վախճանվել է ուկրաինական եկեղեցու առաջնորդը

владимир-390x290Մահացել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Վլադիմիրը: Դրա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա քարտուղար Ա.Դրաբինկոն, հաղորդում է Лента.ru.-ն:

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի տեղեկատվական գործակալությունը, հուլիսի 4-ին 78-ամյա միտրոպոլիտի մոտ ներքին արյունահոսություն է բացվել: Հաղորդվում է նաև, որ  հուլիսին նա հեմոդիալիզի է ենթարկվել:

Անկախ

ԼԺՀ-ի կառավարությունը ցրվել է

o_950234Լուգանսկի  ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը ԼԺՀ-ի կառավարությունը ցրել է:

Նախարարների խորհրդի  ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մարատ Բաշիրովը: Նրան մեկ շաբաթ է տրվել տարածաշրջանի կատարողական իշխանության կառույցի համար: Գործող նախարարներին հանձնարարվել է  իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կազմ ձևավորվի:

Ապրիլից Կիևի իշխանություններն Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա են իրականացնում ապստամբ շարժումը ճնշելու համար: Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը  ռմբակոծությունների սկզբից ամիջապես հետո  հանրաքվե անցկացրին ու քվեարկեցին  Կիևից անկախանալու համար ու, Դոնեցկն ու Լուգանսկը հռչակեցին ժողովրդական հանրապետություններ:

Անկախ

Կոկաինով լցոնված բանան

169-390x290Կոլումբիայից Պորտուգալիայի սուպերամկետներ առաքված բանանի արկղերում 198 փաթեթ կոկաին է հայտնաբերվել, ընդհանուր` 237 կգ քաշով, հաղորդում է today.kz-ը:

Մրգերով թմրանյութը հասցրել են երկրի հյուսիս մի քանի խանութներ: Ոստիկանները սկսеլ են թմրանյութի առգրավման օպերացիան` Վալենսա քաղաքի սուպերմարկետի հաճախորդի բողոքից հետո:

Տարվա սկզբին նման դեպք էր եղել նաև Գերմանիայում:

Անկախ

Բոլիվիայում թույլատրվել է 10-ամյա երեխաներին աշխատել

166-390x290Բոլիվիայի Կոնգրեսը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը թույլատրում է 10-ամյա երեխաներին աշխատել, եթե նրանք ունեն ցանկություն հաղորդում է Росбалт:

Օրենքի նախագծի հեղինակներից մեկը` Աոլֆո Մենդոսան բացատրեց, որ ցանկության դեպքում երեխաները կարող են աշխատել որպես ինքնազբաղ: Դրա համար պահանջվում է օմբուդսմենի հավանությունն ու Աշխատանքի նախարարության համապատասխան թույլտվությունը:

Ինչպես Մենդոսն է նշել, երեխաների վարձու աշխատանքը երկրում, նախկինի պես կթույլատրվի 12 տարեկանից, իսկ աշխատունակ տարիքը, ինչպես օրենքում է գրված, մնում է 14-ը, սակայն, երկրում աղքատության բարձր մակարդակի պատճառով կլինեն բացառություններ:

Օրենքի նոր նախագիծը, նրա կարծիքով, թույլ կտա երկրում հաղթահարել աղքատությունն արդեն 2020-ից:

Անկախ

Խարկովի ու Դոնբասի արանքում բետոնե պատ են կառուցելու

163-390x290Խարկովի մարզի նահանգապետ Իգոր Բալուտան հայտարարել է  Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի արանքում բետոնե պատ կառուցելու պլանի մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով, այդ շինությունը թույլ չի տա, որ դիվերսիոն-հետախուզական խմբեր ներթափանցեն մարզի տարածք ու նաև կօգնի կանխել ահաբեկչական ուժերի մուտքը: Նա նշել է, որ  ՆԳՆ մասնագետները հայտնաբերել են ամենախոցելի հատվածներն ու այնտեղ ջոկատներ նշանակել հսոկողության համար:

«Մենք որոշել ենք, թե ինչպիսին պետք է լինի բլոկպոստը, ինչ տեսք պետք է ունենա ու ինչ պետք է այնտեղ գտնվի` կուտակիչից մինչև ցնցուղ. այդ սկզբունքով կսարքավորենք ամբողջ վարչական սահմանը»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի, Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզերի արանքներում  Դնեպրոպետրովսկի նահանգապետ Կոլոմոյսկին առաջարկեց արգելապատնեշ կառուցել:

Իրան-«Վեցնյակ»` բանակցությունների 6-րդ շրջան

Իրան-«Վեցնյակ»Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են,  որպեսզի վերջնական համաձայնության գան:

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:

Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ միջուկային բանագնաց թիմն իր ողջ ջանքերը գործի է դնելու կայուն և տրամաբանական լուծում գտնելու համար :

«Հաշվի առնելով միջուկային համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին առկա բազում խնդիրները, իսկապես, դժվար է կանխատեսել բանակցությունների արդյունքը»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը հավելել է , որ չպետք է լուրջ ընդունել Իրան-«Վեցյակ» բանակցությունների արդյունքների մասին արևմտյան որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, քանի որ վերջիններս ավելի շատ միտված են իրենց քարոզչություններով բանակցություններին  հակակշիռ տալու, քան վերլուծելու բանակցությունների ընթացքն ու ճշգրիտ տեղեկատվություն տարածելու:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Լինդսի Լոհանն ընդդեմ համակարգչային խաղ ստեղծողների

o_699828Դերասանուհի Լինդսի Լոհանը դիմել է դատարան` համակարգչային Grand Theft Auto V խաղը ստեղծողների դեմ հայցով: Նա կարծում է, որ խաղում իր կերպարն է օգտագործվել` առանց իր թույլտվության: Դերասանուհու կարծիքով, ինքը GTA V խաղի հերոսուհիներից մեկի` Լեյսի Ջոնասի նախատիպն է, որին խաղացողը պետք է ազատի  պնդերես պապարացիներից :

Ինչպես  The Los Angeles Times-ն է հաղորդում, Լոհանը քաղաքացիական հայց է ներկայացրել նյույորքյան դատարան հուլիսի 2-ին, իր 28-ամյակի օրը: Հայցում նա մեղադրանք է ներկայացնում Rockstar Games և Take-Two Interactive ընկերություններին:

Նրա կարծիքով, պերսոնաժի ստեղծման համար լրիվ պատճենվել է իր արտաքինը.սանրվածքը, հագուստը ու աքսեսուարները: Մեղադրվաղ կողմն այս պատմությունը չի մեկնաբանել:

Սա առաջին դեպքը չէ, որ իրական մադրիկ դատի են տալիս տեսախաղեր արտադրողներին` իրենց կերպարն  առանց թուլտվության օգտագործելու համար:

Մեկ տարի առաջ Էլեն Փեյջը դիմել էր դատարան` «Մեկը մեզանից» խաղը ստեղծողների դեմ: Նա հավատացնում է, որ իր կերպարն են փոխառել գլխավոր հերոսուհու` Էլլիի ստեղծման  համար: