ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ՙՙայո՚՚ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

ՄԱԿՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար անցկացված հանրաքվեն անօրինական է համարել:

Հինգշաբթի օրը անցկացված քվեարկության ժամանակ բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, 11-ը դեմ է արտահայտվել, իսկ 58-ը՝ ձեռնպահ:

ՙՙԱյո՚՚ քվեարկած երկրների թիվը բազմաթիվ դիվանագետների կանխատեսած թվից ավելին էր: Գլխավոր ասամբլեայի անդամ 193 երկրների կեսից ավելին աջակցել էր Ուկրաինայի տարածքային ամբողջությանը:

Ի տարբերություն անվտանգության խորհրդի որոշումների՝ գլխավոր ասամբլեայի որոշումները վետոյի կիրառման չեն հանգեցնում և իրավական պարտադրանքի ուժ չունեն, սակայն դրանք արտացոլում են աշխարհի կարծիքը:

 

 Անկախ

Նախագահն ազատվում է մրցակիցներից

ol3001395907987

Պետության ղեկավարի հայտարարության համաձայն, 3 գեներալներ են ձերբակալվել ու կկանգնեն դատարանի առջև Վենեսուելայի կառավարության դեմ ապստամբություն ծրագրելու համար:

Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում, սակայն Մադուրոն պնդում է, որ նրանք կապ են պաշտպանել ընդդիմադիր քաղաքական շարժումների, առաջնորդների հետ ու, հնարավոր է, որ  մասնակցություն ունեցած լինեն երկրի մայրաքաղաքում ու մի քանի մեծ քաղաքներում  անցկացվող բողոքի ակցիաներին: Նախագահը հայտարարել է, որ գեներալները նպատակ են ունեցել պետական սեկտորում քաոս ստեղծել ու  մասշտաբային հոսանքանջատումներ սադրել: Իրավապահ մարմինների ու ակցիայի մասնակիցների միջև բախումների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, սակայն, Վենեսուելան կտրականապես հրաժարվում է  երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել  միջազգային միջնորդությամբ:

Անկախ

ԿԺԴՀ-ում տղամարդկանց պարտադրել են Կիմ Չեն Ընի նման մազերը կտրել

1345-390x290Հյուսիսային Կորեայում տղամարդկանց այսուհետ Կիմ Չեն Ընի կտրվածքն է պարտադրվելու: Դրանից առաջ տղամարդիկ իրավունք ունեին ընտրելու սանրվածքի 10 հաստատված տեսակից մեկն ու մեկը, իսկ կանանց առաջարկվում է 18 տեսակ կտրվածք: Սակայն, այս տարվա մարտից բոլոր հյուսիսկորեացիներին պարտադրել են «Կիմ Չեն Ընի սանրվածքը»:

Տեղի հեռուստատեսությունում սոցիալական հոլովակ է հայտնվել` մազերի կարճ կտրվածքի գովազդով.»Եկեք մազերը կտրենք մեր սոցիալիստական կերպարին համապատասխան»,ասվում է հոլովակում:

Սակայն, երկրի բնակիչները քննադատորեն են արձագանքել նորմուծությանը: Պարզվում է, որ հյուսիսկորեացիների մոտ իրենց առաջնորդի սանրվածքը ասոցացվում է չինացի մաքսանենգերի ու փախստական հանցագործների կերպարի հետ: Ինչ պատիժ է սահմանված օրինախախտների նկատմամբ, չի հայտնվում:

Անկախ

Շվեդիայում “դժոխային առնետ” են որսացել

 

a1e47ee4002dd77d4b2b3809453cd3e13c5219d86e353972b5fb4bd0a4fdae88“Մենք երբեք այդքան մեծ կրծող չէինք տեսել”,-հայտնել են սանիտարական ծառայության աշխատակիցները, որոնք կանչով Ստոկհոլմում բնակվող մի ընտանիքի մոտ էին գնացել: Սիգնե Բենգստոնն ու նրա երեխաները մի քանի օր վախենում էին խոհանոց մտնել, քանի որ այնտեղ հիմնավորվել էր  մի հսկայական առնետ ու հասցրել էր կրծել փայտն ու ցեմենտը:

Ամեն ինչ սկսվել էր աղմուկից, որ մի քանի օր տիրում էր տանը: Առնետը կրծոտել էր աման լվացող սարքի բոլոր խողովակները ու կամաց-կամաց սկսել էր ոչնչացնել կահույքը: Այդ ժամանակ տան տղամարդը տանը չէր, իսկ երբ տուն վերադարձավ, ապշեց  իր առջև բացված տեսարանից: Նա  սանիտարական ծառայության ներկայացուցիչներին հրավիրեց: Վերջիններս էլ մեկուսացրին վտանգը:

Հենց նրանք էլ հայտնեցին, որ երբեք նման  բան չէին տեսել: Առնետի մարմնի երկարությունը 40 սմ էր: Ամենաշատը, ինչպես լրագրողներն են գրում, վախեցել էր ընտանիքի կատուն, որն անգամ վախեցել էր դուրս գալ սենյակից:

Անկախ

Ուզբեկստանի նախագահի դուստրը տնային կալանքի է ենթարկվել

իսլամ քարիմովՈւզբեկստանի նախագահը իր դստերը տնային կալանքի է ենթարկել և մարդիկ է ուղարկել նրան ծեծելու համար:

41-ամյա Գուլնարա Կարիմովային իր հայրիկի դիկտատորական ռեժիմի անվտանգության աշխատակիցների հսկողության տակ է դրվել կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով:

BBC-ի տեղեկություններով՝ Կարիմովան կարողացել է նամակ ուղարկել հանրությանը իր կալանավորման մասին տեղեկացնելու համար:

Ուզբեկստանում փոփ աստղ Կարիմովան  և իր 15-ամյա դստեր հետ կալանքի տակ են  պահվում փետրվարի 17-ից:

Գուլնարա ԿարիմովայՆրա հայրը՝ Իսլամ Կարիմովը, 20-30 մարդ է ուղարկել Կարիմովայի տուն ներխուժելու համար, երբ կինը ցանկացել էր բուժման նպատակով մեկնել Իսրայել, քանի որ վախենում էր, որ Ուզբեկստանի բժիշկները իրեն սպանելու փորձ կկատարեին:

Ըստ uznews.net-ի՝ Կարիմովայի զուգընկերոջը ձերբակալել և ծեծի են ենթարկել: Կինը փորձել է փախչել, սակայն նրան հետ են տարել բնակարան և ծեծել:

Անկախ

 

Անուժելի տենդի պատճառով Գվինեայում արգելվել է չղջիկի միս ուտել

43Գվինեայի առողջապահության նախարարությունը Էմբոլայի տենդի տարածումը  կանխելու նպատակով, երկրում  ժամանակավորապես արգելել է  չղջիկների մսի օգտագործումը:

Ձեռնաթևավորները, որոնց մսի համային որակները տեղաբնակները շատ գնահատում են,  վտանգավոր վարակի հիմնական տարածողներն են: Մեկ շաբաթում  երկրի հարավում այդ տենդից մահացել է 62 մարդ:

Տեղեկություններ կան, որ կասկածելի ախտանշաններով հիվանդների են հոսպիտալացրել  նաև հարևան Լիբերիայում ու Սյերա-Լեոնեում: Իսկ երեկ տեղեկություն կար, որ նման ախտանիշներով հիվանդի են  տեղափոխել բուժհիմնարկ նաև Կանադայում. Հիվանդը Աֆրիկայից էր մեկնել Կանադա:

Էմբոլայի տենդը շատ վարակիչ է, ընդ որում, դեռևս ոչ պատվաստանյութ, ոչ էլ բուժման մեթոդներ չկան: Հայտնի է, որ հիվանդությունը փոխանցվում է  օդա-կաթիլային ճանապարհով` վարակվածների հետ շփման հետևանքով: Վիճակագրության համաձայն, վարակվածների 25-90%-ը մահանում է:

Անկախ

Ճապոնիայում հրաբխային կղզյակը 4 ամսում մեծացել է 70 անգամ

53326b71-8ff1-b769-8ff1-b766451fe1c5.photo.0Նոյեմբերին, ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում գոյացած նոր կղզին, որ գտնվում է ճապոնական Օհասավարա արշիպելագի մոտ, 4 ամսում մեծացել է 70 անգամ. ծովային անվտանգության ծառայությունը` ուղղաթիռից կատարած չափումների արդյունքներով նման եզրահանգման է կատարել:

Նոր կղզին առաջացել է Խաղաղ օվկիանոսի հատակում տեղի ունեցող հրաբխային պրոցեսների, մոխրի ու մագմայի արտանետումների արդյունքում, նոյեմբերի 20-ին: Այն ժամանակ կղզյակի չափերն էին 100 մ` արևելքից արևմուտք և  200 մ հյուսիսից հարավ: Հիմա այդ չափսերն են համապատասխանաբար` 1150 և 850 մ: Ներկայում ընդհանուր տարածքը 70 հա է (700 հազար քմ), դա 70 անգամ ավելի է, քան անմիջապես գոյանալուց հետո: մասնագետներն ասում են, որ ժայքման պրոցեսը շարունակվում է  ու, հետևաբար, կղզին էլի կմեծանա:

Անկախ

Օրացույցի այս օրը

3409Այսօր Մնուշակագույն օրն է կամ Էպիլեպսիայով հիվանդների օրը:

Մի անգամ 9-ամյա Քեսիդի Մեգանը, որը տառապում է ընկնավորությամբ, որոշեց մյուս մարդկանց ցույց տալ, որ ինքը նրանցից ոչնչով չի տարբերվում: Իր 9-ամյա տարիքում նա արդեն իր հանդեպ մեծահասակների ու հասակակիցների  ոչ սովորական վերաբերմունքն էր զգում, ովքեր կարծում էին, թե  էպիլեպսիան խելացնորության թեթև տեսակ է:

Այդ հիվանդության մասին գոյություն ունեցող կարծիքը ցրելու նպատակով, 2008-ին Քեսիդին հորինեց «Մանուշակագույն օր». մարտի 26-ն այն օրն է, երբ  մարդիկ կարող են իրենց զորակցությունը հայտնել «էպիլեպսիա» ախտորոշմամբ մարդկանց:

Սկզբում աղջկա ձեռնարկը պաշտպանեցին նոր Շոտլանդիայում, իսկ հետո աշխարհի մյուս կազմակերպությունները: Իսկ 2009-ից Մանուշակագույն օրվան միացան նաև 100 հազար ուսանող ու 100 հասարակական կազմակերպություն ու 100 հայտնի քաղաքական գործիչ, իսկ Տորոնտոյի հեռուստաաշտարակը մեկ երեկոյով ներկվեց մանուշակագույնով:

Այդ ժամանակից սկսած աշխարհի տարբեր երկրներում մարտի 26-ին տեղեկություն է տարածվում նման հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Բացի այդ աճուրդներ, տոնավաճառներ ու սպորտային միջոցառումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում հավաքված միջոցները տրամադրվում են այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին:

Էպիլեպսիան ամենատարածված քրոնիկ նյարդաբանական հիվանդություններից է, որն արտահայտվում է հանկարծակի ցնցումների նոպայով:

Տեղեկություններ կան, որ այդ հիվանդությունով են տառապել հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգիերին, Իվան Ահեղը, Նապոլեոն Բոնապարտը,  Ֆյոդոր Դոստոևսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենթ վան Գոգը:

Անկախ

Ակցիա ՄԱԿ-ի դիմաց.ի պաշտպանություն Քեսաբի հայերի

քեսաբ.Ծայրահեղ իսլամիստ – ահաբեկիչները գրոհել են հայաբնակ Քեսաբն ու շրջակա գյուղերը: Ահաբեկիչները սահմանն անցել են թուրքական բանակի օգնությամբ, ավելին, թուրքական կործանիչը, խախտելով Սիրիայի օդային սահմանը, պայթեցրել է սիրիական օդուժի ինքնաթիռը,որը հետապնդում էր հայերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Սա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրի շարունակությունն է, որն ուղեկցվում է այսպես կոչված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Թուրքիան ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՔԵՍԱԲՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ:

Սա բոլորիս ազգային արժանապատվության, պատվի ու ինքնասիրության հարցն է:

Պահանջ- նամակ ենք հանձնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակներին: Պահանջելու ենք, որ սաստեն իրենց դաշնակցին ` ահաբեկչական գործողություններին մեծապես աջակցելու և հայերի դեմ մտադրված ահաբեկչական օպերացիաներ իրականացնելու համար:

Եվ այսպես, Մարտի 26-ին ` չորեքշաբթի, ժամը 14,00-ին հավաքվում ենք Հանրապետության Հրապարակ փոստի շենքի դիմաց ապա կշարժվենք ՄԱԿ-ի գրասենյակ, որը գտնվում է Պետրոս Ադամյան 14 հասցեում.այնտեղ կհանձնվի նամակ:

Չինաստանը շշալցված օդ կվաճառի զբոսաշրջիկներին

Oxygen Bunnies-chinaՉինաստանը երկրի օդի աղտոտվածությամբ անհանգստացած զբոսաշրջիկներին շշալցված թարմ օդ է առաջարկում:

Չինաստանը ծխի տարածվածության վտանգավոր մակարդակի դեմ պայքարելու համար այժմ փողոցներում շշալցված թթվածին կբաժանի:

Շշալցված օդը կարտադրվի Գույչժոու նահանգում՝ որպես զբոսաշրջային ծրագրի մի մաս:

Էկո զբոսաշրջության գոտիներ հանդիսացող վայրերում շշալցված օդը կվաճառվի հունիսի 20-ից:

Թթվածնային մանուկներ անվանումով կերպարները օդով լցված շշեր են բաժանում:

Համազգեստով կերպարները կճամփորդեն երկրի տարածքում՝ գովազդելով նոր արտադրանքը, որը ներկայումս անվճար է բաժանվում:

Անկախ

Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը

Թատերական բեմադրություն Կանադայում` նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանըԱյս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը:

Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ:

Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվեց շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը: Նախապատրաստվող բեմադրությունը արդեն իսկ մեծ ուշադրության է արժանանում արվեստագետների և թատերական քննադատների կողմից:

Անկախ

Պեկինում բողոքի ակցիայի են ելել անհետացած Բոինգի ուղևորների հարազատները

japrotest253e-390x284Մարտի 8-ին   «Malaysia Airlines» ընկերությանը պատկանող անհետացած Բոինգի ուղևորների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել  Պեկինում, Մալազիայի դեսպանատան մոտ:

Վերջին տվյալների համաձայն, Բոինգ-777-ը Հնդկական օվկիանոսն է ընկել.հարազատները հրաժարվում են այդ վարկածն ընդունել ու իշխանություններից ճշմարտությունն են պահանջում:

Դեսպանության մոտ բախումներ են եղել ոստիկանության հետ.ցուցարարները ոստիկաների վրա ջրով շշեր են նետել:

Անկախ

Էմբոլի մահացու տենդը հասել է Կանադա

o_834035Կանդայի հիվանդանոցներից մեկը հոսպիտալացրել է մի հիվանդի, որի մոտ մահացու Էմբոլայի տենդի ախտանշաններ են կասկածում: Այդ հիվանդությունն Աֆրիկայում արդեն տասնյակ կյանքեր է խլել: Տղամարդը, որին հոսպիտալացրել են Կանադայում, վերջերս է վերադարձել Աֆրիկայից:

Կանադայի իշխանությունների առողջապահության համար պատասխանատուները տեղեկացնում են , որ տղամարդը Լիբերիայից է եկել, նրա մոտ հեմոռագիկ վարակիչ տենդի ախտանշաններ են հայտնաբերվել: Լիբերիայի հետ սահմանակից Գվինեայում այդ հիվանդությունից արդեն 59 մարդ է մահացել:

Հեմոռագիկ տենդի ախտանշաններից է բարձր ջերմությունը ու մի քանի այլ ախտանշաններ: Ուշ շրջանում բուժում սկսած հիվանդների մոտ  դիտվում է արյունահոսություն բերանից ու աչքերից:

Ցավն այն է, որ դեղորայքային բուժում Էմբոլայի համախտանիշի դեպքում գոյություն չունի: Հիվանդությունը խիստ վարակիչ է համարվում: Հաճախ ռիսկի խմբում են հայտնվում բուժաշխատողները, որոնք վարակված հիվանդների հետ շփման ժամանակ,անհատական պաշտանության միջոցներ չեն օգտագործում:

Հիմա հիվանդ կանադացին առանձին հիվանդասենյակում մեկուսացված է, նրա մոտ անգամ այցելուների չեն թողնում: Բժիշկներն առայժմ հետազոտում են նրան:

Անկախ

Թաիլանդում տասնյակ ուղևորներով ավտոբուս է վթարվել

bus-390x290Անսարք ավտոբուսը  վթարվել է  Թաք  գավառի մոտ:

Թաիլանդական տեղեկատվական գործակալության տվյալներով, լեռնային ճանապարհով ընթացող ավտոբուսի արգելակներն են խափանվել: Ավտոբուսում  պետծառայողներ են եղել,. Նրանցից 32-ը տեղում, զոհվել են: 20 մարդ վիրավորվել է:

Անկախ

G8 դարձել է G7. հունիսի գագաթնաժողովը կանցկացվի առանց Ռուսաստանի

o_631188 (1)Սոչիում 2014-ի հունիսին նախանշված G8-ի գագաթնաժողովը տեղի չի ունենա: Դրա փոխարեն  խմբի 7 անդամները կհավաքվեն  Բրյուսելում, առանց Ռուսաստանի: G7 ձևաչափը կգործի այնքան ժամանակ, «քանի դեռ ռուսաստանյան կողմը չի փոխի Ուկրաինայի ու Ղրիմի հանդեպ իր  քաղաքականությունը»: Նման հայտարարություն է արել բրիտանական Ֆորին-օֆիսի ղեկավար Ուիլյամ-Հեյգը,գրում է vesti.ru-ն:

«Եվրոպան ու Ամերիկան Ուկրաինայի ու ուկրաինացիներին աջակցության հարցում միացյալ են: Միացյալ են նաև այն համոզման մեջ, որ Ռուսաստանը թանկ պիտի վճարի իր գործողությունների համար»,- մեջբերվում է ԱՄՆ նախագահի` Հաագայում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ, արված հայտարարությունից:

«Ստեղծված իրավիճակում մենք չենք մասնակցի Սոչիի գագաթնաժողովին: Մենք կդադարեցնենք մերի մասնակցությունը G8 ձևաչափում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն իր բռնած ուղղությունը չփոխի, իսկ քաղաքական մթնոլորտը չվերադառնա այն վիճակի, որ G8-ը հնարավոր լինի»-ասվում է Մեծ ութնյաի համատեղ հայտարարության մեջ:

«Եթե մեր արևմտյան գործընկերները կարծում են, որ այդ  ձևափափը սպառել է իրեն, ապա այդպես էլ թող լինի: Ամեն դեպքում, մենք չենք կառչում դրանից ու մեծ կորուստ չենք տեսնում, եթե այն չհավաքվի»,-պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Հաագայում, մամլո կոնֆերանսի ժամանակ:-Փորձի համար կարելի է սպասել ու տեսնել, թե առանց նրա ինչպես կլինի: Մեծ հաշվով, բազմաթիվ հարցերի քննարկման համար կան նաև այլ  ձևաչափեր. Դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, «Մերձավոր Արևելքի» գծով կարգավորման «քառյակը» ու «վեցնյակը» իրանական խնդրով»:

Մեծ յոթնյակի անդամ երկրներն են` ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան ու Կանադան:

Անկախ

Ավստրալիան հաստատել է` մալազիական Բոինգի բեկորներն են հայտնաբերվել

o_910591Ավստրալիայի ՌՕՈՒ-ի Р-3 »Օրիոն» ինքնաթիռը Հնդկական օվկիանոսում հայտնաբերել է բեկորներ, որոնք , ամենայն հավանականությամբ պատկանում են Մալազիական անհետացած ինքնաթիռին:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարեց, որ սրանք այն բեկորները չեն, որոնք ավելի վաղ հայտնաբերել էր չինական ռազմական Իլ-76 ինքնաթիռի անձնակազմը:

«Օրիոնի» անձնակազմը հայտնել է 2 օբյեկտի մասին: Դրանցից մեկը մոխրա-կանաչ, կլորավուն է, իսկ մյուսը` նարնջագույն է և ուղղանկյուն ձև ունի: Դրանք հայտնաբերվել են ավստրալական ափից հարավ-արևմուտք, Պերտ քաղաքից 2,5 հազար կմ հեռավորության վրա: Այդ օբյեկտների ուղղությամբ  Ավստրալիայի .  ռազմածովային այդ.  Success նավն է ուղարկվել: Հայտնաբերման դեպքում նավը կարող է այն ջրից դուրս բերել:

Անկախ

Ամեն տարի աշխարհում միլիոն երեխա է հիվանդանում տուբերկուլյոզով

da3001395638422Ամեն տարի ամբողջ աշխարհում  մինչև 15 տարեկան մոտ մեկ մլն երեխա է հիվանդանում տուբերկուլյոզով:

Այսպիսի տվյալներ են ստացել մասնագետները` բրիտանական թերթերից մեկի պատվերով կատարած հետազոտության արդյունքերով, հայտնում է AFP գործակալությունը ու նշում, որ խոսքը ժամանակակից դեղամիջոցների  ազդեցության նկատմամբ կայուն տուբերկուլյոզի մասին է:

Ուսումնասիրության հաշվետվության տվյալներով, աշխարհում  տուբերկուլյոզով հիվանդացության ամենաբարձր մակարդակը Հարավ-Արևելյան Ասիայում է. Այնտեղ տարեկան 400 հազար նոր հիվանդ երեխա է գրանցվում:

Ինպես նշել է  հետազոտական խմբի ադամ Թեդ Կոենը,  2011-ին ԱՀԿ-ի հրապարակած   հիվանդ երեխաների թիվն այժմ կրկնակի է: Իրական թիվը եռակի ավելի է, քան ներկայացնում են ազգային առողջապահական   կազմակերպությունները:isra.com

Անկախ

Ճապոնիայում սկսվել է սակուրայի ծաղկման սեզոնը

18090432.843186.3898Ճապոնիայում պաշտոնապես հայտարարվել է սակուրայի ծաղկման սեզոնի մասին, ինչը այս երկրում ավանդաբար համարվում է գարնան գլխավոր իրադարձություն:

Այս տարի Ճապոնիայում նույնպես բալենին սովորականից 4  օր շուտ է ծաղկել:

Ճապոնացիները սակուրան իրենց երկրի խորհրդանիշն են համարում, իսկ բալենու ծաղիկը` ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշ:

Անկախ

Իսրայելի դիվանագետները գործադուլ են հայտարարել աշխարհով մեկ

73Իսրայելի բոլոր դեսպանությունները դիվանագետների պատճառով կիրակի օրը չեն աշխատում: Դիվանագետների արհմիությունը կառավարությունից աշխատավարձի բարձրացում է պահանջում ու աշխատանքային պայմանների բարելավում: Միջազգային կազմակերպություններին կից Իսրայելի հարյուրավոր դեսպանություններ, հյուպատոսություններ ու ներկայացուցչություններ են փակվել:

Վերջին մի քանի տարին իսրայելցի դիվանագետները աշխատավարձի բարձրացում , արտասահմանյան գործուղումների ժամանակ ու կենտրոնական ապարատում աշխատանքային պայմանների բարելավում են  պահանջում , հաղորդում է “Вести ФМ”-ը:

Անկախ

Օրացույցի այս օրը

1002-Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ռոբերտ Կոխն իր հայտնաբերած տուբերկուլյոզի հարուցիչի մասին հատարարեց 1882-ի մարտի  24-ին: ԱՀԿ-ի որոշմամբ  1993-ին տուբերկուլյոզը ազգային աղետ հայտարարվեց, իսկ մարտի 24-ը` Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Մեր օրերում տուբերկուլյոզից ամեն տարի մահանում է 1,6 մլն մարդ, որոնց մեծամասնությունը` զարգացող երկրներում:

1905-ին գերմանացի միկրոկենսաբանը Նոբելյան մրցանակի արժանացավ:

-Այսօր  Մարդու իրավունքների  կոպիտ խախտման ու արժանապատվության զոհերի`  Ճշմարտությունը վերականգնելու իրավունքի միջազգային օրն է, որի նպատակն է հիշեցնել ճշմարտությունն ու արդարությունը վերականգնելու իրավունքի կարևորությունը:

Անկախ