Վենեսուելայում գների իջեցումը հանգեցրել է կենցաղային տեխնիկայի խանութի թալանի

iՎենեսուելայի իշխանությունները կենցաղային տեխնիկայի խանութների ցանցում իջեցրել են գները: Դրա հետևանքով էլ  քաշքշուկ է սկսվել, իսկ խանութներից մեկն էլ թալանվել է:

Նշվում է, որ ընկերության կողմից  գների բարձրացումը խիստ անհանգստացրել է երկրի նախագահ Մադուրոյին: Նրա հրամանով կենցաղային տեխնիկայի գներն իջեցվել են գրեթե 2 անգամ: Դրանից հետո հազարավոր վենեսուելացիներ իսկույն գնումների են գնացել:

Ոստիկանությունն ու կարգուկանոնի պահապանները չեն կարողացել այդ ամբոխի հոսքը կանոնավորել, ինչի հետևանքով խանութներից մեկում  թալան է սկսվել: Ձերբակալել է ընկերության 500 աշխատակից. պատճառն առայժմ անհայտ է:

“Հայան” թայֆունի պատճառով առնվազն 100 մարդ է զոհվել

iԱռնվազն 100 մարդ է զոհվել Ֆիլիպինների կենտրոնին պատուհասած “Հայան” թայֆունի պատճառով: “Հայանը” Ֆիլիպիններին “հայտնի” բոլոր թայֆուններից ամենահզորն է ճանաչվել: Տարերքի հիմնական հարվածի տակ է  հայտնվել Լեյթե կղզին:Այժմ այն ուղղություն է վերցրել Վիետնամի ու Լաոսի կողմը:

“Հայանը” սողանքների ու ջրհեղեղների պատճառ է դարձել: Ավերվել են տների մեծամասնությունը, իսկ որոշ կղզիներում  անջատվել է հոսանքը: Ֆիլիպինների իշխանությունները հասցրել են աղետի գոտուց տարհանել 125 հազար մարդու: Նրանց տեղավորել են վրանային ճամբարներում:

Էկվադորի ընդհատակյա կլինիկայում բուժել են էլեկտրաշոկով

i (3)Կիտոյի ընդհատակյա հոգեբուժական կլինիկայում հիվանդների բուժման դաժան մեթոդներ են կիրառվել:

Դատախազության տվյալներով, կլինիկայի 17 հիվանդ ենթարկվել է էլեկտրաշոկային բուժման, նրանց թվում` մեկ երեխա: Հիմա 7 մարդ է ձերբակալվել:

2012-ին երկրի իշխանությունները հրամայել են փակել 20 կլինիկա` հիվանդների նկատմամբ կտտանք կիրառելու կասկածանքով:

Մեքսիկացի զբոսաշրջիկ կինը վարտիքի մեջ 41,5 հազար դոլար է պահել

trysy-550x220Պանամայի մաքսատան աշխատողներին մեծ անակնկալ էր սպասվում. անձնական զննման ժամանակ մեքսիկացի կնոջ սպիտակեղենի մեջ հայտնաբերվեց 41,5 հազար դոլար, ինչը, բնականաբար, նա  չէր հայտարարագրել:

“Տոկումեն” միջազգային  օդանավակայանի մաքսային կետով անցնելու ժամանակ կնոջ “հոգեվիճակը” տարօրինակ է թվացել: Նա “կասկածելի անհանգիստ” է եղել  ուղեբեռի ստուգման ժամանակ:

Զննման ժամանակ պարզվեց, որ կինը մեծ գումար է տեղափոխում պահպանակի մեջ, որն նրա ինտիմ մասին էր ամրացված: Նույնիսկ շատ բան տեսած մաքսային ծառայողներն էին ապշել   նման “նորարարությունից”:

Հետաքննությունը զբաղվում է այդ գործով, իսկ կնոջ անունը չի հրապարակվում: Պանամայում գործող կանոնների համաձայն, ցանկացած երկրից Պանամա ժամանող յուրաքանչյուր քաղաքացու  մոտ եղած գումարը չպետք է գերազանցի 10 հազար դոլարը:

Չիլիում փողոցներում կուտակված աղբի պատճառով հատուկ դրություն է հայտարարված

iՉիլիի հյուսիսում գտնվող Վալպարասիո քաղաքի նավահանգստում հատուկ դրություն է հայտարարված փողոցներում տոննաներով կիտված աղբի պատճառով:

Աղբահանություն  չի կատարվել համապատասխան կազմակերպությունների աշխատակիցների  գործադուլների պատճառով: Առողջապահության նախարարի խոսքով, առաջացած խնդրի լուծման համար լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն: Նավահանգստին մոտ ուսումնական հաստատությունները որոշվել է առժամանակ փակել:

Չիլիում վերջին շրջանում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց  բողոքի ցույցեր են. նրանք աշխատավարձի բարձրացում են պահանջում:

Օգոստոսին փողոց էր ելել պղնձի հանքարդյունաբերության 2000 աշխատակից, դրանից հետո`  ALMA ռադիոաստղադիտակի 2 հազար աշխատակիցները:

Սենսորային էկրանով համակարգիչները մակականերին օգնում են հանգստանալ

մակականեր,սենսորային էկրանՀետազոտության արդյուքնում պարզվել է, որ սենսորային էկրանով համակարգիչները օգնում են կապիկներին հանգստանալ:

Սենսորային էկրան ունեցող սարքերով զբաղվելը ոչ միայն հետաքրքրում, այլև զբաղեցնում է խմբի դոմինանտ անդամներին և թեթևացնում է սոցիալական լարվածությունը:

Հետազոտողները այս եզրակացությանն են հանգել՝ Հեմփշիրում գտնվող Մարվելի կենդանի բնության մեջ մի խումբ Սուլավեսի կղզու մակակաների ուսումնասիրելով:

Sulawesi crested macaques at Marwell Wildlife ParkՊորտսմուտի համալսարանի գիտնականները հազվագյուտ կապիկներին սովորեցրել են օգտվել սենսորային էկրաններից, որպեսզի ուսումնասիրեն նրանց ճանաչողական և հաղորդակցության ֆունկցիաները:

Հետազոտողները պարզել են, որ մակականերին սենսորային էկրանների միջոցով ճանաչողական խնդրի առաջադրումը բարելավում է խմբի միասնականությունը և նվազեցնելով լարվածությունը՝ նպաստում ընկերական վարքագծի դրսևորմանը:

Մարդկանց և մյուս պրիմատների նման՝ մակակաները բարդ սոցիալական հաղորդակցության մեջ են մտնում:

PLOS ONE ամսագրում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ Սուլավեսի մակակաները բարդ և նուրբ հաղորդակցական տեխնիկա են դրսևորում՝ իրենց միտքը հասկանալի դարձնելու համար օգտագործելով դեմքի բազմաթիվ արտահայտություններ, մարմնի դիրքեր և ձայնային ելևէջներ:

Այս հետազոտման ընթացքում մակակաները ապրում են իրենց սոցիալական խմբերում և կամավոր են մտնում հետազոտման համար նախատեսված տարածք՝ անկախ հետազոտողի կամքից:

Կենդանիները իրենք են ընտրում, թե երբ ավարտեն հերթական հետազոտությունը և երբ վերադառնան իրենց ամենօրյա զբաղմունքին:

 

Ավստրալիայում հրդեհները չեն հանդարտվում

o_845972Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում նոր  խոշոր հրդեհների առաջացման վտանգի պատճառով արգելվել է բաց տեղանքում կրակ վառել Մեծ Սիդնեյի ամբողջ տարածքում ու արվարձաններում: Սպասվում է, որ օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +37-ի, ընդ որում, հետն էլ չոր ուժեղ քամի կլինի:

Ներկայում այնտեղ արտակարգ դրության ռեժիմն է գործում, որ հայտարարվել էր հոկտեմբերի 20-ից` 30 օրով: Դա փրկարարներին թույլ կտա հարկադիր տարհանում իրականացնել ու հրդեհել այն տները, որոնք այլևս անհնար է փրկել, եթե նման միջոցը թույլ կտա սահմանափակել հրդեհի տարածումը: Հոկտեմբերի կեսին Ավստրալիայի արևելքում միաժամանակ մոլեգնում էր ավելի քան 100 հրդեհ: Լրիվ կամ մասամբ այրվել է 330 տուն, ոչնչացել  120 հա  անտառ. հրդեհներից 50 չեն շիջվել մինչ օրս, սակայն տեղայնացվել են ու խիստ հսկողության տակ վերցվել:

Տորոնտոյի քաղաքապետը` նոր սկանդալի կենտրոնում

o_844393Կանադական Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Տեղի թերթի կայքում սիրողական տեսանյութ է հայտնվել, որտեղ քաղաքապետը հայհոյում ու սպառնում է սպանել մարդուն:

Ֆորդն արդեն բացատրել է լրագրողներին, որ այդ ժամանակ նա “ծայրահեղ  ոչ սթափ” վիճակում էր: Ամենայն հավանականությամբ, նա սպառնում է իր տեղակալին:

Նախորդ շաբաթ տեսանյութ էր հայտնվել, որում  քաղաքապետը կրեկ էր ծխում: Այն ժամանակ նա ներողություն խնդրեց, սակայն հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ:

Ֆիլիպիններում մոլեգնում է աշխարհի պատմության մեջ ամենահզոր թայֆունը

o_827032Ֆիլիպիններում մոլեգնում է “Հայան” թայֆունը.ամենահզորն  աշխարհի պատմության մեջ, որի հետևանքները կարող են աղետալի լինել:

“Հայանը” կարող է գերազանցել նախորդ “ռեկորդակիրներին”.”Կամիլային”(1969, Ատլանտյանի առափնյա) ու “Ալենային (ԱՄն և Կարիբներ, 1980 թ.):

Այդ թայֆունների քամու արագությունը հասնում էր 84.7 մ/վրկ-ի:  “Հայանի” արագությունը հասնում է 87մ/վրկ, տեղ-տեղ` 105 մ/վրկ-ի:

Ֆիլիպինների կենտրոնական շրջաններից զանգվածային տարհանվում են բնակիչները: Փորձագետները հայտնում են, որ փոթորկի շարժման արագությունը կարող է դրական ազդեցություն ունենալ.”Հայանը” տևական անձրևներ ու ջրհեղեղներ չի բերի. հենց այդ տարերքներից է, որ հաճախ մարդիկ են մահանում թայֆունների ժամանակ:

“Հայանը” Ֆիլիպիններում կմոլեգնի 2 օր` նոյեմբերի 8-9: Դրանից հետո  կշարժվի Վիետնամի ու Լաոսի ուղղությամբ:

Հզոր “Հայան” թայֆունը սպառնում է ֆիլիպինցիներին

i (1)“Հայան” թայֆունի մոտալուտ սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների ափամերձ բնակավայրերից տարհանվում է բնակչությունը:

Իշխանությունները երկյուղներ ունեն, որ տարերքը կհարվածի Ֆիլիպինների կենտրոնական ու հարավային հատվածներին: Թայֆունը, որին Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով արդեն բարձրագույն` 5-րդ կարգ է տրվել, կարող է կենտրոնական կղզիներին հասնել վաղը:

Անվտանգության նկատառումներով հետաձգվել են պարապմունքները: Սողանքավտանգ տեղանքներում  փակ են հիմնարկներն ու կազմակերպությունները: Ձկնորսական նավերի կապիտաններին հրամայված է վերադառնալ նավահանգիստ:

Տաջիկստանի նախագահը վերընտրվել է

o_639983Տաջիկստանի կենտրոնական ընտրական հանձնածողովն այսօր հնչեցրել է երկրում անցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի օգտին է քվեարկել շուրջ 3 մլն մարդ: Մասնակցությունը կազմել է 86,6%: Այդպիսով, Էմոմալի Ռահմոնը նախագահ է մնում առաջիկա 7 տարիներին` մինչև 2020 թիվ: Ընտրությունների վերջնական արդյունքները կհնչեցնեն 10 օրվա ընթացքում:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները մասնակցել են Ավստրիայի սոցիալիստական երիտասարդների համագումարին

Ավստրիա,ՀՅԴ Բյուրո,Երիտասարդական Ավստրիայի սոցիալիստական երիտասարդների (SJÖ) հրավերով, ՀՅԴ Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ` Կարապետ Շադոյանը (Ավստրիա) և Սերժ Տեր-Յակոբյանը (Գերմանիա) մասնակցեցին հիշյալ կազմակերպության տարեկան համագումարին, որը տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Ավստրիայի Ֆելտեն քաղաքում։

Համագումարին մասնակցել են շուրջ 250 երիտասարդներ Ավստրիայից և հրվաիրյալներ Շվեդիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Սերբիայից և այլ երկրներից։
Համագումարը սկսել է հրավիրող կազմակերպության ողջույնի խոսքով, որից հետո այլ երկրներից մասնակցած պատվիրակությունները ելույթ ունեցան` ներկայացնելով իրենց կազմակերպությունն ու մոտեցումները։
ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչները, իրենց ելույթում ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի նպատակներն ու աշխատանքները, ընդգծել են մարդու իրավունքի տեսանկյունից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման կարևորությունը։
Անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր իսկ հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքին, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները բացատրել են արցախցի երիտասարդների իրավիճակն ու պայմանները և նշել, որ նրանք ուրիշ բան չեն ուզում, քան եվրոպացի երիտասարդների նման խաղաղ ու անվտանգ կյանք ունենալ, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Հայաստանն ու Արցախը շրջափակման մեջ են և ամեն պահի ենթակա են պատերազմի վերսկսման վտանգին։
ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթը հետևյալ խոսքերով. «Մեր սերնդի պարտականությունն է պայքարել, որ սոցիալիստական գաղափարների համաձայն ավելի արդար հասարակարգ հաստատվի աշխարհում»։
Համագումարի շրջանակներում տեղի են ունեցել դասախոսություններ և քննարկումներ սոցիալիզմի, տնտեսության, համացանցի, գաղթականության, կրթության, ծայրահեղ աջակողմյան շարժումների և այլ թեմաների մասին։
Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչների և այլ պատվիրակությունների միջև։ Համագումարին մասնակցող երիտասարդներից ոմանք ցանկություն են հայտնել այցելել Հայաստան և Արցախ։ Նրանք հայկական կողմին առաջարկել են միջազգային երիտասարդական խորհրդաժողով նախաձեռնել Հայաստանում։

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

Մահաթմա Գանդիի բանտային ճախարակը վաճառվել է 180 հազար դոլարով

b_320321Հնդկաստանի ազատագրման համար պայքարած մարտիկին` Մահաթմա Գանդիին, բացահայտել են Mullock’s աճուրդի կազմակերպիչները, որոնք  վաճառքի էին հանել նրա ճախարակը: Հնդկաստանի ազգային հերոսն այդ ճախարակով թել է մանել կալանքի ժամանակ: Լոտը վաճառվել է 110 հազար ստեռլինգով (մոտ 180 հազար դոլար):

1930-ականներին, երբ Գանդին հակագաղութային գործունեության համար դատապարտվել ու պատիժն էր կրում Պունա քաղաքում, անազատության մեջ ժամանակը կարճելու համար նա այդ ճախարակով թել էր մանում ու հագուստ կարում: Շատ տարիներ անց  նա հիշում էր դրա մասին որպես յուրօրինակ մեդիտացիա, իսկ փոքրածավալ ճախարակը հետագայում  նվիրեց ամերիկացի միսիոներ-մեթոդիստ Ֆլոյդ Պադերին: Աճուրդում գնորդի անունը չի հայտնվել, սակայն լոտի վերջնական գինը գերազանցել է բոլոր սպասումները:

Սաուդյան Արաբիան բոլոր անօրինական ներգաղթյալներին դուրս է հանում

o_844890Սաուդյան Արաբիան սկսում է   նշանակված ժամկետին երկիրը չլքած անօրինական ներգաղթյալների  արտաքսումը:Հիմա թագավորությունն  ստիպված կլքի մի քանի մլն մարդ:

Առաջիկա ժամանակներում Սաուդյան Արաբիայից շուրջ 4 մլն մարդ կհեռանա, որոնք այստեղ անօրինական են աշխատում:

“Այս շաբաթվանից սկսած`  մենք զանգվածային քարոզարշավ ենք սկսում ողջ թագավորությունում, որպեսզի արմատախիլ անենք այնպիսի երևույթներ, որոնք կապված են աշխատանքի ու բնակության հետ”,-հայտնել է Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարի մամլո քարտուղարը:

Ասվում է նաև, որ այս քարոզարշավն անսպասելի չէ, քանի որ նախապես բոլորը տեղեկացվել են դրա մասին:”Մենք 7 ամիս երկարաձգել ենք նրանց ժամկետը, որպեսզի փաստաթղթերը կարգի բերեն ու վիճակը կանոնավորեն: Ենթադրում եմ, որ բավարար ժամանակ ունեին”,-ասում է  աշխատանքի նախարարի տեղակալը:

Իսկապես էլ, նախորդ ամիսներին թագավորությունում եկվորների նկատմամբ համաներում է հայտարարվել ու երկիրը լքել է շուրջ 1 մլն մարդ` Բանգլադեշից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից,Պակիստանից, Եմենից: 4 մլն-ին օրերս հաջողվեց աշխատանքի թույլտվություն ստանալ:  Սակայն, դրանից հետո էլ երկրում գրեթե նույնքան  անօրինական ներգաղթյալներ են մնում: Եթե նրանք իշխանությունների ձեռքն ընկնեն, ապա նրանց  խոշոր տուգանքներ, բանտ ու երկրից արտաքսում է սպառնում:

Այսօր Տաջիկստանը նախագահ կընտրի

o_474227Այսօր Տաջիկստանում հանրապետության նախագահի ընտրություններ են, որը պետք է ղեկավարի երկիրը հետագա 7 տարիներին: Գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի իրավասություններն ավարտվում են այս տարի:

Քվեարկությանը  կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր 4,18 մլն ընտրող: Հանրապետության տարածքում 3158 ընտրատարծք կբացվի, ևս 61-ը` արտասահմանում: Ընտրությունները կայացած են համարվում, եթե դրանց մասնակցում է քաղաքացիների կեսից ավելին: Նախագահի 6 թեկնածու կա, այդ թվում` գործող նախագահ Ռահմոնը: Վերլուծաբանները կարծում են, որ քաղաքական գործիչը, որն արդեն 21 տարի ղեկավարում է Տաջիկստանը, առաջին փուլում կհավաքի հաղթանակի համար անհրաժետ ձայների 50%-ը:

Գաղտնալսման առիթով Սնոուդենը Լեպսին խորհուրդներ կտա

o_843044Երգիչ Գրիգորի Լեպսը, որին ԱՄՆ-ում կասկածում են մաֆիայի հետ կապ ունենալու մեջ ու արգելել են այդ երկրի տարածք մտնել, հնարավոր է Սնոուդենի հետ խորհրդակցի: Նման որոշում կընդունվի նոյեմբերի 15-ին, երբ դերասանը վերադառնա Վլադիվոստոկի հյուրախաղերից:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր իր ստուգողական ցուցակներում եվրասիական հանցավոր “Եղբայրական շրջան” սինդիկատին 6 մարդու անդամակցության մասին. Արթուր Բադալյան, Գրիգորի Լեպսվերիձե, Վադիմ Լյալին, Սերգեյ Մոսկալենկո,  Յակով Ռիբալսկի և Իգոր Շլիկով: Նրանց կակածում են ինչ-որ Վլադիսլավ Լեոնտևի ու Գաֆուր Ռահիմովի հետ կապերի մեջ, որոնք հանցավոր խմբերի  ազդեցիկ անդամներ են ու նույնպես ԱՄՆ պատժարգելքի ցուցակում են 2012-ից:

Այդ սև ցուցակներում հայտնվելը հղի է մի շարք տհաճ հետևանքներով. ակտիվների  սառեցում ԱՄՆ-ում ու  Միացյալ նահանգներում ապրողների հետ գործարար հարաբերությունների արգելք:

Չինաստանում, Կոմունիստական կուսակցության շտաբի մոտ պայթյուն է եղել

i (1)Թայյուան քաղաքում` կուսակցական շտաբից ոչ հեռու, միանգամից մի քանի պայթուցիչ սարքեր են գործի դրվել: Նախնական տվյալներով մեկ մարդ ծանր  վիրավորվել է:

Շաբաթվա սկզբին Պեկինում ահաբեկչություն էր իրականացվել, ինչի հետևանքով 5 մարդ էր զոհվել: Չինաստանի կառավարությունը համոզված է, որ ահաբեկչությունը կազմակերպել էր Արևելյան Թուրքեստանի Իսլամական շարժումը:

Կանադայում երեք սենատորներ հեռացվել են պարտականությունների կատարումից

iՍենատորներին պատժել են դրամական փոխհատուցումների  մեքենայությունների մեջ: Պամելա Ուոլլին,Մայք Դաֆֆին ու Պատրիկ Բրազոն մեղադրվում են պետության հաշվին իրենց կոմունալ և մյուս ծախսերը կատարելու մեջ: Ինչպես կոմիտեում են բացատրել, նրանք դրա իրավունքը չեն ունեցել:

Երեքին հեռացրել են աշխատանքից, նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Բանգլադեշում խռովություն կազմակերպելու համար 152 զինվոր մահվան է դատապարտվել

dhaka-bangladesh-military-courtԵրեքշաբթի օրը Բանգլադեշում 2009թ-ի խռովության ժամանակ սպանության, բռնության և հրդեհումների համար մեղադրվող 152 զինվորներ են մահվան դատապարտվել:

2009թ-ի փետրվարին Դակկայում տեղակայված Բանգլադեշի սահմանապահների շտաբներում տեղի ունեցած խռովության արդյունքում 74 մարդ էր սպանվել՝ ներառյալ 57 բանակի սպա:

Բանգլադեշի հրաձիգների գումարտակի մի քանի հազար զինված զինվորներ երկու օր իրենց ձեռքն էին վերցրել շտաբների ղեկավարումը և սպանել տասնյակ մարդկանց՝ ներառյալ Բանգլադեշի բանակի սպաներ:

Դատախազ Մոշարոֆ Հոսեյն Կազալը CNN-ին հայտնել է, որ 161 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Ընդհանուր հաշվով 262 մարդ երեքից մինչև 10 տարի ազատազրկման են դատապարտվել, իսկ 271 մարդ արդարացվել է:

 

Թմրամոլ քաղաքապետը չի ցանկանում հեռանալ պաշտոնից

o_844393Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, որին անցած շաբաթ կրեկ ծխելուց էին բռնացրել, երեկ հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանա: Իսկ միակ բանը, որ կարող է իրեն ընտրողներին ասել,  ներողությունն է: Ֆորդն ասում է, որ խորապես ցավում է իր վարքագծի համար:

Հայտնի է, որ Ֆորդն իրեն տարօրինակ է պահել քաղաքային խորհրդի կազմում եղած ժամանակ: Նա կարող էր արագ-արագ քայլելու ընթացքում դեմքով հարվածվել տեսախցիկին: Կամ էլ` հավասարակշռությունը կորցնել բոլորովին հարթ տեղում և ընկնել:  Նա հայտնի է նաև իր վիճելի արտահայտություններով, մասնավորապես, հասցրել է հայտնել ասիացիների, անօթևանների ու հեծանվորդների հանդեպ իր ոչ դրական վերաբերմունքը: