Մալազիական Բոինգի որոնումներն օվկիանոսի մակերևույթին դադարեցվել են

1454-390x290 (1)

ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի ու Մալազիայի իշխանությունները դադարեցրել են մալազիական ընկերությանը պատկանող անհետացած ինքնաթիռի որոնումներն օդից:

Որոնումների համակարգման կենտրոնը մոտ ժամանակներում օպերացիան կտեղափոխի Հնդկական օվկիանոսի հատակ: Նավերի մեծ մասն էլ կազատի որոնումների գոտին:

Առաջվա պես որոնումները կատարվում են Հնդակական օվկիանոսի գոտում: Արբանյակից ստացված լուսանկարների համաձայն, հենց այնտեղ է ավարտվել նրա ուղին: Ստորջրյա Bluefin-21 սարքով օվկիանոսի հատակի սկանավորումը նույնպես ցանկալի արդյունք չի տվել:

Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր մարտի 8-ին: Ինքնաթիռում 239  մարդ կար: Որպես հիմնական վարկած են դիտարկվում շարժիչների խափանումը, առևանգումը և օդաչուի ինքնասպանությունը:

Անկախ

Ղրղզստանում Մեծ հայրենականի վետերաններին նախագահի ֆոնդից ցմահ թոշակ են հատկացնելու

1455-390x290 (1)

Մայիսի 1-ից Ղրղզստանի Մեծ հայրենականի վետերաններին ամեն ամիս 3 հազար սոմ գումար կհատկացվի :

Համապատասխան հրաման է ստորագրել երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Միջոցները կհատկացվեն նախագահական` սոցիալական պաշտպանության ու աջակցության հիմնադրամից:

Այսօր Ղրղզստանում 1023 վետերան է բնակվում ու պատերազմի 423 հաշմանդամ: Նրանց ամեն ամիս հանրապետության բյուջեից  7 հազարական սոմ է վճարվում: Բացի այդ, նրանց համար նախատեսված են միաժամանակյա վճարումներ, ասենք` Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա կապակցությամբ , պատերազմի մասնակիցներն ու հաշմանդամները կստանան 10 հազար , իսկ թիկունքայինները` 5-հազարական սոմ (5000 սոմ -3 306,76 ռուբլի):

Անկախ

Դոնեցկ, Գորլովկա, Լուգանսկ.հակամայդանականները զբաղեցնում են վարչական շենքերը

o_938016

Ուկրաինայի արևելքում շարունակվում է վարչական շենքերի զավթումը: Գորլովկայում Ուկրաինայի դաշնայնացման  համազգեստավոր կողմնակիցները հսկողության տակ են վերցրել քաղխորհրդի շենքը ու  կենտրոնական քաղաքային միլիցիայի բաժանմունքը:

Գորլովկայի քաղխորհրդի շենքը 20 մարդ է հսկողության տակ վերցրել: Շենք զենք են տանում:

Գորլովկան Դոնեցկից 40 կմ ու Լուգանսկից 100 կմ հեռավորության վրա է գտնվում:

Ավելի վաղ Դոնեցկի Կիրովյան մարզխորհրդի շենքը զբաղեցրել էին Ուկրաինայի դաշնայնացման 200 կողմնակիցներ: Նրանք ապրիլի 30-ին գրավել են նաև քաղխորհրդի ու Գորլովկայի միլիցիայի մարզային բաժանմունքը, իսկ ապրիլի 29-ին` ՆԳՆ մարզային վարչության,Լուգանսկի մարզխորհրդի ու դատախազության շենքերը:

Ապրիլի 29-ին Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ միանգամից 5 քաղաք Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշի ներքո են հայտնվել: Ոլտրաազգայնականների սադրանքներից զերծ մնալու նպատակով, այդ քաղաքների փողոցներում ժողովրդական պարեկներ են դուրս եկել:

Անկախ

«Հարրի Փոթերի» էլֆին նմանվելու համար

o_940175

Շատերն են երազում իրենց իրական կամ մտացածին կուռքին նմանվելու համար արտաքինը փոփոխելու մասին: Ճապոնացի պոռնոաստղ Ռինա Նանասեն այս իմաստով բավականին  ինքնատիպ է. Աղջիկը մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել` Հարրի Փոթերի մասին սագայի Դոբբի էլֆին նմանվելու համար:

ad_133484495

Այդ հերոսին անգամ համակրելի չես անվանի, սակայն մեծահասակների համար ֆիլմերում Ռումի Կանդա կեղծանունով նկարահանվող դեռատի ճապոնուհու համար նա իդեալ է:

Աղջիկն ամիսներ շարունակ իր միկրոբլոգի ընթերցողներին լարվածության մեջ էր պահում` մանրամասն նկարագրելով վիրահատությունը: Դեմքի մաշկի ձգում, քթի ձևի փոփոխություն, կնճիռների վերացում. Ի վերջո, աղջիկը  ֆանտաստիկ հերոսին նմանվեց:

ad_133491085-e1398777045727

Բնականաբար, նրա ընտրությունը բոլորը չէ որ հավանության արժանացրին: Մի մասին հետաքրքրում է, թե որտեղից  է այդքան գումարը վիրահատությունների համար, իսկ մյուսները հվատացնում են, որ նա մինչ վիրահատությունն ավելի լավ տեսք ուներ: Ինքը ճապոնուհին ասում է, որ իրեն ուրիշի կարծիքը չի հետաքրքրում ու համոզված է, որ իրեն պարզապես նախանձում են: Նա ասում է, որ միշտ էլ ատել է իր ուլունք աչքերը, որոնք հիմա ավելի մեծ են թվում:

Անկախ

Քենիացիներին թույլատրվել է անսահմանափակ թվով կին ունենալ

1443-390x290Քենիայի իշխանությունները ստորագրել են մի օրենք, որը թույլատրում է բազմակնությունը:

Նոր օրենքի համաձայն, տղամարդը, կարող է նորից ամուսնանալ` նույնիսկ չհարցնելով  կանանց համաձայնությունը: Միակ սահմանափակությունը դրա համար տարիքն է. Քենիայում ամուսնանալ կարող են միայն 18-ը լրացած անձինք:

“Ամուսնությունը կնոջ ու տղամարդու համար կամավոր միություն է` անկախ այն բանից, միամուսնություն է, թե  բազմամուսնություն”,ասվում է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ:

Ընդ որում, կանայք կարող են միայն մեկ ամուսին ունենալ:Նորամուծության կողմնակիցները վստահեցնում են, որ բազմակնությունը կդադարեցնի մարմնավաճառության տարածումը: Սակայն   Քենիայի եկեղեցիների ազգային խորհուրդը հանդես է եկել օրենքի սուր քննադատությամբ:

Անկախ

Նորվեգիայի մայրաքաղաքում “մարդկանց գազանանոց” է բացվելու

POLAND-ANIMALS-SOCIAL-HISTORY-OFFBEAT

Նորվեգացի նկարիչներ Մուհամեդ Ալի Ֆադլաբին ու Լարս Կուզները մտադիր են Օսլոյում գազանանոց բացել, որտեղ  կենդանիների փոխարեն մարդիկ կլինեն:

“Սահմանափակ պատասխանատվությամբ եվրոպական ատրակցիոն”նախագծի կազմակերպիչները ցանկանում են բացումն անել Օսլոյում 1914-ին  նմանատիպ գազանանոցի 100-ամյակի կապակցությամբ:

Այն ժամանակ ցուցահանդեսի մի մաս էր կազմում “կոնգոլեզյան գյուղակը”, որում 80 սենեգալցի կար: Ցուցադրությունը մասսայականություն էր վայելում , գազանանոց է այցելել նաև Նորվեգիայի թագավոր Հոկոն  VII-ը:

Կազմակերպիչների խոսքով, իրենք ցանկանում են այդ նախագծով հասարակայնության ուշադրությունը գրավել ժամանակակից աշխարհում ռասիզմի ու հետգաղութային խնդիրներին: Նրանք նշում են, որ գազանանոցի  բնակիչ կարող է դառնալ յուրաքանչյուրն ով կցանկանա:

Նման ակցիայի անցկացման գաղափարը հասարակական մի շարք գործիչների դժգոհությունն է առաջացրել:

Անկախ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ

3718445Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը,  Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների կիրառման մասին, որը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է մուտքի վիզայի տրամադրուման ժամանակավոր կասեցումը ՌԴ-ի պետական կառույցների 23 ներկայացուցիչների, այլ անձանց  համար: Իսկ անձանց ցուցակը հրապարակվելու է քիչ ուշ:

Ճապոնիայի կողմից սանկցիաները կիրառվում են առաջատար արդյունաբերապես ամենազարգացած  յոթ երկրների ղեկավարների կողմից համատեղ որոշումների իրականացման շրջանակներում:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ճապոնիան արդեն ներդրել է պատժամիջոցների առաջին փաթեթը: Այն կապված էր Ղրիմի հարցում Ռուսաստանի որդեգրած վերաբերմունքի հետ:

Անկախ

93 ուղևորով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ավստրալիայում

9686

Ավստրալիայում արտակարգ վայրէջք է կատարել British Aerospace 146 ինքնաթիռը, որում 93 ուղևոր է եղել: Agence France-Presse-ի հաղորդմամբ, ինքնաթիռի շարժիչներից մեկն է այրվել, հաղորդում է gazeta.ru-ն:

Դեպքը կատարվել է Պերտ քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը Պերտից Բարրոու կղզիներ էր ուղևորվում, սակայն թռիչքից անմիջապես հետո, որ շարժիչներից մեկն այրվել է:

Բարեբախտաբար, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Անկախ

Չինաստանում վարորդը վրաերթ է կատարել.7 մարդ զոհվել է

1429-390x290

Չինական Ֆուցզյան նահանգում վարորդը հետիոտնի ամբոխի վրա է քշել,7 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել:

Տղամարդը խիստ հուզված է եղել ամուսնալուծության պատճառով ու միտումնավոր ավտոմեքենան ուղղել է  դպրոցի կողմը խմբված ծնողների ու դպրոցականների վրա:

Ներկայում նա ձերբակալված: Իրավապահ մարմիններին նկատելուն պես նա սպառնացել է ավտոմեքենան պայթեցնել:

Անկախ

Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել անարդյունավետ փրկարարական օպերացիայի համար

1422-390x290

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ներողություն է խնդրել իշխանությունների` «Սևոլ» նավի խորտակմանը հետևած գործողությունների համար:

Նրա խոսքով, կառավարությունը չկարողացավ կանխել ողբերգությունը ու փրկարարական

արդյունավետ  աշխատանքներ կազմակերպել նավի խորտակման առաջին իսկ օրերից:

«Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից, ու, ինձ համար շատ ծանր է` որքան թանկագին կյանքեր կործանվեցին»,-ասել է նա` նախարարների կաբինետին ուղղված դիումում:

«Սևոլ» նավի խորտակման  հետևանքով 109 մարդու ճակատագիր մնում է անհայտ: Ջրասուզակները ջրից դուրս են բերել 193 ուղևորի դիակ:

Պարզվել է նաև, որ նավի թույլատրելի քաշը վթարի պահին գերազանցել է 3,5 անգամ:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում

208.Genocide commemoration events  in Barcelona 28.04.2014Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Բարսելոնայում ապրիլի 26-ին: Այդ օրը երեկոյան Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում հավաքված հայության, Կատալունիա նահանգի իշխանությունները ներկայացնող պաշտոնական անձանց, հասարակական գործիչների, հոգևորականների առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն կատարեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Էկյումենիկ աղոթքով արարողությանը մասնակցեցին Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցու ծխատեր հովիվ, ռեկտոր Դոն Ռաֆաել Մենդեսը և հոգևոր հայր, դոկտոր Արմանդ Պուիգը: Վերջինս, հանդիսանալով Կատալունիայի Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բանախոսությամբ:

Ելույթներով հանդես եկան Հայկական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղակյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Կատալունիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն Տիկին Անա Ռոզա Ֆորտունին: Միջոցառումը եզրափակվեց համայնքային ուժերով կազմակերպված համերգով: Եկեղեցու սրահում երգչուհիներ Հասմիկ Իսահակյանի, Շուշան Հովհաննիսյանի, երգեհոնահար Նարինե Կուլիկյանի և ջութակահար Տաթևիկ Խաչատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի դասական ստեղծագործությունները:

 Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեքսիկայում

unnamed (1)Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի տարելիցը: Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ մոմավառություն, որին իր մասնակցությունը բերեց փոքրաթիվ մեքսիկահայ համայնքը, մեքսիկացի մտավորականները, լրագրողները, երկրի ուղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:

Արարողության ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կարճ ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց Մեխիկո քաղաքին 1915-ը վերապրած փախստականների նվիրատվություն հանդիսացող ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Մոմավառության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերում ներկայումս զբաղված հայ երաժեշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:

ԱնկախՀայոց ցեղասպանության 99-րդ տարելից

ՀԱՀ-ում կլինիկայի վրա հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել

French soldiers in CARՀԱՀ-ի Նանգա Բոգուլա քաղաքի կլինիկայի վրա հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել, հաղորդում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ զոհերի թվում տեղի կառավարության 15 անդամ է ու «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրական կազմակերպության անձնակազմի 3 անդամ:

Հարձակումը կատարվել է Բանգա մայրաքաղաքից 450 կմ հեռավորության վրա.կլինիկայի շեքնում տեղի կառավարությունը նիստ էր անցկացնում:

Ներկայում պարզում են կատարվածի պատճառները:

Անկախ

Իսպանիայում բատուտի վրա խաղալու ժամանակ 20 երեխա է տուժել

OLYMPUS DIGITAL CAMERA Իսպանական Ալիկանտե քաղաքում  բատուտի վրա խաղալու ժամանակ առնվազն 20 երեխա է տուժել.նրանցից 4-ը հոսպիտալացվել են ծանր վիճակով:

Քաղաքում անցկացվող հին մեքենաների ցուցադրության առիթով տեղադրված  փչովի բատուտներից 5-ում  ուժեղ քամու պատճառով ճեղքեր են գոյացել, ինչից բատուտները արագ թսկել են , իսկ երեխաները` գետնին իրար վրա լցվել:

 

Ղազախստանն Իրան է արտահանելու 1,5 մլն տոննա ցորեն

ցորենՂազախստանի հացահատիկ արտադրողների  միությունը տեղեկացնում է, որ Ղազախստանը 2014-ի ողջ ընթացքում ցորեն է արտահանելու Իրան և Չինաստան: Այս արտահանումը իրականացվել է արտահանող շուկաների դիվերսիֆիկացման և  ռուսական ու ուկրաինական նավահանգիստներից կախվածությունը նվազեցնելու համար, քանզի այս տարածաշրջանում իրավիճակը վերջին ժամանակներում լարված է:

Ղազախստանը երկաթուղով արտահանում է հիմնականում ցորեն և ցորենի ալյուր: Երկիրը Ասիայում հացահատիկի ամենախոշոր արտադրողն է:

Ղազախստանն ունի միայն մեկ նավահանգիստ, որով արտահանվում է արտադրվող ցորենի 6 տոկոսը:

Ղազախստանի Հացահատիկի միության նախագահ Նուրլան Թլեուբաևը հայտնել էր, որ իր երկիրը ցորենի նոր գնորդներ է փնտրում: Նա ասել էր, որ մինչև հունիսի 30-ը Ղազախստանից Իրան արտահանվող ցորենի ծավալը կհասնի 1,5 մլն տոննայի:

Ուշագրավ է, որ անցյալ տարի Ղազախստանից Իրան է արտահանվել միայն 345 հազար 600 տոննա ցորեն:

 Անկախ

ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

144-390x290 (1)ԱՄՆ-ում պտտահողմի  զոհերի թիվը հասել է 6-ի: Այս անգամ տուժել են Արքանզաս նահանգի բնակիչները: Տարածաշրջանում տուժել են Վիլոնիա ու Մեյֆլաուեր քաղաքները: Այնտեղ պտտահողմն ավերել է բազմաթիվ տներ, ավելի քան 10 հազար մարդ է  մնացել առանց հոսանքի: Տարերքի պատճառած վնասի ծավալը ճշտվում է:

Ավելի վաղ խոսք էր գնում  Օկլահոմա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Կաուպո նահանգում 2 զոհի մասին, սակայն, այդ թիվն աճում է:

Անկախ

Ցուցարարները «Լուգանսկը ժողովրդական հանրապետություն» են հռչակել

1399-390x290

Ապրիլի 27-ին Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցները “Լուգանսկը ժողովրդական հանրապետություն” են հռչակել, հաղորդել է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը հղում անելով ուկրաինական “Ազատություն” ռադիոյին:

Ավելի վաղ Լուգանսկում միացյալ շտաբ էր ստեղծվել, որը պետք է վերահսկեր Ուկրաինայի հարավ-արևելքում մյուս շտաբների աշխատանքը:

Դաշնայնացման կողմնակիցները Ղրիմին ուլտիմատում են ներկայացրել: Նրանք պահանջում են բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին համաներում շնորհել, ռուսաց լեզուն ճանաչել պետական: Բացի այդ, նրանք պահանջել են տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվե անցկացնել: եթե մինչև ապրիլի 29-ը Կիևի իշխանությունները չկատարեն այդ պահանջները, ապա ակտիվիստները խոստանում են անցնել ակտիվ գործողությունների:

Անկախ

 

 

 

 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում

unnamed (11)Ապրիլի 25-ին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչպես նաև  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:

Ելույթներ ունեցան նաև ԱՄԷ-ում և Քաթարում Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Սարգսյանը

Երեկոյի վերջում Աբու Դաբիում ՀՀ դեսպանության բակում տեղի ունեցավ մոմավառություն, որին հետևեց Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի կարգ:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ԱՄԷ-ում տեղի ունեցան մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն: Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատռուցվեց նաև Աբու Դաբիի նորակառույց Սբ. Նահատակաց եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև, իսկ նույն օրը՝ երեկոյան, Շարժայի համալիրի «Պիեր Քեոսայան» դահլիճում Հայաստանից ժամանած դերասանների կողմից ներկայացվեց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Կոմիտաս՝ հավերժ ճամբորդ» բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Մայիլյանի և Սարգիս Նաջարյանի, ինչպես նաև Գայանե Գրիգորյանի և Համասփյուռ Մանուկյանի մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

g_imageԱպրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

 Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը: Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես եկան Ղազախստանում Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:

Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ զետեղեցին և, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, հնչեցվեցին Սուրբ Երրորդության ռուս ուղղափառ եկեղեցու զանգերի ղողանջները:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

unnamed (4)Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը  կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների, Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Այնուհետև Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինացի դիվանագետ, իրավագետ Լեանդրո Դեսպուին, ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով և թուրք լրագրող, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ Ռագիփ Զարաքոլուն: Ելույթներում նշվեց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նման ոճրագործությունների կանխման նպատակով: Թուրքիայի կառավարությանը կոչ ուղղվեց վերջ դնել ժխտողական քաղաքականությանը և ճանաչել ցեղասպանությունը, քանզի վաղ թե ուշ սեփական պատմության առջև առերեսումն անխուսափելի է: Դեսպան Մելիքյանն, անդրադարձ կատարելով ցեղասպանության պատմական, իրավական, քաղաքական և բարոյական կողմերին, ինչպես նաև բարձր գնահատելով Արգենտինայի հանձնառությունն ու հավատարմությունը համամարդկային արժեքներին, նշեց.  «Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր հետագայում դարձան այս երկրի արժանի քաղաքացիները, իսկ այսօր արդեն իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։ 2006 թվականին օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն մարդասիրական և բարոյական քայլ էր Արգենտինայի կողմից, այլ առաջին հերթին փաստում էր Արգենտինայի ժողովրդի և իշխանությունների անկոտրում հանձնառությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին, այլատյացության և անհանդուրժողականության մերժմանը, արդարության և ճշմարտության վերականգնմանը: Ցեղասպանությունների կանխարգելման և ապագա սերունդների մեջ համամարդկային արժեքների արմատավորման կամքի արտահայտումն է նաև Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր խորհրդի կողմից վերջերս ընդունած հայտարարությունը, որով ապրիլի 24-ը հռչակվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» և որպես հիշատակի օր պետք է ընդգրկվի Բուենոս Այրեսի դպրոցների կրթական ծրագրում»:

Ձեռնարկին ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր: