ԿԺԴՀ-ում խորհրդարանական ընտրություններ են

o_579577Այսօր, մարտի 9-ին  ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական հավաքի (խորհրդարան) ընտրություններ են: Արդյունաբերական հիմնարկների ու գյուղական կոոպերատիվների կոմկուսների  ու ընտրահանձնաժողովների ներկայացուցիչները նախապես բնակչությանը մանրամասն տեղեկացրել են այդ իրադարձության նշանակությունը: Ռադիոյով ու հեռուստատեսությամբ հնչում է “Դիմավորենք ընտրությունները քաղաքական էնտուզիազմով ու աշխատանքային փայլուն հաջողություններով”  կարգախոսը: 2011-ին Կիմ Չեն Իրի ղեկավարման սկզբից ի վեր, սա խորհրդարանական առաջին  ընտրությունն է: ԿԺԴՀ առաջնորդը պաշտոնապես գրանցվել է որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու` 111-րդ  ընտրական օկրուգում, որտեղ ընտրողների մեծամասնությունը զինվորներ են: Ընտրությունները լուսաբանելու համար արտասահմանից հրավիրվել են  լիազորագրված ժուռնալիստներ, այդ թվում`ИТАР-ТАСС, Սինհուա գործակալությունների ներկայացուցիչներ ու ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությունը:

ԿԺԴՀ Գերագույն օրենսդիր մարմինը 687 պատգամավոր ունի: Որպես օրենք, նրանք հավաքվում են երկրի մայրաքաղաքում տարեկան մեկ անգամ, որ մեկօրյա նիստի ժամանակ հավանության արժանացնեն երկրի բյուջեի ու կարևորագույն օրենքների նախագծերի փաթեթները:

Անկախ

239 ուղևորներով Մալազիական ավիաուղիների ինքնաթիռը անհետացել է

malaysia-airlinesՈչ ոք հստակ չգիտի, թե ինչ է եղել շաբաթ օրը անհետացած Մալազիական ավիաուղիների ինքնաթիռի հետ: Ինքնաթիռում գտնվող 239 ուղևորների ընտանիքների անդամները սպասում են վատագույնին:

Օդային երթևեկության վերահսկողները կորցրել են Կուալա Լումպուրից Պեկին թռչող Մալազիական ավիաուղների ինքնաթիռի հետքը: Ուղևորների մեծամասնությունը Չինաստանի քաղաքացիներ են եղել:

Նյունիսկ մտավախություն կա, որ ինքնաթիռը անցել է ծովի խորքը:

Վիետնամի և Չինաստանի լրատվամիջոցները, մեջբերելով Վիետնամի զինվորականներին, հայտնում են, որ ինքնաթիռը հնարավոր է վթարված լինի Վիետնամի հարավային ափերի մոտակայքում:

Սակայն Մալազիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ այդ վերոնշյալ տեղեկությունները ճիշտ չեն:

Չինաստանը, Վիետնամը, Սինգապուրը և Մալազիան Հարավային Չինական ծովի Տհո Չու կղզու մոտակայքում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Բոինգ 777-200 ինքնաթիռը Կուլալա Լումպուրից դուրս էր եկել 12:41-ին և սպասվում էր, որ Պեկին կժամանի 6:30-ին, սակայն չէր ժամանել:

Ինքնաթիռում գտնվել են 227 ուղևորներ և 12 անձնակազմի անդամներ:

 Անկախ

Ճապոնիան ու ԱՄՆ-ը կարծում են, որ Ռուսաստանի գործողությունները ողջ աշխարհին են սպառնում

обамаԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն  քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Երկու պետությունների առաջնորդները հանգել են այն կարծիքի, որ “Ռուսաստանի գործողությունները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը”:

Նրանք պայմանավորվել են, որ կաշխատեն “Մեծ ութնյակի” գործընկերների հետ, կհասնեն նրան, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները ուկրաինական սուվերենության հարցով:

Ավելի ուշ Աբեն հրապարակել է պաշտոնական մի հայտարարություն, որում ասվում է, որ Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինայի կոնֆլիկտի լուծման հարցում լրիվ  պաշտպանում է Օբամային:

Անկախ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է գործի դրել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ

великобритания1-390x290Մեծ Բրիտանիան հրապարակել է Ուկրաինայի այն նախկին պաշտոնյաների անունները, որոնց նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվել ուկրաինական դեպքերի կապակցությամբ:

Ցուցակում 18 մարդու անուն է, այդ թվում Վիկտոր Յանուկովիչի ու նրա 2 որդու` Վիկտոր ու Ալեքսանդր Յանուկովիչների, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, նրա որդու` Ալեքսեյ Ազարովի, Անվտանգության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի ու նրա որդու` Արտյոմ Պշոնկայի` Տարածաշրջանային կուսակցության խորհրդարանակն ֆրակցիայի ղեկավարի տեղակալի  ու այլ անունները:

Մարտի 6-ին ԵՄ-ն ֆինանսական պատժամիջոցներ է գործի դրել, Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված,  այդ պաշտոնյաների նկատմամբ նաև ակտիվների սառեցում:

Միացյալ թագավորության տարածքում հիմնարկներին, կազմակերպություններին մասնավոր անձանց նույնպես հրահանգված է սառեցնել  նշված անձանց ակտիվներն ու ձեռնպահ մնալ նման ակտիվների հետ գործ ունենալուց:

Անկախ

Չինաստանի աղտոտված գետում հրդեհ է բռնկվել

china-river-fireՉինաստանում տարիներ շարունակ գործարաններից աղտոտվող գետը հրդեհվել է:

Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում գտնվող գետը այնքան է աղտոտվել, որ բռնկվել է, երբ նրա մեջ վառված ծխախոտ են նետել:

Կրակի բարձրությունը հասել է ավելի քան 4,8մ բարձրության, որը մարել են քաղաքի հրշեջները:

china-river-fire3Տեղի բնակչությունը հայտնել է, որ գետը տարիներ շարունակ աղտոտվում է հոսանքի վերևում տեղակայված կոշիկի գործարանների և փաթեթավորման ընկերությունների արտանետած յուղերից և քիմիկատներից:

Տեղի խորհուրդի շրջակա միջավայրի պաշտպանության գրասենյակը հրաժարվել է աղտոտող ընկերությունների դեմ քայլեր ձեռնարկել, քանի որ դրանք կարևոր օղակներ են տեղի տնտեսության համար:

Գետի հրդեհից բռնկվել են նաև մոտակայքում կանգնեցված մի քանի մեքենաներ:

Հրշեջները կրակը մարելու համար օգտագործել են հրդեհը մարող հատուկ փրփուր, իսկ ոստիկանները հետաքննում են, թե որտեղից են գետում քիմիկատներ հայտնվել:

Անկախ

Ուկրաինայի կառավարությունը վաճառքի է հանում պաշտոնյաների ավտոմեքենաները

slyjebnue_avto_ukraine-390x290Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է աճուրդի հանել երկրի  նախարարություններին ու գերատեսչություններին կցված ավտոմեքենաները:

Համապատասխան որոշում արդեն ընդունվել է: Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակի խոսքով, այն միայն իշխանության կենտրոնական օրգաններին է վերաբերվում.”Նախարարությանը մնում է  մեկ ավտոմեքենա (գերատեսչության ղեկավարի համար): Մնացածը` 1,5 հազար հատ կգնահատվեն ու հասարակության հսկողությամբ էլ կվաճառվեն”:

Ստացված գումարը կմտնի երկրի բյուջե: Վաճառքի ենթակա չեն օպերատիվ ծառայություններին ավտոմեքենաները` միլիցիա, շտապօգնություն ու հրշեջ ծառայություն:

Անկախ

Ղրիմում հանրաքվեի է դրվելու Ռուսաստանին միանալու հարցը

06134800.325490.609Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեով թերակղզու բնակիչները պետք է պատասխանեն` ցանկանում են մնալ Ուկրաինայի կազմում, թե մտնեն Ռուսաստանի կազմի մեջ: Արդեն վճռված է, որ հանրաքվեն անց է կացվելու մարտի 16-ին: Նման որոշում է ընդունել խորհրդարանը: Աղբյուրի համաձայն, առաջարկը պաշտպանել է  100 պատգամավորից 80-ը:

Տեղեկությունն այն մասին, որ հանրաքվեի է դրվելու  Ռուսաստանին միանալու հարցը, տարածել է  РИА Новости-ն հղում անելով հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևին:

Անկախ

Նիգերը լիբիական իշխանություններին է հանձնել Քադաֆիի որդուն

195-390x290Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել լիբիական պաշտոնանկ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սաադիին, հայտնում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Հիմա նա հսկողության տակ է` Տրիպոլիում: Նրան Լիբիայում քաղաքացիական կռվի ժամանակ ցուցարարների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել.այն ժամանակ նա հոր զորքերում հրամանատար էր:

Սաադին Լիբիայից փախել էր 2011-ի սեպտեմբերին: Մեկ ամիս անց նրա հորն ապստամբները սպանեցին: Ավելի վաղ Նիգերը հրաժարվում էր հանձնել Սաադիին, քանի որ հայրենիքում նրան մահապատիժ է սպառնում: Սակայն 2012-ին ինտերպոլը բոլոր անդամ-երկրներին պարտավորեցրեց ձերբակալել Սաադիին:

Լիբիայի իշխանություններն արդեն  երկար ժամանակ է, ինչ դատավարություն են սկսել Քադաֆիի մյուս որդու` Սաիֆ Իսլամ Քադաֆիի նկատմամբ: Նա երկար ժամանակ համարվում էր Լիբիայի առաջնորդի պաշտոնում  Մուամար Քադաֆիին  փոխարինող ամենահավանական թեկնածուն:

Անկախ

Բոլիվիայում կառնավալի ժամանակ 70 մարդ է զոհվել

pic_1e602ace996e872f0367478380e1166b (1)Բոլիվիայում կառնավալի ժամանակ 70 մարդ է զոհվել, հայտնել է  Agence France-Presse-ը հղում անելով երկրի ՆԳՆ –ի պաշտոնական տվյալներին: Տուժածների  թվի մասին տեղեկություն չկա:

37 մարդ ավտոճանապարհային պատահարի հետևանքով է զոհվել, 15-ը սպանվել են: 5 մարդ զոհվել է  Օրուրոյի` հետիոտնի համար նախատեսված  կամրջի փլուզումից (ծանրությանը չի դիմացել): Տուժել են տասնյակ մարդիկ:

Օրուրոյի կառնավալին ներկա էր 350 հազար մարդ: Միջոցառմանը մասնակցել է 30 հազար պարող ու 6 հազար երաժիշտ:

Ազգային կրոնական կառնավալն Օրուրոյում անց է կացվում ամեն տարի, փետրվարին: Միաժամանակ  զանգվածային տարբեր փառատոներ են նշվում Բոլիվիայի մյուս քաղաքներում:

Անկախ

Վենեսուելան Պանամայի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները

o_733652Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:Բոլոր առևտրա-տնտեսական հարաբերությունները 2 երկրների միջև կսառեցվեն: Պատճառը Մադուրոն անվանել է պանամական ՆԳ նախարար Ֆերնանդո Ֆաբրեգիի կողմից բացահայտ դավադրությունը:

Ավելի վաղ Ֆաբրեգիի որոշ արտահայտությունները Վենեսուելայի նախագահը գնահատել էր որպես երկրի ներքին գործերին միջամտություն ու նույնիսկ խորհրդակցության համար Պանամայի դեսպան Էլեն Սալսեդոյին էր հրավիրել:

Ի դեպ, Պանաման էր մտահոգություն հայտնել երկրում զանգվածային անկարգությունների առիթով, որոնք բռնկվել էին փետրվարի կեսերին: Պանաման կոչ արեց խաղաղ կարգավորման  համար ներգրավել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը`  պնդեց արտակարգ  գումարում հրավիրել:

Պանաման միակ երկիրը չէ, որի հետ Վենեսուելայի հարաբերությունները, այդ թվում` դիվանագիտականը, բարդ են: Վաշինգտոնի հետ Կարակասն արդեն 3 տարի շփվում է միայն հավատարմագրային գործերի մակարդակով, հաղորդում է vesti.ru-ն:

Անկախ

Լրացավ աշխարհի ամենատարեց կնոջ 116 տարին

японка-390x290Ճապոնիայի բնակչուհի Միսաո Օկավան նշում է իր ծննդյան 116-ամյակը:

2013-ին նա մոլորակի ամենատարեց մարդ է ճանաչվել իր երկրացի Ձիրոէմոն Կիմուրայի մահից հետո: Նա էլ էր 116 տարեկան: Հիմա կնոջ ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում:

Օկավան ծնվել է 1898-ին: Նա  պատմել է, որ երբեք առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել: Ճապոնուհու կարծիքով, երկար ապրելու համար առողջ քուն ու ճիշտ սնունդ է հարկավոր:

Անկախ

ԱՄՆ-ում ցրտի պատճառով սառել են Մեծ լճերը

o_906724Մեծ լճերը Հյուսիսային Ամերիկայում քաղցրահամ ջրերի ջրամբարների խոշոր համակարգ է, որը հիմա ցածր ջերմաստիճանի պատճառով գրեթե 90%-ով պատվել է սառույցով: Նման բան չէր եղել վերջին 20 տարում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը, հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Հինգ` Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի ու Օնթարիո լճերն են ձևավորում այս համակարգը ու գտնվում են ԱՄՆ-ի ու Կանադայի տարածքներում:  Մի շարք նահանգներում (օրինակ` Մինեսոթայում), այս սեզոնում սնդիկի սյունը քանիցս իջել է -50 աստիճան Ցելսիուսից:

Վերջին անգամ Մեծ լճերը սառել էին ավելի քան 90%-ով  1994-ին: Ի դեպ, այս տարի լճերը սառել են ժամանակից շուտ.”Նոյեմբերի վերջից արդեն ծածկվել են սառույցով, չնայած սովորաբար նման բան լինում է դեկտեմբերի կեսերից”,-իրավիճակը մեկնաբանել են ամերիկացի գիտնականները: Նրանք նշում են, նաև, որ այդ ամենը շատ անսովոր է, ասենք` Միչիգան լճի համար, որը սովորաբար թեթևակի է սսռացակալում, իսկ հիմա սառույցով է պատված ջրամբարի 90,5%-ը: 1977-ի բացարձակ ռեկորդի` 93%-ի համար  շատ քիչ է մնում:

Անկախ

Սպիտակեղենի պատճառով հանել են եկեղեցուց

o_906086Քենիայում կաթոլիկ հոգևորականը ծառայության ժամանակ դուրս է հանել մի կնոջ, որը համարձակվել էր տաճար գալուց առաջ սպիտակեղեն հագնել: Հոգևորականի խոսքով, իր հոտի ներկայացուցիչները աստծու հետ հաղորդակցվելուց առաջ պետք է “ազատեն միտքն ու մարմինը”: Այդ կանոնը նա վերջերս է հաստատել:

Նայրոբիից հոգևորական Նյոխին, համբերությունից դուրս է եկել, նկատելով, որ ծխական կանանցից մեկը սպիտակեղեն է հագել: Նա սկանդալ է սարքել:

Հետաքրքրական է, որ տղամարդկանց համար նման կանոն հոգևորականը չի սահմանել: Որքան էլ տարօրինակ ` կանանց մեծ մասը հնազանդվել է ու հիմա եկեղեցի է գնում առանց սպիտակեղենի:”Նա ով չի հնազանդվի, նրան շատ դաժան հետևանքներ են սպառնում’,-հայտարարել է  հոգևորականը: vesti.ru

Անկախ

Սինգապուրը կյանքի համար ամենաթանկ քաղաքն է ճանաչվել

0_91337_5934d761_XXL-390x290Սինգապուրը ամենաթանկ քաղաքների ցուցակում առաջին հորիզոնականն է զբաղեցրել the Economist Intelligence Unit-ի ուսումնասիրության  համաձայն,տեղեկացնում  է «Русская служба ВВС”-ն:

Սինգապուրն առաջին հորիզոնականում փոխարինել  է Տոկիոյին, որն անցած տարվա առաջատարն էր նույն ցուցանիշով: Սինգապուրի առաջատարության համար վճռորոշ գործոն է հանդիսացել  տեղական կայուն տարադրամը, ինչպես նաև` ավտոմեքենաների շահագործման  ու կոմունալ ծառայությունների թանկությունը:

Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականներում է հայտնվել նաև Փարիզը, Օսլոն, Ցյուրիխն ու Սիդնեյը: Իսկ  Հնդկաստանի խոշոր քաղաքները, հակառակը, ամենաէժանն են ճանաչվել:

Անկախ

Խոդորկովսկին պատրաստվում է Ուկրաինա մեկնել

o_865370“ՅՈՒԿՕՍ” ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինա մեկնել ու փորձել այդ երկրում դադարեցնել արյունահեղությունը:

“Ես կարծում եմ, որ անկախ ու միջազգային ճանաչելիություն ունեցող անձինք այս պահին Ուկրաինային կարող են օգնել կանխելու հակասությունների խորացումը”,-հայտարարել է նա, ընգծելով, որ պատրաստ է Ուկրաինայում ցանկացած տեղ մեկնել, պատասխանատու  ցանկացած դեմքի  հրավերով,փոխանցում է  “Интерфакс-ը:

2013-ի դեկտեմբերի 20-ին Միխայիլ Խոդորկովսկին ազատ արձակվեց գաղութից` ՌԴ նախագահ Պուտինի համաներման մասին հրամանը ստորագրելուց հետո: Նա Ռուսաստանից սկզբում մեկնեց Գերմանիա, իսկ հետո` Շվեյցարիա:

Անկախ

Ուկրաինայի կառավարությունը մտադիր չէ Ռուսաստանին հանձնել Ղրիմը

YAtsenyuk-Rossiya-dolzhna-vyvesti-voyska-iz-Kryma-arseniy-yacenyuk-390x290Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը մամլո կոնֆերանս է անցկացրել Կիևում, որտեղ էլ ասել է. որ Ղրիմը Ռուսաստանին չի անցնի:

“Ղրիմը ոչ ոք ու երբեք որ մեկին չի տա.. Ուկրաինացիների  ու խաղաղ բնակիչների նկատմամբ ուժ գործադրելու  ու  ռուսական ռազմական ներկայության համար ոչ մի հիմնավորում չկա. չի եղել ու չի լինի”,-հայտռարարել է նա:

Բացի այդ, վարչապետը վստահություն է հայտնել, որ ռուսական զորքերը ավելի չեն խորանա Ուկրաինայի արևելյան շրջաններ.”Կարծում եմ, որ մենք ավելի ճգնաժամային իրավիճակ ենք ունեցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում: Վստահ եմ, որ ռուսական զորքերին Ուկրաինայի արևելյան շրջաններ թույլ չի տրվի:

Անկախ

Բիլլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

o_891381Microsoft հիմնադիր Բիլլ Գեյթսը Forbes-ի վարկանշային աղյուսակում կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Վերջին տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը  նվազել է մլրդ դոլարով: Հիմա նա 72 մլրդ ունի, իսկ Բիլլ Գեյթսի կարողությունը մեկ տարում ավելացել է 9 մլրդ-ով : Այժմ Գեյթսի կարողությունը գնահատվում է 76 մլրդ:

Երրորդ հորիզոնականում  կրկին  Zara բրենդի տիրոջը` Ամանսիո Օրտեգային է պատկանում:

Իսկ ամնեահարուստ ռուսաստանցին կրկին Ալիշեր Ուսմանովն է, չնայած նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում 34-րդ հորիզոնականից  հասել է 40-րդին:

Անկախ

Ուկրաինան հայտարարել է ռուսական կործանիչների կողմից օդային տարածքը խախտելու մասին

1278346269_53728865-390x290Պաշտոնական Կիևը հանդես է եկել ռուսական կործանիչների մասին հայտարարությամբ, որոնք նկատվել են Սև ծովի վրա:

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով, ռուսական կործանիչները երկուշաբթի գիշերը երկու անգամ խախտել են երկրի տարածքը Սև ծովի  շրջանում:

Տեղեկություն կա նաև, որ Ռուսաստանի կողմից ցանկացած սադրանքի դիմակայելու համար օդ է բարձրացվել СУ-27-ը: Ռուսական կողմից ոչ մի մեկնաբանություն չի հետևել:

Անկախ

Այծին բռնաբարել է նրա իսկ համաձայնությամբ

o_85841920-ամյա նիգերացի Մալամ Կամիսու Բարանդան ձերբակալվել է անասնապղծության  մեղադրանքով: Երիտասարդն իր մեղքը չի ընդունում: Նա հայտարարել է, որ մինչ նրա հետ ինտիմ հարաբերություն ունենալը,ստացել է այծի համաձանությունը: Ու անասունը համաձայնել է: Դրա համար էլ երիտասարդը դատարանից ներողամտություն է հայցել, սակայն, այնուամենայնիվ 2 –շաբաթյա բանտային կալանքի է արժանացել:

Երիտասարդը  խոստովանել է, որ այծին անտառ է տարել ու նրա հետ սեքսով զբաղվել: Նա խոստովանել է նաև որ “կիրքը բավարարելու համար   բռնաբարել է  10 տարբեր կենդանիների:

Դա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ կենդանիներին բանական էակների տեղ են դնում, հետաքրքրական է, որ բռնաբարության զոհ այծին դատարան բերեցին որպես վկա:

Անկախ

Մեծ ութնյակի 7 երկրներ դադարեցրել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստությունը

5313eb05-c8ca-1881-c8ca-188e77236726.photo.0”Ութնյակի խմբից” 7 երկրներն իրենց  համատեղ  հայտարարության մեջ քննադատել են Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ ու տեղեկացրել, որ դադարեցնում են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին նախապատրաստությունը:

“Մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հակասում են այն սկզբունքներին ու արժեքներին, որոնց հիման վրա են գործում G7 և G8: Դրա հետ կապված, մենք որոշել ենք ժամանակավոր դադարեցնել այդ  գագաթնաժողովի նախապատրաստությանն ուղղված գործունեությունը, մինչ այն ժամանակ, երբ իրավիճակն “ութնյակին թույլ տա նշանակալի քննարկումներ անցկացնել,-ասվում է այսօր Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որը ստորագրել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն, ինչպես նաև Եվրոպական խորհուրդն ու Եվրահանձնաժողովը:Ութնյակի երկրները Ռուսաստանին կոչ են արել նաև Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով, միջազգային դիտորդների ներկայությամբ կամ էլ ՄԱԿ-ի ու  ԵԱՀԿ-ի միջնորդությամբ լուծել իրենց հուզող մարդու իրավունքների ու անվտանգության հարցեր: Հայտարարության հեղինակները նշել են, որ պատրաստ են օգնել Ռուսաստանին այդ պայմաններում:

Անկախ