Եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները

իսպpic_fa77248888a160bc8e45d6a67a684bf8Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները:

Կիսաեզրափակչում աշխարհի, Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները հետխաղյա 11 մ-ոց հարվածներով առավելության հասան Իտալիայի հավաքականի նկատմամբ` 7:6:

Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքի «Կաստելաո» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ խաղաժամանակներում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Իսպանիա- Բրազիլիա  եզրափակիչը կկայանա հունիսի 30-ին: Նույն օրն Ուրուգվայի և Իտալիայի հավաքականները կպայքարեն 3-րդ տեղի համար:

 

Տեխնիկակական արդյունքներ

Իսպանիա – Իտալիա՝ 0:0

11 մետրանոցների հարվածաշար՝ 7:6

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես (Խուան Մատա, 79), Դավիդ Սիլվա (Խեսուս Նավաս, 52), Ֆերնանդո Տորես (Խավի Մարտինես, 94)։

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Լեոնարդո Բոնուչի, Անդրեա Բարցալի (Ռիկարդո Մոնտոլիվո, 46), Ջորջիո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո, Էմանուելե Ջակերինի, Անտոնիո Կանդրեւա, Կլաուդիո Մարկիզիո (Ալբերտո Ակվիլանի, 80), Ալբերտո Ջիլադինո (Սեբաստիան Ջովինկո, 91)։

Գրիգոր-Սևակ Մխիթարյանի վստահ հաղթանակը Վառնայում

սևակ մխMekhitarianԲրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 89 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Սևակը մեկ միավորով առաջ անցավ իր մոտակա մրցակիցներից:

 

Ժոլտ Հորնյակը ստանձնեց «Բանանցի» ղեկը

ժհ221212621363534259Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկը ստանձնեց սլովակ մարզիչ Ժոլտ Հորնյակը: Աշխատանքային պայմանագիրը նախատեսված է 1 տարի, գումարած ևս 1 տարի համակարգով:

Հիշեցնենք, որ սլովակ մասնագետի գլխավորությամբ «Միկան» Հայաստանի նախորդ առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ տեղը: Իսկ «Բանանցը» առաջնությունում հանգրվանել էր  վերջին` 8-րդ հորիզոնականում:

Էլինա Դանիելյանը չի արդարացնում սպասելիքները

էimagesԴիլիջանում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցևայի հետ:

Հաշտություն կնքեցին նաև Բելա Խոթենաշվիլին ու Հարիկա Դրոնավալին, Աննա Մուզիչուկն ու Բաթչիմեգ Թուվշինթուգսը, Համփի Կոներուն ու Նանա Ձագնիձեն: Վիկտորյա Չմիլիտեն հաղթեց Աննա Ուշենինային, Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Օլգա Գիրյային:

Մրցաշարի ավարտին մնացել է  2 տուր: Էլինա Դանիելյանը 3 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: 6,5 միավորով առաջատարը Համփի Կոներուն է: 6 միավոր ունի Աննա Մուզիչուկը:

Հերթական` 10-րդ տուրում Դանիելյանը կմրցի Խոթենաշվիլու հետ:

 

«Արարատը» հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականին

futbol2Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Ստուգողական խաղում  այն ուժերը չափեց  Երևանի «Արարատի» հետ: Վերջինս հաղթեց 2:1 հաշվով:

Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Կապանի «Գանձասարին»:

Հայաստանից` երեք սամբիստ

22286 սամբոՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի  մրցաշարը:

Այս ստուգատեսում Հայաստանի պատիվն են պաշտպանում Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ):

Մնացել է երկու տուր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովը (Բուլղարիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Բրազիլացիները կխաղան եզրափակչում

բրpic_b9e2ba768da7442e0407eafae80e28aaԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում բրազիլացիները 2:1 հաշվով առավելության հասան Ուրուգվայի ներկայացուցիչների նկատմամբ:

Խաղի հաշիվը կարող էին բացել ուրուգվայցիները, սակայն  12-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը։ Իսկ 41-րդ րոպեին բրազիլացիների հարձակվող Ֆրեդն առիթը բաց չթողեց և գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Էդինսոն Կավանին կարողացավ հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։ Խաղավերջում բրազիլացիներից հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն` 2:1։

Տեխնիկական արդյունքներ

Բրազիլիա – Ուրուգվայ՝ 2։1

Ֆրեդ, 41, Պաուլինյո, 86 – Էդինսոն Կավանի, 48

Մրցանակակիրներին գավաթը և պատվոգրերը հանձնեց գրոսմայստեր, աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանը

SANYO DIGITAL CAMERAՀունիսի 26-ին Երևանի թիվ 168 դպրոցում տեղի ունեցավ Աջափնյակի հիմնարկ-ձեռնարկությունների թիմային առաջնությունը, որի արդյունքում առաջին տեղ զբաղեցրեց “ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ” ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ թիմը, երկրորդ տեղ` ԵՐԵՎԱՆԻ “ՀԱՅԲՈՒՍԱԿ” ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ թիմը, իսկ երրորդ տեղը` ԵՐԵՎԱՆԳԱԶԻ «ԱՋԱՓՆՅԱԿ-ԴԱՎԹԱՇԵՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐՏԱԴՐԱՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ թիմը:

Մրցանակակիրներին գավաթը և պատվոգրերը հանձնեց գրոսմայստեր, աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանը:

Աջափնյակի հիմնարկ-ձեռնարկությունների թիմային առաջնությանը աջակցություն ցուցաբերելու համար Աջափնյակի մասնաճյուղի նախագահ Սերգեյ Բարսեղյանը շնորհակալագրեր հանձնեց 168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանին և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ “ԱՐԵՎՄՈՒՏՔ” ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին:

 

«Եվրո 2016»-ի խորհրդանիշը

221274241372246887Փարզիում  ներկայացվել է ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի խորհրդանիշը:

Ֆրանսիայի դրոշի գույներով գավաթն է: Խորհրդանիշը պատրաստել է պորտուգալական «Brandia Central» դիզայներական գործակալությունը: Այն համագործակցել է նաև «Եվրո 2012»-ի կազմակերպիչների հետ:

Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է Ֆրանսիայի Փարիզ, Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիցա, Սեն Դենի, Սենտ Էթյեն, Թուլուզ քաղաքներում:

Լիվերպուլյան ակումբը լավատեսորեն է տրամադրված Մխիթարյանին ձեռք բերելու հարցում

index Հենրիխ ՄխիթարյանՇարունակում է անորոշ մնալ Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբ տեղափոխվելու հարցը: Հնարավոր է, որ անգլիական «Լիվերպուլը»  առաջիկայում գնի ֆուտբոլիստին: Երկու ակումբների ներկայացուցիչները շարունակում են բանակցել, սակայն կողմերը դեռևս փոխհամաձայնության չեն եկել: Այնուամենայնիվ, անգլիական լրատվամիջոցները նշում են, որ լիվերպուլյան ակումբը լավատեսորեն է տրամադրված Մխիթարյանին ձեռք բերելու հարցում:

Հիշեցնենք, որ 24-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վճարել 25 մլն եվրո:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` միանձնյա առաջատար

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված  6 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Պատանի հայ շախմատիստի լուրջ հաջողությունը

սսimages12-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Սևյանը դարձավ ԱՄՆ-ի մինչև 20 տարեկան շախմատիստների առաջնության երկրորդ մրցանակակիր: Սենթ Լուիս քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միայն կես միավորով ետ մնաց չեմպիոնից` միջազգային վարպետ Դանիել Նարոդիցկուց:

Անդրանիկ Մատիկոզյանը` Հարավային Կալիֆորնիայի քառակի չեմպիոն

226-201310704Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) չորրորդ անգամ նվաճեց Հարավային Կալիֆորնիայի շախմատի չեմպիոնի կոչումը: Մոնթերեյ քաղաքում անցկացված մրցաշարում նա չկրեց ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Երկրորդ տեղում է մեկ այլ հայ շախմատիստ` գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ): Նա նույնպես առանց պարտության անցկացրեց մրցաշարը և  հաղթողից ետ մնաց կես միավորով:

Մրցաշարին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Մեքսիկայի ներկայացուցիչները:

Կառլեն Մկրտչյանը մեկնել է Ավստրիա

3330Հունիսի 25-ին Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, մեկնել է Ավստրիա: Թիմն անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Նախատեսվել է անցկացնել 4 ստուգողական խաղ` հունիսի 27-ին Սոֆիայի «Լևսկիի», հունիսի 30-ին՝ սլովենական «Օլիմպիայի», հուլիսի 5-ին՝ բուլղարական «Լյուդոգորեցի», հուլիսի 7-ին՝ Պրահայի «Դուկլայի» հետ:

Հուշամրցաշար` Երևանի հեծանվահրապարակում

142162C5-2936-440B-BAE6-146191B5480B_mw1024_mh1024_sԵրևանի հեծանվահրապարակում ավարտվեց արցախյան պատերազմի հերոս, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի 12-րդ հուշամրցաշարը: Մասնակցեցին տարիքային 3 խմբերի  25 հեծանվորդներ:

Մեծահասակների մրցումներում հաղթեց «Հայաստան» մարզական միության սան Հովհաննես Հովհաննիսյանը: Նրան էլ հանձնվեց հուշամրցաշարի փոխանցիկ գավաթը: Գավաթի վրա փորագրվեց մարզիկի անունը և ազգանունը: 2-րդ տեղը գրավեց Վարշամ Դարբինյանը, 3-րդ մրցանակակաիր դարձավ Էդուարդ Մարությանը:

Երիտասարդների մրցաշարում մրցատարածությունը բոլորից արագ հաղթահարեց «Հայաստան» մարզական միության մարզադպրոցի  սան Սարիբեկ Ավետիսյանը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Հրայր Հովհաննիսյանն ու Հակոբ Սահակյանը:

Պատանիների մրցավեճում ուժեղագույնը «Հայաստան» մարզական միության պատվիրակ Դավիթ Ստեփանյանն էր: Արծաթե մեդալը նվաճեց Էդգար Ստեփանյանը, բրոնզե պարգևը` Էդգար Բագրանյանը:

Գավաթով պարգևատրվեց նաև մրցումների ամենակրտսեր մասնակից, 13-ամյա Լևոն Դավթյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

ռHovhannisyanRՋերմուկում  ավարտվեց շախմատիԿարեն Ասրյանի հուշամրցաշարը։

Ուժեղագույն ճանաչվեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը` 6,5-ական միավոր։

Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Լևոն Բաբուջյանը  6-ական միավորով բաժանեցին 5-9-րդ տեղերը։

Արթուր Յուզբաշյանը կմեկնի Ղազախստան

27139Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Յուզբաշյանը, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի  ղազախական «Կայսար» ակումբի ղեկավարության հետ: Թիմը հանդես է գալիս այդ երկրի առաջին խմբի առաջնությունում:

23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա վարձակալությամբ:

Հունիսի 27-ին կիսապաշտպանը կմեկնի Ղազախստան, որպեսզի բուժզննում անցնի։

Դրանից հետո ֆուտբոլիստի հետ կես տարով աշխատանքային  պայմանագիր կկնքվի։

Յուզբաշյանը  Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի։

Առաջարկվում է «Արարատ 73» թիմին նվիրված հուշարձանախումբ կերտել

SAM_1873Այսօր Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարաքծում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում:

Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Արարատ 73» -ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:

Նախաձեռնության նպատակը ոչ միայն «Արարատ 73»-ի փառահեղ հաթանակի հեղինակներին անմահացնելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլև նոր սերնդի մարզիկներին ոգևորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը:

Քննարկման ընթացքում առաջարկվեց կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին:

Գաղափարն ընդունվեց բոլորի կողմից` հատկանշական համարվելով, որ «Արարատ 73»-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է:

Ներկաները հիշեցին թիմի հաղթանակը` նշելով, որ այն վերածվել էր համազգային տոնի և կարևորեցին ֆուտբոլային ոգևորության արթնացումը հանրության շրջանում:

Կառլեն Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց ֆուտբոլի վետերանների ներկայիս սոցիալական վիճակի վերաբերյալ` կարևորելով նրանց նկատմամբ պետական աջակցությունը: Նա առաջարկեց, որպեսզի Հանրային խորհուրդն այդ հարցը նույնպես բարձրացնի:

Սուրեն Բաղդասարյանն իր հերթին կարևորեց ֆուտբոլիստների վաստակն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը և հայտնեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հուշարձանախմբի ստեղծման գաղափարն իրականություն դառնա: Նա հայտնեց, որ այժմ գիրք է գրում «Արարատ 73»-ի մասին: Նրա կողմից բարձրացվեց նաև «Արարատ 73»-ի թանգարան հիմնելու հարցը:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս հայտնեց, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա հայտնեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:

Վազգեն Սաֆարյանը նաև առաջարկեց Հանրային խորհրդում կազմակերպել քննարկում ֆուտբոլի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ` հրավիրելով ոլորտի պատասխանատուներին և շահագրգիռ անձանց:

9-րդը` 15 հավաքականների մրցավեճում

13588 ատլետիկաՀունիսի 22-23-ը Սլովակիայում կայացած աթլետիկայի Եվրոպայի երրորդ լիգայի գավաթի խաղարկության թիմային մրցումներում իրենց լավ դրսևորեցին Հայաստանի հավաքականից հանդես եկող չորս մարզիկներ: Նրանից երեք գրավեցին երկրորդ հորիզոնականը. Վարդան Փահլևանյանը հեռացատկում ցույց տված 7,74 մ արդյունքով, Լևոն Աղասյանը եռացատկում ցույց տված 15,67 մ արդյունքով և 400 մ վազորդուհի Ամալյա Շառոյանը: Աշոտ Հայրապետյանը 1500 մ վազքում երրորրդն էր:

Հայաստանի ընտրանին 15 հավաքականների պայքարում գրավեց 9-րդ տեղը: 

Երկու տարի առաջ Ռեյկյավիկում կայացած նախորդ ստուգատեսում մերոնք ճանաչվել էին 7-րդը: