Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Արա Պուլուզյանը երկրորդ մրցամարտն անցկացրեց: Արան պարտվեց մոլդովացի Դմիտրի Գալագոտին: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նախնական փուլի մրցամարտում զիջեց իռլանդացի Մայքլ Կոնլանին և նույնպես դուրս մնաց պայքարից:
Սամվել Ասլանյանը` գերհզոր թիմում
Սամվել Ասլանյանը հանդբոլի «Չեխովսկիե մեդվեդի» թիմից տեղափոխվում է «Պերմսկիե մեդվեդի» ակումբ:
Հանդբոլի Ռուսաստանի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վլադիմիր Նելյուբինը մինչև այդ պաշտոնում ընտրվելը «Պերմսկիե մեդվեդի» ակումբի նախգահն էր: Եվ ահա, նա որոշել է ռուսական գերհզոր ակումբ ստեղծել և թիմի կազմն ուժեղացնում է բարձրակարգ խաղացողներով: Ասլանյանին ֆինանսական առումով գայթկղիչ առաջարկ է արվել և նա այսուհետ պաշտպանելու է «Պերմսկիե մեդվեդի» թիմի պատիվը:
Օրերս, Ասլանյանը 5-րդ անգամ դարձել էր Ռուսաստանի գավաթակիր (2009, 2010, 2011, 2012, 2013): Նրա այժմ արդեն նախկին` «Չեխովսկիե մեդվեդի» թիմը եզրափակչում հաղթել էր Վոլգոգրադի «Կաուստիկին»` 32:28 հաշվով: Սամվելը 6 անգամ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն (2008, 2009, 2010, 2011, 2012, 2013): Նա 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում զբաղեցրել էր 6-րդ տեղը:
Ինչ վերաբերում է գերհզոր ակումբ ստեղծելու նախաձեռնություն դրսևորած Նելյուբինին, ապա նա 2013-ի մարտին անսպասելիորեն ընտրվել էր Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ` 4 ձայնով առաջ անցնելով մինչև այդ կազմակերպությունը գլխավորող Բորիս Ալյոշինից: Վերջինս ստացել էր 28, իսկ Նելյուբինը` 32 ձայն:
Մալթայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի կազմը
Մալթայի հավաքականը հունիսի 7-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կմրցի Հայաստանի ընտրանիի հետ: Եվ ահա, Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկվել են թիմի կազմում.
դարպասապահներ՝ Ջաստին Հաբեր («Բիրկիրկարա»), Գլեն Զամիտ («Սլիմա»), Մարիո Մուսկատ («Հիբերնիանս»):
պաշպաններ՝ Յակոբ Բորգ («Բալցան»), Ալեք Մուսկատ («Սլիմա»), Կլայտոն Ֆայիլա («Հիբերնիանս»), Անդրեի Ագիուս («Լատինա Կալչիո»), Լուկե Դիմեչ («Վալետա»), Ջոնատան Կարվանա («Վալետա»), Ջաստին Գրիոլի («Տարկսեն»), Կլիֆորդ Բալդաչինո («Սլիմա»), Ռայան Կամիլերի («Հիբերնիանս»):
կիսապաշտպաններ՝ Ռոդերիկ Բրիֆա («Վալետա»), Էդվարդ Էրեյրա («Հիբերնիանս»), Գարետ Սցիբերս («Մարսաշլոկ»), Փոլ Ֆենեչ («Բիրիկիրկարա»), Ռաուեն Մուսկաթ («Բիրիկիրկարա»), Շոն Բայադա («Բիրիկիրկարա»):
հարձակվողներ՝ Ժեան Պիեր Միֆսուդ Տրիգանզա («Բիրկիրկարա»), Մայքլ Միֆսուդ («Վալետա»), Անդրյու Կոհեն («Հիբերնիանս»), Տերենս Վելա («Համուրն»), Անդրե Շեմբրի («Օմոնիա Նիկոսիա»):
Օգոստոսի 24-ին Գերմանիայում Արթուր Աբրահամը կրկին ռինգ դուրս կգա
Գերմանիյում մարզվող և մրցելույթներ ունեցող գերմիջին քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մրցամարտը կանցկացնի օգոստոսի 24-ին՝ Գերմանիայում:
Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Արթուրի վերջին հակառակորդ եղել էր գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը և վերջինս խլել էր Աբրահամի չեմպիոնական գոտին Սակայն Աբրահամ-Շտիգլից 3-րդ մրցամարտն առաջիկայում չի նախատեսվում: Այնպես որ, հայ բռնցքամարտիկն ուժերն է չափելու մեկ ուրիշի հետ:
Մերոնք առաջատարների թվում են
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը և պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ Եվրոպա» մրցաշարում երկու տուրից հետո վաստակել են 2-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը: Տիգրան Պետրոսյանն ունի 1,5, Ավետիք Գրիգորյանը` 1 միավոր:
Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինի մամուլի ասուլիսը ՝ հունիսի 6-ին
Հունիսի 7-ին, ժամը 20:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 2014-ի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին: Մալթայի ազգային հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:
Հունիսի 5-ին թիմը կանցկացնի մեկ մարզում:
Լավ սկիզբ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Ինչ կտան փոփոխությունները
Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները:
– Համաժողովին, ինձնից բացի, մեր երկրից մասնակցում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: 111 երկրների պատվիրակներ էին: Դա ռեկորդային ցուցանիշ էր: Նախկինում ոչ մի համաժողովի այդքան ներկայացուցչական կազմ չէր հավաքվել: Ներկա էին նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության 21 անդամները: Քվեարկությանը մասնակցեց 132 մարդ, թեև երկրներ կային, որոնք 4-5 պատվիրակով էին ներկայացել: Բայց ամեն երկրից քվեարկելու իրավունք ուներ միայն մեկը: Ի վերջո, 125 կողմ, 7 դեմ ձայներով կազմակերպության նախագահ ընտրվեց Սերբիայի ներկայացուցիչ, մինչև այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար նշանակված Նենադ Լալովիչը:
– Համաժողովից առաջ խոսակցություններ կային, որ նախագահի միայն մեկ թեկնածու չի լինելու: Մասնավորապես նշվում էր, որ առաջադրվելու է նաև նախկին նախագահ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտինետին:
– Մենք էլ այդ մասին լսել էինք, սպասվում էր, որ անգամ կարող է նախագահի պաշտոնի 4 հավակնորդ լինել: Ի դեպ, Մարտինետին Լոզանի արբիտրաժ դատարան բողոք էր ներկայացրել, որ իրեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության Թաիլանդում կայացած նիստում անհիմն են հեռացրել զբաղեցրած պաշտոնից, նաև` նախագահության կազմից: Նա այդ դատը շահել էր և լիովին իրավունք ուներ կրկին առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Բայց Մարտինետին և նրանք, ովքեր կարող էին այդ անել, անգամ իրենց թեկնածությունը չառաջադրեցին: Թերևս պատճառն այն էր, որ ակնհայտ էր` հաղթելու ամենամեծ հնարավորություններն ուներ Լալովիչը:
– Վերջինիս հետ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններն ինչպե՞ս են:
– Ընտրություններից հետո մեր պատվիրակությունը հանդիպեց և զրուցեց Լալովիչի հետ: Նա հայտնեց, որ հնարավորն արվելու է, որպեսզի ըմբշամարտում ամեն ինչ արդար լինի, բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի մարզաձևը զարգանա, ավելի մասսայական դառնա: Իսկ առաջնահերթ խնդիրն այն է, որ ըմբշամարտը 2020-ին ևս մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Այժմ բանակցություններ են ընթանում աշխարհում հայտնի տարբեր ֆիրմաների հետ, ընդհանուր, նաև բիզնես ծրագրեր կազմվում: Եթե ըմբշամարտը եղել է օլիմպիական խաղերի հիմնադրման օրից ստուգատեսի ծրագրում, ապա ինչպե՞ս կարելի է այն հանել:
– Ադրբեջանը կրկին շարունակելո՞ւ է մնալ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորը:
– Առայժմ պարզ չէ, թե ֆեդերացիայի նորընտիր նախագահն ինչ պայմանագրեր կկնքի:
– Իսկ ի՞նչ փոփոխություններ են կատարվել մրցակարգերում:
– Նախկինում, եթե ըմբիշներն ուժերն էին չափում 3 մրցափուլում` 2-ական րոպեով, ապա այժմ պայքարելու են 2 մրցափուլում, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 3 րոպե: Նախկինում ամեն խաղափուլում պետք է հաղթող լիներ, այժմ այդպիսի պահանջ չկա: Մրցափուլերում ըմբիշների հավաքած միավորները գումարվելու են: 15-20 տարի առաջ էր այդպիսի մրցակարգ, և այն իրեն արդարացնում էր: Փոխվել է նաև միավորների հաշվարկի կարգը: Մրցակցին մրցագորգ իջեցնելու համար այժմ 2 միավոր է շնորհվելու, ոչ թե 1 միավոր, ինչպես նախկինում էր: Ազատ ոճի ըմբշամարտում հանդիպումը վաղաժամ կավարտվի, եթե մրցակիցների միավորների տարբերությունը հասնի 10-ի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտում այդ սահմանը 7-ն է: Մի շարք նրբություններ կան երկու մրցաձևերում` ոչ ակտիվ մարզիկներին պատժելու համար: Այդ կանոնները թարգմանվելու են և մասնագետներին են տրվելու:
Ի դեպ, քննարկվեց, թե նոր մրցակարգը երբվանից գործի դնելու հարցը: Նպատակահարմար դիտվեց այն կիրառել ոչ թե 2014-ի հունվարից, այլ` այժմվանից: Փաստորեն, բոլոր երկրների ըմբիշների համար նույն պայմաններն են: Մարզիկները մրցումների ժամանակ պետք է իրենց մարտավարությունը փոխեն: Ինչպես ազատ ոճի, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, եթե նախկինում մրցակցին մրցագորգից դուրս բերելով կարելի էր հաղթել, ապա այժմ պետք է պայքարել: Վիճակահանությունը երկու մրցաձևում էլ վերացել է: Հնարավոր է` ընթացքում կանոնների նոր փոփոխություններ լինեն: Նպատակն այն է, որ ըմբշամարտն ավելի դիտարժան դառնա: Ի դեպ, եթե նախկինում մարզիկներին նկատողություն քիչ էր տրվում, ապա այժմ նկատողությունների թիվը կարող է ավելանալ: Կպատժվեն ոչ ակտիվ ըմբիշները: Ընդ որում, հավասար արդյունքի դեպքում հաղթանակը կշնորհվի այն մարզիկին, որը նկատողություն չի ստացել: Նոր կանոնները ձեռնտու են այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ավանդույթներ ունեն, մրցումների ժամանակ տեխնիկական բազմապիսի հնարքներ կարող են կիրառել:
– Ի՞նչ է նախատեսվում անել, որպեսզի 2020-ին ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում:
– Բանակցություններ են վարվում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս հայտնել է, որ կաջակցի:
– Ի տարբերություն մենապայքարային այլ մարզաձևերի, ըմբշամարտն ունի երկու մրցաձև: Հնարավո՞ր է, որ դրանցից միայն մեկը թողնվի օլիմպիական խաղերի ծրագրում:
– Պայքարում են, որ երկու մրցաձևերն էլ օլիմպիական խաղերի ծրագրում մնան, նաև` կանանց ազատ ոճի ըմբշամարտը: Հնարավոր է, որ փոփոխություններ լինեն տարբեր քաշային կարգերում: Տղամարդկանց ըմբշամարտում դրանք 7-ն են, և ֆեդերացիայի նորընտիր նախագահն առաջարկել է, որ քաշային կարգերը դառնան 6-ը: Կանանց ըմբշամարտում առայժմ 4 քաշային կարգեր են: Օլիմպիական խաղերում ըմբիշները վիճարկում են 72 մեդալ: Հնարավոր է` ՄՕԿ-ը պահանջ ներկայացնի, որ ըմբշամարտի օլիմպիական մեդալները նվազեցվեն: Ի դեպ, դժգոհություն հայտնվեց, որ գերծանր քաշային կարգում սահմանափակում չկա: Առաջարկվեց, որ +120 կգ քաշային կարգ սահմանվի կամ էլ 110 կգ քաշային կարգից հետո լինի +150 կգ: Առայժմ քաշային կարգերում փոփոխություններ չկան, բայց հնարավոր է, որ մինչև տարեվերջ դա արվի: Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՄՕԿ-ի հերթական համաժողովը, որում կազմակերպվելու են 2020-ի օլիմպիական խաղերում ընդգրկվելու հավակնորդ մարզաձևերի, այդ թվում նաև ըմբշամարտի շնորհանդեսները: Իսկ վերջնական որոշումը կայացվելու է սեպտեմբերի 10-15-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում:
– Նոր մրցակարգով մեր ըմբիշները ե՞րբ են խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում փորձելու իրենց կարողությունները:
– Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Մուսա Մուրթազալիևը (84 կգ) կմասնակցեն հունիսի 1-2-ը Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցաշարի: Հունիսի 24-ից մեր առաջատար գրեթե բոլոր մարզիկները կմասնակցեն Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադային: Դեռ պարզ չէ, թե ովքեր կընդգրկվեն թիմում: Առայժմ միայն որոշված է, որ կարողություններն են փորձելու Սաֆարյանը, Մուրթազալիևը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Մյուս քաշային կարգերում մրցակցություն կա, 2-3 մարզիկ հավակնորդ է ընդգրկվելու հավաքականում: Փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում անցկացվելիք Ստեփան Սարգսյանի պարգևների խաղարկության միջազգային մրցաշարը, որից հետո էլ կհստակեցվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու սեպտեմբերի 16-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Այդ ստուգատեսին մտադրություն ունենք մասնակցել 6 մարզիկով: Թերևս մասնակից չենք ունենա միայն գերծանր քաշային կարգում: Բայց 23-ամյա Անդրանիկ Գալստյանն էլ, եթե իրեն լավ դրսևորի առաջիկա միջազգային մրցաշարերում, կմեկնի Բուդապեշտ: Այս տարի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Սաֆարյանը դարձել էր չեմպիոն, Մուրթազալիևը բավարարվել է արծաթե մեդալով: Աշխարհի առաջնությունում ևս կփորձենք պարգևների արժանանալ: Այժմ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների վարկանիշային աղյուսակներ է կազմել: Սաֆարյանն իր քաշային կարգում առաջինն է, Մուրթազալիևը` 3-րդը, Արթուր Ալեքսանյանն (96 կգ) առաջինն է: Ի դեպ, հնարավոր է` աշխարհի 4 ուժեղագույններին աշխարհի առաջնությունում այնպես տեղաբաշխեն, որ վիճակահանությունից հետո նրանք միմյանց հետ մրցեն միայն կիսաեզրափակչում:
– Խոսակցություններ կային, թե հնարավոր է` Բելառուսից, Ռուսաստանից ազատ ոճի մարզուհիներ համալրեն Հայաստանի ընտրանին:
– Եթե այդ մարզուհիները ցանկանան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ և արդյունք ունենան, ապա ամեն բան կարվի, որ նրանք շարունակեն մրցելույթները: Սակայն իմաստ չունի նրանց հրավիրել և ֆինանսներ ծախսել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար: Ողբերգություն չի լինի, եթե մարզուհիների թիմ չունենանք:
Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը: Լևոն Արոնյանն առաջատարին` նորվեգացի Մագնուս Կառլսենին զիջում է 51 միավորով և 2-րդ տեղում է:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Կառսեն – 2865.0 միավոր
2. Արոնյան – 2813.0
3. Կրամնիկ – 2803.0
4. Կարուանա – 2786.4
5. Անանդ – 2786.0
6. Կարյակին – 2782.0
7. Գրիշչուկ – 2781.6
8. Տոպալով – 2774.1
9. Նակամուրա – 2771.3
10. Կամսկի – 2762.4
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն առաջինն է
Արթուր Սարկիսովը վերադառնում է Մոսկվա
Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» վարձավճարով հանդես գալու ժամկետը լրացել է և այսօր նա վերադառնալու է Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այդ ակումբին է պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Իսկ առաջիկայում Արթուրը կժամանի Երևան, ոպեսզի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվի հունիսի 7-ին և 11-ին Մալթայի ու Դանիայի հավաքականների հետ կայանալիք աշխարհի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումներին:
Ռոբերտ Արզումանյանի առաջին խփած գնդակը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը հաղթել է խոշոր հաշվով
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի ընտրանին ընկերական խաղում մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ և հաղթել 4:0 հաշվով:
Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստները 5 խաղից հետո վաստակած 13 միավորով գլխավորում են եվրոպալան Բ մրցաշարային աղյուսակը:
Տեխնիկական արդյունքներ
Իտալիա – Սան Մարինո՝ 4:0
Անդրեա Պոլի, 28, Ալբերտո Ջիլարդինո, 34, Անդրեա Պիրլո, 50, Ալբերտո Ակվիլանի, 79
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշագրավ քայլը
Հայկական դեսանտ` Վրաստանում
Դանիա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը Ռուսաստանից է
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանն առաջին մրցանակակիր
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը
Հունիսի 6-ին, ժամը 12:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հունիսի 7-ին ժամը 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը:
Միջազգային կարգի սպորտի վարպետի վկայականներ արժանավորներին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչում էր շնորհվել Վաչիկ Եղիազարյանին (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Արմեն Կարապետյանին (պաուերլիֆտինգ), Անդրանիկ Կարապետյանին (ծանրամարտ), Գոռ Ներկարարյանին (աթլետիկա):
Մայիսի 31-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը բոլորին հանձնեց միջազգային կարգի սպորտի վարպետի վկայականներ և կրծքանշաններ:
Հայաստանի ձյուդոյիստներն ուղևորվել են Բառնաուլ
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները ուղևորվել են Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարի: Պատանիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գոռ Հակոբյանը (50 կգ), Վահե Ղազարյանը (55 կգ), Աշոտ Մնացականյանը (60 կգ), Նարեկ Շատվերյանը (66 կգ), Դավիթ Նալբանդյանը (73 կգ) և Գրիգոր Սահակյանը (81 կգ):
Երիտասարդների մրցումներում կարողությունները կփորձեն Գրիգոր Մխիթարյանը (55 կգ), Գարիկ Հարությունյանը (60 կգ) և Դավիթ Ղազարյանը (66 կգ):




