Թելավիվցի գործարարը բռնաբարել է ընկերուհու մեկուկես տարեկան որդուն

an3001385556726Թել-Ավիվի մարզային դատարանն օրերս 46-ամյա տեղաբնակ գործարար  Նիսիմ Հադադին մեղավոր է ճանաչել ընկերուհու մեկուկես տարեկան  որդուն բռնաբարելու համար: Նման գազանային հանցագործություն Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ է կատարվել: Հադադը երեխայի հետ գնացել է մարզադահլիճ, որտեղ էլ կատարել է բռնությունը, իսկ փոքրիկի մայրն այդ ժամանակ լոգարանում էր: Երեխային բուժօգնություն է ցուցաբերվել, անզգայացման ներքո նրան կարեր են դրել: Երեխան հիվանդանոցում է անցկացրել 6 օր:

Չինական լաստանավը վթարվել է Հոնկոնգի ափերի մոտ

i (3)Լաստանավի 80 ուղևորները  վնասվածքներ են ստացել Հոնկոնգի ափերի մոտ լաստանավի և ստորջրյա ինչ-որ օբյեկտի բախման հետևանքով:

Ուղևորներից 4-ը լուրջ վնասվածք են ստացել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լիբիայի իշխանությունները չեն կարողանում աշխատավարձ վճարել վերջին եռամսյակի համար

i (2)Լիբիայի իշխանությունները փող չունեն, որ 2013-ի վերջին եռամսյակի համար պետծառայողներին աշխատավարձ վճարեն: Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավար Ալի Զեյդանը, երկրի իշխանությունները չեն կարողանա վճարել պետծառայողներին, քանի դեռ  գրոհայինները Մուամար Քադաֆիի տապալումից հետո զավթած նավահանգիստներն ու նավթի հանքերը չազատեն:

Վարչապետը նշել է նաև, որ երկրի եկամուտները նավթի արդյունահանումից նախկին մակարդակի համեմատ  ընկել են 80%-ով: Մինչ 2011-ի պատերազմը Լիբիան օրական միջինը 1,6 մլն  բարել նավթ էր արդյունահանում, հիմա` օրական 250 հազար բարել, ինչն էլ ֆինանսական ողբալի վիճակի է հասցրել երկիրը:

Ճապոնացի տղամարդը հիվանդանոցից խոշոր գումար է ստացել ծննդատան սխալի պատճառով ճոխության փոխարեն աղքատության մեջ մեծանալու համար

ծննդյան նշանՏարեց ճապոնացի տղամարդը, որին ծննդատանը սխալ ծնողների էին հանձնել, հիվանդանոցին հաջողությամբ դատի է տվել ճոխ կյանք ունենալու փոխարեն աղքատ ընտանիքում մեծանալու համար:

60-ամյա տղամարդը նշել է, որ կցանկանար ժամանակի սլաքը հետ պտտել՝ իմանալով, որ իր իրական ծնողները հարուստ են եղել և իր եղբայրները ճոխ կյանքով են ապրել:

Փոխարենը նրան մեծացրել է իր կենսաբանական մայրը չհանդիսացող մի կին, որը ամուսնու մահից հետո պայքարում էր նաև իր մյուս երեխաներին կերակրելու համար:

60 տարի առաջ հիվանդանոցից սխալ ծնողների հանձնված երեխան ծանր կյանք է ունեցել և դարձել է բեռնատարի ամուրի վարորդ:

Այժմ Տոկիոյի շրջանային դատարանը հիվանդանոցից պահանջել է 1953թ-ին տեղի ունեցած սխալի համար որպես վնասի հատուցում տղամարդուն 250,000 ֆունտ վճարել:

Տասնամյակների վաղեմություն ունեցող սխալը պարզվել էր, երբ հարուստ ընտանիքի երեք եղբայրները իրենց ծնողների մահից հետո ԴՆԹ անալիզ էին հանձնել, քանի որ իրենց մեծ եղբայրը բոլորովին նրանց նման չի եղել:

Այնուհետև նրանք ստուգել էին հիվանդանոցի գրանցումները և պարզել իրենց կենսաբանական մեծ եղբոր ինքնությունը:

Այժմ չորս եղբայրները կապ են հաստատել միմյանց հետ անցած տարիները հետ վերադարձնելու համար:

 

Ոստիկանությունը ձերբակալել է 500,000 դոլար արժողությամբ կոկային տեղափոխող նիգերիացու

կոկայինՈստիկանությունը ձերբակալել է 28-ամյա նիգերիացու, որի մոտ հայտնաբերվել է բարձրախոսների մեջ թաքցրած, կես միլիոն դոլար արժողությամբ կոկային, որը նա Նիգերիայի Կանո քաղաք էր բերել Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքից:

Հրամանատար Ամբրոզ Ումորուն հայտնել է, որ 3 կգ կոկային տեղափոխող տղամարդը ձերբակալվել է չորեքշաբթի օրը Կանոյի միջազգային օդանավակայանում:

Տղամարդը լրագրողներին հայտնել էր, որ բարձրախոսները Սան Պաոլոյի օդանավակայանում իրեն է տվել մի անծանոթ և խնդրել տեղափոխել Կանո, իսկ ինքը դրանց պարունակության մասին ոչ մի տեղեկություն չի ունեցել:

ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության գրասենյակի տվյալներով՝ Հարավային Ամերիկայից Եվրոպա ուղարկվող կոկայինի 25-66 տոկոսը անցնում է արևմտյան Աֆրիկայով:

 

Հանգուցյալը տուգանվել է հողի հարկը չվճարելու պատճառով

o_499456Զավեշտալի պատմություն է եղել Ղազախստանում, հանգուցյալին տուգանել են 86500 տենգեով (19 հազար ռուբլի):

Մարզային դատախազության աշխատակիցները պարզել են, որ Ալմաթիի հողային տեսչության տարածքային աշխատակիցը  հողային օրենսդրությամբ արտապլանային ստուգումներից հետո վարչական պատասխանատվության է ենթարկել իրավախախտին, որը մահացել է 2006-ին: Հետո, երբ պարզվել է ինչն ինչոց է` տեսուչին կարգապահական պատասխանատվության են ենթարկել:

Էքսպո-2020-ն անց է կացվելու Արաբական միացյալ էմիրությունում

i (3)Էքսպո-2020 Համաշխարհային ցուցահանդեսն անց է կացվելու ԱՄԷ-ում, Դուբայում: Ցուցահանդեսի  նպատակն է ծանոթացնել աշխարհում գույություն ունեցող  տեխնոլոգիաներին, գիտական ու մշակութային ձեռքբերումներին:

Նախորդ ցուցահանդեսը անցկացվեց Շանհայում:Կես տարում ցուցահանդես այցելեց 73 մլն մարդ:

Էքսպո-2015-ն անց է կացվելու Միլանում:

Հոնդուրասում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

i (2)Հոնդուրասի Կենտրոնական ընտրական կոմիտեն քվեարկության արդյունքներով  նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել գործող նախագահ Խուան Օռլանդո Էռբնանդեսին: Ներկա պահին հաշվարկվել է քվեաթերթիկների ավելի քան  90%-ը, Էռնանդեսի օգտին է քվեարկել 35%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ Քսիոմարու Կաստրոյի օգտին` 29%-ը: Քվեարկել է 5,4 մլն մարդ:

Իր հերթին Կաստրոն հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են ու դրա ապացույցները նա կարող է ներկայացնել նոյեմբերի 29-ին:

Հոնդուրասը Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներից մեկն է: Աշխարհում բնակչության շնչին ընկնող սպանությունների թվով զբաղեցնում է առաջին տեղը:

Թաիլանդական զբոսաշրջության վերջը

o_854876Թաիլանդում չդադարող բողոքի ցույցերը “հարված են հասցրել”  Թագավորության զբոսաշրջությանը: 300 հազար մարդ հրաժարվել է Թաիլանդ կատարելիք  ուղևորությունից:

Զբոսաշրջության ու սպորտի նախարարության տվյալներով, դրա հետևանքով երկրին 16 մլն բաթ (կես մլն դոլար) վնաս  է պատճառվել: Ու դա դեռևս սկիզբն է: Եթե քաղաքական անկայունությունը շարունակվի նաև դեկտեմբերին, ապա կուոստը զգալի ու տեսանելի կմեծանա, քանի որ ծննդյան ու ամանորյա տոները Թագավորության համար զբոսաշրջության իմաստով ամենաթեժ շրջանն է սովորաբար համարվում:

Արդեն 4-րդ օրն է, ինչ Թաիլանդում հակակառավարական ցույցեր են, չնայած Բանգկոկում արտակարգ իրադրություն է հայտարարված: Պատճառը կառավարող “Փխըա Տհաի” կուսակցության համաներման մասին օրենքի նախագիծը խորհրդարան մտցնելու փորձն էր, որն, ըստ դիտորդների կարծիքի, Թաքսին Չինավատին թույլ կտար վերադառնալ հայրենիք: Նախկին վարչապետ ու միլիարդատեր Չինավատն այժմ  երկրից դուրս է գտնվում, նրան հեռացրին 2006-ի սեպտեմբերի 19-ին ռազմական հեզղաշրջման ժամանակ:

Չինավատին վերադարձնելու փորձը ծայրահեղ բացասական արձագանք ունեցավ ընդդիմության մեջ ու չնայած սենատը մերժեց օրենքի նախագիծը, հասարակայնության դժգոհությունը վերաճեց զանգվածային ցույցերի:

Թունիսի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային անկարգությունների

iԹունիսում գործադուլները հանգեցրել են ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները հայտարարել են, որ իսլամիստները չեն կարողացել կենդանացնել տնտեսությունը, իսկ կառավարությունը գավառի կաիրքներն անտեսում է:

Երկրի հարավում, Հաֆսա քաղաքում ցուցարարները ներխուժել են նահանգապետի գրասենյակ, դրանից հետո գրոհել են կառավարող իսլամական կուսակցության շտաբ-բնակարանի վրա: Իսկ Սիլյանում այրել են անվադողեր ու քարկոծել ոստիկաններին: Դրանից հետո ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել;

Բողոքի ակցիաները   համընկել են մեկ տարի առաջ կատարված հակակառավարական ցույցերի  տարելիցին, որի ժամանակ 300 մարդ էր վիրավորվել:

Վենեսուելական Կատատումբոն Կայծակների համաշխարհային մայրաքաղաք է դարձել

o_842098Վենեսուելական Կատատումբոյի քաղաքապետարանն իր տարածքը Կայծակների համաշխարհային մայրաքաղաք է հռչակել: Հայտարարությունն արվել է այն  բանից հետո, երբ Գինեսի ռեկորդների գիրքը հայտարարել է, որ Կատատումբոյի տարածաշրջանում գրանցվել է մթնոլորտային էլեկտրական լիցքերի աշխարհում ամենամեծ խտությունը` տարեկան յուրաքանչյուր քկմ-ի վրա` 250:

Նախորդ ռեկորդը Կոնգոյի հանրապետության Կիֆուկա տարածաշրջանին էր պատկանում.այնտեղ կայծակների թիվը տարեկան 1 քկմ-ի վրա հասնում էր 152-ի:

Գիտնականների գնահատմամբ ,Կատատումբո գետի հարթավայրում կայծակների թիվը նույնիսկ 1 մլն-ն է գերազանցում: Նախկինում նավաստիներն այդ բնական երևույթն անվանում էին “Կատատումբոյի փարոս”, քանի որ անդադար լիցքաթափումները տեսանելի էին անգամ 400 կմ հեռավորության վրա:

Գիտնականներն այդ անսովոր երևույթը գործոնների յուրօրինակ համադրությամբ են բացատրում: Անդերի  մինչև 5 կմ բարձրությամբ լեռնագագաթները շրջափակում են քամին, ինչի շնորհիվ առատ գոլորշիացումները դեպի վեր ձգված  հսկայական ամպեր են գոյացնում: Գրեթե անընդմեջ կայծակների լիցքաթափման համար Կատատումբոն անվանում են “օզոնի բնական ֆաբրիկա”, լիցքաթափման արդյունքում մթնոլորտ է արտանետվում  Երկրի  օզոնի խտության մինչև 10%-ը:

Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը Քաթարի Պետության էմիրի հետ

Ղարիբջանյան,  Քաթարի Պետություն, էմիրի         Նոյեմբերի 25-ին Քաթարում ՀՀ դեսպան  Գեղամ Ղարիբջանյանը Դոհայում իր հավատարմագրերը հանձնեց Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիին:

         Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը Քաթարի ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ Քաթարի ժողովրդին ուղղված բարեմաղթանքները:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Քաթարի էմիրը մաղթեց նրան հաջողություն իր առաքելության իրականացման ընթացքում:

Իր հերթին Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանին իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-քաթարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

 

 

 

 

Իրանը Սաուդյան Արաբիային պատկանող երկու ձկնորսական նավ է վերցրել

ձկնորսական նավԻրանական լրատվական գործակալությունից հայտնել են, որ վերջերս ծովային սահմանների շուրջ Իրանի և Արաբական ծոցի երկրների միջև ծավալված վեճի պատճառով՝ իրանական ջրերը մտնելու համար Սաուդյան Արաբիայի երկու ձկնորսական նավ է վերցվել:

Սաուդյան Արաբիան և Իրանը տարածաշրջանում հիմնական մրցակից երկրներ են և նրանց միջև ցանկացած կոնֆլիկտ սրվելու հավանականություն ունի:

Ֆարս լրատվական գործակալությունից հայտնել են, որ Բուշեր նահանգում վերցված երկու նավերի վրա տարբեր ազգությունների ինը ձկնորս է եղել: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հունվարին Սաուդյան Արաբիան ձերբակալել էր Սաուդյան ջրերը հատած երկու առևտրական նավ, որոնց վրա 21 իրանցի է եղել:

 

Հոնգ Կոնգը Հարավային Աֆրիկային է վերադարձրել ռնգեղջյուրների եղջյուրները

Հարավային Աֆրիկա,ռնգեղջյուրների եղջյուրներՀարավային Աֆրիկայի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգում առգրավված որսագողությամբ ձեռք բերված ռնգեղջյուների 33 եղջյուրները և փղոսկրից պատրաստված հարյուրավոր ուտելու համար նախատեսված ձողիկները և թևնոցները վերադարձվել են Հարավային Աֆրիկա:
Հարավային Աֆրիկայի բնապահպանության նախարարությունից չորեքշաբթի օրը հայտնել են, որ իշխանությունները կուսումնասիրեն առգրավված իրերը որսագողերին և դրանց անօրինական փոխադրումը իրականացրած առաքիչներին բացահայտելու և ձերբակալելու համար:
ռնգեղջյուրների եղջյուրներՆախարարությունից տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգի մաքսատան աշխատակիցները իրերը առգրավել էին 2011թ-ի նոյեմբերին Քեյփ Թաունի նավահանգստից ուղարկված կոնտեյներից:
Դատական քննության արդյունքում պարզվել է, որ եղջյուրները վերցնելու նպատակով սպանվել են ինչպես չափազանց երիտասարդ, այնպես էլ տարիքով մեծ ռնգեղջյուրներ:

Դարեր շարունակ կանգուն մնացած չինական Մեծ պատը այժմ ավերում են գյուղացիները

չինական Մեծ պատՀազարավոր կիլոմետրեր ձգվող չինական Մեծ պատը մարդու ձեռքով կառուցված աշխարհի ամենամեծ շինությունն է:

Կանգուն մնալով ավելի քան 2,000 տարի՝ այժմ գյուղացիները քանդում են այն:

չինական Մեծ պատԸստ Չինաստանի Մեծ պատի պաշտպանության ընկերության՝ պատի գրեթե երկու երրորդ մասը վնասվել կամ ավերվել է:

Այն 2,200 տարի առաջ կառուցել է Ցին դինաստյան, իսկ 700 տարի անց վերակառուցել է Մին դինաստիան:

Այժմ պատի մոտակայքում բնակվող գյուղացիները նրա մասնիկներով արահետներ, կացարաններ են կառուցու և նույնիսկ օգտագործում որպես մշակաբույսերի պարարտանյութ:

2006թ-ին կառավարությունը հրապարակել է 10 տարվա համար նախատեսված Մեծ պատի պաշտպանության կանոնակարգ:

Սակայն այդ կանոնակարգերը ինչպես հարկն է չեն պահպանվում գյուղական վայրերում:

Պեկինի և զբոսաշրջային կենտրոնների մոտակայքում գտնվող պատի հատվածները պահպանվում և վերանորոգվում են:

Ավելի աղքատ վայրերում պատը օգտագործվում է որպես գյուղի խաղահրապարակ կամ դրա քարերը օգտագործվում են տներ և ճանապարհներ վերանորոգելու համար:

Գանսու նահանգում պատի ավելի քան 59կմ հատվածը հնարավոր է անհետանա առաջիկա երկու տասնամյակի ընթացքում:

Պատը ձգվում է արևելքում Շանհայգուանից մինչև Լոփ լիճ արևմուտքում: Այդ տարածքը ներկայացնում է Ներքին Մոնղոլիայի հարավային եզրագիծը:

 

Անգոլայում իսլամը արգելվել է. փակվել են երկրի բոլոր մզկիթները

Անգոլա,լուանդա,իսլամԱնգոլայում իսլամը անօրինական է համարվել և հրամայվել է փակել երկրի բոլոր մզկիթները:

Մշակույթի նախարար Ռոզա Կրուս է Սիլվան հայտնել է, որ հիմնականում քրիստոնյա երկրում մզկիթները պետք է փակվեն՝ նախքան հետագա ծանուցումը:

Նա իսլամը բնորոշել է որպես աղանդ, որը հակասում է Անգոլայի սովորույթներին և մշակույթին և պետք է արգելվի:

Ըստ International Business Times-ի՝ չհաստատված տեղեկություններ կան, որ աֆրիկյան երկրի տարածքում մզկիթները ավերվում են:

Նախագահ Խոսե Էդուարդո դոս Սանտոսը Osun Defence օրաթերթին հայտնել է, որ սա իրենց երկրում իսլամի ազդեցության վերջնական ավարտն է:

Տեղական մամուլի տեղեկություններով՝ այդտեղ քրիստոնյաների և մահմեդականների միջև բախումներ հաճախ են տեղի ունենում:

 

Օտար ընտանիքում ապրած կյանքի համար` 380 հազար դոլար

i (2)Տոկիոյում 60-ամյա տղամարդուն 380 հազար դոլար կվճարեն օտար ընտանիքում ապրած կյանքի համար:

Մայրաքաղաքային ծննդատանը դեռևս նորածին տղամարդուն  այլ փոքրիկի հետ պատահաբար  փոխս են գցել: Ընտանիքը, որտեղ հայտնվել է տղամարդը, շատ աղքատ էր.10 քմ-անոց սենյակում բնակվում էին 4 հոգով: Ուսման վարձը վճարելու համար դեռահասը գնացել էր գործարանում աշխատելու:

Տղայի իսկական ընտանիքն ապահովված էր: Երեք երեխաներն էլ լավ կրթություն են ստացել մասնավոր թանկ դպրոցներում, համալսարան ավարտել, ապա աշխատանք ստացել ճապոնական խոշորագույն ընկերություններում:

Տղամարդը, որն այդպես էլ չի հասցրել տեսնել ծնողներին (նրանց մահվան պատճառով), մայրաքաղաքի կլինիկային դատի է տվել սխալմունքի համար` պատճառաբանելով, որ իր կյանքը բոլորովին այլ կերպ կարող էր դասավորվել: Տոկիոյի մարզային դատարանը բավարարել է նրա հայցը, հիմա տղամարդուն 38 մլն իեն փոխհատուցում են վճարելու:

Հաիթցի փախստականներով նավը Բահամյան կղզիների մոտ վթարվել

i (1)Հաիթցի փախստականներով նավը Բահամյան կղզիների մոտ կողաշրջվել է, ջարդվել ու ջրի տակ անցել:

Դա կատարվել է երկուշաբթի երեկոյան: ԱՄՆ ափային պաշտպանության ծառայությունից տեղեկացրել են, որ նավաբեկության հետևանքով 30 ուղևոր է խեղդվել, 100-ին հաջողվել է փրկվել` կառչելով նավի բեկորներից :

Որոնողական աշխատանքները կորածներին հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են:

Մահապարտը պայթյուն է իրականացրել Իրաքի ռազմահենակայանի մոտ

iԱնցակետի մոտ իրականացված պայթյունի հետևանքով 7 զինվոր է մահացել: Մահապարտը պայթյունն իրականացրել է Էթ-Թարմիա քաղաքում  գտնվող ռազմական օբյեկտի անցակետում:

Պայթյունի հետևանքով Իրաքի բանակի 7 զինվոր է զոհվել, 22-ը վիրավորվել են:

Մեքսիկայում 42 մարմիններով մասսայական գերեզմաններ են հայտնաբերվել

Մեքսիկա,մասսայական գերեզմաններԵրկուշաբթի օրը գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ Մեքսիկայի իշխանությունները արևմտյան Մեքսիկայում այս ամիս հայտնաբերել են 42 մարմիններով մասսայական գերեզմաններ:

Դաշնային իշխանությունների տվյալնելով՝ մարմինների մեծ մասի վրա փափուշտներից ստացած վերքերի հետքեր և կտտանքների նշաններ կան:

Մահացածների ինքնությունը դեռևս չի պարզվել:

Խալսկո նահանգի Լա Բարսա քաղաքում տեղակայված 22 գերեզմանները հայտնաբերվել էին անհետացած երկու դաշնային գործակալների որոնողական աշխատանքների արդյունքում:

Ըստ գլխավոր դատախազի՝ դաշնային երկու սպաների մարմինները մասսայական գերեզմաններում չեն եղել: Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է:

Այս տարածաշրջանում գործում են մի շարք նարկոկարտելներ, որոնք պայքարում են այդ շրջանի ղեկավարման համար: