Պատմության այս օրը

imagesՀունվարի 11-ը կարելի է  համարել  տարվա ամենա”հարգալից” օրը, քանի որ այսօր նշվում է “Շնորհակալության” միջազգային օրը:

Շնորհակալության խոսքերը մոգական հատկություն ունեն ու, դրա օգնությամբ մարդիկ միմյանց երջանկություն են պարգևում, արտահայտում իրենց ուշադրությունը ու դրական զգացմունքներ փոխանցում, առանց որոնց կյանքը շատ մռայլ կլիներ:

Իսկ սեպտեմբերի 21-ին նշվում է Երախտագիտության համաշխարհային օրը:

ԿԱՀ-ից շտապ կարգով տարհանում են տասնյակ հազարավոր օտարերկրացիների

o_617986ԿԱՀ-ից շտապ կարգով տարհանում են տասնյակ հազարավոր օտարերկրացիների: Երկիրը լքել ցանկանում են  այլ պետությունների 33 հազար քաղաքացիներ ու դրանում նրանց օգնում է Արտագաղթի միջազգային կազմակերպությունը:

Առաջինը երկրից կհեռանան Չադի  800 քաղաքացիներ: Նիգերի, Մալիի ու Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանությունները նույնպես խնդրել են այդ կազմակերպությանը հնարավորինս արագ տարհանել նաև իրենց քաղաքացիներին, որոնք չեն կարողանում մեկնել ԿԱՀ-ից` քրիստոնյա-մահմեդական համայնքների միջև հակասության պատճառով:

Այդ երկրների դեսպանություններ են դիմել ավելի քան 60 հազար մարդ, որոնք ցանկանում են արագ հեռանալ ԿԱՀ-ից:

27 հազարը տարհանվել են կառավարությունների կողմից, իսկ մնացածին կօգնի միգրացիայի կազմակերպությունը:

Փղի նկարած զարմանահրաշ ինքնանկարները վաճառվում են 700 դոլարով (լուսանկարներ)

Փիղ, ինքնանկարներՆոպախաո կամ Փիթեր նունով փիղը տարիներ շարունակ տասնյակ նկարներ է նկարել, որոնց մի մասը վաճառվում է 700 դոլարով:

Փիղը սկսել է նկարել Ասիական փղերի արվեստի և պահպանության ծրագրի (AEACP) շրջանակներում ութ տարի առաջ Այութհայա նահանգում, որը գտնվում է Բանկոկից 80 կմ հեռավորության վրա:

Կազմակերպության կայքի տվյալներով՝ 11-ամյա փիղը վրձնին տիրապետելու հրաշալի տեխնիկա ունի և բնապատկերներ ու ծաղկային զարդանկարներ է պատկերում:

Նրա աշխատանքների վաճառքից ստացված գումարը օգտագործվում է փղերի պահպանման ծրագրերի համար:

Նախկինում փղերի նկարչությունը քննադատվել է կենդանիներին նկարել սովորեցնելու համար օգտագործվող կոշտ մեթոդների համար:

Սակայն AEAC-ին հայտնել է, որ իրենք որևէ ճնշում չեն գործադրում փղերի նկատմամբ ո´չ նկարելու ընթացքում, ո´չ առօրյա շփման ժամանակ:

 Անկախ

Հայտնի կինոռեժիսորը Չինաստանի մեկ երեխա քաղաքականությունը խախտելու համար տուգանվել է 1,2 միլիոն դոլար

zhang-yimouՕսկարի առաջադրված չինացի ռեժիսոր Չժան Իմոուն Չինաստանի մեկ երեխա քաղաքականությունը անտեսելու համար տուգանվել է 7,48 միլիոն յուանով (1,2 միլիոն դոլար):

Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքի ընտանիքի պլանավորման բյուրոն Չժանին հինգշաբթի օրը նամակ է ուղարկել՝ պահանջելով տուգանք վճարել թույլատրվածից երկու երեխա ավել ունենալու համար:

Չժանը դեկտեմբերին ներողություն էր խնդրել ավել երեխաներ ունենալու համար, նա և իր կինն  ընդունել էին, որ ունեն երկու որդի և մեկ դուստր:

Ցզյանսու նահանգի տեղական իշխանությունները տուգանքի չափը որոշել են՝ հաշվի առնելով ռեժիսորի ընտանիքի տարեկան եկամուտը:

Զույգը պարտավորվել է տուգանքը վճարել 30 օրվա ընթացքում:

Չժանը հատկապես հայտնի է «Կարմիր սորգո», «Վառվիր, կարմիր լապտեր» և «Հերոսը» ֆիլմերով:

Կինոռեժիսորը նաև կազմակերպել է 2008թ-ին Պեկինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:

Դուբայում պենտհաուսների գնորդներին Lamborghini կնվիրեն

pictureԴուբայի Damac Properties շինարարական ընկերությունը էլիտար պենհտաուսների գնորդներին 2014 թվի արտադրության Lamborghini Aventador Roadster  կնվիրեն:

Գովազդային ակցիայի մասին հայտարարվել է Դուբայի առևտրի ամենամյա փառատոնի ընթացքում: Առաջարկն ուժի մեջ է մինչև փետրվարի 2-ը:

Ավելի էժան տարածքներ գնողները անվճար BMW կամ էլ Mini Cooper կստանան: 2013-ին ընկերությունը պենտհաուս գնողներին Audi R8 էր նվիրել:

3 ննջարանով բնակարանները գնողները ստացան Audi R8, 2 ննջարանանոց բնակարանատերերը` Audi A6, իսկ մեկ ննջարանով բնակարանի տերերը` Audi A4: Ի դեպ, առևտրի փառատոնի շնորհիվ ընկերության վաճառքի ծավալը կտրուկ աճում է:

Տնտեսական ճգնաժամի պատճառով Դուբայում  բնակարանների գներն ընկել են, որոշ գնահատականներով` 50%: Սակայն հիմա շուկան արագ վերականգնվում է : 2013-ին գներն ավելացել են 20-30%-ով: Հիմնականում, աճը պայմանավորված է օտարերկրյա գնորդների ակտիվությամբ:

Առևտրի ծավալով Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից

52cf8445-f9b8-7569-f9b8-7566a50bcedb.photo.02013-ի տվյալներով, Չինասատանն առաջին անգամ առևտրի ծավալներով առաջ է անցել ԱՄՆ-ից ու տարին փակել ռեկորդային ցուցանիշով:

The Financial Times հրատարակության տեղեկացմամբ, անցած տարի  արտաքին ու ներքին առևտրի ծավալը կազմել է 4,16 տրլն դոլար, ավելանալով նախորդ տարվա ծավալի համեմատ 7,6%-ով:

ԱՄՆ-ի նույնանման ցուցանիշները հայտնի կդառնան փետրվարին, սակայն 11ամսվա տվյալներով, առևտրի ծավալը կազմել է 3,57 տրլն: Դա վկայում է արդեն այն բանի մասին, որ Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից ու դարձել առևտրի համաշխարհային կայսրություն:

Արգենտինայում 3 մարդ է կայծակնահարվել

i (1)Արգենտինյան Վիյա-Հեսել քաղաքի լողափին  կայծակնահարությունից 3 մարդ է մահացել, 22-ը վնասվածքներ են ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, կայծակը փոթորկի հետևանք է եղել”օդի վեր բարձրացող հոսքի ուժեղ շարժմամբ և մեծաքանակ էլեկտրական ակտիվությամբ”:

Տուժածների մեջ 16 հասուն մարդիկ ու 6 երեխաներ են: 2 կանանց վիճակը գնահատվում է ծանր:

Ինչպե՞ս են հագնվում կանայք իսլամական երկրներում

իսլամ կանայքԱՄՆ-ում տեղակայված «Pew» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել իսլաամական յոթ երկրում պարզելու համար, թե ինչպես են կանայք հագնվում հասարակական վայրերում: Այսպես Թուրքիայում, Թունիսում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում անցկացված հարցումների արդյունքում հայտնի է դարձել, թե ինչպիսի հագուստ են նախընտրում կրել կանայք: Օրինակ` Թունիսում կանանց միայն 56 տոկոսն է ինքնակամ որոշում, թե ինչ կրի: Այս ցուցանիշով ետնապահի դիրքում Եգիպտոսն է, որտեղ ազատ ընտրության իրավունք ունի կանանց միայն 14 տոկոսը: Հատկանշական է, որ հանդերձանքի առումով ամենախիստ կանոններ սահմանած երկրում՝ Սաուդյան Արաբիայում, կանանց 47 տոկոսը խոստովանել է, որ ազատ է հագուստի ընտրության հարցում:

Ուսումնասիրված յոթ երկրներում կանանց մեծամասնությունը կողմ է մազերը ամբողջությամբ ծածկելուն՝ բաց թողնելով միայն դեմքը: Ամենից պահպանողական Սաուդյան Արաբիայի կանայք գտնում են, որ դեմքը նույնպես պետք է փակել, իսկ ահա ավելի լիբերալ թվացող Լիբանանում և Թուրքիայում կանայք կողմ են ամենևին չծածկվելու գաղափարին:

 Անկախ

 

Նկարիչը քայլելով հրաշալի պատկերներ է ստեղծում ձյան վրա (լուսանկարներ)

նկարիչ55-ամյա նկարիչ Սայմոն Բեքը հրաշալի պատկերներ է ստեղծում թարմ ձյան վրա պարզապես քայլելով:

Նա մղոններ շարունակ քայլում է ձյան վրայով և արվեստի գեղեցիկ գործեր ստեղծում, որոնք միայն մեկ օր են գոյատևում, քանի որ մաքրվում են ձյուն տեղալուց հետո:

Անգլիայի Բերկշիր համայնքի բնակիչը պատկերները ստեղծելու համար օգտագործում է միայն կողմնացույց և մի զույգ ձյունամաճուկներ:

Նա այդ գեղեցիկ պատկերները ստեղծում է հիմնականում Ֆրանսիայում, որտեղ նա նաև բնակվում է դահուկասահքի ժամանակաշրջանում:

Բեքը, նախքան ձյան վրա պատկերներ ստեղծելը, դրանք պատկերում է թղթի վրա:

Նա 10 ժամ է անցկացնում յուրաքանչյուր պատկեր ավարտին հասցնելու համար, իսկ որոշ պատկերներ ստեղծելու համար նա քայլում է 40 կմ:

Անկախ

Քաղաքական գործիչը նախագահին կարտոֆիլ է անվանել

o_828142Զամբիայում ճանաչված քաղաքական գործիչ Ֆրենկ Բվալյեին 5 տարվա ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ, որին նա հրավիրված էր, գործող նախագահին համեմատել է քաղցր կարտոֆիլի հատուկ տեսակի հետ:

“Ավելի լավ Զամբիայի դաշինք” միավորման ղեկավարը երկրի նախագահին համեմատել է քաղցր կարտոֆիլի հետ, որը փոքր ինչ սեղմելիս` փխլվում է: Սովորաբար նման համեմատություն անում են այն դեպքում, երբ ցանկանում են ընդգծել այս կամ այն մարդու  կամազրկությունն ու անվճռականությունը : Ոստիկանությունը, լսելով Բվալյեի խոսքերը ռադիոյով, որոշել են նախագահին վիրավորելու համար նրան ձերբակալել:

Ինքը` քաղաքական գործիչն իր մեղքը չի ընդունում, ասելով, որ այդ խոսքերը  դուրս են հանվել համատեքստից ու ուռճացվել.”Այն հաղորդման ժամանակ ես  ոչ թե անձամբ նախագահին եմ քննադատել, այլ նրա վատ աշխատանքը: Ես նրա ղեկավարությունը համեմատել եմ դեֆորմացված կարտոֆիլի հետ, որն անհնար է ուղղել: Այդ համեմատությունը հաճախ է կիրառվում մեր լեզվում ու ոչ մի վիրավորական տարր չի պարունակում”:

Նրան ազատ են արձակել գրավադրույքի դիմավ: Գործով դատը նշանակված է հունվարի 21-ին:

 

Անասելի ցրտից սառել է Նիագարա ջրվեժը (լուսանկարներ)

սառած,Նիագարա ջրվեժԱՄՆ-ում և Կանադայում շարունակվող ռեկորդային ցրտի հետևանքով Նիագարա ջրվեժը սառել է:

Համացանցում տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ջրի շիթերը սառել նախքան գետնին հասնելը:

AccuWeather.com կայքի տվյալներով՝ սառցակալած ջրերի հոսքը կսկսվի այս շաբաթվա վերջ, իսկ հունվարի վերջին ձնհալ կսկսվի:

Նիագարայում անասելի ցրտեր են՝ այստեղ դիտվում է -28C ցուրտ:

Սառած ջրվեժը մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ է գրավել, որոնք նման այլ հնարավորություն չէին կարող ունենալ Նիագարան այդ տեսքով լուսանկարելու համար:

Կանադայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ բնության հրաշքը իր նախկին տեսքը կստանա շաբաթ օրը:

 Անկախ    

Ավստրալիայում սատկած չղջիկների անձրև է տեղացել

swarm-of-bats-3001740Ավստրալիայում անսովոր տապի հետևանքով չղջիկների զանգվածային անկում է սկսվել: Սարսափելի շոգին չդիմանալով (ստվերում`400-ից ավելի),փոքրիկ կաթնասունները փորձել են հովանալ թռիչքի ընթացքում: Դրանից շատերը սատկել են`այդպես էլ գետնին չհասնելով: Տեղաբնակները ականատես են եղել սարսափելի տեսարանի:

Քվինսլենդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 430, ըստ Ցելսիուսի:

Հաշված օրերի ընթացքում Ավստրալիայի այս հատվածում, հյուսիս-արևելքում չղջիկների 25 գաղութ է սատկել, որոնց ընդահանուր թիվը հասնում է 100 հազարի: Շատերը պարզապես երկնքից են թափվել ոչինչ չկասկածող մարդկանց գլխին:

Սատկած կենդանիներին հավաքելու համար աղբահանների բրիգադներ են կանչվել: Քվինսլենդի բնակիչների խոսքով, 4 օր գարշահոտություն է տիրել սատկած կենդանիներից: 16 մարդ դիմել է հիվանդանոց` սատկող կենդանիների հասցրած վերքերը մշակելու խնդրանքով: Տեղի իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս չդիպչել դրանց, չփորձել ինքնուրույն ազատվել “կենդանական” աղբից”, քանի որ դա կարող է վարակի պատճառ դառնալ:

Կանադայում գրանցվել է H5N1թռչնագրիպի առաջին դեպքը

h5n1-vaccineԿանադայում առողջապահության մարմինները չորեքշաբթի օրը հաստատել են, որ Ալբերտայի բնակիչը մահացել է H5N1 թռչնագրիպից, ինչը Հյուսիսային Ամերիկայում վիրուսի առաջին դեպքն է:

Կանադայի առողջապահության նախարար Ռոնա Ամբրոուզը հայտնել է, որ վարակված բնակիչը վերջերս վերադարձել է Պեկինից:

Ամբրոուզը նշել է, որ կանադացիներին թռչնագրիպով վարակվելու վտանգ չի սպառնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ թռչնագրիպի տեսակների մեծամասնությունը մարդկանց մոտ հիվանդություններ չեն առաջացնում, սակայն վիրուսի որոշ տեսակներ փոխանցվում են մարդկանց և կարող են նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

 

Բրազիլացի տղամարդը համարում է, որ ինքը Հիսուսն է և հարյուրավոր հետևորդներ ունի (լուսանկարներ)

Բրազիլացի տղամարդ,Հիսուս, հարյուրավոր հետևորդներ66-ամյա բրազիլացի տղամարդը 35 տարի անց է կացրել Աստծո խոսքը քարոզելով և իրեն Հիսուսի վերամարմնավորումն է համարում:

Ինրի Քրիստոն ամբողջ աշխարհում հարյուրավոր հետևորդներ ունի, իսկ ոմանք նրա հետ բնակվում են մայրաքաղաք Բրազիլիայից արվարձանում գտնվող եկեղեցական համալիրում:

1979թ-ից ի վեր նա ճանապարհորդել է աշխարհի 27 երկրներում, ինչևէ իր հակասական հայացքների պատճառով նրան արտաքսել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Վենեսուելայից:

Եկեղեցում բնակվող նրա հետևորդների մեծ մասը կանայք են, որոնք Ինրիին հետևել են տասնամյակներ շարունակ: Նրանցից տարիքով ամենամեծը 85 տարեկան է և Ինրիին հետևել է 32 տարի շարունակ, իսկ ամենաերիտասարդը՝ 24:

Ոստիկանությունը Ինրիին 40 անգամ ձերբակալել է՝ Հիսուսի նման հագնվելու, կապիտալիզմի, հղիության արհեստական ընդհատման և նույնիսկ Սուրբ Ծնունդի վերաբերյալ ոչ ուղղափառ հայացքների պատճառով:

Չնայած Ինրին իրեն վերածնված Հիսուս է համարում, այնուամենայնիվ, հրաժարվում է տոնել Սուրբ Ծնունդը և այն համարում է հարուստների կողմից աղքատներին նվաստացնելու օր:

Այժմ նա Բրազիլիայի արվարձանում ղեկավարում է իր սեփական եկեղեցին, որը նա անվանում է Նոր Երուսաղեմ:

Տարօրինակ ապրելակերպի պատճառով քննադատները նրան հոգեկան հիվանդ են համարում, իսկ Ինրին մերժում է այդ մեղադրանքները:

 Անկախ

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ազգայնացնել շուրջ 300 կղզի

i (2)Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 280տեր չունեցող կղզիներ ազգայնացնել, որոնք գտնվում են իր տարածքային ջրերի սահմաններում ու տնտեսական բացառիկ գոտում:

Մոտ ժամանակներում իշխանությունները պլանավորում են ստուգել դրանց պատկանելությունը: Դրանից հետո հայտնի կդառնան ազգայնացման ենթակա կղզիների իրական թիվն ու գտնվելու վայրը:

Նախնական տվյալներով,կազգայնացվեն ցամաքի 280 կտորներ: Դրանցից մի քանիսը  հնարավոր է Ճապոնիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ վիճարկման նյութ դառնան, ինչպես 2012-ին եղավ Չինաստանի հետ` կապված Սենկակու արշիպելագի ազգայնացման հետ:

Ճապոնիան ազգայնացրել է Հարավ-չինական ծովի անմարդաբնակ կղզիները, սակայն Չինաստանն ու Թայվանը մինչ օրս իրենց իրավունքներն են ներկայացնում այդ տարածքի նկատմամբ, որտեղ հայտնաբերվել են օգտակար հանածոներ:

Ջրածնի արտահոսքի պատճառով Mitsubishi գործարանում պայթյուն է եղել

o_537193Այսօր, ճապոնական Mitsubishi Materials Corporation ընկերության գործարանում ջրածնի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել. զոհվել է 5 մարդ, շատերն էլ վիրավորվել են:

Ձեռնարկությունը  տեղակայված է  Հոնսյու կղզու Միէ մարզում:

Հռոմի պապը` 2013-ի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 10-յակում

iՀռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին կրոնական առաջնորդն է, որ հայտնվել է Չինաստանի 2013-ի վարկանիշի թոփ 10-յակում: Այն կազմվել է  Չինաստանի միջազգային մամլո-քննարկումների մասնակիցների հարցման արդյունքներով: Պոնտիֆիկոսը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Թոփ 10-յակում են հայտնվել  Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ու ՀԱՀ-ի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան:

Ավելի վաղ Ֆրանցիսկոսն արժանացել էր “2013-ի տարվա մարդ” կոչման` ամերիկյան Time ամսագրի վարկածով:

“Հազվադեպ է պատահում, որ  դեռևս անհայտ մարդը կարճ ժամանակում ողջ աշխարհի մարդկանց ուշադրությանն է արժանանում, ծերերի ու երիտասարդների,հավատացյալների ու անգամ` ցինիկների”,-ասում է ամսագրի գլխավոր խմբագիրը:

Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

i (1)Հնդկաստանում  Մումբայից Դեհրադուն  ուղևորված գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել:

Ողբերգությունը կատարվել է այսօր առավոտյան, երբ բոլոր ուղևորները գնացքում քնած են եղել: Հրդեհը  տարածվել է 3 վագոններում, հետո թանձր ծուխ է կանգնել: Հիմա փրկարարական ծառայություններն են աշխատում տեղում, բոլոր ուղևորները տարհանվել են:

Նման դեպքեր երկրում առաջներում էլ են  եղել. դեկտեմբերի 28-ին մեկ ուրիշ գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 26 ուղևոր զոհվեց:

Վենեսուելայում սպանվել է “Միսս Վենեսուելա-2004”-ը

o_875626Վենեսուելայում  սպանվել է “Միսս Վենեսուելա-2004”-ը` Մոնիկա Սփիրն ու նրա ամուսինը` Իռլանդիայի քաղաքացի Թոմաս Բերին: Ըստ ամենայնի, ամուսիններն ավազակային հարձակման զոհ են դարձել: Հիվանդանոց է տեղափոխվել նաև նրանց 5-ամյա դուստրը` ոտքի հրազենային վնասվածքով:

Ողբերգությունը կատարվել է Պուերտո-Կաբելյո և Վալենսիա քաղաքները կապող ավտոճանապարհին: Երկու դիակներով ու վիրավոր աղջնակով ավտոմեքենան հայտնաբերել են ոստիկանները: Նրանք ենթադրում են, որ ամուսիններից մեկը փորձել է դիմադրել, որից հետո ավազակները կրակ են բացել մեքենայում: Փոքրիկի կյանքին ոչինչ չի սպառնում:

29-ամյա Մոնիկա Սփիրը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ աշխատում էր իսպանալեզու “Տելեմունդո” ալիքում: Հայրենիք էր վերադարձել ամուսնու հետ` անցկացնելու արձակուրդն:

Արեգակի վրա հզոր բռնկումը մագնիսական փոթորիկ կառաջացնի

o_831627Եթե Արեգակի հզոր  բռնկման արդյունքում դուրս նետված պլազմայի ամպը հասնի մեր մոլորակին,ապա հինգշաբթի, հունվարի 9-ին մասնագետները կանխատեսում են մագնիսական փոթորիկ:

Վերջին տարիների ամենախոշոր բռնկումներից մեկը տեղի է ունեցել 1944 բծերի խմբում ու արդեն երկրորդն է  այս շաբաթվա մեջ: Առաջին բռնկումն ավելի թույլ էր, մասնագետներն այն գնահատել են M5.6. դասով:

Դասակարգման հիմքում ռենտգենյան ճառագայթման հզորությունն է, որ գրանցվում է  Երկրի մակերևույթի վրա: Ընդամենը 5 դաս գոյություն ունի` A, B, C, M և  X, ըստ աճման կարգի: Յուրաքանչյուր նոր մակարդակի անցումը նշանակում է ճառագայթման հզորության մեծացում 10 անգամ: