Ինչից են դժգոհ ադրբեջանցիները

27119Ադրբեջանցիները դժգոհում են և ցանկանում են բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ի հասցեով:

Բանն այն է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Պիաստա» – «Ղարաբաղ» պատասխան խաղում լեհ երկրպագուները խաղադաշտում ցուցադրել են Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Հավելենք, որ «Ղարաբաղը» երկու խաղի արդյունքով հաղթել է լեհական «Պիաստային» (2:1, 2:2) և  երրորդ փուլում  կմրցի շվեդական «Գելֆեի» հետ:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով է ետ մնում առաջատրներից

chess3Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա):

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր:

Խոակին Բոգոսյանը` արգենտինական թիմում

խպmagesԱվստրիական «Զալցբուրգի» հարձակվող Խոակին Բոգոսյանն այսուհետ կկրի Արգենտինայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող  «Կիլմես Աթլետիկի» մարզազգեստը:

Ուրուգվայահայ հարձակվողը երկկողմանի համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը «Զալցբուրգի» ղեկավարության հետ և համաձայնության է եկել իր նոր ակումբի ներկայացուցիչների հետ:

Բոգոսյանը 2010-ին անգենտինական «Նյուելս Օլդ Բոյզից» էր տեղափոխվել «Զալցբուրգ»: 2011-12-ի մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտևիդեոյի «Նասիոնալում», իսկ նախորդ մրցաշրջանում վարձավճարով պաշտպանում էր բելգիական «Սերկլ» ակումբի պատիվը:

«Փյունիկը» ևս դուրս մնաց պայքարից

Եվրոպա լիգաarm136333175562Երևանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որն անցկացվեց մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում, 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Վիլնյուսի «Ժալգիրիսի» հետ: Հյուրընկալվելիս մերոնք պարտվել էին 0:2 հաշվով:

Որակավորման երկրորդ փուլում «Ժալգիրիսի» մրցակիցը կլինի «Հոնկա» (Ֆինլանդիա) – «Լեխ» (Լեհաստան) զույգի հաղթողը:

Այսպիսով, եվրոպական գավաթային մրցաշարերում Հայաստանը զրկվեց վերջին մասնակցից:

Հավելենք, որ Երևանի «Միկան», Կապանի «Գանձասարը» չէին կարողացել հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, իսկ  Գյումրիի «Շիրակը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում զիջել էր Բելգրադի «Պարտիզանին»:

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» (Հայաստան) – «Ժալգիրիս» (Լիտվա)` 1:1 (առաջին խաղ՝ 0:2) 

Վիուլեն Այվազյան, 55 – Մատաս Կուկլիս, 88

 

Նախապատվությունը տալով «Փյունիկի» մրցակցին

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Երևանում ուժերը կչափի Լիտվայի փոխչեմպիոն «Ժալգիրիսի» հետ։

Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0։2 հաշվով։

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Ժալգիրիսին», գտնելով, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեն հյուրերը:

«Փյունիկի» հաղթանակը գնահատվում է 2,88 գործակցով, «Ժալգիրիսի» հաղթանակը՝ 2,38 գործակցով, իսկ ոչ- ոքիի համար սահմանված է 3,40 գործակիցը։

 

Նպատակը` առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելն է

64482e58b88279d659fde51a769b5567Երևանյան լճում անցկացված բայդարկա  և կանոե թիավարության Հայաստանի առաջնության  70 մասնակիցները ներկայացնում էին Երևան , Հրազդան , Սևան քաղաքները և Արմավիրի մարզի Ապագա Գյուղը:

Բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ  Երևանի թիավարության  ՄՊՄԴ-ի սան  Վլադիմիր Ալավերդյանը : Նա առաջինը ճանաչվեց  200  և 1000 մետր ` մեկ տեղանոց, երկտեղանոց / Ռազմիկ Գևորգյանի ընկերակցությամբ   և չորս տեղանոց /  Ռոման Պալատայանի , Էդգար Գրիգորյանի և Ռազմիկ Գևորգյանի ընկերակցությամբ / բայդարկավարների մրցումներում:

Կանոե մրցաձևում առավել հաջող հանդես եկավ  նույն մարզադպրոցի սան  Հայկ Ստեփանյանը , որը հաղթեց մեկտեղանոց / 200 մ. /  և երկտեղանոց   ` 1000 մ /  Սերյոժա Գրիգորյանի ընկերակցությամբ /  նավակների մրցումներում:

Մեկտեղանոց կանոեավարներից 1000 մ մրցածատարածությունում անգերազանցելի  էր  Սևանի ջրային մարզաձևերի ՄԴ  -ի  սան Իշխան Նազարյանը: Նույն մրցատարածությունում երկտեղանոց նավակների մրցումներում  կրկին հավասարը չունեցան Երևանի նշված մարզադպրոցի ներկայացուցիչները` Հայկ Ստեփանյանը  և Սերյոժա Գրիգորյանը:

Առաջնության արդյունքներով կազմվեցին տարիքային տարբեր խմբերի հավաքականներ : Պատանիները  նախապատրաստվում են ` Տորոնտոյում,  իսկ ազգային հավաքականը` Գերմանիայում,  համապատասխանաբար հուլիսի և սեպտեմբերի  վերջերին նախատեսված  աշխարհի առաջնություններին:

Հայաստանի թիավարության ֆեդերացիան իր առջև խնդիր է դրել բարձրացնել  մեր առաջատար մարզիկների վարպետությունը, որպեսզի մասնակիցներ ունենանք 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում:

 

 

 

 

 

 

Հայաստանի շախմատիստուհիներից Եվրոպայի կանանց առաջնությունում վստահ է մեկնարկել Մարիա Կուրսովան

մարիա  կ13177Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի Եվրոպայի կանանց  առաջնությունում կայացած երկու տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Կուրսովան վաստակել է 2 միավոր:

Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանն ունեն 1,5-ական միավոր, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը հավաքել է 0,5 միավոր։

Ալինա Բալայանը (Ռուսաստան) երկու պարտություն է կրել:

Տեխնիկական արդյուններ. 2-րդ տուր

Սադինա – Մկրտչյան` ½ : ½
Նեստորովիչ – Կուրսովա` 0 : 1
Ժուկովա – Գալոյան` ½ : ½
Կեզելե – Հայրապետյան` ½ : ½
Ուտիատսկայա – Բալայան` 1 : 0

Գրոսմայստերներ Հայրապետյանը և Գրիգորյանն առաջատարների խմբում են

chess-5Գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված երկու տուրից հետո ունեն 2-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են «Շիրակի» մրցակցին

ֆուտբոլ2Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» հուլիսի 24-ին Բելգրադում ուժերը կչափի Սերբիայի «Պարտիզանի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին: «Պարտիզանի» հաղթանակի համար սահմանվել է  1,19 գործակիցը, իսկ «Շիրակի» հաղթանակը գնահատվում է 13,5 գործակցով: Ոչ-ոքին ունի 7 գործակիցը:

Հավելենք, որ Գյումրիում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում

25441 chessՀայաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը մասնակցում են հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:

Մասնակիցների թվում է ևս մեկ հայ շախմատիստուհի` միջազգային վարպետ Ալինա Բալայանը (Ռուսաստան)

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը երկրորդն է

տղBiel-1Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի Ֆիշերի շախմատի, կամ ինչպես ընդունված  անվանել  «Շախմատ 960-ի»  մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Ղարամյանը հաջող հանդես եկավ նաև Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարում: Այստեղ նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 117 մասնակիցների մեջ բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը հինգերորդն էր: Հայ գրոսմայստերը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան):

Վիլանովային կփոխարինի Մարտինոն

խմmartino_2Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն  2 տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության հետ։

Գործարքի մանրամասներն առայժմ չեն հրապարակվել։

Հավելենք, որ Տիտո Վիլանովայի, առողջական խնդիրների պատճառով, հրաժարականից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզչի տեղը թափուր էր:

Հայ գրոսմայստերը շրջանցեց բոլոր մրցակիցներին

սերգեյ Movsesian-13Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:

Մովսիսյանն առաջ անցավ մրցաշարին մասնակցող 95 շախմատիստներից, այդ թվում` 31 գրոսմայստերներից:

Հայ շախմատիստները Փոթիում

chess-5Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկության  շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց 4-րդ տեղը:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Լուկա Պաիճաձեն (Վրաստան):

Զուգահեռ անցկացված B մրցաշարում Մամիկոն Մարտիրոսյանը նվաճեց երրորդ մրցանակը:

Անջրպետը մեկ միավոր է

chess3Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը  Արտաշես Մինասյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող շախմատի միջազգային  մրցաշարի վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Նրանք մեկ միավորով են ետ մնում առաջատարից` Ալեքսանդր Կոչեևից (Բելառուս):

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանն առաջատարների խմբում է

chess-1Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղակության մրցաշարում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և գրոսմայստերներ Լևան Պանցուլայայի, Լուկա Պաիճաձեի (Վրաստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն ունի 4,5 միավոր:

Հայ շախմատիստները Մինսկում

chess3Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը և Սամվել Տեր-Սահակյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող  շախնատի միջազգային մրցաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել են 4,5-ական, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը` 4-ական միավոր:

Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Կոչեևը և միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովը (Բելառուս):

Արազ Օզբիլիսը` լավագույն գոլի հեղինակ

աօjpeg2Ռուսաստանի  մարզական լրատվամիջոցներն ամփոփել են այդ երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ տուրի արդյունքները: Լավագույն գոլի հեղինակը «Կուբանի» և Հայաստանի ազգային հավաքականի  խաղացող Արազ Օզբիլիսն է:

Նրա թիմը ոչ-ոքի` 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Կազանի  «Ռուբինի» հետ: Մրցակցի դարպասը գրավել էր Օզբիլիսը: